Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2018 թվականի փետրվարի 8-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 64-րդ հոդվածի 2-րդ մասի 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«18) պետական կառավարման մարմինների և (կամ) տեղական ինքնակառավարման մարմինների կողմից այն ծառայությունների մատուցումը, որոնց համար օրենքով սահմանված է պետական տուրքի և (կամ) տեղական տուրքի վճարում, ինչպես նաև պետական կառավարչական և (կամ) համայնքային կառավարչական հիմնարկների կողմից ապրանքի մատակարարումը, աշխատանքի կատարումը և (կամ) ծառայության մատուցումն այն մասով, որից հասույթը հաշվեգրվել է պետական կամ համայնքների բյուջեների օգտին: Սույն կետի կիրառության իմաստով` հասույթի կամ դրա մի մասի հաշվեգրումը պետական կամ համայնքների բյուջեների օգտին պետք է հիմնավորվի դրանց համապատասխան գանձապետական հաշվին փոխանցմամբ.»:

 

i

Հոդված 2. Օրենսգրքի 276-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի 3-րդ կետի «տասնութը» բառը փոխարինել «տասնյոթը» բառով.

2) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ կետով.

«12) ավտոբուսներով և (կամ) միկրոավտոբուսներով իրականացվող ուղևորափոխադրումները, եթե հարկ վճարողը, Օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն, ներկայացրել է հայտարարություն` ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու մասին: Սույն կետով սահմանված դեպքում հայտարարությունում նշված օրվանից (բայց հայտարարությունը ներկայացնելու օրվան նախորդող 20-րդ օրվանից ոչ շուտ) մինչև հայտարարությունում նշված հարկային տարվա ավարտը հարկ վճարողը համարվում է ԱԱՀ վճարող:»:

 

i

Հոդված 3. Օրենսգրքի 277-րդ հոդվածում`

1) 1-ին մասի աղյուսակի «Ավտոբուսով ուղևորափոխադրում» և «Միկրոավտոբուսով ուղևորափոխադրում» տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Ավտոբուսով ուղևորափոխադրում ավտոբուսների քանակ 1800 դրամ
Միկրոավտոբուսով ուղևորափոխադրում միկրոավտոբուսների քանակ 2300 դրամ»:

 

2) 2-րդ մասից հանել «ավտոբուսով կամ միկրոավտոբուսով» բառերը:

 

i

Հոդված 4. Օրենսգրքի 279-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Միայն մեկ հաշվետու ամիս ներառող հաշվետու ժամանակաշրջանի, ինչպես նաև ավտոբուսով և (կամ) միկրոավտոբուսով իրականացվող ուղևորափոխադրումների գործունեության մասով մեկից ավելի հաշվետու ամիսներ ներառող հաշվետու ժամանակաշրջանի համար արտոնագրային հարկի հաշվարկման նպատակով արտոնագրային հարկի հաշվարկման գործակիցը սահմանվում է 1.0: Մեկից ավելի հաշվետու ամիսներ ներառող հաշվետու ժամանակաշրջանի համար (բացառությամբ ավտոբուսներով և (կամ) միկրոավտոբուսներով ուղևորափոխադրումների գործունեության տեսակի) արտոնագրային հարկի հաշվարկման գործակիցը որոշվում է մեկ հաշվետու ամսվա համար սահմանված 1.0 գործակիցը նվազեցնելով հաշվետու ժամանակաշրջանում ներառված մեկից ավելի հաշվետու ամիսների քանակի և 0.02-ի արտադրյալի չափով:».

2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով.

«9) երթուղու հետ կապված` ավտոբուսներով և (կամ) միկրոավտոբուսներով իրականացվող ուղևորափոխադրումների համար`

ա. երկու քաղաքների միջև, բացառությամբ Երևան քաղաքի

(այսուհետ` միջքաղաքային)` 1.0,

բ. Երևան քաղաքի հետ` 1.2,

գ. ներմարզային` բացառությամբ միջքաղաքայինի և ներքաղաքայինի`

- Կոտայքի, Արարատի և Արմավիրի մարզերում` 0.75,

- այլ մարզերում` 0.5,

դ. ներքաղաքային`

- Երևան քաղաքում` 1.0,

- Գյումրի և Վանաձոր քաղաքներում` 0.9,

- մնացած քաղաքներում` 0.8:

Միևնույն հաշվետու ժամանակաշրջանում տարբեր բնակավայրերում կամ տարբեր բնակավայրերի միջև ավտոբուսով և (կամ) միկրոավտոբուսով միջմարզային (բացառությամբ միջքաղաքայինի և Երևան քաղաքի հետ) երթուղիներով ուղևորափոխադրումների իրականացման դեպքում կիրառվում է այդ մարզերի համար սույն կետի «գ» ենթակետով սահմանված գործակիցներից առավելագույնը:»:

 

i

Հոդված 5. Օրենսգրքի 455-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Օրենսգրքի 276-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գործունեության տեսակներ (բացառությամբ ավտոբուսներով և (կամ) միկրոավտոբուսներով իրականացվող ուղևորափոխադրման գործունեության տեսակի) իրականացնող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը 2018 թվականի հունվար ամիսը ներառող հաշվետու ժամանակաշրջանի համար արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարությունը ներկայացնում են և արտոնագրային հարկի վճարումը կատարում են մինչև 2018 թվականի հունվարի 31-ը ներառյալ: Կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերն ավտոբուսներով և (կամ) միկրոավտոբուսներով իրականացվող ուղևորափոխադրման մասով 2018 թվականի հունվար և (կամ) փետրվար ամիսների համար արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարությունը ներկայացնում են մինչև 2018 թվականի մարտի 1-ը ներառյալ, իսկ 2018 թվականի հունվար և (կամ) փետրվար ամիսների համար ավտոբուսներով և (կամ) միկրոավտոբուսներով իրականացվող ուղևորափոխադրումների համար Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված արտոնագրային հարկի վճարման ժամկետ է սահմանվում մինչև 2018 թվականի հունիսի 20-ը ներառյալ:»:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2018 թ. փետրվարի 27
Երևան
ՀՕ-124-Ն

 

 

pin
ՀՀ 08.02.2018
N ՀՕ-124-Ն օրենք