Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 21-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 28-ի ընդերքի մասին օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 31-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընդերքօգտագործման իրավունքների հաշվառման կենտրոնացված մատյանի տեղեկատվությունը տրամադրում է հարկային մարմնին:»:

 

i

Հոդված 2. Օրենսգրքի 61-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի`

ա. 1-ին կետն առաջին «բնապահպանական» բառից հետո լրացնել «հարկ» բառով,

բ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) պետական սեփականություն համարվող բնական պաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարներ, այդ թվում` արդյունահանված մետաղական օգտակար հանածոների կամ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման համար ռոյալթի.»,

գ. 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված վճարները վճարվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով ու չափերով:»:

 

i

Հոդված 3. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում «վճարների» բառը փոխարինել «հարկի» բառով:

 

i

Հոդված 4. Օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում «ընդերքօգտագործման վճարների օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակների, վճարների հաշվարկման» բառերը փոխարինել «բնօգտագործման վճարի (բացառությամբ ռոյալթիի) բազայի փաստացի ծավալների, դրանց չափաքանակների և վճարների հաշվարկման կարգի պահպանման» բառերով:

 

i

Հոդված 5. Օրենսգրքի 77-րդ հոդվածում`

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Բնօգտագործման վճարի բազայի չափաքանակների (սահմանափակումների) ստուգումների իրականացման համար հիմք է հանդիսանում հարկային մարմնի ստուգումների տարեկան ծրագրում վճարողի ընդգրկված լինելը` անկախ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված լինելու հանգամանքից:».

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը բնօգտագործման վճարի (բացառությամբ ռոյալթիի) բազայի չափաքանակների (սահմանափակումների) ստուգումների ակտերը, ինչպես նաև ստուգմանը վերաբերող նյութերը (այդ թվում` ստուգման արդյունքում արձանագրված ելակետային տվյալները համապատասխան կոորդինատային նիշերով և ստուգումների ընթացքում ստացված գծապատկերները (գծագրված լինելու դեպքում) ընդերքօգտագործողին հանձնելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է հարկային մարմնին: Ստուգման ակտերի ձևերը հաստատում է լիազոր մարմինը: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հարկային մարմնին է տրամադրում վերջին (նախորդ) ստուգման արդյունքում արձանագրված ելակետային տվյալները (համապատասխան կոորդինատային նիշերով): Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով իրականացված չափագրումների արդյունքներով արձանագրված ելակետային տվյալները (համապատասխան կոորդինատային նիշերով) հարկային մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տրամադրում է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին` ստուգումների իրականացման ժամանակ կիրառելու նպատակով:

Հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերով սահմանված պահանջների կատարման նկատմամբ հսկողության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հարկային մարմինն ու բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը փոխանակում են տեղեկություններ:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով`

1) բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (պաշտոնատար անձինք) կարող են մասնակցել հարկային մարմնի կողմից անցկացվող համատեղ համալիր հարկային ստուգումներին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

2) բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի հրամանով կամ հանձնարարագրով տեսչական մարմնի պաշտոնատար անձը կարող է մասնակցել հարկային մարմնի կողմից իրականացվող չափագրումներին:»:

 

i

Հոդված 6. Օրենսգրքի 78-րդ հոդվածում ««Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ապօրինի գործունեության համար» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով» բառերով:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2017 թ. դեկտեմբերի 29
Երևան
ՀՕ-302-Ն

 

 

pin
ՀՀ 21.12.2017
N ՀՕ-302-Ն օրենք