Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 8-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի «թ» կետը, 18-րդ հոդվածի վերնագիրը և առաջին պարբերությունը, 28-րդ հոդվածի վերնագիրը, երրորդ և չորրորդ պարբերությունները, 33-րդ հոդվածի վերնագիրը և երրորդ պարբերությունը «արդյունաբերական նմուշի,», «արդյունաբերական նմուշների,» բառերից հետո լրացնել «բույսերի սորտերի,» բառերով:

 

i

Հոդված 2. 18-րդ հոդվածի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին բաժնով.

«3.1. Բույսերի սորտերի հետ կապված գործողությունների գծով`

 

ա)

բույսի սորտի հայտ ներկայացնելու համար

5

բ)

Կոնվենցիայով` առաջնություն խնդրարկելու համար

4

գ)

բույսի սորտի նկարագրության հրապարակման համար` հինգ էջից ավելի յուրաքանչյուր էջի համար

2

դ)

արտոնագիր տալու համար

3

ե)

լիցենզիոն պայմանագրի գրանցման համար, եթե այն վերաբերում է մեկ արտոնագրիմի քանի արտոնագրի (մեկից ավելի յուրաքանչյուրի համար)

10

5

զ)

արտոնագրի կրկնակը տալու համար

1»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2017 թ. դեկտեմբերի 22
Երևան
ՀՕ-234-Ն

 

 

pin
ՀՀ 08.12.2017
N ՀՕ-234-Ն օրենք