Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊ ...

01.12.2021 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2018  -ից մինչեւ   01.12.2021  -ը:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

(օրենքն ուժը կորցրել է 01.12.2021 թվականից` 18.11.21 ՀՕ-366-Ն օրենք)

 

Ընդունված է 2017  թվականի  դեկտեմբերի  21-ին

 

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի նոյեմբերի 11-ի ՀՕ-225-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածում`

1) «ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով և օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկելու հարկային մարմնի պաշտոնատար անձանց որոշումները, գործողությունները կամ անգործությունը, ինչպես նաև հանձնաժողովի գործողությունները.

2) «գ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ) պահանջելու սույն օրենքով սահմանված կարգավորման պարտադիր վճարի գումարից ավելի վճարված գումարները մուտքագրելու միասնական հաշվին:»:

 

i

Հոդված 2. Օրենքի 11.1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 11.1.  Կարգավորման պարտադիր վճարների պարտավորությունների հաշվառումը

 

1. Վճարների պարտավորությունները հաշվառվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով:»:

 

i

Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 12. Կարգավորման պարտադիր վճարները վերադարձնելու կարգը

 

Սույն օրենքով սահմանված կարգավորման պարտադիր վճարի գումարից ավելի վճարված գումարները մուտքագրվում են միասնական հաշվին Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով:»:

 

i

Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն» բառերը փոխարինել «հարկային մարմին» բառերով.

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

i

Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածում`

1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Կարգավորման պարտադիր վճարի վճարումները սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում վճարողները վճարում են տույժ` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված չափով:».

2) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Վճարողները պակաս վճարված կարգավորման պարտադիր վճարի գումարը, ինչպես նաև սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն հաշվարկված տույժերը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով:».

3) 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Կարգավորման պարտադիր վճարի պարտավորությունների կատարումը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով ապահովում է հարկային մարմինը:»:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2017 թ. դեկտեմբերի 29
Երևան
ՀՕ-274-Ն

 

pin
ՀՀ 21.12.2017
N ՀՕ-274-Ն օրենք