Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋ ...

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 21-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 15-ի ՀՕ-245-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «օրենսդրության» բառը փոխարինել «օրենսգրքի» բառով:

 

i

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 3-րդ կետը «անհատ ձեռնարկատերերը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ինքնազբաղված անձ հանդիսացող անհատ ձեռնարկատերերի» բառերով.

2) 2-րդ մասի 1-ին կետի «հաշվեգրված եկամուտ» բառերը փոխարինել «աշխատավարձ և (կամ) աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիական-իրավական պայմանագրերով ստացված եկամուտ» բառերով.

3) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3) Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք:».

4) 3-րդ մասի «այն անձինք, որոնք աշխատում են միայն մեկ աշխատանքային պայմանագրով և այդ աշխատանքային պայմանագրով հարկերը և պարտադիր այլ վճարները (ներառյալ` դրոշմանիշային վճարը) նվազեցնելուց հետո ստացվող աշխատավարձը» բառերը փոխարինել «այն անձինք, որոնք նույն գործատուի մոտ աշխատում են միայն մեկ աշխատանքային պայմանագրով, և տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ստացման ենթակա աշխատավարձը` հարկերը և պարտադիր այլ վճարները (ներառյալ` դրոշմանիշային վճարը) նվազեցնելուց հետո» բառերով.

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Դրոշմանիշային վճար չեն վճարում սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կամ 6-րդ կետում նշված այն անձինք, որոնց աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիական-իրավական պայմանագրերով վճարվող եկամուտները չեն բավարարում դրոշմանիշային վճարը պահելու համար: Սույն մասում նշված անձանց փոխարեն դրոշմանիշային վճարները վճարվում են այդ անձանց եկամուտ վճարող հարկային գործակալի կողմից` նրա միջոցների հաշվին:».

6) 5-րդ մասը «յուրաքանչյուր տարվա առաջին երկու ամսվա ընթացքում» բառերից հետո լրացնել «, իսկ որպես անհատ ձեռնարկատեր կամ նոտար դրոշմանիշային վճար վճարելու դեպքում` մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 30-ը ներառյալ,» բառերով.

7) 5-րդ մասի վերջին նախադասությունը «համապատասխան պետական մարմնի» բառերից հետո լրացնել «, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, քրեակատարողական ծառայության» բառերով.

8) 6-րդ մասի «երկու» բառը փոխարինել «15» բառով.

9) 8-րդ մասի 1-ին կետը «համապատասխան պետական մարմիններում» բառերից հետո լրացնել «, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, քրեակատարողական ծառայությունում» բառերով, իսկ «համապատասխան պետական մարմինը» բառերից հետո` «կամ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը կամ քրեակատարողական ծառայությունը» բառերով.

10) 8-րդ մասի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-4-րդ մասերով սահմանված դեպքերում մեկից ավելի հիմքով վճարված (իր եկամուտներից հարկային գործակալի կողմից պահված) դրոշմանիշային վճարների մասով հարկային մարմնի կողմից տրամադրվող վճարված դրոշմանիշային վճարների չափի մասին տեղեկանքը պարունակում է նաև վերադարձման ենթակա գումարի չափը, իսկ Հիմնադրամը վճարված դրոշմանիշային վճարի վերադարձն իրականացնում է` հիմք ընդունելով այդ չափի և իր կողմից արդեն իսկ վերադարձված գումարի չափի (առկայության դեպքում) տարբերությունը:»:

 

i

Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի առաջին «և» բառը փոխարինել «և (կամ)» բառերով.

2) 2-4-րդ մասերը «վճարված» բառից հետո լրացնել «(իրենց եկամուտներից հարկային գործակալի կողմից պահված)» բառերով:

 

i

Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասում`

1) «օրենսդրությամբ» բառը փոխարինել «օրենսգրքով» բառով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Դրոշմանիշային վճարները սահմանված ժամկետից ուշ վճարելու դեպքում հարկային օրենսդրությամբ սահմանված տույժեր չեն հաշվարկվում:»:

 

i

Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «հարկային մարմիններ ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական ամփոփ հաշվարկում ներառված այն վարձու աշխատողների թիվը, որոնց համար տվյալ ամսում հաշվեգրված են եկամուտներ» բառերը փոխարինել «հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկում ներառված այն աշխատողների թիվը, որոնց տվյալ ամսում հաշվեգրվել (վճարվել) են եկամուտներ».

2) 3-րդ մասի «ստացման ենթակա հաշվեգրված» բառերը փոխարինել «ստացման ենթակա (ստացված)» բառերով.

3) 4-րդ մասից և 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից հանել «ամփոփ», իսկ 4-րդ մասից նաև` «վարձու» բառերը:

 

i

Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասում `

1) «եկամտային հարկի վճարման ժամկետներում» բառերը փոխարինել «մինչև տվյալ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա ապրիլի 20-ը ներառյալ» բառերով, իսկ «եկամտային հարկի հաշվարկում» բառերը` «շահութահարկի հաշվարկում, իսկ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերերը` ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվության մեջ,» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ պարբերությունով.

«Շրջանառության հարկի և (կամ) արտոնագրային հարկի համակարգերում գործող անհատ ձեռնարկատերերը և նոտարները դրոշմանիշային վճարը կատարելու համար հիմք են ընդունում շահութահարկի հաշվարկում գործունեության այդ տեսակների մասով շահութահարկ հաշվարկված լինելու հանգամանքը:»:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

Սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթները տարածվում են 2017 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2017 թ. դեկտեմբերի 29
Երևան
ՀՕ-286-Ն

 

pin
ՀՀ 21.12.2017
N ՀՕ-286-Ն օրենք