Սեղմել Esc փակելու համար:
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 12. «ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԴԻԼԵՐԱՅԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 12. «ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԴԻԼԵՐԱՅԻՆ-ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵ ...

 

 

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 հուլիսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 05007274

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ

 

4 մայիսի 2007 թ. N 135-Ն

 

«ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԴԻԼԵՐԱՅԻՆ-ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 12-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» ենթակետը, 49-րդ հոդվածի 1-ին կետը, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործունեության լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 12-ը` համաձայն հավելվածի (կցվում է):

i

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի ««Արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 12-ը հաստատելու մասին» թիվ 437-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՀՀ կենտրոնական
 բանկի նախագահ

   Տ. Սարգսյան


2007 թ. մայիսի 14
Երևան

 

Հավելված
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2007 թվականի մայիսի 4-ի
թիվ 135-Ն որոշման

 

«ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԴԻԼԵՐԱՅԻՆ-ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ»

(Հավելվածը խմբ. 19.12.17 թիվ 278-Ն որոշում)

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 12


ԲԱԺԻՆ I.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է.

1) արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործունեություն իրականացնող անձանց (այսուհետ` արժութային դիլեր-բրոքերներ), դրանց մասնաճյուղերի լիցենզավորման և գործունեության կարգավորման ընթացակարգերը,

2) արժութային դիլեր-բրոքերների աշխատակիցներին ներկայացվող մասնագիտական որակավորման չափանիշները և նրանց քննելու կարգը,

3) արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործառնությունների իրականացման կարգը:

 

ԳԼՈՒԽ 2.
ՍՈՒՅՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

2. Սույն կանոնակարգում օգտագործվում են հետևյալ հասկացությունները.

1) «անձնագրային տվյալներ»` անձնագրի սերիա և անձնագրի համար, իսկ անձնագրի բացակայության դեպքում` անձը հաստատող այլ փաստաթղթի տվյալներ,

2) «հանրային ծառայությունների համարանիշ»` Հայաստանի Հանրապետության կողմից անձին տրամադրված հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական ապահովության քարտի համար) կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համար,

3) «Կենտրոնական բանկ»` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ,

4) «մասնաճյուղ»` իրավաբանական անձ արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործունեություն իրականացնող անձի գործառնական դրամարկղից դուրս տեղակայված առանձնացված ստորաբաժանումը, որն իրականացնում է արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործունեություն իրականացնող անձի գործառույթները,

5) «որակավորող կազմակերպություն»` Կենտրոնական բանկի կողմից ընտրված կազմակերպություն, որն իրականացնում է արժութային դիլեր-բրոքերի աշխատակցի մասնագիտական որակավորման ստուգում:

 

ԲԱԺԻՆ II.
ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԴԻԼԵՐԱՅԻՆ-ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

ԳԼՈՒԽ 3.
ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԴԻԼԵՐԱՅԻՆ-ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

 

3. Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի լիցենզիա ստանալու համար լիցենզավորվող անձը Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

1) լիցենզիա ստանալու մասին դիմում` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 1-ի,

2) իրավասու մարմնի որոշման պատճենը իրավաբանական անձի ղեկավարի (գործադիր տնօրեն կամ նման պարտականություններ իրականացնող անձ) նշանակման մասին,

3) տեղեկանք բանկից (բանկերից)` ցպահանջ կամ ժամկետային հաշիվներում առնվազն երեք միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի առկայության մասին,

4) տարածքի սեփականության, անհատույց օգտագործման, վարձակալության (ենթավարձակալության) կամ հավատարմագրային կառավարման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը,

5) պետական տուրքի վճարման անդորրագիրը,

6) աշխատակցի (աշխատակիցների) մասնագիտական որակավորման վկայականի պատճենը,

7) արժութային դիլեր-բրոքերի կառավարման բարձրագույն մարմնի կողմից հաստատված արժութային դիլեր-բրոքերի գործունեության գործարար ծրագիրը` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 16-ի,

8) արժութային դիլեր-բրոքերային ընկերության գործունեության ներքին իրավական ակտերի նախագծերը, այդ թվում`

ա) արժութային դիլեր-բրոքերային ընկերության գործունեությունը կարգավորող առնվազն այն բոլոր ներքին իրավական ակտերը, որոնց առկայությունը օրենքների կամ նորմատիվ-իրավական ակտերի համաձայն պարտադիր է գործող արժութային դիլեր-բրոքերային ընկերության համար,

բ) արտարժութային բրոքերային-դիլերային առուվաճառքի գործառնությունների (այդ թվում` հաճախորդների պատվերների ընդունման, ֆիդուցիար պարտականությունների և հնարավոր լավագույն պայմաններով հաճախորդի պատվերների կատարման, իր կամ հաճախորդի հաշվին արտարժութային առուվաճառքի գործարքների կնքման և հաշվարկների կատարման քաղաքականությունները) իրականացման կանոնները (գործարար վարվելակերպը).

գ) արժութային դիլերի, իր ղեկավարների և աշխատակիցների, իր և իր հաճախորդների միջև շահերի բախումների կանխարգելման միջոցները.

դ) արժութային դիլերի հաճախորդների միջոցների պաշտպանության, պատվերների, գործարքների կնքման որոշումների և կնքված գործարքների հաշվառման, ինչպես նաև հաճախորդներին հաշվետվությունների տրամադրման կանոնները,

ե) ինտերնետի միջոցով իրական ժամանակի ռեժիմով հաճախորդների կողմից ներկայացվող պատվերների ու հայտերի հիման վրա գործարքների կնքման ընթացակարգը,

զ) արժութային շուկայի չարաշահումները կանխարգելող ընթացակարգերի, ազդակների և չափորոշիչների սահմանման և դրանց տեխնիկածրագրային ապահովման միջոցառումները սահմանող ներքին կարգը,

է) արտարժութային բրոքերային-դիլերային առուվաճառքի գործառնությունների հետ կապված փաստաթղթաշրջանառության և տեղեկատվության փոխանակման ընթացակարգը,

9) տեղեկանք արժութային դիլեր-բրոքերային ընկերության հետ փոխկապակցված իրավաբանական անձանց, ինչպես նաև արժութային դիլեր-բրոքերային ընկերության հետ փոխկապակցված անձանց հետ փոխկապակցված իրավաբանական անձանց վերաբերյալ` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 18-ի,

10) տեղեկանք արժութային դիլեր-բրոքերային ընկերության հետ փոխկապակցված ֆիզիկական անձանց, ինչպես նաև արժութային դիլեր-բրոքերային ընկերության հետ փոխկապակցված անձանց հետ փոխկապակցված ֆիզիկական անձանց վերաբերյալ` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 19-ի,

11) գործունեության կազմակերպման համար նախատեսված տեղեկատվական տեխնոլոգիաների, այդ թվում` առևտրային և հաշվարկային համակարգերում կիրառվելիք ծրագրային փաթեթների բնութագրերը,

12) Գործառնական ռիսկի կառավարման գործընթացի նկարագրությունը, որը առնվազն կներառի հաշվապահական հաշվառման ծրագրային ապահովման համակարգ, հաճախորդների, իրենց միջոցների, պատվերների և գործարքների հաշվառման ծրագրային ապահովման համակարգ, ինչպես նաև` կիբերանվտանգության ապահովման քաղաքականությունը, որտեղ պետք է առնվազն նկարագրված լինեն ինֆորմացիոն համակարգերի անվտանգության ապահովման, տվյալների կառավարման, տվյալների բազայի հասանելիության կարգավորման, ցանցային պաշտպանության և հաճախորդների տվյալների պաշտպանության ապահովման ընթացակարգերը,

13) Հաճախորդների հետ կնքվելիք պայմանագրերի օրինակելի ձևերը,

14) Հայտարարություն առ այն, որ սույն կանոնակարգի 5-րդ կետով նախատեսված անձինք չեն հանդիսանում արժութային դիլեր-բրոքերի աշխատակից,

15) Արտարժութային դիլեր-բրոքերային առուվաճառքի գործունեության ռիսկայնության զսպման համար անհրաժեշտ` Կենտրոնական բանկի կողմից պահանջվող այլ տեղեկություններ:

4. Արժութային դիլեր-բրոքերները մասնաճյուղ բացելու համար Կենտրոնական բանկ են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) մասնաճյուղի լիցենզիա ստանալու մասին դիմում` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 2-ի,

2) տեղեկանք բանկից (բանկերից)` ցպահանջ կամ ժամկետային հաշիվներում արժութային դիլեր-բրոքերի և յուրաքանչյուր մասնաճյուղի համար առնվազն երեք միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի առկայության մասին,

3) տարածքի սեփականության, անհատույց օգտագործման, վարձակալության (ենթավարձակալության) կամ հավատարմագրային կառավարման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը,

4) պետական տուրքի վճարման անդորրագիրը,

5) աշխատակցի (աշխատակիցների) մասնագիտական որակավորման վկայականի պատճենը,

6) արժութային դիլեր-բրոքերի կառավարման բարձրագույն մարմնի կողմից հաստատված արժութային դիլեր-բրոքերի մասնաճյուղի գործունեության գործարար ծրագիրը` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 17-ի,

7) Արտարժութային դիլեր-բրոքերային առուվաճառքի գործունեության ռիսկայնության զսպման համար անհրաժեշտ` Կենտրոնական բանկի կողմից պահանջվող այլ տեղեկություններ:

5. Արժութային դիլեր-բրոքերի մասնակից չեն կարող լինել.

1) ֆինանսական կազմակերպությունները և նրանց հետ փոխկապակցված անձինք,

2) ֆինանսական կազմակերպությունների մասնակիցները և նրանց հետ փոխկապակցված անձինք,

3) ֆինանսական կազմակերպությունների ղեկավարները և աշխատակիցները:

i

6. Սույն կանոնակարգի իմաստով անձինք համարվում են փոխկապակցված, եթե նրանց կապվածությունը և (կամ) հարաբերությունները համապատասխանում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության մասին օրենքի 8-րդ հոդվածի դրույթներին:

7. Արժութային դիլեր-բրոքերի աշխատակից չեն կարող լինել.

1) Ֆինանսական կազմակերպությունների հետ փոխկապակցված անձինք,

2) ֆինանսական կազմակերպությունների մասնակիցները և նրանց հետ փոխկապակցված անձինք,

3) ֆինանսական կազմակերպությունների ղեկավարները և աշխատակիցները:

8. Արժութային դիլեր-բրոքերի գործունեության վայրի փոփոխման դեպքում Կենտրոնական բանկ են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը`

1) լիցենզիայի վերաձևակերպման դիմում` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 3-ի,

2) տարածքի սեփականության, անհատույց օգտագործման, վարձակալության (ենթավարձակալության) կամ հավատարմագրային կառավարման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը,

3) պետական տուրքի վճարման անդորրագիրը,

4) Լիցենզիայի բնօրինակը:

9. Սույն կանոնակարգի 3-րդ, 4-րդ կամ 8-րդ կետերում նշված փաստաթղթերը ստանալու պահից 30-օրյա ժամկետում Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացնում լիցենզիան տրամադրելու կամ վերաձևակերպելու մասին կամ սույն կանոնակարգի 10-րդ կետով նախատեսված դեպքերում մերժում է ներկայացված դիմումը: Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի տեղեկություններ ստանալու համար սույն կետում նշված 30-օրյա ժամկետը Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ կարող է կասեցվել, բայց ոչ ավելի, քան մեկ անգամ և առավելագույնը երեք ամիս ժամկետով, ընդ որում, անհրաժեշտ փաստեր պարզաբանելուց հետո դիմումի քննության ժամկետը չպետք է գերազանցի 30-օրյա ժամկետի և մինչև կասեցումն ընկած օրերի տարբերությամբ առաջացող օրերի քանակը: Լիցենզավորված անձին լիցենզիա տրամադրելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու պահից տասնօրյա ժամկետում Կենտրոնական բանկը լիցենզավորված անձին տալիս է լիցենզիա` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 4-ի, ինչպես նաև լիցենզիայով նախատեսված աշխատանքներն իրականացնող պատասխանատու անձի (անձանց) մասին լիցենզիայի ներդիրը` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 5-ի, որը լիցենզիայի անբաժանելի մասն է:

10. Կենտրոնական բանկի խորհուրդը մերժում է ներկայացված դիմումը, եթե`

1) ներկայացված փաստաթղթերը թերի են, կեղծ և (կամ) հակասում են օրենքներին և այլ իրավական ակտերին,

2) լիցենզավորվող անձը կամ աշխատակիցը (աշխատակիցները) օրենքի (իրավաբանական անձի համար` նաև կանոնադրության) ուժով կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով իրավունք չունի զբաղվել արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքով,

3) աշխատակիցը (աշխատակիցները) չունի մասնագիտական որակավորման վկայական կամ սույն կանոնակարգի 18-րդ կետով սահմանված դեպքում չի ստացել որակավորման վկայական,

4) արժութային դիլեր-բրոքերի գործունեությունը Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով կարող է վտանգել Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կայունությունը,

5) արժութային դիլեր-բրոքերի տարածքը և տեխնիկական հագեցվածությունը չեն բավարարում սույն կանոնակարգի 10-րդ գլխով սահմանված պահանջներին:

11. Սույն կանոնակարգի համաձայն ներկայացված տեղեկություններում կամ փաստաթղթերում վրիպումների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և (կամ) նման այլ բացթողումների առկայության դեպքում Կենտրոնական բանկը դրանց մասին տեղեկացնում է դիմումը ներկայացրած անձին: Համապատասխան դիմումը ներկայացված է համարվում ճշգրտված տեղեկությունները և փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու պահից, ընդ որում, դիմումի մերժման հիմք կարող է հանդիսանալ փաստաթղթերի կամ տեղեկությունների կրկին սխալ ներկայացումը:

12. Դիմումը մերժելու դեպքում Կենտրոնական բանկի խորհրդի որոշման մեջ նշվում են դիմումի մերժման հիմքերը:

13. Կենտրոնական բանկի կողմից տրամադրված լիցենզիան ստանալուց հետո արտարժույթի դիլեր-բրոքերը գործունեությունը փաստացի սկսելու դեպքում նախօրոք Կենտրոնական բանկ պետք է ներկայացնի հայտարարություն` արտարժույթի դիլեր-բրոքերի գործունեությունը սկսելու մասին` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 11-ի:

 

ԳԼՈՒԽ 4.
ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐ-ԲՐՈՔԵՐՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻՑ ԶՐԿՈՒՄԸ

 

14. Արժութային դիլեր-բրոքերի աշխատակիցը պետք է ունենա Կենտրոնական բանկի կողմից տրված մասնագիտական որակավորման վկայական (այսուհետ` որակավորման վկայական):

15. Արժութային դիլեր-բրոքերի աշխատակիցը որակավորման ստուգումն անցնում է որակավորող կազմակերպություններում, որոնց ցանկը հրապարակվում է Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում:

16. Կենտրոնական բանկի կողմից որակավորման վկայականը տրվում է սույն կանոնակարգի 18-րդ կետով սահմանված դեպքում Կենտրոնական բանկում որակավորման ստուգում անցած կամ որակավորող կազմակերպության կողմից որակավորման վկայական ստացած անձին:

17. Անձը կարող է դիմել Կենտրոնական բանկ որակավորման վկայական ստանալու նպատակով միայն այն դեպքում, երբ արժութային դիլեր-բրոքերի արժութային դիլեր-բրոքերի մասնաճյուղի լիցենզավորման փուլում կամ ներդիրի վերաձևակերպման ժամանակ, ինչպես նաև սույն կանոնակարգի 30-րդ կետով սահմանված դեպքում ներկայացվել է արժութային դիլեր-բրոքերի ներդիրում ընդգրկվելու համար:

18. Այն դեպքում, երբ որևէ կազմակերպություն Կենտրոնական բանկի կողմից չի ընտրվել որպես որակավորող կազմակերպություն և (կամ) որակավորող կազմակերպության գործունեությունը դադարեցվել է, որակավորման ստուգման անցկացման գործընթացը կազմակերպվում է Կենտրոնական բանկում` սույն կանոնակարգով սահմանված ընթացակարգի համաձայն: Սույն կետով նախատեսված դեպքում սույն կանոնակարգի 3-րդ, 4-րդ, 8-րդ կամ 35-րդ կետերում նշված փաստաթղթերը ստանալու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպվում է որակավորման վկայական չունեցող աշխատակցի (աշխատակիցների) մասնագիտական որակավորման ստուգման քննության անցկացումը Կենտրոնական բանկում:

19. Որակավորված անձանց վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է Կենտրոնական բանկի կամ որակավորող կազմակերպության ինտերնետային կայքում` «Որակավորման վկայական ունեցող անձինք» ցուցակում` քննությունը հանձնելու օրվանից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում: Ընդ որում, Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում հղում է տրվում որակավորող կազմակերպության կայքէջին:

20. Որակավորող կազմակերպության կամ Կենտրոնական բանկի կողմից որակավորման վկայական ստանալու համար արժութային դիլեր-բրոքերի աշխատակիցը պետք է գիտելիքներ ունենա հետևյալ թեմաների վերաբերյալ`

i

1) «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենք,

2) «Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 12,

i

3) «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենք (Կենտրոնական բանկի կողմից արժութային դիլեր-բրոքերների նկատմամբ իրականացվող ստուգումների և վերահսկողության, ինչպես նաև արժութային դիլեր-բրոքերներին պատասխանատվության ենթարկելու կարգի ու պայմանների վերաբերյալ իմացություն),

i

4) «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենք (պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքների էությունը, դրանց վերաբերյալ հաշվետվությունների տրամադրման կարգը),

i

5) «Ֆինանսական հաշտարարի մասին» ՀՀ օրենք (Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի օգտին կատարվող պարտադիր վճարների չափը և վճարման կարգը),

6) արժութային դիլեր-բրոքերների կողմից իրականացվող գործառնությունների իմացություն:

21. Կենտրոնական բանկում արժութային դիլեր-բրոքերի աշխատակցի մասնագիտական որակավորման վկայական ստանալու համար դիմող անձանց (այսուհետ` թեկնածուներ) մասնագիտական համապատասխանության քննությունը (այսուհետ` քննություն) անցկացվում է համակարգչային ծրագրով` թեստային եղանակով: Թեստը հարցեր պարունակող փաստաթուղթ է, որը մշակվում է սույն կանոնակարգի 20-րդ կետով սահմանված թեմաների շրջանակներում:

22. Կենտրոնական բանկի կողմից կազմված թեստը պարունակում է 30 հարց: Թեստին պատասխանելու համար տրվում է 45 րոպե ժամանակ: Թեստի հարցերից յուրաքանչյուրը պարունակում է մի քանի պատասխան, որոնցից միայն մեկն է միանշանակ ճիշտ: Թեստի հարցի ճիշտ պատասխանը գնահատվում է մեկ, իսկ սխալ պատասխանը` զրո միավոր: Սխալ պատասխաններ են համարվում միանշանակ սխալ և ոչ միանշանակ ճիշտ պատասխան նշելը, մեկից ավելի պատասխաններ նշելը կամ որևէ պատասխան չնշելը:

23. Կենտրոնական բանկում անցկացվող քննության թեստերի պատասխանների գնահատումն ու ամփոփումը կատարվում է հետևյալ կերպ. եթե թեկնածուն հավաքել է`

1) մինչև 25 միավոր, ապա թեկնածուն համարվում է բացասական արդյունք ապահոված,

2) 25 և ավելի միավոր, ապա թեկնածուն համարվում է դրական արդյունք ապահոված:

24. Թեկնածուները Կենտրոնական բանկում քննությանը մասնակցում են` քննության օրը ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.

1) անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ և դրա պատճենը,

2) պետական տուրքի վճարման անդորրագիր,

3) հանրային ծառայությունների համարանիշ (ոչ ռեզիդենտների համար` առկայության դեպքում) կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը:

25. Կենտրոնական բանկում քննությունն անցկացվում է հետևյալ ընթացակարգով.

1) Քննությունն անցկացվում է առանձնացված սենյակում, որը վերահսկվում է տեսախցիկների միջոցով:

2) Թեկնածուին թույլատրվում է մուտք գործել քննության անցկացման սենյակ անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի ներկայացման դեպքում` ըստ նախապես կազմված ցուցակի նստեցնելով համապատասխան համակարգչի մոտ: Ուշացած թեկնածուների համար քննության տևողությունը չի երկարաձգվում:

3) Թեկնածուներին տրվում են բացատրություններ քննության անցկացման հետ կապված տեխնիկական հարցերի վերաբերյալ:

4) Քննության սկիզբը հայտարարելուց հետո թեկնածուն ծանոթանում է առաջադրանքներին և յուրաքանչյուր հարցի (խնդրի) ենթադրյալ պատասխաններից ընտրում է մեկ (իր կարծիքով` նշվածներից միանշանակ ճիշտ) պատասխան:

5) Քննության ժամանակ թեկնածուին արգելվում է օգտվել տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութերից, էլեկտրոնային սարքերից (բացառությամբ Կենտրոնական բանկի կողմից տրամադրված էլեկտրոնային հաշվիչների), ինչպես նաև` աղմկել, հուշել, խոսել, հարցեր տալ ներկա գտնվող անձանց, դուրս գալ սենյակից: Եթե թեկնածուն ցանկանում է լքել սենյակը, նրա աշխատանքը համարվում է դադարեցված: Նշված պահանջներից յուրաքանչյուրի չկատարման դեպքում թեկնածուն զրկվում է քննության հետագա ընթացքին մասնակցելու իրավունքից և համարվում է բացասական արդյունք ապահոված:

6) Աշխատանքն ավարտելուց, ինչպես նաև` քննության առաջադրանքները կատարելու համար սահմանված ժամանակը սպառվելուց հետո թեկնածուին տրվում է իր հանձնած թեստի արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը (երկու օրինակից), որտեղ արտացոլվում են թեկնածուի միավորները` տոկոսային արտահայտությամբ: Հաշվետվությունները ստորագրվում են թեկնածուի կողմից, որոնցից մեկ օրինակը մնում է Կենտրոնական բանկում, մյուսը տրվում է թեկնածուին:

26. Կենտրոնական բանկում անցկացվող քննության թեստերի հարցերի պատասխանների արդյունքները (ելնելով համակարգչային տվյալներից) հաստատում է Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով), որի դրական եզրակացության հիման վրա թեկնածուին տրվում է որակավորման վկայական:

27. Կենտրոնական բանկում որակավորված թեկնածուները կարող են բողոքարկել անցկացված քննության արդյունքները քննության անցկացման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում` գրավոր դիմում ներկայացնելով Կենտրոնական բանկ` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 6-ի, կամ դիմումը լրացնելով Կենտրոնական բանկի ինտերնետային կայքի համապատասխան էջում: Դիմումը ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկը տեղեկացնում է բողոքարկողին բողոքարկման արդյունքների վերաբերյալ:

28. Կենտրոնական բանկի կողմից որակավորման վկայականը` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 7-ի, տրվում է որակավորման ստուգում անցած թեկնածուներին կամ Որակավորող կազմակերպության կողմից տրված որակավորման վկայական ներկայացրած անձին` էլեկտրոնային եղանակով` ուղարկվելով թեկնածուի կողմից ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեին քննությունը հանձնելու օրվանից կամ սույն կանոնակարգի 9-րդ կետով սահմանված կարգով արժութային դիլեր-բրոքերի, մասնաճյուղի լիցենզիայի տրման լիցենզիայի ներդիրի վերաձևակերպման օրվանից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:

29. Կենտրոնական բանկում որակավորման ստուգում անցած անձին որակավորման վկայականը տրվում է երեք տարի ժամկետով` հաշված դրա ստորագրման պահից: Որակավորող կազմակերպությունից ստացած որակավորման վկայականի հիման վրա Կենտրոնական բանկի կողմից որակավորման վկայականը տրվում է մինչև հիմք հանդիսացող որակավորման վկայականի վավերականության ավարտը:

30. Գործող արժութային դիլեր-բրոքերի ներդիրում ընդգրկված աշխատակցի որակավորման վկայականի ժամկետը լրանալու դեպքում արժութային դիլեր-բրոքերի Կենտրոնական բանկ է ներկայացնում աշխատակցի որակավորման վկայականի ստացման համար դիմում` կցելով աշխատակցի որակավորումը հավաստող փաստաթուղթը: Կենտրոնական բանկը որակավորումը հավաստող փաստաթղթի հիման վրա ղեկավարին տրամադրում է նոր որակավորման վկայական` դիմումը ներկայացնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում` սույն կանոնակարգով սահմանված կարգով:

31. Կենտրոնական բանկում որակավորված անձինք որակավորման վկայականները 10 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային փոստով չստանալու կամ էլեկտրոնային փոստի խափանման դեպքում կարող են այդ մասին հայտնել Կենտրոնական բանկ` ներկայացնելով գրավոր դիմում Կենտրոնական բանկի նախագահի անունով` նշելով այն էլեկտրոնային փոստի հասցեն, որով նա ցանկանում է ստանալ որակավորման վկայականը: Դիմումը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում որակավորման վկայականը էլեկտրոնային տարբերակով կրկին տրամադրվում է որակավորված անձին` ուղարկվելով նրա դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեին:

32. Կենտրոնական բանկը կարող է արժութային դիլեր-բրոքերի աշխատակցին զրկել որակավորման վկայականից, եթե արժութային դիլեր-բրոքերի աշխատակիցը.

1) խախտել է արժութային հարաբերությունները կարգավորող օրենքների և (կամ) դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները,

2) կատարել է այնպիսի գործողություն կամ ցուցաբերել է այնպիսի անգործություն, որի հետևանքով վտանգվել են կամ կարող են վտանգվել արժութային դիլեր-բրոքերի կամ նրա հաճախորդների իրավունքները կամ օրինական շահերը,

3) խոչընդոտել է վերահսկողություն իրականացնելու կապակցությամբ Կենտրոնական բանկի կամ նրա ծառայողների գործողություններին,

4) գործունեության ընթացքում կատարել է անձնական շահերից բխող այնպիսի գործողություն կամ թույլ է տվել այնպիսի անգործություն, որը հակասում է արժութային դիլեր-բրոքերի կամ նրա հաճախորդների իրավունքներին կամ օրինական շահերին,

5) իր ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում դրսևորել է անազնիվ կամ անբարեխիղճ վարքագիծ,

6) չի կատարել Կենտրոնական բանկի նախազգուշացումը և խախտումը վերացնելու հանձնարարականը:

 

ԳԼՈՒԽ 5. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

33. Արժութային դիլեր-բրոքերի գտնվելու վայրի փոփոխության, գտնվելու վայրի կամ գործունեության վայրի հասցեի անվանափոխության, վերակազմակերպման, նրա անվանման փոփոխման դեպքում արժութային դիլեր-բրոքերը պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժի մեջ մտնելու օրվանից 15-օրյա ժամկետում Կենտրոնական բանկ ներկայացնել լիցենզիայի վերաձևակերպման դիմում` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 8-ի: Դիմումին կցվում են նշված փոփոխությունները հավաստող համապատասխան փաստաթղթերը, լիցենզիայի վերաձևակերպման համար վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը և վերաձևակերպման ենթակա լիցենզիայի բնօրինակը: Լիցենզիան վերաձևակերպելու դեպքում լիցենզիայի նոր ներդիր չի տրամադրվում, իսկ նախկին լիցենզիան փոխարինվում է միևնույն համարի նոր լիցենզիայով:

34. Սույն կանոնակարգի 33-րդ կետում նշված փաստաթղթերը ստանալու պահից 30-օրյա ժամկետում Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացնում լիցենզիան վերաձևակերպելու մասին կամ սույն կանոնակարգի 10-րդ կետով նախատեսված դեպքերում մերժում է ներկայացված դիմումը:

35. Արժութային դիլեր-բրոքերի աշխատակցի (աշխատակիցների) և (կամ) աշխատակցի (աշխատակիցների) անձնագրի տվյալների փոփոխության (եթե տվյալ ներդիրի վրա նշված են աշխատակցի (աշխատակիցների) անձնագրի տվյալները) կամ արժութային դիլեր-բրոքերի անվանափոխության դեպքում արժութային դիլեր-բրոքերը պարտավոր է լիցենզիայի ներդիրի վերաձևակերպման համար Կենտրոնական բանկ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

1) լիցենզիայի ներդիրի տրամադրման կամ վերաձևակերպման դիմումը` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 9-ի,

2) պետական տուրքի վճարման անդորրագիրը,

3) Կենտրոնական բանկի տրամադրած լիցենզիայի` վերաձևակերպման ենթակա ներդիրի բնօրինակը,

4) աշխատակցի անձնագրի տվյալների փոփոխության դեպքում` նոր անձնագրի (կամ անձը հաստատող այլ փաստաթղթի) պատճենը, ինչպես նաև` հանրային ծառայությունների համարանիշը պարունակող փաստաթղթի պատճենը (իսկ վերջինիս բացակայության դեպքում` հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը),

5) արժութային դիլեր-բրոքերի աշխատակցի փոփոխության դեպքում` աշխատակցի մասնագիտական որակավորման վկայականի պատճենը:

36. Լիցենզիայի ներդիրի վերաձևակերպման դիմումը Կենտրոնական բանկ է ներկայացվում փոփոխությունների` իրավական ուժ ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում:

37. Սույն կանոնակարգի 35-րդ կետով նախատեսված դիմումը Կենտրոնական բանկ ներկայացնելու օրվանից 20 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկը տրամադրում է լիցենզիայի ներդիրը կամ սույն կանոնակարգի 10-րդ կետով նախատեսված դեպքերում մերժում է ներկայացված դիմումը: Լիցենզիայի ներդիրի տրամադրումը կատարվում է Կենտրոնական բանկի կողմից:

38. Որակավորման վկայական ունեցող անձն անձնագրի տվյալների փոփոխության դեպքում (եթե տվյալ անձի որակավորման վկայականի վրա նշված են անձնագրի տվյալները) պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել դիմում` որակավորման վկայականը վերաձևակերպելու համար` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 10-ի` փոփոխությունների` իրավական ուժ ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում: Դիմումին կից պետք է ներկայացվի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի և հանրային ծառայությունների համարանիշի (կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու տեղեկանքի) պատճենները, իսկ եթե տրվել է թղթային որակավորման վկայական` նաև վկայականի բնօրինակը: Սույն կետում նշված փաստաթղթերը ստանալու պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում նոր որակավորման վկայականը ուղարկվում է դիմում ներկայացրած անձի` դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեին:

39. Եթե 33-րդ, 35-րդ և 38-րդ կետերով պահանջվող փաստաթղթերը թերի են, կեղծ և (կամ) հակասում են օրենքներին և այլ իրավական ակտերին, ապա դիմումը մերժվում է, եթե այդ մասին պատշաճ ձևով տեղեկացումը Կենտրոնական բանկի կողմից ուղարկվելու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուն չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր: Ընդ որում, Կենտրոնական բանկը ներկայացված փաստաթղթերի թերի, կեղծ և (կամ) օրենքներին և այլ իրավական ակտերին հակասող լինելու վերաբերյալ տեղեկացումն ուղարկում է փաստաթղթերը ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում` նշելով թերի, կեղծ և (կամ) օրենքներին և այլ իրավական ակտերին հակասող բոլոր փաստաթղթերը: Եթե դիմումը քննելու ընթացքում դիմումում և (կամ) դրան կից փաստաթղթերում ներկայացված տեղեկությունները փոփոխվել են, ապա դիմումատուն ներկայացնում է նաև փոփոխված տեղեկությունները` մինչև Կենտրոնական բանկի կողմից դիմումը մերժելու կամ բավարարելու վերաբերյալ որոշման կայացումը: Սույն կետով նշված դեպքերում դիմումը Կենտրոնական բանկ ներկայացված է համարվում փոփոխված տեղեկությունները և (կամ) պահանջվող փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու օրը:

 

ԳԼՈՒԽ 6.
ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐ-ԲՐՈՔԵՐՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ, ՆԵՐԴԻՐԻ ԿԱՄ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

40. Լիցենզիան և (կամ) լիցենզիայի ներդիրը օգտագործման համար ոչ պիտանի դառնալու (վնասվելու, պատռվելու, անընթեռնելի դառնալու և այլն), ոչնչանալու կամ կորելու դեպքում արժութային դիլեր-բրոքերը դիմում է ներկայացնում Կենտրոնական բանկ` դրա կրկնօրինակը ստանալու և (կամ) կորստի մասին Կենտրոնական բանկի կայքում հրապարակելու համար: Դիմումին կցվում է լիցենզիայի և (կամ) լիցենզիայի ներդիրի բնօրինակը (օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում), լիցենզիայի և (կամ) լիցենզիայի ներդիրի կրկնօրինակը ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը:

41. Կենտրոնական բանկը կորած կամ օգտագործման համար ոչ պիտանի դարձած լիցենզիայի և (կամ) լիցենզիայի ներդիրի կրկնօրինակը արժութային դիլեր-բրոքերին է հանձնում, իսկ կորած կամ օգտագործման համար ոչ պիտանի դարձած որակավորման վկայականի կրկնօրինակը էլեկտրոնային տարբերակով որակավորված անձին է տրամադրում պահանջվող բոլոր փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում:

42. Լիցենզիայի, լիցենզիայի ներդիրի և (կամ) որակավորման վկայականի կրկնօրինակի վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը:

43. Կորցրած լիցենզիան, լիցենզիայի ներդիրը գտնելու դեպքում արժութային դիլեր-բրոքերը գտնված լիցենզիան և (կամ) լիցենզիայի ներդիրը վերադարձնում է Կենտրոնական բանկ:

44. Լիցենզիայի և (կամ) լիցենզիայի ներդիրի կրկնօրինակի կորստի կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում լիցենզիայի և (կամ) լիցենզիայի ներդիրի նոր կրկնօրինակը տրվում է սույն գլխով սահմանված կարգով:

45. Սույն կանոնակարգով նախատեսված էլեկտրոնային փոստի հասցեի խափանման, կորստի և (կամ) էլեկտրոնային եղանակով տրամադրված որակավորման վկայականի ֆայլի կորստի կամ վնասման դեպքում անձը դիմում է ներկայացնում Կենտրոնական բանկ` նշելով էլեկտրոնային փոստի այն հասցեն, որով ինքը պատրաստ է ստանալ որակավորման վկայականը: Դիմումը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում որակավորման վկայականը էլեկտրոնային տարբերակով կրկին տրամադրվում է որակավորված անձին` ուղարկվելով դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեին:

 

ԳԼՈՒԽ 7.
ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐ-ԲՐՈՔԵՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

46. Արժութային դիլեր-բրոքերի կամ դրա մասնաճյուղի գործունեությունը Կենտրոնական բանկի կողմից դադարեցվում է`

1) արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի լիցենզիան անվավեր ճանաչելու դեպքում, կամ

2) արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու դեպքում:

47. Կենտրոնական բանկի խորհուրդը արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի լիցենզիան ճանաչում է անվավեր, եթե արժութային դիլեր-բրոքերը արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի լիցենզիան ստացել է լիցենզավորման ընթացքում ներկայացված կեղծ փաստաթղթերի կամ տեղեկատվության հիման վրա: Սույն կանոնակարգի իմաստով կեղծ են համարվում այն տեղեկությունները կամ փաստաթղթերը, որոնց հիման վրա կենտրոնական բանկը կայացրել է որոշում, որը չէր կայացնի, եթե այդ տեղեկությունները կամ փաստաթղթերը լինեին ճիշտ և (կամ) արժանահավատ:

48. Կենտրոնական բանկն ուժը կորցրած է ճանաչում արժութային դիլեր-բրոքերին տրամադրած արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի լիցենզիան հետևյալ դեպքերում.

1) արժութային դիլեր-բրոքերը Կենտրոնական բանկ ներկայացրած աշխատանքային գրաֆիկի համաձայն մեկ տարվա ընթացքում գործունեություն չի իրականացրել կամ մեկ տարվա ընթացքում անընդմեջ աշխատել է ընդամենը 1-ից մինչև 10 (ներառյալ) աշխատանքային օր, կամ

2) արժութային դիլեր-բրոքերի դիմումի հիման վրա (որին կցվում է նաև լիցենզիայի ու ներդիրի բնօրինակը (առկայության դեպքում))` դիմումը ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում: Ընդ որում` արժութային դիլեր-բրոքերը կարող է լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ դիմումում նշել լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու նախընտրելի ամսաթիվը,

3) արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի լիցենզիա ունեցող անձը դատարանի որոշմամբ ճանաչվել է սնանկ,

4) խախտվել են սույն կանոնակարգի, ինչպես նաև արժութային դիլեր-բրոքերի գործունեությունը կարգավորող օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները:

49. Սույն կանոնակարգի 46-րդ կետով սահմանված դեպքերում լիցենզիան անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշման պատճենը ստանալուց հետո (բացառությամբ 48-րդ կետի 2-րդ ենթակետում նկարագրված դեպքի) արժութային դիլեր-բրոքերը 1 աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է լիցենզիան վերադարձնել Կենտրոնական բանկ:

 

ԲԱԺԻՆ III.
ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐ-ԲՐՈՔԵՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ: ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԴԻԼԵՐԱՅԻՆ-ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

ԳԼՈՒԽ 8.
ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐ-ԲՐՈՔԵՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

50. Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործունեություն կարող են իրականացնել միայն համապատասխան որակավորման վկայական ունեցող և Կենտրոնական բանկի կողմից տրամադրված լիցենզիաների ներդիրներում ընդգրկված աշխատակիցները:

51. Արժութային դիլեր-բրոքերը արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործարքներ իրականացնելիս ինքնուրույն է սահմանում առուվաճառքի փոխարժեքները:

52. Արժութային դիլեր-բրոքերները պարտավոր են գործունեության վայրում ունենալ իրենց գործունեությանն առնչվող բոլոր փաստաթղթերը կամ պատճենները:

53. Սույն կանոնակարգի 3-րդ կետի 4-րդ ենթակետով, 4-րդ կետի 3-րդ ենթակետով, 8-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված վկայականներում փոփոխություններ տեղի ունենալուց հետո 15-օրյա ժամկետում արժութային դիլեր-բրոքերները Կենտրոնական բանկ են ներկայացվում անհատույց օգտագործման, վարձակալության (ենթավարձակալության) կամ հավատարմագրային կառավարման իրավունքի պետական գրանցման նոր վկայականի պատճենը:

54. Արժութային դիլեր-բրոքերը պետք է գործի համաձայն իր կողմից Կենտրոնական բանկ ներկայացված աշխատանքային ռեժիմի: Արժութային դիլեր-բրոքերը պարտավոր է հայտարարված աշխատանքային ռեժիմի յուրաքանչյուր փոփոխության դեպքում նախապես տեղեկացնել Կենտրոնական բանկին` ներկայացնելով հայտարարություն` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 12-ի:

55. Արժութային դիլեր-բրոքերն իր գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու դեպքում նախապես պետք է տեղեկացնի Կենտրոնական բանկին` ներկայացնելով սույն կանոնակարգի Հավելված 13-ով սահմանված հայտարարությունը: Ընդ որում` եթե արժութային դիլեր-բրոքերի գործունեությունը համաձայն ներկայացված Հավելված 13-ի դադարեցվել է անորոշ ժամկետով, ապա արժութային դիլեր-բրոքերը կարող է գործունեությունը վերսկսել միայն Կենտրոնական բանկին նախապես տեղեկացնելուց հետո` լրացնելով սույն կանոնակարգի Հավելված 13-ի միայն 2-րդ մասը:

56. Համակարգչի, համակարգչային ծրագրի խափանման կամ էլեկտրասնուցման անջատման դեպքում արժութային դիլեր-բրոքերը պարտավոր է անմիջապես դադարեցնել գործունեությունը` այդ մասին տեղեկացնելով Կենտրոնական բանկին` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 13-ի (առանց նշելու գործունեությունը դադարեցնելու պատճառը):

57. Կենտրոնական բանկի կողմից արժութային դիլեր-բրոքերի մոտ տեղադրված համակարգչային ծրագրի խափանման դեպքում (եթե անհրաժեշտություն է առաջացել Կենտրոնական բանկի համապատասխան մասնագետի այցը) Կենտրոնական բանկ է ներկայացվում սույն կանոնակարգի Հավելված 14-ով սահմանված դիմումը:

58. Սույն կանոնակարգի 13-րդ, 54-րդ, 55-րդ և 56-րդ կետերում սահմանված հայտարարությունները պետք է Կենտրոնական բանկ ներկայացվեն Կենտրոնական բանկի ինտերնետային կայքի միջոցով կամ էլեկտրոնային փոստով, իսկ նշված ձևերով ներկայացման անհնարինության դեպքում` թղթային տարբերակով: Էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկատվություն ներկայացնելու դեպքում ներկայացման ժամանակահատված է սահմանվում Կենտրոնական բանկի էլեկտրոնային փոստի սերվերում նշված տեղեկատվության գրանցման ժամանակահատվածը:

59. Կենտրոնական բանկի վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանումը արժութային դիլեր-բրոքերի գործունեության պարզաբանման և մեկնաբանման կարիք ունեցող հարցադրումների վերաբերյալ, ինչպես նաև` առանձին վերահսկողական նպատակներից ելնելով` արժութային դիլեր-բրոքերներից կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ և պարզաբանումներ` ներկայացնելով ծանուցում, որը ստորագրվում է Կենտրոնական բանկի վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի կամ նրան փոխարինող անձի կողմից: Արժութային դիլեր-բրոքերը ծանուցումը ստանալուց հետո ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում (եթե ծանուցման մեջ այլ ժամկետ նշված չէ) ներկայացնում է ծանուցմամբ պահանջվող պարզաբանումները և (կամ) այլ տեղեկությունները: Ծանուցմամբ արժութային դիլեր-բրոքերի լիազոր ներկայացուցիչը կարող է հրավիրվել Կենտրոնական բանկի վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանում` պարզաբանումներ տալու համար:

60. Ծանուցման արդյունքում տրամադրված տեղեկությունները պետք է լինեն ամբողջական և արժանահավատ:

61. Արժութային դիլեր-բրոքերի կողմից ԿԲ ներկայացվող ցանկացած գրության, դիմումի կամ տեղեկանքի վերին ձախ մասում պետք է պարունակվի նշում` արժութային դիլեր-բրոքերի անվանման, լիցենզիայի համարի ու հասցեի մասին:

62. Մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 15-ը արժութային դիլեր-բրոքերային ընկերությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում առաջիկա երեք տարիների իր գործարար ծրագիրը` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 16-ի:

 

ԳԼՈՒԽ 9. 
ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԴԻԼԵՐԱՅԻՆ-ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

63. Արժութային դիլեր-բրոքերները իրենց գործարքները պետք է իրականացնեն համապատասխան ծրագրով ապահովված և սահմանված կարգով գրանցված համակարգչային սարքավորման միջոցով` պահպանելով դրանց օգտագործման ու շահագործման համար սահմանված կանոնները:

64. Արժութային դիլեր-բրոքերների իրականացրած բոլոր գործառնությունները պարտադիր հաշվառվում են նրանց էլեկտրոնային գրանցամատյանում (որը թույլ է տալիս ցանկացած պահի տվյալները արտահանել էքսել ծրագրային համակարգի միջոցով և արտատպել թղթի վրա): Դրանք են.

1) արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործարքները,

2) արժութային դիլեր-բրոքերի սեփականատիրոջ կողմից ավելացված կամ պակասեցված գումարները (շրջանառության միջոցների ավելացում կամ պակասեցում),

3) արտարժույթի դիլեր-բրոքերների գործունեության համար անհրաժեշտ և փաստաթղթերով հիմնավորված ծախսերը, այդ թվում` օրենսդրությամբ սահմանված կարգով պետական բյուջե վճարվող գումարները, ինչպես նաև` ստացված վարկերը (փոխառությունները և այլն),

4) արժութային դիլեր-բրոքերների գործունեության հետ կապված այլ գործառնությունները:

65. Արտարժույթի դիլեր-բրոքերը պարտավոր է հաճախորդին տրամադրել արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործարքի կատարումը և ավարտը հավաստող փաստաթուղթ (անդորրագիր):

66. Արժութային դիլեր-բրոքերի կողմից արտարժույթի վաճառքի մեկանգամյա գործարքի գումարը (այդ թվում` մեկ անձի հետ տարբեր արտարժույթներով իրականացվող մեկանգամյա արտարժույթի վաճառքի գործարքների հանրագումարը` դրամային արտահայտությամբ) չորս հարյուր հազար դրամը գերազանցելու դեպքում այդ գործարքների վերաբերյալ արժութային դիլեր-բրոքերը կազմում և Կենտրոնական բանկի վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանման պահանջով Կենտրոնական բանկ է ներկայացնում օրական հաշվետվություն` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 20-ի: Արժութային դիլեր-բրոքերը պարտավոր է սույն կետով սահմանված յուրաքանչյուր գործարքի դեպքում հաճախորդի անձը հաստատող փաստաթղթի պատճենը, ինչպես նաև սույն կետով սահմանված օրական հաշվետվությունները պահպանել առնվազն 1 տարի:

67. Սույն կանոնակարգի 66-րդ կետով սահմանված պահանջներից խուսափելու կամ դրանք չկատարելու նպատակով չի թույլատրվում արժութային գործարքը բաժանել երկու կամ ավելի մասերի: Արժութային վերահսկողություն իրականացնելու ընթացքում բաժանված գործարքները կարող են դիտարկվել որպես մեկ գործարք:

68. Արժութային դիլեր-բրոքերի աշխատակցի կամ ղեկավարի կողմից իր անձնական գումարներով փոխանակման գործարքներ իրականացնելու դեպքում անդորրագրի վրա լրացվում են աշխատակցի կամ ղեկավարի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները` անկախ գումարի մեծությունից, ընդ որում` արժութային դիլեր-բրոքերի աշխատակցի կամ ղեկավարի կողմից մեկ օրվա ընթացքում տարբեր արժույթներով իրականացված գործարքների հանրագումարը չորս հարյուր հազար դրամը գերազանցելու դեպքում այդ գործարքները ներառվում են սույն կանոնակարգի 66-րդ կետով սահմանված օրական հաշվետվության մեջ:

69. Արժութային դիլեր-բրոքերի աշխատանքն ապահովող կիրառական ծրագրային համակարգում (այսուհետ` Ծրագիր) ելքի կամ մուտքի գործարք գրանցելու դեպքում «Նպատակ» դաշտում կատարվում են հետևյալ գրանցումները.

1) սույն կանոնակարգի 64-րդ կետի 2-րդ ենթակետի դեպքում նշվում է համապատասխանաբար` «Մուտք» կամ «Ելք»,

2) սույն կանոնակարգի 64-րդ կետի 3-րդ ենթակետի դեպքում նշվում է` «Ելք-ծախս» կամ «Մուտք-փոխառության ներգրավում» կամ «Ելք-փոխառության վերադարձ»:

70. Արժութային դիլեր-բրոքերները պարտավոր են մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող շաբաթվա երրորդ աշխատանքային օրը (ներառյալ) Կենտրոնական բանկ ներկայացնել նախորդ շաբաթվա գործարքների ծավալների ու ձևավորված փոխարժեքների մասին արտարժույթի առուվաճառքի վերաբերյալ հաշվետվություն` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 15-ի` ըստ շաբաթվա օրերի: Սույն կանոնակարգի իմաստով հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր շաբաթվա երկուշաբթիից մինչև կիրակի ընկած ժամանակահատվածը, ընդ որում, հաշվետվության մեջ համապատասխան սյունակներում նշվում են հաշվետու ժամանակաշրջանի սկզբի և վերջին օրերի ամսաթվերը:

71. Արժութային դիլեր-բրոքերները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվետվություններ ներկայացնելիս օգտագործում են իրենց իրականացրած արտարժույթի առք ու վաճառքի միջին փոխարժեքները` առանձին առքի և առանձին վաճառքի համար, յուրաքանչյուր արտարժույթի տեսակի գծով, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

ՄՓառք= (ԱԾ1 *Ա Փ1+ԱԾ2 *Ա Փ2+...+ԱԾn *Ա Փn) / (ԱԾ1+ԱԾ2+...+ԱԾn),

ՄՓվաճառք=(ՎԾ1 *Վ Փ1+ՎԾ2 *Վ Փ2+...+ՎԾn *Վ Փn)/(ՎԾ1+ՎԾ2+...+ՎԾn),

 

որտեղ`

ՄՓառք - առքի միջին փոխարժեք,

ՄՓվաճառք - վաճառքի միջին փոխարժեք,

ԱԾi (ՎԾi) - «i»-րդ գործարքի առքի ծավալ,

ԱՓi (ՎՓi) - «i»-րդ գործարքի առքի փոխարժեք,

ՎԾi - «i»-րդ գործարքի վաճառքի ծավալ,

ՎՓi - «i»-րդ գործարքի վաճառքի փոխարժեք,

«i» - փոփոխական թիվ, որը փոխվում է 1-ից «n»:

 

72. Եթե արժութային դիլեր-բրոքերը տեղադրել է Կենտրոնական բանկի պահանջներին բավարարող ծրագիր պարունակող համակարգչային սարքավորում, ապա սույն կանոնակարգի Հավելված 15-ով պահանջվող հաշվետվությունը կլրացվի/կմշակվի ծրագրի կողմից` ավտոմատ կերպով: Հաշվետվությունը պետք է ներկայացվի Կենտրոնական բանկի ինտերնետային կայքի միջոցով կամ էլեկտրոնային փոստով, իսկ այդ ձևերով ներկայացման անհնարինության դեպքում` թղթային տարբերակով:

73. Արժութային դիլեր-բրոքերների կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, ինչպես նաև այլ տեղեկությունները պետք է լինեն արժանահավատ և ամբողջական:

74. Հաշվետվությունը էլեկտրոնային եղանակով ներկայացնելիս` ֆայլը կոդավորվում է: Ֆայլի կոդն ունի հետևյալ կառուցվածքը.

 

Ֆայլի կոդը

 

ԳԼՈՒԽ 10.
ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐ-ԲՐՈՔԵՐԻ ՏԱՐԱԾՔԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

75. Արժութային դիլեր-բրոքերը և արժութային դիլեր-բրոքերի մասնաճյուղը պետք է ունենա իրեն սեփականության իրավունքով պատկանող, անհատույց օգտագործման, վարձակալության (ենթավարձակալության) կամ հավատարմագրային կառավարման իրավունքով իրեն պատկանող առանձնացված տարածք:

76. Արժութային դիլեր-բրոքերը և արժութային դիլեր-բրոքերի մասնաճյուղը պետք է ունենա.

1) Հրդեհի ազդարարման ինքնաշխատ և անվտանգության ահազանգման շուրջօրյա գործուն համակարգ, որի էլեկտրասնուցումը կատարվում է տարբեր աղբյուրներից, որոնցից մեկը կարող է լինել տեղային (լոկալ): Ընդ որում, հրդեհի ազդարարման ինքնաշխատ շուրջօրյա համակարգը պետք է տեղադրված լինի արժութային դիլեր-բրոքերի ամբողջ տարածքում և արժութային դիլեր-բրոքերի գլխամասի համար միացված լինի Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնի «911» ծառայությանը: Արժութային դիլեր-բրոքերի գլխամասի և մասնաճյուղերի տարածքում պետք է տեղադրված լինեն պիտանելիության ժամկետում գտնվող կրակմարիչներ ըստ տարածքի մակերեսի: Անվտանգության ահազանգման շուրջօրյա համակարգը պետք է տեղադրված լինի առնվազն բոլոր արտաքին դռներին և պատուհաններին և միացված լինի ոստիկանության կամ արտոնագրված պահակախմբի համակարգին` հիմնավորված համապատասխան փաստաթղթերով: Եթե արժութային դիլեր-բրոքերը կամ արժութային դիլեր-բրոքերի մասնաճյուղերը գտնվում են ներքին շուրջօրյա պահակային (անվտանգության) ծառայություն կամ անվտանգության ահազանգման շուրջօրյա համակարգ ունեցող տարածքներում, ապա արժութային դիլեր-բրոքերի կամ արժութային դիլեր-բրոքերի մասնաճյուղի տարածքի անվտանգության ահազանգման շուրջօրյա համակարգը պետք է միացված լինի շուրջօրյա պահակային (անվտանգության) ծառայությանը կամ անվտանգության ահազանգման շուրջօրյա համակարգին` հիմնավորված համապատասխան փաստաթղթերով,

2) Էլեկտրասնուցման տարբեր աղբյուրներ, որոնցից առնվազն մեկը պետք է լինի պահուստային: Հիմնական էլեկտրասնուցումը շարքից դուրս գալու դեպքում արժութային դիլեր-բրոքերը պետք է ունենա տեղային էլեկտրասնուցման աղբյուր (գեներատորներ, մարտկոցներ), որոնք բավարար են բնականոն գործունեության ապահովման համար` առանց տեղեկությունների և համակարգի ամբողջականությանը վնաս հասցնելու,

3) Արժութային դիլեր-բրոքերի գործունեության ծավալին և բարդությանը համապատասխան առևտրային, տեղեկատվական և այլ համակարգեր,

4) Կանոնավոր վերահսկողություն տեխնիկական և համակարգչային ծրագրերի նկատմամբ (տեխնիկական և ծրագրային համակարգերը պետք է ժամանակին թարմացվեն):

77. Արժութային դիլեր-բրոքերը, արժութային դիլեր-բրոքերի մասնաճյուղերը կարող են սույն կանոնակարգի 76-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված տեխնիկական հագեցվածության պահանջների փոխարեն ունենալ Բանկերս Բլանկետ Բոնդ (Bankers-Blanket-Bond (այսուհետ` BBB)) ապահովագրության պայմանագիր առնվազն հետևյալ ռիսկերի գծով.

1) Ավազակության, գողության, կողոպուտի, յուրացման, վատնման, խարդախության հետևանքով ընկերության գույքի հափշտակության ռիսկը,

2) Արժութային դիլեր-բրոքերի գույքի կորստի կամ վնասվածքի ռիսկը:

78. Սույն կանոնակարգի 77-րդ կետում նշված ռիսկերի գծով ապահովագրության պայմանագրում ապահովագրական գումարը չի կարող փոքր լինել արժութային դիլեր-բրոքերի ակտիվների 1 տոկոսից:

79. «Բանկերս Բլանկետ Բոնդ (BBB)» ապահովագրություն իրականացնող ոչ ռեզիդենտ ապահովագրական ընկերությունը պետք է ունենա ստորև նշված միջազգային վարկանշային կազմակերպություններից առնվազն մեկի կողմից տրված վարկանիշ, որը պետք է ցածր չլինի.

- Ստանդարտ և Փուրզի «ԲԲԲ» խմբի` - ԲԲԲ-

- Մուդիզի «Բաա» խմբի`                          Բաա3

- Ա.Մ.Բեստի «Բ» խմբի`                           Բ+

- Դաֆֆ և  Ֆելփզի «ԲԲԲ» խմբի`            ԲԲԲ-

- Ֆիտչի «ԲԲԲ» խմբի`                              ԲԲԲ-:

 

ԳԼՈՒԽ 11.
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

80. Սույն կանոնակարգն ուժի մեջ մտնելու պահին գործող արժութային դիլեր-բրոքերները պարտավոր են սույն կանոնակարգն ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ընթացքում Կենտրոնական բանկ ներկայացնել սույն կանոնակարգի 3-րդ կետի 8-13-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերը, ինչպես նաև իրենց տարածքը և տեխնիկական հագեցվածությունը համապատասխանեցնել սույն կանոնակարգի 10-րդ գլխով սահմանված պահանջներին:

 

Հավելված 1
«Արտարժույթի դիլերային-բրոքերային
առուվաճառքի գործառնությունների
լիցենզավորումը և կարգավորումը»
Կանոնակարգ 12-ի

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ`
պարոն ___________________

 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԴԻԼԵՐԱՅԻՆ-ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԻՄՈՒՄ

 

Հարգելի ________________,

Խնդրում եմ տրամադրել արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի լիցենզիա:

 

Հավաստիացնում ենք, որ _________________________________________տարածքը

                                                 (կազմակերպության անվանումը)

 

և տեխնիկական հագեցվածության չափանիշները համապատասխանեցված են Կանոնակարգ 12-ի 10-րդ գլխով սահմանված պահանջներին:

 

Լիցենզավորվող անձի մասին

 

Ներքոնշյալն այն նվազագույն տեղեկատվությունն է, որը Դուք պարտավոր եք ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ

 

1. Լիցենզավորվող անձի տվյալներ
1.1. Լիցենզավորվող անձի անվանումը`
1.2. Կազմակերպական-իրավական ձևը`
1.3. Գտնվելու վայրը`
1.4. Գործունեության վայրը`
1.5. ՀՎՀՀ-ն (ռեզիդենտների համար)`
1.6. Պետական գրանցման վայրը, համարը և ամսաթիվը`
1.7. Հեռախոսահամարը (գործադիր մարմնի ղեկավարի և/կամ նման պարտականություններ կատարող այլ պաշտոնատար անձի)`
1.8. Փոստային հասցեն, որով լիցենզավորվող անձը համաձայն կլինի ստանալ արտարժույթի առուվաճառքի լիցենզիան`
2. Տեղեկություններ այլ անձանց կանոնադրական հիմնադրամում լիցենզավորվող անձի` ձայնի իրավունք տվող մասնակցությունների վերաբերյալ
Կազմակերպության անվանումը, ՀՎՀՀ-ն (ռեզիդենտների համար)   Գտնվելու վայրը   Մասնակցության չափը
(ՀՀ դրամով)
  Մասնակցության չափը (%)
1.      
2.      
       
3. Տեղեկություններ լիցենզավորվող անձի մասնակիցների վերաբերյալ
3.1. Մասնակցություն ունեցող իրավաբանական անձինք
Կազմակերպության անվանումը, ՀՎՀՀ-ն (ռեզիդենտների համար)       Գտնվելու վայրը   Մասնակցության չափը
(ՀՀ դրամով)
  Մասնակցության չափը (%)
1.      
2.      
       
       
       
3.2. Մասնակցություն ունեցող ֆիզիկական անձինք
Անունը, ազգանունը, անձնագրի տվյալները, հանրային ծառայության համարանիշը Աշխատանքի վայրը   Բնակության վայրը     Մասնակցության չափը
(ՀՀ դրամով)
  Մասնակցության չափը (%)
1.        
2.        
         
         
4. Տեղեկություններ կանոնադրական կապիտալում 10 և ավելի տոկոս մասնակցություն ունեցող ֆիզիկական անձ մասնակցի վերաբերյալ
4.1. Նշել վերջին 10 տարվա ընթացքում աշխատանքային գործունեության վերաբերյալ հետևյալ տվյալները.
(ընդ որում, պետք է նշել փաստացի աշխատանքային գործունեության վերաբերյալ տվյալները` անկախ դրանց` աշխատանքային գրքույկում ներառված լինելու կամ չլինելու հանգամանքից):
Աշխատանքի ընդունման և ազատման ժամկետներ Կազմա-
կերպության անվանում
Գտնվելու վայր Հեռախոսա-
համար
Պաշտոն, հիմնական պարտականու-
թյունները
Ազատման հիմքերը Նշագրում կատարեք, եթե աշխատանքային գրքույկում տվյալները ներառված չեն
             
             
             
4.2. Նշեք ներդրման աղբյուրները
4.3. Ներդրվող միջոցների ծագման օրինականության վերաբերյալ բավարար և ամբողջական հիմնավորումներ: (Կենտրոնական բանկի կողմից կարող են լրացուցիչ պահանջվել համապատասխան փաստաթղթեր, տեղեկություններ և այլն):
5. Օրենքի ուժով, կանոնադրությամբ կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով Դուք զրկվե՞լ եք արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառք իրականացնելու իրավունքից: Այո   Ոչ  
«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասներ
6. Արդյո՞ք Դուք (կամ Ձեր հետ փոխկապակցված անձինք) ունեք կամ ունեցել եք ՀՀ տարածքում գործող որևէ բանկի նկատմամբ 30 և ավելի օր ժամկետանց (չմարված) պարտավորություններ. Այո   Ոչ  
«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասներ

 

Աշխատանքային ռեժիմի վերաբերյալ

 

Հայտարարում եմ, որ գործելու եմ հետևյալ աշխատանքային ռեժիմով`

 

Շաբաթվա
օրերը
Աշխատանքային
օրվա սկիզբ
Աշխատանքային
օրվա ավարտ
Ընդմիջում
  Երկուշաբթի      
  Երեքշաբթի      
  Չորեքշաբթի      
  Հինգշաբթի      
  Ուրբաթ      
  Շաբաթ      
  Կիրակի      

 

Աշխատելու եմ շուրջօրյա, առանց ընդմիջման/ընդմիջումով (_____________________)
նշել ժամանակահատվածը
ընդգծել
     
Արժութային դիլեր-բրոքերը չի աշխատելու պաշտոնապես հայտարարված տոնական և սգո օրերին*
   
  *-դաշտը լրացվում է միայն նշված օրերին չաշխատելու դեպքում

 

Աշխատակցի մասին

 

Ներքոնշյալն այն նվազագույն տեղեկատվությունն է, որը Դուք պարտավոր եք ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ

 

1. Անձնական տվյալներ
1.1.Անունը, ազգանունը, հայրանունը  
1.2. Ծննդյան ամսաթիվը (օր/ամիս/տարի)  
1.3. Քաղաքացիությունը  
1.4. Անձնագրի տվյալները  
1.5. Հանրային ծառայությունների համարանիշը  
1.6. Բնակության վայրը (հաշվառված և փաստացի)  
1.7. Հեռախոսահամարը (բնակության վայրի և բջջային)  
1.8. Էլեկտրոնային փոստի հասցեն  
1.9. Մասնագիտական որակավորման վկայականի առկայություն.
առկա է Որակավորող կազմակերպության կողմից տրված վկայական
առկա է Կենտրոնական բանկի կողմից տրված վկայական
կանոնակարգի 18-րդ կետի հիմքով անհրաժեշտ է քննության կազմակերպում
2. Տեղեկություններ այլ անձանց կանոնադրական հիմնադրամում ձայնի իրավունք տվող մասնակցությունների վերաբերյալ
Կազմակերպության անվանումը Գտնվելու
վայրը
Մասնակցության չափը
(ՀՀ դրամով)
Մասնակցության չափը (%)
1.      
2.      
3.      
4.      
3. Աշխատանքային գործունեությունը (վերջին 5 տարվա համար), ընդ որում` պետք է նշել փաստացի աշխատանքային գործունեության վերաբերյալ տվյալները` անկախ դրանց` աշխատանքային գրքույկում ներառված լինելու կամ չլինելու հանգամանքից):
Կազմակերպության
անվանումը
Գտնվելու վայրը Աշխատանքի ընդունման և ազատման ժամկետները Պաշտոնը Պարտակա-
նությունները
Նշագրում կատարեք, եթե աշխատանքային գործունեությունը աշխատանքային գրքույկում ներառված չէ
1.          
2.          
           

 

Հավաստիացնում եմ, որ ներկայացվող փաստաթղթերում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը կարող է հանգեցնել օրենքով սահմանված քրեական կամ վարչական պատասխանատվության:

Համաձայն եմ իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության, ինչպես նաև Կանոնակարգ 12-ի 10-րդ գլխին համապատասխանության որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել Կենտրոնական բանկին:

 

Դիմող` _______________________
             (անուն, ազգանուն) 
Պաշտոնը` ___________________
 Ամսաթիվ` ____________________
օր/ամիս/տարի
Ստորագրություն` ______________

 

Հավելված 2
«Արտարժույթի դիլերային-բրոքերային
առուվաճառքի գործառնությունների
լիցենզավորումը և կարգավորումը»
Կանոնակարգ 12-ի

 

«_____» արժութային դիլեր-բրոքեր

Լիցենզիա թիվ` _____________________

Հասցե` _____________________________

Փոստային հասցե (1)_________________

___________________

1) Լրացվում է այն հասցեն, որով լիցենզավորվող անձը համաձայն կլինի ստանալ լիցենզիան

 

Հեռախոսի համար` __________________

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ`
_________________________

 

ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐ-ԲՐՈՔԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԻՄՈՒՄ

 

Հարգելի _________________,

 

Խնդրում եմ տրամադրել լիցենզիա` արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործունեությունը ____________________________________ վայրում իրականացնելու համար` կապված մասնաճյուղ հիմնելու հետ:

 

Աշխատանքային ռեժիմի վերաբերյալ

 

Հայտարարում եմ, որ գործելու եմ հետևյալ աշխատանքային ռեժիմով`

 

Շաբաթվա
օրերը
Աշխատանքային
օրվա սկիզբ
Աշխատանքային
օրվա ավարտ
Ընդմիջում
  Երկուշաբթի      
  Երեքշաբթի      
  Չորեքշաբթի      
  Հինգշաբթի      
  Ուրբաթ      
  Շաբաթ      
  Կիրակի      

 

Աշխատելու եմ շուրջօրյա, առանց ընդմիջման/ընդմիջումով (_____________________)
նշել ժամանակահատվածը
ընդգծել
     
Արժութային դիլեր-բրոքերը չի աշխատելու պաշտոնապես հայտարարված տոնական և սգո օրերին*
   
  *-դաշտը լրացվում է միայն նշված օրերին չաշխատելու դեպքում

 

Աշխատակցի մասին

 

Ներքոհիշյալն այն նվազագույն տեղեկատվությունն է, որը Դուք պարտավոր եք ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ

 

1. Անձնական տվյալներ
1.1. Անունը, ազգանունը, հայրանունը  
1.2. Ծննդյան ամսաթիվը (օր/ամիս/տարի)  
1.3. Քաղաքացիությունը  
1.4. Անձնագրի տվյալները  
1.5. Հանրային ծառայությունների համարանիշը  
1.6. Բնակության վայրը (հաշվառված և փաստացի)  
1.7. Հեռախոսահամարը (բնակության վայրի և բջջային)  
1.8. Էլեկտրոնային փոստի հասցեն  
1.9. Մասնագիտական որակավորման վկայականի առկայություն.
առկա է Որակավորող կազմակերպության կողմից տրված վկայական
առկա է Կենտրոնական բանկի կողմից տրված վկայական
կանոնակարգի 18-րդ կետի հիմքով անհրաժեշտ է քննության կազմակերպում
2. Տեղեկություններ այլ անձանց կանոնադրական հիմնադրամում ձայնի իրավունք տվող մասնակցությունների վերաբերյալ
Կազմակերպության անվանումը Գտնվելու
վայրը
Մասնակցության չափը
(ՀՀ դրամով)
Մասնակցության
չափը (%)
1.      
2.      
       
       
3. Աշխատանքային գործունեությունը (վերջին 5 տարվա համար), ընդ որում` պետք է նշել փաստացի աշխատանքային գործունեության վերաբերյալ տվյալները` անկախ դրանց` աշխատանքային գրքույկում ներառված լինելու կամ չլինելու հանգամանքից):
Կազմակերպության
անվանումը
Գտնվելու վայրը Աշխատանքի ընդունման և ազատման ժամկետները Պաշտոնը Պարտակա-
նությունները
Նշագրում կատարեք, եթե աշխատանքային գործունեությունը աշխատանքային գրքույկում ներառված չէ
1.          
2.          
           

 

Հայտարարում եմ, որ

նախկինում ներկայացված փաստաթղթերում փոփոխություն չի կատարվել,

կատարվել են այն փոփոխությունները, որոնք կից ներկայացվել են:

 

Հավաստիացնում եմ, որ ներկայացվող փաստաթղթերում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը կարող է հանգեցնել օրենքով սահմանված քրեական կամ վարչական պատասխանատվության:

 

Ես համաձայն եմ իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել Կենտրոնական բանկին:

 

Դիմող` _______________________
             (անուն, ազգանուն) 
Պաշտոնը` ___________________
Ամսաթիվ` ____________________
օր/ամիս/տարի
Ստորագրություն` ______________

 

Հավելված 3
«Արտարժույթի դիլերային-բրոքերային
առուվաճառքի գործառնությունների
լիցենզավորումը և կարգավորումը»
Կանոնակարգ 12-ի

 

«______» արժութային դիլեր-բրոքեր

Լիցենզիա թիվ` _____________________

Հասցե` _____________________________

Փոստային հասցեն (*1)_________________

_________________

1*)- որով լիցենզավորվող անձը համաձայն կլինի ստանալ լիցենզիան

 

Հեռախոսի համար __________________

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ`
_________________________

 

ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐ-ԲՐՈՔԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԴԻՄՈՒՄ` ԿԱՊՎԱԾ ՀԱՍՑԵԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԵՏ

 

Հարգելի ________________,

 

Խնդրում եմ վերաձևակերպել________________________________________

                                       (նշել արժութային դիլեր-բրոքերի անվանումը և լիցենզիան)

 

լիցենզիան` կապված գործունեության հասցեի փոփոխության հետ: Գործունեության նոր հասցեն է`___________________________________________________________

(նշել արժութային դիլեր-բրոքերի գործունեության նոր հասցեն)

 

Հայտարարում եմ, որ.

նախկինում ներկայացված փաստաթղթերում փոփոխություն չի կատարվել,

կատարվել են այն փոփոխությունները, որոնք կից ներկայացվել են:

 

Դիմող` _______________________
             (անուն, ազգանուն) 
Պաշտոնը` ___________________
Ամսաթիվ` ____________________
օր/ամիս/տարի
Ստորագրություն` ______________

 

Հավելված 4
«Արտարժույթի դիլերային-բրոքերային
                                         առուվաճառքի գործառնությունների
                                         լիցենզավորումը և կարգավորումը»
Կանոնակարգ 12-ի


    (Լիցենզիայի դիմերես)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

 

Լիցենզիան տրվել է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
_____ ______________ 20 _ թ.
թիվ ________________ որոշմամբ

 

Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի լիցենզիա թիվ ____
Սույն լիցենզիան տրվում է _____________________________________________

(լիցենզավորված անձի անվանումը, կազմակերպական-իրավական տեսակը)


Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործառնություններ իրականացնելու համար:

 

Գտնվելու վայրը, Գործունեության վայրը`
 Լիցենզիան տրված է անժամկետ:  Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ`
___________________________

 

(Լիցենզիայում փոփոխություններ կատարելու դեպքում համապատասխան որոշման ամսաթիվն ու համարը նշվում են լիցենզիայի դիմերեսի վերին աջ անկյունում:)

 

Հավելված 5
«Արտարժույթի դիլերային-բրոքերային
առուվաճառքի գործառնությունների
լիցենզավորումը և կարգավորումը»
Կանոնակարգ 12-ի

 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԴԻԼԵՐԱՅԻՆ-ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԹԻՎ _____ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐ ԹԻՎ _________

 

Լիցենզիայով նախատեսված աշխատանքներն իրականացնող պատասխանատու անձի (անձանց) մասին

 

Անուն, ազգանուն, հանրային ծառայությունների համարանիշ, իսկ բացակայության դեպքում` անձնագրի տվյալներ
1. _____________________ ______________________________
2. _____________________  ______________________________

 

Սույն ներդիրը ___________________________________________________________

(արժութային դիլեր-բրոքերի անվանումը)

 

Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի թիվ ____________________ լիցենզիայի (տրված _____/______/ 20___թ.) անբաժանելի մասն է:

 

Հաստատում եմ`
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ`
_____ ____________ 20 _ թ.

 

Հավելված 6
«Արտարժույթի դիլերային-բրոքերային
առուվաճառքի գործառնությունների
լիցենզավորումը և կարգավորումը»
Կանոնակարգ 12-ի

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ`
_________________________

 

ԴԻՄՈՒՄ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ

 

Բողոքարկողի անունը, ազգանունը _________________________________________

Բողոքարկողի անձնագրի տվյալները_________________________________________
Բողոքարկողի հանրային ծառայությունների համարանիշը ______________________
Քննության անցկացման օրը, ամիսը, տարեթիվը_______________________________
Որակավորման տեսակը___________________________________________________
Հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն____________________________
________________________________________________________________________
Բողոքարկման պատճառ հանդիսացած խնդրահարույց հարցի նկարագրությունը
________________________________________________________________________
_______________________________________________________________________

 

Դիմող`   «___________» 20  թ.:

 

Հավելված 7
«Արտարժույթի դիլերային-բրոքերային
առուվաճառքի գործառնությունների
լիցենզավորումը և կարգավորումը»
Կանոնակարգ 12-ի

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎ

 

ՎԿԱՅԱԿԱՆ N

Սույն վկայականը տրվում է 
_________________________________________ -ին
անունը, ազգանունը
_____________________________________________________________________
(հանրային ծառայությունների համարանիշ, իսկ բացակայության դեպքում` անձնագրի տվյալներ)
Արժութային դիլեր-բրոքերի աշխատակցի պաշտոնում աշխատելու համար:
Սույն վկայականն ուժի մեջ է մինչև «    » _____________ 20  թ.
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ` ____________________
«     » _______________ 20  թ.

 

Հավելված 8
«Արտարժույթի դիլերային-բրոքերային
առուվաճառքի գործառնությունների
լիցենզավորումը և կարգավորումը»
Կանոնակարգ 12-ի

 

«_____» արժութային դիլեր-բրոքեր

Լիցենզիա թիվ` _____________________

Հասցե` _____________________________

Փոստային հասցեն (*1)_________________

____________________

1) *-որով լիցենզավորվող անձը համաձայն կլինի ստանալ լիցենզիան

 

Հեռախոսի համար __________________

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ`
_________________________

 

ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐ-ԲՐՈՔԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԴԻՄՈՒՄ

 

Հարգելի ________________,

 

Խնդրում եմ վերաձևակերպել___________________________________________

                                                                        (նշել արժութային դիլեր-բրոքերի անվանումը և լիցենզիան)

 

լիցենզիան` կապված

________________________________________________________________

նշել վերաձևակերպման անհրաժեշտության հիմքը

 

Հայտարարում եմ, որ.

նախկինում ներկայացված փաստաթղթերում փոփոխություն չի կատարվել,

կատարվել են այն փոփոխությունները, որոնք կից ներկայացվել են:

 

Դիմող` _______________________
             (անուն, ազգանուն) 
Պաշտոնը` ___________________
Ամսաթիվ` ____________________
օր/ամիս/տարի
Ստորագրություն` ______________

 

Հավելված 9
«Արտարժույթի դիլերային-բրոքերային
առուվաճառքի գործառնությունների
լիցենզավորումը և կարգավորումը»
Կանոնակարգ 12-ի

 

«______» արժութային դիլեր-բրոքեր

Լիցենզիա թիվ` _____________________

Հասցե` _____________________________

Փոստային հասցեն_________________

Հեռախոսի համար __________________

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ`
_________________________

 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԴԻԼԵՐԱՅԻՆ-ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԴԻՄՈՒՄ

 

Խնդրում եմ`

 

Տրամադրել լիցենզիայով նախատեսված աշխատանքներն իրականացնող

պատասխանատու անձի (անձանց) մասին լիցենզիայի ներդիր:

________________________________________________

(աշխատակցի (աշխատակիցների))

 

Վերաձևակերպել լիցենզիայով նախատեսված աշխատանքներն իրականացնող

պատասխանատու անձի (անձանց) մասին լիցենզիայի ներդիրը` կապված

 

_____________________________________________ -ին ներդիրում ընդգրկելու

(աշխատակցի անունը, ազգանունը)

 

_____________________________________________ -ին ներդիրից հանելու հետ:

(աշխատակցի անունը, ազգանունը)

_____________________________________________ -ի անձնագրի տվյալների փոփոխության հետ:

(աշխատակցի անունը, ազգանունը)

 

Աշխատակցի մասին

 

Ներքոհիշյալն այն նվազագույն տեղեկատվությունն է, որը Դուք պարտավոր եք ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ

 

1. Անձնական տվյալներ
1.1. Անունը, ազգանունը, հայրանունը  
1.2. Ծննդյան ամսաթիվը (օր/ամիս/տարի)  
1.3. Քաղաքացիությունը  
1.4. Անձնագրի տվյալները  
1.5. Հանրային ծառայությունների համարանիշը  
1.6. Բնակության վայրը (հաշվառված և փաստացի)  
1.7. Հեռախոսահամարը (բնակության վայրի և բջջային)  
1.8. Էլեկտրոնային փոստի հասցեն  
1.9. Մասնագիտական որակավորման վկայականի առկայություն.
առկա է Որակավորող կազմակերպության կողմից տրված վկայական
առկա է Կենտրոնական բանկի կողմից տրված վկայական
կանոնակարգի 18-րդ կետի հիմքով անհրաժեշտ է քննության կազմակերպում
2. Տեղեկություններ այլ անձանց կանոնադրական հիմնադրամում ձայնի իրավունք տվող մասնակցությունների վերաբերյալ
Կազմակերպության անվանումը Գտնվելու
վայրը
Մասնակցության չափը
(ՀՀ դրամով)
Մասնակցության
չափը (%)
1.      
2.      
       
 
3. Աշխատանքային գործունեությունը (վերջին 5 տարվա համար, ընդ որում, պետք է նշել փաստացի աշխատանքային գործունեության վերաբերյալ տվյալները` անկախ դրանց`աշխատանքային գրքույկում ներառված լինելու կամ չլինելու հանգամանքից):
Կազմակերպության
անվանումը
Գտնվելու վայրը Աշխատանքի ընդունման և ազատման ժամկետները Պաշտոնը Պարտակա-
նությունները
Նշագրում կատարեք, եթե աշխատանքային գործունեությունը աշխատանքային գրքույկում ներառված չէ
1.          
2.          
           

 

Հավաստիացնում եմ, որ ներկայացվող փաստաթղթերում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը կարող է հանգեցնել օրենքով սահմանված քրեական կամ վարչական պատասխանատվության:

Ես համաձայն եմ` իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել Կենտրոնական բանկին:

 

Դիմող` _______________________
             (անուն, ազգանուն) 
Պաշտոնը` ___________________
Ամսաթիվ` ____________________
օր/ամիս/տարի
Ստորագրություն` ______________

 

Հավելված 10
«Արտարժույթի դիլերային-բրոքերային
առուվաճառքի գործառնությունների
լիցենզավորումը և կարգավորումը»
Կանոնակարգ 12-ի

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ`
_________________________

 

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԴԻՄՈՒՄ

 

Հարգելի ________________,

 

Խնդրում եմ վերաձևակերպել իմ որակավորման վկայականը` կապված անձնագրի տվյալների փոփոխության հետ:

 

Էլեկտրոնային փոստի հասցե` ____________________________

 

Դիմող` _______________________
             (անուն, ազգանուն) 
Պաշտոնը` ___________________
Ամսաթիվ` ____________________
օր/ամիս/տարի
Ստորագրություն` ______________

 

Հավելված 11
«Արտարժույթի դիլերային-բրոքերային
առուվաճառքի գործառնությունների
լիցենզավորումը և կարգավորումը»
Կանոնակարգ 12-ի

 

«_________» արժութային դիլեր-բրոքեր

Լիցենզիա թիվ` _____________________

Հասցե` _____________________________

Փոստային հասցեն__________________

Հեռախոսի համար __________________

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Տեղեկացնում ենք Ձեզ, որ արժութային դիլեր-բրոքերը ____/___ /___ /___ -ից

                                  օր  ամիս տարի ժամ

սկսում է իր գործունեությունը:

____________________________________________ ____/____ /____
անուն, ազգանուն, պաշտոնը                                       օր  ամիս  տարի
____________________________
ստորագրություն

 

Հավելված 12
«Արտարժույթի դիլերային-բրոքերային
առուվաճառքի գործառնությունների
լիցենզավորումը և կարգավորումը»
Կանոնակարգ 12-ի

 

«_______» արժութային դիլեր-բրոքեր

Լիցենզիա թիվ` _____________________

Հասցե` ____________________________

Փոստային հասցեն_________________

Հեռախոսի համար __________________

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Տեղեկացնում ենք Ձեզ, որ արժութային դիլեր-բրոքերը ____/___ /___ /___ -ից

                                  օր  ամիս տարի

գործելու է հետևյալ աշխատանքային ռեժիմով`

 

Շաբաթվա
օրերը
Աշխատանքային
օրվա սկիզբ
Աշխատանքային
օրվա ավարտ
Ընդմիջում
  Երկուշաբթի      
  Երեքշաբթի      
  Չորեքշաբթի      
  Հինգշաբթի      
  Ուրբաթ      
  Շաբաթ      
  Կիրակի      

 

Աշխատելու եմ շուրջօրյա` առանց ընդմիջման/ընդմիջումով (_____________________)
նշել ժամանակահատվածը
ընդգծել
     
Արժութային դիլեր-բրոքերը չի աշխատելու պաշտոնապես հայտարարված տոնական և սգո օրերին*
   
  *-դաշտը լրացվում է միայն նշված օրերին չաշխատելու դեպքում

 

_________________________________________ ______/_____ /_____
անուն, ազգանուն, պաշտոնը                                          օր        ամիս     տարի
_______________________
ստորագրություն

 

Հավելված 13
«Արտարժույթի դիլերային-բրոքերային
առուվաճառքի գործառնությունների
լիցենզավորումը և կարգավորումը»
Կանոնակարգ 12-ի

 

«______» արժութային դիլեր-բրոքեր

Լիցենզիա թիվ` _____________________

Հասցե` _____________________________

Փոստային հասցեն__________________

Հեռախոսի համար __________________

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Տեղեկացնում ենք Ձեզ, որ արժութային դիլեր-բրոքերը.
1 *. Դադարեցնում է իր աշխատանքային գործունեությունը (1)`
սկսած ___/_____ /_____/_____-ից
                  օր ամիս  տարի  ժամ
մինչև ___/_____ /_____/_____-ը
                  օր ամիս  տարի  ժամ
անորոշ ժամկետով, և վերսկսելու դեպքում պարտավորվում ենք նախապես տեղեկացնել ՀՀ կենտրոնական բանկին:
2 **. Վերսկսում է իր աշխատանքային գործունեությունը` ___/_____ /_____/_____-ից
                                               օր  ամիս   տարի   ժամ
*)- աշխատանքային գործունեությունը վերսկսելու դեպքում այս դաշտը չի լրացվում,
**)- լրացվում է միայն աշխատանքային գործունեությունը անորոշ ժամկետով դադարեցնելուց հետո վերսկսելու դեպքում:
____________________________________________ ____/_____/_____
անուն, ազգանուն, պաշտոնը                                        օր   ամիս  տարի
_______________________
ստորագրություն

 

Հավելված 14
«Արտարժույթի դիլերային-բրոքերային
առուվաճառքի գործառնությունների
լիցենզավորումը և կարգավորումը»
Կանոնակարգ 12-ի

 

«______» արժութային դիլեր-բրոքեր

Լիցենզիա թիվ` _____________________

Հասցե` _____________________________

Փոստային հասցեն__________________

Հեռախոսի համար __________________

 

ԴԻՄՈՒՄ

 

Տեղեկացնում ենք Ձեզ, որ արժութային դիլեր-բրոքերի համակարգչային ծրագիրը խափանվել է:

Խնդրում ենք տրամադրել համապատասխան մասնագետ:

սկսում է իր գործունեությունը:

____________________________________________ ____/____ /____
անուն, ազգանուն, պաշտոնը                                       օր  ամիս  տարի
____________________________
ստորագրություն

 

Հավելված 15
«Արտարժույթի դիլերային-բրոքերային
առուվաճառքի գործառնությունների
լիցենզավորումը և կարգավորումը»
Կանոնակարգ 12-ի

 

Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի վերաբերյալ հաշվետվություն

 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԴԻԼԵՐԱՅԻՆ-ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Ամսաթիվ (սկիզբ)
Արտարժույթի դիլեր-
բրոքեր
Անվանումը
Գործունեության վայր
Ամսաթիվ (վերջ)
Արտոնագիր   ՀՎՀՀ   Համակարգիչ  
Շաբաթվա
օրերը
Արտարժույթի
տեսակը (ISO կոդը)
Առքի
ծավալը
Առքի
միջին փոխարժեքը
Վաճառքի ծավալը Վաճառքի միջին փոխարժեքը
           
           
           
           
Ընդամենը` ըստ արտարժույթի Արտարժույթի
տեսակը (ISO կոդը)
Առքի
ծավալը
Առքի
միջին փոխարժեքը
Վաճառքի ծավալը Վաճառքի միջին փոխարժեքը
           
           
           
           

 

Յուրաքանչյուր արտարժույթով ներկայացվում է առանձին տեղեկատվություն:

Փոխարժեքի սյունակում լրացվում է օրական միջին կշռված փոխարժեքը` ՀՀ դրամով, իսկ «ընդամենը» բաժնի փոխարժեքի սյունակում նշվում է շաբաթվա միջին կշռված փոխարժեքը:

 

Հավելված 16
«Արտարժույթի դիլերային-բրոքերային
առուվաճառքի գործառնությունների
լիցենզավորումը և կարգավորումը»
Կանոնակարգ 12-ի

 

ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳԻՐԸ, ԴՐԱ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՁԵՎԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Սույն հավելվածը սահմանում է նոր ստեղծվող և գործող արժութային դիլեր-բրոքերային ընկերության, օտարերկրյա արժութային դիլեր-բրոքերային ընկերության մասնաճյուղի երեք տարվա գործարար ծրագրի Կենտրոնական բանկ ներկայացնելու կարգը:

2. Գործարար ծրագիրը ամբողջական փաստաթուղթ է, որի խնդիրներն են.

1) ծառայել շահագրգիռ անձանց (մասնակիցներ, անդամներ, ներդրողներ, ղեկավարներ և այլ շահագրգիռ անձինք)` որպես մի ամփոփ փաստաթուղթ, որով կարող են գնահատվել արժութային դիլեր-բրոքերային ծառայություններ մատուցող անձի գործունեության բնույթը և առանձնահատկությունները,

2) օգնել արժութային դիլեր-բրոքերային ծառայություններ մատուցող անձի ղեկավարներին պարզաբանել, հստակեցնել և հետազոտել արժութային դիլեր-բրոքերային ծառայություններ մատուցող անձի գործունեության զարգացման հնարավոր հեռանկարները, ծառայել արժութային դիլեր-բրոքերային ծառայություններ մատուցող անձի ղեկավարներին` որպես հիմք, որով կարող են գնահատվել արժութային դիլեր-բրոքերային ծառայություններ մատուցող անձի փաստացի գործունեության արդյունքները և արդյունավետությունը,

3) օգնել արժութային դիլեր-բրոքերային ծառայություններ մատուցող անձին հետևողականորեն իրականացնելու նախանշված նպատակները և խնդիրները պլանավորվող ժամանակահատվածում,

4) Կենտրոնական բանկ ներկայացնել արժութային դիլեր-բրոքերային ծառայություններ մատուցող անձի կողմից պլանավորված գործունեությունները, ինչը Կենտրոնական բանկին հնարավորություն կտա գնահատել արժութային դիլեր-բրոքերային ծառայություններ մատուցող անձի գործունեությունը և նրա ընտրած ռազմավարությունը:

3. Գործարար ծրագրի հիմքում դրվում են հետևյալ հիմնական սկզբունքները

1) իրատեսություն (առաջադրված նպատակների և խնդիրների իրականացման բավարար հիմնավորումների առկայություն),

2) գնահատելիություն (կատարման արդյունքների գնահատման հնարավորություն),

3) համահունչություն (ծրագրի առանձին բաժինների և բաժինների գլուխների միջև պատճառահետևանքային կապի, ծրագրի ընդհանուր տրամաբանական ընթացքի առկայություն),

4) կոնկրետություն (վերնագրի` ըստ էության ներկայացում, վերնագրից դուրս ավելորդ տեղեկատվության բացակայություն, խնդիրների` ըստ էության դիտարկում),

5) այլ, նշված սկզբունքներին չհակասող սկզբունքներ:

4. Գործարար ծրագրում ընդգրկված ֆինանսական հաշվետվությունների փաստացի և կանխատեսվող ցուցանիշները ներկայացվում են Կենտրոնական բանկ ներկայացվող վերահսկողական հաշվետվությունների տրամաբանությամբ: Գործարար ծրագրին կից աղյուսակները կազմվում են ցուցանիշների ծրագրային կանխատեսումների հիման վրա: Բոլոր կանխատեսվող ցուցանիշները, բացառությամբ մակրոտնտեսական ցուցանիշների, պետք է հիմնավորված լինեն կոնկրետ հաշվարկներով և արտացոլեն գործարար ծրագրում ամրագրված քաղաքականությունը: Արժութային դիլեր-բրոքերային ընկերությունը, օտարերկրյա արժութային դիլեր-բրոքերային ընկերության մասնաճյուղը գործարար ծրագրի մշակման ժամանակ հիմնական կանխատեսումներն իրականացնելիս կարող են կիրառել նաև սթրես թեստեր:

5. Արժութային դիլեր-բրոքերային ընկերության, օտարերկրյա արժութային դիլեր-բրոքերային ընկերության մասնաճյուղի գործարար ծրագիրը պարունակում է առնվազն սույն Հավելվածով սահմանված գործարար ծրագրի ձևի տվյալները: Գործարար ծրագիրը կարող է ներառել սույն Հավելվածով սահմանված ծրագրի ձևի տվյալներից բացի լրացուցիչ տվյալներ:

6. Արժութային դիլեր-բրոքերային ընկերության, օտարերկրյա արժութային դիլեր-բրոքերային ընկերության մասնաճյուղի ներկայացված գործարար ծրագրի` սույն Հավելվածում նշված ծավալը զգալի չափով գերազանցելու դեպքում լրացուցիչ տվյալները պետք է էական և հիմնավոր դեր կատարեն գործարար ծրագրում:

 

ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐ-ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԵՔ
ՏԱՐՎԱ ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳՐԻ ՁԵՎԸ

 

ԲԱԺԻՆ I
ՆԱԽԱԲԱՆ
(2-3 էջ)

 

ԳԼՈՒԽ 1
ՆԵՐԱԾԱԿԱՆ ԽՈՍՔ
(0.5-1 էջ)

 

1. Ներկայացվում է արժութային դիլեր-բրոքերային ընկերության կառավարման մարմնի դիրքորոշումը նախորդ մեկ տարում արժութային դիլեր-բրոքերային ընկերության փաստացի (բացառությամբ` արժութային դիլեր-բրոքերային ընկերության ստեղծման լիցենզիա ստանալու համար դիմում ներկայացնող կազմակերպության) և պլանավորվող ժամանակաշրջանում հնարավոր զարգացումների ու ընդհանուր ռազմավարության վերաբերյալ:

 

ԳԼՈՒԽ 2
ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐ-ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ
(1-2 էջ)

 

2. Ներկայացվում են արժութային դիլեր-բրոքերային ընկերության մասին ընդհանուր տեղեկություններ, այդ թվում` արժութային դիլեր-բրոքերային ընկերության հիմնադրման ամսաթիվը (բացառությամբ` լիցենզիա ստանալու համար դիմում ներկայացնող կազմակերպության), կազմակերպական-իրավական ձևը, մասնաճյուղերի թիվը և աշխարհագրական տեղաբաշխումը, հայեցողությամբ` այլ տեղեկատվություն: Ներկայացվում է արժութային դիլեր-բրոքերային ընկերության կառուցվածքը սխեմատիկորեն (1 էջ):

 

ԳԼՈՒԽ 3
ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԸ
(0,5-1 էջ)

 

3. Ներկայացվում են արժութային դիլեր-բրոքերային ընկերության գործարար ծրագրի մշակման հիմքում դրված հիմնական ենթադրությունները, մշակող անձի կամ մշակման աշխատանքները կոորդինացնող անձի վերաբերյալ տվյալները (զբաղեցրած պաշտոնը և հեռախոսի համարը):

 

ԲԱԺԻՆ II
ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐ-ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
(2-4 էջ)

 

ԳԼՈՒԽ 4
ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
(0.5 էջ)

 

4. Ներկայացվում է արժութային դիլեր-բրոքերային ընկերության առաքելությունը` հեռանկարային նպատակը, որի համար գոյություն ունի արժութային դիլեր-բրոքերային ընկերությունը:

 

ԳԼՈՒԽ 5
ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
(0,5-1 էջ)

 

5. Նշվում են արժութային դիլեր-բրոքերային ընկերության կողմից ընդունված միջնաժամկետ նպատակներն ըստ առաջնահերթության: Նպատակները կարող են լինել և' քանակական, և' որակական, և' ընդհանրական, սակայն իրատեսական և դրանց կատարման արդյունքների տեսանկյունից` գնահատելի (չափելի):

6. Ներկայացվում է սույն գլխում նշված նպատակների ընտրության հիմնավորումը: Եթե սույն ենթահավելվածի 5-րդ կետում նշված նպատակները վերանայվել են, ապա անհրաժեշտ է ներկայացնել դրանց վերանայման պատճառներն ու հիմնավորումը, եթե չեն վերանայվել` նպատակների` նույնը մնալու հիմնավորումը (բացառությամբ` արժութային դիլեր-բրոքերային ընկերության ստեղծման լիցենզիա ստանալու համար դիմում ներկայացնող կազմակերպության):

 

ԳԼՈՒԽ 6
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
(0,5-1 էջ)

 

7. Հակիրճ նկարագրվում են այն սկզբունքները, որոնցով առաջնորդվում է արժութային դիլեր-բրոքերային ընկերությունն իր քաղաքականությունն իրականացնելիս, այդ թվում` քաղաքականությունը հետևյալ ոլորտներում`

1) հաճախորդների և գործընկերների հետ հարաբերություններում,

2) արժութային դիլեր-բրոքերային ընկերության ղեկավարների և աշխատակիցների հետ հարաբերություններում,

3) արժութային դիլեր-բրոքերային ընկերության ցանկությամբ` այլ ոլորտներում:

 

ԳԼՈՒԽ 7
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(0,5-1,5 էջ)

 

8. Բնութագրվում է արժութային դիլեր-բրոքերային ընկերության հիմնական գործառնությունների և ծառայությունների ոլորտը` պլանավորվող ժամանակաշրջանի համար: Մասնավորապես`

1) գործունեության մեջ զգալի ծավալ կազմող գործարքների և ծառայությունների տեսակները և/կամ ենթատեսակները,

2) ֆինանսական ծառայությունների շուկայի նպատակային հատվածներն ըստ տնտեսության ոլորտների,

3) հաճախորդների հիմնական խմբերն ըստ տարածաշրջանների, ռեզիդենտության, իրավական կարգավիճակի և/կամ այլ չափանիշների:

 

ԲԱԺԻՆ III
ԻՐԱՎԻՃԱԿԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

 

(բացառությամբ` արժութային դիլեր-բրոքերային ընկերության ստեղծման լիցենզիա ստանալու համար դիմում ներկայացնող կազմակերպության)

(5-10 էջ)

 

ԳԼՈՒԽ 8
ՆԱԽՈՐԴ ՊԼԱՆԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
(1-2 էջ)

 

9. Ներկայացվում են`

1) նախորդ պլանային ժամանակաշրջանի նպատակներն ըստ առաջնահերթության,

2) նախորդ պլանային ժամանակաշրջանի խնդիրներն ըստ առաջնահերթության:

 

ԳԼՈՒԽ 9
ՆԱԽՈՐԴ ՊԼԱՆԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

 

10. Ներկայացվում է նախորդ պլանային ժամանակաշրջանի (նախորդ մեկ տարվա) խնդիրների կատարման ընթացքը, բացահայտվում են խնդիրների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հիմնական պատճառները (1-3 էջ):

11. Վերլուծվում է (1-3 էջ) արժութային դիլեր-բրոքերային ընկերության գործունեությունը և դրա վրա նախորդ մեկ տարվա ընթացքում արժութային դիլեր-բրոքերային ընկերության ներքին միջավայրում տեղի ունեցած երևույթների ազդեցությունը, նախորդ մեկ տարվա կանխատեսումների և փաստացի ցուցանիշների (տվյալ տարվա հունվարի 1-ի դրությամբ) շեղումների (եթե շեղումը կազմում է կանխատեսված ցուցանիշի 10% և ավելին) պատճառները, նախատեսված և փաստացի չկատարված միջոցառումների պատճառները հետևյալ կտրվածքով`

1) արժութային դիլեր-բրոքերային ընկերության կապիտալիզացումը.

2) արժութային դիլեր-բրոքերային հիմնական և ոչ հիմնական ծառայությունները.

3) շահութաբերությունը, եկամուտները և ծախսերը.

4) հաճախորդների քանակը, վերջիններիս փոփոխության դինամիկան.

5) կառավարման համակարգը, այդ թվում`

6) կորպորատիվ կառավարման վերաբերյալ ներքին կանոնակարգումը.

7) ներքին հսկողության համակարգը.

8) նախորդ ժամանակաշրջանում առավել կարևոր ռիսկերի ներկայացումը, այդ ռիսկերի գնահատումը և դրանց զսպմանն ուղղված միջոցառումները.

9) տարածքային ստորաբաժանումների տեղաբաշխումը.

10) կադրային քաղաքականությունը. աշխատակիցների թիվը և որակավորումը, աշխատակիցների նկատմամբ որակավորման պահանջները, դրանց փոփոխությունը, աշխատանքի խրախուսման մեխանիզմները.

11) նորամուծություններ (մատուցվող ծառայությունների ցանկում և դրանց մատուցման մեխանիզմներում, տեխնոլոգիաներում, հետազոտությունների կատարումը, վճարահաշվարկային գործիքների կիրառումը), տեխնիկական հագեցվածությունը.

12) մարկետինգային քաղաքականությունը:

12. Վերլուծվում են (1-2 էջ) նախորդ մեկ տարվա ընթացքում արտաքին միջավայրում տեղի ունեցած երևույթների ազդեցությունը արժութային դիլեր-բրոքերային ընկերության քաղաքականության և նրա գործունեության արդյունքների վրա` ըստ հետևյալ ազդեցության ոլորտների`

1) միջազգային շուկաներում.

2) Հայաստանի Հանրապետության տնտեսությունում.

3) Հայաստանի Հանրապետության ֆինանսական հատվածում` մանրամասնելով մրցակիցների վարքագծի ազդեցությունը.

4) օրենսդրական (Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ընդունված իրավական ակտերի և պետական այլ մարմինների կողմից ընդունված իրավական ակտերի) դաշտում:

 

ԳԼՈՒԽ 10
ՈՒԺԵՂ ԵՎ ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐԸ
(1 էջ)

 

13. Գլուխ 9-ում կատարված վերլուծությունից վեր են հանվում և ամփոփ ներկայացվում են արժութային դիլեր-բրոքերային ընկերության ուժեղ և թույլ կողմերը, որոնք դրական կամ բացասական են ազդել նախորդ ժամանակաշրջանի խնդիրների կատարման ընթացքի վրա:

 

ԲԱԺԻՆ IV
ԱՐՏԱՔԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
(1-3 էջ)

 

ԳԼՈՒԽ 11
ԱՐՏԱՔԻՆ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
(1,5-3 էջ)

 

14. Նկարագրել արժութային դիլեր-բրոքերային ընկերության արտաքին միջավայրում արժութային դիլեր-բրոքերային ընկերության կողմից կանխատեսվող հիմնական այն երևույթները, փոփոխությունները և դրանց հետ կապված ռիսկերը, որոնց հետ արժութային դիլեր-բրոքերային ընկերությունը կարող է բախվել պլանավորվող ժամանակաշրջանում: Մասնավորապես`

1) միջազգային շուկաներում. նկարագրել միջազգային շուկաներում տեղի ունեցող իրադարձությունները, որոնք կարող են ազդել արժութային դիլեր-բրոքերային ընկերության գործունեության վրա:

2) Ներքին տնտեսությունում. նկարագրել Հայաստանի Հանրապետության տնտեսությունում տեղի ունեցող քաղաքական և տնտեսական իրադարձությունները, որոնք կարող են ազդել արժութային դիլեր-բրոքերային ընկերության գործունեության վրա:

3) Ֆինանսական շուկաներում. Նկարագրվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսաբանկային հատվածում տեղի ունեցող երևույթների վերաբերյալ սպասումները և դրանց հնարավոր ազդեցությունը արժութային դիլեր-բրոքերային ընկերության գործունեության վրա:

4) Օրենսդրական (Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ընդունված իրավական ակտերի և պետական այլ մարմինների կողմից ընդունված իրավական ակտերի) դաշտում:

15. Վերլուծությունը կատարել միայն վերոհիշյալ ոլորտներում արժութային դիլեր-բրոքերային ընկերության կողմից կանխատեսվող փոփոխությունները, երևույթները արժութային դիլեր-բրոքերային ընկերության գործունեության վրա ազդեցության տեսանկյունից` դիտարկելով դրանք որպես արժութային դիլեր-բրոքերային ընկերության գործունեության զարգացման հնարավորություններ կամ խոչընդոտներ, ռիսկեր, սպառնալիքներ: Խուսափել խիստ վերացական արտահայտություններից: Խուսափել երևույթներ նկարագրելուց` առանց ներկայացնելու արժութային դիլեր-բրոքերային ընկերության վրա դրա հնարավոր ազդեցությունը: Եթե նշված ոլորտներից որևէ մեկում զարգացումները արժութային դիլեր-բրոքերային ընկերության գնահատականներով չեն ազդելու նրա գործունեության վրա (օրինակ` միջազգային շուկաներում տեղի ունեցող երևույթները), ապա հակիրճ նշել դրա պատճառները:

 

ԳԼՈՒԽ 12
ԱՐՏԱՔԻՆ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ
(0,5-1 էջ)

 

16. Գլուխ 11-ում կատարված վերլուծությունից վեր հանել և ամփոփ ներկայացնել արտաքին միջավայրում կանխատեսվող երևույթները որպես արժութային դիլեր-բրոքերային ընկերության համար հետագա զարգացման հնարավորություններ և զարգացմանը խոչընդոտող սպառնալիքներ, վտանգներ, ռիսկեր:

 

ԲԱԺԻՆ V
ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ
(3-5 էջ)

 

ԳԼՈՒԽ 13
ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
(1 էջ)

 

17. Ներկայացվում են պլանավորվող ժամանակահատվածում իրականացվելիք խնդիրները: Խնդիրները պետք է լինեն խիստ կոնկրետ և դրանց կատարման արդյունքների տեսանկյունից` գնահատելի (չափելի): Բոլոր խնդիրները պետք է ուղղված լինեն նպատակներին, բխեն նախորդ ժամանակաշրջանի խնդիրների կատարողականից, արժութային դիլեր-բրոքերային ընկերության թույլ և ուժեղ կողմերից, արտաքին հնարավորություններից և վտանգներից:

 

ԳԼՈՒԽ 14
ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ
(2-4 էջ)

 

18. Ներկայացվում են պլանավորվող ժամանակահատվածում իրականացվելիք խնդիրների լուծման նախատեսվող ուղիները, արժութային դիլեր-բրոքերային ընկերության գործունեության կանխատեսվող արդյունքները: Ընտրված ուղիները պետք է համահունչ լինեն արժութային դիլեր-բրոքերային ընկերության կողմից արդեն վերլուծված և ներկայացված ներքին ուժեղ և թույլ կողմերին, արտաքին հնարավորություններին և սպառնալիքներին` ներկայացնելով թույլ կողմերից խուսափելու և ուժեղ կողմերի կիրառման հնարավորությունները խնդիրների լուծման մեջ:

19. Պլանավորվող ժամանակաշրջանում խնդիրների լուծման ուղիները ներկայացվում են արժութային դիլեր-բրոքերային ընկերության կողմից գործունեության հետևյալ կողմերով` տալով դրանց ընտրության հիմնավորում`

1) կապիտալիզացիայի ուղիները (կապիտալիզացիայի անհրաժեշտ և բավարար մակարդակի ապահովման համար իրականացվելիք միջոցառումների նկարագրությունը և դրանց իրատեսության հիմնավորումը, արտաքին աղբյուրներ, ներքին աղբյուրներ).

2) արժութային դիլեր-բրոքերային հիմնական և ոչ հիմնական ծառայությունների գծով քաղաքականությունը. ծառայությունների կանխատեսվող ծավալները և դրանց կառուցվածքը, հաճախորդների նպատակային խմբերը և միջոցառումները` ուղղված շուկայի այդ հաճախորդների խմբերի գրավմանը և այլն.

3) գործունեության կանխատեսվող ֆինանսական արդյունքները. եկամուտների և ծախսերի կանխատեսվող կառուցվածքը, շահույթ, շահութաբերության ցուցանիշների կանխատեսվող մակարդակները և դրանց հիմնավորումը, շահաբաժինների վճարման քաղաքականություն.

4) կառավարման համակարգի կատարելագործման ուղիները.

5) տարածաշրջանային քաղաքականություն (տարածքային ստորաբաժանումների տեղաբաշխում և վերակազմավորում).

6) կադրային քաղաքականության կատարելագործմանն ուղղված միջոցառումներ.

7) արժութային դիլեր-բրոքերային ընկերության գործառնությունները և ծառայությունները. նախատեսված նոր ծառայությունները, գործիքները, տեխնոլոգիաները (ըստ հաճախորդների, տարածաշրջանների, շուկաների հատվածների, ոլորտների) և միջոցառումները` ուղղված դրանց ապահովմանը (դրանց ներդրման ռեսուրսների հիմնավորումը).

8) մարկետինգային քաղաքականություն. ինչ մարկետինգային տեխնոլոգիաներ է կիրառելու կամ շեշտադրելու բանկը պլանավորված գործունեությունը (ծառայությունների ծավալները ընդլայնելու, նոր գործիքները, ծառայությունները ներդնելու, ծառայությունների որակը բարձրացնելու) ապահովելու, պահանջարկը ուսումնասիրելու ուղղությամբ:

 

ԲԱԺԻՆ VI
ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
(3-5 էջ)

 

ԳԼՈՒԽ 15
ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
(1 էջ)

 

20. Ներկայացնել, թե ինչ կարգով է կատարվում ծրագրի մշակման գործընթացը, ով է կատարում ծրագրի կատարողականի գնահատումը, կատարման հսկողությունը, ինչ գործընթացով է դա իրականացվում:

 

ԳԼՈՒԽ 16
ԾՐԱԳՐԻՆ ԿԻՑ ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐԸ
(5-7 էջ)

 

21. Ներկայացնել սույն ծրագրին կից հետևյալ աղյուսակները`

1) կանխատեսվող հաշվեկշիռը` համաձայն սույն հավելվածի աղյուսակ 1-ի,

2) եկամուտների և ծախսերի կանխատեսումը` համաձայն սույն հավելվածի աղյուսակ 2-ի,

3) կարգավորվող շուկայում կատարվելիք գործարքների վերաբերյալ կանխատեսումներ` համաձայն սույն հավելվածի աղյուսակ 3-ի,

4) կարգավորվող շուկայից դուրս կատարվելիք գործարքների վերաբերյալ կանխատեսումներ` համաձայն սույն հավելվածի աղյուսակ 4-ի,

5) արժութային դիլեր-բրոքերային ծառայություններ մատուցող անձի կառավարման արդյունավետության ցուցանիշների կանխատեսումը` համաձայն սույն հավելվածի աղյուսակ 5-ի:

22. Ծրագրին կից աղյուսակները լրացվում են կիսամյակային կտրվածքով` հետևյալ ամսաթվերի դրությամբ (օրինակ, ենթադրենք, ծրագիրը պետք է ներկայացվի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ 20XX թ. փետրվարի 15-ին)`

1) Փաստացի մեծությունը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ (մեր օրինակում` 20X(X-1) թ. դեկտեմբերի 31),

2) 1-ին պլանավորվող տարվա հուլիսի 1 (մեր օրինակում` 20XX թ. հուլիսի 1),

3) 2-րդ պլանավորվող տարվա հունվարի 1 (մեր օրինակում` 20X(X+1) թ. հունվարի 1),

4) 2-րդ պլանավորվող տարվա հուլիսի 1 (մեր օրինակում` 20X(X+1) թ. հուլիսի 1),

5) 3-րդ պլանավորվող տարվա հունվարի 1 (մեր օրինակում` 20X(X+2) թ. հունվարի 1),

6) 3-րդ պլանավորվող տարվա հուլիսի 1 (մեր օրինակում` 20X(X+2) թ. հուլիսի 1),

7) 4-րդ պլանավորվող տարվա հունվարի 1 (մեր օրինակում` 20X(X+3) թ. հունվարի 1):

 

Աղյուսակ 1.

 

ԿԱՆԽԱՏԵՍՎՈՂ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ

 

ԿԱՆԽԱՏԵՍՎՈՂ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ

(հազ. դրամ)

  Փաստացի մեծությունը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ 1-ին պլանա-
վորվող տարվա հուլիսի 1
2-րդ պլանա-
վորվող տարվա հունվարի 1
2-րդ պլանա-
վորվող տարվա հուլիսի 1
3-րդ պլանա-
վորվող տարվա հունվարի 1
3-րդ պլանա-
վորվող տարվա հուլիսի 1
4-րդ պլանա-
վորվող տարվա հունվարի 1
1.Ակտիվներ              
1) Կանխիկ դրամական միջոցներ և մնացորդներ ՀՀ կենտրոնական բանկում              
2) Պահանջներ բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ              
3) Պահանջներ հաճախորդների նկատմամբ              
4) Շահույթով կամ վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող ֆինանսական ակտիվներ              
5) Վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվներ              
6) Մինչև մարման ժամկետը պահվող ներդրումներ              
7) Ներդրումներ այլ անձանց կանոնադրական կապիտալում              
8) Հիմնական միջոցներ և ոչ նյութական ակտիվներ              
9) Հետաձգված հարկային ակտիվներ              
10) Այլ ակտիվներ              
Ընդամենը` ակտիվներ              
2.Պարտավորություններ և կապիտալ              
1) Պարտավորություններ բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ              
2) Պարտավորություններ հաճախորդների նկատմամբ              
3) Շահույթով կամ վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող ֆինանսական պարտավորություն              
4) Հետաձգված հարկային պարտավորություններ              
5) Պահուստներ              
6) Այլ պարտավորություններ              
Ընդամենը` պարտավորություններ              
3. Կանոնադրական կապիտալ              
4. Էմիսիոն եկամուտ              
5. Պահուստներ`              
1) Գլխավոր պահուստ              
2) Վերագնահատման պահուստներ              
6. Չբաշխված շահույթ (վնաս)              
7. Կապիտալի այլ տարրեր              
Ընդամենը` կապիտալ              
Ընդամենը` պարտավորություններ և կապիտալ              

 

Աղյուսակ 2.

 

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ

 

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ                    

 (հազ. դրամ)

 

 (հազ. դրամ)

ԱՆՎԱՆՈՒՄԸ Փաստացի մեծությունը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ 1-ին պլանա-
վորվող տարվա հուլիսի 1
2-րդ պլանա-
վորվող տարվա հուն-
վարի 1
2-րդ պլանա-
վորվող տարվա հուլիսի 1
3-րդ պլանա-
վորվող տարվա հուն-
վարի 1
3-րդ պլանա-
վորվող տարվա հուլիսի
1
4-րդ պլա-
նավոր-
վող տարվա հունվարի 1
1. Տոկոսային և նմանատիպ եկամուտներ              
2. Տոկոսային և նմանատիպ ծախսեր              
3. Զուտ տոկոսային և նմանատիպ եկամուտ              
4. Կոմիսիոն և այլ վճարների տեսքով եկամուտներ              
5. Կոմիսիոն և այլ վճարների տեսքով ծախսեր              
6.Ստացված զուտ կոմիսիոն և այլ վճարներ              
               
7. Եկամուտ շահաբաժիններից              
8. Զուտ եկամուտ առևտրային գործառնություններից              
9. Այլ գործառնական եկամուտներ              
10. Գործառնական եկամուտներ              
11. Զուտ մասհանումներ ակտիվների հնարավոր կորուստների պահուստներին              
12. Ընդհանուր վարչական ծախսեր              
13. Այլ գործառնական ծախսեր              
14. Այլ անձանց կանոնադրական կապիտալում ներդրումներից զուտ շահույթ (վնաս)              
15.Շահույթը (վնասը) մինչև հարկումը              
16. Շահութահարկի գծով ծախս (փոխհատուցում)              
17. Ժամանակաշրջանի շահույթ (վնաս)              
18. Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող բազային շահույթ (վնաս)              
19. Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող նոսրացված շահույթ (վնաս)              

 

Աղյուսակ 3.

 

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԿԱՏԱՐՎԵԼԻՔ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ

 

(հազ. դրամ)

ՑՈՒՑԱՆԻՇԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ՓԱՍՏԱՑԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ԱՌԱՋԻԿԱ ՏԱՐԻՆԵՐ
1-ԻՆ 2-ՐԴ 3-ՐԴ
1. ԻՐ ԿԱՄ ՀԱՃԱԽՈՐԴԻ ԱՆՈՒՆԻՑ ԵՎ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՀԱՇՎԻՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ        
2. ԻՐ ՀԱՇՎԻՆ ԵՎ ԻՐ ԱՆՈՒՆԻՑ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ        
ԸՆԴԱՄԵՆԸ        

 

Աղյուսակ 4.

 

ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅԻՑ ԴՈՒՐՍ ԿԱՏԱՐՎԵԼԻՔ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ

 

(հազ. դրամ)

ՑՈՒՑԱՆԻՇԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ՓԱՍՏԱՑԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ԱՌԱՋԻԿԱ ՏԱՐԻՆԵՐ
1-ԻՆ 2-ՐԴ 3-ՐԴ
1. ԻՐ ԿԱՄ ՀԱՃԱԽՈՐԴԻ ԱՆՈՒՆԻՑ ԵՎ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՀԱՇՎԻՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ        
2. ԻՐ ՀԱՇՎԻՆ ԵՎ ԻՐ ԱՆՈՒՆԻՑ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ        
ԸՆԴԱՄԵՆԸ        

Աղյուսակ 5.

 

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ

 

ՑՈՒՑԱՆԻՇԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ՓԱՍՏԱՑԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽՈՐԴ  ՏԱՐՎԱ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ԱՌԱՋԻԿԱ ՏԱՐԻՆԵՐ
1-ԻՆ 2-ՐԴ 3-ՐԴ
1. ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ` ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹ/ ՀԱՄԱԽԱՌՆ ԾԱԽՍԵՐ        
2. ՇԱՀՈՒԹԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ԱԿՏԻՎՆԵՐԻ` ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹ/ՀԱՄԱԽԱՌՆ ԱԿՏԻՎՆԵՐ        
3. ՇԱՀՈՒԹԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ԿԱՊԻՏԱԼԻ` ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹ/ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՊԻՏԱԼ        
4. ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ`        
1) ՎԱՐՉԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿ 1        
2) ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿ 2        
3) ՎԱՐՉԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԻՎ/ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿ        
5. ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ`        
1) ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿ        
2) ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹ/ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿ        
6. ԿԱԴՐԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ`ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾԱԽՍԵՐ/ՎԱՐՉԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿ        
7. ԿԱԴՐԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ`ՎԱՐՉԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ/ ՎԱՐՉԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿ        
8. ՎԱՃԱՌՔԻ ԽԹԱՆՈՒՄ`ԳՈՎԱԶԴԻ ԾԱԽՍԵՐ/ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱԽՍԵՐ        
9. ԱՅԼ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ` ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐ-
ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԻ ՀԱՅԵՑՈՂՈՒԹՅԱՄԲ
       

 

1. ՎԱՐՉԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐ ԵՆ ՀԱՄԱՐՎՈՒՄ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐ-ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԻ ԲՈՒՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂԱԿԻՈՐԵՆ ԱՌՆՉՎՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ:

2. ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐ ԵՆ ՀԱՄԱՐՎՈՒՄ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐ-ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԻ ԲՈՒՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂԱԿԻՈՐԵՆ ՉԱՌՆՉՎՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ (ՕՐԻՆԱԿ` ՀԱՎԱՔԱՐԱՐ, ՎԱՐՈՐԴ):

 

Հավելված 17
«Արտարժույթի դիլերային-բրոքերային
առուվաճառքի գործառնությունների
լիցենզավորումը և կարգավորումը»
Կանոնակարգ 12-ի

 

ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳԻՐԸ, ԴՐԱ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՁԵՎԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Սույն հավելվածը սահմանում է Հայաստանի Հանրապետության արժութային դիլեր-բրոքերային ընկերության մասնաճյուղի երկու տարվա գործարար ծրագրի` Կենտրոնական բանկ ներկայացնելու կարգը:

2. Գործարար ծրագիրը ամբողջական փաստաթուղթ է, որի խնդիրներն են

1) ծառայել շահագրգիռ անձանց (մասնակիցներ, անդամներ, ներդրողներ, ղեկավարներ և այլ շահագրգիռ անձինք)` որպես մի ամփոփ փաստաթուղթ, որով կարող են գնահատվել արժութային դիլեր-բրոքերային ծառայություններ մատուցող անձի գործունեության բնույթը և առանձնահատկությունները,

2) օգնել արժութային դիլեր-բրոքերային ծառայություններ մատուցող անձի ղեկավարներին պարզաբանել, հստակեցնել և հետազոտել արժութային դիլեր-բրոքերային ծառայություններ մատուցող անձի գործունեության զարգացման հնարավոր հեռանկարները, ծառայել արժութային դիլեր-բրոքերային ծառայություններ մատուցող անձի ղեկավարներին` որպես հիմք, որով կարող են գնահատվել արժութային դիլեր-բրոքերային ծառայություններ մատուցող անձի փաստացի գործունեության արդյունքները և արդյունավետությունը,

3) օգնել արժութային դիլեր-բրոքերային ծառայություններ մատուցող անձին հետևողականորեն իրականացնելու նախանշված նպատակները և խնդիրները պլանավորվող ժամանակահատվածում,

4) Կենտրոնական բանկ ներկայացնել արժութային դիլեր-բրոքերային ծառայություններ մատուցող անձի կողմից պլանավորված գործունեությունները, ինչը Կենտրոնական բանկին հնարավորություն կտա գնահատել արժութային դիլեր-բրոքերային ծառայություններ մատուցող անձի գործունեությունը և նրա ընտրած ռազմավարությունը:

3. Գործարար ծրագրի հիմքում դրվում են հետևյալ հիմնական սկզբունքները

1) իրատեսություն (առաջադրված նպատակների և խնդիրների իրականացման բավարար հիմնավորումների առկայություն),

2) գնահատելիություն (կատարման արդյունքների գնահատման հնարավորություն),

3) համահունչություն (ծրագրի առանձին բաժինների և բաժինների գլուխների միջև պատճառահետևանքային կապի, ծրագրի ընդհանուր տրամաբանական ընթացքի առկայություն),

4) կոնկրետություն (վերնագրի` ըստ էության ներկայացում, վերնագրից դուրս ավելորդ տեղեկատվության բացակայություն, խնդիրների` ըստ էության դիտարկում),

5) այլ, նշված սկզբունքներին չհակասող սկզբունքներ:

4. Գործարար ծրագրում ընդգրկված ֆինանսական հաշվետվությունների փաստացի և կանխատեսվող ցուցանիշները ներկայացվում են Կենտրոնական բանկ ներկայացվող վերահսկողական հաշվետվությունների տրամաբանությամբ: Գործարար ծրագրին կից աղյուսակները կազմվում են ցուցանիշների ծրագրային կանխատեսումների հիման վրա: Բոլոր կանխատեսվող ցուցանիշները, բացառությամբ մակրոտնտեսական ցուցանիշների, պետք է հիմնավորված լինեն կոնկրետ հաշվարկներով և արտացոլեն գործարար ծրագրում ամրագրված քաղաքականությունը: Արժութային դիլեր-բրոքերային ընկերությունը, օտարերկրյա արժութային դիլեր-բրոքերային ընկերության մասնաճյուղը գործարար ծրագրի մշակման ժամանակ հիմնական կանխատեսումներն իրականացնելիս կարող են կիրառել նաև սթրես թեստեր:

5. Արժութային դիլեր-բրոքերային ընկերության մասնաճյուղի գործարար ծրագիրը պարունակում է առնվազն սույն Հավելվածով սահմանված գործարար ծրագրի ձևի տվյալները: Գործարար ծրագիրը կարող է ներառել սույն Հավելվածով սահմանված ծրագրի ձևի տվյալներից բացի լրացուցիչ տվյալներ:

 

ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐ-ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԿՈՒ ՏԱՐՎԱ ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳՐԻ ՁԵՎԸ

 

ԲԱԺԻՆ 1.
Ընդհանուր դրույթներ

 

1. Ներկայացվում են արժութային դիլեր-բրոքերային ընկերության մասնաճյուղի մասին ընդհանուր տեղեկություններ, այդ թվում`

1) ստեղծվող մասնաճյուղի անվանումը և գտնվելու վայրը,

2) հիմնադիր արժութային դիլեր-բրոքերային ընկերության կողմից նոր մասնաճյուղի ստեղծման նախադրյալները, նպատակները,

3) մասնաճյուղի ակնկալվող դերն ու նշանակությունը արժութային դիլեր-բրոքերային ընկերության ընդհանուր գործունեության համատեքստում:

2. Այս բաժնում ներկայացվում են նաև արժութային դիլեր-բրոքերային ընկերության մասնաճյուղի ծրագրի մշակման հիմքում դրված հիմնական ենթադրությունները, մշակող անձի կամ մշակման աշխատանքները կոորդինացնող անձի վերաբերյալ տվյալներ (զբաղեցրած պաշտոնը, հեռախոսի համարը):

 

ԲԱԺԻՆ 2.
Մասնաճյուղի գործունեության հիմնական ուղղությունները

 

3. Այս բաժնում ներկայացվում են

1) արժութային դիլեր-բրոքերային ծառայությունների այն տեսակները, որոնք մասնաճյուղը նախատեսում է մատուցել,

2) արժութային դիլեր-բրոքերային ընկերության կողմից մասնաճյուղին տրված լիազորությունների շրջանակները, դրանց ակնկալվող հետագա փոփոխությունները, մասնաճյուղի զարգացման հեռանկարները:

 

ԲԱԺԻՆ 3.
ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ, ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

 

4. Այս բաժնում ներկայացվում են

1) մասնաճյուղի սպասարկման տարածքը, պոտենցիալ հաճախորդների շրջանակը,

2) նպատակային շուկայում մասնաճյուղի պոտենցիալ մրցակիցները.

3) մասնաճյուղի հարաբերական առավելությունը և թերությունները մասնաճյուղի հիմնական մրցակիցների նկատմամբ (օրինակ` սպասարկման որակ և այլն), մասնաճյուղի կողմից սպասարկվող տարածքում մասնաճյուղի մրցունակության գնահատման արդյունքները, մրցակցությանը դիմակայելու մեթոդները,

 

ԲԱԺԻՆ 4.
ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՆԵՐՔԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ, ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

5. Այս բաժնում ներկայացվում են

1) մասնաճյուղի ներքին կազմակերպական կառուցվածքը (սխեմատիկ տեսքով), կառուցվածքային ստորաբաժանումների անվանումներն ու հիմնական ֆունկցիաները, դրանց միջև փոխհարաբերությունները, մասնաճյուղի աշխատակիցների քանակը,

2) մասնաճյուղի ղեկավարների իրավունքներն ու պարտականությունները,

3) մասնաճյուղի ներքին հսկողության համակարգը,

4) արժութային դիլեր-բրոքերային ընկերության գլխամասի և մասնաճյուղի միջև տեղեկատվական հոսքերը` ներառյալ հաշվետվական համակարգը,

5) մասնաճյուղում ներքին աուդիտի իրականացման հաճախականությունը և շրջանակները,

6) այն բոլոր ընթացակարգերը և միջոցառումները, որոնք ուղղված են ապահովելու մասնաճյուղի գործունեության համապատասխանեցումը ՀՀ օրենքների, այլ իրավական ակտերի, ինչպես նաև արժութային դիլեր-բրոքերային ընկերության գործունեությունը կարգավորող ներքին ակտերի (քաղաքականություն, կարգեր և այլ) պահանջներին,

7) մասնաճյուղի հաճախորդների բողոքներին արձագանքելու միջոցառումները:

 

ԲԱԺԻՆ 5.
ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ԾՐԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

6. Այս բաժնում նկարագրվում է մասնաճյուղի ծրագրի իրագործմանը հետևելու գործընթացը, ծրագրում փոփոխություններ կատարելու կարգը:

 

ԲԱԺԻՆ 6.
ԾՐԱԳՐԻՆ ԿԻՑ ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐ

 

7. Ներկայացնել սույն ծրագրին կից հետևյալ աղյուսակները`

1) մասնաճյուղի հաշվեկշռի կանխատեսումները` համաձայն սույն հավելվածի աղյուսակ 1-ի,

2) մասնաճյուղի եկամուտների և ծախսերի կանխատեսումները` համաձայն սույն հավելվածի աղյուսակ 2-ի:

 

Աղյուսակ 1.

 

ԿԱՆԽԱՏԵՍՎՈՂ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ

(հազ. դրամ)

  Փաստացի մեծությունը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ 1-ին պլա-
նավորվող տարվա հուլիսի 1
2-րդ պլա-
նավորվող տարվա հունվարի 1
2-րդ պլա-
նավորվող տարվա հուլիսի 1
3-րդ պլա-
նավորվող տարվա հունվարի 1
Ակտիվներ          
Կանխիկ դրամական միջոցներ          
Պահանջներ բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ          
Պահանջներ հաճախորդների նկատմամբ          
Շահույթով կամ վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող ֆինանսական ակտիվներ          
Վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվներ          
Մինչև մարման ժամկետը պահվող ներդրումներ          
Ներդրումներ այլ անձանց կանոնադրական կապիտալում          
Հիմնական միջոցներ և ոչ նյութական ակտիվներ          
Հետաձգված հարկային ակտիվներ          
Այլ ակտիվներ          
Ընդամենը` ակտիվներ          
           
Պարտավորություններ          
Պարտավորություններ բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ          
Պարտավորություններ հաճախորդների նկատմամբ          
Շահույթով կամ վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող ֆինանսական պարտավորություն          
Հետաձգված հարկային պարտավորություններ          
Պահուստներ          
Այլ պարտավորություններ          
Ընդամենը` պարտավորություններ          

 

 

Աղյուսակ 2

 

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ

(հազ. դրամ)

ԱՆՎԱՆՈՒՄԸ Փաստացի
մեծությունը
նախորդ
տարվա
դեկտեմ-
բերի 31-ի դրությամբ
1-ին պլանա-
վորվող տարվա հուլիսի 1
2-րդ պլանա-
վորվող տարվա հուն-
վարի 1
2-րդ պլանա-
վորվող տարվա հուլիսի 1
3-րդ պլա-
նավորվող տարվա հունվարի 1
Տոկոսային և նմանատիպ եկամուտներ          
Տոկոսային և նմանատիպ ծախսեր          
Զուտ տոկոսային և նմանատիպ եկամուտ          
           
Կոմիսիոն և այլ վճարների տեսքով եկամուտներ          
Կոմիսիոն և այլ վճարների տեսքով ծախսեր          
Ստացված զուտ կոմիսիոն և այլ վճարներ          
           
Զուտ եկամուտ առևտրային գործառնություններից          
Այլ եկամուտ          
Զուտ մասհանումներ ակտիվների հնարավոր կորուստների պահուստներին          
Ընդհանուր վարչական ծախսեր          
Այլ ծախսեր          
Շահույթը (եկամուտների և ծախսերի տարբերություն)          

 

Հավելված 18
«Արտարժույթի դիլերային-բրոքերային
առուվաճառքի գործառնությունների
լիցենզավորումը և կարգավորումը»
Կանոնակարգ 12-ի

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐ-ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐ-ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Փոխկապակցվածության հիմքը (Այստեղ նշվում են այն անձի մասին տվյալներ, որի միջոցով իրավաբանական անձը հանդիսանում է փոխկապակցված անձ)
Սույն տեղեկանքի լրացման ժամանակ միևնույն ընտանիքի անդամ են համարվում ծնողները, ամուսինը և երեխաները:
Անձի անվանումը (անունը, ազգանունը, անձնագրի տվյալներ)______________________________________
2. Փոխկապակցված իրավաբանական անձի (կազմակերպության) մասին տվյալներ
2.1. Անվանումը __________________________________________________________________
2.2. Գտնվելու վայրը
2.3. Գրանցման ամսաթիվը ________ վայրը _________ համարը__________________________
                                          օր/ամիս/տարի
2.4. Փոխկապակցվածության տեսակ._______________________________________________
3. Տեղեկություններ փոխկապակցված իրավաբանական անձի նշանակալից մասնակիցների վերաբերյալ (ԿԲ կողմից կարող են լրացուցիչ պահանջվել
3.1 կետում նշված կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունները)
3.1. Ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 10 և ավելի տոկոս ունեցող իրավաբանական անձինք.
Կազմակերպության անվանումը    Գտնվելու վայրը   Մասնակցության չափը (դրամով)   Մասնակցության չափը (%)
       
       
       
       
       
3.2. Ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 10 և ավելի տոկոս ունեցող ֆիզիկական անձինք
Անունը, ազգանունը,
անձնագրի համարը,
  Բնակության վայրը   Մասնակցության չափը (դրամով)   Մասնակցության
չափը (%)
       
       
       
       
       
4. Տեղեկություններ փոխկապակցված իրավաբանական անձի ղեկավարների (խորհրդի նախագահի և անդամների, գործադիր տնօրենի և գլխավոր հաշվապահի) վերաբերյալ
Անունը, ազգանունը, անձնագրի տվյալները   Պաշտոնը   Կազմակերպությունում
աշխատելու տարիները
(որոնցից` նշված պաշտոնում)
1.    
2.    
     
     
     
 
5. Այլ տեղեկատվություն
5.1 Արդյո՞ք փոխկապակցված իրավաբանական անձն ունի 30 և ավելի օր ժամկետանց (չմարված) պարտավորություններ: Այո Ոչ
«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասները:
5.2 Այլ` Ձեր կարծիքով կարևոր տեղեկատվություն
6. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական և վարչական պատասխանատվության:
Ես համաձայն եմ` իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել Կենտրոնական բանկին:
Արժութային դիլեր-բրոքերային ընկերության
կառավարման մարմնի իրավասու անձի
անունը, ազգանունը անունը, ազգանունը
__________________________________________
Ստորագրություն_______________ Ամսաթիվ______________________
օր/ամիս/տարի

 

Հավելված 19
«Արտարժույթի դիլերային-բրոքերային
առուվաճառքի գործառնությունների
լիցենզավորումը և կարգավորումը»
Կանոնակարգ 12-ի

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐ-ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐ-ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Փոխկապակցվածության հիմքը (այստեղ նշվում է այն անձի մասին տվյալներ, որի միջոցով ֆիզիկական անձը հանդիսանում է փոխկապակցված անձ)
Սույն տեղեկանքի լրացման ժամանակ միևնույն ընտանիքի անդամ են համարվում ծնողները, ամուսինը և երեխաները:
Անձի անվանումը, (անունը, ազգանունը, անձնագրի տվյալները) _____________________________________
2. Փոխկապակցված ֆիզիկական անձի տվյալներ
2.1. Անունը, ազգանունը _______________________________________________________
2.2. Բնակության վայրը
2.3.Անձնագրի տվյալները ________________ __________________________
2.4 Փոխկապակցվածության տեսակ ___________________________________________________
3. Այլ տեղեկատվություն
3.1. Արդյո՞ք ֆիզիկական անձն ունի 30 և ավելի օր ժամկետանց (չմարված) պարտավորություններ: Այո Ոչ
«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասները:
3.2 Այլ` Ձեր կարծիքով կարևոր տեղեկատվություն
4. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական և վարչական պատասխանատվության: Ես համաձայն եմ` իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել Կենտրոնական բանկին:
Արժութային դիլեր-բրոքերային ընկերության
կառավարման մարմնի իրավասու անձի
անունը, ազգանունը/ղեկավար
_____________________________________________
Ստորագրություն_______________ Ամսաթիվ______________________
                      օր/ամիս/տարի

 

Հավելված 20
«Արտարժույթի դիլերային-բրոքերային
առուվաճառքի գործառնությունների
լիցենզավորումը և կարգավորումը»
Կանոնակարգ 12-ի

 

Չորս հարյուր հազար դրամը գերազանցող գործարքների վերաբերյալ հաշվետվություն

 

Ամսաթիվ  
Արժութային դիլեր-
բրոքերի անվանումը
 
Գործունեության վայրը  
Լիցենզիայի համարը  
ՀՎՀՀ  
Հ/Հ Հաճախորդ Արտարժույթի
տեսակը (ISO կոդը)
Գործարքի տեսակը (առք/ վաճառք) Փոխար-
ժեքը
Գործարքի գումարը ՀՀ դրամով
Անուն, ազգանուն Անձնագրի համար/ ՀԾՀ
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
04.05.2007
N 135-Ն
Որոշում