ԻՐՏԵԿ |
Մինչև Հայաստանի Հանրապետության սահմանադրության ընդունումը` 13.07.1995 թվականը, դադարեցվում է սույն սահմանադրության այն դրույթների գործողությունը, որոնք հակասում են «Հայաստանի անկախության մասին» հռչակագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից ընդունված օրենքներին: Սույն սահմանադրության գործողությունը ամբողջությամբ դադարել է 13.07.1995 թվականից` 05.07.95 Սահմանադրություն: |
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
(ՀԻՄՆԱԿԱՆ ՕՐԵՆՔ)
(Ընդունված է Հայաստանի Հանրապետության իններորդ գումարման Գերագույն խորհրդի արտահերթ յոթերորդ նստաշրջանում 1978 թվականի ապրիլի 14-ին)
Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը, որ կատարեցին Ռուսաստանի բանվորներն ու գյուղացիները` Վ. Ի. Լենինի գլխավորած կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ, հայ ժողովրդի համար, ինչպես և երկրի մյուս ժողովուրդների համար, նշանավորեց պատմական շրջադարձ, որից սկսվեց նրա նոր պատմությունը` սոցիալական և ազգային վերածնունդը, նրա սոցիալիստական պետականության հաստատումը:
Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակի և խորհուրդների իշխանության հաստատման շնորհիվ մեր երկրի աշխատավորները, կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ, իրականացրին արմատական սոցիալ-տնտեսական վերափոխումներ, պաշտպանեցին սոցիալիզմի նվաճումները և կառուցեցին զարգացած սոցիալիստական հասարակարգ` աշխատանքի մարդկանց իսկական ազատության հասարակարգ, որում ստեղծված են հզոր արտադրողական ուժեր, անշեղորեն բարձրանում է ժողովրդի բարեկեցությունը և կուլտուրան, ամրապնդվում է բանվոր դասակարգի, կոլտնտեսային գյուղացիության և ժողովրդական մտավորականության անխորտակելի դաշինքը:
Հայաստանի Հանրապետությունը իրավահավասար հանրապետություն է Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության կազմում, որը մարմնավորում է խորհրդային ժողովրդի պետական միասնությունը, համախմբում է բոլոր ազգերին և ազգություններին համատեղ կոմունիզմ կառուցելու համար:
Ղեկավարվելով կոմունիզմի վեհ իդեալներով և համապատասխան ԽՍՀ Միության սահմանադրությանը (հիմնական օրենքին), որը վավերագրեց ԽՍՀՄ հասարակարգի և քաղաքականության հիմունքները, սահմանեց քաղաքացիների իրավունքները, ազատությունները և պարտականությունները, սոցիալիստական համաժողովրդական պետության կազմակերպման սկզբունքներն ու նպատակները, - Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հռչակում է սույն սահմանադրությունը:
I. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՐԳԻ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 1
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍԻՍՏԵՄԸ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունը, սոցիալիստական համաժողովրդական պետություն է, որն արտահայտում է հանրապետության բանվորների, գյուղացիների և մտավորականության, բոլոր ազգությունների աշխատավորների կամքն ու շահերը:
Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում ամբողջ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդը պետական իշխանությունն իրականացնում է պատգամավորների խորհուրդների միջոցով, որոնք Հայաստանի Հանրապետության քաղաքական հիմքն են:
Մյուս բոլոր պետական մարմինները ենթակա են պատգամավորների խորհուրդների վերահսկողությանը և հաշվետու են նրանց:
Հոդված 3. Խորհրդային պետության կազմակերպումը և գործունեությունը կառուցվում են դեմոկրատական ցենտրալիզմի սկզբունքին համապատասխան` պետական իշխանության բոլոր մարմինների ընտրովիությունը վարից վեր, նրանց հաշվետու լինելը ժողովրդին, վերադաս մարմինների որոշումների պարտադիր լինելը ստորադաս մարմինների համար: Դեմոկրատական ցենտրալիզմը միասնական ղեկավարումը զուգակցում է տեղերում հանդես բերվող նախաձեռնության և ստեղծագործական ակտիվության հետ, հանձնարարված գործի համար յուրաքանչյուր պետական մարմնի և պաշտոնատար անձի պատասխանատվության հետ:
Հոդված 4. Խորհրդային պետությունը, նրա բոլոր մարմինները գործում են սոցիալիստական օրինականության հիման վրա, ապահովում են իրավակարգի, հասարակության շահերի, քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանությունը:
Պետական և հասարակական կազմակերպությունները, պաշտոնատար անձինք պարտավոր են պահպանել ԽՍՀՄ սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և խորհրդային օրենքները:
Հոդված 5. Պետական կյանքի առավել կարևոր հարցերը հանձնվում են համաժողովրդական քննարկման, ինչպես նաև դրվում համաժողովրդական քվեարկության (ռեֆերենդումի):
Հոդված 6. Խորհրդային հասարակության ղեկավար և ուղղություն տվող ուժը, նրա քաղաքական սիստեմի, պետական ու հասարակական կազմակերպությունների միջուկը Խորհրդային Միության կոմունիստական կուսակցությունն է: ՍՄԿԿ-ն գոյություն ունի ժողովրդի համար և ծառայում է ժողովրդին:
Զինված մարքս-լենինյան ուսմունքով` կոմունիստական կուսակցությունը սահմանում է հասարակության զարգացման գլխավոր հեռանկարը, ԽՍՀՄ ներքին և արտաքին քաղաքականության գիծը, ղեկավարում է խորհրդային ժողովրդի մեծ ստեղծարար գործունեությունը, պլանաչափ, գիտականորեն հիմնավորված բնույթ է տալիս կոմունիզմի հաղթանակի համար նրա պայքարին:
Բոլոր կուսակցական կազմակերպությունները գործում են ԽՍՀՄ սահմանադրության շրջանակներում:
Հոդված 7. Արհեստակցական միությունները, Համամիութենական լենինյան կոմունիստական երիտասարդական միությունը, կոոպերատիվ և հասարակական մյուս կազմակերպությունները, իրենց կանոնադրական խնդիրներին համապատասխան, մասնակցում են պետական և հասարակական գործերի կառավարմանը, քաղաքական, տնտեսական և սոցիալ-կուլտուրական հարցերի լուծմանը:
Հոդված 8. Աշխատավորական կոլեկտիվները մասնակցում են պետական և հասարակական գործերի քննարկմանն ու լուծմանը, արտադրության և սոցիալական զարգացման պլանավորմանը, կադրերի պատրաստմանն ու տեղաբաշխմանը, ձեռնարկությունների ու հիմնարկների կառավարման, աշխատանքի և կենցաղի պայմանների բարելավման, արտադրության զարգացման, ինչպես նաև սոցիալ-կուլտուրական միջոցառումների և նյութական խրախուսման համար նախատեսված միջոցների օգտագործման հարցերի քննարկմանն ու լուծմանը:
Աշխատավորական կոլեկտիվները զարգացնում են սոցիալիստական մրցությունը, նպաստում աշխատանքի առաջավոր մեթոդների տարածմանը, աշխատանքային կարգապահության ամրապնդմանը, իրենց անդամներին դաստիարակում են կոմունիստական բարոյականության ոգով, հոգ տանում նրանց քաղաքական գիտակցականության, կուլտուրայի և պրոֆեսիոնալ որակավորման բարձրացման մասին:
Հոդված 9. Խորհրդային կառավարության քաղաքական սիստեմի զարգացման հիմնական ուղղությունը սոցիալիստական դեմոկրատիայի հետագա ծավալումն է` քաղաքացիների ավելի ու ավելի լայն մասնակցությունը պետության և հասարակության գործերի կառավարմանը, պետական ապարատի կատարելագործումը, հասարակական կազմակերպությունների ակտիվության բարձրացումը, ժողովրդական վերահսկողության ուժեղացումը, պետական ու հասարակական կյանքի իրավական հիմքի ամրապնդումը, հրապարակայնության ընդլայնումը, հասարակական կարծիքը մշտապես հաշվի առնելը:
ԳԼՈՒԽ 2
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՍԻՍՏԵՄԸ
Հոդված 10. Հայաստանի Հանրապետության տնտեսական սիստեմի հիմքը արտադրության միջոցների սոցիալիստական սեփականությունն է` պետական (համաժողովրդական) և կոլտնտեսային-կոոպերատիվ սեփականության ձևով:
Սոցիալիստական սեփականություն է նաև արհմիութենական և այլ հասարակական կազմակերպությունների գույքը, որ նրանց անհրաժեշտ է կանոնադրական խնդիրների իրականացման համար:
Պետությունը պահպանում է սոցիալիստական սեփականությունը և պայմաններ է ստեղծում նրա բազմապատկման համար:
Ոչ ոք իրավունք չունի սոցիալիստական սեփականությունն օգտագործելու անձնական շահառության և այլ շահադիտական նպատակներով:
Հոդված 11. Պետական սեփականությունը ամբողջ խորհրդային ժողովրդի ընդհանուր ունեցվածքն է, սոցիալիստական սեփականության հիմնական ձևը:
Պետության բացառիկ սեփականությունն են կազմում հողը, նրա ընդերքը, ջրերը, անտառները: Պետությանն են պատկանում արդյունաբերության, շինարարության և գյուղատնտեսության մեջ եղած արտադրության հիմնական միջոցները, տրանսպորտի և կապի միջոցները, բանկերը, պետության կողմից կազմակերպված առևտրական, կոմունալ և այլ ձեռնարկությունների գույքը, քաղաքային հիմնական բնակարանային ֆոնդը, ինչպես նաև պետության խնդիրների իրականացման համար անհրաժեշտ մյուս գույքը:
Հոդված 12. Կոլտնտեսությունների և մյուս կոոպերատիվ կազմակերպությունների, նրանց միավորումների սեփականությունն են` արտադրության միջոցները և մյուս գույքը, որ նրանց անհրաժեշտ է կանոնադրական խնդիրների իրականացման համար:
Կոլտնտեսությունների զբաղեցրած հողը նրանց ամրացվում է անվճար և անժամկետ օգտագործման համար:
Պետությունն աջակցում է կոլտնտեսային-կոոպերատիվ սեփականության զարգացմանը և նրա մերձեցմանը պետական սեփականությանը:
Կոլտնտեսությունները, ինչպես նաև մյուս հողօգտագործողները պարտավոր են արդյունավետ օգտագործել հողը, հոգատարությամբ վերաբերվել նրան, բարձրացնել նրա բերրիությունը:
Հոդված 13. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնական սեփականության հիմքը աշխատանքային եկամուտներն են: Անձնական սեփականություն կարող են լինել առօրյա գործածության, անձնական սպառման, հարմարության և օժանդակ տնային տնտեսության առարկաները, բնակելի տունը և աշխատանքային խնայողությունները:
Քաղաքացիների անձնական սեփականությունը և նրա ժառանգման իրավունքը պահպանվում են պետության կողմից:
Քաղաքացիների տրամադրության տակ օգտագործման համար կարող են գտնվել հողամասեր, որոնք օրենքով սահմանված կարգով հատկացվում են օժանդակ տնտեսություն վարելու (ներառյալ անասուններ և թռչուններ պահելը), այգեգործության և բանջարաբուծության համար, ինչպես նաև անհատական բնակարանային շինարարության համար: Քաղաքացիները պարտավոր են ռացիոնալ կերպով օգտագործել իրենց հատկացված հողամասերը: Պետությունը և կոլտնտեսությունները աջակցում են քաղաքացիներին օժանդակ տնտեսություն վարելու գործում:
Քաղաքացիների անձնական սեփականություն կազմող կամ նրանց կողմից օգտագործվող գույքը չպետք է ծառայի անաշխատ եկամուտ ստանալու համար, չպետք է օգտագործվի ի վնաս հասարակության շահերի:
Հոդված 14. Հանրային հարստության, ժողովրդի և խորհրդային յուրաքանչյուր մարդու բարեկեցության աճի աղբյուրը խորհրդային մարդկանց` շահագործումից ազատ աշխատանքն է:
«Յուրաքանչյուրից` ըստ ընդունակությունների, յուրաքանչյուրին` ըստ աշխատանքի» սոցիալիզմի սկզբունքին համապատասխան, պետությունը վերահսկողություն է իրականացնում աշխատանքի և սպառման չափի նկատմամբ: Նա որոշում է հարկման ենթակա եկամուտներից գանձվող հարկի չափը:
Հանրօգուտ աշխատանքը և նրա արդյունքները որոշում են մարդու դիրքը հասարակության մեջ: Պետությունը, զուգակցելով նյութական և բարոյական խթանները, խրախուսելով նորարարությունը, աշխատանքի նկատմամբ ստեղծագործական վերաբերմունքը, նպաստում է, որ աշխատանքը դառնա յուրաքանչյուր խորհրդային մարդու առաջին կենսական պահանջը:
Հոդված 15. Սոցիալիզմի օրոք հանրային արտադրության բարձրագույն նպատակը մարդկանց նյութական ու հոգևոր հարաճուն պահանջմունքների առավել լրիվ բավարարումն է:
Հենվելով աշխատավորների ստեղծագործական ակտիվության, սոցիալիստական մրցության, գիտատեխնիկական առաջադիմության նվաճումների վրա, կատարելագործելով էկոնոմիկայի ղեկավարման ձևերն ու մեթոդները, պետությունն ապահովում է աշխատանքի արտադրողականության աճը, արտադրության արդյունավետության և աշխատանքի որակի բարձրացումը, ժողովրդական տնտեսության դինամիկ, պլանաչափ և համամասնական զարգացումը:
Հոդված 16. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկան բաղկացուցիչ մասն է միասնական ժողովրդատնտեսական կոմպլեքսի, որն ընդգրկում է հանրային արտադրության, բաշխման և փոխանակության բոլոր օղակները ԽՍՀՄ տերիտորիայում:
Հայաստանի Հանրապետությունում էկոնոմիկայի ղեկավարումն իրականացվում է տնտեսական և սոցիալական զարգացման պետական պլանների հիման վրա` հաշվի առնելով ճյուղային ու տերիտորիալ սկզբունքները, կենտրոնացված կառավարումը զուգակցելով ձեռնարկությունների, միավորումների և մյուս կազմակերպությունների տնտեսական ինքնուրույնության ու նախաձեռնության հետ: Ընդ որում, ակտիվորեն օգտագործվում են տնտեսական հաշվարկը, շահույթը, ինքնարժեքը, տնտեսական մյուս լծակներն ու խթանները:
Հոդված 17. Հայաստանի Հանրապետությունում, օրենքին համապատասխան, թույլատրվում են անհատական աշխատանքային գործունեություն տնայնագործական-արհեստագործական արտադրությունների, գյուղատնտեսության, բնակչության կենցաղային սպասարկման ոլորտում, ինչպես նաև գործունեության այլ ձևեր` հիմնված բացառապես քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների անձնական աշխատանքի վրա: Պետությունը կարգավորում է անհատական աշխատանքային գործունեությունը` ապահովելով նրա օգտագործումը հօգուտ հասարակության շահերի:
Հոդված 18. Ելնելով ներկա և ապագա սերունդների շահերից, Հայաստանի Հանրապետությունում անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում հողի ու նրա ընդերքի, ջրային ռեսուրսների, բուսական ու կենդանական աշխարհի պահպանման ու գիտականորեն հիմնավորված, ռացիոնալ օգտագործման համար, օդի և ջրի մաքրության պահպանման, բնական հարստությունների վերարտադրության ապահովման և մարդու շրջակա միջավայրի բարելավման համար:
ԳԼՈՒԽ 3
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԵՎ ԿՈՒԼՏՈՒՐԱՆ
Հոդված 19. Հայաստանի Հանրապետության սոցիալական հիմքը բանվորների, գյուղացիների և մտավորականության անխախտ դաշինքն է:
Պետությունը նպաստում է հասարակության սոցիալական միատարրության ուժեղացմանը` դասակարգային տարբերությունների, քաղաքի և գյուղի, մտավոր ու ֆիզիկական աշխատանքի միջև էական տարբերությունների վերացմանը, ԽՍՀՄ բոլոր ազգերի և ազգությունների համակողմանի զարգացմանն ու մերձեցմանը:
Հոդված 20. «Յուրաքանչյուրի ազատ զարգացումը բոլորի ազատ զարգացման պայմանն է» կոմունիստական իդեալին համապատասխան, պետությունը իրեն նպատակ է դնում ընդլայնել քաղաքացիների ստեղծագործական ուժերի, ընդունակությունների ու ձիրքերի գործադրման, անհատի համակողմանի զարգացման ռեալ հնարավորությունները:
Հոդված 21. Պետությունը հոգ է տանում աշխատանքի պայմանների բարելավման ու պաշտպանության, նրա գիտական կազմակերպման, ֆիզիկական ծանր աշխատանքի կրճատման, իսկ հետագայում նաև իսպառ վերացման մասին` ժողովրդական տնտեսության բոլոր ճյուղերում արտադրական պրոցեսների կոմպլեքսային մեքենայացման ու ավտոմատացման հիման վրա:
Հոդված 22. Հայաստանի Հանրապետությունում հետևողականորեն կենսագործվում է գյուղատնտեսական աշխատանքը ինդուստրիալ աշխատանքի տարատեսակի վերածելու, գյուղական վայրերում ժողովրդական կրթության, կուլտուրայի, առողջապահության, առևտրի և հասարակական սննդի, կենցաղային սպասարկման և կոմունալ տնտեսության հիմնարկների ցանցն ընդլայնելու, գյուղերը բարեկարգ ավանների վերափոխելու ծրագիրը:
Հոդված 23. Աշխատանքի արտադրողականության աճի հիման վրա պետությունը անշեղորեն իրականացնում է աշխատանքի վարձատրության մակարդակի, աշխատավորների ռեալ եկամուտների բարձրացման կուրս:
Խորհրդային մարդկանց պահանջմունքներն ավելի լրիվ բավարարելու նպատակով ստեղծվում են սպառման հանրային ֆոնդեր: Պետությունը հասարակական կազմակերպությունների և աշխատավորական կոլեկտիվների լայն մասնակցությամբ ապահովում է այդ ֆոնդերի աճն ու արդարացի բաշխումը:
Հոդված 24. Հայաստանի Հանրապետությունում գործում և զարգանում են առողջապահության, սոցիալական ապահովության, առևտրի ու հասարակական սննդի, կենցաղային սպասարկման և կոմունալ տնտեսության պետական սիստեմներ:
Պետությունը խրախուսում է կոոպերատիվ և մյուս հասարակական կազմակերպությունների գործունեությունը բնակչության սպասարկման բոլոր ոլորտներում: Նա աջակցում է մասսայական ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը:
Հոդված 25. Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունի և կատարելագործվում է ժողովրդական կրթության միասնական սիստեմ, որն ապահովում է քաղաքացիների հանրակրթական ու պրոֆեսիոնալ պատրաստությունը, ծառայում երիտասարդության կոմունիստական դաստիարակությանը, նրա հոգևոր ու ֆիզիկական զարգացմանը, նրան պատրաստում է աշխատանքի և հասարակական գործունեության համար:
Հոդված 26. Հասարակության պահանջմունքներին համապատասխան, պետությունն ապահովում է գիտության պլանաչափ զարգացումը և գիտական կադրերի պատրաստումը, կազմակերպում գիտական հետազոտությունների արդյունքների ներդրումը ժողովրդական տնտեսության մեջ և կյանքի մյուս ոլորտներում:
Հոդված 27. Պետությունը հոգ է տանում հոգևոր արժեքները պահպանելու, բազմապատկելու և դրանք խորհրդային մարդկանց բարոյական ու գեղագիտական դաստիարակության, նրանց կուլտուրական մակարդակի բարձրացման համար լայնորեն օգտագործելու մասին:
Հայաստանի Հանրապետությունում ըստ ամենայնի խրախուսվում է պրոֆեսիոնալ արվեստի և ժողովրդական գեղարվեստական ստեղծագործության զարգացումը:
ԳԼՈՒԽ 4
ԱՐՏԱՔԻՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 28. Հայաստանի Հանրապետությունն արտաքին քաղաքական գործունեության մեջ ղեկավարվում է արտաքին քաղաքականության այն նպատակներով, խնդիրներով և սկզբունքներով, որոնք որոշված են ԽՍՀՄ սահմանադրությամբ:
Հայաստանի Հանրապետությունում պատերազմի պրոպագանդան արգելվում է:
Հոդված 29. ԽՍՀՄ սահմանադրությանը համապատասխան, սոցիալիստական հայրենիքի պաշտպանությունը պետության կարևորագույն ֆունկցիաներից է և ամբողջ ժողովրդի գործն է:
Սոցիալիստական նվաճումները, խորհրդային ժողովրդի խաղաղ աշխատանքը, պետության սուվերենությունն ու տերիտորիալ ամբողջականությունը պաշտպանելու նպատակով ստեղծված են ԽՍՀՄ զինված ուժեր և սահմանված է ընդհանուր զինապարտություն:
Ժողովրդի հանդեպ ԽՍՀՄ զինված ուժերի պարտքն է` հուսալիորեն պաշտպանել սոցիալիստական հայրենիքը, լինել մշտական մարտական պատրաստության վիճակում, որը երաշխավորի անհապաղ հակահարված ամեն մի ագրեսորի:
Հոդված 30. Հայաստանի Հանրապետությունն մասնակցում է երկրի անվտանգության և պաշտպանունակության ապահովմանը, ԽՍՀՄ զինված ուժերը անհրաժեշտ ամեն ինչով հանդերձելուն:
Երկրի անվտանգության ապահովման և նրա պաշտպանունակության ամրապնդման ասպարեզում պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների, պաշտոնատար անձանց ու քաղաքացիների պարտականությունները որոշվում են ԽՍՀ Միության օրենսդրությամբ:
II. ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՆՀԱՏԸ
ԳԼՈՒԽ 5
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ: ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 31. ԽՍՀՄ-ում սահմանված միասնական միութենական քաղաքացիությանը համապատասխան, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի հանդիսանում է ԽՍՀՄ քաղաքացի:
Խորհրդային քաղաքացիություն ձեռք բերելու և այն կորցնելու հիմունքներն ու կարգը որոշվում են ԽՍՀՄ քաղաքացիության մասին օրենքով:
Միութենական մյուս հանրապետությունների քաղաքացիները Հայաստանի Հանրապետության տերիտորիայում օգտվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բոլոր իրավունքներից:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները արտասահմանում օգտվում են խորհրդային պետության պաշտպանությունից ու հովանավորությունից:
Հոդված 32. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները օրենքի առջև հավասար են անկախ ծագումից, սոցիալական և գույքային դրությունից, ռասայական և ազգային պատկանելությունից, սեռից, կրթությունից, լեզվից, կրոնի նկատմամբ վերաբերմունքից, զբաղմունքի տեսակից ու բնույթից, բնակության վայրից և այլ հանգամանքներից:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավահավասարությունն ապահովվում է տնտեսական, քաղաքական, սոցիալական և կուլտուրական կյանքի բոլոր բնագավառներում:
Հոդված 33. Հայաստանի Հանրապետությունում կինը և տղամարդը հավասար իրավունքներ ունեն:
Այդ իրավունքների իրականացումն ապահովվում է կանանց տալով տղամարդկանց հետ հավասար հնարավորություններ կրթության և պրոֆեսիոնալ պատրաստություն ստանալու ասպարեզում, աշխատանքի, դրա վարձատրության և աշխատանքում առաջ քաշվելու, հասարակական-քաղաքական և կուլտուրական գործունեության ասպարեզում, ինչպես նաև կանանց աշխատանքի և առողջության պահպանության հատուկ միջոցառումներով, այնպիսի պայմանների ստեղծումով, որոնք կանանց թույլ են տալիս աշխատանքը զուգակցել մայրության հետ. մայրության և մանկության իրավական պաշտպանությամբ, նյութական ու բարոյական օժանդակությամբ, ներառյալ հղի կանանց ու մայրերին վճարովի արձակուրդներ և այլ արտոնություններ տալը, փոքրահասակ երեխաներ ունեցող կանանց աշխատաժամանակի աստիճանական կրճատումը:
Հոդված 34. Հայաստանի Հանրապետության տարբեր ռասաների և ազգությունների քաղաքացիներն ունեն հավասար իրավունքներ:
Այդ իրավունքների իրականացումն ապահովվում է ԽՍՀՄ բոլոր ազգերի և ազգությունների համակողմանի զարգացման ու մերձեցման քաղաքականությամբ, քաղաքացիներին խորհրդային հայրենասիրության և սոցիալիստական ինտերնացիոնալիզմի ոգով դաստիարակությամբ, մայրենի լեզվից և ԽՍՀՄ մյուս ժողովուրդների լեզուներից օգտվելու հնարավորությամբ:
Քաղաքացիների իրավունքների որևէ ուղղակի կամ անուղղակի սահմանափակում, ուղղակի կամ անուղղակի առավելությունների սահմանում` ըստ ռասայական և ազգային հատկանիշների, ինչպես նաև ռասայական կամ ազգային բացառիկության, թշնամանքի կամ արհամարհանքի ամեն մի քարոզ պատժվում են օրենքով:
Հոդված 35. Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են օրենքով նախատեսված իրավունքներ ու ազատություններ, այդ թվում` նրանց պատկանող անձնական, գույքային, ընտանեկան և այլ իրավունքների պաշտպանության համար դատարան և պետական այլ մարմինների դիմելու իրավունք:
Հայաստանի Հանրապետության տերիտորիայում գտնվող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք պարտավոր են հարգել ԽՍՀՄ սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և պահպանել խորհրդային օրենքները:
Հոդված 36. Հայաստանի Հանրապետությունն ապաստանի իրավունք է վերապահում այն օտարերկրացիներին, որոնք հետապնդվում են աշխատավորների շահերի և խաղաղության գործի պաշտպանության համար, հեղափոխական և ազգային-ազատագրական շարժմանը մասնակցելու համար, հասարակական-քաղաքական, գիտական կամ այլ ստեղծագործական առաջադիմական գործունեության համար:
ԳԼՈՒԽ 6
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 37. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն ԽՍՀՄ սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ և խորհրդային օրենքներով հռչակված ու երաշխավորվող սոցիալ-տնտեսական, քաղաքական և անձնական լիակատար իրավունքներն ու ազատությունները: Սոցիալիստական կարգն ապահովում է իրավունքների և ազատությունների ընդլայնում, քաղաքացիների կենսապայմանների անընդհատ բարելավում` սոցիալ-տնտեսական և կուլտուրական զարգացման ծրագրերի կատարման համեմատ:
Քաղաքացիների կողմից իրավունքների և ազատությունների օգտագործումը չպետք է վնաս հասցնի հասարակության և պետության շահերին, մյուս քաղաքացիների իրավունքներին:
Հոդված 38. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն աշխատանքի իրավունք, այսինքն ըստ աշխատանքի քանակի ու որակի և պետության սահմանած նվազագույն չափից ոչ ցածր վարձատրությամբ երաշխավորված աշխատանք ստանալու իրավունք, ներառյալ մասնագիտություն, զբաղմունքի և աշխատանքի տեսակ ընտրելու իրավունք` իրենց կոչմանը, ընդունակություններին, պրոֆեսիոնալ պատրաստությանը, կրթությանը համապատասխան և հաշվի առնելով հասարակական պահանջմունքները:
Այդ իրավունքն ապահովվում է տնտեսության սոցիալիստական սիստեմով, արտադրողական ուժերի անշեղ աճով, անվճար պրոֆեսիոնալ ուսուցմամբ, աշխատանքային որակավորման բարձրացմամբ և նոր մասնագիտությունների ուսուցմամբ, պրոֆեսիոնալ կողմնորոշման և աշխատանքի տեղավորման սիստեմների զարգացմամբ:
Հոդված 39. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն հանգստի իրավունք:
Այդ իրավունքն ապահովվում է բանվորների և ծառայողների համար 41 ժամը չգերազանցող աշխատանքային շաբաթի սահմանումով, մի շարք պրոֆեսիաների ու արտադրությունների համար կրճատ աշխատանքային օրով, գիշերային աշխատանքի կրճատ տևողությամբ, ամենամյա վճարովի արձակուրդներ, ամենշաբաթյա հանգստյան օրեր տալով, ինչպես նաև կուլտուր-լուսավորական և առողջարարական հիմնարկների ցանցի ընդլայնմամբ, մասսայական սպորտի, ֆիզիկական կուլտուրայի և տուրիզմի զարգացմամբ. բնակության վայրում հանգստի բարենպաստ հնարավորությունների և ազատ ժամանակի ռացիոնալ օգտագործման այլ պայմանների ստեղծմամբ:
Կոլտնտեսականների աշխատաժամանակի և հանգստի տևողությունը կարգավորում են կոլտնտեսությունները:
Հոդված 40. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն առողջության պահպանության իրավունք:
Այդ իրավունքն ապահովվում է առողջապահության պետական հիմնարկների կողմից ցույց տրվող անվճար որակյալ բժշկական օգնությամբ. քաղաքացիների բուժման ու կազդուրման հիմնարկների ցանցի ընդլայնմամբ. անվտանգության տեխնիկայի և արտադրական սանիտարիայի զարգացմամբ ու կատարելագործմամբ. կանխարգելիչ լայն միջոցառումների իրականացմամբ. շրջակա միջավայրի առողջացման միջոցառումներով. աճող սերնդի առողջության նկատմամբ հատուկ հոգատարությամբ, ներառյալ երեխաների այնպիսի աշխատանքի արգելումը, որը կապված չէ ուսուցման և աշխատանքային դաստիարակության հետ, հիվանդացության կանխմանն ու նվազեցմանը, քաղաքացիների երկարամյա ակտիվ կյանքի ապահովմանն ուղղված գիտական հետազոտությունների ծավալմամբ:
Հոդված 41. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն նյութական ապահովության իրավունք ծերության ժամանակ, հիվանդության, աշխատունակության լրիվ կամ մասնակի կորստի, ինչպես նաև կերակրողին կորցնելու դեպքում:
Այդ իրավունքը երաշխավորվում է բանվորների, ծառայողների և կոլտնտեսականների սոցիալական ապահովագրությամբ, ժամանակավոր անաշխատունակության նպաստներով, պետության և կոլտնտեսությունների հաշվին տարիքային, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակներ վճարելով. աշխատունակությունը մասնակիորեն կորցրած քաղաքացիներին աշխատանքի տեղավորելով. զառամյալ քաղաքացիների և հաշմանդամների նկատմամբ հոգատարությամբ. սոցիալական ապահովության այլ ձևերով:
Հոդված 42. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն բնակարանի իրավունք:
Այդ իրավունքն ապահովվում է պետական և հանրային բնակարանային ֆոնդի զարգացմամբ ու պահպանմամբ, կոոպերատիվ և անհատական բնակարանային շինարարությանը ցույց տրվող օժանդակությամբ, բարեկարգ բնակարանների կառուցման ծրագրի իրականացման համեմատ հատկացվող բնակելի տարածությունը հասարակական վերահսկողության ներքո արդարացիորեն բաշխելով, ինչպես նաև բնակարանի և կոմունալ ծառայությունների ոչ բարձր վարձով: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է հոգատարությամբ վերաբերվեն իրենց հատկացված բնակարանին:
Հոդված 43. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն կրթության իրավունք:
Այդ իրավունքն ապահովվում է կրթության բոլոր տեսակների անվճարությամբ, երիտասարդության ընդհանուր պարտադիր միջնակարգ կրթության իրականացմամբ, կյանքի, արտադրության հետ ուսուցման կապի հիման վրա պրոֆեսիոնալ-տեխնիկական միջնակարգ մասնագիտական և բարձրագույն կրթության լայն զարգացմամբ. Հեռակա և երեկոյան կրթության զարգացմամբ. խորհուրդներին և ուսանողներին պետական կրթաթոշակներ և արտոնություններ տալով. դպրոցական դասագրքերի անվճար տրամադրմամբ. դպրոցում մայրենի լեզվով ուսուցման հնարավորությամբ. ինքնակրթության պայմանների ստեղծմամբ:
Հոդված 44. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն կուլտուրայի նվաճումներից օգտվելու իրավունք:
Այդ իրավունքն ապահովվում է պետական և հանրային ֆոնդերում գտնվող հայրենական և համաշխարհային կուլտուրայի արժեքների հանրամատչելիությամբ. հանրապետության տերիտորիայում կուլտուր-լուսավորական հիմնարկների զարգացմամբ և համաչափ տեղաբաշխմամբ. հեռուստատեսության և ռադիոյի, գրահրատարակչական գործի և պարբերական մամուլի, անվճար գրադարանային ցանցի զարգացմամբ, արտասահմանյան պետությունների հետ կուլտուրական փոխանակության ընդլայնմամբ:
Հոդված 45. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, կոմունիստական շինարարության նպատակներին համապատասխան, երաշխավորվում է գիտական, տեխնիկական և գեղարվեստական ստեղծագործության ազատություն: Դա ապահովվում է գիտական հետազոտությունների, գյուտարարական և ռացիոնալիզատորական գործունեության լայն ծավալմամբ. գրականության և արվեստի զարգացմամբ: Պետությունը ստեղծում է դրա համար անհրաժեշտ նյութական պայմաններ, աջակցում է կամավոր ընկերություններին և ստեղծագործական միություններին, կազմակերպում է գյուտերի և ռացիոնալիզատորական առաջարկությունների ներդրումը ժողովրդական տնտեսության մեջ և կյանքի մյուս ոլորտներում:
Հեղինակների, գյուտարարների և ռացիոնալիզատորների իրավունքները պաշտպանվում են պետության կողմից:
Հոդված 46. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն պետական և հասարակական գործերի կառավարմանը, համապետական և տեղական նշանակություն ունեցող օրենքների և որոշումների քննարկմանն ու ընդունմանը մասնակցելու իրավունք:
Այդ իրավունքն ապահովվում է պատգամավորների խորհուրդներ և այլ ընտրովի պետական մարմիններ ընտրելու և դրանցում ընտրվելու, համաժողովրդական քննարկումներին և քվեարկություններին, ժողովրդական վերահսկողությանը, պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների և հասարակական ինքնագործունեության մարմինների աշխատանքին, աշխատավորական կոլեկտիվների ժողովներին և ըստ բնակության վայրի գումարվող ժողովներին մասնակցելու հնարավորությամբ:
Հոդված 47. Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի պետական մարմիններին և հասարակական կազմակերպություններին առաջարկություններ ներկայացնելու նրանց գործունեության բարելավման վերաբերյալ, քննադատելու աշխատանքի թերությունները:
Պաշտոնատար անձինք պարտավոր են սահմանված ժամկետներում քննության առնել քաղաքացիների առաջարկություններն ու դիմումները, պատասխան տալ դրանց և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ:
Քննադատության համար հետապնդումն արգելվում է: Քննադատության համար հետապնդող անձինք ենթարկվում են պատասխանատվության:
Հոդված 48. Ժողովրդի շահերին համապատասխան և սոցիալիստական հասարակարգի ամրապնդման ու զարգացման նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար երաշխավորվում են խոսքի, մամուլի, ժողովների, միտինգների, փողոցային երթերի և ցույցերի ազատություններ:
Քաղաքական այդ ազատությունների իրականացումն ապահովվում է աշխատավորներին և նրանց կազմակերպություններին հասարակական շենքեր, փողոցներ ու հրապարակներ տրամադրելով, ինֆորմացիայի լայն տարածմամբ, մամուլի, հեռուստատեսության և ռադիոյի օգտագործման հնարավորությամբ:
Հոդված 49. Կոմունիստական շինարարության նպատակներին համապատասխան, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն իրավունք ունեն միավորվելու իրենց քաղաքական ակտիվության և ինքնագործունեության զարգացմանը, բազմազան հետաքրքրությունների բավարարմանը նպաստող հասարակական կազմակերպությունների մեջ:
Հասարակական կազմակերպությունների համար երաշխավորվում են իրենց կանոնադրական խնդիրները հաջողությամբ կատարելու պայմաններ:
Հոդված 50. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար երաշխավորվում է խղճի ազատություն, այսինքն` ցանկացած կրոնը դավանելու կամ ոչ մի կրոն չդավանելու, կրոնական պաշտամունքներ կատարելու կամ աթեիստական պրոպագանդա անելու իրավունք: Թշնամանքի և ատելության հրահրումը կրոնական հավատալիքների առնչությամբ` արգելվում է:
Հայաստանի Հանրապետությունում եկեղեցին անջատված է պետությունից և դպրոցը` եկեղեցուց:
Հոդված 51. Ընտանիքը գտնվում է պետության պաշտպանության ներքո:
Ամուսնությունը հիմնվում է կնոջ և տղամարդու կամավոր համաձայնության վրա. ամուսինները լիովին իրավահավասար են ընտանեկան հարաբերություններում:
Պետությունը ընտանիքի մասին հոգ է տանում մանկական հիմնարկների լայն ցանցի ստեղծման ու զարգացման, կենցաղի ծառայության և հասարակական սննդի կազմակերպման ու կատարելագործման, երեխայի ծննդյան նպաստներ վճարելու, բազմազավակ ընտանիքներին նպաստներ և արտոնություններ, ինչպես նաև ընտանիքին այլ տեսակի նպաստներ տրամադրելու և օգնություն ցույց տալու միջոցով:
Հոդված 52. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար երաշխավորվում է անձի անձեռնմխելիություն: Ոչ ոքի չի կարելի կալանքի ենթարկել այլ կերպ, քան դատարանի որոշմամբ կամ դատախազի սանկցիայով:
Հոդված 53. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար երաշխավորվում է բնակարանի անձեռնմխելիություն: Ոչ ոք իրավունք չունի առանց օրինական հիմքի բնակարան մտնել այնտեղ բնակվող անձանց կամքին հակառակ:
Հոդված 54. Քաղաքացիների անձնական կյանքը, նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հեռագրական հաղորդումների գաղտնիությունը պաշտպանվում են օրենքով:
Հոդված 55. Քաղաքացիների անձի հարգումը, նրանց իրավունքների և ազատությունների պահպանումը բոլոր պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների և պաշտոնատար անձանց պարտականությունն է:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն պատվի և արժանապատվության, կյանքի և առողջության, անձնական ազատության և գույքի դեմ ոտնձգություններից դատական պաշտպանության իրավունք:
Հոդված 56. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ունեն պաշտոնատար անձանց, պետական և հասարակական մարմինների գործողությունները գանգատարկելու իրավունք: Գանգատները պետք է քննության առնվեն օրենքով սահմանված կարգով և ժամկետում:
Պաշտոնատար անձանց այն գործողությունները, որոնք կատարվել են օրենքի խախտմամբ, լիազորությունների սահմանազանցությամբ և սահմանափակում են քաղաքացիների իրավունքները, կարող են օրենքով սահմանված կարգով գանգատարկվել դատարանում:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն պետական և հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական պարտականությունների կատարման ժամանակ ապօրինի գործողությունների հետևանքով պատճառված վնասի հատուցում ստանալու իրավունք:
Հոդված 57. Իրավունքների և ազատությունների իրականացումը անբաժանելի է քաղաքացու կողմից իր պարտականությունների կատարումից:
Հայաստանի Հանրապետության քաղաքացին պարտավոր է պահպանել ԽՍՀՄ սահմանադրությունը և Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, խորհրդային օրենքները, հարգել սոցիալիստական համակեցության կանոնները, արժանապատվությամբ կրել ԽՍՀՄ քաղաքացու բարձր կոչումը:
Հոդված 58. Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր աշխատունակ քաղաքացու պարտականությունն ու պատվի գործն է բարեխղճորեն աշխատել հանրօգուտ գործունեության իր ընտրած բնագավառում, պահպանել աշխատանքային կարգապահությունը: Հանրօգուտ աշխատանքից խուսափելը անհամատեղելի է սոցիալիստական հասարակարգի սկզբունքների հետ:
Հոդված 59. Հայաստանի Հանրապետության քաղաքացին պարտավոր է պահպանել և ամրապնդել սոցիալիստական սեփականությունը: Հայաստանի Հանրապետության քաղաքացու պարտքն է պայքարել պետական և հանրային ունեցվածքի հափշտակումների և շռայլումների դեմ, հոգատարությամբ վերաբերվել ժողովրդական բարիքին:
Սոցիալիստական սեփականության դեմ ոտնձգություն կատարող անձինք պատժվում են օրենքով:
Հոդված 60. Հայաստանի Հանրապետության քաղաքացին պարտավոր է պաշտպանել խորհրդային պետության շահերը, նպաստել նրա հզորության և հեղինակության ամրապնդմանը:
Սոցիալիստական հայրենիքի պաշտպանությունը Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու սրբազան պարտքն է:
Հայրենիքին դավաճանելը ծանրագույն հանցագործություն է ժողովրդի հանդեպ:
Հոդված 61. ԽՍՀՄ զինված ուժերի շարքերում զինվորական ծառայությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պատվավոր պարտականությունն է:
Հոդված 62. Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է հարգել մյուս քաղաքացիների ազգային արժանապատվությունը, ամրապնդել խորհրդային բազմազգ պետության ազգերի և ազգությունների բարեկամությունը:
Հոդված 63. Հայաստանի Հանրապետության քաղաքացին պարտավոր է հարգել այլ անձանց իրավունքները և օրինական շահերը, անհաշտ լինել հակահասարակական արարքների նկատմամբ, ըստ ամենայնի աջակցել հասարակական կարգի պահպանմանը:
Հոդված 64. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պարտավոր են հոգ տանել երեխաների դաստիարակության մասին, նրանց պատրաստել հանրօգուտ աշխատանքի, աճեցնել որպես սոցիալիստական հասարակության արժանավոր անդամների: Զավակները պարտավոր են հոգ տանել ծնողների մասին և նրանց օգնություն ցույց տալ:
Հոդված 65. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պարտավոր են հոգատարությամբ վերաբերվել բնությանը, պահպանել նրա հարստությունները:
Հոդված 66. Պատմական հուշարձանների և կուլտուրական մյուս արժեքների պահպանության նկատմամբ հոգատարությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պարտքն ու պարտականությունն է:
Հոդված 67. Հայաստանի Հանրապետության քաղաքացու ինտերնացիոնալ պարտքն է աջակցել մյուս երկրների ժողովուրդների հետ բարեկամության ու համագործակցության զարգացմանը, ընդհանուր խաղաղության պահպանմանն ու ամրապնդմանը:
III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ-ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱՏԵՐԻՏՈՐԻԱԼ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
ԳԼՈՒԽ 7
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է ԽՍՀՄ ԿԱԶՄՈՒՄ
Հոդված 68. Հայաստանի Հանրապետությունը սուվերեն խորհրդային սոցիալիստական պետություն է: Կոմունիստական հասարակարգի հաջող կառուցման, երկրի տնտեսական և քաղաքական միասնության ամրապնդման, անվտանգության և պաշտպանության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետությունը իր ժողովրդի ազատ ինքնորոշման շնորհիվ, կամավորության և իրավահավասարության հիման վրա Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների` Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության, Ուկրաինական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության, Բելոռուսական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության, Ուզբեկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության, Ղազախական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության, Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության, Լիտվական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության, Մոլդովական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության, Լատվիական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության, Կիրգիզական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության, Տաջիկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության, Թուրքմենական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության, Էստոնական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության հետ միասին միավորվել է Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության` միասնական միութենական բազմազգ պետության մեջ:
Դրանից ելնելով, Հայաստանի Հանրապետությունը ԽՍՀ Միությանը` ի դեմս նրա պետական իշխանության և կառավարման բարձրագույն մարմինների, վերապահում է ԽՍՀՄ սահմանադրության 73 հոդվածով սահմանված իրավունքները:
ԽՍՀՄ սահմանադրության 73 հոդվածում նշված սահմաններից դուրս Հայաստանի Հանրապետությունն իր տերիտորիայում պետական իշխանությունը իրականացնում է ինքնուրույն:
Հոդված 69. Հայաստանի Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում ազատորեն դուրս գալու ԽՍՀՄ-ից:
Հոդված 70. Հայաստանի Հանրապետության տերիտորիան չի կարող փոփոխվել առանց նրա համաձայնության: Հայաստանի Հանրապետության և ուրիշ միութենական հանրապետությունների միջև սահմանները կարող են փոփոխվել համապատասխան հանրապետությունների փոխադարձ համաձայնությամբ, որը ենթակա է ԽՍՀ Միության հաստատմանը:
Հոդված 71. Հայաստանի Հանրապետության տնօրինությանը, ի դեմս նրա պետական իշխանության և կառավարման բարձրագույն մարմինների, ենթակա են`
1) Հայաստանի Հանրապետության սահմանադրության ընդունումը և նրա մեջ փոփոխություններ մտցնելը.
2) Հայաստանի Հանրապետության սահմանադրության պահպանման վերահսկողությունը.
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը.
4) պետական կարգի, քաղաքացիների իրավունքների և ազատությունների պահպանությունը, կառավարման հատուկ ձևերի իրականացումը` ԽՍՀՄ և Հայաստանի Հանրապետության պաշտպանության և քաղաքացիների անվտանգության շահերից ելնելով հանրապետությունում կամ նրա առանձին վայրերում ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում.
5) պետական իշխանության և կառավարման հանրապետական ու տեղական մարմինների կազմակերպման և գործունեության կարգի սահմանումը.
6) միասնական սոցիալ-տնտեսական քաղաքականության կիրառումը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի ղեկավարումը, գիտատեխնիկական առաջադիմության և բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման ու պահպանման միջոցառումների ապահովումը.
7) Հայաստանի Հանրապետության տնտեսական և սոցիալական զարգացման պետական պլանների մշակումն ու հաստատումը, դրանց կատարման հաշվետվությունների հաստատումը. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մշակումն ու հաստատումը. դրա կատարման հաշվետվության հաստատումը. շրջանների և հանրապետական ենթակայության քաղաքների բյուջեների իրականացման ղեկավարումը.
8) ԽՍՀ Միության օրենսդրությանը համապատասխան, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի գոյացման համար ստացվող եկամուտների սահմանումը.
9) ժողովրդական տնտեսության միութենական-հանրապետական և հանրապետական ճյուղերի, հանրապետական ենթակայության միավորումների ու ձեռնարկությունների ղեկավարումը.
10) հողից, ընդերքից, անտառներից ու ջրերից օգտվելու կարգի սահմանումը, շրջակա միջավայրի պահպանությունը.
11) բնակարանային և կոմունալ տնտեսության, բնակչության կենցաղային սպասարկման, քաղաքների և մյուս բնակավայրերի բնակարանային շինարարության ու բարեկարգման, ճանապարհային շինարարության և տրանսպորտի ղեկավարումը.
12) Հայաստանի Հանրապետության ժողովրդական կրթության, կուլտուրայի և գիտական կազմակերպությունների ու հիմնարկների, առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, սոցիալական ապահովության, պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման ղեկավարումը.
13) ամնիստիան և Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից դատապարտված քաղաքացիների ներումը.
14) միջազգային հարաբերություններում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության իրականացումը.
15) հանրապետական նշանակություն ունեցող այլ հարցերի լուծումը:
(71-րդ հոդ. փոփ. 13.02.90 թիվ 1728-XI օրենք)
Հոդված 72. Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայոց լեզուն է:
Հայաստանի Հանրապետությունն պետական հոգատարություն է իրականացնում հայոց լեզվի ըստ ամենայնի զարգացման նկատմամբ և ապահովում է նրա գործունեությունը պետական ու հասարակական մարմիններում, կուլտուրայի, լուսավորության և այլ հիմնարկներում:
Հայաստանի Հանրապետությունում ապահովվում է այդ մարմիններում ու հիմնարկներում ռուսաց լեզվի և ուրիշ լեզուների ազատ գործածությունը, որոնցից օգտվում է բնակչությունը:
Այս կամ այն լեզվի գործածության որևէ արտոնություն կամ սահմանափակում չի թույլատրվում:
Հոդված 73. Հայաստանի Հանրապետությունն մասնակցում է ԽՍՀ Միության տնօրինությանը վերապահված հարցերի լուծմանը ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների համագումարում ԽՍՀՄ Գերագույն խորհրդում, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունում, ԽՍՀՄ կառավարությունում և ԽՍՀ Միության մյուս մարմիններում:
Հայաստանի Հանրապետությունն ապահովում է տնտեսական և սոցիալական կոմպլեքսային զարգացումը իր տերիտորիայում, նպաստում է այդ տերիտորիայում ԽՍՀ Միության լիազորությունների իրականացմանը, կենսագործում է ԽՍՀՄ պետական իշխանության և կառավարման բարձրագույն մարմինների որոշումները:
Իր տնօրինությանը վերապահված հարցերում Հայաստանի Հանրապետությունն կոորդինացնում և վերահսկում է միութենական ենթակայության ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գործունեությունը:
(73-րդ հոդ. փոփ. 13.02.90 թիվ 1728-XI օրենք)
Հոդված 74. Հայաստանի Հանրապետությունն իրավունք ունի հարաբերությունների մեջ մտնել օտարերկրյա պետությունների հետ, կնքել նրանց հետ պայմանագրեր և փոխանակել դիվանագիտական ու հյուպատոսական ներկայացուցիչներ, մասնակցել միջազգային կազմակերպությունների գործունեությանը:
Հոդված 75. Հայաստանի Հանրապետության տերիտորիայում գործում են ԽՍՀՄ և Հայաստանի Հանրապետության օրենքները և ենթաօրենսդրական ակտերը:
Հայաստանի Հանրապետության տերիտորիայում հանրապետության շահերին վերաբերող ԽՍՀՄ օրենքներն ու ենթաօրենսդրական ակտերը գործում են Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից վավերացվելուց հետո:
(75-րդ հոդ. փոփ. 11.01.90 թիվ 1696-XI օրենք)
Հոդված 76. Հայաստանի Հանրապետության սուվերեն իրավունքները, ԽՍՀՄ սահմանադրությանը համապատասխան, պահպանվում են ԽՍՀ Միության կողմից:
ԳԼՈՒԽ 8
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԵՐԻՏՈՐԻԱԼ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Հոդված 77. Հայաստանի Հանրապետությունը սահմանում է իր շրջանային բաժանումը և լուծում վարչատերիտորիալ կառուցվածքի այլ հարցեր:
Հոդված 78. Հայաստանի Հանրապետությունում կան հետևյալ շրջանները` Աբովյանի, Ազիզբեկովի, Ախուրյանի, Ամասիայի, Անիի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Արարատի, Արթիկի, Արտաշատի, Գորիսի, Գուգարքի, Եղեգնաձորի, Էջմիածնի, Թալինի, Թումանյանի, Իջևանի, Կալինինոյի, Կամոյի անվան, Կրասնոսելսկի, Հոկտեմբերյանի, Հրազդանի, Ղափանի, Բաղրամյանի, Ղուկասյանի, Մասիսի, Մարտունու, Մեղրու, Նաիրիի, Նոյեմբերյանի, Շամշադինի, Սևանի, Սիսիանի, Սպիտակի, Ստեփանավանի, Վարդենիսի և հանրապետական ենթակայության հետևյալ քաղաքները` Աբովյան, Ալավերդի, Արարատ, Արթիկ, Արտաշատ, Աշտարակ, Գորիս, Դիլիջան, Երևան, Էջմիածին, Իջևան, Լենինական, Կամո, Կիրովական, Հոկտեմբերյան, Հրազդան, Ղափան, Ջերմուկ, Սևան, Սպիտակ, Ստեփանավան:
(78-րդ հոդ. փոփ. 10.06.83 թիվ 1905-X օրենք)
IV. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
ԳԼՈՒԽ 9
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՍԻՍՏԵՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
(9-րդ գլուխը խմբ. 13.02.90 թիվ 1728-XI օրենք)
Հոդված 79. Պատգամավորների խորհուրդները` Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը, տեղական` շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային, ավանային և գյուղական խորհուրդները կազմում են պետական իշխանության ներկայացուցչական մարմինների միասնական սիստեմ:
(79-րդ հոդ. խմբ. 13.02.90 թիվ 1728-XI օրենք)
i
Հոդված 80. Պատգամավորների խորհուրդների, լիազորությունների ժամկետը հինգ տարի է:
Պատգամավորների ընտրությունները նշանակվում են ոչ ուշ, քան պետական իշխանության համապատասխան մարմինների լիազորությունների ժամկետը լրանալուց երեք ամիս առաջ:
(80-րդ հոդ. խմբ. 13.02.90 թիվ 1728-XI օրենք)
i
Հոդված 81. Պատգամավորների խորհուրդները իրենց ենթակա տերիտորիայում պետական իշխանության լիիշխան մարմիններ են: Խորհրդին ենթակա տերիտորիայում տնտեսական ու սոցիալ-կուլտուրական ամբողջ գործունեությունը կարող է իրականացվել միայն տվյալ խորհրդի համաձայնությամբ: Հանրապետական ու տեղական նշանակության կարևորագույն հարցերը լուծվում են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի և պատգամավորների տեղական խորհուրդների նստաշրջաններում կամ նրանց կողմից դրվում են հանրաքվեի:
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը և պատգամավորների տեղական խորհուրդները, բացառությամբ քաղաքային (շրջանային ենթակայության քաղաքների), ավանային ու գյուղական խորհուրդների, կազմում են նախագահություններ, ընտրում են խորհուրդների նախագահներ:
Պատգամավորների խորհուրդները կազմում են մշտական հանձնաժողովներ, ստեղծում գործադիր ու կարգադրիչ, ինչպես նաև նրանց հաշվետու այլ մարմիններ:
Պատգամավորների խորհուրդների կողմից ընտրվող կամ նշանակվող պաշտոնատար անձինք, բացի դատավորներից, չեն կարող իրենց պաշտոններն անընդմեջ զբաղեցնել երկու ժամկետից ավելի:
Ցանկացած պաշտոնատար անձ կարող է զբաղեցրած պաշտոնից ժամկետից շուտ ազատվել իր ծառայողական պարտականությունները պատշաճ կերպով չկատարելու դեպքում:
(81-րդ հոդ. խմբ. 13.02.90 թիվ 1728-XI օրենք)
Հոդված 82. Պատգամավորների խորհուրդները կազմում են ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում աշխատավորների հասարակական վերահսկողության հետ պետական վերահսկողությունը զուգակցող ժողովրդական վերահսկողության մարմիններ:
Ժողովրդական վերահսկողության մարմինները ստուգում են օրենսդրության պահանջների, պետական ծրագրերի ու առաջադրանքների կատարումը, պայքարում են պետական կարգապահության խախտումների դեմ, տեղայնության, գործի նկատմամբ գերատեսչական մոտեցման դրսևորումների, անտնտեսվարության ու շռայլության, քաշքշուկի ու բյուրոկրատիզմի դեմ. կոորդինացնում են մյուս վերահսկիչ մարմինների աշխատանքը. նպաստում են պետական ապարատի կառուցվածքի ու աշխատանքի կատարելագործմանը:
(82-րդ հոդ. խմբ. 13.02.90 թիվ 1728-XI օրենք)
Հոդված 83. Պատգամավորների խորհուրդներն անմիջականորեն և իրենց կողմից ստեղծվող մարմինների միջոցով ղեկավարում են Հայաստանի Հանրապետության պետական, տնտեսական և սոցիալ-կուլտուրական շինարարության բոլոր ճյուղերը, ընդունում են որոշումներ, ապահովում դրանց կատարումը, վերահսկում որոշումների կենսագործումը:
(83-րդ հոդ. խմբ. 13.02.90 թիվ 1728-XI օրենք)
Հոդված 84. Պատգամավորների խորհուրդների գործունեությունը կառուցվում է հարցերի կոլեկտիվ, ազատ, գործարար քննարկման ու լուծման, հրապարակայնության, խորհուրդների և բնակչության առջև գործադիր ու կարգադրիչ մարմինների, խորհուրդների կողմից ստեղծվող մյուս մարմինների կանոնավոր հաշվետվության, նրանց աշխատանքում քաղաքացիների լայն ներգրավման հիման վրա:
Պատգամավորների խորհուրդները և նրանց կողմից ստեղծվող մարմինները հաշվի են առնում հասարակական կարծիքը, քաղաքացիների քննարկմանն են դնում համապետական, համազգային և տեղական նշանակության կարևորագույն հարցերը, քաղաքացիներին սիստեմատիկաբար տեղյակ են պահում իրենց աշխատանքի և ընդունած որոշումների մասին:
(84-րդ հոդ. խմբ. 13.02.90 թիվ 1728-XI օրենք)
ԳԼՈՒԽ 10
ԸՆՏՐԱԿԱՆ ՍԻՍՏԵՄԸ
(10-րդ գլուխը խմբ. 13.02.90 թիվ 1728-XI օրենք)
Հոդված 85. Պատգամավորների ընտրություններն անցկացվում են ըստ միամանդատ կամ բազմամանդատ ընտրական օկրուգների, ընդհանուր, հավասար և ուղղակի ընտրական իրավունքի ազատ իրականացման հիման վրա, գաղտնի քվեարկությամբ:
(85-րդ հոդ. խմբ. 13.02.90 թիվ 1728-XI, 17.10.90 Ն-0166-I օրենքներ)
i
Հոդված 86. Պատգամավորների ընտրություններն ընդհանուր են. ընտրելու և ընտրվելու իրավունք ունեն 18 տարեկան դարձած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր կարող են ընտրվել նաև մյուս միութենական հանրապետությունների քաղաքացիները:
Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող միաժամանակ լինել պատգամավորների երկուսից ավելի խորհուրդների պատգամավոր:
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի, պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների կազմի մեջ մտնող անձինք, բացի այդ մարմինների նախագահներից, գերատեսչությունների, տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների բաժինների ու վարչությունների ղեկավարները, նշված անձանց տեղակալները, դատավորները, պետական արբիտրները չեն կարող լինել համապատասխան խորհրդի պատգամավորներ:
Ընտրություններին չեն մասնակցում դատարանի կողմից անգործունակ ճանաչված հոգեկան հիվանդ քաղաքացիները, դատարանի դատավճռով ազատազրկման վայրերում պահվող անձինք: Քվեարկությանը չեն մասնակցում այն անձինք, որոնց նկատմամբ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով որպես խափանման միջոց ընտրված է կալանքի տակ պահելը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքների ուղղակի կամ անուղղակի ամեն մի սահմանափակում անթույլատրելի է և պատժվում է օրենքով:
(86-րդ հոդ. խմբ. 13.02.90 թիվ 1728-XI, 05.11.90 Ն-0187-I օրենքներ)
Հոդված 87. Պատգամավորների ընտրությունները հավասար են. յուրաքանչյուր ընտրող ունի մեկ ձայն. ընտրողներն ընտրություններին մասնակցում են հավասար հիմունքներով:
(87-րդ հոդ. խմբ. 13.02.90 թիվ 1728-XI օրենք)
Հոդված 88. Պատգամավորների ընտրություններն ուղղակի են. պատգամավորները քաղաքացիների կողմից ընտրվում են անմիջականորեն:
(88-րդ հոդ. խմբ. 13.02.90 թիվ 1728-XI օրենք)
Հոդված 89. Պատգամավորների ընտրություններում քվեարկությունը գաղտնի է. քվեարկողների կամքի արտահայտման նկատմամբ վերահսկողություն չի թույլատրվում:
(89-րդ հոդ. խմբ. 13.02.90 թիվ 1728-XI օրենք)
Հոդված 90. Պատգամավորության թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է աշխատավորական կոլեկտիվներին, հասարակական կազմակերպություններին, միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների կոլեկտիվներին, ըստ բնակության վայրի ընտրողներին և ըստ զորամասերի գումարվող զինծառայողների ժողովներին:
Պատգամավորության թեկնածուների թիվը չի սահմանափակվում:
Նախընտրական ժողովի յուրաքանչյուր մասնակից կարող է քննարկման համար առաջարկել ցանկացած թեկնածություններ` այդ թվում նաև իրենը:
Քվեաթերթիկների մեջ կարող են մտցվել ցանկացած թվով թեկնածուներ:
Պատգամավորության թեկնածուները ընտրական կամպանիային մասնակցում են հավասար հիմունքներով:
Պատգամավորության յուրաքանչյուր թեկնածուի համար հավասար պայմաններ ապահովելու նպատակով պատգամավորների ընտրությունների նախապատրաստման և անցկացման հետ կապված ծախսերը կատարում է համապատասխան ընտրական հանձնաժողովը` պետության միջոցների, ինչպես նաև ձեռնարկությունների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիների կամավոր մուծումների հաշվին ստեղծվող միասնական ֆոնդից:
(90-րդ հոդ. խմբ. 13.02.90 թիվ 1728-XI օրենք)
Հոդված 91. Պատգամավորների ընտրությունների նախապատրաստումն իրականացվում է բացեիբաց և հրապարակայնորեն:
Ընտրությունների անցկացումն ապահովում են ընտրական հանձնաժողովները, որոնք կազմվում են աշխատավորական կոլեկտիվների, հասարակական կազմակերպությունների, միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների կոլեկտիվների ժողովների (կոնֆերանսների), ըստ բնակության վայրի ընտրողների և ըստ զորամասերի գումարվող զինծառայողների ժողովների ընտրած ներկայացուցիչներից:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, աշխատավորական կոլեկտիվների և հասարակական կազմակերպությունների, միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների կոլեկտիվների, ըստ զորամասերի զինծառայողների համար երաշխավորվում է պատգամավորության թեկնածուների քաղաքական, գործարար և անձնական հատկանիշների ազատ ու համակողմանի քննարկման հնարավորություն, ինչպես նաև ժողովներում, միտինգներում, մամուլում, հեռուստատեսությամբ, ռադիոյով թեկնածուի օգտին կամ դեմ ագիտացիա անելու իրավունք:
Պատգամավորների ընտրությունների անցկացման կարգը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով:
(91-րդ հոդ. խմբ. 13.02.90 թիվ 1728-XI օրենք)
Հոդված 92. Ընտրողները պատվիրաններ են տալիս իրենց պատգամավորներին:
Պատգամավորների համապատասխան խորհուրդները քննարկում են պատվիրանները, դրանք հաշվի առնում տնտեսական ու սոցիալական զարգացման պլանները մշակելիս և բյուջեն կազմելիս, ինչպես նաև այլ հարցերի վերաբերյալ որոշումներ նախապատրաստելիս, կազմակերպում են պատվիրանների կատարումը և քաղաքացիներին տեղյակ պահում դրանց իրականացման մասին:
(92-րդ հոդ. խմբ. 13.02.90 թիվ 1728-XI օրենք)
ԳԼՈՒԽ 11
ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ
Հոդված 93. Պատգամավորները ժողովրդի լիազոր ներկայացուցիչներն են պատգամավորների խորհուրդներում:
Մասնակցելով խորհուրդների աշխատանքին, պատգամավորները լուծում են պետական, տնտեսական և սոցիալ-կուլտուրական շինարարության հարցեր, կազմակերպում խորհուրդների որոշումների կենսագործումը, վերահսկողություն իրականացնում պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների աշխատանքի նկատմամբ:
Պատգամավորը իր գործունեության մեջ ղեկավարվում է համապետական շահերով, հաշվի է առնում ընտրական օկրուգի բնակչության պահանջները, հետամուտ է լինում ընտրողների պատվիրանների կենսագործմանը:
Հոդված 94. Պատգամավորը իր լիազորություններն իրականացնում է, որպես կանոն, չկտրվելով արտադրական կամ ծառայողական գործունեությունից:
Խորհրդի նստաշրջանների ժամանակ, ինչպես նաև պատգամավորական լիազորությունների իրականացման համար օրենքով նախատեսված մյուս դեպքերում պատգամավորն ազատվում է արտադրական կամ ծառայողական պարտականությունների կատարումից և համապատասխան հանրապետական կամ տեղական բյուջեի միջոցների հաշվին նրան հատուցվում են պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերը:
(94-րդ հոդ. փոփ. 13.02.90 թիվ 1728-XI օրենք)
Հոդված 95. Պատգամավորն իրավունք ունի հարցապնդում անելու համապատասխան պետական մարմիններին ու պաշտոնատար անձանց, որոնք պարտավոր են պատասխան տալ հարցապնդմանը խորհրդի նստաշրջանում:
Պատգամավորն իրավունք ունի պատգամավորական գործունեության հարցերով դիմելու պետական ու հասարակական բոլոր մարմիններին, ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին և մասնակցելու իր առաջադրած հարցերի քննարկմանը: Համապատասխան պետական ու հասարակական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարները պարտավոր են անհետաձգելիորեն ընդունել պատգամավորին և քննության առնել նրա առաջարկությունները սահմանված ժամկետներում:
Հոդված 96. Պատգամավորի համար ապահովվում են նրա իրավունքներն ու պարտականությունները անարգել և արդյունավետ իրականացնելու պայմաններ:
Պատգամավորների անձեռնմխելիությունը, ինչպես նաև պատգամավորական գործունեության մյուս երաշխիքները սահմանվում են պատգամավորների ստատուսի մասին օրենքով և ԽՍՀ Միության ու Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրական ակտերով:
Հոդված 97. Պատգամավորը պարտավոր է իր աշխատանքի և խորհրդի աշխատանքի մասին հաշվետու լինել ընտրողների առջև, ինչպես նաև իրեն պատգամավորության թեկնածու առաջադրած կոլեկտիվների և հասարակական կազմակերպությունների առջև:
Ընտրողների վստահությունը չարդարացրած պատգամավորը ցանկացած ժամանակ կարող է ետ կանչվել ընտրողների մեծամասնության որոշմամբ` օրենքով սահմանված կարգով:
V. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 12
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
Հոդված 98. Հայաստանի Հանրապետության պետական իշխանության բարձրագույն մարմինը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդն է:
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը իրավազոր է իր քննարկմանն ընդունել և լուծել հանրապետության և ժողովրդի կենսական շահերին վերաբերող յուրաքանչյուր հարց:
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը`
1) ընդունում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, նրա մեջ կատարում է փոփոխություններ.
2) նշանակում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրությունները և հաստատում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրությունների կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը. նշանակում է տեղական խորհուրդների պատգամավորների ընտրությունները.
3) վավերացնում է «ԽՍՀ Միության կազմավորման մասին» պայմանագիրը, նրա մեջ կատարված փոփոխությունները.
4) որոշում է Հայաստանի Հանրապետության ներքին ու արտաքին քաղաքական գործունեության հիմնական ուղղությունները.
5) որոշում է ընդունում ԽՍՀՄ կազմից հանրապետության դուրս գալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին.
6) քննարկում է ԽՍՀՄ պետական սահմանը որոշելու հարցերն այն դեպքերում, որոնք առաջ են բերում Հայաստանի Հանրապետության տերիտորիայի փոփոխում.
7) անհրաժեշտության դեպքում միջոցներ է ձեռնարկում հանրապետության և նրա քաղաքացիների անվտանգության ապահովման համար.
8) հաստատում է Հայաստանի Հանրապետության տնտեսական ու սոցիալական զարգացման հեռանկարային պետական պլանները և հանրապետական կարևորագույն ծրագրերը. հաստատում է Հայաստանի Հանրապետության տնտեսական ու սոցիալական զարգացման պետական պլանները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն. վերահսկողություն է իրականացնում պլանի և բյուջեի կատարման ընթացքի նկատմամբ. հաստատում է դրանց կատարման մասին հաշվետվությունները. անհրաժեշտության դեպքում պլանի և բյուջեի մեջ կատարում է փոփոխություններ.
9) իրականացնում է սեփականության հարաբերությունների, ժողովրդական տնտեսության և սոցիալ-կուլտուրական շինարարության կառավարման կազմակերպման, բյուջետաֆինանսական համակարգի, աշխատանքի վարձատրության, գնագոյացման և հարկման, շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների օգտագործման, քաղաքացիների սահմանադրական իրավունքների, ազատությունների ու պարտականությունների իրականացման կարգի, ինչպես նաև այլ հարաբերությունների օրենսդրական կանոնակարգումը.
10) սահմանում է Հայաստանի Հանրապետության վարչատերիտորիալ կառուցվածքին վերաբերող հարցերի լուծման կարգը. որոշում և փոխում է շրջանների ու քաղաքների սահմանները. կազմում է շրջաններում քաղաքներ և քաղաքներում` շրջաններ. սահմանում է քաղաքների ենթակայությունը. կատարում է շրջաններում քաղաքների և քաղաքներում` շրջանների, ավանների և մյուս բնակավայրերի վերանվանում.
11) ընտրում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ` այլընտրանքի հիման վրա.
12) ընտրում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի առաջին տեղակալ և տեղակալ, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի քարտուղար.
13) նշանակում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահին, նրա ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կազմը, նրանում կատարում է փոփոխություններ. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի առաջարկությամբ կազմում և վերացնում է Հայաստանի Հանրապետության նախարարություններ և Հայաստանի Հանրապետության պետական կոմիտեներ.
14) ընտրում է Հայաստանի Հանրապետության ժողովրդական վերահսկողության կոմիտե, Հայաստանի Հանրապետության գերագույն դատարան, նշանակում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին, Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական արբիտրին. հաստատում է Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահությունը. ընտրում է շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանների ժողովրդական դատավորներին.
15) ընտրում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական հսկողության կոմիտե.
16) կանոնավոր կերպով լսում է իր կողմից կազմվող կամ ընտրվող մարմինների, ինչպես նաև իր կողմից նշանակվող կամ ընտրվող պաշտոնատար անձանց հաշվետվությունները.
17) որոշումներ է ընդունում ժողովրդական քվեարկության (հանրաքվեի) անցկացման մասին.
18) մեկնաբանում է Հայաստանի Հանրապետության օրենքները.
19) սահմանում է պետական իշխանության և կառավարման հանրապետական ու տեղական մարմինների կազմակերպման ու գործունեության կարգը. սահմանում է հանրապետական հասարակական կազմակերպությունների իրավական ստատուսը.
20) ուղղություն է տալիս պատգամավորների տեղական խորհուրդների գործունեությանը.
21) վավերացնում և չեղյալ է հայտարարում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը.
22) հիմնում է Հայաստանի Հանրապետության պետական պարգևներ, սահմանում Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ.
23) հրապարակում է ակտեր Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից դատապարտված քաղաքացիների ամնիստիայի մասին.
24) իրավունք ունի վերացնել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրերն ու որոշումները, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի կարգադրությունները, Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի որոշումներն ու կարգադրությունները.
25) վերացնում է պատգամավորների շրջանային և հանրապետական ենթակայության քաղաքների քաղաքային խորհուրդների որոշումները` Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը և Հայաստանի Հանրապետության օրենքներին դրանց չհամապատասխանելու դեպքում.
26) առաջարկություններ է մտցնում ԽՍՀՄ սահմանադրական հսկողության կոմիտե:
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանի Հանրապետության օրենքներն ու որոշումներն ընդունում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Հայաստանի Հանրապետության օրենքները, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշումներն ու մյուս ակտերը հրապարակվում են Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի և քարտուղարի ստորագրություններով:
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշումները Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահին, նրա առաջին տեղակալին կամ տեղակալին, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի քարտուղարին հետ կանչելու մասին ընդունվում են Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ձայների մեծամասնությամբ:
(98-րդ հոդ. փոփ. 13.02.90 թիվ 1728-XI, 13.08.90 Ն-0057-XII, 05.11.90 Ն-0187-I, 13.11.90 Ն-0203-I օրենքներ)
Հոդված 99. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը կազմված է Հայաստանի Հանրապետության 260 պատգամավորներից, որոնք ընտրվում են մոտավորապես հավասար թվով ընտրողներ ունեցող ընտրական օկրուգներից:
(99-րդ հոդ. փոփ. 13.02.90 թիվ 1728-XI օրենք)
Հոդված 100. Հայաստանի Հանրապետության նորընտիր Գերագույն խորհուրդը գումարվում է նախորդ գումարման Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության կողմից ոչ ուշ, քան ընտրություններից երկու ամիս անց:
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդն իր կողմից ընտրվող մանդատային հանձնաժողովի ներկայացմամբ որոշում է ընդունում պատգամավորների լիազորությունները ճանաչելու մասին, իսկ ընտրությունների օրենսդրության խախտման դեպքում` առանձին պատգամավորների ընտրություններն անվավեր ճանաչելու մասին:
Ընտրություններից հետո Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանը բացում է և մինչև Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի ընտրությունը վարում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրությունների կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, իսկ այնուհետև` Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահը կամ նրա առաջին տեղակալը կամ տեղակալը:
(100-րդ հոդ. փոփ. 13.02.90 թիվ 1728-XI օրենք)
Հոդված 101. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նստաշրջանները` գարնանային և աշնանային, գումարվում են Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության կողմից:
Արտահերթ նստաշրջանները Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության կողմից գումարվում են նրա նախաձեռնությամբ կամ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի առաջարկությամբ կամ էլ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների առնվազն մեկ երրորդի առաջարկությամբ:
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նստաշրջանը բաղկացած է նրա նիստերից, ինչպես նաև դրանց միջև ընկած ժամանակամիջոցում անցկացվող Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մշտական կամ այլ հանձնաժողովների նիստերից:
Գերագույն խորհրդի նիստերը վարում են և նրա ներքին աշխատակարգը տնօրինում են Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահը, նրա առաջին տեղակալն ու տեղակալը:
(101-րդ հոդ. փոփ. 13.02.90 թիվ 1728-XI օրենք)
Հոդված 102. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդում օրենսդրական նախաձեռնության իրավունքը պատկանում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորներին, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությանը, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական հսկողության կոմիտեին, Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մշտական հանձնաժողովներին, Հայաստանի Հանրապետության ժողովրդական վերահսկողության կոմիտեին, Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանին, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին, Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական արբիտրին:
Օրենսդրական նախաձեռնության իրավունք ունեն նաև հասարակական կազմակերպությունները` հանձինս նրանց հանրապետական մարմինների և Հայաստանի Հանրապետության գիտությունների ակադեմիան:
(102-րդ հոդ. փոփ. 13.02.90 թիվ 1728-XI, 05.11.90 Ն-0187-I, 13.11.90 Ն-0203-I օրենքներ)
Հոդված 103. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի քննարկմանը մտցված օրենքների նախագծերը և մյուս հարցերը քննության են առնվում նրա նիստերում:
Օրենքների նախագծերը և հանրապետության պետական կյանքի մյուս առավել կարևոր հարցերը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշմամբ կարող են դրվել ժողովրդական քննարկման:
(103-րդ հոդ. փոփ. 13.02.90 թիվ 1728-XI օրենք)
Հոդված 104. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին հաշվետու մարմին է, որն ապահովում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի աշխատանքի կազմակերպումը և իրականացնում է այլ լիազորություններ` Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված սահմաններում:
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի լիազորությունների ժամկետը լրանալուց հետո Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը իր լիազորությունները պահպանում է մինչև Հայաստանի Հանրապետության նոր Գերագույն խորհրդի գումարումը:
(104-րդ հոդ. փոփ. 13.02.90 թիվ 1728-XI օրենք)
Հոդված 105. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության կազմի մեջ ի պաշտոնե մտնում են. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահը, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի առաջին տեղակալը և տեղակալը, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի քարտուղարը, Հայաստանի Հանրապետության ժողովրդական վերահսկողության կոմիտեի նախագահը, ԽՍՀ Գերագույն խորհրդի մշտական հանձնաժողովների նախագահները:
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը գլխավորում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահը:
(105-րդ հոդ. փոփ. 13.02.90 թիվ 1728-XI, 13.08.90 Ն-0057-XII օրենքներ)
i
Հոդված 106. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը`
1) գումարում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նստաշրջանները.
2) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նստաշրջանների նախապատրաստումը.
3) կոորդինացնում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մշտական և այլ հանձնաժողովների գործունեությունը.
4) Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորներին աջակցում է իրենց լիազորությունների իրականացման գործում և նրանց ապահովում անհրաժեշտ ինֆորմացիայով.
5) վերահսկում է Հայաստանի Հանրապետության սահմանադրության պահպանումը.
6) կազմակերպում է ժողովրդական քվեարկությունների (հանրաքվեների), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ու հանրապետության պետական կյանքի մյուս առավել կարևոր հարցերի ժողովրդական քննարկումների նախապատրաստումն ու անցկացումը.
7) նշանակում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի առաջին տեղակալին և տեղակալներին, հաստատում է Հայաստանի Հանրապետության դատախազության կոլեգիան և Հայաստանի Հանրապետության պետական արբիտրաժի կոլեգիան. շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանների ժողովրդական դատավորների թվից հաստատում է այդ դատարանների նախագահներին.
8) պարգևատրում է Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով, շնորհում Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ.
9) ընդունում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մեջ. լուծում է ապաստան տալու հարցերը.
10) իրականացնում է ներման շնորհումը Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից դատապարտված քաղաքացիներին.
11) նշանակում և հետ է կանչում օտարերկրյա պետություններում ու միջազգային կազմակերպություններին առընթեր Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչներին.
12) ընդունում է օտարերկրյա պետությունների` իրեն առընթեր հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների հավատարմագրերը և հետկանչագրերը.
13) ելնելով ԽՍՀՄ և Հայաստանի Հանրապետության պաշտպանության և քաղաքացիների անվտանգության շահերից, իր նախաձեռնությամբ կամ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության առաջարկությամբ հանրապետության ողջ տերիտորիայում կամ նրա առանձին վայրերում հայտարարում է ռազմական կամ արտակարգ դրություն.
14) հայերեն, ռուսերեն, իսկ առանձին դեպքերում` նաև այլ լեզուներով, որոնցից օգտվում է հանրապետության բնակչությունը, հրապարակում է Հայաստանի Հանրապետության օրենքները և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի ընդունած մյուս ակտերը.
15) իրականացնում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորություններ:
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը հրատարակում է հրամանագրեր և ընդունում որոշումներ:
(106-րդ հոդ. փոփ. 13.02.90 թիվ 1728-XI, 13.11.90 Ն-0203-I օրենքներ)
Հոդված 107. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության բարձրագույն պաշտոնատար անձն է և ներկայացնում է հանրապետությունը երկրի ներսում և միջազգային հարաբերություններում:
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահն ընտրվում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից` Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների թվից, գաղտնի քվեարկությամբ, հինգ տարի ժամկետով և ոչ ավելի, քան անընդմեջ երկու ժամկետով: Նա կարող է ցանկացած ժամանակ գաղտնի քվեարկության միջոցով հետ կանչվել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից:
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահը հաշվետու է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին:
(107-րդ հոդ. փոփ. 13.02.90 թիվ 1728-XI օրենք)
Հոդված 108. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահը`
1) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի քննարկմանը ենթակա հարցերի նախապատրաստման ընդհանուր ղեկավարումը, ստորագրում է Հայաստանի Հանրապետության օրենքները և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ու Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության ընդունած մյուս ակտերը.
2) Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին զեկուցագրեր է ներկայացնում հանրապետության դրության, նրա պաշտպանության, քաղաքացիների անվտանգության ապահովման միջոցառումների և Հայաստանի Հանրապետության ներքին ու արտաքին քաղաքականության կարևոր հարցերի, ԽՍՀՄ պաշտպանունակության և անվտանգության ապահովմանը հանրապետության մասնակցության մասին.
3) Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին ներկայացնում է թեկնածություններ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի առաջին տեղակալի և տեղակալի, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի քարտուղարի պաշտոնում ընտրելու համար, ինչպես նաև առաջարկություններ` Հայաստանի Հանրապետության սահմանադրական հսկողության կոմիտեի անհատական կազմի մասին.
4) Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին ներկայացնում է թեկնածություններ Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահի, Հայաստանի Հանրապետության ժողովրդական վերահսկողության կոմիտեի նախագահի, Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի և Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական արբիտրի պաշտոնում նշանակելու կամ ընտրելու համար.
5) վարում է բանակցություններ և ստորագրում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը:
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահը արձակում է կարգադրություններ:
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի առաջին տեղակալը և տեղակալը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի լիազորությամբ կատարում են նրա առանձին ֆունկցիաներ և փոխարինում նախագահին` նրա բացակայության կամ նրա կողմից իր պարտականությունների կատարման անհնարինության դեպքում:
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի առաջին տեղակալը և տեղակալը, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի քարտուղարը կարող են ցանկացած ժամանակ գաղտնի քվեարկության միջոցով հետ կանչվել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից:
(108-րդ հոդ. փոփ. 13.02.90 թիվ 1728-XI, 13.08.90 Ն-0057-XII, 05.11.90 Ն-0187-I, 13.11.90 Ն-0203-I օրենքներ)
Հոդված 109. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների թվից ընտրում է մշտական հանձնաժողովներ` օրինագծային աշխատանք կատարելու, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի տնօրինությանը վերապահված հարցերը նախապես քննարկելու և նախապատրաստելու համար, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ընդունած Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ որոշումների կենսագործմանն աջակցելու, պետական մարմինների և կազմակերպությունների գործունեությունը վերահսկելու համար:
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը, երբ անհրաժեշտ համարի, ցանկացած հարցի առթիվ ստեղծում է քննիչ, վերստուգիչ և այլ հանձնաժողովներ:
(109-րդ հոդ. փոփ. 13.02.90 թիվ 1728-XI օրենք)
Հոդված 110. Հայաստանի Հանրապետության օրենքներն ու Գերագույն խորհրդի մյուս որոշումները, որպես կանոն, ընդունվում են Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի համապատասխան մշտական հանձնաժողովներում նախագծերը նախապես քննարկվելուց հետո:
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի, Հայաստանի Հանրապետության ժողովրդական վերահսկողության կոմիտեի, Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի, գերագույն դատարանի նախագահության, Հայաստանի Հանրապետության դատախազության կոլեգիայի և Հայաստանի Հանրապետության պետական արբիտրաժի կոլեգիայի կազմում պաշտոնատար անձանց, ինչպես նաև շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանների ժողովրդական դատավորների և դատարանների նախագահների նշանակումն ու ընտրությունը կատարվում են Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի համապատասխան մշտական հանձնաժողովների եզրակացության առկայության դեպքում:
Բոլոր պետական և հասարակական մարմինները, կազմակերպությունները և պաշտոնատար անձինք պարտավոր են կատարել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի հանձնաժողովների պահանջները, նրանց ներկայացնել անհրաժեշտ նյութեր ու փաստաթղթեր:
Հանձնաժողովների հանձնարարականները ենթակա են պարտադիր քննարկման պետական և հասարակական մարմինների, հիմնարկների և կազմակերպությունների կողմից: Քննարկման արդյունքների և ձեռնարկված միջոցների մասին պետք է հաղորդվի հանձնաժողովներին` նրանց սահմանած ժամկետում:
(110-րդ հոդ. փոփ. 13.02.90 թիվ 1728-XI, 05.11.90 Ն-0187-I, 13.11.90 Ն-0203-I օրենքներ)
Հոդված 111. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նստաշրջաններում իրավունք ունի հարցապնդումով դիմելու Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահին, Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից կազմվող կամ ընտրվող մյուս մարմինների ղեկավարներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տերիտորիայում գտնվող միութենական ենթակայության ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարներին` Հայաստանի Հանրապետության տնօրինությանը վերապահված հարցերով: Այն մարմինը կամ պաշտոնատար անձը, որին ուղղված է հարցապնդումը, պարտավոր է բանավոր կամ գրավոր պատասխան տալ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի տվյալ նստաշրջանում` Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի սահմանված ժամկետներում:
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորները արտադրական կամ ծառայողական պարտականությունների կատարումից ազատվում են Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդում, նրա հանձնաժողովներում, ինչպես նաև բնակչության շրջանում պատգամավորական գործունեության իրականացման համար անհրաժեշտ որոշակի ժամկետով: Պատգամավորները իրենց արտադրական կամ ծառայողական պարտականությունների կատարումից կարող են ազատվել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդում իրենց լիազորությունների ամբողջ ժամանակամիջոցում:
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորը, պատգամավորության թեկնածուն չեն կարող քրեական պատասխանատվության կանչվել, կալանավորվել կամ ենթարկվել դատական կարգով նշանակվող վարչական տույժի միջոցների առանց Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի համաձայնության:
(111-րդ հոդ. փոփ. 13.02.90 թիվ 1728-XI, 05.11.90 Ն-0187-I օրենքներ)
Հոդված 112. Հայաստանի Հանրապետության սահմանադրական հսկողության կոմիտեն ընտրվում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից 10 տարի ժամկետով, քաղաքականության և իրավունքի բնագավառի մասնագետներից, հետևյալ կազմով` կոմիտեի նախագահ, նախագահի տեղակալ և 7 անդամ:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական հսկողության կոմիտեում ընտրված անձինք չեն կարող միաժամանակ մտնել այն մարմինների կազմի մեջ, որոնց ակտերը ենթակա են կոմիտեի հսկողությանը:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական հսկողության կոմիտեում ընտրված անձինք իրենց պարտականությունները կատարելիս անկախ են և ենթարկվում են միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը:
(112-րդ հոդ. փոփ. 13.02.90 թիվ 1728-XI օրենք)
Հոդված 113. Հայաստանի Հանրապետության սահմանադրական հսկողության կոմիտեն`
1) Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի հանձնարարությամբ նրան եզրակացություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի քննարկմանը ներկայացված Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ ակտերի նախագծերը Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը համապատասխան լինելու մասին.
2) Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների առնվազն մեկ երրորդի, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի առաջարկություններով եզրակացություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին Հայաստանի Հանրապետության օրենքները և այլ ակտերը Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը համապատասխան լինելու մասին.
3) Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի հանձնարարությամբ, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության առաջարկությամբ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին եզրակացություններ է ներկայացնում պատգամավորների շրջանային և քաղաքային (հանրապետական ենթակայության քաղաքների) խորհուրդների որոշումները Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը և Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան լինելու մասին.
4) Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի հանձնարարությամբ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների առնվազն մեկ երրորդի, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի առաջարկություններով, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին եզրակացություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ակտերը և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի քննարկմանը ներկայացված ակտերի նախագծերը Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը, իսկ Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի որոշումներն ու կարգադրությունները նաև Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան լինելու մասին. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրային և այլ պարտավորությունները Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը և Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան լինելու մասին.
5) Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի հանձնարարությամբ, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մշտական հանձնաժողովների, Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների շրջանային և քաղաքային (հանրապետական ենթակայության քաղաքների) խորհուրդների, Հայաստանի Հանրապետության ժողովրդական վերահսկողության կոմիտեի, Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի, Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական արբիտրի, հասարակական կազմակերպությունների հանրապետական մարմինների, Հայաստանի Հանրապետության գիտությունների ակադեմիայի առաջարկություններով եզրակացություններ է տալիս մյուս այն պետական մարմինների ու հասարակական կազմակերպությունների նորմատիվ իրավական ակտերը Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը և Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան լինելու մասին, որոնց նկատմամբ, Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը համապատասխան, դատախազական հսկողություն չի իրականացվում:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական հսկողության կոմիտեն նաև իրավունք ունի սեփական նախաձեռնությամբ եզրակացություններ ներկայացնելու Հայաստանի Հանրապետության պետական իշխանության և կառավարման բարձրագույն մարմինների ակտերը, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից կազմվող կամ ընտրվող մյուս մարմինների ակտերը Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը և Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան լինելու մասին:
Հայաստանի Հանրապետության սահմանադրության կամ Հայաստանի Հանրապետության օրենքների հետ ակտի կամ նրա առանձին դրույթների անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում Հայաստանի Հանրապետության սահմանադրական հսկողության կոմիտեն ակտը հրատարակած մարմնին է ուղարկում իր եզրակացությունը` թույլ տրված անհամապատասխանությունը վերացնելու համար: Կոմիտեի կողմից այդպիսի եզրակացության ընդունումը դադարեցնում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը կամ Հայաստանի Հանրապետության օրենքին չհամապատասխանող ակտի կամ դրա առանձին դրույթների կիրարկումը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքների: Այն ակտը կամ նրա առանձին դրույթները, որոնք ըստ կոմիտեի եզրակացության խախտում են քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, ուժը կորցնում են այդպիսի եզրակացության ընդունման պահից:
Ակտը հրատարակած մարմինը այն համապատասխանեցնում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը կամ Հայաստանի Հանրապետության օրենքին: Եթե անհամապատասխանությունը չվերացվի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական հսկողության կոմիտեն միջնորդագիր է ներկայացնում համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ կամ Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդ, առաջարկելով վերացնել նրանց ենթակա մարմինների կամ պաշտոնատար անձանց այն ակտերը, որոնք չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը կամ Հայաստանի Հանրապետության օրենքին:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական հսկողության կոմիտեի եզրակացությունը կարող է մերժվել միայն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշմամբ` ընդունված Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդով:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական հսկողության կոմիտեի կազմակերպումն ու գործունեության կարգը որոշվում են Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական հսկողության մասին օրենքով:
(113-րդ հոդ. փոփ. 13.02.90 թիվ 1728-XI, 05.11.90 Ն-0187-I, 13.11.90 Ն-0203-I օրենքներ)
Հոդված 114. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը վերահսկում է իրեն հաշվետու բոլոր պետական մարմինների գործունեությունը:
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը ուղղություն է տալիս Հայաստանի Հանրապետության ժողովրդական վերահսկողության կոմիտեի գործունեությանը, որը գլխավորում է ժողովրդական վերահսկողության մարմինների սիստեմը:
(114-րդ հոդ. փոփ. 13.02.90 թիվ 1728-XI օրենք)
Հոդված 115. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի և նրա մարմինների գործունեության կարգը որոշվում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ռեգլամենտով և Հայաստանի Հանրապետության սահմանադրության հիման վրա հրատարակվող Հայաստանի Հանրապետության մյուս օրենքներով:
ԳԼՈՒԽ 13
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
(13-րդ գլխի վերնագիրը փոփ. 05.11.90 Ն-0187-I օրենք)
Հոդված 116. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Հայաստանի Հանրապետության պետական իշխանության բարձրագույն գործադիր և կարգադրիչ մարմինն է:
(116-րդ հոդ. փոփ. 05.11.90 Ն-0187-I օրենք)
Հոդված 117. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը կազմվում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից, հետևյալ կազմով` Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահ, նախագահի առաջին տեղակալներ և տեղակալներ, Հայաստանի Հանրապետության նախարարներ, Հայաստանի Հանրապետության պետական կոմիտեների նախագահներ:
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահի առաջադրմամբ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը կարող է Հայաստանի Հանրապետության կառավարության կազմի մեջ մտցնել Հայաստանի Հանրապետության այլ մարմինների և կազմակերպությունների ղեկավարների:
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը իր լիազորությունները վայր է դնում Հայաստանի Հանրապետության նորընտիր Գերագույն խորհրդի առջև` նրա առաջին նստաշրջանում:
(117-րդ հոդ. փոփ. 09.06.84 թիվ 2488-X, 05.11.90 Ն-0187-I օրենքներ)
Հոդված 118. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը պատասխանատու է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի առջև և հաշվետու է նրան:
Հայաստանի Հանրապետության նորակազմ Նախարարների խորհուրդը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի քննարկմանն է ներկայացնում իր լիազորությունների ժամկետում առաջիկա գործունեության ծրագիրը:
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը իր աշխատանքի մասին առնվազն տարին մեկ անգամ հաշվետվությամբ հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի առջև:
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը կարող է անվստահություն հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը: Այդ հարցի առթիվ որոշումը ընդունվում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ձայների մեծամասնությամբ:
(118-րդ հոդ. փոփ. 13.02.90 թիվ 1728-XI, 05.11.90 Ն-0187-I օրենքներ)
Հոդված 119. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը իրավազոր է լուծել պետական կառավարման` Հայաստանի Հանրապետության տնօրինությանը վերապահված բոլոր հարցերը, եթե դրանք, Հայաստանի Հանրապետության սահմանադրության համաձայն, չեն մտնում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի և նրա նախագահության, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի իրավասության մեջ:
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը իր լիազորությունների սահմաններում`
1) ապահովում է ժողովրդական տնտեսության և սոցիալ-կուլտուրական շինարարության ղեկավարումը, մշակում և իրականացնում է միջոցառումներ ժողովրդի բարեկեցության և կուլտուրայի աճն ապահովելու, գիտությունն ու տեխնիկան զարգացնելու, բնական ռեսուրսները ռացիոնալ օգտագործելու և պահպանելու ասպարեզում. օժանդակում է դրամական և վարկային սիստեմի ամրապնդման, պետական ապահովագրության և հաշվառման ու վիճակագրության միասնական սիստեմի կազմակերպման միջոցառումների իրագործմանը, մասնակցում է գների, աշխատանքի վարձատրության, սոցիալական ապահովության միասնական քաղաքականության կիրառմանը. կազմակերպում է արդյունաբերական, շինարարական, գյուղատնտեսական ձեռնարկությունների ու միավորումների, տրանսպորտի և կապի ձեռնարկությունների, ինչպես նաև հանրապետական ենթակայության այլ կազմակերպությունների ու հիմնարկների կառավարումը.
2) մշակում և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ է մտցնում Հայաստանի Հանրապետության տնտեսական և սոցիալական զարգացման ընթացիկ ու հեռանկարային պետական պլանները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն, միջոցներ է ձեռնարկում պետական պլանների և բյուջեի կատարման ուղղությամբ, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդն հաշվետվություններ է ներկայացնում պլանների և բյուջեի կատարման մասին, կոորդինացնում և վերահսկում է միութենական ենթակայության ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գործունեությունը` Հայաստանի Հանրապետության տնօրինությանը վերաբերող հարցերում.
3) միջոցառումներ է իրականացնում պետության շահերը պաշտպանելու, սոցիալիստական սեփականությունը և հասարակական կարգը պահպանելու, քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները ապահովելու և պաշտպանելու ասպարեզում.
4) միջոցներ է ձեռնարկում ԽՍՀՄ սահմանադրությամբ որոշվող սահմաններում ապահովելու երկրի պետական անվտանգությունը և ամրապնդելու պաշտպանունակությունը.
5) իրականացնում է ղեկավարություն օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ Հայաստանի Հանրապետության հարաբերությունների բնագավառում` ելնելով օտարերկրյա պետությունների հետ միութենական հանրապետությունների փոխհարաբերություններում ԽՍՀ Միության սահմանած կարգից.
6) անհրաժեշտության դեպքում կազմում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր տնտեսական և սոցիալ-կուլտուրական շինարարության գործերի կոմիտեներ, գլխավոր վարչություններ և այլ գերատեսչություններ.
7) իրականացնում է պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների գործունեության ղեկավարումը:
(119-րդ հոդ. փոփ. 13.02.90 թիվ 1728-XI, 05.11.90 Ն-0187-I օրենքներ)
Հոդված 120. Ժողովրդական տնտեսության ղեկավարումն ապահովելու հետ կապված հարցերի և պետական կառավարման մյուս հարցերի լուծման համար, որպես Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի մշտական մարմին, գործում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահությունը: Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահության կազմի մեջ մտնում են Նախարարների խորհրդի նախագահը, նախագահի առաջին տեղակալները, նախագահի տեղակալները, ինչպես նաև կառավարության այլ անդամներ` հանրապետության Նախարարների խորհրդի մասին օրենքին համապատասխան:
(120-րդ հոդ. փոփ. 09.06.84 թիվ 2488-X, 05.11.90 Ն-0187-I օրենքներ)
Հոդված 121. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը ԽՍՀՄ և Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերի, ԽՍՀՄ Նախարարների խորհրդի որոշումների ու կարգադրությունների հիման վրա և ի կատարումն դրանց, հրատարակում է որոշումներ և կարգադրություններ, կազմակերպում և ստուգում է դրանց կատարումը: Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի որոշումները և կարգադրությունները ենթակա են պարտադիր կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տերիտորիայում:
(121-րդ հոդ. փոփ. 05.11.90 Ն-0187-I օրենք)
Հոդված 122. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը, իր իրավասության սահմաններում, իրավունք ունի վերացնելու պատգամավորների շրջանային և քաղաքային (հանրապետական ենթակայության քաղաքների) խորհուրդների գործադիր կոմիտեների որոշումներն ու կարգադրությունները:
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը իրավունք ունի վերացնելու Հայաստանի Հանրապետության նախարարությունների, Հայաստանի Հանրապետության պետական կոմիտեների, իրեն ենթակա մյուս մարմինների ակտերը:
(122-րդ հոդ. փոփ. 05.11.90 Ն-0187-I օրենք)
Հոդված 123. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը միավորում և ուղղություն է տալիս Հայաստանի Հանրապետության միութենական-հանրապետական և հանրապետական նախարարությունների ու պետական կոմիտեների, իրեն ենթակա մյուս մարմինների աշխատանքին:
Հայաստանի Հանրապետության միութենական-հանրապետական նախարարությունները և պետական կոմիտեները իրենց հանձնարարված կառավարման ճյուղերը ղեկավարում կամ միջճյուղային կառավարումն իրականացնում են` ենթարկվելով ինչպես Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին, այնպես էլ ԽՍՀՄ համապատասխան միութենական-հանրապետական նախարարությանը կամ ԽՍՀՄ պետական կոմիտեին:
Հայաստանի Հանրապետության հանրապետական նախարարությունները և պետական կոմիտեները իրենց հանձնարարված կառավարման ճյուղերը ղեկավարում կամ միջճյուղային կառավարումն իրականացնում են` ենթարկվելով Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին:
Հայաստանի Հանրապետության նախարարությունները և պետական կոմիտեները պատասխանատու են իրենց հանձնարարված կառավարման ոլորտների վիճակի ու զարգացման համար. Իրենց իրավասության շրջանակներում` ԽՍՀՄ, Հայաստանի Հանրապետության օրենքների և ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների համագումարի, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի ու Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի այլ որոշումների, ԽՍՀՄ Նախարարների խորհրդի և Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի որոշումների ու կարգադրությունների, ԽՍՀՄ համապատասխան նախարարությունների ու պետական կոմիտեների ակտերի հիման վրա և ի կատարում դրանց` հրատարակում են ակտեր, կազմակերպում և ստուգում են դրանց կատարումը:
(123-րդ հոդ. փոփ. 13.02.90 թիվ 1728-XI, 05.11.90 Ն-0187-I օրենքներ)
Հոդված 124. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի և նրա նախագահության իրավասությունը, նրանց գործունեության կարգը, մյուս պետական մարմինների հետ Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի հարաբերությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միութենական-հանրապետական և հանրապետական նախարարությունների ու պետական կոմիտեների ցանկը որոշվում են սահմանադրության հիման վրա` Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի մասին օրենքով:
(124-րդ հոդ. փոփ. 05.11.90 Ն-0187-I օրենք)
VI. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԵՂԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 14
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ
Հոդված 125. Շրջաններում, քաղաքներում, քաղաքների շրջաններում, ավաններում, գյուղական բնակավայրերում պետական իշխանության մարմինները պատգամավորների համապատասխան խորհուրդներն են:
Հոդված 126. Պատգամավորների տեղական խորհուրդները լուծում են տեղական նշանակության բոլոր հարցերը` ելնելով համապատասխան շահերից և խորհրդի տերիտորիայում բնակվող քաղաքացիների շահերից, կենսագործում են վերադաս մարմինների որոշումները, ղեկավարում են պատգամավորների ստորադաս խորհուրդների գործունեությունը, մասնակցում են հանրապետական և ընդհանուր-միութենական նշանակություն ունեցող հարցերի քննարկմանը, դրանց առթիվ մտցնում են իրենց առաջարկությունները:
Պատգամավորների տեղական խորհուրդներն իրենց տերիտորիայում ղեկավարում են պետական, տնտեսական և սոցիալ-կուլտուրական շինարարությունը, հաստատում են տնտեսական ու սոցիալական զարգացման պլանները և տեղական բյուջեն. իրականացնում են իրենց ենթակա պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարումը, ապահովում են օրենքների կատարումը, պետական և հասարակական կարգի պահպանությունը, քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը. աջակցում են երկրի պաշտպանունակության ամրապնդմանը:
Հոդված 127. Պատգամավորների տեղական խորհուրդները իրենց լիազորությունների շրջանակներում ապահովում են տնտեսական և սոցիալական կոմպլեքսային զարգացումը իրենց տերիտորիայում, վերահսկողություն են իրականացնում այդ տերիտորիայում գտնվող վերադաս ենթակայության ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների կողմից օրենսդրության պահպանման նկատմամբ. կոորդինացնում և վերահսկում են նրանց գործունեությունը հողօգտագործման, բնության պահպանության, շինարարության, աշխատանքային ռեսուրսների օգտագործման, ժողովրդական սպառման ապրանքների արտադրության, բնակչության սոցիալ-կուլտուրական, կենցաղային և այլ սպասարկման բնագավառում:
Հոդված 128. Պատգամավորների տեղական խորհուրդները որոշումներ են ընդունում ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում:
Տեղական խորհուրդների որոշումները ենթակա են պարտադիր կատարման խորհրդի տերիտորիայում գտնվող բոլոր ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների, ինչպես նաև պաշտոնատար անձանց ու քաղաքացիների կողմից:
i
Հոդված 129. Պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային խորհուրդների նստաշրջանները գումարվում են նրանց նախագահությունների կողմից, իսկ քաղաքային (շրջանային ենթակայության քաղաքների), ավանային և գյուղական խորհուրդներինը` այդ խորհուրդների նախագահների կողմից տարեկան ոչ պակաս, քան չորս անգամ:
Պատգամավորների տեղական խորհուրդները իրավազոր են նստաշրջաններում քննարկել և լուծել ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց տնօրինությանը վերապահված ամեն մի հարց: Հարցերի ցանկը, որոնք քննարկվում և լուծվում են բացառապես նստաշրջաններում, սահմանվում է պատգամավորների տեղական խորհուրդների մասին օրենքներով:
Պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային խորհուրդների աշխատանքը կազմակերպում են դրանց նախագահությունները` խորհուրդների նախագահների գլխավորությամբ, իսկ քաղաքային (շրջանային ենթակայության քաղաքների, ավանային և գյուղական խորհուրդներինը` այդ խորհուրդների նախագահները:
(129-րդ հոդ. փոփ. 13.02.90 թիվ 1728-XI օրենք)
Հոդված 130. Պատգամավորների տեղական խորհուրդները պատգամավորների թվից ընտրում են մշտական հանձնաժողովներ` տեղական խորհուրդների տնօրինությանը վերաբերող հարցերի նախնական քննարկման ու նախապատրաստման համար, ինչպես նաև խորհուրդների որոշումների կենսագործմանը օժանդակելու, պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գործունեությունը վերահսկելու համար:
Տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների, ժողովրդական վերահսկողության մարմինների կազմում պաշտոնատար անձանց, ինչպես նաև գործադիր կոմիտեների բաժինների և վարչությունների ղեկավարների նշանակումն ու ընտրությունը կատարվում է տեղական խորհուրդների համապատասխան մշտական հանձնաժողովների եզրակացության առկայության դեպքում:
Տեղական խորհուրդների մշտական հանձնաժողովների հանձնարարականները ենթակա են պարտադիր քննարկման համապատասխան պետական ու հասարակական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների կողմից: Քննարկման արդյունքների կամ ձեռնարկված միջոցների մասին պետք է սահմանված ժամկետում հաղորդվի հանձնաժողովներին:
(130-րդ հոդ. փոփ. 13.02.90 թիվ 1728-XI օրենք)
Հոդված 131. Վերադաս տեղական խորհուրդներն իրավունք ունեն վերացնելու ստորադաս խորհուրդների և նրանց գործադիր կոմիտեների ակտերը` այդ ակտերը օրենքներին չհամապատասխանելու դեպքում:
Հոդված 132. Պատգամավորների տեղական խորհուրդներն իրենց գործունեությունը իրականացնում են` սերտորեն կապված հասարակական կազմակերպությունների և աշխատավորական կոլեկտիվների հետ, առավել կարևոր հարցերը ներկայացնում են քաղաքացիների քննարկմանը, նրանց ներգրավում մշտական հանձնաժողովների, գործադիր կոմիտեների և խորհուրդների առջև հաշվետու մյուս մարմինների աշխատանքում, ուղղություն են տալիս տեղական կամավոր ընկերությունների աշխատանքին և զարգացնում բնակչության հասարակական ինքնագործունեությունը:
ԳԼՈՒԽ 15
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵՆԵՐԸ
Հոդված 133. Պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր ու կարգադրիչ մարմինները այդ խորհուրդների կողմից ընտրվող գործադիր կոմիտեներն են:
Գործադիր կոմիտեները տարեկան առնվազն մեկ անգամ հաշվետվությամբ հանդես են գալիս իրենց ընտրած խորհուրդների առջև, ինչպես նաև աշխատավորական կոլեկտիվների և ըստ քաղաքացիների բնակության վայրի ժողովներում:
Տեղական խորհուրդների գործադիր կոմիտեները անմիջականորեն հաշվետու են, ինչպես իրենց ընտրած խորհրդին, այնպես էլ վերադաս գործադիր ու կարգադրիչ մարմնին:
(133-րդ հոդ. փոփ. 13.02.90 թիվ 1728-XI օրենք)
Հոդված 134. Պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեները ղեկավարում են պետական, տնտեսական և սոցիալ-կուլտուրական շինարարությունը համապատասխան խորհրդի տերիտորիայում` իրենց ընտրող խորհուրդների և պետական իշխանության ու կառավարման վերադաս մարմինների որոշումների հիման վրա:
Գործադիր կոմիտեները, կազմակերպում են խորհուրդների և վերադաս պետական մարմինների որոշումների, ինչպես նաև ընտրողների պատվիրանների կատարումը, ղեկավարում են կառավարման իրենց ենթակա մարմինները:
(134-րդ հոդ. փոփ. 13.02.90 թիվ 1728-XI օրենք)
Հոդված 135. Պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեները իրենց իրավասության սահմաններում ընդունում են որոշումներ և կարգադրություններ:
Պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներն իրավունք ունեն վերացնելու ստորադաս խորհուրդերի գործադիր կոմիտեների որոշումներն ու կարգադրությունները:
Հոդված 136. Պատգամավորների տեղական խորհուրդների լիազորությունները լրանալուց հետո գործադիր կոմիտեներն իրենց լիազորությունները պահպանում են ընդհուպ մինչև պատգամավորների նոր գումարման խորհուրդների կողմից գործադիր կոմիտեներ ընտրելը:
Հոդված 137. Պետական կառավարման առանձին ճյուղերի անմիջական ղեկավարման համար պատգամավորների շրջանային, քաղաքային և քաղաքների շրջանային խորհուրդները կազմում են գործադիր կոմիտեների բաժիններ և վարչություններ:
Բաժինների և վարչությունների ցանկը և դրանք կազմելու կարգը որոշվում են ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Պատգամավորների շրջանային, քաղաքային և քաղաքների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների բաժինները և վարչությունները իրենց գործունեության մեջ ենթարկվում են, ինչպես խորհուրդներին և նրանց գործադիր կոմիտեներին, այնպես էլ վերադաս գործադիր ու կարգադրիչ մարմնին:
VII. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈՒ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԼԱՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ
ԳԼՈՒԽ 16
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈՒ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԼԱՆԸ
Հոդված 138. Հայաստանի Հանրապետության տնտեսական ու սոցիալական զարգացման պետական պլանը ԽՍՀՄ տնտեսական ու սոցիալական զարգացման միասնական պետական պլանի բաղկացուցիչ մասն է:
Հայաստանի Հանրապետության տնտեսական ու սոցիալական զարգացման հեռանկարային ու ընթացիկ պլանները մշակվում են ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության զարգացման հիմնական խնդիրներին և ուղղություններին համապատասխան և ուղղված են հանրապետության տերիտորիայում կոմպլեքսային տնտեսական ու սոցիալական զարգացման ապահովմանը:
Հոդված 139. Հայաստանի Հանրապետության տնտեսական ու սոցիալական զարգացման պետական պլանը սահմանում է էկոնոմիկայի և սոցիալ-կուլտուրական շինարարության բնագավառի խնդիրները, բովանդակում է Հայաստանի Հանրապետության ժողովրդական տնտեսության ճյուղերի զարգացման կոմպլեքսային ծրագրերը, ներառում է նախարարությունների, պետական կոմիտեների և պետական կառավարման մյուս մարմինների պլանները, շրջանների և հանրապետական ենթակայության քաղաքների տնտեսական ու սոցիալական զարգացման պլանները:
(139-րդ հոդ. փոփ. 05.11.90 Ն-0187-I օրենք)
Հոդված 140. Հայաստանի Հանրապետության տնտեսական ու սոցիալական զարգացման պետական պլանը մշակում է Հայաստանի Հանրապետության Նախարարությունների խորհուրդը` ելնելով համապետական շահերից, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կոմիտեների և պետական կառավարման մյուս մարմինների, պատգամավորների տեղական խորհուրդների, հասարակական կազմակերպությունների, ձեռնարկությունների և հիմնարկների կոլեկտիվների, ինչպես նաև ԽՍՀՄ նախարարությունների ու գերատեսչությունների առաջարկությունները և մտցնում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ:
(140-րդ հոդ. փոփ. 05.11.90 Ն-0187-I օրենք)
Հոդված 141. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը, Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի զեկուցմամբ և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պլանային-բյուջետային և մյուս մշտական հանձնաժողովների եզրակացություններով, քննարկում և հաստատում է Հայաստանի Հանրապետության տնտեսական ու սոցիալական զարգացման պետական պլանը:
(141-րդ հոդ. փոփ. 05.11.90 Ն-0187-I օրենք)
Հոդված 142. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը կազմակերպում է Հայաստանի Հանրապետության տնտեսական ու սոցիալական զարգացման պետական պլանի կատարումը և անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում ժողովրդական տնտեսության մեջ պլանային կարգապահությունն ամրապնդելու ուղղությամբ:
(142-րդ հոդ. փոփ. 05.11.90 Ն-0187-I օրենք)
Հոդված 143. Հայաստանի Հանրապետության տնտեսական ու սոցիալական զարգացման պետական պլանների կատարման հաշվետվությունները քննարկվում և հաստատվում են Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից: Պլանների կատարման ընդհանուր ցուցանիշները հրապարակվում են ի գիտություն բոլորի:
ԳԼՈՒԽ 17
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ
Հոդված 144. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն ԽՍՀՄ միասնական պետական բյուջեի բաղկացուցիչ մասն է:
Հոդված 145. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն միավորում է Հայաստանի Հանրապետության հանրապետական բյուջեն և տեղական բյուջեները:
Հոդված 146. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի սահմանազատումը հանրապետական բյուջեի և տեղական բյուջեների միջև որոշվում է Հայաստանի Հանրապետության և պատգամավորների տեղական խորհուրդների բյուջետային իրավունքների մասին օրենքով ու Հայաստանի Հանրապետության մյուս օրենսդրական ակտերով:
Հոդված 147. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն կազմում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը` ԽՍՀՄ և Հայաստանի Հանրապետության տնտեսական ու սոցիալական զարգացման պետական պլանների, ԽՍՀՄ պետական բյուջեի հիման վրա և ներկայացնում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի հաստատմանը:
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը քննության է առնում Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի զեկուցմամբ և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պլանային-բյուջետային ու մյուս մշտական հանձնաժողովների եզրակացություններով:
(147-րդ հոդ. փոփ. 05.11.90 Ն-0187-I օրենք)
Հոդված 148. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը: Բյուջեի կատարման ընդհանուր ցուցանիշները հրապարակվում են ի գիտություն բոլորի:
VIII. ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ, ԱՐԲԻՏՐԱԺԸ ԵՎ ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ԳԼՈՒԽ 18
ԴԱՏԱՐԱՆԸ ԵՎ ԱՐԲԻՏՐԱԺԸ
Հոդված 149. Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունը իրականացնում է միայն դատարանը:
Հայաստանի Հանրապետության դատարաններն են` Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանը, շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանները:
Հայաստանի Հանրապետության դատարանների կազմակերպումը և գործունեության կարգը որոշում են ԽՍՀՄ և Հայաստանի Հանրապետության օրենքներով:
i
Հոդված 150. Հայաստանի Հանրապետությունում բոլոր դատարանները կազմվում են դատավորների և ժողովրդական ատենակալների ընտրովիության հիմունքներով:
Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի դատավորներին, շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանների ժողովրդական դատավորներին ընտրում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը:
Շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանների ժողովրդական ատենակալներն ընտրվում են քաղաքացիների ժողովներում, ըստ նրանց բնակության կամ աշխատանքի վայրի, բաց քվեարկությամբ, իսկ Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի ժողովրդական ատենակալները` Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից:
Բոլոր դատարանների դատավորներն ընտրվում են տասը տարի ժամկետով: Բոլոր դատարանների ժողովրդական ատենակալներն ընտրվում են հինգ տարի ժամկետով: Դատավորները և ժողովրդական ատենակալները պատասխանատու են իրենց ընտրած մարմինների կամ ընտրողների առջև, հաշվետու են նրանց և կարող են նրանց կողմից հետ կանչվել օրենքով սահմանված կարգով:
(150-րդ հոդ. փոփ. 13.02.90 թիվ 1728-XI օրենք)
Հոդված 151. Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանը Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական մարմինն է և հսկողություն է իրականացնում հանրապետության դատարանների դատական գործունեության նկատմամբ:
Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանը կազմված է նախագահից, նրա տեղակալներից, անդամներից և ժողովրդական ատենակալներից:
(151-րդ հոդ. փոփ. 13.02.90 թիվ 1728-XI օրենք)
Հոդված 152. Քաղաքացիական և քրեական գործերի քննությունը բոլոր դատարաններում կատարվում է կոլեգիալ կարգով, առաջին ատյանի դատարանում` ժողովրդական ատենակալների մասնակցությամբ: Ժողովրդական ատենակալները արդարադատություն իրականացնելիս օգտվում են դատավորի բոլոր իրավունքներից:
Հոդված 153. Դատավորներն ու ժողովրդական ատենակալները անկախ են և ենթարկվում են միայն օրենքին:
Դատավորների և ժողովրդական ատենակալների համար պայմաններ են ապահովվում իրենց իրավունքների ու պարտականությունների անարգել և արդյունավետ իրականացման համար: Դատավորների և ժողովրդական ատենակալների`արդարադատության իրականացման գործունեությանը որևէ միջամտություն անթույլատրելի է և առաջ է բերում օրենքով սահմանված պատասխանատվություն:
Դատավորների և ժողովրդական ատենակալների անձեռնմխելիությունը, ինչպես նաև նրանց անկախության մյուս երաշխիքները սահմանվում են ԽՍՀՄ-ում դատավորների ստատուսի մասին օրենքով և ԽՍՀ Միության ու Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրական ակտերով:
(153-րդ հոդ. փոփ. 13.02.90 թիվ 1728-XI օրենք)
Հոդված 154. Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացվում է օրենքի և դատարանի առջև քաղաքացիների հավասարություն սկզբունքներով:
Հոդված 155. Գործերի քննությունը բոլոր դատարաններում դռնբաց է: Գործերը դատարանի դռնփակ նիստում լսել թույլատրվում է միայն օրենքով սահմանված դեպքերում, ընդ որում պահպանելով դատավարության բոլոր կանոնները:
Հոդված 156. Մեղադրյալի համար ապահովվում է պաշտպանության իրավունք:
Հոդված 157. Դատավարությունը տարվում է հայերեն լեզվով կամ տվյալ վայրի բնակչության մեծամասնության լեզվով: Գործին մասնակցող այն անձանց համար, ովքեր չեն տիրապետում դատավարության լեզվին, իրավունք է ապահովվում գործի նյութերին լրիվ ծանոթանալու, դատական գործողություններին մասնակցելու թարգմանչի միջոցով և իրավունք` դատարանում հանդես գալու մայրենի լեզվով:
Հոդված 158. Ոչ ոքի չի կարելի հանցագործության մեջ մեղավոր ճանաչել, ինչպես նաև քրեական պատժի ենթարկել այլ կերպ, քան դատարանի դատավճռով և օրենքին համապատասխան:
Հոդված 159. Քաղաքացիներին և կազմակերպություններին իրավաբանական օգնություն ցույց տալու համար գործում է փաստաբանների կոլեգիա:
Օրենսդրությամբ նախատեսված դեպքերում քաղաքացիներին իրավաբանական օգնություն ցույց է տրվում անվճար:
Փաստաբանական ծառայության կազմակերպումն ու գործունեության կարգը որոշվում են ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Հոդված 160. Քաղաքացիական և քրեական գործերի դատավարությունը թույլատրվում է հասարակական կազմակերպությունների և աշխատավորական կոլեկտիվների ներկայացուցիչների մասնակցությունը:
Հոդված 161. Ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների միջև տնտեսական վեճերը լուծում են պետական արբիտրաժի մարմինները` իրենց իրավասության շրջանակներում:
ԳԼՈՒԽ 19
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ
Հոդված 162. Բոլոր նախարարությունների, պետական կոմիտեների և գերատեսչությունների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների, պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր ու կարգադրիչ մարմինների, կոլտնտեսությունների, կոոպերատիվ և այլ հասարակական կազմակերպությունների, պաշտոնատար անձանց, ինչպես նաև քաղաքացիների կողմից օրենքների ճշգրիտ և միատեսակ կատարման նկատմամբ բարձրագույն հսկողությունը Հայաստանի Հանրապետության տերիտորիայում իրականացնում են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազն ու նրան ենթակա դատախազները:
(162-րդ հոդ. փոփ. 05.11.90 Ն-0187-I, 13.11.90 Ն-0203-I օրենքներ)
Հոդված 163. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը նշանակվում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից, պատասխանատու է նրա առջև և հաշվետու է նրան:
Շրջանային և քաղաքային դատախազները նշանակվում են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի կողմից:
(163-րդ հոդ. փոփ. 13.11.90 Ն-0203-I օրենք)
Հոդված 164. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի և նրան ենթակա դատախազների լիազորությունների ժամկետը հինգ տարի է:
(164-րդ հոդ. փոփ. 13.11.90 Ն-0203-I օրենք)
Հոդված 165. Հայաստանի Հանրապետության դատախազության մարմիններն իրենց լիազորություններն իրականացնում են անկախ որևէ տեղական մարմնից` ենթարկվելով միայն Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին:
(165-րդ հոդ. փոփ. 13.11.90 Ն-0203-I օրենք)
IX. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԲԸ, ԴՐՈՇԸ, ՀԻՄՆԸ ԵՎ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ
Հոդված 166. Հայաստանի Հանրապետության պետական գերբը բովանդակում է Մեծ և Փոքր Արարատների պատկերը, վերևում` արևի ճառագայթներով շրջանակված հնգաթև աստղի վրա` մուրճ և մանգաղ. Լեռների ստորոտում խաղողի վազ` ողկույզով ու տերևներով, աջ և ձախ կողմից` ցորենի հասկեր: Գերբի շուրջը, եզերքում, մակագրություն` «Հայաստանի Հանրապետություն», ներքևում, կարմիր ֆոնի վրա, հայերեն և ռուսերեն լեզուներով մակագրություն` «Պրոլետարներ բոլոր երկրների, միացե՛ք»:
Հոդված 167. Հայաստանի Հանրապետության պետական դրոշը ուղղանկյուն կարմիր պաստառ է` մեջտեղում դրոշի ամբողջ երկայնքով անցնող կապույտ շերտով: Կապույտ շերտը կազմում է դրոշի լայնքի քառորդ մասը: Դրոշի պաստառի վերին կարմիր մասում, կոթի մոտ, պատկերված են ոսկեզօծ մուրճ ու մանգաղ, իսկ դրանց վերևում ոսկերիզով շրջանակված հնգաթև կարմիր աստղ: Դրոշի լայնության և երկարության հարաբերությունն է 1:2:
Հոդված 168. Հայաստանի Հանրապետության պետական հիմնը հաստատում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը:
Հոդված 169. Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը Երևանն է:
X. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՐԱ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 170. Հայաստանի Հանրապետության բոլոր օրենքները և պետական մարմինների մյուս ակտերը հրատարակվում են Հայաստանի Հանրապետության սահմանադրության հիման վրա և նրան համապատասխան:
Հոդված 171. Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխումը կատարվում է ԽՍՀ Գերագույն խորհրդի որոշմամբ` ընդունված Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի մեծամասնությամբ:
(171-րդ հոդ. փոփ. 13.02.90 թիվ 1728-XI օրենք)
(Սահմանադրությունը փոփ. 10.08.90 Ն-0049-XII, 24.08.90 Ն-0075-I, 05.11.90 Ն-0187-I օրենքներ)