Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԵՎ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՈԼՈՐՏԻ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

28 նոյեմբերի 2019 թվականի N 1717-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԵՎ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՈԼՈՐՏԻ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ, ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N-650-Լ որոշման N 1 հավելվածի 52.2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարությունը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարության իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների ծրագիրը` համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարության իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների ծրագրի ֆինանսական գնահատականը` համաձայն N 3 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարության իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների ծրագրի կատարումը համակարգելու և մշտադիտարկելու նպատակով ստեղծել համակարգող խորհուրդ և հաստատել համակարգող խորհրդի գործունեության կազմակերպման կարգը` համաձայն N 4 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում, հաստատել Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտում 2019-2023 թվականների ռազմավարության իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի կազմը, համակարգող խորհրդի և համակարգող խորհրդի կողմից ձևավորվող աշխատանքային խմբերի գործունեության սկզբունքները:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական կառավարման համակարգի մարմինների հետ համատեղ յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի պլանավորման ժամանակ քննարկել Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարության իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների ծրագրով տվյալ տարվա համար նախանշված արդյունքների ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսելու հնարավորությունը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2019 թ. դեկտեմբերի 6
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2019 թվականի նոյեմբերի 28-ի
N 1717-Լ որոշման

 

ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԵՎ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՈԼՈՐՏԻ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետությունում ներկայումս իրականացվող լայնածավալ բարեփոխումների շրջանակներում առանձնակի կարևորվում է քրեական պատիժների ոլորտում անձանց իրավունքների և օրինական շահերի արդյունավետ պաշտպանությունը, դրանց լիարժեք իրացման երաշխիքների ստեղծումը, իրավունքների և օրինական շահերի իրացմանն ուղղված արդյունավետ մեխանիզմների նախատեսումը և շարունակական կատարելագործումը, դրանց նորովի արժևորումը: Հատկանշական է, որ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտում վարվող քաղաքականության կատարելագործումը, որպես թիրախային ուղղություն, առանձնացվել է նաև Կառավարության 2019-2023 թվականների Ծրագրում:

2. Ներկայումս առկա չէ որևէ փաստաթուղթ (ռազմավարություն, գործողությունների ծրագիր կամ հայեցակարգ), որով համապարփակ անդրադարձ կկատարվի քրեակատարողական և պրոբացիայի համակարգի խնդիրներին և կնախանշվեն դրանց լուծմանն ուղղված ուղիները, որպիսի պայմաններում ոլորտային բարեփոխումները որոշ դեպքերում կարող են կրել հատվածային բնույթ: Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտում իրավիճակը բարելավելու, ինչպես նաև ոլորտի շարունակական զարգացումն ապահովելու համար առաջարկվող ռազմավարության հիմնական նպատակը լինելու է քրեական պատիժների ոլորտում վերականգնողական արդարադատության սկզբունքների ներդնումն ու պատժի նպատակների արդյունավետ իրացումը, քրեական ենթամշակույթի վերացումն ու կրկնահանցագործության կանխումը, որին հասնելու համար առաջնահերթ է քրեակատարողական և պրոբացիայի ոլորտում առկա խնդիրների մանրամասն ուսումնասիրությունը և դրանց լուծմանն ուղղված թիրախային քայլերի ձեռնարկումը: Հատկանշական է, որ Կառավարությունը վճռական է վերականգնողական արդարադատության սկզբունքների արմատավորման հարցում. վերականգնողական արդարադատության սկզբունքներից բխում է, որ քրեական պատիժների ոլորտում իրականացվող բարեփոխումները պետք է ենթադրեն ազատազրկման ավանդական գաղափարախոսությունից անցում դեպի վերասոցիալականացման և վերականգնողական արդարադատության գաղափարախոսությանը, քանի որ նման գաղափարախոսությունը ապահովում է առավել ճկուն հակազդում հանցավորությանը:

3. Քրեակատարողական և պրոբացիայի համակարգում իրավիճակը բարելավելու, ինչպես նաև քրեական պատիժների նպատակային իրագործումն առավել արդյունավետ դարձնելու համար պետք է թիրախավորվեն հետևյալ առանցքային նպատակները` միջազգային չափանիշներին համահունչ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության մեխանիզմների կատարելագործումը, ազատությունից զրկված անձանց պահման պայմանների բարելավումը, ազատությունից զրկված անչափահաս անձանց պահման պայմանների բարելավումը, ազատությունից զրկված և հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի պայմանների ապահովումը, ազատությունից զրկված անձանց բժշկական օգնության և սպասարկման պայմանների բարելավումը, դատապարտյալների և պրոբացիայի շահառուների վերասոցիալականացումը, քրեակատարողական հիմնարկների օպտիմալացումն ու արդիականացումը, քրեակատարողական ծառայության և քրեակատարողական հիմնարկների կառավարման մոդելի և կադրային քաղաքականության կատարելագործումը, կոռուպցիայի հաղթահարումը, պրոբացիայի ծառայության գործունեության արդյունավետության բարձրացումը, կադրային քաղաքականության վերանայումը:

4. Ռազմավարության և միջոցառումների ծրագրի ֆինանսական կայունությունն ապահովվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հասանելի միջոցների շրջանակում ռազմավարական նպատակներից բխող գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների տրամադրման միջոցով: Գործողությունների արդյունավետ իրականացման տեսանկյունից կարևորվում է Հայաստանի Հանրապետությունում քրեակատարողական և պրոբացիայի քաղաքականության բարեփոխումներին մշտապես աջակցող գործընկերների, այդ թվում` միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների կողմից տրամադրվող ֆինանսական կամ տեխնիկական աջակցությունը: Ռազմավարության ներդրումն ապահովող ֆինանսավորումն ակնկալվում է այնպիսի աղբյուրներից, ինչպիսիք են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն, միջազգային կազմակերպությունների կողմից տրվող ֆինանսավորումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ֆինանսական աղբյուրները:

 

II. ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

 

i

5. Հայաստանի Հանրապետությունում քրեական արդարադատության և պատիժների համակարգում հիմնարար բարեփոխումների փուլի սկիզբը հիմնականում դրվեց վերջին ժամանակների իրավական և դատական բարեփոխումներով: Այդ բարեփոխումների համար առանցքային նշանակություն ունեցավ Հայաստանի Հանրապետության նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի «ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2017 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՆԿ-96-Ա կարգադրության (այսուհետ` Ծրագիր) ընդունումը: Ծրագիրն ուղղված էր Հայաստանում իրավունքի գերակայության և ժամանակակից իրավական պետության չափանիշներին համապատասխանող իրավական համակարգի ամրապնդմանը: Այդ հիմնական նպատակի իրագործման համար Ծրագիրը նախատեսում էր բարեփոխումներ մի շարք ուղղություններով, այդ թվում` քրեական արդարադատության և քրեական պատիժների համակարգի արդյունավետության բարձրացում: Նշված հիմնական ուղղություններով իրականացված միջոցառումների արդյունքում մասնավորապես`

1) ընդունվել է «Պրոբացիայի մասին» օրենքը.

2) օրենսդրական մակարդակում վերանայվել է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու ինստիտուտը.

3) օրենսդրական մակարդակում հստակեցվել են պատժի կրման հետ անհամատեղելի համարվող հիվանդությունների ցանկն ու դրանց չափորոշիչները և համապատասխանեցվել են հիվանդությունների միջազգային դասակարգման տասներորդ վերանայված տարբերակին:

Այդուհանդերձ, հարկ է փաստել, որ Ծրագրի շրջանակներում իրականացված քայլերն արձանագրեցին առաջընթաց միայն օրենսդրական հարթությունում` ամբողջ ծավալով չապահովելով դրանց գործնական կիրառումը: Սույն ռազմավարության շրջանակներում Կառավարության նպատակն է օրենսդրական բարեփոխումներից զատ կատարելագործել քրեակատարողական և պրոբացիայի ոլորտում առկա պրակտիկան` հիմքում ունենալով դատապարտյալների և պրոբացիայի շահառուների իրավունքների պաշտպանությունը և նրանց վերասոցիալականացումը, քրեական ենթամշակույթի նկատմամբ զրո հանդուրժողականության ցուցաբերումը և քրեական ենթամշակույթի հաղթահարումը, կրկնահանցագործության նվազեցումը, կոռուպցիայի հաղթահարումը:

6. Կառավարության ծրագրում շեշտադրվել է, որ շարունակական քայլեր են ձեռնարկվելու ազատությունից զրկված անձանց հիմնական իրավունքների երաշխավորման, այդ թվում` արտաքին աշխարհի հետ կապի ամրապնդման, պահման պայմանների բարելավման, նրանց տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման որակի բարձրացման, վերասոցիալականացման գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով: Կառավարությունը վճռական է վերականգնողական արդարադատության սկզբունքների արմատավորման հարցում: Այս համատեքստում Կառավարությունը միջոցներ է ձեռնարկելու նաև ազատազրկմանն այլընտրանք հանդիսացող պատիժների և կալանավորմանն այլընտրանք հանդիսացող խափանման միջոցների կիրառման համար անհրաժեշտ օրենսդրական երաշխիքների նախատեսման, դրանց գործնական կիրառման համար անհրաժեշտ միջոցների ապահովման ուղղությամբ, ինչպես նաև խրախուսելու է նման միջոցների կիրառումը:

i

7. Հարկ է նշել, որ միջազգային իրավական մի շարք փաստաթղթերով ևս ամրագրվել է (մասնավորապես` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիա, «Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին» եվրոպական կոնվենցիա, «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիա, Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոններ, Եվրոպական բանտային կանոններ և այլ միջազգային փաստաթղթեր) միջազգային չափանիշներին համահունչ քրեակատարողական և պրոբացիայի համակարգ, ինչպես նաև կալանավորված անձանց և դատապարտյալների իրավունքների պաշտպանության ապահովման պատշաճ համակարգ ունենալու անհրաժեշտության պահանջ: Այս համատեքստում հատկապես մեծ կարևորություն ունեն Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (այսուհետ` ԽԿԿ) զեկույցներում արձանագրված խնդիրների գործնական լուծումը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների իրացման ուղղությամբ հստակ միջոցառումների իրականացումը. ԽԿԿ-ն Հայաստանի վերաբերյալ իր վերջին` 2015 թվականի զեկույցում1 առաջարկել է Հայաստանի Հանրապետությանը շարունակել ձեռնարկել արդյունավետ միջոցներ, որպեսզի ապահովի ազատությունից զրկված անձանց պահելու պայմանների` մարդու իրավունքների միջազգային ստանդարտների, այդ թվում` ՄԱԿ-ի` «Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոնների» (Նելսոն Մանդելայի կանոններ) ամբողջական կատարումը, մասնավորապես`

 

______________________

1 Տե՛ս https://rm.coe.int/CoERMPublicCommonSearchServices/DisplayDCTMContent?documentId=09000016806bf46f կայքէջում (01.11.19):

 

1) քրեակատարողական հիմնարկներում ուժեղացնել կյանքի պայմանները բարելավելուն ուղղված ջանքերը և այլ խնդիրների շարքում լուծել կյանքի անհավասար պայմանների խնդիրը, ապագայում ուժեղացնել գերբնակեցումը կանխարգելելուն ուղղված միջոցները, մասնավորապես` ազատությունից զրկելու հետ չկապված միջոցները` որպես ազատազրկման այլընտրանք ավելի լայնորեն կիրառելու միջոցով` ազատությունից զրկելու հետ չկապված միջոցների վերաբերյալ ՄԱԿ-ի նվազագույն ստանդարտ կանոնների (Տոկիոյի կանոններ) լույսի ներքո.

2) բարելավել առողջապահության, այդ թվում` հոգեբուժական օգնության մատչելիությունը և որակը բոլոր ազատազրկման վայրերում, այդ թվում` ցմահ ազատազրկման դատապարտված բանտարկյալների համար, տրամադրել համապատասխան բժշկական սարքավորումներ, ավելացնել մասնագիտական բժշկական անձնակազմի թիվը կալանավորվածներին պահելու բոլոր վայրերում և ապահովել նրանց անկախությունն ու անկողմնակալությունը.

3) արդյունավետորեն իրականացնել պրոբացիայի իրավական և ինստիտուցիոնալ կարգավորումը, ընդունել դատապարտյալների` առողջության հիմքով պատժից ազատման հստակ ընթացակարգ, ապահովել նման խնդրանքների պատշաճ ուսումնասիրությունը համապատասխան հանձնաժողովի կողմից, սահմանել վաղաժամկետ ազատման, պայմանական վաղաժամկետ ազատման պահանջների ուսումնասիրության համար պատասխանատու հանձնաժողովների բացասական որոշումների դեմ բողոքարկելու հնարավորություն և հասցեագրել նրանց անկախությունը և անկողմնակալությունը` ի թիվս այլոց ապահովելով այդ հանձնաժողովների ավելի հավասարակշռված անդամակցություն, մշակել և շարունակել ամրապնդել սոցիալական վերականգնման և ազատմանը նախապատրաստելուն ուղղված գործող ծրագրերը` ազատումից հետո դատապարտյալների սոցիալական վերաինտեգրումն ապահովելու նպատակով:

i

8. Հայաստանի Հանրապետությունում քրեական արդարադատության համակարգում առկա խնդիրներին հաճախ անդրադարձ է կատարվում նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Հայաստանի Հանրապետությանը վերաբերող մի շարք վճիռներում, որոնք վերաբերում են կալանավորված անձանց և դատապարտյալների իրավունքների և ազատությունների պաշտպանության պատշաճ երաշխավորմանը` նրանց պահման պայմաններին, բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելուն և այլն: Մասնավորապես` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` «Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի», «Դավթյանն ընդդեմ Հայաստանի» վճիռներով մատնանշվում է ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման, մասնավորապես` ֆիզիկական անձեռնմխելիության, այդ թվում` անհրաժեշտ բժշկական օգնություն տրամադրելու, անհրաժեշտ դեղերի առկայությունը երաշխավորելու միջոցով նրանց պաշտպանելու պարտականության ապահովման անհրաժեշտությունը, իսկ «Կիրակոսյանն ընդդեմ Հայաստանի», «Կարապետյանն ընդդեմ Հայաստանի», «Թադևոսյանն ընդդեմ Հայաստանի» գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը անձնական նվազագույն տարածքի բացակայության առնչությամբ արձանագրել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում:

9. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի նախագծով պատժի նպատակների վերաբերյալ որդեգրված հայեցակարգային նոր մոտեցումները և հաշվի առնելով ԽԿԿ առաջարկությունները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումները և ելնելով քրեակատարողական և պրոբացիայի համակարգի արմատական, կայուն և շարունակական բարեփոխումն ապահովելու, համակարգն ամբողջությամբ արդիականացնելու հրատապությունից` անհրաժեշտ է առանձնացնել այն թիրախային ուղղությունները, որոնց արդյունավետ իրագործումը լուծելու է ոլորտի առջև ծառացած կարևորագույն խնդիրները:

 

III. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

10. Ռազմավարության ընդհանուր նպատակը: Ռազմավարության նպատակն է միջազգային չափանիշներին համապատասխան քրեակատարողական և պրոբացիայի համակարգի կայացումը, պատժողական քաղաքականությունից անցումը վերականգնողական արդարադատության, քրեական պատիժների ոլորտում վերականգնողական արդարադատության սկզբունքների արմատավորումը, պատժի նպատակների արդյունավետ իրացումը, քրեական ենթամշակույթի հաղթահարումը, քրեակատարողական և պրոբացիայի համակարգում կոռուպցիայի հաղթահարումը, կրկնահանցագործության նվազեցումը, հասարակական անվտանգության ապահովումը:

11. Ռազմավարության ուղղությունները: Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի համակարգում իրավիճակի բարելավմանն ուղղված բարեփոխումների ձեռնարկման համար առանցքային նշանակություն ունի այս ոլորտի թիրախային ուղղությունների առանձնացումը` ելնելով նաև ոլորտային առկա հիմնախնդիրներից: Այդ ուղղություններն են`

11.1. Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի օրենսդրության կատարելագործումը: Այս ուղղության ռազմավարական նպատակները միտված են օրենսդրական կարգավորումների միջոցով այնպիսի մեխանիզմների ներդրմանը, որոնք ազատությունից զրկված անձանց և պրոբացիայի շահառուների իրավունքների պաշտպանությունը կդարձնեն ոչ թե վերացական, այլ իրական: Բարձր գնահատելով Հայաստանի Հանրապետության քրեակատարողական գործող օրենսգրքի դերը մեր երկրի իրավական համակարգում` միաժամանակ պետք է նշել, որ ժամանակակից պայմաններում այն օբյեկտիվորեն այլևս ի վիճակի չէ բավարար չափով իրացնել իրավական պետության ժողովրդավարական նվաճումները: Այս առումով նշված օրենսգրքի կիրառության շուրջ տասնհինգ տարիների ընթացքում երկրի հասարակական և քաղաքական կյանքում տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնք անխուսափելի փոփոխություններ էին ենթադրում քրեական պատիժների կատարման և կրման հետ կապված հիմնական իրավական ակտում: Այդ փոփոխությունների անհրաժեշտությունն առավել առարկայական դարձավ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային կազմակերպությունների գնահատականների լույսի ներքո (ԽԿԿ, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտե և այլն): Անհրաժեշտ է ապահովել Քրեակատարողական նոր օրենսգրքում Հայաստանի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներից («Կիրակոսյանն ընդդեմ Հայաստանի»,2 «Թադևոսյանն ընդդեմ Հայաստանի»,3 «Դավթյանն ընդդեմ Հայաստանի»,4 «Հարությունյանն ընդդեմ Հայաստանի»5 գործերով վճիռները և այլն) բխող պահանջների իրացումը: Քրեակատարողական ոլորտը կարգավորող մայր օրենքում և քրեակատարողական ոլորտին առնչվող այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բխում է նաև 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից` առաջնային համարելով այդ ակտերի համապատասխանեցումը Սահմանադրությամբ ամրագրված իրավական որոշակիության, օրինականության և համաչափության սկզբունքներին:

 

_______________________

2 Տե՛ս CASE OF KIRAKOSYAN v. ARMENIA (Application no. 31237/03), Judgment 02/12/2008 (հասանելի է https://hudoc.echr.coe.int/eng#{%22itemid%22:[%22001-89959%22]} կայքէջում (01.11.19)):

3 Տե՛ս CASE OF TADEVOSYAN v. ARMENIA (Application no. 41698/04) Judgment 02/12/2008 (հասանելի է https://hudoc.echr.coe.int/eng#{%22itemid%22:[%22001-89969%22]} կայքէջում (01.11.19)):

4 Տե՛ս CASE OF DAVTYAN v. ARMENIA (Application no. 29736/06), Judgment 31/03/2015 (հասանելի է https://hudoc.echr.coe.int/eng#{%22itemid%22:[%22001-153350%22]} կայքէջում (01.11.19)):

5 Տե՛ս CASE OF ASHOT HARUTYUNYAN v. ARMENIA (Application no. 34334/04), Judgment 15/06/2010 (հասանելի է https://hudoc.echr.coe.int/eng#{%22itemid%22:[%22001-99403%22]} կայքէջում (01.11.19)):

 

11.1.1. Հայաստանի Հանրապետության քրեական, քրեական դատավարության և քրեակատարողական նոր օրենսգրքերի ընդունմամբ սկիզբ կդրվի օրենսդրական բարեփոխումների նոր փուլի, որի իրականացման ընթացքում առանձնակի ուշադրություն պետք է դարձնել նրան, որ առաջարկվող իրավական կարգավորումներն առավելագույնս համապատասխանեցվեն միջազգային իրավական չափանիշներին, իսկ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի մակարդակում պետք է ներդնել այնպիսի գործուն մեխանիզմներ, որոնք կապահովեն նոր ինստիտուտների արդյունավետ գործունեությունը:

11.1.2. 2016 թվականի մայիսի 17-ին ընդունվեց «Պրոբացիայի մասին» օրենքը, որով Հայաստանի Հանրապետությունում ներդրվեց պրոբացիայի ինստիտուտը, և ստեղծվեց Քրեակատարողական ծառայությունից անկախ Պրոբացիայի ծառայություն: Հարկ է նշել, որ պրոբացիայի ինստիտուտի ներդնումը և Պրոբացիայի ծառայության ստեղծումը պայմանավորված էր քրեական արդարադատության ոլորտում պատժողական քաղաքականությունից վերականգնողական արդարադատության անցնելու անհրաժեշտությամբ, որում իրավախախտում կատարած անձանց վերականգնումն ու վերաինտեգրումը հասարակության մեջ դիտարկվում է որպես պարտադիր բաղադրիչ: Մարդու իրավունքների պաշտպանի (այսուհետ` Պաշտպան)` ՀՀ Պրոբացիայի պետական ծառայության գործունեության մշտադիտարկման վերաբերյալ 2018 թվականի արտահերթ հրապարակային զեկույցում6 նշվում է, որ անվիճելի է այն իրողությունը, որ անցած տասնամյակներում քրեակատարողական արդարադատությունը Հայաստանում պարունակել է միայն պատժողական տարրեր, և քրեակատարողական հիմնարկների վարչակազմը ազատազրկման ձևով պատժի կատարումը ապահովելիս շեշտը դրել է միայն քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրելու ընթացքում ռեժիմի, փախուստի կանխման և կարգապահության պահպանման ապահովման վրա: Գրեթե բացակայում էին վերասոցիալակացման ուղղությամբ դատապարտյալի հետ տարվող աշխատանքները, չէին բացահայտվում և գնահատվում նրանց ռիսկերը, կարիքները, և չէին իրականացվում վերականգնողական ծրագրեր: Արդյունքում ազատազրկումն ավելի շատ նպաստում էր կրկնահանցագործությանը, քան կանխում այն: Այս համատեքստում Պաշտպանն արձանագրել է, որ չնայած օրենսդրության մեջ ամրագրվել է վերականգնողական արդարադատության գաղափարը, սակայն դեռևս լուրջ քայլեր պետք է ձեռնարկվեն վերականգնողական արդարադատությունը գործնականում պատշաճ մակարդակով կայացնելու համար: Հարկ է նշել, որ Պրոբացիայի ծառայության գործունեության կարճատև տարիների ընթացքում ի հայտ եկած խնդիրներն իրենց լուծումը պետք է ստանան առաջիկայում: Մասնավորապես` այդ խնդիրների լուծման նպատակով, ի թիվս այլնի, նախատեսվում է գնահատել Պրոբացիայի ծառայությանը վերապահված գործառույթների գործնական կիրառելիությունը և դրանց կիրառման համար անհրաժեշտ գործիքակազմի առկայությունը` գնահատման արդյունքների հիման վրա մշակելով «Պրոբացիայի մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթ: Պրոբացիայի ոլորտի օրենսդրական բարեփոխումներից անմասն չպետք է մնա նաև Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը` դրանում նախատեսելով ազատությունից զրկելուն այլընտրանք հանդիսացող խափանման միջոցներ:

 

_______________________

6 Տե՛ս http://www.ombuds.am/resources/ombudsman/uploads/files/publications/c3fc33641c2871502066374406df2198.pdf կայքէջում (01.11.19):

 

11.1.3. Մայր օրենքների կատարելագործման շրջանակներում կարևորվում է նաև մի շարք իրավական ակտերի վերանայումը: Անհրաժեշտ է վերանայել դեռևս 2006 թվականին ընդունված` կալանավորվածներին պահելու վայրերի և քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգը, կալանավորված անձանց և դատապարտյալների հետ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի գործունեության կարգը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի ձևավորման և գործունեության կարգը:

11.1.4. Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել քրեակատարողական հիմնարկներում խոշտանգման և վատ վերաբերմունքի հետ կապված բժշկական հետազոտությունների արդյունքների պատշաճ արձանագրման, վատ վերաբերմունքի փաստի հաստատման առնչությամբ օրենսդրական կարգավորումների երաշխավորման և վատ վերաբերմունքի փաստի հաստատման հիման վրա ոչ նյութական վնասի հատուցման մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ: Անհրաժեշտ է հաստատել քրեակատարողական հիմնարկներում խոշտանգման և վատ վերաբերմունքի հետ կապված բժշկական հետազոտությունների արդյունքների արձանագրման ձևը, ինչպես նաև մշակել և հաստատել քրեակատարողական հիմնարկներում խոշտանգման և վատ վերաբերմունքի հետ կապված բժշկական հետազոտությունների արձանագրության ձևի լրացման ուղեցույցը:

11.2. Ազատությունից զրկված անձանց պահման պայմանների բարելավումը, քրեակատարողական հիմնարկների օպտիմալացումը և արդիականացումը, քրեակատարողական հիմնարկների և Պրոբացիայի ծառայության շենքային պայմանների բարելավումը և տեխնիկական հագեցումը: Այս ուղղության ռազմավարական նպատակները միտված են քրեակատարողական հիմնարկների և Պրոբացիայի ծառայության շենքային և տեխնիկական հագեցվածության ապահովմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, որի արդյունքում ազատությունից զրկված անձանց համար կապահովվեն միջազգային չափանիշներին համապատասխան պահման պայմաններ, քրեակատարողական հիմնարկները կվերազինվեն անվտանգության և հսկողության ապահովման ժամանակակից ինժեներատեխնիկական միջոցներով, որոնք կնպաստեն հիմնարկների արդյունավետ կառավարման գաղափարի ներդրմանը: Անհրաժեշտ է նաև շարունակական քայլեր ձեռնարկել ազատությունից զրկված անձանց ներպետական և միջազգային չափանիշներին համահունչ անձնական տարածությամբ ապահովելու ուղղությամբ: Ընդ որում, խնդիրը պետք է դիտարկել ինչպես ազատությունից զրկված յուրաքանչյուր անձի` նվազագույն բնակելի տարածության (չորս քառակուսի մետր), այնպես էլ մարդկային արժանապատվության հետ համատեղելի պայմաններով անձնական տարածության ապահովման տեսանկյունից: Հարկ է նշել, որ դեռևս 2016 թվականին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը քայլեր է ձեռնարկել գերբնակեցման խնդիրը լուծելու ուղղությամբ` շահագործման հանձնելով «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի վեց մասնաշենքերը` 1240 լրակազմով, ինչը ստեղծել է ազատությունից զրկված անձանց նաև այդ քրեակատարողական հիմնարկ տեղաբաշխելու հնարավորություն: Արդյունքում ավելի քան 690 ազատությունից զրկված անձ, այդ թվում` ցմահ ազատազրկման դատապարտված 34 անձ, տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Հատկանշական է, որ քրեակատարողական հիմնարկների գերբնակեցման խնդիրն ամբողջովին լուծվել է նոր Կառավարության ջանքերով: 2019 թվականի ապրիլի 1-ի դրությամբ քրեակատարողական հիմնարկներում պահվում է 2287 անձ, ինչը 1248-ով պակաս է 2018 թվականի նույն ժամանակահատվածից: Եվրոպայի խորհրդի 2018 թվականի տարեկան քրեական վիճակագրությամբ (SPACE I) արձանագրվել է, որ Հայաստանում նկատվել է ազատազրկման թվի զգալի նվազում (-8.7%)7: Գերբնակեցման խնդրի լուծումից զատ` Կառավարությունը նպատակ է դրել օպտիմալացնել և բարեկարգել քրեակատարողական հիմնարկները: Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գործում է 12 քրեակատարողական հիմնարկ, որտեղ հնարավոր է պահել կալանավորված և ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված 5346 անձ: Հարկ է նշել, որ փոքր հիմնարկների պահպանումը այն դեպքում, երբ դրանք գտնվում են միևնույն բնակավայրում կամ շատ մոտ են միմյանց, անարդյունավետ է, քանի որ հիմնարկների պահպանման ծախսերի (այդ թվում` անվտանգության ապահովման) զգալի մասը չի համընկնում հիմնարկում պահվող անձանց թվին: Նման մոտեցումը արդարացված չէ նաև տնտեսական արդյունավետության և ֆինանսական միջոցները խնայելու տեսանկյունից: Հատկանշական է նաև քրեակատարողական հիմնարկների տարածքային տեղակայման խնդիրը: Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության տարածքը (չափերը)` տնտեսապես արդյունավետ է քրեակատարողական հիմնարկների կառուցումը և շահագործումը համընդհանուր սկզբունքով: Այսպես` նախաքննական մարմինների գործունեությունը հնարավորինս դյուրին ու արդյունավետ դարձնելու նպատակով հանրապետության տարբեր տարածաշրջաններում, այսպես թե այնպես, պետք է տեղակայված լինեն կալանավորվածներին պահելու վայրեր: Այդ առումով նպատակահարմար է դրանք ունենալ հանրապետության հյուսիսային տարածաշրջանում` Վանաձորում, արևմուտքում` Արթիկում, հյուսիս-արևելքում` Սևանում, հարավում` Գորիսում, ինչպես նաև Երևանում (կամ դրանց մոտակայքում):

___________________

7 Տե՛ս http://wp.unil.ch/space/files/2019/06/FinalReportSPACEI2018_190611-1.pdf կայքէջում (01.11.19):

 

11.2.1. Առաջնային խնդիր է մի շարք քրեակատարողական հիմնարկներում շենքային պայմանների բարելավումը և նյութատեխնիկական հագեցվածության ապահովումը: Օրինակ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում առկա շենքային պայմանները խիստ անբավարար են և ենթակա են փակման` տեխնիկական պարամետրերին չհամապատասխանելու պատճառով: Ավելին` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը տեղակայված է «հոսող հողերի» վրա, ինչը նույնպես հրատապ լուծում է պահանջում: Հաշվի առնելով վերոգրյալը` անհրաժեշտ է իրականացնել համապատասխան ենթակառուցվածքային բարեփոխումներ, քանի որ շենք-շինություններն իրենց ներկա վիճակով անբավարար են: Տնտեսական արդյունավետության տեսանկյունից նպատակահարմար է առաջիկա տարիներին շահագործման հանձնել նոր քրեակատարողական հիմնարկ, որում հնարավոր կլինի պահել շուրջ 1200 ազատությունից զրկված անձ: Այս պայմաններում նախատեսվում է Երևան քաղաքի տարածքում` Սիլիկյան թաղամասում, կառուցել շուրջ 1200 լրակազմ ունեցող քրեակատարողական նոր հիմնարկ (200 մահճակալ նախատեսվել է բուժման կարիք ունեցող անձանց համար): Նոր քրեակատարողական հիմնարկ կառուցելու համար անհրաժեշտ հիմնական բաղկացուցիչներն են` շենք-շինությունների կառուցումը, օդափոխության և ջեռուցման համակարգերի կառուցումը, անվտանգության և տեսահսկման համակարգերի կառուցումը, արտաքին պահպանության համակարգերի կառուցումը, բարեկարգման աշխատանքների իրականացումը, կահավորումը: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի փակման պարագայում նախատեսվում է կառուցել 350 լրակազմ ունեցող քրեակատարողական հիմնարկ (նախագիծն արդեն առկա է, նախատեսվում է հիմնարկը կառուցել Խնձորեսկում): Բացի այդ, նախատեսվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության վարչական շենքից տեղափոխել նախկին «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի մասնաշենք: Հարկ է նշել նաև, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկն անհրաժեշտ է լուծարել և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի վարչական տարածքում կառուցել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի համար սահմանված լրակազմով` փակ, կիսափակ ռեժիմների և կալանավորվածների պահելու վայր, այդ թվում` կալանք պատժատեսակի համար նախատեսված մասնաշենք: Այս պայմաններում հարկ է ապահովել նաև քրեակատարողական հիմնարկներում լրակազմերի համաչափ բաշխվածությունը: Միաժամանակ, նախատեսվում է շինարարական աշխատանքներ իրականացնել նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում` ապահովելով մինչև 200 լրակազմ ունեցող կիսաբաց ուղղիչ հիմնարկի համար անհրաժեշտ պահման պայմաններ, կառուցելով օդափոխության համակարգ և զարգացնելով բժշկական ստացիոնար մասնաշենքի կարողությունները: Հատկանշական է, որ քրեակատարողական հիմնարկի կառուցումն ու առկա հիմնարկների օպտիմալացումը դիտարկվելու է ռազմավարական մյուս ուղղությունների հետ միասնության մեջ: Միջազգային չափանիշներին համապատասխան քրեակատարողական նոր հիմնարկի կառուցումը, քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված անձանց պահման պայմանների բարելավումը միտված են ռազմավարության նպատակի իրացմանը. առաջարկվող քայլերը նպաստելու են հատկապես միջազգային չափանիշներին համապատասխան քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների երաշխավորմանը, քրեական ենթամշակույթի, կոռուպցիայի հաղթահարմանը, կրկնահանցագործության նվազեցմանը:

11.2.2. Ռազմավարական այս ուղղության շրջանակներում անհրաժեշտ է իրականացնել քրեակատարողական ծառայության և քրեակատարողական հիմնարկների կառավարման և գնահատման մոդելի արդիականացում` առկա մոդելը համադրելով միջազգային փորձում առկա, արդյունավետ գործող կառավարման և գնահատման մոդելների հետ: Կարևոր է նաև քրեակատարողական հիմնարկներում տնտեսվարման արդյունավետ մեխանիզմների ապահովումը: Վերջինիս շրջանակներում Կառավարությունը դիտարկելու է քրեակատարողական հիմնարկներում սննդի ապահովման, սանիտարահամաճարակային միջոցառումների իրականացման և հնարավորության դեպքում նաև այլ գործառույթների` մասնավոր հատվածին պատվիրակելու (outsourcing) հնարավորության հարցը: Հատկանշական է, որ Կառավարությունն այս ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկել է քայլեր: 2019 թվականի հոկտեմբերի 15-ից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն», իսկ հոկտեմբերի 16-ից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներում սկսվել է ազատությունից զրկված անձանց սննդով ապահովելու գործառույթը մասնավոր ընկերությանը պատվիրակելու փորձնական ծրագիրը: Ծրագրի մեկնարկին արձանագրվել է այսպիսի վիճակագրություն: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվել է 367 անձ. 2019 թվականի հոկտեմբերի 17-ի դրությամբ նրանցից 367-ն էլ օգտվել է սննդից, այն դեպքում, երբ մինչև ծրագրի մեկնարկը, օրինակ` հոկտեմբերի 14-ին, քրեակատարողական հիմնարկի կողմից տրամադրվող սննդից օգտվել էր 300 անձ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվել է 708 անձ. ծրագրի մեկնարկի օրը նրանցից 654-ը օգտվել է նախաճաշից, իսկ ճաշից օգտվողների թիվն ավելի մեծ է եղել` 695: Կրկին համեմատության համար հարկ է նշել, որ հոկտեմբերի 14-ին, երբ դեռ ծրագիրը չէր մեկնարկել, և սնունդը տրամադրվում էր քրեակատարողական հիմնարկի կողմից, սննդից օգտվել էր 550 անձ: Նման արդյունքների պահպանման դեպքում Կառավարությունը դիտարկելու է քրեակատարողական բոլոր հիմնարկներում սննդով ապահովելու գործառույթը մասնավոր ընկերությանը պատվիրակելու հնարավորությունը:

11.2.3 Տեխնիկական միջոցների վերազինման ոլորտում մեծ կարևորություն ունի նաև քրեակատարողական հիմնարկներում արտակարգ իրավիճակներում գործելու պլանի մշակումը, քրեակատարողական հիմնարկին սպառնացող բնածին և տեխնածին վտանգների հիման վրա արտակարգ իրավիճակներում գործելու պլանի մշակումն ու հաստատումը, արտակարգ իրավիճակներում քրեակատարողական հիմնարկների դիմակայունության մակարդակի բարձրացումը:

11.2.4. Պրոբացիայի ծառայության վարչական շենքն ու տարածքային բաժիններն անհրաժեշտ է բարեկարգել: Կան մի շարք տարածքային բաժիններ, որոնք նստավայրեր չունեն` պայմանավորված տարածքների բացակայությամբ: Այսպես, Պրոբացիայի ծառայության վարչական շենքը վերանորոգման կարիք ունի, անհրաժեշտ է ապահովել արխիվի և էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման համար հատուկ կահավորված սենյակների առկայությունը: Արագածոտնի մարզային բաժնի Աշտարակի նստավայրում անհրաժեշտ է 80-100 ք/մ տարածք, Ապարանի նստավայրը տարածք չունի, ուստի անհրաժեշտ է վարձակալել 30-40 ք/մ տարածքով աշխատասենյակ կամ կառուցել նորը, Թալինի նստավայրում ևս անհրաժեշտ է վարձակալել 30-40 ք/մ տարածքով աշխատասենյակ կամ կառուցել նորը: Արարատի մարզային բաժնի Արտաշատի նստավայրում անհրաժեշտ է ունենալ 80-100 ք/մ տարածք, Արարատի նստավայրում անհրաժեշտ է վարձակալել մոտ 30-40 ք/մ տարածքով աշխատասենյակ կամ կառուցել նորը, Վեդու նստավայրում անհրաժեշտ է վարձակալել մոտ 30-40 ք/մ տարածքով աշխատասենյակ կամ կառուցել նորը, նույնը` նաև Մասիսի նստավայրում: Արմավիրի մարզային բաժնի Արմավիրի նստավայրում անհրաժեշտ է վարձակալել մոտ 30-40 ք/մ տարածքով աշխատասենյակ կամ կառուցել նորը, Էջմիածնի նստավայրում նոր շենք կառուցելու դեպքում անհրաժեշտ է ունենալ 80-100 ք/մ տարածք: Գեղարքունիքի մարզային բաժնի Սևանի նստավայրում նոր շենք կառուցելու դեպքում անհրաժեշտ է ունենալ 80-100 ք/մ տարածք, Գավառի նստավայրը տարածք չունի, անհրաժեշտ է վարձակալել մոտ 30-40 ք/մ տարածքով աշխատասենյակ կամ կառուցել նորը, Մարտունու, Վարդենիսի նստավայրերը տարածք չունեն, երկուսի դեպքում էլ անհրաժեշտ է վարձակալել մոտ 30-40 ք/մ տարածքով աշխատասենյակ կամ կառուցել նորը, Ճամբարակի նստավայրի առնչությամբ էլ է առկա մոտ 30-40 ք/մ տարածքով աշխատասենյակ վարձակալելու կամ նորը կառուցելու անհրաժեշտություն: Լոռու մարզային բաժնի Վանաձորի նստավայրում նոր շենք կառուցելու դեպքում անհրաժեշտ է ունենալ 80-100 ք/մ տարածք, Սպիտակի նստավայրում անհրաժեշտ է վարձակալել մոտ 30-40 ք/մ տարածքով աշխատասենյակ կամ կառուցել նորը, Ալավերդու և Ստեփանավանի, Տաշիրի նստավայրերը տարածք չունեն, երեքի դեպքում էլ անհրաժեշտ է վարձակալել մոտ 30-40 ք/մ տարածքով աշխատասենյակ կամ կառուցել նորը: Կոտայքի մարզային բաժնի Հրազդանի նստավայրում անհրաժեշտ է վարձակալել մոտ 40-50 ք/մ տարածքով աշխատասենյակ կամ կառուցել նորը, Աբովյանի նստավայրում անհրաժեշտ է վարձակալել մոտ 40-50 ք/մ տարածքով աշխատասենյակ կամ կառուցել նորը: Շիրակի մարզային բաժնի Գյումրու նստավայրում նոր շենք կառուցելու դեպքում անհրաժեշտ է ունենալ 80-100 ք/մ տարածք, Արթիկի նստավայրը տարածք չունի, անհրաժեշտ է վարձակալել մոտ 30-40 ք/մ տարածքով աշխատասենյակ կամ կառուցել նորը: Սյունիքի մարզային բաժնի Կապանի նստավայրում նոր շենք կառուցելու դեպքում անհրաժեշտ է ունենալ 80-100 ք/մ տարածք, Գորիսի նստավայրը տարածք չունի, անհրաժեշտ է վարձակալել մոտ 30-40 ք/մ տարածքով աշխատասենյակ կամ կառուցել նորը, Սիսիանի և Մեղրիի նստավայրերում անհրաժեշտ է վարձակալել մոտ 30-40 ք/մ տարածքով աշխատասենյակ կամ կառուցել նորը: Վայոց Ձորի մարզային բաժնի Եղեգնաձորի նստավայրում նոր շենք կառուցելու դեպքում անհրաժեշտ է ունենալ 80-100 ք/մ տարածք: Տավուշի մարզային բաժնի Իջևանի նստավայրում նոր շենք կառուցելու դեպքում անհրաժեշտ է ունենալ 80-100 ք/մ տարածք, Դիլիջանի, Նոյեմբերյանի և Բերդի նստավայրերը տարածք չունեն, երեքի դեպքում էլ անհրաժեշտ է վարձակալել մոտ 30-40 ք/մ տարածքով աշխատասենյակ կամ կառուցել նորը:

11.2.6. Պրոբացիայի ծառայությունն անհրաժեշտ է հագեցնել տեխնիկական սարքավորումներով, որով պրոբացիայի ծառայողների համար կստեղծվեն աշխատանքային պատշաճ պայմաններ` իրականացնելու իրենց վրա դրված պարտականությունները: Անհրաժեշտ է Պրոբացիայի ծառայության տարածքային բաժիններում ապահովել նաև համացանցի հասանելիությունը: Դրանից զատ` Պրոբացիայի ծառայությունն անհրաժեշտ է համալրել էլեկտրոնային հսկողության միջոցների համար անհրաժեշտ սարքավորումներով: Էլեկտրոնային հսկողության միջոցները հնարավորություն կտան գործնական քայլերի վրա դնել նաև ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցների (տնային կալանք, վարչական հսկողություն և այլն) կիրառումը: Կառավարության ծրագրում ևս շեշտադրվել է, որ Կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի ազատազրկման այլընտրանք հանդիսացող պատիժների և կալանավորմանն այլընտրանք հանդիսացող խափանման միջոցների կիրառման համար անհրաժեշտ օրենսդրական երաշխիքների նախատեսման, դրանց գործնական կիրառման համար անհրաժեշտ միջոցների ապահովման ուղղությամբ, ինչպես նաև խրախուսի նման միջոցների կիրառումը:

11.3. Քրեակատարողական հիմնարկներում հաշմանդամություն ունեցող անձանց պահման մատչելի պայմանների ապահովումը: Այս ուղղության ռազմավարական նպատակները միտված են ըստ առաջնահերթության ազատազրկման վայրերում հաշմանդամություն ունեցող անձանց պահման բավարար պայմաններով ապահովելուն: Քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման քաղաքականություն մշակելիս և իրականացնելիս առանձնակի կարևորություն են ձեռք բերում նաև խոցելի խմբերի, մասնավորապես` ազատությունից զրկված հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների ուսումնասիրությունն ու դրանց լուծման ուղիների որոնումները:

i

11.3.1. 2010 թվականին Հայաստանի Հանրապետությունը, վավերացնելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2006 թվականի դեկտեմբերի 13-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիան (այսուհետ` Կոնվենցիա)8, պարտավորվել է հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու և կյանքի բոլոր բնագավառներում լիակատար մասնակցության հնարավորություն ընձեռելու նպատակով ձեռնարկել համապատասխան միջոցներ, որոնք պետք է ուղղված լինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար մյուսների հետ հավասար հիմունքներով ֆիզիկական միջավայրի, փոխադրամիջոցների, տեղեկատվության և հաղորդակցության, ներառյալ` տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների ու համակարգերի հասանելիության ու մատչելիության ապահովմանը: ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի 25-րդ հոդվածի համաձայն. «Մասնակից պետությունները գիտակցում են, որ հաշմանդամություն ունեցող անձինք ունեն առողջապահական ամենաբարձր չափորոշիչներին հասնելու իրավունք` առանց հաշմանդամության պատճառով խտրականության»: Կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն` «Որպեսզի աջակցեն հաշմանդամություն ունեցող անձանց համար արդարադատության մատչելիության ապահովմանը, մասնակից պետությունները պետք է կազմակերպեն համապատասխան ուսուցողական դասընթացներ արդարադատության վարչական համակարգի աշխատակիցների, ինչպես նաև ոստիկանության և կալանավայրերի անձնակազմերի համար»: Մի շարք երկրներ, հիմք ընդունելով միջազգային կարգավորումները, ներպետական օրենսդրությամբ ամրագրում են խոցելի խմբերին վերաբերող մի շարք առանձնահատկություններ: Այսպես` Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում յուրաքանչյուր քրեակատարողական հիմնարկում նշանակված է հաշմանդամության հարցերով պատասխանատու անձ: Վերջինիս պարտականությունն է օգնել հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցել քրեակատարողական հիմնարկի միջոցառումների, տրամադրել համապատասխան խորհրդատվություն, քրեակատարողական հիմնարկի անձնակազմին տեղեկացնել հաշմանդամություն ունեցող անձի կարիքների մասին:

______________________

8 Տե՛ս http://www.un.org/disabilities/documents/convention/convoptprot-e.pdf կայքէջում (01.11.19):

 

i

11.3.2. Քրեակատարողական հիմնարկներում պահվող հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի միջավայրով (թեքահարթակներ, բազրիքներ, համապատասխան սանհանգույցներ և այլն) և խելամիտ հարմարեցումներով (տեսողության, լսողության և խոսքի խնդիրներ ունեցող անձանց համար վերականգնման տեխնիկական միջոցներ և այլ օժանդակ պարագաներ) ապահովելու հրամայականներն ամրագրվել են Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 483-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 27-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2019 թվականի տարեկան ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 1025-Լ որոշումներում: Այս առումով հարկ է նշել, որ ԽԿԿ-ն 2015 թվականին Հայաստան կատարած այցի շրջանակներում կազմված զեկույցի շրջանակներում նշել է, որ անհրաժեշտ է պատշաճ կերպով հաշվի առնել մեծահասակ և/կամ հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները:

11.3.3. Հարկ է ապահովել հաշմանդամություն ունեցող դատապարտյալների համար առողջապահական ծառայությունների հասանելիությունը, մասնագիտական խնամքը, ուստի անհրաժեշտ է, որ քրեակատարողական ծառայողները հաշմանդամություն ունեցող անձանց հետ շփվելու համար վերապատրաստվեն: Եթե նման խնամքի կարիք ունեցող անձանց խնամքն իրականացվում է մեկ այլ դատապարտյալի կողմից, ապա դատապարտյալը պետք է հատուկ վերապատրաստում անցած լինի: Այս առումով, ԽԿԿ-ն Իտալիայի վերաբերյալ 2013 թվականի իր զեկույցում կոչ է արել զգուշություն ցուցաբերել սահմանափակ հնարավորություններ ունեցող ազատությունից զրկված անձանց խնամքն ապահովելու համար անազատության մեջ պահվող այլ անձանց ներգրավելիս: ԽԿԿ-ն նշել է, որ պետությունը պետք է ձեռնարկի միջոցներ սահմանափակ հնարավորություն ունեցող ազատությունից զրկված անձանց խնամքն ապահովելու նպատակով ներգրավված անազատության մեջ պահվող անձանց պատշաճ վերապատրաստման ուղղությամբ: Նույնիսկ այդ պայմաններում վերը նշված անձանց կողմից խնամք ապահովելու ընթացքում վերջիններիս աշխատանքը պետք է պատշաճ վերահսկվի համապատասխան որակավորում ստացած ուղղիչ հիմնարկի վարչակազմի աշխատակիցների կողմից: Հարկ է նշել նաև, որ ուշադրության կենտրոնում պետք է լինեն նաև ազատությունից զրկված և հատուկ պաշտպանության կարիք ունեցող անձանց իրավունքների երաշխավորման հարցը: Այս առումով պետք է գնահատել ազատությունից զրկված և հատուկ պաշտպանության կարիք ունեցող անձանց իրավունքների երաշխավորմանն ուղղված առկա օրենսդրական կարգավորումները և, ըստ անհրաժեշտության, մշակել իրավական ակտի նախագիծ:

11.4. Ազատությունից զրկված անչափահաս անձանց պահման պայմանների բարելավումը: Այս ուղղության ռազմավարական նպատակները միտված են ազատությունից զրկված անչափահասների պահման պայմանների բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացմանը: Հարկ է նշել, որ նման միջոցառումների նախատեսման անհրաժեշտության պահանջը նախ և առաջ ամրագրված է միջազգային իրավական փաստաթղթերում: Մասնավորապես` «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայում ընդգծվում է անչափահասների նկատմամբ արդարադատություն իրականացնելու վերաբերյալ Միավորված ազգերի կազմակերպության նվազագույն ստանդարտ կանոնների պահպանման հանգամանքը: Բացի դրանից, Անչափահասների նկատմամբ արդարադատություն իրականացնելու վերաբերյալ ՄԱԿ-ի նվազագույն ստանդարտ կանոնների («Պեկինյան կանոններ»)9 համաձայն` ուղղիչ հիմնարկներում անչափահասները պետք է ապահովվեն իրենց տարիքին, սեռին, անձին և լիարժեք զարգացման շահերին համապատասխան խնամքով, պաշտպանությամբ և սոցիալական, հոգեբանական, բժշկական, ֆիզիկական, կրթության և արհեստավարժության բնագավառների ողջ անհրաժեշտ օգնությամբ, ինչպես նաև վերջիններս պետք է պահվեն մեծահասակներից առանձին, հատուկ ուղղիչ հիմնարկում կամ ուղղիչ հիմնարկի հատուկ բաժանմունքում: Իր հերթին 2006 թվականի հունվարի 11-ի Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի կողմից ընդունված «Եվրոպական բանտային կանոնների մասին» թիվ R(2006) 2 հանձնարարականում10 ևս ընդգծվում է ուղղիչ հիմնարկներում պահվող անչափահասների` իրենց տարիքին, սեռին, անձին և լիարժեք զարգացման շահերին համապատասխան խնամքով, պաշտպանությամբ և սոցիալական, հոգեբանական, բժշկական, ֆիզիկական, կրթության և արհեստավարժության բնագավառների ողջ անհրաժեշտ օգնությամբ ապահովվելու անհրաժեշտությունը: ԽԿԿ չափորոշիչների11 համաձայն` անչափահասների համար լավ նախագծված կալանքի կենտրոնը պետք է դրական և անհատականացված պայմաններ ապահովի երիտասարդ անձանց անազատության մեջ պահելու համար` հարգելով նրանց արժանապատվությունն ու անձնական կյանքը: Բոլոր սենյակները պետք է պատշաճ կահավորված և բավարար բնական լույսով և օդափոխությամբ ապահովված լինեն: Անչափահասները, որպես կանոն, պետք է տեղավորվեն առանձին ննջասենյակներում: Հիմնավորում պետք է ներկայացվի, թե ինչու է տվյալ անչափահասի լավագույն շահերից բխում ննջասենյակը մեկ այլ բանտարկյալի հետ կիսելը: Նախքան նույն ննջասենյակում մեկ այլ բանտարկյալի հետ բնակեցնելու պահանջ ներկայացնելը անչափահասների հետ պետք է խորհրդակցել, և նրանք պետք է հնարավորություն ունենան նշելու, թե ում հետ կցանկանային բնակեցվել: Բացի այդ, անչափահասները պետք է սանիտարական հարմարությունների ազատ մուտք ունենան, որոնք բավարար հիգիենիկ պայմաններ և առանձնություն են ապահովում: Պաշտպանը քրեակատարողական համակարգում ազատությունից զրկված կանանց և անչափահասների իրավունքների ապահովման վերաբերյալ 2018 թվականի արտահերթ հրապարակային զեկույցում շեշտել է, որ անհրաժեշտ է քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անչափահաս այլ անձանց բացակայության պայմաններում ապահովել մեկուսացած պահվող ազատությունից զրկված անչափահաս անձանց` մարդկային անհրաժեշտ շփումը, նախատեսել ազատությունից զրկված անչափահաս անձանց համար նախատեսված առանձին խցեր` ապահովելով պահման պատշաճ պայմաններ12:

_______________________

9 Տե՛ս https://www.ohchr.org/Documents/ProfessionalInterest/beijingrules.pdf կայքէջում (01.11.19):

10 Տե՛ս https://rm.coe.int/european-prison-rules-978-92-871-5982-3/16806ab9ae կայքէջում (01.11.19):

11 Անչափահասներին վերաբերող հատվածը տե՛ս https://rm.coe.int/16806ccb96 կայքէջում (01.11.19):

12 Տե՛ս http://www.ombuds.am/resources/ombudsman/uploads/files/publications/b1290ae68d58b1d1d0c065ac84c7827b.pdf կայքէջում (01.11.19):

 

11.5. Կոռուպցիայի և քրեական ենթամշակույթի հաղթահարումը: Այս ուղղության ռազմավարական նպատակները միտված են համակարգում կոռուպցիոն բոլոր երևույթների բացառմանը, քրեական ենթամշակույթի հաղթահարմանը: Ի թիվս սույն ռազմավարությամբ ներկայացված միջոցառումների` կոռուպցիոն բնույթի դրսևորումները բացահայտելու նպատակով նախատեսվում է իրականացնել ընդհանուր աուդիտ: Աուդիտը հնարավորություն կտա բացահայտել բոլոր չարաշահումներն ու խախտումները և պատասխանատվության ենթարկել չարաշահում կամ խախտում թույլ տված անձանց: Այս համատեքստում քրեակատարողական հիմնարկներն անհրաժեշտ է վերազինել հսկողության միջոցներով: Հսկողության գործիքների արդիականացումն առաջին հերթին ենթադրում է քրեակատարողական հիմնարկները ժամանակակից տեսադիտման համակարգերով վերազինում, ինչը հնարավորություն կտա ստեղծել օպերատիվ կառավարման կենտրոն և առցանց ռեժիմով իրականացվող հսկողության պայմաններում բացառել քրեակատարողական հիմնարկներում տարածված այնպիսի կոռուպցիոն երևույթներ, ինչպիսիք են հավելյալ զբոսանքը, կրճատված կարանտինային ժամանակահատվածը, բաց բանտախցերը, հանձնուքները չստուգելը և այլն: Քրեակատարողական հիմնարկները ժամանակակից ինժեներատեխնիկական միջոցներով (մետաղորսիչ սարքեր, սքաներներ և այլն) վերազինումը հնարավորություն կընձեռի նաև բացառել արգելված իրերի ներթափանցման ոլորտում առկա կոռուպցիոն դրսևորումները: Հատկանշական է, որ կոռուպցիոն միջավայրի ձևավորման և արմատավորման համար բարենպաստ պայմաններ է ստեղծում նաև քրեակատարողական հիմնարկներում առկա քրեական ենթամշակույթը: Հարկ է նշել, որ քրեակատարողական հիմնարկներում գոյություն ունեցող քրեական ենթամշակույթին անդրադարձ է կատարվել միջազգային հանրաճանաչ կառույցների կողմից: Այսպես, ԽԿԿ պատվիրակությունը 2015 թվականի այցի13 ժամանակ կրկին նկատել է, որ այցելած քրեակատարողական հիմնարկներում առկա էր ղեկավարության և անձնակազմի կողմից քրեակատարողական հիմնարկում ոչ ֆորմալ աստիճանակարգված հարաբերությունների վերին մակարդակում գտնվող` ընտրված թվով բանտարկյալներին (այսպես կոչված` «զոն նայողներին») լիազորություններ մասամբ պատվիրակելու և քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց նկատմամբ վերահսկողություն իրականացնելու (նրանց շարքերում կարգ ու կանոն պահպանելու) համար նրանց օգտագործելու ընդհանուր միտում: Իրենց լիազորությունն իրականացնելու համար «զոն նայողներին» ակնհայտորեն տրվել էին որոշ արտոնություններ, ինչպես օրինակ` հիմնարկում համեմատաբար ազատ տեղաշարժվելու և ցանկացած բանտախուց մուտք գործելու հնարավորություն: Քրեական ենթամշակույթին անդրադարձ է կատարել նաև ՄԱԿ-ի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն Հայաստանի վերաբերյալ 2017 թվականի չորրորդ պարբերական զեկույցի շրջանակներում: Նշված կոմիտեն գտել է, որ ազատությունից զրկված անձանց միջև բռնության դեպքերի բարձր ցուցանիշը կարող է լինել քրեական ենթամշակույթի և ոչ ֆորմալ հիերարխիայի արդյունքը: Ուստի, պետք է ձեռնարկել այնպիսի քայլեր, որոնցով վերջ կդրվի քրեակատարողական հիմնարկներում կարգ ու կանոն պահպանելու նպատակով քրեակատարողական հիմնարկի ոչ ֆորմալ աստիճանակարգված հարաբերություններից օգտվելուն: Ոչ մի բանտարկյալ չպետք է ունենա այլ բանտարկյալների նկատմամբ իշխանություն իրականացնելու հնարավորություն: Կառավարությունը վճռական է բացառելու համակարգում տարիներ շարունակ արմատացած կոռուպցիոն դրսևորումներն ու քրեական ենթամշակույթի գոյության համար «բարենպաստ պայմանները»: Քրեակատարողական հիմնարկներում չպետք է լինեն ազատությունից զրկված այնպիսի անձինք, որոնք կունենան արտոնյալ պայմաններ: Կառավարությունը գտնում է, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարը պետք է իրականացնել նաև քրեաիրավական հարթությունում: Այս առումով Կառավարությունն արդեն իսկ հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ` առաջարկելով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ պահպանելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը ներգրավելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար նախատեսել քրեական պատասխանատվություն: Հասարակության շրջանում քրեական ենթամշակույթի նկատմամբ զրո հանդուրժողականություն դրսևորելու նպատակով իրականացվելու են հանրային իրազեկման արշավներ:

______________________

13 Տե՛ս https://rm.coe.int/CoERMPublicCommonSearchServices/DisplayDCTMContent?documentId=09000016806bf46f կայքէջում (01.11.19):

 

11.6. Քրեակատարողական ծառայությունում կադրային քաղաքականության և Պրոբացիայի ծառայության կարգավիճակի վերանայումը, Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայությունների միջև համագործակցության ամրապնդումը: Այս ուղղության ռազմավարական նպատակները միտված են քրեակատարողական ծառայության մասնագիտական համապատասխան ներուժ ունեցող կադրերի պատրաստմանը, ինչպես նաև Պրոբացիայի ծառայության կարգավիճակի վերանայմանը և ըստ այդմ` կադրերի ներգրավման մեխանիզմի և սոցիալական երաշխիքների համակարգի փոփոխությանը: Կարևորվում է նաև Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայությունների միջև համագործակցության փիլիսոփայության ձևավորումը:

11.6.1. Քրեակատարողական ոլորտի հիմնախնդիրներից է քրեակատարողական ծառայողների, մասնավորապես` բարձր որակավորում ունեցող մասնագետների ընտրության և ուսուցման ոչ արդյունավետ մեխանիզմների առկայությունը, քրեակատարողական համակարգի աշխատողների սոցիալական ապահովության և պաշտպանության արդյունավետ երաշխիքների բացակայությունը: Հարկ է ուշադրություն դարձնել նաև քրեակատարողական համակարգի աշխատողների սոցիալական ապահովության հիմնախնդիրներին: Սոցիալական ապահովության անհրաժեշտ մակարդակի սահմանումը կնպաստի քրեակատարողական համակարգում ծառայությունն ավելի գրավիչ դարձնելուն` այդպիսով երաշխավորելով ինչպես թափուր հաստիքների համալրումը, այնպես էլ որակյալ կադրերի ներգրավումը: Այս պայմաններում հարկ է գնահատել քրեակատարողական ծառայողների սոցիալական, այդ թվում` բնակարանային ապահովման կարիքները, մշակել քրեակատարողական ծառայողների սոցիալական ապահովության արդյունավետ համակարգ, վերանայել աշխատավարձային քաղաքականությունը: Կարևոր է իրականացնել կադրերի ընտրության և տեղաբաշխման, ինչպես նաև կադրերի առաջխաղացման մեխանիզմների ամբողջական գնահատում, վերանայել կադրերի ընտրության, ինչպես նաև առաջխաղացման մեխանիզմները: Սույն ոլորտի կարգավորմանն ուղղված առաջարկություններով են հանդես եկել նաև Պաշտպանը, Դիտորդների խումբը, ոլորտային հասարակական կազմակերպությունները, որոնք ևս փաստել են, որ սոցիալական երաշխիքները այս ոլորտում շատ կարևոր են: Արձանագրվել է, որ անհրաժեշտ է էականորեն բարձրացնել քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների աշխատավարձերը և ներգրավել որակյալ կադրեր, ավելացնել աշխատակիցների սոցիալական երաշխիքները, քրեակատարողական հիմնարկներում ավելացնել անվտանգության աշխատակիցների թիվը, նրանց համար ստեղծել ծառայողական բարեկարգ պայմաններ, իսկ առկա պայմանները` բարելավել (հանգստի սենյակ, ճաշասենյակ, աշխատասենյակ), իրականացնել կադրային փոփոխություններ, մասնավորապես` քրեակատարողական հիմնարկների աշխատողներին որոշակի պարբերականությամբ տեղափոխել մի քրեակատարողական հիմնարկից մյուսը: Բացի այդ, պետք է պատշաճ ջանքեր գործադրել և ռեսուրսներ ներդնել վարչակազմի համալրվածության և հաստիքների բավարար քանակի, աշխատակիցների սոցիալական երաշխիքների ու աշխատանքային պատշաճ պայմանների ապահովման ու վերջիններիս մասնագիտական վերապատրաստումների կազմակերպման ուղղությամբ:

i

11.6.2. «Պրոբացիայի մասին» օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պրոբացիայի ծառայողները քաղաքացիական ծառայողներ են: Այսինքն` պրոբացիայի ծառայողների վրա տարածվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի դրույթները: Այդ օրենքով են սահմանվում պրոբացիայի ծառայությունում թափուր հաստիքների համալրման, պրոբացիայի ծառայողների վերապատրաստման, խրախուսման, պատասխանատվության ենթարկելու հետ կապված հարաբերությունները, ինչը գործնականում խնդիրներ է առաջացնում ծառայությունում աշխատանքն ավելի գրավիչ դարձնելու, որակյալ մասնագիտական կազմ` իրավաբաններ, հոգեբաններ, սոցիալական աշխատողներ, կրիմինոլոգներ և պրոբացիայի ծառայությունում աշխատանքներ տանելու համար այլ հարակից որակավորում ունեցող մասնագետներ ներգրավելու տեսանկյունից: Բարձրացված խնդիրն արձանագրել է նաև Պաշտպանը14: Ավելին, լինելով նաև պատիժ կատարող մարմին` Պրոբացիայի ծառայությունը չունի այնպիսի կարգավիճակ և չի օգտվում այնպիսի սոցիալական երաշխիքներից, ինչպես, օրինակ, Քրեակատարողական ծառայությունը: Սա ամենևին չի ենթադրում, որ Պրոբացիայի ծառայության ծառայողները պետք է ունենան զինծառայողներին հավասարեցված կարգավիճակ: Այդուհանդերձ, պետք է դիտարկել Պրոբացիայի ծառայության կարգավիճակի փոփոխման և պրոբացիայի ծառայողների սոցիալական երաշխիքների համակարգի վերանայման հնարավորությունը: Նման առաջարկ հնչել է նաև միջազգային փորձագետների կողմից, որոնք պրոբացիայի ոլորտում ունեն մեծ փորձառություն: Կարգավիճակի փոփոխությունը և սոցիալական երաշխիքների նոր համակարգի ներդնումը կստեղծեն անհրաժեշտ նախադրյալներ նաև պրոբացիայի համակարգում կոռուպցիան հաղթահարելը երաշխավորելու համար:

________________________________

14 Տե՛ս Պաշտպանի` ՀՀ Պրոբացիայի պետական ծառայության գործունեության մշտադիտարկման վերաբերյալ 2018 թվականի արտահերթ հրապարակային զեկույցը http://www.ombuds.am/resources/ombudsman/uploads/files/publications/c3fc33641c2871502066374406df2198.pdf կայքէջում (01.11.19):

 

11.6.3 Վերականգնողական արդարադատության գաղափարախոսության ամրապնդման շրջանակներում կարևորվում է Պրոբացիայի ծառայությունում ավելի մեծ թվով սոցիալական աշխատողների և հոգեբանների ներգրավումը: Պրոբացիայի արդյունավետությունն ապահովելու համար ներկա փուլում Պրոբացիայի ծառայությանն անհրաժեշտ է 25 հաստիք, որից 22-ը կնախատեսվեն սոցիալական աշխատողների, իսկ 3-ը` հոգեբանների համար (Երևանի տարածքային մարմին` 4 սոցիալական աշխատող և 3 հոգեբան, Արագածոտնի մարզի տարածքային մարմին` 2 սոցիալական աշխատող, Արարատի մարզի տարածքային մարմին` 1 սոցիալական աշխատող, Արմավիրի մարզի տարածքային մարմին` 2 սոցիալական աշխատող, Գեղարքունիքի մարզի տարածքային մարմին` 2 սոցիալական աշխատող, Լոռու մարզի տարածքային մարմին` 2 սոցիալական աշխատող, Կոտայքի մարզի տարածքային մարմին` 2 սոցիալական աշխատող, Շիրակի մարզի տարածքային մարմին` 2 սոցիալական աշխատող, Սյունիքի մարզի տարածքային մարմին` 2 սոցիալական աշխատող, Վայոց ձորի մարզի տարածքային մարմին` 1 սոցիալական աշխատող, Տավուշի մարզի տարածքային մարմին` 2 սոցիալական աշխատող):

11.6.4. Մեծապես կարևորվում է Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայությունների արդյունավետ համագործակցության մեխանիզմների ներդրման հնարավորությունը: Անհրաժեշտ է ամրապնդել ծառայությունների համահավասար գործընկերության փիլիսոփայությունը` Եվրոպայի խորհրդի 2010/1 «Պրոբացիոն կանոնների»,15, 2003/22 «Պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ»16 հանձնարարականների և այլ գերակա փաստաթղթերի տրամաբանությամբ:

___________________

15 Տե՛ս https://search.coe.int/cm/Pages/result_details.aspx?ObjectID=09000016805cfbc7 կայքէջում (01.11.19):

16 Տե՛ս https://rm.coe.int/16800ccb5d կայքէջում (01.11.19):

 

11.7. Քրեակատարողական և պրոբացիայի համակարգում էլեկտրոնային կառավարման գործիքների ներդրումը: Նորարարական տեխնոլոգիաների զարգացման միտումներին համահունչ` անհրաժեշտ է Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայությունների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու, փաստաթղթաշրջանառությունը կրճատելու, արդյունավետ, թափանցիկ և հաշվետու կառավարում ապահովելու նպատակով ծառայություններում ներդնել e-penitentiary և e-probation էլեկտրոնային կառավարման համակարգերը: Էլեկտրոնային կառավարման համակարգերը հնարավորություն կտան թվայնացնել կալանավորված անձանց, դատապարտյալների և պրոբացիայի շահառուների հետ տարվող ցանկացած աշխատանքի արդյունքները: Եթե e-probation համակարգը դեռևս պետք է ծրագրային լուծումներ ստանա, e-penitentiary համակարգի ծրագրային լուծումն արդեն իսկ տրված է: E-penitentiary համակարգն ամբողջությամբ ներառում է կալանավորված անձանց և դատապարտյալների առնչությամբ օրենսդրությամբ իրականացվող բոլոր գործառույթների, անհրաժեշտ փաստաթղթերի, պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման, պատժի կրման ռեժիմների փոփոխման, տեսակցությունների, ուսման, աշխատանքի մասին, ինչպես նաև կարևորություն ներկայացնող այլ տեղեկություններ: Ընդ որում` լուսանկարելու, մատնահետքեր վերցնելու, ինչպես նաև տեսանկարելու ողջ գործընթացն իրականացվելու է թվայնացված եղանակով` արխիվացվելով յուրաքանչյուր անձի անվանական թղթապանակում: Ավտոմատացված համալիրի առավելություններից է նաև ցանկացած ձևաչափով հաշվետվություններ ստանալու, վերլուծական աշխատանքներ իրականացնելու հնարավորության առկայությունը: E-penitentiary համակարգի ամբողջական գործարկման համար անհրաժեշտ է ստեղծել կորպորատիվ ցանց (անհրաժեշտ է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի և 12 քրեակատարողական հիմնարկների միջև անցկացնել մալուխային կապ (DATA), քրեակատարողական հիմնարկները հագեցնել տեխնիկական անհրաժեշտ միջոցներով` համակարգիչների լրակազմով (անհրաժեշտ է 12 քրեակատարողական հիմնարկի և քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի 5 ստորաբաժանումների համար ձեռք բերել 65 հատ համակարգիչ), նույնականացման քարտ ընթերցող սարքերով (12 քրեակատարողական հիմնարկների և քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ստորաբաժանումների համար անհրաժեշտ կլինի ձեռք բերել 130 միավոր ընթերցող սարք), մատնահետք ընթերցող սարքավորումներով (12 քրեակատարողական հիմնարկների համար անհրաժեշտ կլինի ձեռք բերել 14 սարք, ընդ որում` 2-ը կհանդիսանան պահեստային` անհրաժեշտության դեպքում խափանված սարքերի ժամանակավոր փոխարինման համար), շարժական տեսախցիկով` թվային լուսանկարելու և տեսաձայնագրելու հնարավորությամբ (12 քրեակատարողական հիմնարկների համար անհրաժեշտ կլինի ձեռք բերել 14 սարք, ընդ որում` 2-ը կհանդիսանան պահեստային` անհրաժեշտության դեպքում խափանված սարքերի ժամանակավոր փոխարինման համար), տեսաներածման սարքերով և տպիչներով (12 քրեակատարողական հիմնարկների համար անհրաժեշտ կլինի ձեռք բերել 14 սարք, ընդ որում` 2-ը կհանդիսանան պահեստային` անհրաժեշտության դեպքում խափանված սարքերի ժամանակավոր փոխարինման համար), տվյալների հավաքագրման կենտրոնով (բաղկացած է երկու սերվերներից, որից 1-ը` տվյալների պահեստային հավաքագրումն ապահովելու համար, ինչպես նաև անհրաժեշտ է ապահովել համապատասխան ծավալի հիշողություն), անխափան սնուցման սարքերով, սերվերային պահարանով, սերվերային սենյակի կահավորման համար այլ տեխնիկական միջոցներով: Համանման լուծումներ են անհրաժեշտ նաև e-probation համակարգի համար:

11.8. Դատապարտյալների և պրոբացիայի շահառուների վերասոցիալականացումը: Այս ուղղության ռազմավարական նպատակները միտված են քրեակատարողական և պրոբացիայի համակարգում ստեղծելու և զարգացնելու այնպիսի նախադրյալներ, որոնց հիման վրա հնարավոր կլինի արդյունավետ իրացնել վերականգնողական արդարադատության գաղափարախոսությունը, ապահովել պատժի կիրառման նպատակայնությունը: Հիմնախնդրի լուծման համար անհրաժեշտ է կատարելագործել հանցանք կատարած անձանց` հասարակություն վերաինտեգրվելուն ուղղված քաղաքականությունը ինչպես քրեակատարողական հիմնարկներում գտնվելու ընթացքում, այնպես էլ վերահսկողության ընթացքում և պատժի կրումից հետո` ներդնելով կալանավորված և դատապարտված, պատժից ազատված, այդ թվում` վերահսկողության տակ գտնվող անձանց վերասոցիալականացման և հասարակությունում վերաինտեգրման ծրագրեր17: Վերոնշյալ խնդրի լուծման համար անհրաժեշտ է կատարելագործել ազատազրկման վայրերում և հասարակությունում դատապարտյալների և պրոբացիայի շահառուների ուղղման, նրանց հետ տարվող սոցիալական և հոգեբանական, հասարակության լիիրավ անդամ դարձնելուն ուղղված աշխատանքները, ինչպես նաև ապահովել վերջիններիս կրթական և աշխատանքային զբաղվածությունը: Այս համատեքստում մեծ դերակատարում է ունենալու պատժի և վերահսկողության անհատական պլանավորումը, ռիսկերի և պահանջմունքների գործիքի մշակումը և հետևողական ներդրումը: Ընդ որում` նշված գործընթացում անչափահասները պետք է հատուկ ուշադրության արժանանան. նրանց նկատմամբ չեն կարող կիրառվել ընդհանուր բնույթի միջոցառումներ, որոնք կարող են հատուկ լինել չափահաս դատապարտյալներին, անհրաժեշտ է հաշվի առնել անչափահասներին ներհատուկ ռիսկերն ու կարիքները և իրականացնել պատժի կամ վերահսկողության անհատական պլանավորում` առաջնորդվելով անչափահասների լավագույն շահով: Հատկանշական է, որ այս ուղղության կարևորությունն ընդգծել են ԽԿԿ-ն, Պաշտպանը, Դիտորդների խումբն ու ոլորտային հասարակական կազմակերպությունները:

 

___________________

17 Չնայած խնդրո առարկա հարցը շարունակում է մնալ առաջնային հիմնախնդիր, այդուհանդերձ պետք է փաստել, որ ազատությունից զրկված անձանց վերասոցիալականացման գործընթացի արդյունավետության ապահովման նպատակով, օրինակ, 2018 թվականի ընթացքում ձեռնարկվել են առանցքային որոշ քայլեր: Մասնավորապես` ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի ֆինանսավորմամբ ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում «Քաղաքացիական հասարակության ինստիտուտի» կողմից «Աբովյան քրեակատարողական հիմնարկ. Թափանցիկության, արդյունավետության և վերականգնողական մշակույթի ստեղծում» ծրագիրն է իրականացվել: Ծրագրի շրջանակներում առանձնացվել են մասնագիտական ուսուցման համար սենյակներ` նախատեսված կազմակերպվող դասընթացների համար: Ծրագրի շրջանակներում անցկացվել են մի շարք դասընթացներ: Մասնավորապես`

1) Համակարգչային դասընթաց (մի քանի ամիս տևողությամբ համակարգչային դասընթացների ժամանակ կին դատապարտյալները ձեռք են բերել ոչ միայն համակարգչային հմտություններ, այլ նաև իրենց գիտելիքները գործնականում կիրառելու համար կատարել են գրքերի թվայնացման աշխատանքներ),

2) Խոհարարական դասընթաց,

3) Բրդյա թելերի մանածագործություն,

4) Հելունագործության դասընթաց,

5) Գորգագործության և կարպետագործության դասընթաց,

6) Ֆիթնեսի դասընթաց, յոգայի դասընթաց,

7) Վարսահարդարման դասընթաց,

8) Բիզնես պլանավորման դասընթաց,

9) Անգլերենի դասընթաց:

 

Հատկանշական է, որ 3 ամիս տևողությամբ համակարգչային դասընթացների ժամանակ կին դատապարտյալները ձեռք են բերել ոչ միայն համակարգչային հմտություններ, այլ նաև իրենց գիտելիքները գործնականում կիրառելու համար կատարել են գրքերի թվայնացման աշխատանքներ: Կահավորվել է նաև մարզասրահը, որտեղ անցկացվում են յոգայի և ֆիթնեսի դասընթացներ: Ծրագրի շրջանակներում վերանորոգվել և կահավորվել է նաև ճաշարանը: Ճաշարանում անցկացվել են խոհարարական դասընթացներ, որոնց ավարտից հետո դատապարտյալները կստանան խոհարարի օգնականի վկայական:

Հարկ է ընդգծել այն, որ կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի աջակցությամբ ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում բացվել է ձեռքի աշխատանքների (հելունագործություն, գորգագործություն) ակումբ:

Հարկ է նշել նաև, որ «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակություն և կրթություն» ծրագրի շրջանակում «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից «Աբովյան» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներում իրականացվում են հետևյալ դասընթացները` ա) «Դեկորատիվ կիրառական արվեստ/խեցեգործություն, գծանկար, զարդակիրառական արվեստ, բատիկա/», բ) «Անգլերեն լեզու», գ) «Համակարգչային հմտություններ», դ) «Բիզնես գրագիտություն», «Հայոց լեզու և գրականություն:

11.8.1. Պետք է ձեռնարկվեն քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների և կալանավորված անձանց վերաինտեգրման, արտախցային զբաղվածության խթանման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր (օրինակ` աշխատանք, ակտիվ մասնակցություն սպորտային, մշակութային միջոցառումներին և այլն): ԽԿԿ-ն, անդրադառնալով զբաղվածության խնդրին, նշել է, որ անհրաժեշտ է գործողություններ իրականացնել ազատազրկված անձանց զբաղվածության, հանգստի և այլ տեսակի գործունեությունը գործնականում ապահովելու համար: Ըստ ԽԿԿ-ի` նպատակային զբաղմունքների բացակայությունը հատկապես վնասակար է ազատությունից զրկված անչափահասների համար, որոնք ֆիզիկական ակտիվության և մտավոր խթանման հատուկ կարիք ունեն: Ազատությունից զրկված անչափահասներն օրվա ընթացքում պետք է ապահովվեն կրթական, սպորտային, մասնագիտական դասընթացների, հանգստի և արտախցային այլ նպատակային գործունեության ամբողջական ծրագրերով18: Սույն ուղղության կարևորությունն ընդգծել է նաև Պաշտպանը` արձանագրելով, որ քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց աշխատանքով և զբաղվածությամբ ապահովելը կարևոր է նրանց վերասոցիալականացման, հասարակություն վերաինտեգրման և, ի վերջո, ազատ արձակմանը լիարժեք նախապատրաստելու տեսանկյունից19: Պաշտպանի` ՀՀ Պրոբացիայի պետական ծառայության գործունեության մշտադիտարկման վերաբերյալ 2018 թվականի արտահերթ հրապարակային զեկույցում շեշտադրվել է այն, որ պենիտենցիար, այնպես էլ հետպենիտենցիար փուլերում պետության քրեակատարողական քաղաքականության առանցքային ուղղությունը պետք է լինի հանցանք կատարած անձի վերասոցիալականացումը, որը պետք է իրականացվի քրեակատարողական հիմնարկներում կրթական բավարար մակարդակի ծրագրերի, մշակված և թիրախային դասընթացների ներդրման, աշխատաշուկայում նախկին դատապարտյալների մրցունակության բարձրացմանն ուղղված գործնական մեխանիզմների միջոցով: Ըստ Դիտորդների խմբի` մեծ ուշադրություն պետք է դարձնել դատապարտյալների զբաղվածության խթանմանը, մասնավորապես` աշխատատեղերի ստեղծում, արհեստակցական միությունների ձևավորում, պատրաստած ապրանքների վաճառքի կազմակերպում ինչպես առցանց, այնպես էլ այլ եղանակներով: Դիտորդների խմբի կողմից մատնանշվել է նաև քրեակատարողական հիմնարկների արտադրության կազմակերպման կարողությունների զարգացումը` դիտարկելով նաև մասնավոր հատվածի հետ համագործակցության հնարավորությունը: Հաշվի առնելով նշվածը` աշխատանքային զբաղվածության ապահովման համար առավել նպատակահարմար է դիտարկել քրեակատարողական հիմնարկներում փոքր արտադրական գործունեության խթանման հնարավորությունը: Օրինակ` Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության, Դանիայի Թագավորության, Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության քրեակատարողական հիմնարկներում արտադրության կազմակերպման և արտադրանքի իրացման փորձը ցույց է տալիս, որ քրեակատարողական համակարգում արտադրվող ապրանքների ցանկը կարող է բազմազան լինել` ընդհուպ մինչև արտադրության համար անհրաժեշտ հումքի մշակումը: Արտադրությունը կազմակերպվում է քրեակատարողական հիմնարկի վարչական տարածքում, իսկ աշխատանքների նկատմամբ հսկողությունն իրականացվում է հիմնարկի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների կողմից: Ընդ որում` արտադրվող ապրանքների և շուկայի բազմազանության ծավալները թույլ են տալիս անսխալ կանխատեսել նաև սպառման ծավալները: Հետևաբար, անհրաժեշտ է քննարկել բիզնես միջավայրի համար առողջ պայմաններ ստեղծելու հնարավորությունները, քրեակատարողական հիմնարկում արտադրության հիմնումը դարձնել հնարավորինս գրավիչ, որի արդյունքում հնարավոր կլինի լուծում տալ ինչպես ազատությունից զրկված անձանց զբաղվածության, այնպես էլ արտադրանքի իրացման հիմնախնդիրներին: Անհրաժեշտ է նաև քրեակատարողական հիմնարկներում ստեղծել ազատությունից զրկված անձանց զբաղվածության ապահովման այլ կենտրոններ (օրինակ` ջերմոցներ): Նշվածից զատ` անհրաժեշտ է վերասոցիալականացման թիրախավորված միջոցառումներ և ծրագրեր մշակել պրոբացիայի շահառուների համար:

__________________________

18 Տե՛ս ԽԿԿ գործունեության վերաբերյալ 24-րդ ընդհանուր զեկույցը, որն ընդգրկում է 2013 թվականի օգոստոսի 1-ից 2014 թվականի դեկտեմբերի 31-ը, https://rm.coe.int/1680696a9c կայքէջում, կետ 107 (01.11.19):

19 Տե՛ս http://www.ombuds.am/resources/ombudsman/uploads/files/publications/59297c7b4276c9dbf19cd1f1cfcd92a8.pdf կայքէջում (01.11.19), էջ 86:

 

11.8.2. Անհրաժեշտ է նաև բարձրացնել «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի կառավարման արդյունավետությունը: Հատկանշական է, որ հիմնադրամի կանոնադրության համաձայն` հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններն են` դատապարտյալների աշխատանքային զբաղվածության ապահովումը, քրեակատարողական ծառայության սոցիալական ոլորտի զարգացումը, քրեակատարողական հիմնարկների տնտեսական և կենցաղային պայմանների բարելավումը, քրեակատարողական ծառայության աշխատողների կրթական մակարդակի բարձրացումը, դատապարտյալների կրթական մակարդակի բարձրացումը: Այդուհանդերձ, հարկ է փաստել, որ ստեղծումից ի վեր հիմնադրամն իր վրա դրված կանոնադրական նպատակները ողջ ծավալով փաստացի չի իրականացրել: Ավելին, Պետական վերահսկողական ծառայության կողմից 2018 թվականի հոկտեմբերի 8-ից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 28-ը հիմնադրամում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել են մի շարք խախտումներ և չարաշահումներ: Օրինակ` Պետական վերահսկողական ծառայությունն արձանագրել է, որ հիմնադրամը, ունենալով հացաթխման 5 արտադրամաս, բոլոր արտադրամասերով չի ապահովել դատապարտյալների կամ պրոբացիայի շահառուների ներգրավվածությունը հացաթխման աշխատանքներում: Ի վիճակի չլինելով կազմակերպել բավարար չափով հացի արտադրություն` հիմնադրամը որոշ քրեակատարողական հիմնարկներին (Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան», «Գորիս», «Սևան», «Հրազդան» քրեակատարողական հիմնարկներ) մատակարարվող հացը ձեռք է բերել երրորդ անձանցից և, ըստ էության, «վերավաճառել» Քրեակատարողական ծառայությանը: Հիմնադրամի ոչ արդյունավետ կառավարման հետևանքով հացի արտադրման համար ծախսված էլեկտրաէներգիայի դիմաց 2018 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ կուտակվել է մոտ 51.000.000 ՀՀ դրամ պարտք Քրեակատարողական ծառայությանը, և դա այն դեպքում, երբ ծախսված էլեկտրաէներգիայի և ալյուրի գինը նախապես հաշվված է եղել հացի արտադրության ինքնարժեքում: Հիմնադրամի ընդհանուր սպառած էլեկտրաէներգիայի համար պարտքը 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է մոտ 63.000.000 ՀՀ դրամ: Կարելի է փաստել, որ հիմնադրամի սպառած էլեկտրաէներգիայի խոշոր պարտքը կուտակվել է ոչ ճիշտ կառավարման հետևանքով: Բացի այդ, Քրեակատարողական ծառայության և հիմնադրամի միջև կնքված` հանդերձանքի և անկողնային պարագաների մատակարարման համար կնքված պայմանագրի համաձայն` համապատասխան աշխատանքների իրականացման ընթացքում Հիմնադրամը պետք է ներգրավեր 40-45 դատապարտյալ, ինչն ամբողջ ծավալով չի իրականացվել: Հիմնադրամին մատակարարվել և այնուհետև հիմնադրամի կողմից քրեակատարողական հիմնարկներին հանձնվել է 19.881.900 ՀՀ դրամի տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող ապրանքներ` պետությանը պատճառելով նյութական վնաս: Կառավարությունը վճռական է հիմնադրամում առկա բոլոր խախտումները և չարաշահումները վերացնելու և հիմնադրամի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու հարցում: Հիմնադրամը պետք է իրացնի իր կանոնադրական բոլոր նպատակները հավուր պատշաճի և դառնա դատապարտյալներին և պրոբացիայի շահառուներին զբաղվածությամբ ապահովող հիմնական շարժիչ ուժերից մեկը:

11.8.3. Վերասոցիալականացման միջոցառումների շարքում ուրույն նշանակություն ունի ազատությունից զրկված անձանց կրթության իրավունքի իրացման ուղղված քայլերի ձեռնարկումը, մասնագիտական կրթության նոր ծրագրերի ներդնումը, որի շրջանակներում հարկ է իրականացնել ազատությունից զրկված անձանց մասնագիտական կրթության կարիքների գնահատում, որի հիման վրա կմշակվեն կրթական նոր ծրագրեր, կամ կփոփոխվեն առկա ծրագրերը: Հատկանշական է, որ այս ոլորտի բարեփոխումների մեկնարկն արդեն իսկ տրվել է: Մասնավորապես` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2018 թվականի մարտի 21-ի թիվ 250-Ա/2 և 251-Ա/2 հրամաններով ստացել է հանրակրթական ծրագրերով քրեակատարողական հիմնարկներում կրթական գործունեություն իրականացնելու լիցենզիաներ: Ավելին` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի N 1398-Ա/2 հրամանով հաստատվել է կազմակերպության կողմից մշակված ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց հանրակրթական հատուկ հաստատության ուսումնական պլանները (այլընտրանքային/հեղինակային/կրթական ծրագիր): Ըստ այդմ` հանրակրթություն չստացած անձինք կկարողանան իրացնել իրենց կրթական իրավունքը` հնարավորություն ունենալով սովորել հայոց լեզու, ռուսաց լեզու, օտար լեզու, ինֆորմատիկա, հայ գրականություն, աշխարհագրություն, համաշխարհային պատմություն, հայոց պատմություն, հայոց եկեղեցու պատմություն, հանրահաշիվ, երկրաչափություն, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, ֆիզկուլտուրա, հասարակագիտություն առարկաները: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի միջև 2019 թվականի հուլիսի 24-ին կնքվել է սուբսիդիա տրամադրելու մասին թիվ ՀԿ-109/19 պայմանագիրը, որի արդյունքում 2019 թվականի սեպտեմբերի 2-ից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր», «Աբովյան» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում իրականացվում է ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց հանրակրթությունը: Նշված քայլերի արդյունքների պահպանման և նոր քայլերի ձեռնարկումը կնպաստի վերասոցիալականացման գործընթացի արդյունավետության ապահովմանը:

i

11.9. Մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների որակի բարելավումը: Այս ուղղության ռազմավարական նպատակները միտված են քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայության արդիականացմանը: Քրեակատարողական համակարգում վերափոխման կարիք ունի նաև բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների համակարգը` հաշվի առնելով այն, որ առողջության պահպանման իրավունքը մարդու բնական իրավունքն է և այն հատկապես կարևորվում է հասարակությունից մեկուսացման պայմաններում: Նշված խնդիրների լուծման կարևորությունից ելնելով` վերջին շրջանում Կառավարության քաղաքականության առանցքային ուղղություններից մեկն է բանտային առողջապահության ոլորտում բարեփոխումների իրականացումը: Քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց առողջության պահպանման և բժշկական օգնության իրավունքների երաշխավորումը դիտարկվում է որպես առաջնային և հրատապ լուծում պահանջող հարց: Կարևորելով նշված ոլորտում բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 19-ի նիստի N 2 արձանագրային որոշմամբ հաստատվել է «ՀՀ քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման» հայեցակարգը (այսուհետ` Հայեցակարգ): Ըստ այդմ, Հայեցակարգով նախատեսվել են քրեակատարողական առողջապահական ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխման հայեցակարգային լուծումներ, որոնք ուղղված են բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող անձնակազմի մասնագիտական անկախության ապահովմանը, բուժանձնակազմի հանդեպ ազատությունից զրկված անձանց վստահության ամրապնդմանը, քրեակատարողական համակարգ որակյալ բուժաշխատողների ներգրավմանը, բժշկական անձնակազմի անհրաժեշտ որակավորման ապահովմանը և հանրային առողջապահական համակարգին ինտեգրելու արդյունավետ հնարավորությունների ստեղծմանը: Հարկ է արձանագրել, որ այս ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկվել են քայլեր, որոնք ուղղված են վերը նշված խնդիրների լուծմանը: Մասնավորապես` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Եվրոպայի խորհրդի հետ համատեղ իրականացված «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության 11 քրեակատարողական հիմնարկների բուժմասերի համար ձեռք են բերվել առաջնային բժշկական օգնության տրամադրման համար անհրաժեշտ ժամանակակից պարագաներ և սարքավորումներ, տրամադրվել է բժշկական անձնակազմի համար նախատեսված կահույք, իրականացվել են տարբեր թեմաներով բժշկական և ոչ բժշկական անձնակազմի շուրջ 1000 ներկայացուցիչների վերապատրաստումներ: Ծրագրի շրջանակներում մշակվել են մի շարք իրավական ակտերի նախագծեր, ուղեցույցներ և ձեռնարկներ, որոնք վերաբերում են օրինակելի գլխավոր գործողությունների ստանդարտ ընթացակարգին (գործողությունների ստանդարտ ընթացակարգերի մշակման ստանդարտ ընթացակարգին), փաստաթղթերի կառավարման գրանցամատյանի վարման կարգին և դրանց ձևաչափերին, լաբորատորիայում կամ հիվանդասենյակներում, պրոցեդուրային, մանիպուլյացիոն սենյակներում, վիրահատարանում կենսաբանական, քիմիական նյութերի թափվելու դեպքում արձագանքման գործողությունների ստանդարտ ընթացակարգին, միկրոկենսաբանական հետազոտության նպատակով կենսաբանական նյութի նմուշների կառավարման ընթացակարգին և նմուշների ուղեգրման, ընդունման, մերժման ձևաթղթերը հաստատելուն, կենսաբանական նյութի հետ աշխատող լաբորատորիաների կենսաանվտանգության ապահովմանը, քրեակատարողական հիմնարկների բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում օրինակելի վարակի հսկողությանը, բժշկական նշանակության իրերի մանրէազերծմանը, ձեռքերի հիգիենայի վերաբերյալ ժամանակակից մոտեցումներին, ձեռնոցները որպես բժշկական միջամտությունների անվտանգության ապահովման միջոցին, քրեակատարողական հիմնարկների բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում անվտանգ ներարկումների իրականացմանը, բժշկական միջամտություններով պայմանավորված` վարակների համաճարակաբանական հսկողության համակարգին: Այնուամենայնիվ, պետք է նշել, որ քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց առողջության պահպանման և բժշկական օգնության իրավունքների երաշխավորման խնդրի արդյունավետ լուծումը մեծապես կախված է նաև քրեակատարողական առողջապահական առկա համակարգի ինստիտուցիոնալ արդյունավետության ապահովման հետ, որի արդյունքում կստեղծվեն անհրաժեշտ երաշխիքներ քրեակատարողական բուժօգնության ծառայության մասնագիտական և ֆինանսական անկախության, հանրային առողջապահական համակարգին ինտեգրելու, որակյալ բուժանձնակազմ ներգրավելու հնարավորության ապահովման համար: Կարևորագույն խնդիր է քրեակատարողական համակարգ որակյալ բուժաշխատողների ներգրավումը, քանի որ տարիքային սահմանափակումները, այլ աշխատանքով զբաղվելու արգելքը, ցածր վարձատրությունը, աշխատանքային առանձնահատուկ պայմանները, մասնագիտական վերապատրաստումների բացակայությունը էականորեն նվազեցնում են քրեակատարողական համակարգի բժշկական ստորաբաժանումներ որակյալ բժշկական անձնակազմ ներգրավելու հնարավորությունը, ինչն իր հերթին բացասաբար է անդրադառնում տրամադրվող բժշկական ծառայությունների որակի և ծավալի վրա: Քրեակատարողական հիմնարկներում պետք է ձեռնարկվեն նաև քայլեր բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնություն արդյունավետ ապահովելու նպատակով, քանի որ ներկայումս սանիտարահիգիենիկ հսկողությունը պատշաճ ձևով չի իրականացվում, քրեակատարողական հիմնարկներում չկան նաև սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմերի վերահսկողության անհրաժեշտ գիտելիքներ և որակավորում ունեցող մասնագետներ: Անհրաժեշտ է ներդնել ազատությունից զրկված անձանց քրեակատարողական հիմնարկ ընդունելիս նրանց հոգեկան առողջական վիճակի գնահատման և դրա վատթարացման կանխարգելման, ինչպես նաև դրանց կապակցությամբ սկրինինգային հետազոտությունների իրականացման ծրագրեր, ինչպես նաև բարձրացնել ազատությունից զրկված անձանց տրամադրվող հոգեբանական ծառայության որակը: Նշվածներն այն նվազագույն պայմաններն են, որոնք անհրաժեշտ է երաշխավորել անձի հոգեկան առողջության պահպանման տեսանկյունից: Այս մասին նշվել է նաև Պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2018 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցում` մատնանշելով այն հանգամանքը, որ անհրաժեշտ է հոգեբուժական կազմակերպություններում երկարատև բուժման և խնամքի նպատակով գտնվող անձանց ընդգրկել երկրում իրականացվող սկրինինգային հետազոտությունների ծրագրերում20: Պաշտպանն արձանագրել է, որ շարունակում է մտահոգիչ մնալ նաև քրեակատարողական հիմնարկների բժշկական սպասարկման բաժինները բժշկական նեղ մասնագետներով համալրման հարցը: Ոչ բոլոր քրեակատարողական հիմնարկների բժշկական սպասարկման բաժիններն են համալրված ատամնաբույժի և հոգեբույժի մասնագիտացում ունեցող բժիշկներով: Այս համատեքստում ՄԱԿ-ի 2015 թվականի դեկտեմբերի 17-ի «Ազատությունից զրկված անձանց հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոնների» (այսուհետ` Մանդելայի կանոններ) 25-րդ կանոնով նախատեսվում է, որ առողջապահական ծառայությունները պետք է տրամադրվեն բավարար որակավորում ունեցող, այդ թվում` հոգեբանության և հոգեբուժության ոլորտում բավարար փորձառություն ունեցող միջդիսցիպլինար խմբի կողմից` բժշկական լիարժեք անկախության պայմաններում: Որակավորված ատամնաբույժի ծառայությունները ևս պետք է հասանելի լինեն յուրաքանչյուր դատապարտյալի: Բժշկական սպասարկման բաժնում որակավորված ընդհանուր բժիշկ ընդգրկված լինելու պահանջ է ամրագրված նաև Եվրոպական բանտային կանոններում21: Նշված կանոնների համաձայն` յուրաքանչյուր քրեակատարողական հիմնարկ պետք է օգտվի առնվազն մեկ որակավորված ընդհանուր բժշկի ծառայություններից: Անհրաժեշտ է նաև, որ բարելավվեն քրեակատարողական հիմնարկներում երկրորդային (հիվանդանոցային) բժշկական օգնության և սպասարկման տրամադրման պայմանները: Մեծ նշանակություն ունի նաև այն հանգամանքը, որ անկախ բժշկական անձնակազմի առկայությունը խոշտանգման և վատ վերաբերմունքի հետ կապված բժշկական հետազոտությունների արդյունքների պատշաճ գնահատման և արձանագրման համար անհրաժեշտ երաշխիքներից մեկն է: Հարկ է արձանագրել, որ թվարկված խնդիրները լուծելու նպատակով Կառավարությունն արդեն իսկ Քրեակատարողական ծառայությունից անկախ ստեղծված «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին (այսուհետ` ՊՈԱԿ) հատկացրել է անհրաժեշտ ֆինանսական միջոցներ: ՊՈԱԿ-ը փաստացի գործունեություն է ծավալում: Ըստ այդմ` պետք է շարունակվի ՊՈԱԿ-ի կայացմանն ուղղված քայլերի ձեռնարկումը:

___________________

20 Տե՛ս http://www.ombuds.am/resources/ombudsman/uploads/files/publications/2a945ebfa92f2536ba1d673ee964cd90.pdf կայքէջում (25.07.19):

21 Տե՛ս https://rm.coe.int/european-prison-rules-978-92-871-5982-3/16806ab9ae կայքէջում (01.11.19):

 

11.9.1. Կառավարությունը, ազատությունից զրկված անձանց հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու նպատակով հաշվի առնելով քրեակատարողական հիմնարկների տեղակայվածությունը, մարզերի (Շիրակ, Լոռի, Սյունիք) 110 և ավելի մահճակալ ունեցող բազմապրոֆիլ բժշկական հաստատություններում, իսկ Երևան քաղաքում` 500 և ավելի մահճակալ ունեցող բազմապրոֆիլ բժշկական հաստատություններում, առանձնացնելու է առնվազն 10 մահճակալ ունեցող, երկաթե ճաղավանդակներով և երկաթե դռներով ամբողջովին մեկուսացված, տեսախցիկներով վերահսկվող բաժանմունք, որի պահպանությունն իրականացվելու է Քրեակատարողական ծառայության կողմից:

11.9.2. Անհրաժեշտություն կա նաև դեղերի ձեռքբերման այլընտրանքային ճկուն մեխանիզմի ներդրման, ինչի շնորհիվ կապահովվի առանց ժամանակի կորստի ազատությունից զրկված անձանց ըստ անհրաժեշտության դրանց տրամադրումը: Այս առումով հարկ է նկատել, որ Պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2018 թվականի տարեկան գործունեության վերաբերյալ զեկույցում մատնանշվել է այն հանգամանքը, որ քրեակատարողական հիմնարկներում բժշկական սպասարկման բաժնում բժշկական օգնության և սպասարկման պատշաճ կազմակերպման համար կարևոր բաղադրիչ է դեղերի ապահովվածությունը: Քրեակատարողական հիմնարկներում արձանագրվել են բժշկական սպասարկման ստորաբաժանումների դեղերի ոչ բավարար քանակով և սահմանափակ տեսականիով համալրվածության դեպքեր: Հիմնականում բժշկական ծառայությունն ապահովված է եղել առաջին բժշկական օգնության համար անհրաժեշտ դեղերով: Արդյունքում Պաշտպանն արձանագրել է, որ նշվածը վկայում է քրեակատարողական հիմնարկներն անհրաժեշտ քանակությամբ դեղով չապահովելու մասին, որը կարող է հանգեցնել պետության` իր հսկողության ներքո գտնվող անձանց պատշաճ բուժօգնության, մասնավորապես` բժշկի հսկողությամբ և բժշկական ցուցման հիման վրա դեղային բուժման ապահովման պարտականության չկատարմանը22:

________________________________

22 Տե՛ս http://www.ombuds.am/resources/ombudsman/uploads/files/publications/2a945ebfa92f2536ba1d673ee964cd90.pdf կայքէջում (01.11.19):

 

11.9.3. Առաջնային նշանակություն ունի նաև ազատությունից զրկված անձանց դիետիկ սննդով ապահովումը, ինչը բխում է դատապարտյալների առողջության պահպանման իրավունքից: Այս մասին նշվել է նաև Պաշտպանի` 2018 թվականի տարեկան զեկույցում: Ազատությունից զրկված անձանց դիետիկ սննդով ապահովելու հարցը եղել է նաև Դիտորդների խմբի և ոլորտային հասարակական կազմակերպությունների դիտակետում: ՈՒստի, քայլեր են ձեռնարկվելու ազատությունից զրկված անձանց դիետիկ սննդով ապահովելու հարցը լուծելու ուղղությամբ:

 

V. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒՂԵՆԻՇԵՐԸ

 

12. Հաշվի առնելով քրեակատարողական և պրոբացիայի ոլորտում մատնանշված հիմնախնդիրները` բարեփոխումների իրականացման հիմնական ուղենիշներն են.

1) օրենսդրական դաշտի կատարելագործում, գործող իրավական ակտերի միջազգային իրավական չափորոշիչներին համապատասխանեցում.

2) միջազգային չափանիշներին համահունչ քրեակատարողական հիմնարկներում պատժի կրման պայմանների ստեղծում.

3) մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների որակի արդիականացում, հոգեբանական ծառայությունների բարելավում.

4) թափանցիկության ապահովման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացում, քրեական ենթամշակույթի նկատմամբ զրո հանդուրժողականության ցուցաբերում.

5) անվտանգության և պահպանության ինժեներատեխնիկական արդի համակարգերով վերազինում.

6) ազատությունից զրկված անձանց և պրոբացիայի շահառուների զբաղվածության, վերասոցիալականացման ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացում, ռիսկերի և պահանջմունքների գործիքների ներդրում, պատժի և վերահսկողության անհատական պլանավորում.

7) քրեակատարողական և պրոբացիայի ծառայողների մասնագիտական գիտելիքների, աշխատանքային ունակությունների շարունակական կատարելագործում, սոցիալական պայմանների բարելավում.

8) Պրոբացիայի ծառայության գործունեության արդյունավետության բարձրացում, այդ թվում` Պրոբացիայի ծառայության կարգավիճակի վերանայման միջոցով:

 

VI. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՄԲ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ

 

13. Քրեակատարողական և պրոբացիայի համակարգում բարեփոխումների ձեռնարկման վերջնական նպատակներն ու ակնկալվող արդյունքներն են լինելու պատժի նպատակների արդյունավետ իրացումը, քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության գործուն երաշխիքների առկայությունը, վերասոցիալականացմանն ուղղված համալիր և արդյունավետ միջոցառումների շարունակական իրականացումը, քրեակատարողական հիմնարկներում անձանց պահման պայմանների էական բարելավումը, կառավարման արդյունավետ համակարգի առկայությունը, քրեակատարողական և պրոբացիայի ծառայողների համար սոցիալական ապահովության բավարար երաշխիքների առկայությունը:

 

VII. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

 

14. Մեթոդական նկատառումներ: Ռազմավարության և դրա իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների ծրագրով պայմանավորված ծախսերի վերլուծությունը և ֆինանսական գնահատականի մշակումը հիմնված է եղել ստորև ներկայացվող մեթոդաբանության վրա:

14.1. Մի շարք գործողություններում առաջին փուլում պետք է կատարվեն գնահատումներ, ուսումնասիրություններ, որոնց հիման վրա էլ կմշակվեն հետագա գործողությունների ավելի ճշգրիտ ծրագրերը, և միայն այդ ժամանակ պարզ կլինեն ստույգ ծավալները, սակագներն ու դրույքաչափերը: ՈՒստի, հիմք են ընդունվել մոտավոր նախնական գնահատականները և միջին տիպային դրույքաչափերն ու սակագները:

14.2. Ենթադրությունների շրջանակում հաշվարկները կատարելիս օգտագործվել է միջին կամ տիպային ծախսային մոդուլների գործիքը: Օրինակ` միջին տիպային տեղական կամ միջազգային գործուղում, դասընթաց կամ դիզայների/խմբագրի աշխատանքի միջին տիպային նախագիծ:

14.3. Որոշ ծախսերի գնահատման համար օգտագործվել է հենանիշային մոտեցումը կամ միջին տիպային ծախսերի մակարդակը:

14.4. Հաշվարկները կատարելու համար ընտրվել է MS Excel ծրագիրը` իր հարթակով և գործիքակազմով հանդերձ: Հիմնական դրույքաչափերն ու սակագները բերված են առանձին էջում, որին հղում է տրվում: Ավելի մանրամասն տվյալներ ներկայացնելու անհրաժեշտության դեպքում առանձին դրույքաչափեր և սակագներ ներկայացվել են առանձնացված էջերում: Յուրաքանչյուր գործողությանը հատկացված է մեկ առանձնացված էջ: Գործողության իրականացման համար անհրաժեշտ ծախսերն ամփոփված են միատեսակ կաղապարում, իսկ հաշվարկների մանրամասները բերվում են այդ կաղապարից ստորև: Բոլոր արդյունքներն ամփոփված են միասնական ամփոփաթերթում:

15. Նշումներ և բացատրություններ ընդհանուր սակագների և դրույքաչափերի վերաբերյալ: Յուրաքանչյուր գործողության համար տրամադրած տեղեկույթի, ինչպես նաև պլանավորված գործողության իրականացման համար անհրաժեշտ մարդկային և նյութական ռեսուրսների վերաբերյալ գնահատականների հիման վրա նախանշվել են յուրաքանչյուր գործողության համար անհրաժեշտ ռեսուրսների ծավալները:

15.1. Հաշվարկների ընթացքում ժամկետների նախատեսման համար հիմք են հանդիսացել Ռազմավարության և դրա իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների ծրագրով նախանշված ժամանակացույցը և կատարման ժամկետները, ինչպես նաև ակնկալվող արդյունքները:

15.2. Ծրագրի համապատասխան միջոցառման շրջանակում ներգրավված փորձագիտական ներուժը ներառում է տեղական և/կամ միջազգային փորձագետների: Տեղական և միջազգային փորձագետների վարձատրության դրույքաչափի հաշվարկային հիմք են ընդունվել օրական համախառն դրույքաչափերը, որոնք հիմնված են ոլորտում առկա նմանատիպ նախաձեռնությունների համար գնահատվող դրույքաչափերի վրա: Ընդ որում, տեղական փորձագետներին ներգրավում են թե՛ պետական կառավարման մարմինները և թե՛ միջազգային կազմակերպությունները: Հաշվի առնելով, որ նշված երկու դեպքերում դրույքները էականորեն տարբերվում են` հաշվարկների հիմք է ընդունվել միջին կշռված դրույքը:

15.3. Միջազգային փորձագետների ներգրավումը ենթադրում է նաև թարգմանությունների և փորձագետների այցերի կազմակերպման կարիք: Այս տեսակի ծախսերը հետայսու տեքստում կանվանվեն նաև միջազգային փորձագետների ներգրավման հարակից ծախսեր:

15.4. Որպես մոտեցում է առաջարկվում այն սկզբունքը, որ միջազգային փորձագետը մշակում է մեթոդական հիմքը, պատրաստում է տեղական մասնագետներին, իսկ հետագա տարիների ընթացքում օժանդակում է գործողության արդյունավետ իրականացմանն ու մշտադիտարկման համակարգի ներդրմանը: Այս մոտեցումը, որպես կանոն, ենթադրում է միջազգային փորձագետների ավելի ինտենսիվ ներգրավում միջոցառումների իրականացման առաջին տարիներին:

15.5. Որպես փորձագետների աշխատանքի չափման միավոր է օգտագործված մարդ/օրը: Սա նշանակում է, որ եթե, օրինակ, նշված է 30 մարդ/օր, կարող է ներգրավվել 1 փորձագետ, ով կաշխատի 30 օր, կամ 2-ը` յուրաքանչյուրը 15-ական օր, կամ 3-ը` յուրաքանչյուրը 10-ական օր: Որպես կանոն, միջին ամսվա տևողությունն ընդունվել է 21 աշխատանքային օր: Այսինքն, եթե անհրաժեշտ է, որ փորձագետը ներգրավվի 3 ամսով 1 տարվա ընթացքում, ապա նշվում է 3 * 21=63 մարդ/օր: Ընդ որում, պարտադիր չէ, որ նշված օրերն իրար հաջորդեն:

15.6. Գնաճի սպասվող տարեկան մակարդակ է ընդունվել 4.3%-ը, որը հիմնված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կանխատեսումների վրա: Ենթադրվել է, որ որոշ սակագներ և դրույքաչափեր նշված սահմանում փոփոխություն կկրեն տարիների ընթացքում:

15.7. Վերապատրաստումների երեք տեսակ է նախատեսված: Առաջին տեսակն է արտերկրում վերապատրաստումը: Նմանօրինակ վերապատրաստմանը մասնակցելու համար որոշակի մասնակցության կամ անդամության վճար է նախատեսված, որը, սակայն, մասնակցության վճարը ամբողջությամբ չի ծածկում, այլ նախատեսվում է որպես համաֆինանսավորման կամ մասնակցության որոշակի բաժին ապահովելու գործիք: Որպես սկզբունք, ենթադրվում է, որ արտերկրում կամ միջազգային փորձագետների կողմից վերապատրաստված մասնագետները այնուհետև շարունակաբար կվերապատրաստեն կամ կօժանդակեն տեղական մասնագետներին:

15.8. Տեղական վերապատրաստումներն, իրենց հերթին, տարանջատվում են արտապատվիրակվող և փորձագիտական ներուժի կիրառմամբ կազմակերպվող դասընթացների:

15.9. Արտապատվիրակված դասընթացը կազմակերպում է դասընթացն իրականացնող կազմակերպությունը: Այս դեպքում, որպես կանոն, կա որոշակի գին 1 անձի մասնակցության համար:

15.10. Փորձագիտական ներուժի կիրառմամբ կազմակերպվող դասընթացների դեպքում հաշվարկվում է դասընթացների/խմբերի քանակը, յուրաքանչյուրը` մոտ 5 օր տևողությամբ, 20-25 մասնակիցների համար: Ընդ որում, դասընթացի արժեքի մեջ ներառված են նաև փորձագետի և տպագիր նյութերի ծախսերը:

15.11. Ծրագրի երկրորդ և հետագա տարիներին դասընթացների քանակի կամ արտապատվիրակվող դասընթացներին մասնակիցների քանակի հաշվարկի ժամանակ նախատեսվել են նաև հավելյալ մասնակիցների ծախսեր, օրինակ` նոր ընդունվող աշխատողների համար` ոչ միայն աշխատողների քանակի աճի հետևանքով, այլև աշխատողների փոփոխության:

15.12. Արտասահմանյան գործուղումների հաշվարկների հիմքում ընկած են հիմնական ուղղություններով գործուղումների նորմերը:

15.13. Որոշ գործողություններում առաջարկվում է որոշակի լրացուցիչ ռեսուրսների պլանավորում (օրինակ` նյութերի, ձեռնարկների մշակման և տպագրության համար կամ գործուղման համար, եթե անհրաժեշտ է ուսումնասիրել միջազգային փորձը):

15.14. Հանրության իրազեկման, հանրային քննարկումների կամ այլ նպատակներով կազմակերպվող հանդիպումների համար նախատեսվել է հանրային միջոցառումների 4 տեսակ`

1) Մոտ 100-200 մասնակից ենթադրող միջոցառում, որը ներկայացուցչական ընդգծված բնույթ չի կրում և ունի 50000 ՀՀ դրամի միջին արժեք:

2) Մոտ 50-100 մասնակից ենթադրող որոշակի ներկայացուցչական բնույթ կրող հանրային միջոցառում, որի միջին արժեքն է 200000 ՀՀ դրամ:

3) Մոտ 100-200 մասնակից ենթադրող ներկայացուցչական բնույթի հանրային միջոցառում, որի միջին արժեքն է մոտ 1.5 մլն. ՀՀ դրամ:

4) Բաց հրապարակային միջոցառումներ` մոտ 5 մլն. ՀՀ դրամ միջին արժեքով:

15.15. Որպես ԱՄՆ դոլարի և եվրոյի փոխարժեք ընդունվել է 2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների (երեք եռամսյակի) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջին հաշվարկային փոխարժեքը:

15.16. Ծրագրի իրականացման ընթացքում ենթադրվում է մի շարք միջոցառումների շրջանակներում տարաբնույթ նախագծերի, այդ թվում` էլեկտրոնային ռեսուրսների ստեղծման կամ արդիականացման նախագծերի, ծրագրային լուծումների իրականացման և այլ նախագծերի արտապատվիրակում: Այս դեպքերում նախագիծն ընդունվել է որպես միասնական մոդուլ:

15.17. Որոշ միջոցառումներ հիմնված են այնպիսի գործողությունների վրա, որոնք արդեն իսկ կյանքի են կոչված: Միջոցառումների ծրագիրը այս դեպքերում ենթադրում է գործողությունների զարգացում կամ ընդլայնում: Որպես սկզբունք է ընդունվել նման դեպքերում հաշվարկել միայն ավելացող/զարգացող բաղադրիչի հետ կապված ծախսերը:

15.18. Օգտագործված սակագներն ու արժեքները ներառում են բոլոր հարկերը և պարտադիր վճարները, այդ թվում` ԱԱՀ-ն: Բոլոր աշխատավարձերը նշված են համախառն:

15.19. Առաջարկվող և հաշվարկներում օգտագործած սակագները և դրույքաչափերը ներկայացված են սույն որոշման Հավելված N 3-ում:

15.20. Կիրառված մեթոդաբանության և ենթադրությունների, ամփոփված տեղեկությունների, կատարված հաշվարկների, առաջարկությունների և կանխատեսումների հիման վրա միջոցառումների ֆինանսավորման ընդհանուր ծավալը գնահատվում է 49,549,213 հազար ՀՀ դրամ:

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2019 թվականի նոյեմբերի 28-ի
N 1717-Լ որոշման

 

ԾՐԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԵՎ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՈԼՈՐՏԻ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ
Միջոցառում Գործողության կատարման վերստուգելի չափանիշը Պատասխանատու մարմինը և համակատարողները Կատարման ժամկետը Ակնկալվող արդյունքը Ֆինանսա-
վորման աղբյուրը
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՈԼՈՐՏ
1. Միջազգային պարտա-
վորությունների, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների, Խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ), ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցների, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի հաշվետվությունների, հաշվառմամբ Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի մշակում
1. Միջազգային պարտավորությունների, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումների, Խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ), ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցների, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի հաշվետվությունների հաշվառմամբ մշակվել է Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագիծը.2. Նախագիծը դրվել է շրջանառության մեջ, կազմակերպվել են հանրային քննարկումներ, Նախագիծը ներկայացվել է Ազգային ժողով: ՀՀ արդարադատության նախարարություն 1. 2019 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ
2. 2020 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ
Ամրապնդվել են քրեակատարողական համակարգում մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանության օրենսդրական երաշխիքները, քրեակատարողական ոլորտը կարգավորող մայր օրենքը համապատասխանեցվել է միջազգային չափանիշներին Օրենքով չարգելված միջոցներ
2. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում և ներկայացնում ՀՀ վարչապետի աշխատակազմ 1. Մշակվել են «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ.
2. Նախագիծը դրվել է շրջանառության մեջ.
3. Նախագծի վերաբերյալ կազմակերպվել են հանրային քննարկումներ.
4. Նախագիծը ներկայացվել է Վարչապետի աշխատակազմ:
ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ)
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (համաձայնությամբ)Հասարակական կազմակեր-
պություններ (համաձայնությամբ)
1. 2020 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ
2. 2020 թվականի հուլիսի 1-ին տասնօրյակ
3. 2020 թվականի օգոստոսի 1-ին տասնօրյակ
4. 2020 թվականի օգոստոսի 3-րդ տասնօրյակ
Քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգը վերանայվել է և համապատասխանեցվել միջազգային չափանիշներին: Միաժամանակ, 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրությանը համահունչ` բացառվել է քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգով օրենքի կարգավորման առարկա հանդիսացող հարցերի կարգավորումը: Ֆինան-
սավորում չի պահանջվում
3. Կալանավորված անձանց և դատապարտյալների հետ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգի արդյունավետության բարձրացում Վերանայվել է կալանավորված անձանց և դատապարտյալների հետ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը: ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (համաձայնությամբ)Հասարակական կազմակեր-
պություններ (համաձայնությամբ)
2020 թվականի օգոստոսի 3-րդ տասնօրյակ Բարձրացվել է կալանավորված անձանց և դատապարտյալների հետ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների իրականացման արդյունավետությունը: Ֆինան-
սավորում չի պահանջվում
4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի գործունեության կարգի վերանայում 1. Մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի գործունեության կարգը հաստատելու մասին ՀՀ արդարադատության նախարարի հրամանի նախագիծ.
2. Նախագիծը քննարկվել է շահագրգիռ մարմինների հետ.
3. Նախագիծն ընդունվել է:
ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ)
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (համաձայնությամբ)Հասարակական կազմակեր-
պություններ (համաձայնությամբ)
1. 2020 թվականի ապրիլի 3-րդ տասնօրյակ
2. 2020 թվականի հունիսի 1-ին տասնօրյակ
3. 2020 թվականի հուլիսի 1-ին տասնօրյակ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի գործունեության կարգը կատարելագործվել է: Ֆինան-
սավորում չի պահանջվում
5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի ձևավորման և հասարակական վերահսկողության իրականացման կարգի վերանայում 1. Մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի ձևավորման և հասարակական վերահսկողության իրականացման կարգը հաստատելու մասին ՀՀ արդարադատության նախարարի հրամանի նախագիծ.
2. Նախագիծը քննարկվել է շահագրգիռ մարմինների հետ.
3. Նախագիծն ընդունվել է:
ՀՀ արդարադատության նախարարություն
Հասարակական կազմակեր-
պություններ (համաձայնությամբ)
1. 2019 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ
2. 2020 թվականի փետրվարի 2-րդ տասնօրյակ
3. 2020 թվականի մարտի 2-րդ տասնօրյակ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի գործունեության կարգը կատարելագործվել է: Ֆինան-
սավորում չի պահանջվում
6. Կալանավորված անձանց ուղեկցման և պահպանության գործառույթների վերանայում և հստակեցում 1. Իրականացվել է կալանավորված անձանց ուղեկցումն ու պահպանությունը կանոնակարգող օրենսդրական և ենթաօրենսդրական իրավական ակտերի վերլուծություն, քրեակատարողական ծառայության և ոստիկանության գործառույթների տարանջատման վերաբերյալ ներկայացվել են առաջարկություններ:
2. Վերլուծության արդյունքների հիման վրա անհրաժեշտության դեպքում մշակվել, շրջանառվել և Վարչապետի աշխատակազմ է ներկայացվել իրավական ակտերի նախագծերի փաթեթ:
ՀՀ արդարադատության նախարարությունՀՀ ոստիկանություն 1. 2020 թվականի մայիսի 1-ին տասնօրյակ
2. 2020 թվականի հոկտեմբեր 1-ին տասնօրյակ
Կալանավորված անձանց ուղեկցման և պահպանության ոլորտում պետական կառավարման համակարգի մարմինների գործառույթները հստակեցվել և համապա-
տասխանեցվել են «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի պահանջներին:
Ֆինան-
սավորում չի պահանջվում
7. Քրեակատարողական համակարգում կոռուպցիայի դեմ պայքար 1. Իրականացվել է քրեակատարողական համակարգի նախորդ 3 տարվա գործունեության ընդհանուր աուդիտ:
2. Իրականացվել է քրեակատարողական ծառայության գործունեության ռիսկային ոլորտների ուսումնասիրություն, կարիքների գնահատում:
3. Ուսումնասիրության արդյունքների հիման վրա մշակվել և իրականացվում է կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը և կանխարգելմանն ուղղված համալիր ծրագիր:
4. Մշակվել է «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որով առաջարկվում է քրեականացնել քրեական ենթամշակույթին առնչվող արարքները, և սահմանված կարգով ներկայացվել Ազգային ժողով:
ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ)
ՀՀ քննչական կոմիտե (համաձայնությամբ)
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
(համաձայնությամբ)
ՀՀ ազգային անվտանգության ծառայության
ՀՀ ոստիկանություն
1. 2020 թվականի մայիսի 2-րդ տասնօրյակ
2. 2020 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ (շարունակական)
3. 2020 թվականի օգոստոսի 3-րդ տասնօրյակ
4. 2019 թվականի նոյեմբերի 3-րդ տասնօրյակ
Ապահոված է քրեակատարողական համակարգի գործունեության թափանցիկությունը, հրապարակայնությունը և հաշվետվո-
ղականությունը, ստեղծվել են կոռուպցիայի հաղթահարման համար անհրաժեշտ նախադրյալները:
ՀՀ պետական բյուջե
Օրենքով չարգելված միջոցներ
8. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի արդյունավետության ապահովում 1. Մշտադիտարկվել է (մոնիթորինգի է ենթարկվել) պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման գործող համակարգը:
2. Մշտադիտարկման (մոնիթորինգի) հիման վրա ներկայացվել է առաջարկություն պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման գործող համակարգի կատարելագործման անհրաժեշտության վերաբերյալ:
ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ)
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
(համաձայնությամբ)Հասարակական կազմակեր-
պություններ (համաձայնությամբ)
1. 2020 թվականի մարտի 2-րդ տասնօրյակ
2. 2020 թվականի մայիսի 3-րդ տասնօրյակ
Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի արդյունավետությունն ապահովված է: ՀՀ պետական բյուջե
Օրենքով չարգելված միջոցներ
9. Քրեակատարողական ծառայության և քրեակատարողական հիմնարկների կառավարման և գնահատման մոդելի արդիականացում 1. Վերլուծության է ենթարկվել քրեակատարողական ծառայության և քրեակատարողական հիմնարկների կառավարման և գնահատման առկա մոդելը` համադրելով միջազգային փորձում առկա, արդյունավետ գործող կառավարման և գնահատման մոդելների հետ.
2. Վերլուծությունը քննարկվել է շահագրգիռ մարմինների հետ` քննարկմանը մասնակից դարձնելով նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին.
3. Քննարկումների հիման վրա մշակվել և ներկայացվել է առաջարկություն քրեակատարողական ծառայության և քրեակատարողական հիմնարկների կառավարման և գնահատման մոդելի կատարելագործման վերաբերյալ:
ՀՀ արդարադատության նախարարություն
Հասարակական կազմակեր-
պություններ (համաձայնությամբ)
1. 2020 թվականի ապրիլի 1-ին տասնօրյակ
2. 2020 թվականի հունիսի 1-ին տասնօրյակ
3. 2020 թվականի հուլիսի 3-րդ տասնօրյակ
Քրեակատարողական ծառայության և քրեակատարողական հիմնարկների կառավարման արդյունավետությունը բարձրացել է: ՀՀ պետական բյուջե
Օրենքով չարգելված միջոցներ
10. Քրեակատարողական հիմնարկներում տնտեսվարման արդյունավետ մեխանիզմների ապահովում Դիտարկվել է քրեակատարողական հիմնարկներում սննդի ապահովման, սանիտարա-
համաճարակային միջոցառումների իրականացման և հնարավորության դեպքում նաև այլ գործառույթների` մասնավոր հատվածին պատվիրակելու (outsourcing) հնարավորության հարցը և ներկայացվել առաջարկություն նշված գործառույթները մասնավոր հատվածին պատվիրակելու նպատակահարմարության վերաբերյալ:
ՀՀ արդարադատության նախարարություն 2020 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ Քրեակատարողական հիմնարկներում տնտեսվարման մեխանիզմների արդյունավետությունը բարձրացել է: ՀՀ պետական բյուջե
11. Քրեակատարողական հիմնարկների օպտիմալացում, շենքային պայմանների բարելավում 1. Փակվել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկները, որի արդյունքում Երևան քաղաքի տարածքում` Սիլիկյան թաղամասում, կառուցվել է շուրջ 1200 լրակազմ ունեցող քրեակատարողական նոր հիմնարկ (200 մահճակալ նախատեսվել է բուժման կարիք ունեցող անձանց համար):
2. ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարչական շենքից տեղափոխվել է նախկին «էրեբունի» քրեակատարողական հիմնարկի մասնաշենք.
3. ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկը լուծարվել և ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի վարչական տարածքում կառուցվել է ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի համար սահմանված լրակազմով` փակ, կիսափակ ռեժիմների և կալանավորվածների պահելու վայր, այդ թվում` կալանք պատժատեսակի համար նախատեսված մասնաշենք.
4. ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկը փակվել է, և դրա փոխարեն կառուցվել է 350 լրակազմ ունեցող քրեակատարողական նոր հիմնարկ:
5. ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ստեղծվել են մինչև 200 լրակազմ ունեցող կիսաբաց ուղղիչ հիմնարկի համար անհրաժեշտ պահման պայմաններ:
6. ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկն ապահովվել է օդափոխության համակարգով:
7. ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում բժշկական ստացիոնար մասնաշենքի կարողությունները զարգացվել են:
ՀՀ արդարադատության նախարարություն 2020-2023թթ. Օրենքի առջև բոլորի հավասարության, արդարադատության և մարդու իրավունքների պաշտպանությունը երաշխավորվել է, ազատությունից զրկված անձանց համար պահման պատշաճ պայմաններն ապահովվել են: Օրենքով չարգելված միջոցներ
12. Անչափահաս դատապարտյալների պահման պայմանների բարելավում 1. Միջազգային չափորոշիչների հիման վրա գնահատված են անչափահաս դատապարտյալների պահման պայմանները:
2. Ստեղծված է անչափահաս դատապարտյալների կարիքներին համապատասխանեցված ոչ բանտանման միջավայր:
ՀՀ արդարադատության նախարարություն 2023 թվականի մարտի 1-ին տասնօրյակ Անչափահաս դատապարտյալների կարիքների հաշվառմամբ` ստեղծված են նրանց համար պատժի կրման նպաստավոր պայմաններ: Օրենքով չարգելված միջոցներ
13. ՀՀ քրեակատարողական հիմնարկներում լրակազմերի համաչափ բաշխվածության ապահովում 1. Գնահատվել են քրեակատարողական հիմնարկներում առկա լրակազմերը և, ըստ քրեակատարողական հիմնարկների շենքային պայմանների հնարավորության, կատարվել է վերաբաշխում.
2. Քրեակատարողական հիմնարկների օպտիմալացումից, շենքային պայմանների բարելավումից հետո գնահատվել է քրեակատարողական հիմնարկներում առկա լրակազմերը և կատարվել համաչափ վերաբաշխում:
ՀՀ արդարադատության նախարարություն 1. 2019-2023թթ. (շարունակական)
2. 2023 թվականի ապրիլի 1-ին տասնօրյակ
ՀՀ քրեակատարողական հիմնարկներում լրակազմերը համաչափ բաշխված են: Ֆինան-
սավորում չի պահանջվում
14. ՀՀ քրեակատարողական հիմնարկներում արդի ինժեներատեխ-
նիկական և անվտանգության ապահովման միջոցներով վերազինում
1. Իրականացվել է քրեակատարողական հիմնարկներում արդի ինժեներա-տեխնիկական միջոցների անհրաժեշտության կարիքների գնահատում:
2. Ձեռք են բերվել և տեղադրվել հսկողության էլեկտրոնային համակարգեր:3. Դրանց գործարկման արդյունքում, ըստ անհրաժեշտության, վերանայվել է նաև քրեակատարողական հիմնարկների պաշտոնների անվանացանկն ու հաստիքների թիվը:
4. Մշակվել է քրեակատարողական հիմնարկներում արտակարգ իրավիճակներում գործելու պլան:
5. Մշակվել և հաստատվել է քրեակատարողական հիմնարկին սպառնացող բնածին և տեխնածին վտանգների հիման վրա, արտակարգ իրավիճակներում գործելու պլան:
6. Բարձրացվել է արտակարգ իրավիճակներում քրեակատարողական հիմնարկների դիմակայունության մակարդակը:
ՀՀ արդարադատության նախարարություն 1. 2021 թվականի հունվարի 2-րդ տասնօրյակ
2. 2021 թվականի հունիսի 2-րդ տասնօրյակ
3. 2021 թվականի հոկտեմբերի 2-րդ տասնօրյակ
4. 2021-2022 թթ. (շարունակական)
5. 2021-2022 թթ. (շարունակական)
6. 2021-2023 թթ. (շարունակական)
Ստեղծված են քրեակատարողական հիմնարկներում անվտանգության և հսկողության ապահովման անհրաժեշտ պայմաններ, որի հիման վրա իրականացվում է արդյունավետ կառավարում: ՀՀ պետական բյուջե
15. Քրեակատարողական ծառայողների սոցիալական պայմանների բարելավում 1. Գնահատվել են քրեակատարողական ծառայողների սոցիալական` այդ թվում` բնակարանային ապահովման կարիքները:
2. Մշակվել և ներդրվել է քրեակատարողական ծառայողների սոցիալական ապահովության արդյունավետ համակարգ:
ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
(համաձայնությամբ)Հասարակական կազմակեր-
պություններ (համաձայնությամբ)
1. 2020 թվականի օգոստոսի 3-րդ տասնօրյակ
2. 2021 թվականի նոյեմբերի 2-րդ տասնօրյակ
Ստեղծված են քրեակատարողական ծառայողների սոցիալական ապահովության բավարար երաշխիքներ: ՀՀ պետական բյուջե
16. Քրեակատարողական ծառայության կադրային քաղաքականության վերանայում 1. Իրականացվել է կադրերի ընտրության (պատրաստման) և տեղաբաշխման, ինչպես նաև կադրերի առաջխաղացման մեխանիզմների ամբողջական գնահատում և ներկայացվել է առաջարկություն այդպիսի մեխանիզմների վերանայման վերաբերյալ.
2. Վերանայվել են կադրերի ընտրության (պատրաստման) և տեղաբաշխման, ինչպես նաև կադրերի առաջխաղացման մեխանիզմները:
ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (համաձայնությամբ)
«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ
Հասարակական կազմակեր-
պություններ (համաձայնությամբ)
1. 2020 թվականի մայիսի 2-րդ տասնօրյակ
2. 2020 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ
Իրականացվում է կադրային արդյունավետ քաղաքականություն, բացառվել է տարբեր ստորաբաժանումների կողմից նույնաբնույթ գործառույթների իրականացման հնարավորություն, ստեղծվել է կադրերի առաջխաղացման արժանիքահեն համակարգ: Ֆինան-
սավորում չի պահանջվում
17. «Քրեակատարողական գործ» նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության կազմակերպում 1. «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվում է միջին մասնագիտական «Իրավագիտություն» և նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության «քրեակատարողական գործ» մասնագիտության կազմակերպում:
2. Կազմակերպվում է «Իրավագիտություն» մասնագիտության միջին մասնագիտական կրթություն:
ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ
1. 2020-2023թթ. (շարունակական)2. 2020-2023թթ. (շարունակական) Ներդրված է քրեակատարողական ծառայության համար կադրերի պատրաստման արդյունավետ համակարգ, քրեակատարողական ծառայողներն օժտված են մասնագիտական անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով: ՀՀ պետական բյուջե
Օրենքով չարգելված միջոցներ
18. Քրեակատարողական համակարգում էլեկտրոնային կառավարման գործիքների կիրառման խթանում 1. Փորձարկվել է e-penitentiary էլեկտրոնային կառավարման համակարգը.
2. Փորձարկման արդյունքների հիման վրա կատարելագործվել և արդիականացվել է e-penitentiary էլեկտրոնային կառավարման համակարգը.
3. Ձեռք են բերվել e-penitentiary էլեկտրոնային կառավարման համակարգի ամբողջական գործարկման համար անհրաժեշտ տեխնիկական սարքավորումները.
4. E-penitentiary էլեկտրոնային կառավարման համակարգը համակցվել է այլ գերատեսչությունների էլեկտրոնային կառավարման համակարգերի հետ.
5. E-penitentiary էլեկտրոնային կառավարման համակարգի օգտագործման համար անհրաժեշտ հմտությունների ձեռքբերման նպատակով քրեակատարողական ծառայողները վերապատրաստվել են.
6. E-penitentiary էլեկտրոնային կառավարման համակարգն ամբողջությամբ գործարկվել է:
ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
1. 2020 թվականի մարտի 2-րդ տասնօրյակ
2. 2020 թվականի ապրիլի 3-րդ տասնօրյակ
3. 2020 թվականի մայիսի 3-րդ տասնօրյակ
4. 2020-2021 թվականներ (շարունակական)5. 2020 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ
6. 2020 թվականի սեպտեմբերի 1-ին տասնօրյակ
Քրեակատարողական համակարգում փաստա-
թղթաշրջանառությունը կրճատվել է, ազատությունից զրկված անձանց նկատմամբ կատարված ցանկացած գործողության թափանցիկության ապահովման համար ստեղծվել են անհրաժեշտ նախադրյալներ:
ՀՀ պետական բյուջե
Օրենքով չարգելված միջոցներ
19. Ազատությունից զրկված անձանց ռիսկերի և կարիքների գնահատման գործիքի ներդնում 1. Իրականացվել է ազատությունից զրկված անձանց ռիսկերի և կարիքների գնահատման գործիքների առնչությամբ միջազգային փորձի ուսումնասիրություն.
2. Ուսումնասիրության հիման վրա մշակվել է ազատությունից զրկված անձանց ռիսկերի և կարիքների գնահատման գործիքը.
3. Պիլոտային ծրագրի շրջանակներում ազատությունից զրկված անձանց ռիսկերի և կարիքների գնահատման գործիքը փորձարկվել է առնվազն 4 քրեակատարողական հիմնարկում.
4. Փորձարկման արդյունքների հիման վրա ազատությունից զրկված անձանց ռիսկերի և կարիքների գնահատման գործիքը կատարելագործվել է.
5. Ազատությունից զրկված անձանց ռիսկերի և կարիքների գնահատման գործիքը հաստատվել է ՀՀ արդարադատության նախարարության հրամանով:
6. Ազատությունից զրկված անձանց ռիսկերի և կարիքների գնահատման գործիքի պատշաճ կիրառումն ապահովելու նպատակով քրեակատարողական հիմնարկների համապատասխան աշխատակիցները վերապատրաստվել են:
7. Ազատությունից զրկված անձանց ռիսկերի և կարիքների գնահատման գործիքն ամբողջությամբ գործարկվել է:
ՀՀ արդարադատության նախարարություն
«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ
Հասարակական կազմակեր-
պություններ (համաձայնությամբ)
1. 2020 թվականի մարտի 2-րդ տասնօրյակ
2. 2020 թվականի օգոստոսի 2-րդ տասնօրյակ
3. 2020 թվականի սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ
4. 2020 թվականի հոկտեմբերի 2-րդ տասնօրյակ
5. 2020 թվականի հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ
6. 2020 թվականի հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ
7. 2020 թվականի նոյեմբերի 2-րդ տասնօրյակ
Ազատությունից զրկված անձանց ռիսկերի և կարիքների գնահատման գործիքի հիման վրա պատժի կրման անհատական պլանավորում, կրկնահանցագործու-
թյան ռիսկի կանխատեսելի կառավարման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծում
ՀՀ պետական բյուջե
Օրենքով չարգելված միջոցներ
20. Ազատությունից զրկված անչափահաս անձանց ռիսկերի և կարիքների գնահատման գործիքի ներդնում Ազատությունից զրկված անչափահաս անձանց ռիսկերի և կարիքների գնահատման գործիքը հաստատվել և ամբողջությամբ կիրառվում է քրեակատարողական հիմնարկներում: ՀՀ արդարադատության նախարարություն
«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ
Հասարակական կազմակեր-
պություններ (համաձայնությամբ)
2020 թվականի նոյեմբերի 3-րդ տասնօրյակ Երաշխավորվել է ազատությունից զրկված անչափահաս անձանց ռիսկերի և կարիքների խորը գնահատումը, որի հիման վրա ստեղծվել են անհրաժեշտ նախադրյալներ ազատությունից զրկված անչափահաս անձանց նկատմամբ արդյունավետ ներգործության միջոցներ կիրառելու համար: ՀՀ պետական բյուջե
Օրենքով չարգելված միջոցներ
21. Ազատությունից զրկված անչափահասների կրթություն ստանալու իրավունքի շարունա-
կականության ապահովում
Ազատությունից զրկված անչափահասներն իրացնում են կրթություն ստանալու իրավունքը: ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ
2019-2023թթ. (շարունա-
կական)
Երաշխավորված է ազատությունից զրկված անչափահասների կրթություն ստանալու իրավունքի շարու-
նակականությունը:
ՀՀ պետական բյուջե
Օրենքով չարգելված միջոցներ
22. Ազատությունից զրկված անձանց մասնագիտական կրթության նոր ծրագրերի ներդնում 1. Իրականացվել է ազատությունից զրկված անձանց մասնագիտական կրթության կարիքների գնահատում.
2. Ազատությունից զրկված անձանց կարիքների գնահատման հիման վրա մշակվել են մասնագիտական կրթության նոր ծրագրեր կամ փոփոխվել են արդեն իսկ առկա ծրագրերը.
3. Սահմանվել են վերստուգելի չափանիշներ, որոնք հնարավորություն կտան ստուգել կրթական ծրագրերի արդյունավետության աստիճանը:
4. Քրեակատարողական բոլոր հիմնարկներում իրականացվում են կրթական ծրագրեր:
ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ Հասարակական կազմակեր-
պություններ (համաձայնությամբ)
1. 2020 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ
2. 2021 թվականի փետրվարի 3-րդ տասնօրյակ
3. 2021 թվականի ապրիլի 3-րդ տասնօրյակ
4. 2023 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ
Երաշխավորված է ազատությունից զրկված անձանց մասնագիտական կրթություն ստանալու հնարավորությունը: ՀՀ պետական բյուջե
Օրենքով չարգելված միջոցներ
23. Ազատությունից զրկված անձանց զբաղվածության ապահովում 1. Ուսումնասիրել ազատությունից զրկված անձանց զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագրերի արդյունավետությունը` վեր հանելով հիմնական խնդիրները.
2. Դիտարկվել են մասնավոր հատվածի հետ քրեակատարողական հիմնարկներում արտադրության կազմակերպման հնարավորությունները:
3. Քրեակատարողական հիմնարկներում ստեղծվել են ազատությունից զրկված անձանց զբաղվածության ապահովման կենտրոններ (արտադրամասեր, ջերմոցներ և այլն):
4. Սահմանվել են վերստուգելի չափանիշներ, որոնք հնարավորություն կտան գնահատել քրեակատարողական հիմնարկների կողմից ձեռնարկված` զբաղվածության ապահովմանն ուղղված քայլերը:
ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
Հասարակական կազմակեր-
պություններ (համաձայնությամբ)
1. 2020 թվականի մարտի 1-ին տասնօրյակ
2. 2020 թվականի մայիսի 3-րդ տասնօրյակ
3. 2020 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ (շարունակական)
4. 2020 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ
Երաշխավորված է ազատությունից զրկված անձանց զբաղվածությունը: ՀՀ պետական բյուջե
Օրենքով չարգելված միջոցներ
24. «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակություն և կրթություն» ծրագրի շրջանակների ընդլայնում Մշակվել են գեղագիտական և կրթական դասընթացների առարկայական ծրագրեր և գործողությունների իրականացման պլաններ: ՀՀ արդարադատության նախարարություն
«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ
2020 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ Կրթական ծրագրերի և գեղագիտական դաստիարակության միջոցով նպաստել բոլոր քրեակատարողական հիմնարկներում գտնվող իրավախախտում կատարած անձանց վերասոցիալականաց-
ման գործընթացին:
ՀՀ պետական բյուջե
Օրենքով չարգելված միջոցներ
25. Դատապարտյալների, այդ թվում` պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման համար դիմած դատապարտյալների համար ազատազրկման ժամկետը (կամ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման համար նախատեսված ժամկետը) լրանալուց առնվազն վեց ամիս առաջ մասնագիտական ուսուցման դասընթացների անցկացում 1. Ուսումնասիրելով միջազգային փորձը` մշակվել են մասնագիտական կրթության ուսումնական և գործողությունների իրականացման պլաններ:
2. Մասնագիտական կրթական ծրագրերն իրականացվում են:
ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ
1. 2020 թվականի նոյեմբերի 3-րդ տասնօրյակ
2. 2020-2023թթ.
Քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող և պատժից ազատվելուն նախապատրաստվող անձանց վերասո-
ցիալականացում
ՀՀ պետական բյուջե
Օրենքով չարգելված միջոցներ
26. Ազատությունից զրկված անձանց (դատապարտյալների և /կամ կալանավորված անձանց) համար առցանց-հեռավար կրթական հարթակի պատրաստում, որի միջոցով հնարավոր կլինի այդ անձանց համար իրականացնել ֆորմալ և ոչ ֆորմալ կրթություն Ուսումնասիրելով միջազգային փորձը` մշակվել են մասնագիտական կրթության ուսումնական և գործողությունների իրականացման պլաններ (ուսումնական պլան-ժամանակացույց` ըստ յուրաքանչյուր քրեակատարողական հիմնարկի): ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ
2020 թվականի նոյեմբերի 3-րդ տասնօրյակ Քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող և պատժից ազատվելուն նախապատրաստվող անձանց վերասո-
ցիալականացման ապահովում և ներգրավում ուսումնական ու դաստիարակչական գործընթացներին
ՀՀ պետական բյուջե
Օրենքով չարգելված միջոցներ
27. Ազատությունից զրկված անձանց (դատապարտյալների և /կամ կալանավորված անձանց) համար հանրակրթության իրականացում` անկախ տարիքից 1. Ուսումնասիրելով միջազգային փորձը` մշակվել են համապատասխան իրավական ակտերում փոփոխություններ կատարելու մասին նախագծեր և ներկայացվել Վարչապետի աշխատակազմ:
2. Ազատությունից զրկված անձանց (դատապարտյալների և /կամ կալանավորված անձանց) համար իրականացվում է հանրակրթություն` անկախ տարիքից:
ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ
1. 2020 թվականի նոյեմբերի 1-ին տասնօրյակ
2. 2021-2023թթ.
Ազատությունից զրկված անձանց համար կրթության իրավունքի իրացման երաշխավորում, վերասո-
ցիալականացման գործընթացի արդյունավետության բարձրացում
ՀՀ պետական բյուջե
28. Ազատությունից զրկված անձանց (դատապարտյալների և /կամ կալանավորված անձանց) ազատազրկման ժամկետը լրանալուց հետո սոցիալական-
իրավական հարցերով աջակցության տրամադրում (Երևանում և այլ համայնքներում վերականգնողական կենտրոնների գործունեության մոդելով)
Միջազգային փորձի ուսումնասիրման հիման վրա մշակվել է սոցիալական-իրավական հարցերով աջակցության տրամադրման ծրագիր: ՀՀ արդարադատության նախարարություն
«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
2021 թվականի մարտի 1-ին տասնօրյակ Ազատազրկման ժամկետը լրանալուց հետո սոցիալական-
իրավական հարցերով աջակցության ապահովման միջոցով վերասոցիալականաց-
ման գործընթացի շարունակական ապահովում, կրկնա-
հանցագործության ռիսկի կանխում
ՀՀ պետական բյուջե
Օրենքով չարգելված միջոցներ
29. Ընտանիքում բռնության գործադրման համար դատապարտված անձանց հետ վերականգնողական աշխատանքների իրականացում Միջազգային փորձի ուսումնասիրման հիման վրա մշակվել է ընտանիքում բռնության գործադրման համար դատապարտված անձանց հետ վերականգնողական աշխատանքների իրականացման մեթոդաբանությունը և ծրագիրը, որն իրականացվում է դատապարտյալների և պրոբացիայի շահառուների հետ ինչպես պատժի (վերահսկողության) կրման (իրականացման) ընթացքում, այնպես էլ պատիժը (վերահսկողությունը) կրելուց (ավարտվելուց) հետո: ՀՀ արդարադատության նախարարություն «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 2020 թվականի դեկտեմբերի 1-ին տասնօրյակ Ընտանեկան բռնության գործադրման
դեպքերի և կրկնահանցագոր-
ծությունների նվազում
ՀՀ պետական բյուջե
Օրենքով չարգելված միջոցներ
30. «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի կառավարման արդյունավետության բարձրացում 1. Գնահատվել է «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի գործունեության արդյունավետությունը.
2. Ներկայացվել է առաջարկություն «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի գործունեության արդյունավետության բարձրացման վերաբերյալ:
3. «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամն ապահովում է յուրաքանչյուր քրեակատարողական հիմնարկում գտնվող անձանց առնվազն 10%-ի զբաղվածությունը:
ՀՀ արդարադատության նախարարություն 1. 2020 թվականի փետրվարի 2-րդ տասնօրյակ
2. 2020 թվականի ապրիլի 3-րդ տասնօրյակ
3. 2022 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ (շարունակական)
Երաշխավորվել է «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի կանոնադրական նպատակների պատշաճ իրականացումը, ստեղծվել են անհրաժեշտ նախադրյալներ ազատությունից զրկված անձանց վերասո-
ցիալականացման գործընթացի արդյունավետության բարձրացման համար: «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամն ապահովում է յուրաքանչյուր քրեակատարողական հիմնարկում գտնվող անձանց առնվազն
10%-ի զբաղվածությունը:
Ֆինան-
սավորում չի պահանջվում
31. Քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված հաշմանդամություն ունեցող անձանց պահման մատչելի պայմանների ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացում 1. Քրեակատարողական հիմնարկներում ապահովվել են հաշմանդամություն ունեցող ազատությունից զրկված անձանց համար մատչելի պայմաններ (թեքահարթակներ, բազրիքներ, համապատասխան սանհանգույցներ և այլն) և համապատասխան հարմարանքներ (տեսողության, լսողության և խոսքի խնդիրներ ունեցող հաշմանդամություն ունեցող անձանց համար վերականգնման տեխնիկական միջոցներ և այլ օժանդակ պարագաներ):
2. Ապահովվել է հաշմանդամություն ունեցող դատապարտյալների համար առողջապահական ծառայությունների հասանելիությունը, մասնագիտական խնամքը:
3. Քրեակատարողական ծառայողները հաշմանդամություն ունեցող անձանց հետ շփվելու համար վերապատրաստվել են:
4. Քրեակատարողական հիմնարկներն ապահոված են Բրայլյան տառատեսակի գրքերով, ձայնային գրքերով, սուրդոթարգմանության տեսանյութերով և այլ տեղեկատվական նյութերով:
5. Նախատեսված են հաշմանդամություն ունեցող անձանց համար տեղեկատվության ստացման և հաղորդման հնարավորությունն ապահովող տեխնիկական և աշխատակարգային լուծումներ:
ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
(համաձայնությամբ)Հասարակական կազմակեր-
պություններ (համաձայնությամբ)
1. 2020-2023թթ. (շարունակական)2. 2020-2023թթ. (շարունակական)3. 2020-2023թթ. (շարունակական)4. 2020-2023թթ. (շարունակական)5. 2020-2023թթ. (շարունակական) Ստեղծված են քրեակատարողական հիմնարկներում հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայր, իրականացվում են հաշմանդամություն ունեցող անձանց առողջության վերականգնման ծրագրերը: ՀՀ պետական բյուջե
Օրենքով չարգելված միջոցներ
32. Ազատությունից զրկված և հատուկ պաշտպանության կարիք ունեցող անձանց իրավունքների երաշխավորում 1. Գնահատվել են ազատությունից զրկված և հատուկ պաշտպանության կարիք ունեցող անձանց իրավունքների երաշխավորմանն ուղղված առկա օրենսդրական կարգավորումները և, ըստ անհրաժեշտության, մշակվել է իրավական ակտի նախագիծ.
2. Գործնականում ազատությունից զրկված և հատուկ պաշտպանության կարիք ունեցող անձանց իրավունքների իրացումն ապահովելու, իրավունքահեն մոտեցում (right-based approach) դրսևորելու նպատակով քրեակատարողական հիմնարկի վարչակազմը վերապատրաստվել է:
ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
(համաձայնությամբ)Հասարակական կազմակեր-
պություններ (համաձայնությամբ)
1. 2020-2021թթ.
2. 2020-2023թթ. (շարու-
նակական)
Ստեղծվել են անհրաժեշտ իրավական և գործնական նախադրյալներ ազատությունից զրկված և հատուկ պաշտպանության կարիք ունեցող անձանց իրավունքների երաշխավորման համար: Օրենքով չարգելված միջոցներ
33. Ազատությունից զրկված անձանց արտաքին աշխարհի հետ կապի իրավունքի պատշաճ իրացման ապահովում 1. Գնահատվել է ազատությունից զրկված անձանց արտաքին աշխարհի հետ կապի ապահովման առկա համակարգը և ներկայացվել է առաջարկություն դրա արդյունավետության բարձրացման վերաբերյալ.
2. Ազատությունից զրկված անձանց արտաքին աշխարհի հետ կապի իրավունքի պատշաճ իրացման նպատակով ուսումնասիրվել են քրեակատարողական հիմնարկներ տրանսպորտային հասանելիության խնդիրները, ապահովվել է տրանսպորտային հաղորդակցությունը:
ՀՀ արդարադատության նախարարություն Տարածքային կառավարման և ենթակառուց-
վածքների նախարարություն
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (համաձայնությամբ)Հասարակական կազմակեր-
պություններ (համաձայնությամբ)
1. 2020 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ (շարունակական)2. 2020-2021թթ. Ազատությունից զրկված անձանց արտաքին աշխարհի հետ կապի իրավունքը պատշաճ իրացվում է: ՀՀ պետական բյուջե
Օրենքով չարգելված միջոցներ
34. Քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայության արդիականացում 1. «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի գործարկման համար անհրաժեշտ իրավական ակտերի նախագծերն ընդունվել են:
2. Ստեղծվել են քրեակատարողական բժշկական ծառայության սոցիալական ապահովության անհրաժեշտ երաշխիքներ:
3. Անհրաժեշտ և բավարար պայմաններ են ստեղծվել որակյալ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների տրամադրման համար (շենքային պայմանների բարելավում, որակյալ կադրերի և սարքավորումների ապահովում:
4. «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը գործունեություն է ծավալում:
5. «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բժշկական անձնակազմը պարբերաբար վերապատրաստվում է:
ՀՀ արդարադատության նախարարությունՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 1. 2020 թվականի հունվարի 3-րդ տասնօրյակ
2. 2020 թվականի փետրվարի 2-րդ տասնօրյակ
3. 2020-2023թթ.
4. 2020 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ
5. 2020-2023թթ. (շարունակական)
Ստեղծված են անհրաժեշտ և բավարար պայմաններ քրեակատարողական բժշկական ծառայության անկախության ապահովման, անազատության մեջ պահվող անձանց եվրոպական չափանիշներին համապատասխան հիվանդանոցային ծառայությունների տրամադրման ևանհրաժեշտ սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային պայմաններով ապահովման համար ՀՀ պետական բյուջե
Օրենքով չարգելված միջոցներ
35. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը կից բժշկական հանձնաժողովի, դրան կից աշխատանքային խմբի գործունեության կարգի և վարձատրության չափորոշիչների սահմանում 1. Մշակվել է «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը կից բժշկական հանձնաժողովի, դրան կից աշխատանքային խմբի գործունեության կարգի և վարձատրության չափորոշիչների սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծ:
2. Նախագծի վերաբերյալ կազմակերպվել են հանրային քննարկումներ:
3. Նախագիծը ներկայացվել է Վարչապետի աշխատակազմ:
ՀՀ արդարադատության նախարարություն 1. 2020 թվականի հունվարի 3-րդ տասնօրյակ
2. 2020 թվականի փետրվարի 2-րդ տասնօրյակ
3. 2020 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ
Ապահովվել են ծանր հիվանդությամբ (խանգարում, վիճակ) տառապելու հիմքով խափանման միջոց ընտրված կալանքը վերացնելու, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելուց ազատվելու վերաբերյալ եզրակացության տրամադրող բժշկական հանձնաժողովի պատշաճ գործունեության համար անհրաժեշտ հիմքերը: Ֆինան-
սավորում չի պահանջվում
36. Խոշտանգման և վատ վերաբերմունքի հետ կապված բժշկական հետազոտությունների արդյունքների պատշաճ արձանագրում, վատ վերաբերմունքի փաստի հաստատման առնչությամբ օրենսդրական կարգավորումների երաշխավորում, վատ վերաբերմունքի փաստի հաստատման հիման վրա ոչ նյութական վնասի հատուցման մեխանիզմների կատարելագործում 1. Մշակվել և հաստատվել է քրեակատարողական հիմնարկներում խոշտանգման և վատ վերաբերմունքի հետ կապված բժշկական հետազոտությունների արձանագրության ձևը և դրա լրացման ուղեցույցը:
2. Ուսումնասիրվել են վատ վերաբերմունքի փաստի հաստատման առնչությամբ առկա ընթացակարգերը, վատ վերաբերմունքի փաստի հաստատման հիման վրա ոչ նյութական վնասի հատուցման մեխանիզմները, անհրաժեշտության դեպքում մշակվել է իրավական ակտի նախագիծ:
ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ)
ՀՀ հատուկ քննչական ծառայություն (համաձայնությամբ)
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
(համաձայնությամբ)Հասարակական կազմակեր-
պություններ (համաձայնությամբ)
1. 2019 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ
2. 2020 թվականի օգոստոսի 3-րդ տասնօրյակ
Ստեղծվել են անհրաժեշտ նախադրյալներ քրեակատարողական հիմնարկներում խոշտանգման և վատ վերաբերմունքի դեպքերի բացահայտման համար: Ֆինան-
սավորում չի պահանջվում
37. Ազատությունից զրկված անձանց իրենց կամ մերձավոր ազգականների հաշվին ձեռք բերված դեղերի տրամադրման գործընթացում չվնասելու սկզբունքի իրացում Սահմանվել են ազատությունից զրկված անձանց իրենց կամ մերձավոր ազգականների հաշվին ձեռք բերված դեղերը քրեակատարողական հիմնարկներ ընդունելու հստակ մեխանիզմներ` առաջնորդվելով բժշկական համապատասխան ցուցմամբ և չվնասելու սկզբունքով: ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
(համաձայնությամբ)
2020 թվականի փետրվարի 2-րդ տասնօրյակ Երաշխավորվել է ազատությունից զրկված անձանց իրենց կամ մերձավոր ազգականների հաշվին ձեռք բերված դեղերի տրամադրման գործընթացում չվնասելու սկզբունքը: Ֆինան-
սավորում չի պահանջվում
38. Առանց ժամանակի կորստի ազատությունից զրկված անձանց ըստ անհրաժեշտության դեղերի տրամադրման գործընթացի արդյունավետության բարձրացում 1. Ներկայացվել է առաջարկություն դեղերի ձեռք բերման այլընտրանքային ճկուն մեխանիզմի ներդրման վերաբերյալ, որը կապահովի առանց ժամանակի կորստի ազատությունից զրկված անձանց ըստ անհրաժեշտության դրանց տրամադրումը:
2. Մշակվել և ներդրվել է դեղերի ձեռք բերման այլընտրանքային ճկուն մեխանիզմ:
ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (համաձայնությամբ)
1. 2020 թվականի մարտի 1-ին տասնօրյակ
2. 2020 թվականի օգոստոսի 1-ին տասնօրյակ
Երաշխավորվել է ազատությունից զրկված անձանց ըստ անհրաժեշտության դեղերի տրամադրման գործընթացի արդյունավետությունը: Օրենքով չարգելված միջոցներ
39. Ազատությունից զրկված անձանց դիետիկ սննդով ապահովում 1. Ներկայացվել է առաջարկություն որոշ` ավելի հաճախ ախտորոշվող հիվանդությունների դեպքում ազատությունից զրկված անձանց դիետիկ սննդով ապահովելու վերաբերյալ:
2. Որոշ` ավելի հաճախ ախտորոշվող հիվանդությունների դեպքում ազատությունից զրկված անձինք ապահովվում են դիետիկ սննդով:
ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
(համաձայնությամբ)Հասարակական կազմակեր-
պություններ (համաձայնությամբ)
1. 2020 թվականի մարտի 1-ին տասնօրյակ
2. 2020 թվականի օգոստոսի 3-րդ տասնօրյակ
Ստեղծվել են անհրաժեշտ նախադրյալ ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքի իրացման համար: ՀՀ պետական բյուջե
40. Քրեակատարողական հիմնարկներում մահվան, ինքնավնասման և ինքնասպանության դեպքերի կանխարգելում 1. Գնահատվել են քրեակատարողական հիմնարկներում մահվան, ինքնավնասման և ինքնասպանության դեպքերի հիմքում ընկած հանգամանքները.
2. Մշակվել և իրականացվում է քրեակատարողական հիմնարկներում մահվան, ինքնավնասման և ինքնասպանության դեպքերի կանխարգելման համալիր ծրագիր:
3. Նախատեսվել է ինքնավնասման, ինքնասպանության ռիսկի խմբին դասվող ազատությունից զրկված անձանց կյանքից զրկելու միջոցներին անհրաժեշտ ժամանակահատվածով հասանելիությունը սահմանափակելու օրենսդրական հնարավորություն (օրինակ` պարան, կոշկաքուղեր, սավան, գոտի և այլն).
4. Իրականացվում է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի` ինքնավնասման վտանգի նախանշանների և այդ կապակցությամբ ձեռնարկվող անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ ուսուցում:
ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ)
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
(համաձայնությամբ)Հասարակական կազմակեր-
պություններ (համաձայնությամբ)
1. 2020 թվականի փետրվարի 2-րդ տասնօրյակ
2. 2020 թվականի ապրիլի 3-րդ տասնօրյակ
3. 2020 թվականի մայիսի 3-րդ տասնօրյակ
4. 2020-2023թթ. (շարունակական)
Քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված անձանց կյանքի և առողջության պահպանման իրավունքը երաշխավորված է: ՀՀ պետական բյուջե
Օրենքով չարգելված միջոցներ
41. Ազատությունից զրկված անձանց քրեակատարողական հիմնարկ ընդունելիս նրանց հոգեկան առողջական վիճակի գնահատման և դրա վատթարացման կանխարգելման, ինչպես նաև դրանց կապակցությամբ սկրինինգային հետազոտությունների իրականացման ծրագրերի ներդնում 1. Իրականացվել է միջազգային փորձի ուսումնասիրություն.
2. Ուսումնասիրության հիման վրա մշակվել և ներդրվել են ազատությունից զրկված անձանց քրեակատարողական հիմնարկ ընդունելիս նրանց հոգեկան առողջական վիճակի գնահատման և դրա վատթարացման կանխարգելման, ինչպես նաև դրանց կապակցությամբ սկրինինգային հետազոտությունների իրականացման ծրագրեր:
ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
(համաձայնությամբ)Հասարակական կազմակեր-
պություններ (համաձայնությամբ)
1. 2020 թվականի մայիսի 3-րդ տասնօրյակ
2. 2020 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ
Ստեղծվել են անհրաժեշտ նախադրյալներ ազատությունից զրկված անձանց հոգեկան առողջության պահպանման համար: Օրենքով չարգելված միջոցներ
42. Ազատությունից զրկված անձանց տրամադրվող հոգեբանական ծառայության որակի բարձրացում 1. Վերանայվել է քրեակատարողական հիմնարկներում հոգեբանների հաստիքները` հնարավորինս համապա-
տասխանեցնելով այնտեղ պահվող ազատությունից զրկված անձանց լրակազմին, ինչպես նաև անհրաժեշտ հոգեբանական աջակցության ծավալին` նախապես գնահատելով մատուցվող ծառայությունների կարիքները.
2. Մշակվել են քրեակատարողական հիմնարկներում հոգեբանական ծառայության աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար մեթոդական ուղեցույցներ.
3. Իրականացվել է հոգեբանների մասնագիտական վերապատրաստում:
ՀՀ արդարադատության նախարարությունՀՀ առողջապահության նախարարությունՀՀ մարդու իրավունքների պաշտպան (համաձայնությամբ)Հասարակական կազմակեր-
պություններ (համաձայնությամբ)
1. 2020 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ
2. 2020 թվականի սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ
3. 2020-2023թթ. (շարունակական)
Ստեղծվել են անհրաժեշտ նախադրյալներ ազատությունից զրկված անձանց պատշաճ հոգեբանական ծառայություն տրամադրելու համար: ՀՀ պետական բյուջե
Օրենքով չարգելված միջոցներ
43. Քրեակատարողական հիմնարկներում երկրորդային (հիվանդանոցային) բժշկական օգնության և սպասարկման տրամադրման պայմանների բարելավում 1. Իրականացվել է միջազգային փորձի ուսումնասիրություն.
2. Ուսումնասիրության հիման վրա մշակվել և ներկայացվել է առաջարկություն քրեակատարողական հիմնարկներում երկրորդային (հիվանդանոցային) բժշկական օգնության և սպասարկման տրամադրման պայմանները բարելավելու վերաբերյալ:
ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (համաձայնությամբ)Հասարակական կազմակեր-
պություններ (համաձայնությամբ)
1. 2023 թվականի հունիսի 2-րդ տասնօրյակ
2. 2023 թվականի սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ
Ստեղծվել են անհրաժեշտ նախադրյալներ քրեակատարողական հիմնարկներում երկրորդային (հիվանդանոցային) բժշկական օգնության և սպասարկման տրամադրման պայմանների բարելավման ուղղությամբ: Օրենքով չարգելված միջոցներ
44. Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայությունների արդյունավետ համագործակցության մեխանիզմների ներդնում 1. Համատեղ վերապատրաստումներ անցկացնելու համար իրականացվել է մեթոդական ձեռնարկների մշակում:
2. Իրականացվել են քրեակատարողական ծառայողների և պրոբացիայի ծառայողների համատեղ վերապատրաստումներ` ոլորտային թեմաներով:
ՀՀ արդարադատության նախարարություն
Հասարակական կազմակեր-
պություններ (համաձայնությամբ)
1. 2021 թվականի փետրվարի 2-րդ տասնօրյակ
2. 2021 թվականի հուլիսի 2-րդ տասնօրյակ
Ստեղծվել են անհրաժեշտ նախադրյալներ քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների արդյունավետ համագործակցության մեխանիզմների ներդրման: Օրենքով չարգելված միջոցներ
ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՈԼՈՐՏ
45. Պրոբացիայի ծառայության գործունեության արդյունավետության բարձրացման համար օրենսդրական հիմքերի ամրագրում 1. Մշակվել է «Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթ.
2. Փաթեթի վերաբերյալ կազմակերպվել են հանրային քննարկումներ.
3. Փաթեթը ներկայացվել է Վարչապետի աշխատակազմ:
ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ)
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (համաձայնությամբ)Հասարակական կազմակեր-
պություններ (համաձայնությամբ)
1. 2020 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ
2. 2020 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ
3. 2020 թվականի օգոստոսի 3-րդ տասնօրյակ
Պրոբացիայի ծառայության գործունեության արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերն ամրագրվել են: Ֆինան-
սավորում չի պահանջվում
46. Ազատությունից զրկելուն այլընտրանք հանդիսացող խափանման միջոցների ամրագրում 1. Մշակվել է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը.
2. Նախագծի վերաբերյալ կազմակերպվել են հանրային քննարկումներ.
3. Նախագիծը ներկայացվել է Վարչապետի աշխատակազմ:
ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ)
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
(համաձայնությամբ)Հասարակական կազմակեր-
պություններ (համաձայնությամբ)
1. 2020 թվականի մարտի 2-րդ տասնօրյակ
2. 2020 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ
3. 2020 թվականի օգոստոս 3-րդ տասնօրյակ
Ստեղծվել են անհրաժեշտ օրենսդրական նախադրյալներ գործնականում կալանավորման կիրառման դեպքերը նվազեցնելու համար: Ֆինան-
սավորում չի պահանջվում:
47. Պրոբացիայի ծառայության կարգավիճակի վերանայում, սոցիալական երաշխիքների նախատեսում, ինչպես նաև սոցիալական-հոգեբանական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ հաստիքների ապահովում 1. Գնահատվել է Պրոբացիայի ծառայության առկա կարգավիճակը և պրոբացիայի ծառայողներին վերապահված սոցիալական երաշխիքների առկա համակարգը:
2. Ներկայացվել է առաջարկություն Պրոբացիայի ծառայության կարգավիճակի և պրոբացիայի ծառայողների սոցիալական երաշխիքների համակարգի փոփոխման նպատակա-
հարմարության վերաբերյալ և, ըստ անհրաժեշտության, մշակվել է իրավական ակտի նախագիծ:
3. Պրոբացիայի ծառայությունը համալրվել է սոցիալական-հոգեբանական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ հաստիքներով:
ՀՀ արդարադատության նախարարություն 1. 2020 թվականի մարտի 2-րդ տասնօրյակ
2. 2020 թվականի ապրիլի 1-ին տասնօրյակ
3. 2020 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ
Բարձրացվել է Պրոբացիայի ծառայության գործունեության արդյունավետությունը` անկախության անհրաժեշտ և բավարար երաշխիքների տրամադրմամբ: ՀՀ պետական բյուջե
Օրենքով չարգելված միջոցներ
48. Պրոբացիայի ծառայության գործունեության արդյունավետության բարձրացման համար տեխնիկական միջոցներով վերազինում 1. Իրականացվել է կարիքների գնահատում.
2. Պրոբացիայի ծառայությունը վերազինվել է անհրաժեշտ տեխնիկական միջոցներով:
ՀՀ արդարադատության նախարարություն 1. 2020 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ
2. 2020-2023թթ. (շարու-
նակական)
Պրոբացիայի ծառայությունն ապահովված է անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով: ՀՀ պետական բյուջե
Օրենքով չարգելված միջոցներ
49. Պրոբացիայի ծառայողների համար գործնական ուղեցույցների, ինչպես նաև Պրոբացիայի ծառայության անձնակազմի վերապատրաստման դասընթացների անցկացման մեթոդաբանության փոփոխություն և մեթոդական ձեռնարկի կիրառում 1. Մշակվել են «ՀՀ պրոբացիայի ծառայողի գործնական ձեռնարկ», «ՀՀ պրոբացիայի ծառայության ղեկավար կազմի գործնական ձեռնարկ» գործնական ուղեցույցները:
2. Մշակվել է Պրոբացիայի ծառայության անձնակազմի վերապատրաստման դասընթացների մեթոդական ձեռնարկը` որպես ապագայում անցկացվող մասնագիտական վերապատրաստումների վարման ուղեցույց:
3. Մշակվել է վերապատրաստման դասընթացների անցկացման նոր մեթոդաբանություն:
ՀՀ արդարադատության նախարարություն
«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ
Հասարակական կազմակեր-
պություններ (համաձայնությամբ)
1. 2020 թվականի փետրվարի 2-րդ տասնօրյակ
2. 2020 թվականի փետրվարի 2-րդ տասնօրյակ
3. 2020 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ
Պրոբացիայի ծառայողներն ապահովված են իրենց գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գործնական ուղեցույցներով: Օրենքով չարգելված միջոցներ
50. Պրոբացիայի համակարգում էլեկտրոնային կառավարման գործիքների կիրառման խթանում 1. Մշակվել և իրականացվել է e-probation համակարգի ծրագրային ապահովումը:
2. Փորձարկվել է e-probation էլեկտրոնային կառավարման համակարգը.
3. Փորձարկման արդյունքների հիման վրա կատարելագործվել և արդիականացվել է e-probation էլեկտրոնային կառավարման համակարգը.
4. Ձեռք են բերվել e-probation էլեկտրոնային կառավարման համակարգը ամբողջական գործարկման համար անհրաժեշտ տեխնիկական սարքավորումները.
5. E-probation էլեկտրոնային կառավարման համակարգը համակցվել է այլ գերատեսչությունների էլեկտրոնային կառավարման համակարգերի հետ.
6. E-probation էլեկտրոնային կառավարման համակարգի օգտագործման համար անհրաժեշտ հմտությունների ձեռքբերման նպատակով պրոբացիայի ծառայողները վերապատրաստվել են.
7. E-probation էլեկտրոնային կառավարման համակարգն ամբողջությամբ գործարկվել է:
ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հասարակական կազմակեր-
պություններ (համաձայնությամբ)
1. 2020 թվականի հոկտեմբերի 1-ին տասնօրյակ
2. 2021 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ
3. 2021 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ
4. 2021 թվականի օգոստոսի 2-րդ տասնօրյակ
5. 2021 թվականի սեպտեմբերի 1-ին տասնօրյակ
6. 2021 թվականի սեպտեմբերի 1-ին տասնօրյակ
7. 2021 թվականի սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ
Պրոբացիայի համակարգում փաստաթղթա-
շրջանառությունը կրճատվել է, պրոբացիայի շահառուների նկատմամբ կատարված ցանկացած գործողության թափանցիկության ապահովման համար ստեղծվել են անհրաժեշտ նախադրյալներ:
Օրենքով չարգելված այլ միջոցներ
51. Պրոբացիայի ծառայության կողմից էլեկտրոնային հսկողության համակարգի գործարկում 1. Մշակել և իրականացնել էլեկտրոնային հսկողության համակարգի կիրառման ծրագրային ապահովումը.
2. Էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառումն ապահովելու նպատակով պրոբացիայի ծառայողների համար կազմակերպել վերապատրաստման դասընթացներ.
3. Իրականացնել էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառումը խթանող ծրագրեր, վերապատրաստումներ դատավորների, դատախազների, փաստաբանների համար.
4. Գործարկել էլեկտրոնային հսկողության համակարգը` ըստ փուլերի:
ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
1. 2021 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ
2. 2021 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ
3. 2021 թվականի հուլիսի 3-րդ տասնօրյակ
4. 2021-2023 թթ.
Գործարկվել է էլեկտրոնային հսկողության համակարգը, ստեղծվել են անհրաժեշտ նախադրյալներ այլընտրանքային խափանման միջոցների և էլեկտրոնային եղանակով վերահսկողության արդյունավետ իրականացման համար: ՀՀ պետական բյուջե
Օրենքով չարգելված միջոցներ
52. Պրոբացիայի շահառուի ռիսկի նախնական գնահատման գործիքի (proxy tool) ներդնում 1. Մշակվել է պրոբացիայի շահառուի ռիսկի նախնական գնահատման գործիքը.
2. Պրոբացիայի շահառուի ռիսկի նախնական գնահատման գործիքը փորձարկվել է պիլոտային ծրագրի շրջանակներում.
3. Փորձարկման արդյունքների հիման վրա պրոբացիայի շահառուի ռիսկի նախնական գնահատման գործիքը կատարելագործվել է.
4. Պրոբացիայի շահառուի ռիսկի նախնական գնահատման գործիքը հաստատվել և ամբողջությամբ կիրառվում է Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնում և մարզային մարմիններում:
ՀՀ արդարադատության նախարարություն
«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ
Հասարակական կազմակեր-
պություններ (համաձայնությամբ)
1. 2019 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ
2. 2020 թվականի հունվարի 2-րդ տասնօրյակ
3. 2020 թվականի փետրվարի 2-րդ տասնօրյակ
4. 2020 թվականի մարտի 2-րդ տասնօրյակ
Երաշխավորվել է պրոբացիայի շահառուի ռիսկի նախնական և արագ գնահատումը: Օրենքով չարգելված միջոցներ
53. Պրոբացիայի շահառուների ռիսկերի և կարիքների գնահատման գործիքի ներդնում Պրոբացիայի շահառուների ռիսկերի և կարիքների գնահատման գործիքը հաստատվել և ամբողջությամբ կիրառվում է Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնում և մարզային մարմիններում: ՀՀ արդարադատության նախարարություն
«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ
Հասարակական կազմակեր-
պություններ (համաձայնությամբ)
2020 թվականի օգոստոսի 3-րդ տասնօրյակ Երաշխավորվել է պրոբացիայի շահառուների ռիսկի և կարիքի խորը գնահատումը, որի հիման վրա ստեղծվել են անհրաժեշտ նախադրյալներ պրոբացիայի շահառուների նկատմամբ արդյունավետ ներգործության միջոցներ կիրառելու համար: ՀՀ պետական բյուջե
Օրենքով չարգելված միջոցներ
54. Պրոբացիայի անչափահաս շահառուների ռիսկերի և կարիքների գնահատման գործիքի ներդնում Պրոբացիայի անչափահաս շահառուների ռիսկերի և կարիքների գնահատման գործիքը հաստատվել և ամբողջությամբ կիրառվում է Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնում և մարզային մարմիններում: ՀՀ արդարադատության նախարարություն
«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ
Հասարակական կազմակեր-
պություններ (համաձայնությամբ)
2020 թվականի սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ Երաշխավորվել է պրոբացիայի անչափահաս շահառուների ռիսկի և կարիքի խորը գնահատումը, որի հիման վրա ստեղծվել են անհրաժեշտ նախադրյալներ պրոբացիայի անչափահաս շահառուների նկատմամբ արդյունավետ ներգործության միջոցներ կիրառելու համար: ՀՀ պետական բյուջե
Օրենքով չարգելված միջոցներ
55. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ զեկույցի տրամադրման համար գնահատման գործիքի ներդնում 1. Մշակվել է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ զեկույցի հիմքում դրվող հանգամանքների գնահատման էլեկտրոնային գործիք:
2. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ զեկույցի հիմքում դրվող հանգամանքների գնահատման էլեկտրոնային գործիքը փորձարկվել է:
3. Փորձարկման հիման վրա գործիքը կատարելագործվել է և ամբողջությամբ գործարկվում է Պրոբացիայի ծառայությունում:
ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ)
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
(համաձայնությամբ)Հասարակական կազմակեր-
պություններ (համաձայնությամբ)
1. 2020 թվականի օգոստոսի 2-րդ տասնօրյակ
2. 2020 թվականի հոկտեմբերի 1-ին տասնօրյակ
3. 2020-2023թթ.
Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի արդյունավետությունն ապահովված է, բացառվել է լայն հայեցողության առկայությունը: ՀՀ պետական բյուջե
Օրենքով չարգելված միջոցներ
56. Պրոբացիայի ծառայողներին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ զեկույցների կազմման համար (պրոբացիայի շահառուների բնակության վայր այցելություն, տուժողի հետ հանդիպում, այլ հաստատություններ այցելություններ և այլն) փոխհատուցման տրամադրման նախատեսում 1. Մշակվել և ներկայացվել է առաջարկություն պրոբացիայի ծառայողներին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ զեկույցների կազմման համար փոխհատուցում տրամադրելու մոդելի ընտրության վերաբերյալ:
2. Ներդրվել է պրոբացիայի ծառայողներին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ զեկույցների կազմման համար փոխհատուցում տրամադրելու մոդել:
ՀՀ արդարադատության նախարարություն 1. 2020 թվականի մարտի 2-րդ տասնօրյակ
2. 2020 թվականի հունիսի 2-րդ տասնօրյակ
Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ զեկույցների պատշաճ կազմման համար պրոբացիայի ծառայողներն ապահովվել են անհրաժեշտ ռեսուրսներով: ՀՀ պետական բյուջե
57. Պրոբացիայի շահառուների վերասոցիալա-
կանացմանն ուղղված թիրախավորված միջոցառումների և ծրագրերի իրականացում և մեթոդաբանության փոփոխություն
1. Մշակվել են պրոբացիայի շահառուների վերասո-
ցիալականացման միջոցառումներ և ծրագրեր.
2. Մշակված վերասոցիալականացման միջոցառումները և ծրագրերը փորձարկվել են պիլոտային ծրագրի շրջանակներում.
3. Մշակվել է վերասոցիալականացման միջոցառումների և ծրագրերի անցկացման նոր մեթոդաբանություն:
4. Սահմանվել են վերստուգելի չափանիշներ, որոնք հնարավորություն կտան ստուգել պրոբացիայի ծառայության կողմից իրականացվող վերասոցիալականացման միջոցառումների և ծրագրերի արդյունավետության աստիճանը:
ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (համաձայնությամբ) «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ
Հասարակական կազմակեր-
պություններ (համաձայնությամբ)
1. 2020 թվականի հունիսի 1-ին տասնօրյակ
2. 2020 թվականի դեկտեմբերի 1-ին տասնօրյակ
3. 2020 թվականի փետրվարի 2-րդ տասնօրյակ
4. 2020 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ
Ստեղծվել են անհրաժեշտ նախադրյալներ պրոբացիայի շահառուների վերասոցիա-
լականացման գործընթացի արդյունավետ կազմակերպման համար:
ՀՀ պետական բյուջե
Օրենքով չարգելված միջոցներ
ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՈՒՄ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՈՒՄ
58. Հանրային իրազեկման բարձրացում, արդարադատության շղթայում ընդգրկված մարմինների միջև արդյունավետ համագործակցության ապահովում 1. Մշակվել և իրականացվել են հասարակության շրջանում քրեական ենթամշակույթի նկատմամբ զրո հանդուրժողականության ապահովմանն ուղղված իրազեկման ծրագրեր:
2. Մշակվել և իրականացվել են իրազեկման ծրագրեր, որոնց հիման վրա անձինք (այդ թվում` դատապարտյալները և պրոբացիայի շահառուները) պարբերաբար տեղեկացվում են պետության կողմից քրեակատարողական և պրոբացիայի ոլորտում իրականացվող միջոցառումների, ինչպես նաև պատիժը կատարող կամ վերահսկողությունն իրականացնող մարմինների հետ հարաբերակցվելիս իրենց իրավունքների վերաբերյալ:
3. Մշակվել և իրականացվել են պատժից ազատվելուց հետո հասարակություն վերադարձած դատապարտյալների նկատմամբ հանրային դիրքորոշման փոփոխմանը և հանդուրժողականության աստիճանի բարձրացմանն ուղղված իրազեկման ծրագրեր` հիմքում ունենալով դատապարտյալների վերաինտեգրման գործընթացի արդյունավետության բարձրացումը:
4. Արդարադատության շղթայում ընդգրկված մարմինների միջև արդյունավետ հաղորդակցության և քրեակատարողական և պրոբացիայի ոլորտում վարվող պետական քաղաքականության գաղափարախոսության ամրապնդման նպատակով պարբերաբար կազմակերպվել են աշխատաժողովներ:
ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ վարչապետի աշխատակազմ
Պետական կառավարման համակարգի մարմիններ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (համաձայնությամբ)Հասարակական կազմակեր-
պություններ (համաձայնությամբ)Զանգվածային լրատվության միջոցներ(համաձայնությամբ)
2020-2023թթ. Առնվազն 10 հանրային իրազեկման միջոցառումների իրականացման արդյունքում կատարված հարցումների և այլ ուսումնասիրությունների գնահատմամբ հանրության շրջանում բարձրացել է քրեական ենթամշակույթի նկատմամբ անհանդուր-
ժողականության մակարդակը, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտում իրականացվող քայլերի վերաբերյալ հանրային իրազեկվածության աստիճանը, դատապարտյալների համար ստեղծվել են անհրաժեշտ նախադրյալներ վերաինտեգրման գործընթացն ավելի սահուն անցնելու համար, ինչպես նաև ամրապնդվել է արդարադատության շղթայում ընդգրկված մարմինների միջև արդյունավետ հաղորդակցությունը:
Օրենքով չարգելված միջոցներ

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2019 թվականի նոյեմբերի 28-ի
N 1717-Լ որոշման

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԱՄՓՈՓԱԹԵՐԹ

 

հազար դրամ

Գործողության համար Գործողության անվանում  Ընդամենը գործողության ֆինանսավորման կարիք  Գործողության ֆինանսավորման կարիք ըստ տարիների      
      2020 2021 2022 2023
  ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՈԼՈՐՏ          
1 Միջազգային պարտավորությունների, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների, Խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ), ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցների, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի հաշվետվությունների, հաշվառմամբ Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի մշակում 3,600.0 3,600.0 - - -
2 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում և ներկայացնում ՀՀ վարչապետի աշխատակազմ 7,600.0 7,600.0 - - -
3 Կալանավորված անձանց և դատապարտյալների հետ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգի արդյունավետության բարձրացում 1,400.0 1,400.0 - - -
7 Քրեակատարողական համակարգում կոռուպցիայի դեմ պայքար 111,098.9 111,098.9 - - -
8 Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի արդյունավետության ապահովում 6,820.1 6,820.1 - - -
9 Քրեակատարողական ծառայության և քրեակատարողական հիմնարկների կառավարման և գնահատման մոդելի արդիականացում 18,057.6 18,057.6 - - -
10 Քրեակատարողական հիմնարկներում տնտեսվարման արդյունավետ մեխանիզմների ապահովում 2,327.1 2,327.1 - - -
11 Քրեակատարողական հիմնարկների օպտիմալացում, շենքային պայմանների բարելավում 35,233,334.0 10,142,648.0 12,461,972.0 10,000,872.0 2,627,842.0
12 Անչափահաս դատապարտյալների պահման պայմանների բարելավում 972,727.1 46,029.4 370,059.0 369,648.1 186,990.6
14 ՀՀ քրեակատարողական հիմնարկներում արդի ինժեներատեխնիկական և անվտանգության ապահովման միջոցներով վերազինում 1,188,000.0 36,000.0 1,152,000.0 - -
15 Քրեակատարողական ծառայողների սոցիալական պայմանների բարելավում 7,325,579.5 1,746,275.5 1,805,192.2 1,859,682.4 1,914,429.4
17 «Քրեակատարողական գործ» նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության կազմակերպում 202,620.0 81,030.0 40,530.0 40,530.0 40,530.0
18 Քրեակատարողական համակարգում էլեկտրոնային կառավարման գործիքների կիրառման խթանում 173,856.5 137,856.5 12,000.0 12,000.0 12,000.0
19 Ազատությունից զրկված անձանց ռիսկերի և կարիքների գնահատման գործիքի ներդնում 42,371.8 42,371.8 - - -
20 Ազատությունից զրկված անչափահաս անձանց ռիսկերի և կարիքների գնահատման գործիքի ներդնում 8,311.1 8,311.1 - - -
21 Ազատությունից զրկված անչափահասների կրթություն ստանալու իրավունքի շարունակականության ապահովում 63,641.7 14,920.2 15,561.8 16,230.9 16,928.9
22 Ազատությունից զրկված անձանց մասնագիտական կրթության նոր ծրագրերի ներդնում 954,396.2 138,343.8 194,457.1 269,971.8 351,623.4
23 Ազատությունից զրկված անձանց զբաղվածության ապահովում 3,711.8 3,711.8 - - -
24 «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակություն և կրթություն» ծրագրի շրջանակների ընդլայնում 742.4 742.4 - - -
25 Դատապարտյալների, այդ թվում` պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման համար դիմած դատապարտյալների համար ազատազրկման ժամկետը (կամ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման համար նախատեսված ժամկետը) լրանալուց առնվազն վեց ամիս առաջ մասնագիտական ուսուցման դասընթացների անցկացում 77,725.2 20,749.2 18,198.3 18,980.8 19,797.0
26 Ազատությունից զրկված անձանց (դատապարտյալների և /կամ կալանավորված անձանց) համար առցանց-հեռավար կրթական հարթակի պատրաստում, որի միջոցով հնարավոր կլինի այդ անձանց համար իրականացնել ֆորմալ և ոչ ֆորմալ կրթություն 97,942.4 86,199.5 5,271.4 5,271.4 1,200.0
27 Ազատությունից զրկված անձանց (դատապարտյալների և /կամ կալանավորված անձանց) համար հանրակրթության իրականացում` անկախ տարիքից 127,180.1 - 40,621.6 42,368.3 44,190.2
28 Ազատությունից զրկված անձանց (դատապարտյալների և /կամ կալանավորված անձանց) ազատազրկման ժամկետը լրանալուց հետո սոցիալական-իրավական հարցերով աջակցության տրամադրում (Երևանում և այլ համայնքներում վերականգնողական կենտրոնների գործունեության մոդելով) 129,780.7 31,816.5 31,290.0 32,635.5 34,038.8
29 Ընտանիքում բռնության գործադրման համար դատապարտված անձանց հետ վերականգնողական աշխատանքների իրականացում 28,492.0 16,744.7 3,754.4 3,913.5 4,079.4
31 Քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված հաշմանդամություն ունեցող անձանց պահման մատչելի պայմանների ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացում 61,413.6 52,907.8 2,716.8 2,833.6 2,955.4
32 Ազատությունից զրկված և հատուկ պաշտպանության կարիք ունեցող անձանց իրավունքների երաշխավորում 41,795.4 8,556.1 11,143.7 10,815.3 11,280.3
33 Ազատությունից զրկված անձանց արտաքին աշխարհի հետ կապի իրավունքի պատշաճ իրացման ապահովում 27,629.5 17,022.2 3,257.8 3,531.8 3,817.6
34 Քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայության արդիականացում 736,427.3 256,174.0 159,936.1 160,082.3 160,234.8
38 Առանց ժամանակի կորստի ազատությունից զրկված անձանց ըստ անհրաժեշտության դեղերի տրամադրման գործընթացի արդյունավետության բարձրացում 3,506.7 3,506.7 - - -
39 Ազատությունից զրկված անձանց դիետիկ սննդով ապահովում 35,132.0 11,284.5 11,452.3 6,093.4 6,301.7
40 Քրեակատարողական հիմնարկներում մահվան, ինքնավնասման և ինքնասպանության դեպքերի կանխարգելում 55,439.4 17,037.1 12,284.5 12,793.5 13,324.3
41 Քրեակատարողական հիմնարկներում մահվան, ինքնավնասման և ինքնասպանության դեպքերի կանխարգելում 10,261.0 10,261.0 - - -
42 Ազատությունից զրկված անձանց տրամադրվող հոգեբանական ծառայության որակի բարձրացում 18,042.3 9,168.1 3,161.2 2,806.7 2,906.2
43 Քրեակատարողական հիմնարկներում երկրորդային (հիվանդանոցային) բժշկական օգնության և սպասարկման տրամադրման պայմանների բարելավում 17,010.9 3,625.1 5,387.3 5,487.2 2,511.4
44 Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայությունների արդյունավետ համագործակցության մեխանիզմների ներդնում 9,777.7 4,193.5 5,584.1 - -
  ԸՆԴԱՄԵՆԸ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՈԼՈՐՏ 47,797,751.7 13,098,390.0 16,365,831.6 12,876,548.5 5,456,981.6
             
  ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՈԼՈՐՏ          
45 Պրոբացիայի ծառայության գործունեության արդյունավետության բարձրացման համար օրենսդրական հիմքերի ամրագրում 12,582.5 12,582.5 - - -
47 Պրոբացիայի ծառայության կարգավիճակի վերանայում, սոցիալական երաշխիքների նախատեսում 324,337.2 79,938.4 79,196.0 82,601.4 82,601.4
48 Պրոբացիայի ծառայության գործունեության արդյունավետության բարձրացման համար տեխնիկական միջոցներով վերազինում 557,951.5 224,878.5 107,245.5 110,963.4 114,864.1
49 Պրոբացիայի ծառայողների համար գործնական ուղեցույցների, ինչպես նաև Պրոբացիայի ծառայության անձնակազմի վերապատրաստման դասընթացների անցկացման մեթոդաբանության փոփոխություն և մեթոդական ձեռնարկի կիրառում 3,026.2 3,026.2 - - -
50 Պրոբացիայի համակարգում էլեկտրոնային կառավարման գործիքների կիրառման խթանում 146,372.9 112,397.7 33,975.2 - -
51 Պրոբացիայի ծառայության կողմից էլեկտրոնային հսկողության համակարգի գործարկում մեթոդաբանության փոփոխություն և մեթոդական ձեռնարկի կիրառում 478,780.0 339,856.0 51,157.6 43,333.4 44,433.0
52 Պրոբացիայի շահառուի ռիսկի նախնական գնահատման գործիքի (proxy tool) ներդնում 1,418.8 1,418.8 - - -
53 Պրոբացիայի շահառուների ռիսկերի և կարիքների գնահատման գործիքի ներդնում 2,837.5 2,837.5 - - -
54 Պրոբացիայի անչափահաս շահառուների ռիսկերի և կարիքների գնահատման գործիքի ներդնում 4,322.2 4,322.2 - - -
55 Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ զեկույցի տրամադրման համար գնահատման գործիքի ներդնում 9,490.1 9,490.1 - - -
56 Պրոբացիայի ծառայողներին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ զեկույցների կազմման համար (պրոբացիայի շահառուների բնակության վայր այցելություն, տուժողի հետ հանդիպում, այլ հաստատություններ այցելություններ և այլն) փոխհատուցման տրամադրման նախատեսում 8,203.4 1,825.5 2,016.9 2,126.9 2,234.0
57 Պրոբացիայի շահառուների վերասոցիալականացմանն ուղղված թիրախավորված միջոցառումների և ծրագրերի իրականացում և մեթոդաբանության փոփոխություն 12,746.7 12,746.7 - - -
  ԸՆԴԱՄԵՆԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՈԼՈՐՏ 1,562,068.9 805,319.9 273,591.2 239,025.1 244,132.6
             
  ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՈՒՄ          
58 Հանրային իրազեկման բարձրացում, արդարադատության շղթայում ընդգրկված մարմինների միջև արդյունավետ համագործակցության ապահովում 189,392.5 44,226.1 57,203.7 44,486.9 43,475.8
  ԸՆԴԱՄԵՆԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՈՒՄ 189,392.5 44,226.1 57,203.7 44,486.9 43,475.8
             
  ԸՆԴԱՄԵՆԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ 49,549,213.1 13,947,936.0 16,696,626.6 13,160,060.5 5,744,589.9

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության
2019 թվականի նոյեմբերի 28-ի
N 1717-Լ որոշման

 

ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԵՎ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հավելվածով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտում 2019-2023 թվականների ռազմավարության իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների ծրագրի (այսուհետ` ծրագիր) կատարումը համակարգող խորհրդի (այսուհետ` համակարգող խորհուրդ) ձևավորման և գործունեության կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

2. Համակարգող խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով:

 

II. ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ՆՊԱՏԱԿԸ, ԿԱԶՄԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

3. Համակարգող խորհրդի հիմնական նպատակը ծրագրի կատարման ընթացքը համակարգելը, մշտադիտարկելը և գործողությունների կատարմանը նպաստելն է:

4. Համակարգող խորհրդի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը (խորհրդի նախագահ), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալը (խորհրդի նախագահի տեղակալ), Մարդու իրավունքների պաշտպանը կամ Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող - Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետը (համաձայնությամբ), Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալը, Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարը, Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալը, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալը, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալը (համաձայնությամբ), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալը (խորհրդի քարտուղար, ծրագրի համակարգող): Համակարգող խորհրդի կողմից կարող են ձևավորվել աշխատանքային խմբեր` ծրագրի կատարումը կամ կատարման ընթացքը տեղում ուսումնասիրելու նպատակով:

5. Համակարգող խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք կազմակերպվում են առնվազն եռամսյակը մեկ անգամ: Համակարգող խորհրդի նիստերը վարում է խորհրդի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` խորհրդի նախագահի տեղակալը:

6. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը նիստի օրվանից առնվազն 7 օր առաջ տեղեկացնում է խորհրդի անդամներին նիստի օրվա, ժամի, վայրի և օրակարգի մասին: Նիստերի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը (կարծիքները, առաջարկությունները և այլ` դրանց առկայության դեպքում) նիստի մասնակիցներին են փոխանցվում նախապես` էլեկտրոնային փոստով, նիստի անցկացման օրվանից առնվազն 3 օր առաջ:

7. Համակարգող խորհուրդը`

1) լսում և քննարկում է պատասխանատու` պետական կառավարման համակարգի և օրենքով ստեղծված պետական մարմինների կողմից ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ եռամսյակային զեկույցները.

2) ուսումնասիրում և քննարկում է պատասխանատու` պետական կառավարման համակարգի և օրենքով ստեղծված պետական մարմինների կողմից ծրագրով նախատեսված գործողությունների կատարման վերաբերյալ կիսամյակային գրավոր հաշվետվությունները.

3) կազմակերպում է պատասխանատու` պետական կառավարման համակարգի և օրենքով ստեղծված պետական մարմինների կողմից ծրագրով նախատեսված գործողությունների կատարման վերաբերյալ կիսամյակային գրավոր հաշվետվությունների հանրային քննարկումներ.

4) պատասխանատու` պետական կառավարման համակարգի և օրենքով ստեղծված պետական մարմինների հաշվետվություններն ուսումնասիրելուց և քննարկելուց հետո կարող է ներկայացնել առաջարկություններ ծրագրի կատարման արդյունավետությունը խթանելու և կատարմանը նպաստելու համար:

8. Համակարգող խորհրդի աշխատակարգային որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ:

9. Համակարգող խորհրդի նախագահը նիստի ավարտից հետո Համակարգող խորհրդի աշխատակարգային որոշումները ներկայացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմ:

 

III. ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

10. Պատասխանատու` պետական կառավարման համակարգի և օրենքով ստեղծված պետական մարմինների կողմից ներկայացված կիսամյակային գրավոր հաշվետվությունները պետք է ներառեն ամփոփ տեղեկություններ ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացքի վերաբերյալ, մասնավորապես`

1) հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ.

2) ըստ անհրաժեշտության` ծրագրով նախատեսված այն գործողությունների վերաբերյալ, որոնց կատարման վերջնաժամկետը չի ավարտվում հաշվետու ժամանակահատվածում, սակայն որոշակի քայլեր արդեն կատարվել են.

3) այն ռիսկերի կամ հիմնախնդիրների վերաբերյալ (դրանց առկայության դեպքում), որոնք խոչընդոտում կամ վտանգի տակ են դնում ծրագրով նախատեսված գործողության հաջող կատարման ընթացքը.

4) այն առաջարկությունների վերաբերյալ, եթե այդպիսիք կան, որոնք կարող են նպաստել ծրագրով նախատեսված գործողությունների կատարմանը:

11. Անհրաժեշտության դեպքում, համակարգող խորհուրդը կարող է պահանջել լրացուցիչ պարզաբանումներ և առավել որոշակի տեղեկատվություն ներկայացված կիսամյակային հաշվետվությունների վերաբերյալ:

 

IV. ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ

 

12. Յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո համակարգող խորհուրդը կազմակերպում է հանրային քննարկում` ծրագրով նախատեսված գործողությունների կատարման ընթացքի վերաբերյալ:

13. Համակարգող խորհրդի նախաձեռնությամբ հանրային քննարկմանը մասնակցելու համար կարող են հրավիրվել համակարգող խորհրդի կազմում չընդգրկված պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, պետական ու համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

14. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը (այսուհետ` նախարարություն) հանրային քննարկման օրվանից առնվազն 15 օր առաջ իր կայքում հայտարարություն է տեղադրում հանրային քննարկում կազմակերպելու մասին` նշելով հանրային քննարկման օրը, վայրը, ժամը և օրակարգը:

15. Հասարակական կազմակերպությունները հանրային քննարկմանը մասնակցելու ցանկության դեպքում էլեկտրոնային եղանակով մասնակցության հայտ են ներկայացնում նախարարություն` նշելով կազմակերպության անվանումը, կազմակերպության կոնտակտները (էլեկտրոնային փոստ և (կամ) հեռախոսահամար) և մասնակցի (մասնակիցների) տվյալները:

16. Նախարարությունը նախապես գրանցված հասարակական կազմակերպություններին էլեկտրոնային փոստով տրամադրում է հանրային քննարկման օրակարգի վերաբերյալ փաստաթղթերը (հաշվետվություններ, ուսումնասիրություններ և վերլուծություններ):

17. Հանրային քննարկման մասնակիցները`

1) լսում են զեկուցողների ներկայացումները և հաշվետվությունները.

2) կարող են ներկայացնել իրենց դիրքորոշումը և մեկնաբանությունները ներկայացվող գործողության կատարման ընթացքի վերաբերյալ, ինչպես նաև հանդես գալ առաջարկություններով:

18. Համակարգող խորհրդի նախաձեռնությամբ կարող են անցկացվել թեմատիկ հանրային քննարկումներ:

19. Հանրային քննարկումները վարում է համակարգող խորհրդի քարտուղարը:

 

V. ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄԸ

 

20. Համակարգող խորհրդի նիստերը և հանրային քննարկումներն արձանագրվում են նախարարության կողմից: Նիստերի արձանագրություններն ստորագրվում են համակարգող խորհրդի նախագահի կամ նախագահի տեղակալի կողմից, իսկ հանրային քննարկումների արձանագրությունները` համակարգող խորհրդի քարտուղարի կողմից:

21. Նիստերի և հանրային քննարկումների արձանագրությունները ներառում են քննարկված հարցերի, ներկայացված զեկույցների ու ելույթների, հնչեցված կարծիքների և ներկայացված առաջարկությունների հիմնական դրույթները: Նիստերի և հանրային քննարկումների արձանագրություններին կցվում են քննարկված հարցերի վերաբերյալ փաստաթղթեր:

22. Նիստերի և հանրային քննարկումների արձանագրությունները պահվում են նախարարությունում:

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.11.2019
N 1717-Լ
Որոշում