Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 8-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության 2009 թվականի հունիսի 11-ի ՀՕ-158-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) Աշխատակազմում պետական ծառայություն (այսուհետ` պետական ծառայություն)` քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխությունից անկախ մասնագիտական գործունեություն, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի (այսուհետ` Ազգային ժողով) և նրա մարմինների լիազորությունների ու գործառույթների իրականացման մասնագիտական սպասարկմանը.».

2) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7) պետական ծառայողի ատեստավորում` զբաղեցրած պաշտոնին պետական ծառայողի մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների համապատասխանության որոշմանն ուղղված գործընթաց (միջոցառում).».

3) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8) պետական ծառայողի վերապատրաստում` պետական ծառայողի աշխատանքային պարտականությունների կատարման արդյունավետության բարձրացման նպատակով մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործմանն ուղղված գործընթաց (միջոցառում).»:

 

i

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սույն օրենքը չի տարածվում Աշխատակազմում քաղաքացիական աշխատանք կատարող, ինչպես նաև տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց վրա:»:

 

i

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասում`

1) «2015» թիվը փոխարինել «2020» թվով.

2) 1-3-րդ կետերի «պետական կառավարման ոլորտի» բառերը փոխարինել «հանրային ծառայության» բառերով:

 

i

Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասը «կրտսեր» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի և աուդիտորների» բառերով:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2017 թ. դեկտեմբերի 22
Երևան
ՀՕ-243-Ն

 

 

pin
ՀՀ 08.12.2017
N ՀՕ-243-Ն օրենք