Սեղմել Esc փակելու համար:
«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒ ...

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2017  թվականի  դեկտեմբերի  14-ին

 

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի սեպտեմբերի 30-ի ՀՕ-155 օրենքի (այսուհետ` Օրենք) 12.1-ին հոդվածում`

1) 1-ին մասը «սույն հոդվածի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ մասերով սահմանված կարգով» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքի» բառերով.

2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ հինգերորդ պարբերությունով.

«Սույն հոդվածի իմաստով` հիմնական միջոցների խումբ է համարվում նաև սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված` ոչ ընթացիկ ակտիվների խմբերին դասվող առանձին ոչ ընթացիկ ակտիվից կամ ոչ ընթացիկ ակտիվներից կազմված ենթախումբը, որն առանձնացվում (ձևավորվում) է հարկատուի կողմից: Սույն հոդվածով սահմանված կարգով նախորդ հաշվետու ժամանակաշրջանում ձևավորված ոչ ընթացիկ ակտիվների խմբից առանձնացված ոչ ընթացիկ ակտիվի սկզբնական արժեք է համարվում սույն հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերությամբ սահմանված կարգով հաշվարկված` ոչ ընթացիկ ակտիվի հաշվեկշռային (մնացորդային) արժեքը:».

3) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Սույն հոդվածի 2-րդ մասի հինգերորդ պարբերության համաձայն` նախորդ հաշվետու ժամանակաշրջանում ձևավորված` հիմնական միջոցների խմբից առանձնացված` ոչ ընթացիկ ակտիվների ենթախմբի համար ամորտիզացիոն տարեկան տոկոսադրույքը չի կարող գերազանցել առանձնացված ոչ ընթացիկ ակտիվները ներառող հիմնական միջոցների խմբի համար սույն հոդվածով սահմանված կարգով նախկինում ընտրված ամորտիզացիոն տարեկան տոկոսադրույքը:».

4) 5-րդ մասի`

ա. առաջին պարբերության «իսկ օտարված ոչ ընթացիկ ակտիվի (բացառությամբ օտարման տարվա ընթացքում ձեռք բերված ոչ ընթացիկ ակտիվի) հաշվեկշռային (մնացորդային) արժեքը հանվում է ոչ ընթացիկ ակտիվների տվյալ խմբի հաշվեկշռային (մնացորդային) արժեքից» բառերը փոխարինել «իսկ օտարված կամ սույն հոդվածի 2-րդ մասի հինգերորդ պարբերությամբ սահմանված կարգով ոչ ընթացիկ ակտիվների առանձին ենթախումբ ձևավորելու նպատակով առանձնացված ոչ ընթացիկ ակտիվի (բացառությամբ օտարման կամ սույն հոդվածի 2-րդ մասի հինգերորդ պարբերությամբ սահմանված կարգով ոչ ընթացիկ ակտիվների առանձին ենթախումբ ձևավորելու նպատակով ոչ ընթացիկ ակտիվի առանձնացման տարվա ընթացքում ձեռք բերված ոչ ընթացիկ ակտիվի) հաշվեկշռային (մնացորդային) արժեքը հանվում է ոչ ընթացիկ ակտիվների տվյալ ենթախմբի հաշվեկշռային (մնացորդային) արժեքից» բառերով,

բ. երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն հոդվածի կիրառության իմաստով` օտարված կամ սույն հոդվածի 2-րդ մասի հինգերորդ պարբերությամբ սահմանված կարգով ոչ ընթացիկ ակտիվների առանձին ենթախումբ ձևավորելու նպատակով առանձնացված ոչ ընթացիկ ակտիվի (բացառությամբ օտարման կամ սույն հոդվածի 2-րդ մասի հինգերորդ պարբերությամբ սահմանված կարգով ոչ ընթացիկ ակտիվների առանձին ենթախումբ ձևավորելու նպատակով ոչ ընթացիկ ակտիվի առանձնացման տարվա ընթացքում ձեռք բերված ոչ ընթացիկ ակտիվի) հաշվեկշռային (մնացորդային) արժեքը որոշվում է օտարվող կամ սույն հոդվածի 2-րդ մասի հինգերորդ պարբերությամբ սահմանված կարգով ոչ ընթացիկ ակտիվների առանձին ենթախումբ ձևավորելու նպատակով առանձնացվող ոչ ընթացիկ ակտիվների թվի և օտարման կամ սույն հոդվածի 2-րդ մասի հինգերորդ պարբերությամբ սահմանված կարգով ոչ ընթացիկ ակտիվների առանձնացման օրն ընդգրկող տարվա սկզբի դրությամբ ոչ ընթացիկ ակտիվների տվյալ խմբի մեջ մտնող հիմնական միջոցների թվի հարաբերությունը բազմապատկելով օտարման կամ սույն հոդվածի 2-րդ մասի հինգերորդ պարբերությամբ սահմանված կարգով ոչ ընթացիկ ակտիվների առանձնացման օրն ընդգրկող տարվա սկզբի դրությամբ ոչ ընթացիկ ակտիվների տվյալ խմբի հաշվեկշռային (մնացորդային) արժեքի հետ:».

5)  լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. 2017 թվականի հաշվետու ժամանակաշրջանի համար սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ոչ ընթացիկ ակտիվների (այդ թվում` հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների) ամորտիզացիոն մասհանումները հարկատուի ընտրությամբ կարող են հաշվարկվել սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով, ընդ որում`

1) սկզբնական արժեքների (օրենքով սահմանված կարգով վերագնահատման իրականացման դեպքում` վերագնահատված արժեքի) և համապատասխան ոչ ընթացիկ ակտիվի մասով սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով մինչև 2017 թվականի հունվարի 1-ը հաշվարկվող ամորտիզացիոն մասհանումների տարբերությունը համարվում է համապատասխան ոչ ընթացիկ ակտիվի սկզբնական արժեք.

2) սույն օրենքի 12-րդ հոդվածի համաձայն որոշված` ոչ ընթացիկ ակտիվի ամորտիզացիոն ժամկետի և համապատասխան հիմնական միջոցի մասով սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով մինչև 2017 թվականի հունվարի 1-ը հաշվարկվող ամորտիզացիոն մասհանումների փաստացի կատարման ժամկետ-ների տարբերությունները համարվում են համապատասխան հիմնական միջոցի ամորտիզացիոն նվազագույն ժամկետ:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից և կիրառվում է միայն 2017 թվականի հաշվետու ժամանակաշրջանի շահութահարկի հաշվարկման նպատակով:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2017 թ. դեկտեմբերի 26
Երևան
ՀՕ-263-Ն

 

 

pin
ՀՀ 14.12.2017
N ՀՕ-263-Ն օրենք