Սեղմել Esc փակելու համար:
«ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐ ...

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 21-ին

 

«ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մաuին» Հայաuտանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-247-Ն oրենքի (այսուհետ` Օրենք) վերնագիրը, 6-րդ հոդվածի 1-ին մասը «Եկամտային հարկի» բառերից հետո լրացնել «, շահութահարկի» բառով:

 

i

Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասը «եկամտային հարկի» բառերից հետո լրացնել «, անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի շահութահարկի» բառերով:

 

i

Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Անձնավորված հաշվառմանն առնչվող հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, «Անձնական տվյալների պաշտպանության մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով և իրավական այլ ակտերով:»:

 

i

Հոդված 4. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում.

1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) անհատ ձեռնարկատեր` ըստ «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, բացառությամբ «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N1 հավելվածի ցանկում ընդգրկված գործունեության տեսակներով զբաղվող անհատ ձեռնարկատերերի.».

2) 8-րդ և 9-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8) անձնավորված հաշվարկ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ձևավորված և ներկայացված էլեկտրոնային փաստաթուղթ` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` շահութահարկի հաշվարկ, եկամտային հարկի տարեկան հաշվարկ, եկամտային հարկի հաշվարկ, եկամտային հարկի պարզեցված հաշվարկ և «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով սահմանված անձնավորված (պարզեցված) հաշվարկներ.

9) գրանցման հայտ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ձևավորված և ներկայացված` «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` ֆիզիկական անձին հարկային մարմնում գրանցելը, նրանց անձնական տվյալներում փոփոխություններ կատարելն ապահովող էլեկտրոնային փաստաթուղթ.»:

 

i

Հոդված 5. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը «եկամտային հարկ» բառերից հետո լրացնել «, շահութահարկ» բառով:

 

i

Հոդված 6. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 3-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ. ձեռնարկատիրական գործունեությունից (նոտարական գործունեությունից) ստացված` շահութահարկի հարկման բազա (մինչև 2018 թվականը` եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ) համարվող եկամտի, հաշվարկված և վճարված շահութահարկի (մինչև 2018 թվականը` եկամտային հարկի) չափը, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ժամկետում և կարգով շահութահարկը (եկամտային հարկը) չվճարելու և սույն օրենքով սահմանված կարգով անձնավորված հաշվարկը չներկայացնելու համար հաշվարկված տույժերն ու տուգանքները, հարկի վճարման օրը, ամիսը և տարին,».

2) 3-րդ կետի «ե» ենթակետի «եկամտային հարկի» բառերը փոխարինել «շահութահարկի» բառով և նույն ենթակետից հանել «(միայն անհատ ձեռնարկատիրոջ դեպքում)» բառերը.

3) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` շրջանառության հարկի և արտոնագրային հարկի համակարգերում գործունեության տեսակներով զբաղված անհատ ձեռնարկատիրոջ (նոտարի) դեպքում նաև`

ա. այդ գործունեության տեսակներով զբաղված համարվելու ժամանակահատվածի սկիզբը և ավարտը,

բ. վճարված շահութահարկի չափը` ըստ ամիսների,

գ. վճարված սոցիալական վճարի չափը` ըստ ամիսների,

դ. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից նրա համար (օգտին) փոխանցված կուտակային հատկացումների չափը, կուտակային հատկացումները փոխանցելու օրը, ամիսը և տարին.».

4) 5-րդ կետի «բ» ենթակետի «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով» բառերով.

5) 5-րդ կետի «գ» ենթակետից հանել «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից նրա համար (օգտին)» բառերը, իսկ «սոցիալական հատկացումների» և «սոցիալական հատկացումներ» բառերը փոխարինել համապատասխանաբար «կուտակային հատկացումների» և «կուտակային հատկացումներ» բառերով.

6) 5-րդ կետի «դ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

 

i

Հոդված 7. Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում «4-րդ մասով» բառերը փոխարինել «6-րդ մասով» բառերով:

 

i

Հոդված 8. Օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասում «Գործատուները» բառը փոխարինել «Բացառությամբ սույն մասում նշված դեպքերի` գործատուները» բառերով և նույն մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.

«Նոր աշխատողին (բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձանց) աշխատանքի ընդունելու (աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) քաղաքացիաիրավական պայմանագիր կնքելու) դեպքում գրանցման հայտը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ժամկետում, իսկ վարձու աշխատողին աշխատանքից ազատելու, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ տրամադրելու, այդ արձակուրդն ավարտվելու դեպքերում գործատուները գրանցման հայտը ներկայացնում են ոչ ուշ, քան հանգամանքն առաջանալու օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը։»։

 

i

Հոդված 9. Օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

i

Հոդված 10. Օրենքի 11-րդ հոդվածում`

1) 1-ին մասից հանել «(պարզեցված)» բառը, իսկ «ապրիլի 15-ը» բառերը փոխարինել «ապրիլի 20-ը» բառերով.

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Անհատ ձեռնարկատերերի, նոտարների, ինքնազբաղված անձանց ներկայացրած հաշվարկները տեղեկատվություն են պարունակում նախորդ տարվա ընթացքում իրենց ստացած շահութահարկի հարկման բազա և եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամուտների, այդ եկամուտներից պահված շահութահարկի (եկամտային հարկի), իսկ սոցիալական վճարներ կատարող անձանց մասով` նաև հաշվարկված և պահված սոցիալական վճարների վերաբերյալ, ինչպես նաև սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված այլ տվյալներ:»:

 

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից և տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2017 թ. դեկտեմբերի 29
Երևան
ՀՕ-285-Ն

 

pin
ՀՀ 21.12.2017
N ՀՕ-285-Ն օրենք