04.08.2018 - 06.12.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 հոկտեմբերի 2017 թվականի N 1260-Ն
ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ԴՐԱՆՑ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՄԱՆ, ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՐՔԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՐՔԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՌՀԱՇԻՎ ՏՐՎԱԾ ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄՈՎ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 385-րդ հոդվածի 2-րդ մասը և 387-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) դրամարկղային գործառնությունների իրականացման, դրանց փաստաթղթավորման, դրամարկղային գրքի գրանցման և դրամարկղային գրքի վարման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) առհաշիվ տրված կանխիկ դրամով գումարների նկատմամբ ժամկետային սահմանափակումները` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Կ. Կարապետյան |
2017 թ. հոկտեմբերի 16 Երևան
|
|
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2017 թվականի հոկտեմբերի 5-ի
N 1260-Ն որոշման
ԿԱՐԳ
ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ԴՐԱՆՑ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՄԱՆ, ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՐՔԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՐՔԻ ՎԱՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են դրամարկղային գործառնությունների իրականացման, դրանց փաստաթղթավորման, դրամարկղային գրքի գրանցման և վարման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կազմակերպությունների, այդ թվում` պետական և այլ հիմնարկների, կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղեր, ներկայացուցչություններ), օտարերկրյա կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղեր, ներկայացուցչություններ) (այսուհետ` կազմակերպություններ), ինչպես նաև ավելացված արժեքի հարկ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` անհատ ձեռնարկատերեր) վրա:
3. Սույն կարգը չի տարածվում Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, առևտրային բանկերի, դրանց մասնաճյուղերի, ներկայացուցչությունների, գործառնական գրասենյակների (կետերի), ինչպես նաև վարկային կազմակերպությունների, վճարահաշվարկային կազմակերպությունների, արտարժույթի առուվաճառքի գործունեություն իրականացնող անձանց (գործունեության այդ տեսակների մասով) վրա:
4. Անհատ ձեռնարկատերերի դեպքում սույն կարգով սահմանված գանձապահի պարտականությունները (այդ թվում` սույն կարգին կցված դրամարկղային գործառնությունների սկզբնական հաշվառման փաստաթղթերի ձևերն ստորագրելու պարտականությունը) դրվում են անհատ ձեռնարկատիրոջ վրա, եթե Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով տվյալ անհատ ձեռնարկատիրոջ համար գանձապահ ունենալը պարտադիր չէ:
II. ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱՐԿՂ ՄՈՒՏՔԱԳՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՄԱՐԿՂԻՑ ԵԼՔԱԳՐԵԼՈՒ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՈՒՄԸ
i
5. Կազմակերպության դրամարկղ կանխիկ դրամի մուտքագրման (ընդունման) փաստաթղթավորումը կատարվում է «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` հաշվապահական հաշվառումը վարող ստորաբաժանման կամ անձի, ինչպես նաև կազմակերպության ղեկավարի կողմից լիազորված այլ անձի (այսուհետ` հաշվապահություն) կողմից: Անհատ ձեռնարկատիրոջ դրամարկղ կանխիկ դրամի մուտքագրման (ընդունման) փաստաթղթավորումը կատարվում է անհատ ձեռնարկատիրոջ կամ անհատ ձեռնարկատիրոջ գանձապահի կողմից: Կանխիկ դրամի մուտքագրման (ընդունման) գործառնությունները կատարվում են դրամարկղային մուտքի օրդերով` համաձայն N 1 ձևի, Դր-1 (այսուհետ` մուտքի օրդեր): Մուտքի օրդերն ունի կտրվող մաս` անդորրագիր: Կազմակերպությունների դեպքում մուտքի օրդերի ձախ մասն ստորագրվում է գլխավոր հաշվապահի կամ կազմակերպության ղեկավարի կողմից լիազորված այլ անձի (այսուհետ` հաշվապահ), գանձապահի կամ նրա պարտականությունները կատարող անձի (այսուհետ` գանձապահ) և վճարողի կողմից, իսկ աջ մասում` անդորրագիրն ստորագրվում է հաշվապահի և գանձապահի կողմից: Անհատ ձեռնարկատերերի դեպքում` մուտքի օրդերի ձախ մասն ստորագրվում է անհատ ձեռնարկատիրոջ, գանձապահի և վճարողի կողմից, իսկ աջ մասում` անդորրագիրն ստորագրվում է անհատ ձեռնարկատիրոջ և գանձապահի կողմից: Ստորագրված մուտքի օրդերը կնքվում է գանձապահի դրոշմակնիքով` այնպես, որ միաժամանակ կնքված լինեն մուտքի օրդերի և՛ ձախ, և՛ աջ մասերը (անդորրագիրը), որից հետո այն տրվում է դրամը վճարողին:↩
Դրամարկղային մուտքի և ելքի օրդերները կարող են ստորագրվել էլեկտրոնային եղանակով 2019 թվականի հունվարի 1-ից:↩
(5-րդ կետը փոփ. 01.03.18 թիվ 202-Ն, 10.07.18 թիվ 765-Ն որոշումներ)
6. Այն կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնք կատարած աշխատանքների, մատուցած ծառայությունների, վաճառած ապրանքների և արտադրանքի դիմաց ստացվող կանխիկ դրամը հավաքում են նաև կազմակերպությունների (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության) տարածքից դուրս` լիազորված կամ համապատասխան իրավունք ունեցող անձանց միջոցով, ապա վերջիններս գումարը մուտքագրում են կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) դրամարկղ կամ բանկային հաշիվ` կանխիկ դրամի հավաքման պահից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում:
7. Այն կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնց մոտ ներդրված են հսկիչ-դրամարկղային մեքենաներ, դրանց միջոցով օրական գրանցված տվյալների հիման վրա ստացված կանխիկ դրամը մուտքի օրդերով մուտքագրվում է կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) դրամարկղ կամ կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) բանկային հաշիվ` կանխիկ դրամի ստացման օրվանից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում:
8. Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ դրամարկղից կանխիկ դրամի ելքագրման (վճարման) փաստաթղթավորումը կատարվում է դրամարկղային ելքի օրդերով` համաձայն N 2 ձևի, Դր-2 (այսուհետ` ելքի օրդեր):
9. Մեկից ավելի անձանց մեկ միասնական փաստաթղթով կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ դրամարկղից կանխիկ դրամով վճարումների (աշխատավարձ և դրան հավասարեցված վճարներ (այսուհետ` ԱՎՈՒՄ), նպաստներ, կրթաթոշակներ, կենսաթոշակներ և այլ վճարներ (այսուհետ` աշխատավարձ և այլ վճարներ) իրականացման դեպքում կազմվում է վճարային տեղեկագիր (այսուհետ` տեղեկագիր)` համաձայն N 3 ձևի, Դր-3: Տեղեկագրով կատարված բոլոր վճարումների հանրագումարով` վճարումների դադարեցման օրը (այսինքն` տեղեկագրով նախատեսված բոլոր վճարումներն ավարտելու կամ տեղեկագրի վրա նշված վճարման ժամկետը լրանալու օրը, իսկ եթե ժամկետը չի լրացել` ամսվա վերջին աշխատանքային օրը) կազմվում է ելքի մեկ օրդեր: Մեկ անձին աշխատավարձ և այլ վճարներ կարող են վճարվել նաև առանձին ելքի օրդերով:
10. Անհատ ձեռնարկատերը, կազմակերպության ղեկավարը կամ նրա կողմից լիազորված անձը, հաշվապահը, գանձապահը և դրամ ստացողն ստորագրում են ելքի օրդերը: Ընդ որում, եթե ելքի օրդերին կցվող փաստաթղթերում (դիմում, հաշիվ, տեղեկագիր, հաշվետվություն և այլն) առկա են անհատ ձեռնարկատիրոջ կամ կազմակերպության ղեկավարի կամ նրա կողմից լիազորված անձի և հաշվապահի կանխիկ դրամական միջոցներ վճարելու վերաբերյալ համապատասխան թույլատրող մակագրությունները, ապա նրանց ստորագրությունները ելքի օրդերի վրա կարող են չդրվել:
11. Գանձապահը, կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ դրամարկղից ելքի օրդերի կամ տեղեկագրի հիման վրա դրամ վճարելիս, ստացողից կարող է պահանջել ներկայացնելու անձը հաստատող փաստաթուղթ, իսկ տվյալ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ աշխատողներից` անձը հաստատող փաստաթուղթ կամ ինքնությունը հաստատող այլ փաստաթուղթ: Գանձապահը, կազմակերպությունում կամ անհատ ձեռնարկատիրոջ մոտ չաշխատող անձանց դրամ վճարելիս, ելքի օրդերի կամ տեղեկագրի այլ տեղեկությունների համար նախատեսված տողում կամ սյունակում գրանցում է անձը հաստատող փաստաթղթի անվանումը, համարը, ում կողմից և երբ է այն տրվել, եթե այդ տվյալները բացակայում են վճարման համար հիմք հանդիսացող ելքի օրդերին կամ տեղեկագրին կցվող փաստաթղթերում: Ստացողը ելքի օրդերով դրամ ստանալու դեպքում, բացի ստորագրելուց, ելքի օրդերի վրա բառերով նշում է ստացված գումարի չափը և ամսաթիվը:
12. Գանձապահը կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ դրամարկղից կանխիկ դրամը վճարում է միայն այն անձին, որի ազգանունը և անունը նշված են ելքի օրդերում կամ տեղեկագրում: Եթե դրամը վճարվում է լիազորագրով, ապա հաշվապահությունը ելքի օրդերում նշում է նաև այն անձի ազգանունը և անունը, որին լիազորվել է դրամի ստացումը: Լիազորագրի պատճենը մնում է գանձապահի մոտ և կցվում ելքի օրդերին կամ տեղեկագրին: Լիազորագրի տվյալները (համարը, ում կողմից և երբ է այն տրված) լրացվում են ելքի օրդերի կամ տեղեկագրի` այլ տեղեկությունների համար նախատեսված տողում կամ սյունակում:
13. Հաշվապահությունը (անհատ ձեռնարկատերերի դեպքում նաև` անհատ ձեռնարկատերը կամ գանձապահը) կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) դրամարկղից աշխատավարձ և այլ վճարներ վճարելու համար տեղեկագրի առաջին էջի վրա բառերով նշում է վճարման ենթակա ընդհանուր գումարը և վճարման ժամկետները, իսկ կազմակերպության ղեկավարն ու գլխավոր հաշվապահը (անհատ ձեռնարկատերերի դեպքում` անհատ ձեռնարկատերը) ստորագրում են: Գանձապահը, տեղեկագրի վրա նշված վճարման ժամկետը լրանալու դեպքում, իսկ, եթե ժամկետը չի ավարտվել` ամսվա վերջին աշխատանքային օրը, աշխատավարձը և այլ վճարներ չստացած անձանց ազգանվան դիմաց դրոշմով կամ ձեռագիր նշում է «Չի վճարված» բառերը, իսկ տեղեկագրի առաջին էջի վրա կատարում է փաստացի վճարված ու չվճարված աշխատավարձի և այլ վճարների մասին գրառում` ստորագրելով դրա մոտ:
14. Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից, իրենց հայեցողությամբ, դրամարկղային մուտքի և ելքի օրդերների գրանցման մատյանի` համաձայն N 4 ձևի, Դր-4, վարման դեպքում` հաշվապահությունը (անհատ ձեռնարկատերերի դեպքում` անհատ ձեռնարկատերը), նախքան մուտքի և ելքի օրդերները գանձապահին հանձնելը, դրանք գրանցում է դրամարկղային մուտքի և ելքի օրդերների գրանցման մատյանում:
15. Մուտքի և ելքի օրդերները համարակալվում են առանձին, այսինքն` մուտքի օրդերները համարակալվում են առանձին հերթականությամբ, իսկ ելքի օրդերները` առանձին: Համարակալումները վերսկսվում են յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից:
16. Մուտքի և ելքի օրդերներում սխալների ուղղում կատարել չի թույլատրվում, իսկ տեղեկագրում կատարված սխալներն ուղղելիս անհրաժեշտ է կատարված սխալ գրանցման վրա գիծ քաշել` այնպես, որ հնարավոր լինի կարդալ նախկին գրառումը, և ազատ մասում կատարել նոր գրառում: Կատարված ուղղումները հավաստվում են տեղեկագիրն ստորագրելու իրավունք ունեցող անձանց և դրամն ստացողի ստորագրություններով` նշելով ուղղման ամսաթիվը:
17. Սույն կարգին կցված դրամարկղային գործառնությունների սկզբնական հաշվառման փաստաթղթերի ձևերը (Դր-1, Դր-2, Դր-3) լրացվում են ձեռագիր (գրչով) կամ տպագիր, ընդ որում, կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը կարող են դրանցում ավելացնել լրացուցիչ վավերապայմաններ, տողեր, սյունակներ, հանել չօգտագործվող վավերապայմանները, տողերը, սյունակները, փոխել ձևաչափը, ինչպես նաև սահմանել և օգտագործել լրացուցիչ ձևեր:
III. ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳԻՐՔ ՎԱՐԵԼԸ
18. Կանխիկ դրամի բոլոր մուտքագրումները և ելքագրումները գրանցվում են դրամարկղային գրքում` մուտքի և ելքի օրդերների հիման վրա: Դրամարկղային գիրքը վարվում է թղթային կրիչով կամ էլեկտրոնային եղանակով: Թղթային կրիչով դրամարկղային գիրքը` համաձայն N 5 ձևի, Դր-5, վարվում է սույն գլխով սահմանված կարգով, իսկ էլեկտրոնային եղանակով դրամարկղային գիրքը (այսուհետ` էլեկտրոնային դրամարկղային գիրք)` սույն կարգի IV գլխով սահմանված կարգով:
19. Կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերն իր կողմից օգտագործվող յուրաքանչյուր արժույթի համար վարում է առանձին դրամարկղային գիրք, որի թերթերը պետք է լինեն համարակալված, թելակարված: Դրամարկղային գիրքը կնքվում և համարակալվում է հարկային մարմնի կողմից:
20. Գանձապահը դրամարկղային գրքում գրանցումները կատարում է գրչով, պատճենահան թղթի օգնությամբ` 2 օրինակից:
21. Արգելվում է դրամարկղային գրքում ջնջումներ և առանց ծանոթագրության ուղղումներ կատարելը: ՈՒղղումների մասին ծանոթագրության կատարման համար անհրաժեշտ է սխալ կատարված գրանցման վրա գիծ քաշել` այնպես, որ հնարավոր լինի կարդալ նախկին գրառումը և կատարել նոր գրառում: Կատարված ուղղումները վավերացվում են գանձապահի և գլխավոր հաշվապահի ստորագրությամբ` նշելով ուղղումը կատարելու ամսաթիվը: Անհատ ձեռնարկատիրոջ կողմից վարվող դրամարկղային գրքում կատարված ուղղումները վավերացվում են անհատ ձեռնարկատիրոջ և գանձապահի կողմից:
i
22. Դրամարկղային գրքում գրանցումը կատարվում է յուրաքանչյուր մուտքի կամ ելքի օրդերի հիման վրա` ոչ ուշ, քան կանխիկ դրամի ստացման կամ վճարման օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում: Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 59-րդ հոդվածի համաձայն` ԱԱՀ վճարող չհամարվող կազմակերպությունները դրամարկղային գրքում գրանցումը կատարում են յուրաքանչյուր մուտքի կամ ելքի օրդերի հիման վրա` ոչ ուշ, քան դրամարկղային գրքի յուրաքանչյուր թերթի (գրանցումների) եզրափակման օրը: Տեղեկագրով կանխիկ դրամ վճարելիս` դրամարկղային գրքում գրանցումը կատարվում է սույն կարգի 9-րդ կետում նշված ժամկետում դրամարկղային ելքի օրդերի կազմման օրը: Դրամարկղային գրքի յուրաքանչյուր թերթի (գրանցումների) եզրափակումը կատարվում է ոչ պակաս, քան յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ` ամսվա վերջին օրվա դրությամբ, ոչ ուշ, քան ամսվա վերջին հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում: Գանձապահը եզրափակելիս հաշվում և գրանցում է բոլոր մուտքագրված և ելքագրված գումարների հանրագումարները, ինչպես նաև եզրափակման օրվա վերջի դրությամբ դրամարկղում առկա կանխիկ դրամի մնացորդը: Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ գանձապահը դրամարկղային գրքի եզրափակված թերթի կտրվող մասը` մուտքի ու ելքի օրդերների և դրանց կից փաստաթղթերի հետ միասին, որպես գանձապահի հաշվետվություն, հանձնում է հաշվապահություն, որի դիմաց ընդունող հաշվապահն ստորագրում է դրամարկղային գրքում:
IV. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳԻՐՔ ՎԱՐԵԼԸ
23. Կանխիկ դրամի մուտքագրումների և ելքագրումների էլեկտրոնային գրանցում է համարվում էլեկտրոնային դրամարկղային գրքի` համաձայն N 6 ձևի, վարումն առանց թղթային կրիչի` էլեկտրոնային տեխնոլոգիաների օգտագործմամբ: Կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերն իր կողմից օգտագործվող յուրաքանչյուր արժույթի համար վարում է առանձին էլեկտրոնային դրամարկղային գիրք: Կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերն էլեկտրոնային դրամարկղային գիրք վարելու դեպքում չի կարող վարել թղթային կրիչով դրամարկղային գիրք:
24. Կանխիկ դրամի մուտքագրումների և ելքագրումների էլեկտրոնային գրանցումն իրականացվում է հարկային մարմնի էլեկտրոնային դրամարկղային գրքերի համակարգում` մուտքի և ելքի օրդերների հիման վրա: Հարկային մարմնի էլեկտրոնային դրամարկղային գրքերի համակարգը ծրագրային համակարգ է (այսուհետ` համակարգ), որը ներառում է կանխիկ դրամի մուտքագրումների և ելքագրումների գրանցումը, կանխիկ դրամի մնացորդը ժամանակաշրջանի սկզբի և վերջի դրությամբ, ինչպես նաև հարկային մարմնում էլեկտրոնային դրամարկղային գրքերի գրանցումն ապահովող և այլ հարակից ծրագրեր, կանխիկ դրամի մուտքագրումների և ելքագրումների գրանցմանն առնչվող տեղեկությունների էլեկտրոնային դարաններ (բազաներ):
i
25. Էլեկտրոնային դրամարկղային գիրք կարող են վարել օրենքին համապատասխան դրամարկղային գրքեր վարելու պարտավորություն ունեցող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը, որոնք Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 310-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմնից ստացել են էլեկտրոնային ծածկագիր (օգտվողի մուտքի անունը և գաղտնաբառը) ու համակարգում սույն կարգին համապատասխան հաշվառել են էլեկտրոնային դրամարկղային գիրք: Համակարգում էլեկտրոնային դրամարկղային գիրք վարելու լիազորություն ունեցող անձինք և նրանց էլեկտրոնային թվային ստորագրությունները գրանցվում և հաշվառվում են հարկային մարմնում:
26. Կանխիկ դրամի մուտքագրումների և ելքագրումների էլեկտրոնային գրանցումն իրականացվում է էլեկտրոնային դրամարկղային գրքերի համակարգչային ծրագրի (այսուհետ` ծրագիր) միջոցով, որը տեղադրվում է հարկ վճարողի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի համապատասխան էջում: Էլեկտրոնային դրամարկղային գրքի գրանցումը, էլեկտրոնային դրամարկղային գրքերի վարման դադարեցումը, վերագրանցումը, համապատասխան հայտերի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացումը և էլեկտրոնային դրամարկղային գրքերում մուտքի և ելքի օրդերների գրանցման հաստատումը կատարվում են իրական ժամանակում:
27. Համակարգում էլեկտրոնային դրամարկղային գիրք հաշվառելու համար կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը լրացնում է էլեկտրոնային դրամարկղային գրքերի գրանցման էլեկտրոնային հայտի (այսուհետ` գրանցման հայտ) տվյալները`
1) կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը.
2) գտնվելու վայրը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` բնակության վայրը:
28. Լրացված և ծրագրի միջոցով ձևավորված գրանցման հայտն ստանում է հերթական համար, վավերացվում է էլեկտրոնային ստորագրությամբ և ուղարկվում է համակարգ: Գրանցման հայտը պատշաճ լրացնելու և ուղարկելու դեպքում համակարգում (ծրագրում) կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ էլեկտրոնային դրամարկղային գրքերի դարանում (այսուհետ` դարան) ստեղծվում է գրանցման հայտով ներկայացված էլեկտրոնային գիրքը, և անմիջապես համակարգի կողմից կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջն ուղարկվում է ծանուցում գրանցման հայտով ներկայացված էլեկտրոնային դրամարկղային գրքի գրանցման մասին: ՈՒղարկված ծանուցումը հավաստում է, որ`
1) գրանցման հայտով ներկայացված էլեկտրոնային դրամարկղային գիրքը գրանցված է համակարգում.
2) էլեկտրոնային դրամարկղային գրքի գրանցման պահից կանխիկ դրամի մուտքագրումները և ելքագրումները գրանցված են համարվում բացառապես էլեկտրոնային դրամարկղային գրքում սույն կարգին համապատասխան գրանցված լինելու դեպքում:
29. Համակարգում էլեկտրոնային դրամարկղային գիրքը հաշվառումից հանելու համար կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը դարանի համապատասխան էլեկտրոնային դրամարկղային գրքի համար ծրագրի միջոցով ընտրում է էլեկտրոնային դրամարկղային գրքի վարման դադարեցումը: Ծրագիրը ձևավորում է էլեկտրոնային դրամարկղային գրքի վարման դադարեցման հայտ (այսուհետ` դադարեցման հայտ)` ինքնաշխատ լրացնելով կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ տվյալները: Դադարեցման հայտն ստանում է հերթական համար, վավերացվում է էլեկտրոնային ստորագրությամբ և ուղարկվում համակարգ: Դադարեցման հայտը պատշաճ ուղարկելու դեպքում համակարգը ներկայացնում է դադարեցման հայտով ներկայացված էլեկտրոնային դրամարկղային գրքի վարման դադարեցման մասին ծանուցում: Ծանուցումը հավաստում է, որ`
1) դադարեցման հայտով ներկայացված էլեկտրոնային գրքի վարումը համակարգում դադարեցված է.
2) դադարեցման հայտով ներկայացված էլեկտրոնային գիրքը դիտելու, տվյալներն արտածելու և այն վերագրանցելու գործողություններից բացի բոլոր գործողությունները համակարգի կողմից արգելափակված են:
30. Սույն կարգի 29-րդ կետին համապատասխան դադարեցված էլեկտրոնային դրամարկղային գիրքը հնարավոր է նորից վերագրանցել կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ դարանի համապատասխան էլեկտրոնային գրքի համար ծրագրի միջոցով ընտրելով էլեկտրոնային դրամարկղային գրքի վերագրանցումը: Ծրագիրը ձևավորում է էլեկտրոնային դրամարկղային գրքի վերագրանցման հայտ (այսուհետ` վերագրանցման հայտ)` ինքնաշխատ լրացնելով կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ տվյալները: Վերագրանցման հայտն ստանում է հերթական համար, վավերացվում է էլեկտրոնային ստորագրությամբ և ուղարկվում համակարգ: Վերագրանցման հայտը պատշաճ ուղարկելու դեպքում համակարգը հարկ վճարողին ուղարկում է ծանուցում վերագրանցման հայտով ներկայացված էլեկտրոնային դրամարկղային գրքի վերագրանցման մասին: Ծանուցումը հավաստում է, որ`
1) վերագրանցման հայտով ներկայացված էլեկտրոնային դրամարկղային գիրքը վերագրանցված է համակարգում,
2) ծանուցման ստացման պահից հայտով ներկայացված կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ էլեկտրոնային դրամարկղային գրքում կանխիկ դրամի մուտքագրումների և ելքագրումների գրանցումները համարվում են կատարված` բացառապես էլեկտրոնային դրամարկղային գրքում սույն կարգին համապատասխան գրանցված լինելու դեպքում:
31. Կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը սույն կարգին համապատասխան էլեկտրոնային դրամարկղային գիրք գրանցելու կամ վերագրանցելու դեպքում կանխիկ դրամի մուտքագրումները և ելքագրումները գրանցում է միայն էլեկտրոնային դրամարկղային գրքում:
32. Էլեկտրոնային դրամարկղային գրքի վարման համար պատասխանատու անձը (օգտվողը) կանխիկ դրամի բոլոր մուտքագրումները և ելքագրումները յուրաքանչյուր մուտքի և ելքի օրդերի հիման վրա առանձին ըստ կանխիկ դրամի մուտքի և ելքի հաջորդականության, դարանի համապատասխան էլեկտրոնային գրքում կատարում է գրանցումները` պարտադիր լրացնելով մուտքի և ելքի օրդերի համարը, ամսաթիվը և գումարը: Էլեկտրոնային դրամարկղային գրքում գրանցումները կատարվում են յուրաքանչյուր մուտքի կամ ելքի օրդերի հիման վրա` ոչ ուշ, քան սույն կարգի 33-րդ կետում նշված էլեկտրոնային դրամարկղային գրքում կանխիկ դրամի մուտքագրումների և ելքագրումների գրանցումների ամփոփման օրը ներառյալ: Էլեկտրոնային դրամարկղային գրքում մուտքի և ելքի օրդերների վերաբերյալ տվյալները գրանցվում են գործողության կատարման ամսաթվով: Տեղեկագրով կանխիկ դրամ վճարելիս` էլեկտրոնային դրամարկղային գրքում գրանցումը կատարվում է սույն կարգի 9-րդ կետում նշված ժամկետում դրամարկղային ելքի օրդերի կազմման օրը:
33. Էլեկտրոնային դրամարկղային գրքում կանխիկ դրամի մուտքագրումների և ելքագրումների գրանցումները վերջնական ամփոփվում են յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ` ամսվա վերջին օրվա դրությամբ, տվյալ ամսվան հաջորդող որևէ աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ մինչև տվյալ աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային դրամարկղային գրքում կանխիկ դրամի մուտքագրման կամ ելքագրման վերաբերյալ գրանցում կատարելը: Էլեկտրոնային դրամարկղային գրքի գրանցումներն ամփոփելիս լրացվում են դրամարկղում կանխիկ դրամի մնացորդը տվյալ ամսվա սկզբի (սկզբնական մնացորդ) և տվյալ ամսվա վերջի (վերջնական մնացորդ) դրությամբ, ինչպես նաև տվյալ ամսվա վերջին օրվա դրությամբ բոլոր մուտքագրված և ելքագրված գումարների հանրագումարները: Էլեկտրոնային եղանակով դրամարկղային գրքում առաջին անգամ գրանցումներ կատարելու (այդ թվում` էլեկտրոնային դրամարկղային գրքի վերագրանցումից հետո) դրամարկղային գրքի գրանցման (վերագրանցման) օրվա դրությամբ սկզբնական մնացորդը լրացվում է պատասխանատու անձի (օգտվողի) կողմից, որը համարվում է գրանցման (վերագրանցման) օրը ներառող ամսվա սկզբնական մնացորդ: Էլեկտրոնային եղանակով դրամարկղային գրքի վարման դադարեցման դեպքում էլեկտրոնային դրամարկղային գրքում կանխիկ դրամի մուտքագրումների և ելքագրումների գրանցումները վերջնական ամփոփվում են մինչև էլեկտրոնային եղանակով դրամարկղային գրքի վարման դադարեցման օրը` այդ օրվան նախորդող վերջին օրը համարելով դրամարկղային գրքի վարման դադարեցման օրը ներառող ամսվա վերջին օր:
34. Էլեկտրոնային դրամարկղային գրքում սխալ գրանցման հայտնաբերման դեպքում` էլեկտրոնային դրամարկղային գրքի վարման համար պատասխանատու անձը (օգտվողը) սխալ գրառում պարունակող տողի համար ծրագրի միջոցով ընտրում է խմբագրումը: Սխալ գրառում պարունակող տողի խմբագրման դեպքում ծրագիրն ինքնաշխատ ձևավորում է էլեկտրոնային դրամարկղային գրքում` գրանցումների նոր տող, որտեղ կատարվում է ճիշտ գրանցումը: Էլեկտրոնային դրամարկղային գրքի վարման համար պատասխանատու անձի (օգտվողի) կողմից կատարվում է գրանցման հաստատում: Ծրագիրը պահանջում է ստուգել և վերահաստատել գրանցումը, որից հետո այն ուղարկում է համակարգ: Ծրագիրը սխալ գրանցում պարունակող տողերն էլեկտրոնային դրամարկղային գրքից չի հեռացնում (համարվում են խմբագրված):
V. ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՐՔԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՐՔԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԽԱԽՏԵԼԸ
35. Սույն որոշման կիրառության առումով`
1) կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար դրամարկղային գրքի վարման կանոնների խախտում է համարվում սույն կարգի 20-րդ կետով սահմանված կարգով գանձապահի կողմից դրամարկղային գրքում գրանցումները գրչով և (կամ) պատճենահան թղթի օգնությամբ չկատարելը, հարկային մարմնի կողմից չկնքված դրամարկղային գրքի վարումը, ինչպես նաև դրամարկղ մուտքագրված կամ դրամարկղից ելքագրված գումարների համար կազմված դրամարկղային մուտքի և ելքի օրդերների համարն ու գումարը սույն կարգի 22-րդ կետով սահմանված ժամկետից ուշ դրամարկղային գրքում գրանցելը.
2) կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից դրամարկղային գործառնությունները դրամարկղային գրքում չգրանցել է համարվում դրամարկղ մուտքագրված կամ դրամարկղից ելքագրված գումարների համար կազմված դրամարկղային մուտքի և ելքի օրդերների համարն ու գումարը սույն կարգի 22-րդ կետով սահմանված կարգով համապատասխան դրամարկղային գրքում չգրանցելը.
3) կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից էլեկտրոնային դրամարկղային գրքի վարման կանոնների խախտում է համարվում տվյալ ամսվա ընթացքում դրամարկղ մուտքագրված և (կամ) դրամարկղից ելքագրված գումարների համար կազմված դրամարկղային մուտքի և (կամ) ելքի օրդերների համարն ու գումարը տվյալ ամսվան հաջորդող որևէ ամսվա ընթացքում էլեկտրոնային դրամարկղային գրքում գրանցելը.
4) կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից էլեկտրոնային դրամարկղային գործառնությունները դրամարկղային գրքում չգրանցել է համարվում դրամարկղ մուտքագրված կամ դրամարկղից ելքագրված գումարների համար կազմված դրամարկղային մուտքի և ելքի օրդերների համարն ու գումարն էլեկտրոնային դրամարկղային գրքում չգրանցելը կամ էլեկտրոնային գրքեր գրանցած (վերագրանցած) լինելու դեպքում դրամարկղային մուտքի և (կամ) ելքի օրդերի համարն ու գումարը թղթային դրամարկղային գրքում գրանցելը:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի
ղեկավար |
Վ. Ստեփանյան |
Ձև N 1
Դր-1↩
__________________________________ (կազմակերպության անվանումը) |
|
|
|
|
ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄՈՒՏՔԻ ՕՐԴԵՐ N __ _____ |
|
|
|
______________________________ |
(կազմման ամսաթիվը) |
|
|
|
(կազմակերպության անվանումը) |
Թղթակցող հաշիվը |
Վերլու- ծական հաշվառման ծածկագիրը |
Գումարը |
Նպատա- կային նշանակու- թյան ծածկագիրը |
|
|
|
| |
|
|
|
Դրամարկղային մուտքի օրդերի ԱՆԴՈՐՐԱԳԻՐ N __ __ ______ 20 թ.
|
Ստացված է ____________________________________ |
|
(կ |
|
Ստացված է ______________________________ |
(անունը, ազգանունը) |
|
տ |
|
(անունը, ազգանունը) |
___________________________________________ - ից: |
|
ր |
|
_______________________________________ - ից: |
|
|
մ |
|
Ստացման հիմքը և նպատակը |
Ստացման հիմքը և նպատակը ________________ __________________________________________: |
|
ա ն |
|
___________________________ ___________________________________________: |
|
|
|
|
Գումարը _____________________________________դրամ, |
|
|
|
|
(թվերով) |
Գումարը ________________________________________ |
|
գ |
|
__________________________________________ |
(տառերով) |
|
ի |
|
|
___________________________________դրամ: |
|
ծ |
|
_____________________________________ դրամ: |
|
|
ը) |
|
(տառերով) |
Կցվում են ______________________________________ |
|
|
|
|
(կցվող փաստաթղթերի էջերի թիվը) |
|
|
|
|
|
|
Գլխավոր հաշվապահ_____________ |
Վճարող_____________ |
|
(ստորագրությունը) |
(ստորագրությունը) |
|
Գանձապահ ____________ |
|
|
(ստորագրությունը) | |
|
|
|
|
|
Գլխավոր հաշվապահ |
________________ (ստորագրությունը) |
|
|
Գանձապահ |
________________ (ստորագրությունը) | |
(1-ին ձևը փոփ. 10.07.18 թիվ 765-Ն որոշում)
Ձև N 2
Դր-2
|
________________________________________________ (կազմակերպության անվանումը) |
ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԵԼՔԻ ՕՐԴԵՐ N _____ ________________ |
(կազմման ամսաթիվը) |
Թղթակցող հաշիվը |
Վերլուծական հաշվառման ծածկագիրը |
Գումարը |
Նպատակային նշանակության ծածկագիրը |
|
|
|
| |
Ստացող ___________________________________________________________________ |
(անունը, ազգանունը) |
Վճարման հիմքը և նպատակը _________________________________________________ |
___________________________________________________________________________ |
Գումարը ___________________________________________________________________ |
(տառերով) |
______________________________________________________________________ դրամ: |
Հավելված __________________________________________________________________ |
Կազմակերպության ղեկավար _______________ |
Գլխավոր հաշվապահ _____________ |
(ստորագրությունը) |
(ստորագրությունը) | |
Ստացա ____________________________________________________________________ |
(տառերով) |
______________________________ դրամ ______ _________200 __թ. ___________________ |
(ստորագրությունը) |
Այլ տեղեկություններ _____________________________________________ |
Գանձապահ ____________________________ |
(ստորագրությունը) |
Ձև N 3
Դր-3
|
___________________________________________ (կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը) |
____________________________________________ (կառուցվածքային ստորաբաժանումը) |
Հիմքը _________________________________________________ (ԱՎՈՒՄ-ի հաշվարկային տեղեկագրի վավերապայմանները) |
Ընդամենը ______________________________________________________________ դրամ |
(տառերով) |
ենթակա է վճարման ____ __________ _____ ________ 20 ___ թ. ժամանակահատվածում: |
Ղեկավար |
|
_________________ (ստորագրությունը) |
|
________________________ (անունը, ազգանունը) |
Գլխավոր հաշվապահ |
|
_________________ (ստորագրությունը) |
|
________________________ (անունը, ազգանունը) | |
ՎՃԱՐԱՅԻՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ N ____ |
_______________________ |
|
(կազմման ամսաթիվը) | |
___ __________ 20 ___ թ. |
Վճարվել է _______________________________________________________ դրամ: |
(տառերով) |
Չի վճարվել ______________________________________________________ դրամ: |
(տառերով) |
Տեղեկագիրն ունի___ էջ |
և_______________ |
տող հերթական գրանցումներ: |
(տառերով) |
(տառերով) |
| |
Այլ տեղեկություններ _________________________________________________ |
Կազմեց |
|
______________(պաշտոնը) |
|
______________________(ստորագրությունը) |
___________________________ (անունը, ազգանունը) |
|
NN ը/կ |
Ստացողի սոցիալական ապահովության քարտի համարը |
Անունը, ազգանունը |
Հաշվարկված աշխատավարձը և այլ վճարներ |
Վճարման ենթակա աշխատավարձը և այլ վճարներ |
Ստորագրու-թյունը կամ «Չի վճարված» նշումը |
Աշխատավարձի և այլ վճարների չվճարման մասին և այլ տեղեկություններ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ընդամենը |
|
|
Ստուգեց ___________________ |
Վճարեց __________________ |
(ստորագրությունը) |
(ստորագրությունը) |
Ձև N 4
Դր-4
_____________________________________________________
(կազմակերպության անվանումը)
ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄՈՒՏՔԻ ԵՎ ԵԼՔԻ ՕՐԴԵՐՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՏՅԱՆ
______________ 20 թ.
Դրամարկղային մուտքի և ելքի օրդերների |
Գործառնության բովանդակության անվանումը կամ գումարը վճարողի կամ ստացողի անունը, ազգանունը |
Մուտքը (ըստ թղթակցող հաշիվների) |
Ընդամենը |
Ելքը (ըստ թղթակցող հաշիվների) |
Ընդամենը |
համարը |
ամսաթիվը |
_ |
_ |
_ |
այլ |
_ |
_ |
_ |
այլ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ընդամենը |
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ձև N 5
Դր-5
_____________________________________________________
(կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը)
ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳԻՐՔ N
Դր-5-ի աջ էջը
____ ______ _______ 20 թ. թերթ _____
Դրամարկղային մուտքի և ելքի օրդերների |
Վճարողի (մուտքի դեպքում) կամ ստացողի (ելքի դեպքում) անունը, ազգա-նունը և (կամ) վճարման բնույթը |
Թղթակ- ցող հաշիվը |
Մուտ- քը |
Ելքը |
համարը |
ամսա- թիվը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
Սկզբնական մնացորդը _______ |
|
|
|
|
|
| |
' ' ' (կ տ ր մ ա ն
գ ի ծ ը) ' ' ' |
Դրամարկղա- յին մուտքի և ելքի օրդերների |
Վճարողի (մուտքի դեպքում) կամ ստա- ցողի (ելքի դեպքում) անունը, ազգա- նունը և (կամ) վճարման բնույթը |
Թղթակ- ցող հաշիվը |
Մուտ- քը |
Ելքը |
հա- մարը |
ամսա- թիվը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
|
|
|
|
|
|
Ընդամենը __ ______ _____20 թ. Վերջնական մնացորդը |
|
|
|
| Գանձապահ ________________ (ստորագրությունը) Դրամարկղային գրքի գրառումները ստուգեց և փաստաթղթերը` ______________ մուտքի (քանակը` տառերով)
և ______(քանակը` տառերով) |
ելքի ստացավ հաշվապահը |
______________(ստորագրությունը) | |
Դր-5-ի ձախ էջը
____ ______ _______ 20 թ. թերթ _____
Դրամարկղային մուտքի և ելքի օրդերների |
Վճարողի (մուտքի դեպքում) կամ ստացողի (ելքի դեպքում) անունը, ազգա-նունը և (կամ) վճարման բնույթը |
Թղթակ- ցող հաշիվը |
Մուտ- քը |
Ել- քը |
հա- մարը |
ամսա-թիվը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
Սկզբնական մնացորդը _______ |
|
|
|
|
|
| |
' ' ' (կ տ ր մ ա ն
գ ի ծ ը) ' ' ' |
թերթ______
Դրամարկղա- յին մուտքի և ելքի օրդերների |
Վճարողի (մուտքի դեպքում) կամ ստա- ցողի (ելքի դեպքում) անունը, ազգանունը և (կամ) վճարման բնույթը |
Թղթակ- ցող հաշիվը |
Մուտ- քը |
Ելքը |
հա- մարը |
ամսա- թիվը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
|
|
|
|
|
|
Ընդամենը __ ______ _____20 թ. Վերջնական մնացորդը |
|
|
|
| Գանձապահ ________________ (ստորագրությունը) Դրամարկղային գրքի գրառումները ստուգեց և փաստաթղթերը` ______________ մուտքի (քանակը` տառերով)
և _______(քանակը` տառերով) |
ելքի ստացավ հաշվապահը |
_________________(ստորագրությունը) | |
Ձև N 6
Էլեկտրոնային դրամարկղային գրքի էջ
_________________
(տարեթիվը, ամիսը)
արժույթը _________
Սկզբնական մնացորդը _________________
Գործողության կատարման ամսաթիվը |
Դրամարկղային մուտքի և ելքի օրդերների |
Վճարողի (մուտքի դեպքում) կամ ստացողի (ելքի դեպքում) անունը, ազգանունը և (կամ) վճարման բնույթը |
Մուտքը |
Ելքը |
Թղթակցող հաշիվը |
Կարգա- վիճակը |
|
համարը |
ամսաթիվը |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ընդամենը |
|
|
|
|
Վերջնական մնացորդը _________________
(1-ին հավելվածը փոփ. 01.03.18 թիվ 202-Ն, 10.07.18 թիվ 765-Ն որոշումներ)
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2017 թվականի հոկտեմբերի 5-ի
N 1260-Ն որոշման
ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ԱՌՀԱՇԻՎ ՏՐՎԱԾ ԿԱՆԽԻԿ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ
1. Սույն հավելվածով կարգավորվում են կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից առհաշիվ տրված կանխիկ գումարների նկատմամբ ժամկետային սահմանափակումների հետ կապված հարաբերությունները:
2. Կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից գործուղման, ինչպես նաև գործուղումից տարբեր նպատակներով առհաշիվ տրված կանխիկ գումարների նկատմամբ սահմանվում են հետևյալ ժամկետային սահմանափակումները`
1) գործուղումից տարբեր նպատակներով առհաշիվ տրված կանխիկ դրամը հաշվետու անձի կողմից պետք է ծախսվի ըստ նպատակի կամ վերադարձվի կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ դրամարկղ, կամ բանկային հաշիվ` կանխիկ դրամը հաշվետու անձին տրամադրվելուց հետո ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում, իսկ այդ ժամկետը լրանալու պահին աշխատողի ժամանակավոր անաշխատունակության կամ արձակուրդում գտնվելու դեպքում` աշխատանքի վերադառնալուց հետո 3 օրվա ընթացքում.
2) գործուղման նպատակով տրված կանխիկ դրամի` ըստ նպատակի չծախսված մասը պետք է կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ դրամարկղ կամ բանկային հաշիվ վերադարձվի գործուղման ավարտից հետո ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում, իսկ այդ ժամկետը լրանալու պահին աշխատողի ժամանակավոր անաշխատունակության կամ արձակուրդում գտնվելու դեպքում` աշխատանքի վերադառնալուց հետո 3 օրվա ընթացքում:
3. Առհաշիվ տրված կանխիկ գումարների նկատմամբ ժամկետային սահմանափակումները չեն տարածվում այն կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի վրա, որոնց աշխատողների թիվը չի գերազանցում երկուսը:
4. Գործուղումից տարբեր, ինչպես նաև գործուղման նպատակով տրվող առհաշիվ գումարների ծախսման վերաբերյալ հաշվետու անձը հաշվապահություն է ներկայացնում առհաշիվ գումարների ծախսման մասին հաշվետվություն` համաձայն N 7 ձևի, Դր-7, սույն կարգի 1-ին կետով սահմանված համապատասխան ժամկետներում:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի
ղեկավար |
Վ. Ստեփանյան |
Ձև N 7
Դր-7
__________________________________________________________
(կազմակերպության անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանուն, գտնվելու վայրը)
Հաստատում եմ |
_________________ (պաշտոնը) |
_________________ (ստորագրությունը) |
_____________________ (անունը, ազգանունը) |
__________________________ (թվերով) |
____________________________________ դրամը (տառերով) |
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ N _____
առհաշիվ գումարների ծախսման մասին
___________________
(կազմման ամսաթիվը)
________________ 20 թ.
(ժամանակաշրջանը)
Հաշվետու անձ |
___________________________________________ (կառուցվածքային ստորաբաժանման անվանումը) |
_________________ (պաշտոնը) |
_____________________ (անունը, ազգանունը) |
Գումարների տրամադրման նպատակը ________________________________
Առհաշիվ գումարը |
սկզբնա- կան մնա- ցորդը |
ստացվել է |
ծախսվել է |
Վերջնա- կան մնացորդը (գերա- ծախսը) |
ամսաթիվը |
ընդա- մենը |
__ _____ 20 թ. |
__ _____ 20 թ |
__ _____ 20 թ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
|
|
|
|
|
|
|
______ դրամի(թվերով) |
|
մնացորդը մուտքագրվել է, գերածախսը վճարվել է (թողնել ճիշտը) |
|
ըստ _________________ (մուտքի կամ ելքի դրամարկղի օրդերների վավերապայմանը) |
_______________________ դրամ:
(տառերով)
Այլ տեղեկություններ _______________________________________________
Հաշվետվությունն ընդունեց և ստուգեց` |
_________________ (պաշտոնը) |
_________________ (ստորագրությունը) |
_____________________ (անունը, ազգանունը) |
Դր-7-ի դարձերեսը
NN ը/կ |
Փաստաթղթի անվանումը, համարը, ամսաթիվը |
Կատարված ծախսման բնույթը (նպատակային օգտագործումը) |
Քանակը |
Գինը |
Գումարը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ընդամենը |
|
Հաշվետու անձ |
________________ (պաշտոնը) |
_________________ (ստորագրությունը) |
__________________ (անունը, ազգանունը) |
Հավելված |
______________________________________ էջ (փաստաթղթերի էջերի թիվը` տառերով) |