Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2001 ԹՎԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՏԱՐԵԿԱ ...

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2001 թվականի մայիսի 14-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաստատել Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի 2001 թվականի գործունեության պետական նպատակային տարեկան ծրագիրը (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
12 հունիսի 2001 թ.
ՀՕ-189

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 

i

Սույն ծրագիրը մշակվել է «Արժեթղթերի շուկայի
կարգավորման մասին» Հայաստանի Հանրապե
տության օրենքի 131 հոդվածին համաձայն և հան-
դիսանում է Հայաստանի Հանրապետության Ար-
ժեթղթերի հանձնաժողովի գործունեության պետա-
կան նպատակային տարեկան ծրագիրը
:

 

Ներածություն

 

i

Ներկայացվող ծրագիրը մշակվել է «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 131 հոդվածին համաձայն և հանդիսանում է Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի գործունեության պետական նպատակային տարեկան ծրագիրը:

Ծրագրի նպատակն է ամփոփ տեսքով ներկայացնել արժեթղթերի շուկայում տիրող իրավիճակը, Հանձնաժողովի կողմից արձանագրված հիմնախնդիրները և այն քաղաքականությունն ու դրանից բխող միջոցառումները, որոնք Հանձնաժողովը նախատեսում է իրականացնել 2001 թվականի ընթացքում` օրենքով սահմանված իր խնդիրների և գործառույթների իրականացման համար: Սահմանված միջոցառումներն իրականացվելու են Հանձնաժողովի իրավասության սահմաններում և հիմնականում ուղղվելու են արձանագրված հիմնախնդիրների լուծմանը:

Հանձնաժողովի 2001 թվականի գործունեությունը բնորոշվելու է արժեթղթերի շուկայի կարգավորման հիմքերի և շուկայի ենթակառույցների ստեղծմանն ուղղված միջոցառումներով: Թե´ կարգավորման համակարգը, և թե´ ենթակառույցները որակապես նոր բնույթ են կրելու:

i

Առհասարակ, «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» օրենքով ամրագրված հայեցակարգի համաձայն, պետության կարգավորիչ միջամտության հիմնական նպատակներն են`

● ներդրողների պաշտպանությունը.

● արժեթղթերի արդար, արդյունավետ և թափանցիկ գնագոյացման համակարգի ձևավորումն ու պահպանումը.

● համակարգային ռիսկերի զսպումը:

Գալիք տարում Հանձնաժողովի ջանքերը հիմնականում ուղղված կլինեն նշված նպատակների ապահովման համար հնարավոր նախապայմանների ստեղծմանը:

Այսպիսով, Ծրագիրը բաղկացած է երեք հիմնական մասերից (բաժիններից) և ունի հետևյալ կառուցվածքը.

Ծրագրի առաջին բաժինը ներկայացնում է Հայաստանի արժեթղթերի շուկայի արդի վիճակի համառոտ նկարագիրը, որի հիման վրա բացահայտվել են այն հիմնախնդիրները, որոնք առկա են շուկայում: Ներկայումս Հայաստանի արժեթղթերի շուկան մասնատված է, այն բավականաչափ թափանցիկ չէ և թողարկողների գերակշիռ հատվածը չի հետևում ու պահպանում կորպորատիվ կառավարման սկզբունքները`

- գոյություն ունեցող ֆոնդային բորսաներում առևտրի ծավալները չափազանց փոքր են, գնագոյացման կառուցակարգերը` ոչ անընդհատական.

- շուկան մասնատված է և զուրկ իրացվելիությունից.

- գործարքների մեծամասնությունը իրականացվում է «շուկայից» դուրս և ներդրողները համոզված չեն, որ դրանք կատարվում են «լավագույն գներով».

- վերջնահաշվարկի ժամանակ ներդրողները ստանձնում են համակարգային ողջ ռիսկը.

- առկա բաժնետերերի ռեեստրները չեն համապատասխանում օրենսդրության պահանջներին, ուստի ներդրողները համոզված չեն սեփականության իրենց իրավունքի պահպանման համար.

- շուկայի ենթակառույցները չեն բավարարում թողարկողների և ներդրողների պահանջները:

Արդյունքում`

- տեղի և օտարերկրյա ներդրողները չեն ձգտում մուտք գործել արժեթղթերի շուկա.

- չի ստեղծվում Հայաստանի համար այնքան կարևոր ներդրումային բարենպաստ մթնոլորտ.

- շուկան չունի համապատասխան ենթակառույցներ, թերի է զարգացած և ենթակա է չափազանց մեծ ռիսկի:

Ծրագրի երկրորդ բաժինը ներկայացնում է Հանձնաժողովի կողմից վարվող պետական կարգավորման քաղաքականության սկզբունքները, հիմնադրույթները և 2001 թվականի ընթացքում Ծրագրի առաջին բաժնով բացահայտված հիմնախնդիրների լուծմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումները ըստ հետևյալ հիմնական ոլորտների`

1) շուկայի կարգավորման համակարգ,

2) արժեթղթեր թողարկողներ,

3) մասնագիտացված գործունեություն,

4) առևտրային և հաշվարկային համակարգ,

5) կոլեկտիվ ներդրումների կառավարման համակարգ,

6) վերահսկողություն,

7) ուսուցողական ծրագրեր և հրապարակային բացատրական աշխատանքներ:

Տվյալ բաժնի համաձայն Հանձնաժողովը նախատեսում է 2001 թվականի ընթացքում իրականացնել մի շարք միջոցառումներ, որոնց արդյունքում Հանձնաժողովը ակնկալում է նախապայմաններ ստեղծել.

1) Հայաստանում արդյունավետ գործող արժեթղթերի շուկայի կարգավորման համակարգի ձևավորման համար,

2) արժեթղթերի շուկայում գործող սուբյեկտների (արժեթղթեր թողարկողների, մասնագիտացված անձանց և ինքնակարգավորվող կազմակերպությունների) թափանցիկության աստիճանի բարձրացման համար,

3) բաժնետիրական ընկերություններում կորպորատիվ կառավարման ոլորտում կարգապահության բարձրացման համար,

4) ներդրողների կողմից արժեթղթերի շուկայում մասնագիտացված ծառայություններ մատուցող անձանց նկատմամբ վստահության ամրապնդման համար,

5) արժեթղթերի շուկայում կանոնակարգված, թափանցիկ և շուկայական սկզբունքներով գործող առևտրային և հաշվարկային համակարգի ձևավորման համար,

6) Հայաստանում կոլեկտիվ ներդրումների կառավարման համակարգի ձևավորման համար:

Ծրագրի երրորդ բաժինը ներկայացնում է Հանձնաժողովի կողմից 2001 թվականի ընթացքում նախատեսվելիք միջոցառումների ցանկը` ըստ դրանց իրականացման ժամանակացույցի, վերծանելով.

1) Հանձնաժողովի կարգավորման քաղաքականության իրագործմանն ուղղված օրինաստեղծ աշխատանքը.

2) արժեթղթերի առևտրային համակարգի ձևավորման, այն ինքնակարգավորման սկզբունքներով կազմակերպման և արժեթղթերի գնագոյացման շուկայական կառուցակարգերը.

3) կենտրոնական դեպոզիտարիայի համակարգային ձևավորման, այն ինքնակարգավորման սկզբունքներով կազմակերպման և կարգավորման, արժեթղթերի սեփականատերերի ռեեստրավարման կենտրոնացված համակարգը.

4) բրոքերների/դիլերների, հավատարմագրային կառավարիչների և պահառուների ինստիտուտների ձևավորման և զարգացման նախապայմանները.

5) հաշվետու թողարկողների ինստիտուտների ձևավորման և զարգացման նախապայմանները.

6) Հանձնաժողովի կողմից հրապարակային բացատրական և ուսուցողական աշխատանքները:

 

Բաժին I. Իրավիճակը և հիմնախնդիրները

 

1. Իրավիճակի համառոտ նկարագիրը

 

1.1. Կարգավորման համակարգ

 

Մինչև 2000 թվականի օգոստոս ամիսը հանրապետությունում ձևավորված արժեթղթերի շուկայի կարգավորման համակարգը բաղկացած էր սահմանափակ լիազորություններ ունեցող պետական մարմնից` գերատեսչության կարգավիճակով: Այն ստեղծվել էր 1998 թվականի նոյեմբերի 30-ին և գործում էր ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համակարգում: Մինչ այդ լիազորված պետական մարմին էր հանդիսանում ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը, որի կազմում դեռևս 1995 թվականին ձևավորվել էր համապատասխան մասնագիտացված ստորաբաժանում:

i

Գործելով դեռևս 1993 թվականին ընդունված «Արժեթղթերի շրջանառության մասին» ՀՀ օրենքով սահմանված իրավասությունների շրջանակներում` ՀՀ արժեթղթերի շուկայի տեսչության (այսուհետև` Տեսչություն) գործառույթներն ամփոփվել են ոլորտի կարգավորմանն ուղղված մի շարք միջոցառումների իրականացմամբ, որոնք փաստորեն նախանշել են բնագավառի կարգավորման քաղաքականության հիմնադրույթները: Այդ առումով, Տեսչությունը`

1. Մշակել և ընդունել է մի շարք իրավական ակտեր: Տեսչությունը նախաձեռնել և ընդունել է շուրջ 15 գերատեսչական ակտեր, որոնք կարգավորում էին արժեթղթերի թողարկման ընթացակարգերը, տեղեկությունների հրապարակման և արժեթղթերի շուկայի մասնագետների որակավորման գործընթացները, ինչպես նաև մասնագիտացված անձանց գործունեությունը: Բացի այդ, Տեսչությունը ՀՀ սեփականաշնորհման (ներկայումս ՀՀ պետական գույքի կառավարման) նախարարության հետ համատեղ ընդունել է մի շարք ակտեր, որոնք վերաբերում էին մասնավորեցվող ընկերությունների բաժնետոմսերի թողարկման ընթացակարգի առանձնահատկություններին:

2. Շնորհել է արժեթղթերի շուկայի մասնագետի որակավորում և լիցենզավորել իրավաբանական անձանց գործունեությունը: 2000 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ կազմակերպվել և անց է կացվել թվով 63 որակավորման քննություն, որի արդյունքում արժեթղթերի շուկայի մասնագետի որակավորում է շնորհվել 688 ֆիզիկական անձանց: Նույն ժամանակահատվածում 110 անձանց տրվել է արժեթղթերի շուկայում գործունեություն իրականացնելու թվով 198 լիցենզիա, որից 89-ը, օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով, ուժը կորցրած է ճանաչվել:

3. Իրականացրել է արժեթղթերի թողարկման ազդագրերի և արժեթղթերի գրանցումներ: 2000 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ գրանցվել է թվով 1794 արժեթղթերի թողարկման ազդագիր, որից 1755-ը` մասնավորեցման նպատակով: Այդ նույն ժամանակահատվածի դրությամբ Տեսչությունում իրենց արժեթղթերն են գրանցել թվով 968 արժեթղթեր թողարկողներ:

4. Ստուգումների իրականացման միջոցով վերահսկել է իր կողմից լիցենզավորված անձանց գործունեությունը և անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրավարման գործընթացը: Տեսչությունը իրականացրել է 23 անձանց գործունեության և շուրջ 11 արժեթղթերի թողարկողների անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրավարման գործընթացի ստուգումներ:

5. Նախաձեռնել է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի ստեղծումը: Տեսչությունը մշակել և հաստատման է ներկայացրել «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիային են վերապահվել անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրավարման, կենտրոնացված պահառուի ծառայությունների մատուցման և արժեթղթերով կատարվող գործառնությունների փոխադարձ պարտավորությունների հաշվառման (քլիրինգի) և վերջնահաշվարկի գործառույթները:

6. Իրականացրել է անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրների համախմբման (կոնսոլիդացիայի) աշխատանքներ: Տեսչությունը, 1999 թվականի հուլիսից մինչև 2000 թվականի հուլիսն ընկած ժամանակահատվածում աջակցել է թվով 404 թողարկողների (բաց բաժնետիրական ընկերությունների), կազմել և «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ՓԲԸ-ին հանձնել դրանց անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրները: Նշված միջոցառումը կազմակերպվել է դոնոր կազմակերպության տեխնիկական աջակցությամբ:

7. Կազմակերպել և անց է կացրել սեմինարներ, ուսուցողական ծրագրեր և միջազգային կոնֆերանսներ: Տեսչությունը կարևորել է արժեթղթերի շուկայի դերի և նշանակության լուսաբանումը հանրությանը և այդ նպատակով բաժնետիրական ընկերությունների, արժեթղթերում ներդրողների և մասնագիտացված գործունեություն իրականացնող անձանց համար, միջազգային դոնոր կազմակերպությունների օժանդակությամբ, կազմակերպել է սեմինարներ և կոնֆերանսներ: Վերջիններիս իրենց մասնակցությունն են ցուցաբերել միջազգային ճանաչում ստացած մի շարք փորձագետներ:

i

8. Մշակել և քննարկման է ներկայացրել «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Տեսչությունը մշակել է «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ՀՀ կառավարության կողմից հավանության արժանանալուց հետո ներկայացվել է ՀՀ Ազգային ժողով: Օրենքն ընդունվել և ուժի մեջ է մտել 2001 թվականի օգոստոսի 1-ին:

Այդուհանդերձ, շուկայի զարգացման տվյալ փուլում ակնհայտ էր դարձել, որ գոյություն ունեցող պետական կարգավորման համակարգը արդեն իսկ սպառել էր իրեն` ի վիճակի չլինելով նման կարգավիճակով և իրավասությունների նեղ շրջանակներով լուծելու շուկայի զարգացման ընթացքում ծագած հիմնախնդիրները: Այդ իսկ պատճառով, սկսած 1996 թվականից, Տեսչության գլխավոր խնդիրն է եղել ոլորտի իրավական դաշտի զարգացմանը նպատակաուղղված աշխատանքների իրականացումը: Եվ այս առումով, 2000 թվականի հուլիսի 6-ին ընդունված «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքը ամենազգալի և նշանակալից քայլն էր այդ ուղղությամբ:

Օրենքով, արժեթղթերի շուկայի համապատասխան կարգավորման համակարգի ձևավորման և գործունեության համար, սահմանվեցին անհրաժեշտ իրավական հիմքերը, որոնց համաձայն շուկայի կարգավորման համակարգը պետք է բաղկացած լինի երկու ենթահամակարգերից.

● շուկայի պետական կարգավորման համակարգ` լիազորված պետական մարմին.

● շուկայի ինքնակարգավորման կարգավորման համակարգ` շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնող անձանց ինքնակարգավորվող կազմակերպություններ:

Օրենքի համաձայն 2000 թվականի օգոստոս ամսին հանրապետությունում ստեղծվեց արժեթղթերի շուկայի պետական կարգավորման գործառույթներն իրականացնող անկախ պետական մարմինը` ՀՀ արժեթղթերի հանձնաժողովը (այսուհետև` Հանձնաժողով), որի իրավասություններն ու գործառույթները մանրամասն սահմանված են օրենքում:

Հանձնաժողովի գործունեության հիմնական խնդիրն է ապահովել արժեթղթերում ներդրողների պաշտպանությունը, շուկայում արժեթղթերի արդար գնագոյացման համակարգի ձևավորումն ու պահպանումը, արժեթղթերի արդար, թափանցիկ և վստահելի շուկայի կանոնակարգված և բնականոն գործունեության և զարգացման համար անհրաժեշտ պայմանները: Նշված խնդիրների լուծման նպատակներից ելնելով` Հանձնաժողովն արդեն իսկ իրականացրել է ինչպես կազմակերպչական բնույթի, այնպես էլ օրենքից բխող համապատասխան նորմատիվ իրավական դաշտի և շուկայի ենթակառուցվածքի ձևավորմանն ուղղված նախնական միջոցառումներ:

Շուկայի կարգավորման գործող համակարգում դեռևս իր կիրառումը չի ստացել ինքնակարգավորման սկզբունքը, որի գոյության անհրաժեշտությունը պայմանավորված է նախ և առաջ նրանով, որ արժեթղթերի շուկայում պետական կարգավորման խնդիրները և մասնագիտացված անձանց համընդհանուր շահերն ունեն ընդհանրական որոշակի եզրեր: Դեռևս 1997 թվականի դեկտեմբերին հիմնադրված և մինչև օրս գործող Արժեթղթերի շուկայի մասնակիցների միությունը (այսուհետև` Միություն), որը հանդիսանում է մասնագիտացված անձանց միություն, արժեթղթերի շուկայում դե ֆակտո սկսել է իրականացնել ինքնակարգավորող կազմակերպություններին բնորոշ գործառույթներ: Մասնավորապես, Միությունը ելնելով իր ստեղծման և գործունեության հիմնական նպատակներից (արժեթղթերի շուկայի մասնակիցների համար գործելակերպի կանոնների մշակումն ու կիրառումը, Միության անդամների իրավունքների պաշտպանությունը), մշակել և իր անդամների նկատմամբ արդեն իսկ կիրառում է մասնագիտական վարքագծի ստանդարտները և դրանք խախտող անձանց (այսինքն անդամների) նկատմամբ համապատասխան պատժամիջոցների կիրառման չափանիշները: Բացի այդ, Միության կողմից մշակվել և անց են կացվել մի շարք ուսումնական ծրագրեր, որոնց նպատակն է եղել նպաստել հանրապետությունում արժեթղթերի շուկայի ձևավորմանը:

 

1.2. Արժեթղթեր թողարկողներ

 

1.2.1. Հայաստանի Հանրապետության կառավարություն1

 

(1) Թողարկվող պետական արժեթղթերի տեսակները և թողարկման ընդհանուր ծավալը
Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի արժեթղթերի շուկայում հանդիսանում է խոշոր արժեթղթեր թողարկող: Վերջինիս անունից ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ կենտրոնական բանկի աջակցությամբ, թողարկում և տեղաբաշխում է`

♦ պետական (գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսեր,

♦ պետական (գանձապետական) միջին ժամկետայնության մասնակի մարումներով արժեկտրոնային պարտատոմսեր:

2000 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում իրականացվել է պետական պարտատոմսերի 66 թողարկումներ, որոնց ընդհանուր ծավալը կազմել է 24.050,0 մլն դրամ: Տեղաբաշխման ընդհանուր ծավալը կազմել է 24.015,066 մլն դրամ, որը կատարված թողարկումների ընդհանուր ծավալի 99.8%-ն է: Նույն ժամանակահատվածում տեղի է ունեցել նաև 1999 թվականին թողարկված, սակայն չտեղաբաշխված, պետական պարտատոմսերի տեղաբաշխում, որի ընդհանուր ծավալը կազմել է 1.437,0 մլն դրամ:

Պետական (գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսեր (այսուհետև` ՊԿՊ): Հայաստանում ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից տարբեր մարման ժամկետայնությամբ (մարման ժամկետը մինչև 1 տարի) ՊԿՊ-ի թողարկումը իրականացվել է պարբերաբար: 2000 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում իրականացվել է 62 թողարկումներ, որոնց ընդհանուր ծավալը կազմել է 19.850,0 մլն դրամ: Կատարված թողարկումների ընդհանուր ծավալի 82.5 %-ն է: Թողարկված ՊԿՊ-ի տեղաբաշխման ընդհանուր ծավալը կազմել է 19.815,066 մլն դրամ:

Պետական (գանձապետական) միջին ժամկետայնության մասնակի մարումներով արժեկտրոնային պարտատոմսեր (այսուհետև` արժեկտրոնային պարտատոմս): Հայաստանի արժեթղթերի շուկայում ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից թողարկվող արժեկտրոնային պարտատոմսերը (մարման ժամկետը կարող է կազմել 15 ամսից մինչև 5 տարի) հանդիսանում են ֆինանսական նոր գործիքներ, որոնց թողարկման պայմանները և շրջանառությունը կանոնակարգող նորմատիվ իրավական ակտը սահմանված կարգով հաստատվել է սույն թվականի փետրվարի 24-ին: Արժեկտրոնային պարտատոմսերի առաջին թողարկումն իրականացվել է 2000 թվականի մարտի 7-ին, որի ընթացքում դրանց թողարկման ընդհանուր ծավալը կազմել է 1.000,0 մլն դրամ, իսկ մարման ժամկետը` 450 օր: 2000 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում տեղի է ունեցել ընդամենը 4 թողարկում: Թողարկման ընդհանուր ծավալը կազմել է 4.200,0 մլն դրամ, որը տեղաբաշխվել է ամբողջությամբ:

______________

1 Տվյալների աղբյուրն է` 1. ՀՀ կենտրոնական բանկի 2000 թվականի 1-ին և 2-րդ եռամսյակների հաշվետվությունները:
                                                               2. ՀՀ կենտրոնական բանկի «Բանկային լրատու» 2000 թվականի հունիս ամսվա ամսական պարբերականը:

 

(2) Արժեթղթերի շուկայում պետական արժեթղթերի շրջանառության ընդհանուր ծավալը

2000 թվականի հունիսի 30-ի դրությամբ արժեթղթերի շուկայում շրջանառվող պետական պարտատոմսերի

ընդհանուր ծավալը կազմել է 24.865,45 մլն դրամ, որի մեծությունը համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ)

նկատմամբ կազմել է 5.5 %: Նշենք, որ այդ ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում

կազմել է 4.7 %: Ցուցանիշի աճը հիմնականում պայմանավորված է պետական պարտատոմսերի

շրջանառության ծավալի աճով` 22 %-ով (4.489,45 մլն դրամով):

2000 թվականի հունիսի 30-ի դրությամբ շրջանառության մեջ գտնվող ՊԿՊ-ի ընդհանուր ծավալը կազմել է 20.665,45 մլն դրամ, որը արժեթղթերի շուկայում շրջանառվող պետական պարտատոմսերի ընդհանուր ծավալի 83 %-ն է: Նախորդ տարվա նույն օրվա դրությամբ ՊԿՊ-րի շրջանառության ծավալը աճել է 1.4 %-ով, որը հիմնականում պայմանավորված է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից նոր տեսակի ֆինանսական գործիքի` արժեկտրոնային պարտատոմսի կիրառմամբ: Ինչ վերաբերում է արժեկտրոնային պարտատոմսերին, ապա 2000 թվականի հունիսի 30-ի դրությամբ շրջանառության մեջ գտնվող արժեկտրոնային պարտատոմսերի ընդհանուր ծավալը համապատասխանում է դրանց թողարկման ընդհանուր ծավալին` 4.200,0 մլն դրամ, որը կազմել է արժեթղթերի շուկայում շրջանառվող պետական պարտատոմսերի ընդհանուր ծավալի 17 %-ը:

(3) Պետական արժեթղթերում ներդրում կատարած անձանց կառուցվածքը

Ռեզիդենտ իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից 2000 թվականի հունիսի

30-ի դրությամբ արժեթղթերի շուկայում շրջանառվող պետական պարտատոմսերում

կատարված ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 23.023,0 մլն դրամ, որը

պետական պարտատոմսերում կատարված ներդրումների ընդհանուր ծավալի 92.6 %-ն է:

Նախորդ տարվա նույն օրվա դրության համեմատ ռեզիդենտ անձանց կողմից պետական

պարտատոմսերում կատարված ներդրումների ընդհանուր ծավալը աճել է 27.3%-ով:

Նման աճը պայմանավորված է «Գանձապետական պահառու» համակարգի կիրառման

հետ, որը իրավաբանական և ֆիզիկական անձանց հնարավորություն տվեց

ներդրումներ կատարել` շրջանցելով թանկ միջնորդ ծառայություններ առաջարկող

բանկային համակարգը: Ծավալների աճին նպաստեց նաև նոր, ավելի ճկուն միջնորդների

ի հայտ գալը1  , որոնք ոչ միայն հեշտացրեցին ներդրողների մասնակցությունը պետական

պարտատոմսերի շուկայում, այլև առավել եկամտաբեր դարձրեցին այն` արդյունավետ

կառավարելով նրանց արժեթղթերը:

Ոչ ռեզիդենտ անձանց կողմից 2000 թվականի հունիսի 30-ի դրությամբ պետական պարտատոմսերում կատարված ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 1.842,45 մլն դրամ, որը կազմում է պետական պարտատոմսերում կատարված ներդրումների ընդհանուր ծավալի 7.4 %-ը: 1999 թվականի հունիսի 30-ի դրության համեմատ ոչ ռեզիդենտ անձանց կողմից պետական պարտատոմսերում կատարված ներդրումների ընդհանուր ծավալը նվազել է 19.5 %-ով, ինչը հիմնականում պայմանավորված է պետական պարտատոմսերի եկամտաբերության կտրուկ նվազմամբ, ինչպես նաև մի շարք այլ հանգամանքներով:

(4) Պետական արժեթղթերի միջոցով հավաքագրվող դրամական միջոցների օգտագործումը

ՀՀ կառավարության կողմից արժեթղթերի շուկայում պետական պարտատոմսերի թողարկման

և տեղաբաշխման միջոցով ներգրավվող դրամական միջոցները հիմնականում օգտագործվում

են պետական բյուջեի պակասորդի ֆինանսավորման համար: Եվ քանի որ արժեթղթերի

շուկայում շրջանառվող այլ արժեթղթերի, մասնավորապես` կորպորատիվ արժեթղթերի,

համեմատ պետական պարտատոմսերը հանդիսանում են ավելի հուսալի և եկամտաբեր

ներդրումային գործիք, ուստի տնտեսությունում առկա ազատ դրամական միջոցների

զգալի մասը ուղղվում է դեպի պետական պարտատոմսեր: Ակնհայտ է, որ պետական

պարտատոմսերի եկամտաբերության նվազումը կարող է տնտեսությունում առկա ազատ

դրամական միջոցների վերաբաշխման կարևոր գործոն հանդիսանալ` մեծացնելով

ներդրողների հետաքրքրությունը կորպորատիվ արժեթղթերի նկատմամբ:

___________

1  Հիմնականում, ի տարբերություն պետական պարտատոմսերի շուկայում գործող բանկերից, հավատարմագրային կառավարման գործունեություն իրականացնող ոչ բանկ մասնագիտացված անձինք շատ ավելի ճկուն և արդյունավետ պայմաններ էին առաջարկում ներդրողին:

 

1.2.2. Կորպորատիվ արժեթղթերի թողարկողներ

 

(1) Կորպորատիվ արժեթղթերի թողարկման ընդհանուր բնութագիրը

Հայաստանի Հանրապետությունում թողարկված կորպորատիվ արժեթղթերի գերակշռող մասը կազմել են բաժնետոմսերը: Այլ տեսակի արժեթղթերի (մասնավորապես` պարտատոմսերի, մուրհակների և այլ արժեթղթերի) թողարկումների ծավալներն անհամեմատելի փոքր են եղել: Բաժնետոմսերի հիմնական մասը թողարկվել է զանգվածային մասնավորեցման` պետական գույքի (պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի) օտարման, գործընթացի ընթացքում: Մասնավորեցման հիմնական ձևերի` բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության և լոտային աճուրդների, կիրարկումն ուղեկցվել է բաժնետոմսերի թողարկման ազդագրի միջոցով: Մասնավորեցման ընթացքում, 2000 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ, գրանցվել է թվով 1740 ազդագիր, որի արդյունքում հրապարակայնորեն առաջարկված բաժնետոմսերի ընդհանուր գումարը կազմել է շուրջ 162 մլրդ դրամ: Ստորև բերված աղյուսակում ներկայացվում են գրանցված ազդագրերի, չկայացած թողարկումների և մասնավորեցման նպատակով առաջարկված բաժնետոմսերի ընդհանուր գումարն ըստ տարիների:

 

 Ժամանակահատվածը

Գրանցված
ազդագրերի
քանակը (հատ) 

Չկայացած թողարկումները  

Առաջարկված
բաժնետոմսերի ընդհանուր
գումարը  (հազ. դրամ) 

 հատ

տոկոս 

 1995 թ.

 275

 12

 4,4

 225.279,0

 1996 թ.

 420

 122

 29,0

 22.242.484,0

 1997 թ.

 793

 429

 54,1

 99.218.932,0

 1998 թ.

 138

 96

 69,6

 29.355.079,0

 1999 թ.

 63

 46

 73,0

 4.421.551,0

 Առ 01.09.00 թ.

 51

 34

 66,7

 6.446.457,0

 Ընդամենը

 1740

 739

 42,5

 161.909.782,0

 

Ինչպես երևում է աղյուսակից, վերջին տարիներին մասնավորեցման գործընթացի տեմպերը դանդաղել են, իսկ բաժնետոմսերի թողարկման ծավալները` նվազել: Սկզբնական շրջանում այն պայմանավորված էր սեփականաշնորհման սերտիֆիկատների շուկայական գնի աստիճանական բարձրացմամբ, իսկ այնուհետև` դրանց շրջանառության դադարեցմամբ (01.01.1999 թ.): Բացի այդ, կարևոր գործոն է հանդիսացել պետական գույքի գնահատման մեթոդների փոփոխությունը: Եթե 1996 թվականին մասնավորեցվող թվով 420 ընկերությունների պետական բաժնեմասը գնահատվել է 22,24 մլրդ դրամ, ապա 1998 թվականին մասնավորեցվող թվով 138 ընկերությունների պետական բաժնեմասը` 29,35 մլրդ դրամ:

(2) Բաժնետոմսեր թողարկած բաժնետիրական ընկերությունների թվաքանակը և թողարկման ընդհանուր ծավալը

2000 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գործող թվով 1170 բաց բաժնետիրական ընկերությունների (բացառությամբ բանկերի) կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի ընդհանուր անվանական հանրագումարը կազմել է 63,28 մլրդ դրամ:

Բաց բաժնետիրական, թվով 8 բանկերի թողարկած բաժնետոմսերի ընդհանուր գումարը կազմում է 8.37 մլրդ դրամ: Միջին հաշվով բանկերը տարեկան կատարում են թվով 5 թողարկումներ, իսկ նրանց բաժնետոմսերի շրջանառությունը շուկայում ամենաակտիվն է: Ընդ որում, բաց բաժնետիրական ընկերությունների բաժնետերերի թիվը կազմել է շուրջ 150000 անձ, որից 100000-ն ընկերությունների աշխատակիցներ են:

1999 թվականից մինչև 2000 թվականի սեպտեմբեր ամիսը ՀՀ արժեթղթերի շուկայի տեսչության կողմից արձանագրվել են թվով 13 բաց բաժնետիրական ընկերությունների 1.26 մլրդ դրամ ընդհանուր գումարով բաժնետոմսերի, 540 մլն դրամ ընդհանուր գումարով մուրհակների թողարկումներ:

(3) Բաժնետիրական ընկերությունների բաժնետերերի կառուցվածքը

Հայաստանի Հանրապետությունում գործող բաց բաժնետիրական ընկերությունների շուրջ 51%-ն ունի 50 և ավելի բաժնետերեր, իսկ թողարկված բաժնետոմսերի հսկիչ փաթեթները հիմնականում կենտրոնացված են մեկ կամ մի քանի անձանց մոտ: Այդ բաշխումը ինչպես մասնավորեցման գործընթացի, այնպես էլ բաժնետոմսերի հետագա առքուվաճառքների արդյունք է: Բաժնետոմսերի սեփականության նման կենտրոնացումը և կորպորատիվ կառավարման կանոնների թերի իմացությունը կամ չկիրառումը բերում է ընկերության «միանձնյա» կառավարման և գործունեության վերահսկման, որի արդյունքում էլ տեղի է ունենում բաժնետերերի օրինական շահերի և իրավունքների ոտնահարում, ընկերության կառավարման, ֆինանսական դրության, գործունեության կամ կատարված խոշոր գործարքների մասին տեղեկատվության բացահայտման սահմանափակում:

(4) Բաժնետիրական ընկերությունների կողմից ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումները

ՀՀ արժեթղթերի շուկայի տեսչության կողմից 404 բաց բաժնետիրական ընկերություններում իրականացված անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրների համախմբման աշխատանքների ընթացքում կատարված ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տալիս հետևյալը.

● թվով 152 ընկերությունում (37.6%) ռեեստր ընդհանրապես չի վարվել.

● թվով 58 ընկերությունում (14.4%) ռեեստրը չի վարվել սահմանված կարգով.

● թվով 199 ընկերությունում (49.3%) մասամբ կամ ամբողջությամբ բաժնետոմսերը կամ բաժնետոմսերի հավաստագրերը բաժնետերերին չեն տրամադրվել.

● թվով 110 ընկերությունում (27.2%) զուտ ակտիվների մեծությունը փոքր է եղել կանոնադրական կապիտալի մեծությունից.

● թվով 329 ընկերությունում (81.4%) աուդիտ չի իրականացվել.

● թվով 340 ընկերությունում (84.2%) ֆինանսատնտեսական հաշվետվությունները և հաշվապահական հաշվեկշիռները զանգվածային լրատվության միջոցներով չեն հրապարակվել.

● թվով 273 ընկերությունում (67.6%) չեն պահպանվել բաժնետերերի ընդհանուր ժողովների նախապատրաստման և անցկացման ընթացակարգերը, մասնավորապես` ժողովները անց են կացվել առանց քվեաթերթիկների, ժողովների հրավիրման վերաբերյալ բաժնետերերին սահմանված կարգով չի ծանուցվել.

● թվով 118 ընկերությունում (29.2%) հիմնադիր ժողովից բացի տարեկան ընդհանուր ժողովներ չեն հրավիրվել.

● թվով 72 ընկերությունում (17.8%) վերստուգող հանձնաժողովներ չեն ձևավորվել.

● թվով 65 ընկերությունում (16.1%) չեն պահպանվել գույքի օտարման, ընկերությունների

վերակազմակերպման, գործարքների (շահագրգիռ) կնքման օրենսդրությամբ սահմանված

ընթացակարգերը:

Այսինքն, 404 բաժնետիրական ընկերությունների 52 տոկոսի կողմից խախտվել են ռեեստրի վարման սկզբունքը, 84.1 տոկոսի կողմից` թափանցիկության սկզբունքը, 67.6 տոկոսի կողմից` կորպորատիվ կառավարման սկզբունքները, իսկ 67.6 տոկոսի մոտ արձանագրվել են բաժնետերերի իրավունքների և օրինական շահերի կոպիտ խախտումներ:

(5) Բաժնետիրական ընկերությունների վերակազմակերպման գործընթացը

1999 թվականից մինչև 2000 թվականի սեպտեմբեր ամիսը ՀՀ արժեթղթերի շուկայի տեսչության կողմից արձանագրված 27 վերակազմակերպման (հիմնականում բաժանման կամ առանձնացման միջոցով) գործընթացների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ եղանակով հիմնականում գույքի անհամամասնական վերաբաշխման փորձ է արվում, որի արդյունքում առավել իրացվելի և բարձրարժեք գույքը կենտրոնանում է խոշոր (մեծամասնություն կազմող) բաժնետերերի ձեռքերում: Փոքրամասնությունը պահպանում է այն ընկերության բաժնետոմսերը, որին թողնված են «մաշված» կամ այլ պատճառներով «չգործող» ակտիվներն ու պարտավորությունների հիմնական բեռը: Այսպիսով, վերակազմակերպման ընթացքում ոչ միայն խախտվում է իրավաբանական անձի և նրա սեփական գույքի «ամբողջականության» սկզբունքը, այլև կոպիտ կերպով ոտնահարվում է փոքրամասնություն կազմող բաժնետերերի իրավունքներն ու օրինական շահերը:

 

1.3. Մասնագիտացված անձինք

 

(1) Մասնագիտացված անձանց ընդհանուր բնութագիրը

i

Արժեթղթերի շուկայում, մինչև «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ուժի մեջ մտնելը, մասնագիտացված գործունեություն է համարվել` բրոքերային, դիլերային, հավատարմագրային կառավարման, թողարկման ու տեղաբաշխման (անդեռրայթերի), խորհրդատվության, անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարման և բորսայական գործունեությունները: Սակայն, 2000 թվականի օգոստոսի 1-ին ուժի մեջ մտած վերոհիշյալ օրենքով սահմանվեցին արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեության իրականացման հետևյալ տեսակները` բրոքերային, դիլերային, հավատարմագրային կառավարման և պահառության գործունեություններ, իսկ այդ գործունեություններն իրականացնող իրավաբանական անձինք անվանվեցին որպես մասնագիտացված անձինք` բրոքերային (դիլերային) ընկերությունները (արժեթղթերի շուկայում բրոքերային և դիլերային գործունեություն իրականացնող անձինք), հավատարմագրային կառավարիչները (արժեթղթերի շուկայում հավատարմագրային կառավարման գործունեություն իրականացնող անձինք) և պահառուները (արժեթղթերի շուկայում պահառության գործունեություն իրականացնող անձինք):

2000 թվականի հուլիսի 1-ի դրությամբ արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն են իրականացրել թվով 48 մասնագիտացված անձ, որոնց տրվել է մասնագիտացված գործունեություն իրականացնելու թվով 90 լիցենզիա1 : Այդ անձանց զգալի մասը շուկայում իրականացրել է բրոքերային և դիլերային գործունեություն, որը հիմնականում կենտրոնացված է եղել Երևան քաղաքում:

_____________

1  Մինչև օրենքի ընդունումը` բորսայական գործունեությունը համարվել է մասնագիտացված գործունեություն: Այդ իսկ պատճառով, այն հաշվի է առնվել հաշվարկված ցուցանիշներում` 4 բորսայական գործունեություն իրականացնող մասնագիտացված անձինք, որոնց տրվել են 4 համապատասխան լիցենզիաներ: Սակայն հետագայում Ծրագրի «Մասնագիտացված անձինք» ենթաբաժնում ներկայացված ցուցանիշներում բորսայական գործունեություն իրականացնող անձանց և նրանց տրված լիցենզիաների ընդհանուր թվաքանակը, ինչպես նաև գործունեության արդյունքները չեն հաշվարկվել, քանի որ բորսայական գործունեությունը մանրամասնությամբ դիտարկվում է Ծրագրի «Առևտրային և հաշվարկային համակարգ» ենթաբաժնում: Բացի այդ, հետագայում չի դիտարկվելու նաև շուկայում որպես ինվեստիցիոն պահառու լիցենզավորված գործող 3 մասնագիտացված անձանց (այդ անձանց տրվել է թվով 3 լիցենզիա) գործունեության արդյունքները, քանի որ մինչև օրս դրանց կողմից շուկայում համապատասխան գործառնություններ չեն իրականացվել: Այսպիսով, Ծրագրի «Մասնագիտացված անձինք» ենթաբաժնում այսուհետև դիտարկման օբյեկտ է հանդիսանալու թվով 41 մասնագիտացված անձ, որոնց տրվել են մասնագիտացված գործունեություն իրականացնելու 83 լիցենզիա:

 

Մասնագիտացված անձանց տրված լիցենզիաների կառուցվածքի համաձայն 2000 թվականի հուլիսի 1-ի դրությամբ արժեթղթերի շուկայում գործող 41 մասնագիտացված անձանցից 22-ը` 53.6 %-ը, համատեղում են մի քանի մասնագիտացված գործունեության տեսակներ, որոնց կողմից համալրված ընդհանուր կանոնադրական կապիտալը կազմել է 268,55 մլն դրամ` շուկայում գործող մասնագիտացված անձանց կողմից համալրված ընդհանուր կանոնադրական կապիտալի շուրջ 40 %-ը: Իսկ մնացած մասնագիտացված անձինք (19 անձ) շուկայում իրականացնում են միայն մեկ մասնագիտացված գործունեություն, որոնց կողմից համալրված ընդհանուր կանոնադրական կապիտալը կազմել է 406.62 մլն դրամ: Վերջինս շուրջ 1.5 անգամ գերազանցում է շուկայում մասնագիտացված գործունեության մի քանի տեսակներ համատեղող մասնագիտացված անձանց կողմից համալրված ընդհանուր կանոնադրական կապիտալի չափը:

Ստորև ներկայացված է 2000 թվականի հուլիսի 1-ի դրությամբ մասնագիտացված անձանց ընդհանուր բնութագիրը` ըստ մասնագիտացված գործունեության յուրաքանչյուր տեսակի.

 

ՄԳ



տեսա-կը

Ընդհանուր
համալրված
կանոնադրական
կապիտալը

Տրված լիցենզիաների կառուցվածքը` ըստ գործունեության իրականացման վայրի

Աշխատողների թվաքանակը (մարդ)

 ք. Երևան

 ք.Գյումրի

 ք.Վանաձոր

 ք.Աշտարակ

 ընդամ-ենը

 որակա-վորված

 հազ. դրամ

 %

 քան.

 %

 քան.

 %

 քան.

 %

 քան.

 %

 ԲԳ

 123.850,0

 18.4

 27

 65.8

 2

 4.8

 1

 2.4

 -

 -

 106

 53

 ԴԳ

 643.020,0

 95.7

 21

 51.2

 -

 -

 -

 -

 1

2.4 

 86 

 44 

 ԽԳ

 110.850,0

 16.5

 19

 46.3

 -

 -

 -

 -

 -

 -

 82

 39

 ԹՏԳ

 62.000,0

 9.2

 7

 17.1

 -

 -

 -

 -

 -

 -

 45

 24

 ՀԿԳ

 231.000,0

 34.4

 9

 21.9

 -

 -

 -

 -

 -

 -

 48

 23

 

Ծանոթություն` 1. ՄԳ - մասնագիտացված գործունեություն:
2. ԲԳ - բրոքերային գործունեություն, ԴԳ - դիլերային գործունեություն, ԽԳ - խորհրդատվական գործունեություն, ԹՏԳ - թողարկման և տեղաբաշխման գործունեություն, ՀԿԳ - հավատարմագրային կառավարման գործունեություն:

 

 (2) Մասնագիտացված անձանց կողմից արժեթղթերի շուկայում կատարված գործառնությունների ընդհանուր ծավալը1

2000 թվականի 1-ին կիսամյակում արժեթղթերի շուկայում մասնագիտացված անձանց կողմից իրականացված գործառնությունների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 71,5 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 499 %-ով: Ստորև ներկայացված է 2000 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում մասնագիտացված անձանց կողմից շուկայում իրականացված գործառնությունների ընդհանուր ծավալներն` ըստ գործունեության առանձին տեսակների` համեմատելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համանման ցուցանիշների հետ.

 

 N

 Մասնագիտացված
գործունեության տեսակը 

 Կատարված գործառնությունների ծավալները

2000 թվականի 1-ին կիսամյակ  

 1999 թվականի 1-ին կիսամյակ

 հազ. դրամ

 %

 հազար դրամ

 %

 1.

 ԲԳ

 4.999.637,981

 7

 2.422.800,574

 18.6

 2.

 ԴԳ

 3.935.256,909

 5.5

 10.161.942,369

 78,1

 3.

 ԽԳ

 12.735,768

 0.03

 5.281,1

 0.05

 4.

 ԹՏԳ

 52.714,0

 0.07

 54.653,0

 0.43

 5.

 ՀԿԳ

 62.462.009,235

  87.4

 372.138,151

 2.82

 ԸՆԴԱՄԵՆԸ

 71.462.353,893

 100

 13.016.815,194

 100

 

Ծանոթություն` ԲԳ - բրոքերային գործունեություն, ԴԳ - դիլերային գործունեություն, ԽԳ - խորհրդատվական գործունեություն, ԹՏԳ - թողարկման և տեղաբաշխման գործունեություն, ՀԿԳ - հավատարմագրային կառավարման գործունեություն:

 

(3) Մասնագիտացված անձանց կողմից արժեթղթերով կատարված առքուվաճառքի ընդհանուր ծավալը2

2000 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում մասնագիտացված անձանց կողմից արժեթղթերով կատարված առքուվաճառքի ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 71,4 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 451%-ով: Շուկայում արժեթղթերով կատարված առքուվաճառքի ընդհանուր ծավալում մեծ տեսակարար կշիռ են կազմում հավատարմագրային կառավարման գործունեության արդյունքում իրականացված գործառնությունները` 93.1%, որոնց առարկան հիմնականում հանդիսացել են տարբեր մարման ժամկետայնությամբ պետական պարտատոմսերը: Ինչ վերաբերում է շուկայում մասնագիտացված անձանց կողմից իրենց հաճախորդների հաշվին արժեթղթերով կատարված առքուվաճառքին, ապա դրանց ընդհանուր ծավալը 2000 թվականի 1-ին կիսամյակում կազմել է շուրջ 4,999 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 106.4%-ով:

_____________

1 Տվյալ ցուցանիշը հաշվարկելու ժամանակ հաշվի է առնվել արժեթղթերի շուկայում մասնագիտացված անձանց կողմից բրոքերային, դիլերային, թողարկման ու տեղաբաշխման, խորհրդատվության և հավատարմագրային կառավարման գործունեությունների արդյունքներում կատարված գործառնությունների ծավալները:

 

2000 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում մասնագիտացված անձանց կողմից բորսաներում արժեթղթերով կատարված առքուվաճառքի ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 1.95 մլրդ դրամ (շուկայում արժեթղթերով կատարված առքուվաճառքի ընդհանուր ծավալի 2.7 %-ը), որը 1999 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 251 %-ով: Մասնագիտացված անձանց կողմից բորսաներից դուրս արժեթղթերով կատարված առքուվաճառքի ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 69.4 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 460 %-ով:

Մասնագիտացված անձանց կողմից արժեթղթերով կատարված առքուվաճառքի կառուցվածքում մեծ տեսակարար կշիռ են կազմում պետական պարտատոմսերը` 93%: Ինչ վերաբերում է բաժնետոմսերին, ապա 2000 թվականի 1-ին կիսամյակում բաժնետոմսերով կատարված առքուվաճառքի ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 2,677 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 51.7 %-ով: Ստորև ներկայացված է 2000 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում մասնագիտացված անձանց կողմից արժեթղթերով կատարված առքուվաճառքի ծավալներն` ըստ արժեթղթերի տեսակների.

 

 N

Արժեթղթերի 
տեսակը

 Կատարված գործառնությունների ծավալները

 Փոփոխությունը(տոկոս)

 2000 թվականի 1-ին կիսամյակ 

 1999 թվականի 1-ին կիսամյակ

 հազ. դրամ

 հազար դրամ

 1

Բաժնետոմսեր

 2.677.381,7

 3.8

 1.765.022,3

 13.6

 51.7

 2

Պետական պարտատոմսեր

 66.495.861,0

 93

 10.890.919,7

 84.1

 510.6

 3

Մուրհակ

 148.873,0

 0.2

 172.519,0

 1.3

 -13.7

 3

Ֆորվարդային պայմանագիր

 2.074.788,5

 3

 128.420,0

 1

 1515.6

 ԸՆԴԱՄԵՆԸ

 71.396.904,2

 100

 12.956.881,0

 100

 451

 

Ծանոթություն` 1. Ֆորվարդային պայմանագրերի ընդհանուր ծավալի հաշվարկը կատարվել է այդ պայմանագրերի հիմքում ընկած բազիսային ակտիվների արժեքների հիման վրա:
2. «-» նշանակում է նվազում

 

1.4. Առևտրային և հաշվարկային համակարգ

 

(1) Հայաստանի Հանրապետությունում գործող ֆոնդային բորսաները

Հայաստանի Հանրապետությունում գործում են երեք ֆոնդային և մեկ ֆոնդային ստորաբաժանում ունեցող բորսաներ: Գործող բորսաներից երկուսը` Երևանի ֆոնդային բորսան (հիմնադրվել է 1993 թվականին) և Միավորված ֆոնդային բորսան (հիմնադրվել է 1998 թվականին) բաց բաժնետիրական ընկերություններ են, իսկ երկուսը` Երևանի «Ադամանդ» ապրանքաֆոնդային բորսան (հիմնադրվել է 1990 թվականին) և Գյումրիի ֆոնդային բորսան (հիմնադրվել է 1995 թվականին)` փակ բաժնետիրական ընկերություններ: 2000 թվականի հուլիսի 1-ի դրությամբ բորսաների կողմից համալրված ընդհանուր կանոնադրական կապիտալը կազմել է 73,75 մլն դրամ

(2) Բորսաների բաժնետերերի կառուցվածքը

Բորսաների բաժնետերերի կառուցվածքի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բաժնետերերի զգալի մասը հանդիսանում են ոչ մասնագիտացված անձինք, որոնք մասնակցում են բորսաների կառավարմանը, սակայն արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն չեն իրականացնում: Մասնավորապես` Երևանի ֆոնդային բորսայի բաժնետերերի կառուցվածքում 1998 թվականի մայիսի 23-ի դրությամբ այդ անձանց տեսակարար կշիռը կազմել է 69 %1: Արդյունքում, բորսաների անդամ հանդիսացող մասնագիտացված անձինք օտարված լինելով բորսաների կառավարման համակարգից, գերադասում են արժեթղթերով առքուվաճառքի գործառնություններ կատարել բորսայից դուրս. 2000 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում նրանց կողմից բորսայից դուրս արժեթղթերով կատարված առքուվաճառքի ծավալը մոտ 35 անգամ գերազանցել է բորսայում արժեթղթերով կատարված առքուվաճառքի ծավալից:

_____________

1 Տվյալների աղբյուրն է` «Республика Армения» N 95 (1855), 23 մայիսի, 1998 թ.

 

(3) Բորսաներում արժեթղթերի ցուցակումը

2000 թվականի հուլիսի 1-ի դրությամբ բորսաներում ցուցակվել է ընդամենը թվով 205 ընկերություն, որը Հայաստանում գրանցված բաց բաժնետիրական ընկերությունների 17 %-ն է կազմում: Սակայն նշենք, որ Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայի տեսչության կողմից 1999 թվականի հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում կատարված ստուգումների ժամանակ հայտնաբերվել են բորսաների կողմից արժեթղթերի ցուցակման և ապացուցակման գործընթացի իրականացմանը ներկայացվող պահանջների բազմաթիվ խախտումներ (ընդ որում ցուցակման և ապացուցակման գործընթացին ներկայացվող պահանջները սահմանվել են հենց այդ բորսաների կողմից):

(4) Բորսաներում ցուցակված արժեթղթերի գնագոյացումը

Բորսաներում առևտրի մասնակիցները կնքում են գործարքներ այնպիսի գնով, որոնք ըստ էության չեն բխում արժեթղթեր թողարկողների ֆինանսատնտեսական գործունեության արդյունքներից և շուկայական տնտեսությանը բնորոշ գնագոյացման կանոնից` տվյալ արժեթղթի նկատմամբ առաջարկի և պահանջարկի հարաբերակցությունից: Իսկ բորսաների կողմից ներդրված և կիրառվելիք առևտրային համակարգերը չեն արգելում նման գործարքների կնքումը: Արդյունքում չի ապահովվում բորսաներում ցուցակված և գնանշվող արժեթղթերի արդար ու հավաստի գնագոյացում, դրանով իսկ խախտելով հրապարակային վաճառվող արժեթղթերի առևտրի կազմակերպման կարևորագույն սկզբունքներից մեկը` համաձայն որի, առևտրային համակարգը պետք է ապահովի հրապարակային վաճառվող արժեթղթերի արդար և շուկայական կանոններին համապատասխան գնագոյացումը:

(5) Բորսաներում ցուցակված արժեթղթերի առևտրի թափանցիկությունը

Բորսաներում արժեթղթերի առևտրի կազմակերպման գործունեության իրականացման ընթացքում չի կիրառվում առևտրի թափանցիկության կարևորագույն սկզբունքը, բացակայում են ցուցակված արժեթղթեր թողարկողների և այդ շուկայի մասնակիցների վերաբերյալ համապատասխան տեղեկությունները:

(6) Բորսաներում ցուցակված արժեթղթերով կատարված առքուվաճառքի ընդհանուր ծավալը

2000 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում բորսաներում արժեթղթերով կատարված առքուվաճառքի ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 1.95 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 251 %-ով: Բորսաներում արժեթղթերով կատարված առքուվաճառքի ընդհանուր ծավալում մեծ տեսակարար կշիռ են կազմում կորպորատիվ արժեթղթերը` 84 %, ի տարբերություն նրա, որ բորսաներից դուրս արժեթղթերով կատարված առքուվաճառքի զգալի մասը իրականացվել է պետական պարտատոմսերով: Դա հիմնականում բացատրվում է նրանով, որ պետական պարտատոմսերի թողարկողը չի ընտրել Հայաստանում գործող որևէ բորսա որպես առևտրային համակարգ, որն ըստ էության կկազմակերպեր արժեթղթերի երկրորդային շուկայում պետական պարտատոմսերի առևտուրը և կիրականացներ դրանց գների բացահայտումը (թափանցիկ գնանշում): Ստորև ներկայացված է 2000 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում արժեթղթերով կատարված առքուվաճառքի ծավալները ըստ բորսաների.

 

 Արժեթղթերի տեսակը

 ԵՖԲ

 ՄՖԲ

 ԵԱԱՖԲ

 ԳՖԲ

 հազ. դրամ

 %

հազ. դրամ  

 %

 հազ. դրամ

 %

 հազ. դրամ

 %

1. Պետական արժեթղթեր (ՊԿՊ)

 0

 311.464,829

 16

 0

 0

 0

2. Կորպորատիվ արժեթղթեր  (բաժնետոմս, մուրհակ, ֆորվարդային պայմանագիր)

 4.677,3

 0.2

1.624.831,0 

83.2 

 2.489,6

0.1 

 9.460,0

 0.5

 Ընդամենը

4.677,3 

 0.2

 1.936.295,829

 99.2

 2.489,6

 0.1

 9.460,0

 0.5

 

Ծանոթություն` ԵՖԲ` Երևանի ֆոնդային բորսա, ՄՖԲ` Միավորված ֆոնդային բորսա, ԵԱԱՖԲ` Երևանի «Ադամանդ» ապրանքաֆոնդային բորսա, ԳՖԲ` Գյումրիի ֆոնդային բորսա, %` արժեթղթերով կատարված առքուվաճառքի ընդհանուր ծավալում տվյալ տեսակի արժեթղթով կատարված առքուվաճառքի տեսակարար կշիռն է:

 

2000 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում բորսաներում կորպորատիվ արժեթղթերով կատարված առքուվաճառքի ընդհանուր ծավալում մեծ տեսակարար կշիռ են կազմում ֆորվարդային պայմանագրերը: Այն հիմնականում պայմանավորված է նրանով, որ բորսաներում կնքված ֆորվարդային պայմանագրերի ընդհանուր ծավալի հաշվարկի հիմքում ընկած են այդ պայմանագրերի առարկա հանդիսացող բազիսային ակտիվների արժեքները: Բորսաներում բաժնետոմսերով կատարված առքուվաճառքի ընդհանուր ծավալը կազմել է 604.220,9 հազար դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9.8 %-ով: Ստորև ներկայացված է 2000 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում կորպորատիվ արժեթղթերով կատարված առքուվաճառքի կառուցվածքը` ըստ դրանց տեսակների.

 

 Կորպորատիվ արժեթղթերի տեսակը

 ԵՖԲ

 ՄՖԲ

 ԵԱԱՖԲ

 ԳՖԲ

 հազ. դրամ

 %

հազ. դրամ  

 %

 հազ. դրամ

 %

 հազ. դրամ

 %

1. Բաժնետոմս

 4.677,3

 0.3

  587.594,0

 35.8

 2.489,6

 0.1

9460,0 

0.5 

2. Ֆորվարդային պայմանագիր

 0

 1.037.237,0

63.2 

 0

0

 0

 0

 Ընդամենը

4.677,3

 0.3

 1.624.831,0

 99

 2.489,6

0.1 

 9.460,0

 0.6

 

Ծանոթություն` 1. ԵՖԲ` Երևանի ֆոնդային բորսա, ՄՖԲ` Միավորված ֆոնդային բորսա, ԵԱԱՖԲ` Երևանի «Ադամանդ» ապրանքաֆոնդային բորսա, ԳՖԲ` Գյումրիի ֆոնդային բորսա, %` կորպորատիվ արժեթղթերով կատարված գործառնությունների ընդհանուր ծավալում տվյալ տեսակի արժեթղթով կատարված գործառնությունների տեսակարար կշիռն է:
2. Ֆորվարդային պայմանագրերի ընդհանուր ծավալի հաշվարկման հիմք են դարձել այդ պայմանագրերի առարկա հանդիսացող բազիսային ակտիվների արժեքները:

 

(7) Հաշվարկային համակարգը

Բորսայական շուկայում ընդհանրապես չի գործում հաշվարկային համակարգը: Այսինքն, ըստ էության շուկայում չեն իրականացվում արժեթղթերով կատարվող գործարքների քլիրինգի և վերջնահաշվարկի գործառույթները, որոնք գործարքի կատարման կարևորագույն փուլերից են: Դրանք փաստացի իրականացվում են բորսաներից դուրս` գործարքը կնքած կողմերի անմիջական մասնակցությամբ, ինչը մեծացնում է առևտրային համակարգերի ռիսկայնությունը:

 

1.5. Կենտրոնական դեպոզիտարիա

 

Հայաստանի արժեթղթերի շուկայում համապատասխան առևտրային և հաշվարկային համակարգի ձևավորման գործում իր առանցքային դերն ու նշանակությունն ունի անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրավարման` սեփականության իրավունքի ֆիքսման և փոխանցման համակարգը: Դեռևս 1996 թվականից այս համակարգի զարգացման հիմնախնդիրը եղել է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում: Դրա անհրաժեշտությունը հիմնականում պայմանավորված է եղել 1995 թվականից սկսված զանգվածային մասնավորեցման գործընթացով, որի իրականացման ընթացքում ձևավորված անվանական բաժնետոմսերի սեփականատերերի ինստիտուտը պահանջում էր սեփականության իրավունքի ֆիքսման, հաշվառման և փոխանցման համապատասխան համակարգի ներդրում և գործարկում:

i

Ի սկզբանե, ՀՀ կառավարությունը, սահմանափակվելով անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրավարման գործընթացի կանոնակարգմամբ և դրա վերահսկողությամբ, փաստացի այդ համակարգի ձևավորումն ու զարգացումը վերապահել էր շուկային: Այսինքն, 1995-1996 թվականների ընթացքում, անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարումը կարող էին իրականացնել ինչպես անվանական արժեթղթեր թողարկողները, այնպես էլ շուկայում համապատասխան ծառայություններ մատուցող կազմակերպությունները: Սակայն, այդ ժամանակահատվածում լիազորված պետական մարմնի կողմից վերահսկողական գործառույթների իրականացման արդյունքում արձանագրվել էին ՀՀ օրենսդրությամբ սահմանված անվանական արժեթղթերի ռեեստրավարման գործընթացին ներկայացվող պահանջների բազմաթիվ խախտումներ կամ չվարման փաստեր, որով` ըստ էության ոտնահարվում էին մասնավորեցման արդյունքում ձևավորված անվանական արժեթղթերի սեփականատերերի լայն շրջանակների օրինական շահերը և իրավունքները` կապված նրանց սեփականության իրավունքի ֆիքսման և հաշվառման հետ: Այդ իսկ պատճառով, անվանական արժեթղթերի սեփականատերերի իրավունքների պաշտպանության նպատակներից ելնելով, 1996 թվականին ՀՀ կառավարությունը հիմնադրեց «Ազգային կենտրոնացված ռեեստր» ՊՓԲԸ-ն, որը կոչված էր արժեթղթերի շուկայում կենտրոնացված կարգով ռեեստրավարման մասնագիտացված ծառայություններ մատուցել անվանական արժեթղթեր թողարկողներին: Բացի այդ, «Բաժնետիրական ընկերությունների կողմից բաժնետերերի և այլ արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարման և պահպանման գործը կանոնակարգելու մասին» ՀՀ կառավարության 13.03.1997 թ. թիվ 41 որոշման համաձայն, բոլոր բաժնետիրական ընկերությունները սահմանված կարգով պարտավոր էին իրենց անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարումն ու պահպանումը հանձնել վերը նշված կազմակերպությանը: Սակայն, նշված որոշման կիրարկումը ապահովող մեխանիզմների բացակայության պատճառով, անվանական արժեթղթեր թողարկողների կողմից որոշմամբ սահմանված պահանջը պրակտիկորեն պատշաճ ձևով չկիրառվեց:

i

Ներկայումս «Ազգային կենտրոնացված ռեեստր» ՊՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության կառավարության 08.04.1999 թ. թիվ 211 որոշման համաձայն վերակազմավորվել է որպես «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետև` Դեպոզիտարիա): Իսկ «Անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարման և պահպանման գործընթացը կանոնակարգելու մասին» ՀՀ կառավարության 8.04.1999 թ. թիվ 211 որոշմամբ վերասահմանվեց անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարմանը ներկայացվող պահանջը: Տվյալ որոշմամբ սահմանված պահանջի կիրարկումը ապահովելու նպատակով` 1999 թվականի հուլիս ամսից մինչև 2000 թվականի հուլիս ամիսը ընկած ժամանակահատվածում դոնոր կազմակերպության տեխնիկական աջակցությամբ իրականացվեցին անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրների համախմբման աշխատանքները:

Դեպոզիտարիայի կողմից անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարումը ներկայումս իրականացվում է էլեկտրոնային եղանակով: 2000 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ Դեպոզիտարիան անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարման ծառայություններ է մատուցում թվով 368 բաց բաժնետիրական ընկերությունների, որը կազմում է Հայաստանում գրանցված բաց բաժնետիրական ընկերությունների շուրջ 31 %-ը: Ինչ վերաբերում է մնացած ընկերություններին, ապա ինչպես ցույց են տալիս վերահսկողական աշխատանքների արդյունքները, դրանք անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրները վարում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված ռեեստրավարմանը ներկայացվող պահանջների բազմաթիվ խախտումներով, դրանով իսկ ոտնահարելով անվանական արժեթղթերի սեփականատերերի լայն շրջանակների օրինական շահերն ու իրավունքները:

 

2. Հիմնախնդիրները

 

Ընդունելով, որ արժեթղթերի շուկայի զարգացման ցածր մակարդակը պայմանավորված է տնտեսության ներկա անցումային իրավիճակով, Հանձնաժողովը համոզված է, որ դա միակ խոչընդոտող հանգամանքը չէ: Ստորև վերծանված են այն հիմնախնդիրները, որոնց լուծումը Հանձնաժողովի կարծիքով հնարավոր է պետական կարգավորման և ինքնակարգավորման գործիքներով:

Վերծանված խնդիրների լուծումը հնարավոր է երկարատև և հետևողական կարգավորման քաղաքականության իրականացման միջոցով: Դրանց լուծումը` շուկայի զարգացման աջակցությանն ուղղված միջոցառումների հետ միասին կարող է ապահովել շուկայի զարգացման նախապայմանները` նույնիսկ նման տնտեսական իրավիճակում: Հանձնաժողովի կարծիքով ստորև վերծանված հիմնախնդիրները նույնպես խոչընդոտում են արժեթղթերի կանոնակարգված շուկայի ձևավորմանը: Դրանք միավորված են ըստ ոլորտների:

 

2.1. Արժեթղթերի շուկայի կարգավորման համակարգ

 

(1) Պետական կարգավորման և վերահսկողության լծակներն արդյունավետ չէին:

i

Մինչև «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի ընդունումը` պետական կարգավորման մարմինները բավարար լծակների չեն տիրապետել շուկայի զարգացմանը խոչընդոտող հանգամանքների վրա ներազդելու համար: Ավելին, թույլ և անարդյունավետ վերահսկողությունը, որը բխում էր անհրաժեշտ լիազորությունների բացակայությունից, հնարավորություն չէր տալիս ապահովել նույնիսկ գործող իրավական նորմերի պահանջների պահպանումը: Անպատժելիության մթնոլորտը թույլ էր տալիս շուկայի մասնակիցներին գործել անկանոն, անձնական շահեր հետապնդելու գերխնդրով և ներդրողների բազմահազար շրջանակների հավաքական շահերի անտեսմամբ: Այս պայմաններում շուկան բնորոշվում էր մասնակիցների իրավիճակային և անհեռանկարային գործողություններով, որոնք պայմանավորված էին նաև պետական կարգավորման մարմինների կողմից սահմանվող քաղաքականության անկանխատեսելիության աստիճանով: Պետական մարմինների գործողությունները հաճախ չէին բխում շուկայում ձևավորված իրավիճակից, չէին ելնում մասնակիցների ընդհանուր շահերից, կրում էին անհետևողական բնույթ և շատ դեպքերում դառնում` անկիրառելի: Արդյունքում պետական կարգավորման առաքելությունը խեղաթյուրվում էր, չէր նպաստում շուկայի համակարգային զարգացմանը:

Կարգավորող մարմնի կախյալ կարգավիճակը հնարավորություն չէր ընձեռում վճռական քայլեր ձեռնարկելու համար: Շատ հաճախ շուկայում ձևավորված պայմանները թելադրում էին կարգավորիչ համապատասխան գործողությունների օպերատիվություն, սակայն կարգավորող մարմնի կարգավիճակը և որոշումների ընդունման հիերարխիկ համակարգը հնարավորություն չէին տալիս ապահովել պատշաճ արագություն այդ հարցում: Բացի այդ, կարգավորող մարմնի կարգավիճակը հանգեցնում էր համակարգային շահերի բախմանը: Մի շարք դեպքերում կարգավորողը և շուկայի մասնակիցը հանդես էին գալիս որպես մեկ սուբյեկտ: Արդյունքում խաթարվում էին կարգավորման որոշակի հիմնարար սկզբունքներ:

Իր գործառույթները պատշաճ իրականացնելու համար կարգավորող մարմինը չուներ համապատասխան միջոցներ և նյութատեխնիկական հնարավորություններ: Կարգավորիչ եղած լծակներն իրագործվում էին մասնակիորեն և հիմնականում` Երևանում: Մարզերում գործող կարգավորման օբյեկտներից շատերը դուրս էին մնում կարգավորող մարմնի ուշադրությունից: Շատ հաճախ չէր ապահովվում կարգավորող մարմնի ներկայացուցիչների ներկայությունը մարզերում, մասնավորապես` մարզային դատարաններում: Նկատվում էր մարդկային ռեսուրսների կառավարման անարդյունավետություն, որի հիմնական պատճառը աշխատանքի ցածր վարձատրության պայմանն էր: Բարձրագույն ուսումնական հաստատություններում բնագավառի մասնագիտացվածության բացակայության հետևանքով, կարգավորող մարմնի աշխատակազմը հիմնականում համալրվում էր սկսնակ, մասնագիտական ոչ հարուստ գիտելիքներ և հմտություններ ունեցող անձանցով: Արդյունքում դիտվում էր կադրերի էական հոսունություն, երբ ժամանակի ընթացքում որոշակի աշխատանքային փորձ և մասնագիտական կարողություններ ձեռք բերած անձը, աշխատանքի ցածր վարձատրության պատճառով, տեղափոխվում էր այլ աշխատանքի:

(2) Ինքնակարգավորման բացակայությունը սահմանափակում է շուկայի կարգավորման

արդյունավետությունն ու ճկունությունը:

Շուկայի կարգավորման համակարգում ինքնակարգավորման սկզբունքների բացակայությունը անհնար էր դարձնում շուկայի մասնակիցների անմիջական մասնակցությունը շուկայի կարգավորման խնդիրներին: Մասնագիտացված անձինք անտեսվում էին շուկայում «խաղի կանոններ» սահմանելիս և որոշելիս: Շուկայի ենթակառուցվածքը կազմող ֆոնդային բորսաները և կենտրոնական դեպոզիտարիան ղեկավարվում էին առավելապես իրենց հսկող բաժնետերերի կողմից, որոնց գերակշիռ մասը չեն դասվել շուկայի մասնակիցների շարքին և հեռու են եղել շուկայի բուն հիմնախնդիրներից ու պահանջներից: Ֆոնդային բորսաները, առևտրային բնույթ կրելով, լիարժեք թողտվության մթնոլորտ են ստեղծել շուկայում: Բորսաները հետևողականորեն չեն ապահովել իրենց իսկ կողմից սահմանված կանոնները:

Ֆոնդային բորսաներում թողարկողների արժեթղթերի ցուցակման պրոցեսի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բորսաները համատարած կերպով խախտում են իրենց իսկ ցուցակման կարգերը: Արժեթղթերը ցուցակվում են առանց թողարկողների մասին որևէ տեղեկություններ բորսային տրամադրելու: Գնային չարաշահումների կանխմանն ուղղված որևէ միջոց չի ձեռնարկվել: Ավելին. բորսաներում այն դարձել էր շահավետ և տարածված գործիք:

 

2.2. Արժեթղթեր թողարկողներ

 

(3) Թողարկողները չեն բացահայտում իրենց գործունեության, դրա ֆինանսական արդյունքների և կառավարման մասին տեղեկությունները:

i

 Բաց բաժնետիրական ընկերությունները խուսափում են իրենց գործունեության մասին տեղեկությունների հրապարակումից, մասնավորապես` չէին հրապարակվում նրանց գործունեության ֆինանսական արդյունքները: Ներդրողների համար ընկերությունները հանդիսանում էին մի «փակ» համակարգ, որի պարագայում անխուսափելիորեն խաթարվում էր նրանց վստահությունը դեպի ընկերությունները և նրանց գործունեությունը: Ընկերությունները, չբացահայտելով իրենց գործունեության ընթացքը և արդյունքները գործել են որոշակի ստվերայնության պայմաններում, ինչը նույնպես իր ազդեցությունն է թողել շուկայի համար այնքան անհրաժեշտ վստահության միջավայրի ձևավորման վրա: Հաշվապահական հաշվառման ստանդարտների ներդրումը ստեղծել է ֆինանսական արդյունքների բացահայտման համակարգ: Սակայն, պետական հարկադրանքի միջոցների բացակայության հետևանքով չեն կատարվում նույնիսկ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված նվազագույն պահանջները: Մինչև «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի ընդունումը, բաժնետերերը զուրկ էին տեղեկություններ ստանալու իրենց իրավունքի ապահովման հնարավորություններից: Թողարկողներն ու դրանց ղեկավարները որևէ նյութական պատասխանատվություն չեն կրում տեղեկությունների բացահայտման պահանջը չպահպանելու և ներդրողներին իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տրամադրելու համար: Արժանահավատ տեղեկությունների բացակայությունը զրկում է ներդրողներին «տեղյակ ներդրումային որոշում» կայացնելու հնարավորությունից` նրանց վանելով արժեթղթերում ներդրումներ կատարելուց: Տեղեկությունների բացակայությունը շուկայում հանգեցնում էր թողարկողների արժեթղթերի արհեստական գնագոյացմանը: Վերջինս պայմանավորված չէր թողարկողների գործունեության արդյունքներով, որոնք անհայտ են շուկային: Արդյունքում, շուկան չի իրականացնում կապիտալի արդյունավետ վերաբաշխման իր հիմնական առաքելությունը: Առավել սուր են կանգնել ընկերությունների կառավարման հիմնախնդիրները: Ներդրողներն անտեղյակ են եղել որոշումների նախապատրաստման և ընդունման գործընթացներից, չեն բացահայտվել որոշումների կայացման անհրաժեշտությունը և նպատակը: Արդյունքում, ներդրումային որոշումներ ընդունելիս ներդրողները, տեղեկությունների քանակական և որակական սակավության պատճառով, դրսևորել են որոշակի պասիվություն:

(4) Թողարկողները համատարած կերպով խախտում են կորպորատիվ կառավարման տարրական պահանջները:

Կառավարման պրոցեսում խախտվում են բաժնետերերի իրավունքները: Փոքրամասնությունը ոչ միայն զուրկ է կառավարմանը մասնակցելու հարցում իր իրավունքներից, այլև համատարած կերպով անտեսվում է թողարկողների կողմից: Բաժնետերերի ընդհանուր ժողովները գումարվում են օրենսդրության կոպիտ խախտումներով: Բաժնետերերը հաճախակի չեն տեղեկացվում ժողովի օրակարգին, ընդունվող որոշումներին և դրանց հնարավոր հետևանքներին: Որոշումներն ընդունվում են քվեարկության, մասնավորապես քվեաթերթիկների կիրառման կանոնների կոպիտ խախտումներով: Մեծամասնություն կազմող եզակի բաժնետերերը անտեսելով փոքրամասնության շահերը, վանում են «պորտֆելային ներդրողներին», որոնք ներդրումներ են կատարում առանց կառավարմանը մասնակցելու մտադրության: Մինչդեռ գործունեության համար միջոցների ներգրավումը հնարավոր է միայն մեծ թվով «պորտֆելային» ներդրողների առկայության դեպքում: Այսպիսով, ներդրողներին արժեթղթերի շուկայից վանող հիմնական հանգամանքներից է նաև թողարկողների ղեկավարների կողմից կորպորատիվ կառավարման անբարեխիղճ պրակտիկայի կիրարկումը:

(5) Սեփականաշնորհված ընկերությունների մեծամասնություն կազմող բաժնետերերը յուրացնում են ընկերության գործող ակտիվները:

Այս գործընթացը որակապես նոր դրսևորումներ է ստացել: Ընկերությունները վերակազմակերպելու (սովորաբար բաժանման կամ առանձնացման) և այլ միջոցներով, խոշոր բաժնետերերը ընկերության գործող ակտիվներն առանց համարժեք հատուցման փոխանցում են առանձնացած ընկերությանը, որտեղ միակ բաժնետերն են: Արդյունքում, մնացած բաժնետերերը մնում են չգործող ակտիվներ ունեցող ընկերության կազմում, իսկ նրանց բաժնետոմսերը «արժեզրկվում» են: Իրավագիտակցության ցածր մակարդակը բացառում է փոքրամասնության իրավունքների պաշտպանության նորմերի լիարժեք իրացումը: Բավականաչափ տարածված է թերագնահատված ակտիվների վաճառքը, երբ դրանք ձևակերպվում են մեկ գնով, սակայն իրացվում` այլ գնով: Հանձնաժողովի գնահատմամբ, նման իրավիճակը բնութագրվում է այն հանգամանքով, որ բաց բաժնետիրական ընկերությունները և դրանց բաժնետերերի բազան հիմնականում ձևավորվել են սեփականաշնորհման արդյունքում, և ոչ թե միջոցների ներգրավման նպատակով` արժեթղթերի թողարկման հետևանքով: Սակայն, պատճառների թվում են նաև կառավարման կուլտուրայի բացակայությունն ու ստվերային առևտրի զգալի ծավալները:

 

2.3. Մասնագիտացված անձինք

 

(6) Բացակայում է մասնագիտացված անձանց գործունեության թափանցիկությունը

Մասնագիտացված անձանց գործունեությունը առավելապես կրել է «փակ» բնույթ: Նրանց ֆինանսական վիճակը անհայտ է մնացել հանրության համար: Ֆինանսական չբացահայտված վիճակը չի խթանել ներդրողների հոսքը դեպի շուկա: Պոտենցիալ ներդրողները խուսափել են գործարքներ կատարելիս դիմել մասնագիտացված անձանց` ներդրումային պատշաճ խորհրդատվություն ստանալու և լավագույն գներով արժեթղթեր ձեռք բերելու նպատակով: Ներդրումային որոշումներ ընդունելիս` հանրությանը չի մատուցվել և պարզաբանվել մասնագետի անհրաժեշտությունն ու կարևորությունը: Ներդրողները հիմնականում գործել են ինքնուրույն և անտեսել են մասնագետների կարևորությունն իրենց շահերի իրականացման հարցում: Մասնագիտացված անձանց մոտ ներքին հաշվառման պահանջների բացակայությունը անվերահսկելի է դարձրել գործարքների կատարման ընթացքում դրանց օրինականության և գործառնությունների գրանցման ընթացակարգերը: Չի կիրառվել ներքին վերահսկողության համակարգը, որի պարագայում մասնագիտացված անձանց աշխատակիցները զերծ չեն պահվել հնարավոր չարաշահումների և անձնական շահերի դրսևորման գայթակղությունից: Շուկայում գործարքներ իրականացնելիս` անվերահսկելի է եղել մասնագիտացված անձանց վարքագիծը, ներդրողները համոզված չեն եղել, որ նրանք կգործեն լավագույն ջանքերով և ի շահ իրենց: Մասնագիտացված անձանց գործունեության մեջ շահերի բախումը բացահայտող մեխանիզմները բացակայում են: Հաճախորդների համար չի բացահայտվում ներդրումների ռիսկայնությունը, հաճախակի գործարքների կատարումը չի բխում նրանց շահերից, չի գնահատվում ներդրումային դաշտը, չեն կատարվում շուկային այնքան անհրաժեշտ տեխնիկական և ֆունդամենտալ վերլուծությունները:

(7) Ապահովված չէ մասնագիտացված անձանց հուսալիության ընդունելի աստիճանը

Սահմանված չեն մասնագիտացված անձանց գործունեության տնտեսական նորմատիվները, որոնք պետք է համարժեքորեն սահմանափակեն նրանց կողմից ստանձնվող ռիսկերը: Ներդրողները վստահ չեն եղել մասնագիտացված անձանց ֆինանսական վիճակի հուսալիության վրա: Փոխառու միջոցների տրամադրումը չի փոխհատուցվել որոշակի ապահովվածության ծածկույթով: Այն թողնվել է միայն մասնագիտացված անձի բարեխղճության և գործերի հաջողության անկայուն ընթացքի վրա: Արդյունքում, մասնագիտացված անձանց ֆինանսական վիճակի վատթարացման դեպքերում հաճախորդները հայտնվում էին «խաբված ավանդատուի» դերում: Այդ իսկ պատճառով, մասնագիտացված անձանց սնանկացման դեպքերում, հաճախորդների հաշիվների վարման կարգերը պետք է թույլ տան առանձնացնել հաճախորդի կողմից վստահված միջոցները` մասնագիտացված անձի միջոցներից:

(8) Մասնագիտացված անձանց կողմից կատարվող գործարքների գները չեն բացահայտվում

Շուկայում արդար գնագոյացման հիմնարար խնդիրը շարունակում է մնալ չլուծված: Մասնագիտացված անձինք չեն բացահայտում կատարվող գործարքների գները, դրանք ըստ էության չեն արտահայտում ձևավորվող առաջարկի և պահանջարկի համամասնությունները, որի արդյունքում խաթարվում է գնագոյացման գործընթացի նշանակության կարևորությունը: Այս պայմաններում գործարքները կատարվում են հիմնականում նախապես որոշված գներով, առանց որևէ հիմնավոր վերլուծության ու գնահատականի, և որ ամենակարևորն է` առանց գների կանխատեսելիության և արդյունավետության գնահատման համակարգի օգտագործման:

(9) Մասնագիտացված անձանց կազմում ընդգրկված աշխատողների, մասնավորապես բրոքերների մասնագիտական որակավորման մակարդակը շարունակում է ցածր մնալ

Այս հիմնախնդրի ենթատեքստը պայմանավորված է նախ և առաջ Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից համապատասխան մասնագետների պատրաստման հետ: Մինչև օրս պատշաճ ուշադրության չի արժանացել բնագավառի կրթական համակարգը: Կրթօջախներում չեն մշակվել արժեթղթերի շուկայի դասավանդման համապարփակ և միջազգային չափանիշներին համարժեք կրթական ծրագրեր: Չեն ձևավորվել մասնագիտական վերապատրաստման շարունակական ընթացակարգեր: Կարգավորող մարմնի կողմից իրականացվող որակավորման քննությունների անցկացման և մասնագիտական կարգի շնորհման համակարգը չի համապատասխանում միջազգային չափանիշներին, չի ապահովում որակավորման բավարար մակարդակ:

 

2.4. Առևտրային և հաշվարկային համակարգ

 

Արժեթղթերի շուկայում բացակայում է արդար և թափանցիկ գնագոյացման և գների բացահայտման համակարգը:

(10) Շուկան խիստ մասնատված է

Արժեթղթերի առևտրի անհամեմատ ցածր մակարդակի պարագայում Հայաստանում գործում են չորս ֆոնդային բորսա, ինչը բացառում է միասնական գնագոյացման համակարգի ձևավորումը: Նման իրավիճակը պայմանավորված է ֆոնդային բորսաների ստեղծման տրամաբանությամբ: Առևտուր անող անդամների (բրոքերների) համար առևտրի պայմաններ ստեղծող «ակումբի» փոխարեն, դրանք ստեղծվում էին առևտրային կազմակերպության տրամաբանությամբ` շահույթ ստանալու նպատակով: Շուկայի մասնատվածությունը հանգեցնում է արժեթղթերի նկատմամբ ձևավորվող առաջարկի և պահանջարկի ապակենտրոնացմանը, որի հետևանքով շուկայում նկատվում են արժեթղթերի գների անիրական գոյացման վիճակ: Այն շուկայում հանգեցնում է նաև արբիտրաժային գործարքների կատարմանը, ինչը որևէ բանով պայմանավորված չէ ժամանակային գործոնի հետ: Շուկայի մասնատվածությունը ծնում է նաև արհեստական մրցակցության մթնոլորտ հենց շուկաների միջև, որի արդյունքում ֆոնդային բորսաների կողմից ինքնուրույն սահմանվող և, բնականաբար, իրենց պահանջներով տարբեր կանոնները ստեղծում են անհավասար, ոչ մրցակցային և անլիարժեք դաշտ թողարկողների և մասնագիտացված անձանց համար:

(11) Բորսաներն ըստ էության առևտրային կազմակերպություններ են

Ֆոնդային բորսաների մեծ մասն իրենց հայտարարել են «շահույթ ստանալու նպատակ չհետապնդող», սակայն դրանք, ըստ էության, առևտրային կազմակերպություններ են հանդիսանում: Նախ և առաջ, ստեղծված լինելով բաժնետիրական սկզբունքով, դրանք առևտրային են ըստ ձևի: Բազմաթիվ բաժնետերերի առկայությունը, որոնք բրոքեր չեն հանդիսանում և բորսայում ուղղակիորեն առևտուր չեն իրականացնում, կարող է բացատրվել միայն շահաբաժին (դիվիդենդ) ստանալու ձգտմամբ: Այսպիսով, բորսան, որի միակ նպատակը առևտրի նման ցածր ծավալների պարագայում պետք է լիներ առևտրի «վայր և միջոց» տրամադրելն իր անդամներին, վերածվել է բաժնետերերի համար շահույթ ապահովելու գործիքի: Արդյունքում, բորսաների միջոցով ակտիվ գործարքներ իրականացնելիս, բրոքերները ստիպված են լինում կոմիսիոն վճարներից գոյացած եկամուտների զգալի մասը կիսել այլ բաժնետերերի հետ, ինչը լրացուցիչ ծախսային բեռ է առաջացնում առանց այդ էլ ցածր եկամտաբերություն ունեցող համակարգում:

(12) Բրոքերներն օտարված են բորսաների կառավարումից

Ֆոնդային բորսաները բազմաթիվ բաժնետերեր ունեն, որոնք բրոքերային գործունեություն չեն իրականացնում, սակայն էական մասնակցություն ունեն բորսաների կառավարմանը: Ըստ էության, բորսայի գործունեության մեջ առավելագույնս շահագրգռված անձինք` բրոքերները չեն կարողանում իրենց հավաքական քաղաքականությունը թելադրել շուկայում և փաստորեն անմասն են մնում բորսայի արդյունավետ գործունեությունը խթանելու հարցում ակտիվ դեր զբաղեցնելուց: Բրոքերները ոչ միայն ստիպված են բորսաների կառավարումը «կիսել» այդ բաժնետերերի հետ, այլ նաև բորսայում առևտուր իրականացնել այն կանոններով, որոնք սահմանելու հարցում մեծ է այդ բաժնետերերի ազդեցությունը: Փաստացի չտիրապետելով իրավիճակին և ստիպված լինելով համակերպվել բորսաների այլ «տերերի» հետ, բրոքերներն օտարվում են բորսայից և խուսափում բորսաների առևտրային համակարգերի միջոցով գործարքների իրականացումից: Այս հանգամանքը նույնպես պատճառ է հանդիսանում բորսաներից դուրս արժեթղթերի առևտրի իրականացման համար:

(13) Բորսաներն հայտնվում են առանձին անձանց կամ խմբի հսկողության ներքո

Բրոքերների օտարվածությունը բորսաների կառավարումից և այլ բաժնետերերի առկայությունը հանգեցնում է առանձին անձանց կամ դրանց խմբի հսկողության սահմանման անհրաժեշտությանը` բորսաների և դրանցում իրականացվող առևտրի նկատմամբ: Դրանք հետապնդում են իրենց ուրույն շահերը, որոնք համահունչ չեն շուկայում առևտուր իրականացնող բրոքերների շահերին` փորձելով այլ «անձնական» օգուտներ քաղել բորսայի գործունեության արդյունքում: Տարածված դրսևորումներից է գների նկատմամբ հսկողությունը` դրանց արհեստական ձևավորմանն ուղղված միջոցներով: Դեպքեր են նկատվել, երբ առանձին խոշոր թողարկողների ղեկավարների հետ բորսայի ղեկավարների «անձնական» հարաբերությունների բարելավման արդյունքում այդ թողարկողների ցուցակված արժեթղթերի գները աճել են: Բորսաներում «գնային չարաշահումները», այսինքն արժեթղթերի առևտրի կեղծ կամ թվացյալ ակտիվության ստեղծմանը, գների արհեստական բարձրացմանը (իրական պահանջարկի բացակայության պայմաններում) ուղղված գործողությունները լայն տարածում են ստացել: Արդյունքում, մնալով առանձին «տերերի» հսկողության ներքո բորսաները առևտրի «չեզոք» վայր չդարձան:

(14) Առևտրային համակարգերը թափանցիկ և հուսալի չեն

Առ այսօր ֆոնդային բորսաներից ոչ մեկին չի հաջողվել ներդնել ավարտուն և թափանցիկ առևտրային համակարգեր: Իսպառ բացակայում է արժեթղթերի թողարկողների գործունեության թափանցիկությունը:

Թողարկողների արժեթղթերի առևտուրը բորսաներում թույլատրվում է նույնիսկ առանց նրանց ֆինանսական հաշվետվությունները հրապարակելու, ինչը ցույց է տալիս, որ արժեթղթերի գների վրա ազդում են ոչ թե թողարկողի գործունեության արդյունքները, այլև արհեստական այլ հանգամանքներ: Ավելին, որևէ ֆոնդային բորսա ի վիճակի չէ ստեղծել արժեթղթերի գործարքների հուսալի հաշվարկային համակարգ, ինչը համակարգային լրջագույն ռիսկ է առաջացնում: Երաշխավորված չէ գործարքի արդյունքում վաճառված արժեթղթի դիմաց վճարումը վաճառող կողմից, ինչպես նաև գնված արժեթղթի սեփականության իրավունքի փոխանցումը գնորդին: Նման իրավիճակը հիմնականում պայմանավորված է բորսաներում իրականացվող առևտրի ցածր ծավալներով, որը չի ապահովում բորսաների բավարար եկամտաբերությունը: Բորսաների մասնատվածությունն այս պարագայում ավելի է սահմանափակում թափանցիկ և հուսալի համակարգ ստեղծելու դրանց հնարավորությունը: Դրան նպաստում է նաև այն հանգամանքը, որ բրոքերներն օտարված են բորսաների կառավարումից, իսկ բորսաները հայտնվել են առանձին անձանց գրեթե անսահմանափակ հսկողության ներքո:

(15) Ներդրված չէ արժեթղթերի գործարքների հաշվարկային կենտրոնացված համակարգը

Քլիրինգային և վերջնահաշվարկի համակարգը (հաշվարկային համակարգ) արժեթղթերի հուսալի առևտրային համակարգի գործունեության կարևորագույն նախապայմաններից է: Հաշվարկային համակարգը կոչված է երաշխավորելու արժեթղթերի կազմակերպված շուկայում կատարվող գործարքների արդյունքները (արժեթղթերի փոխանցումն ու դրա դիմաց վճարումը): Առ այսօր, ֆոնդային շուկայում նման համակարգ ստեղծելու բոլոր փորձերը ձախողվել են: Բնականաբար արժեթղթերի շուկայում նման համակարգի բացակայությունը պահպանում է համակարգային բարձր ռիսկը: Քլիրինգի և վերջնահաշվարկի ժամանակ, «վճարում առաքման դիմաց» (DVP) համակարգի ներդրումը համարվում է արժեթղթերով կատարվող գործարքների հաշվառման կարևորագույն խնդիրներից մեկը: Սակայն մինչև օրս լուծված չէ արժեթղթերով կատարվող գործարքների արդյունքում տեղի ունեցող դրամական և արժեթղթային հոսքերի համակարգման լրջագույն խնդիրը: Վերջնականորեն լուծված չէ նաև այն խնդիրը, թե որ կառույցներն են սպասարկելու այդ գործընթացը, մասնավորապես` դրամական հոսքերի սպասարկման հարցում:

(16) Արժեթղթերի նկատմամբ սեփականության գրանցման համակարգը համատարած կիրառում չի ստացել

Անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրների վարումը շարունակում է մեծամասամբ իրականացվել թողարկողների կողմից: Ռեեստրները փաստորեն թողարկողի ղեկավարության հսկողության ներքո են և` հակակշռող պահառության համակարգի բացակայության պարագայում, սեփականության իրավունքի կեղծ կամ չսանկցիավորված փոփոխության հնարավորություն են ստեղծում: Եթե «փակ» կամ «մասնավոր» ընկերությունների պարագայում նման իրավիճակը հանդուրժելի է, ապա հաշվետու թողարկողների, մասնավորապես բաց բաժնետիրական ընկերությունների պարագայում, այն համակարգային խնդիր է առաջացնում: Խնդիրը հանգում է ներդրողների լիակատար անպաշտպանվածությանը` իրենց սեփականության իրավունքով պատկանող արժեթղթերի չլիազորված փոփոխման դեպքում: Ռեեստրավարման կենտրոնացված համակարգի սահմանափակ կիրառումը հիմնականում պահպանում է նման անբարենպաստ իրավիճակը: Ընկերությունների ղեկավարները շատ դեպքերում խուսափում են անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրները փոխանցել կենտրոնական դեպոզիտարիային, չնայած սեփականատերերի ցուցակի կազմման հարցերում կարգավորող մարմնի հորդորներին, բացատրական աշխատանքին և օժանդակությանը: Սա պայմանավորված է առավելապես այդ անձանց կողմից սեփականության իրավունքի փոփոխությունների գործընթացում վերահսկողությունը չկորցնելու մտադրությամբ: Արդյունքում, բազմաթիվ ընկերություններում նկատվում են արժեթղթերի սեփականատերերի իրավունքների ոտնահարման դեպքեր, ինչը լրջագույն խնդիր է շուկայում վստահության մթնոլորտի ձևավորման համար: Հիմնախնդրի լուծմանն ուղղված քայլերը կրել են առավելապես բացատրական աշխատանքների բնույթ, ինչն իր արդյունավետությամբ հեռու է բավարար լինելուց:

(17) Փաստաթղթային ձև ունեցող արժեթղթերի կիրառումը համակարգային ռիսկերի լրջագույն աղբյուր է մնում

Փաստաթղթային արժեթղթերի կիրառումը հանգեցնում է ներդրողների իրավունքների համատարած խախտմանը: Բազմաթիվ բաժնետերեր առ այսօր չեն տիրապետում իրենց բաժնետոմսերին կամ դրանց հավաստագրերին: Բազմաթիվ են բաժնետոմսերի հավաստագրերը կեղծելու, դրանց կրկնակի թողարկումն իրականացնելու դեպքերը: Ձևավորված չէ արժեթղթերի պահառության համակարգը, ինչն արժեթղթերի առևտրի պարագայում մեծագույն համակարգային ռիսկ է առաջացնում: Ակնհայտ է, որ նման համակարգի ինքնուրույն ձևավորումն անհնար է շուկայի ներկա սահմանափակ ծավալների պարագայում: Ակնհայտ է նաև, որ արժեթղթերի նկատմամբ սեփականության իրավունքի փոփոխությունները, դրանց հաշվառման գործառույթները, իրականացնելով արժեթղթային հաշիվների սպասարկման համակարգի ներդրմամբ, հնարավորություն է ընձեռվում զգալիորեն մեծացնել դրանց շրջանառության ծավալները:

 

2.5. Կոլեկտիվ ներդրումների կառավարման համակարգ

 

(18) Ներդրված կոլեկտիվ ներդրումների կառավարման համակարգը չարդարացվեց

i

Ներդրումային ֆոնդերի ստեղծման գործընթացը, որը կարգավորվում էր ՀՀ կառավարության 1994 թվականի թիվ 469 որոշմամբ, բավականին բարդ էր, իսկ այդ ֆոնդերի գործունեությունը կարգավորող համապատասխան իրավական դաշտը` բավականին հակասական: Բացի դրանից, ներդրումային ֆոնդերի գործունեության համար անհրաժեշտ համապատասխան ենթակառուցվածքներ դեռևս գոյություն չունեին, տեղի էր ունենում նախապես վճարված կապիտալի սառեցում և այլն: Վերը նշվածները, մի շարք այլ պատճառների հետ միասին խանգարում էին Հայաստանում ներդրումային ֆոնդերի գործունեության զարգացմանը: Նախ և առաջ ֆոնդերը չէին կարող տնօրինել որևէ կազմակերպության բաժնետոմսերի ավելի քան 10%-ը, ինչը սահմանափակում էր վերջիններիս որոշումների վրա ազդելու հնարավորությունը: Բացակայում էր հստակ գնագոյացման համակարգը, քանի որ զուտ ակտիվների արժեքի գաղափարը և դրա հաշվարկման մեխանիզմը հստակ ու միանշանակորեն սահմանված չէին: Կանոնակարգված, իրացվելի երկրորդային շուկայի և սպասարկող ենթակառուցվածքի բացակայության կամ անկատարության պատճառով առաջանում էր բաժնետոմսերի պարբերական գնանշման և զուտ ակտիվների արժեքի հաշվարկման օբյեկտիվ դժվարություններ: Բացի այդ ֆոնդերը չէին կարող ներդրումներ կատարել օտարերկրյա թողարկողների արժեթղթերում: Եվ որ ամենակարևորն է` Հայաստանում առկա էր և այժմ էլ առկա է համակարգային ռիսկերի բավականին բարձր մակարդակ:

 

Բաժին II. Պետական կարգավորման քաղաքականությունն ու միջոցառումները

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1.1. Քաղաքականության իրականացման սկզբունքները

 

Ընդունելով, որ արժեթղթերի շուկայի զարգացման ցածր մակարդակը պայմանավորված է տնտեսության ներկա անցումային իրավիճակով, Հանձնաժողովը համոզված է, որ դա միակ խոչընդոտող հանգամանքը չէ: Սույն ծրագրում վերծանված հիմնախնդիրների լուծումը կարող է նպաստավոր պայմաններ ապահովել կապիտալի իրացվելի շուկայի ստեղծման և արժեթղթերի առևտրի ակտիվացման համար: Միաժամանակ, Հանձնաժողովի կարծիքով, քանի դեռ դրանք լուծված չեն, նույնիսկ բուռն զարգացում ապրող տնտեսության պարագայում հնարավոր չէ ակնկալել իրացվելի շուկայի ձևավորումը:

Հիշյալ հիմնախնդիրների լուծման համար ոչ միայն անհրաժեշտ է պատշաճ իրավական դաշտ ստեղծել, այլև ապահովել դրա աստիճանական, հետևողական և կանխատեսելի կիրառումը գործող ողջ իրավական համակարգի միջոցով, ինչպես նաև բարձրացնել հասարակության իրավագիտակցության ընդհանուր մակարդակը:

Նորմատիվ իրավական ակտերով սահմանված «խաղի կանոնները», որոնք հիմնականում ուղղված են ներդրողների պաշտպանությանը, կարող են «թղթի վրա մնալ», եթե գոյություն ունեցող ընդհանուր իրավական համակարգը չապահովի դրանց կիրառումը: Իրավական համակարգը չի սահմանափակվում Արժեթղթերի հանձնաժողովով: Այն մասնավորապես ենթադրում է դատական իշխանության կողմից օրենսդրության պահանջների և երաշխիքների հետևողական կիրառումը, ինչպես նաև իրավապահ մարմինների համագործակցությունն` օրենսդրության պահպանումն ապահովելու ուղղությամբ:

Ակնհայտ է, որ հիշյալ հիմնախնդիրների լուծումը համեմատաբար երկարատև ջանքեր է պահանջելու: Օրենսդրության պահանջների լիարժեք կիրառման համար նախ անհրաժեշտ է ձևավորել իրավական դաշտն ու դրա կիրառումն ապահովող համակարգը: Անհրաժեշտ է նաև «կրթել» կարգավորման սուբյեկտներին և ներդրողներին` օրենսդրության պահանջները լիովին ընկալելու և դրանց պահպանումն ապահովելու համար: Ուստի, օրենսդրության կիրառումը պետք է աստիճանական բնույթ կրի, իսկ դրա կիրառմանն ուղղված գործիքներն իրենց խստությամբ պետք է համապատասխանեն կարգավորման սուբյեկտների պատրաստվածության աստիճանին:

Օրենսդրության պահանջների կիրառման արդյունավետությունը պայմանավորված է տվյալ համակարգի` արժեթղթերի շուկայի կարգավորմանն ուղղված հետևողական և կանխատեսելի գործողություններով:

Կարգավորման հետևողականությունը ենթադրում է օրենսդրության պահանջների կայուն և սկզբունքային կիրառում` միասնական քաղաքականության ներքո: Քաղաքականության կայունությունն ու միասնականությունն անհրաժեշտ է ներդրողների և կարգավորվող սուբյեկտների մոտ կարգավորման իրավական համակարգի նկատմամբ վստահության ամրապնդման համար: Առանց նման վստահության, դժվար է վերջիններից օրինապաշտ վարքագիծ ակնկալել:

Կարգավորման կանխատեսելիությունը ենթադրում է ներդրողների, կարգավորման սուբյեկտների և հասարակության լայն շրջանակների համար հասկանալի քաղաքականության իրագործում, որը նրանց հիմք կտա ողջամիտ հստակությամբ գիտակցել այս կամ այն վարքագծի դրսևորման իրավական հետևանքներն ու իրավական համակարգի կողմից արձագանքման եղանակներն ու «աստիճանը»: Օրենսդրության միատեսակ կիրառումը, հետևաբար նաև իրավական նախադեպի որոշ տարրերի կիրառումը, կարգավորման քաղաքականության կանխատեսելիության սկզբունքի պահպանման համար հատուկ կարևորություն ունի:

Արժեթղթերի շուկայի կարգավորման քաղաքականությունը պետք է իրականացվի նաև պետական վարչարարության համընդհանուր այլ սկզբունքներին համապատասխան, որոնց թվում են ժողովրդավարությունը, բոլորի հավասարությունն օրենքի առջև և թափանցիկությունը (հրապարակայնությունը):

Հանձնաժողովը մտադիր է արժեթղթերի շուկայի կարգավորման քաղաքականությունն իրագործելիս` ղեկավարվել վերոհիշյալ սկզբունքների խստիվ պահպանման անհրաժեշտությամբ:

 

1.2. Քաղաքականության հիմնադրույթները

 

i

Հանձնաժողովի կողմից իրականացվող քաղաքականությունը հիմնվում է «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված նպատակների, խնդիրների և իրավասությունների վրա: Դրանք համահունչ են Արժեթղթերի հանձնաժողովների միջազգային կազմակերպության (ԱՀՄԿ) կողմից որդեգրած նպատակներին և սկզբունքներին, որոնք ամրագրված են «Արժեթղթերի կարգավորման նպատակներն ու սկզբունքները» ԱՄՀԿ փաստաթղթում: Այն ամրագրում է արժեթղթերի շուկայի կարգավորման երեք հիմնական նպատակներն ու կարգավորման 30 սկզբունքները, որոնք Հանձնաժողովն անհրաժեշտ է համարում հետևողականորեն կիրառել իր գործունեության ընթացքում:

Հանձնաժողովի կողմից 2001 թվականին իրականացվող միջոցառումները բխելու են պետական կարգավորման քաղաքականության ստորև սահմանված հիմնադրույթներից, որոնք իրենց արտացոլումն են ստացել «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքում:

 

Ներդրողի իրազեկությունը

 

Արժեթղթերի շուկայի կարգավորումն իրականացվելու է ոչ թե արժեթղթերին բնորոշ ռիսկի սահմանափակմամբ, այլ տվյալ ռիսկերի մասին ներդրողին տեղեկացնելու երաշխավորությամբ: Ներդրողների իրազեկությունը ենթադրում է ներդրողի կողմից այնպիսի տեղեկությունների տիրապետելու հնարավորության ապահովումը, որոնք անհրաժեշտ են «ներդրումային որոշում» կայացնելու համար: Նման տեղեկությունները ներառում են ինչպես հաշվետու թողարկողի, այնպես էլ մասնագիտացված անձանց գործունեության, շուկայում արժեթղթերի ընթացիկ գների և առևտրի ծավալների մասին տեղեկությունների մանրամասները: Առանց դրանց իմացության, ներդրողները փաստորեն ի վիճակի չեն լինի գնահատելու իրենց ներդրումային ռիսկի աստիճանը և կգործեն «կուրորեն» և կխուսափեն արժեթղթեր գնելուց: Հանձնաժողովը մտադիր է գոյություն ունեցող հաշվետու թողարկողների բնագավառում աստիճանաբար ներդնել բացահայտման կանոնները, ինչպես նաև օժանդակել դրանց լիարժեք կիրառմանը նոր թողարկումների պարագայում:

 

Կորպորատիվ կառավարման ստանդարտները

 

Հաշվետու թողարկողների կողմից որոշումների ընդունման կարգն ու սկզբունքները պետք է համարժեք պաշտպանություն ապահովեն ներդրողների համար: Հաշվետու թողարկողների ղեկավարները փաստորեն պատասխանատու են «ուրիշի» սեփականության (գործի) կառավարման համար: Ուստի, նրանցից պետք է պահանջվի այնպիսի շրջահայացության և ուշադրության դրսևորում, որը կցուցաբերվեր սեփական գործը կառավարելիս: Ավելին, իրենց լիազորություններն իրագործելիս, հաշվետու թողարկողների ղեկավարները պարտավոր են առաջնորդվել «գործի» և առաջին հերթին բաժնետերերի, այլ ոչ թե անձնական շահերով: Նրանք պետք է ուղղակի գույքային պատասխանատվություն կրեն ներդրողներին պատճառված վնասների համար, եթե նման վնասները առաջացել են կառավարման սկզբունքների խախտման հետևանքով: Հանձնաժողովը միջոցներ է ձեռնարկելու կորպորատիվ կառավարման ստանդարտների ուսուցմանը և ներդրմանը, ինչպես նաև աջակցելու է ներդրողների կողմից իրենց իրավունքների ինքնության պաշտպանության գործընթացին:

 

Մասնագիտացված գործունեության ստանդարտները

 

Ներդրողների պաշտպանությունն ապահովելու համար արժեթղթերի շուկայում միջնորդները պետք է մասնագիտական իմացության պատշաճ մակարդակ ունենան, ֆինանսական ռիսկերը կրելու համար համարժեք միջոցներ ապահովեն և ներդրողի ռիսկերը կառավարեն` վերջինիս կողմից ռիսկեր կրելու «ունակությանն» ու «ցանկությանը» համապատասխան: Արժեթղթերի շուկայի պետական կարգավորումը պետք է ձգտի ապահովել մասնագիտացված գործունեություն իրականացնող անձանց համապատասխանությունը վերոհիշյալ ստանդարտներին: Հանձնաժողովը աստիճանաբար խստացնելու է մասնագիտացված անձանց ներկայացվող պահանջները` դրանց գործունեության ակտիվացմանը զուգընթաց:

 

Միասնական և թափանցիկ գնագոյացման ու գների բացահայտման համակարգը

 

Արժեթղթերի շուկայի հիմնական նպատակը ներդրողին տվյալ պահի «ամենացածր» գնով արժեթուղթ առաջարկելն է, ինչպես նաև նրա արժեթղթերը տվյալ պահի «ամենաբարձր» գնով իրացնելու հնարավորություն ընձեռելը: Այսպիսով, շուկայի հիմնախնդիրը «լավագույն գնի» ձևավորմանն է հանգում, ինչն իր հերթին նպաստում է արժեթղթերի իրացվելիության աստիճանի բարձրացմանը: Լավագույն գնի ձևավորումը հնարավոր է միայն գնագոյացման միասնական համակարգի պարագայում, որն ունակ է միավորելու շուկայում եղած ամբողջ առաջարկն ու պահանջարկը մեկ դաշտում: Ավելին, դրանք միավորելով, համակարգը պետք է լայնորեն ազդարարի արժեթղթերի առաջարկի և պահանջարկի, ինչպես նաև կատարված գործարքների գներն ու ծավալները: Հանձնաժողովը սատարելու է առևտրային համակարգի համախմբումն ու գների հայտարարումը, ինչպես նաև միջոցներ է գործադրելու արժեթղթերի առևտուրը հնարավորին չափով ֆոնդային բորսա բերելու ուղղությամբ:

 

Արդար գնագոյացման և գների բացահայտման համակարգ

 

Կապիտալի սահուն վերաբաշխումը տնտեսության առավել արդյունավետ ճյուղերի և մասնակիցների միջև շուկայի կարևորագույն գործառույթներից է: Արժեթղթերի շուկայում գնագոյացումը պետք է ընթանա շուկայական գործոնների ներքո` նախ և առաջ թողարկողների գործունեության արդյունավետության կամ ակնկալվող արդյունավետության հիման վրա: Որպեսզի արժեթղթերի գներն արտահայտեն թողարկողի գործունեության արդյունավետությունը, անհրաժեշտ է խստիվ պայքարել կեղծ ու արհեստական գնագոյացմանն ուղղված գործողությունների դեմ: Գնային չարաշահումներն ու ինսայդերական տեղեկությունների օգտագործումն ապակողմնորոշիչ պատկեր առաջացնելով` լրջագույն վտանգ է առաջացնում թե´ ներդրողների շահերի, թե´ ողջ ֆինանսավարկային համակարգի հուսալիության համար: Հանձնաժողովը գնային չարաշահումների ու ինսայդերական առևտրի դեմ պայքարելու համար փորձելու է անհրաժեշտ իրավական և այլ նախադրյալներ ստեղծել:

 

Համակարգային ռիսկերի զսպումը

 

Ի տարբերություն արժեթղթերին բնորոշ ներդրումային ռիսկերի, արժեթղթերի շուկայում ձևավորվող համակարգային ռիսկերը, որոնք առաջանում են զուտ արժեթղթերով կատարվող գործարքների կողմերի հուսալիության կապակցությամբ, հնարավոր և անհրաժեշտ է զսպել: Արժեթղթերի կեղծումն ու կորուստը, իրավունքների փոխանցման ու փոխանցված արժեթղթերի դիմաց վճարման չերաշխավորվածությունն ու մասնագիտացված անձանց հնարավոր անվճարունակությունն այդ ռիսկերի թվում են: Դրանք էականորեն խարխլում են վստահությունը շուկայի նկատմամբ: Դրանց զսպումը հնարավոր է մասնագիտացված անձանց վճարունակության վերահսկողությամբ և հուսալի պահառության և հաշվարկային համակարգերի ձևավորմամբ: Հաշվարկային համակարգի հուսալիության գործոնը` արժեթղթերի առևտրի նման ցածր ծավալների պարագայում, պայմանավորված է կենտրոնացված, միասնական համակարգի ստեղծմամբ: Հանձնաժողովը նպաստելու է կենտրոնացված և հուսալի հաշվարկային համակարգի ձևավորմանը, որը կներառի ռեեստրավարման, պահառության և քլիրինգի ու վերջնահաշվարկի գործառույթները: Ավելին, Հանձնաժողովը տնտեսական նորմատիվների սահմանմամբ հիմք է դնելու մասնագիտացված անձանց վճարունակության չափանիշների պահպանման համար:

 

Ինքնակարգավորման համակարգի զարգացումը

 

Պետական կարգավորմանը զուգահեռ մասնագիտացված անձանց ինքնակարգավորման համակարգի ներդրումն ու զարգացումը կարգավորման քաղաքականության կարևորագույն տարրերից է լինելու: Ինքնակարգավորման համակարգը ոչ միայն նվազեցնում է պետության կարգավորման բեռը, այլև արժեթղթերի շուկայի կարգավորման արդյունավետության ու ճկունության կտրուկ բարձրացման հնարավորություն է ստեղծում: Մասնագիտացված անձանց անդամությունը ինքնակարգավորվող կազմակերպություններում` նրանց գործունեության թափանցիկության և վերահսկելիության կարևորագույն երաշխիք է: Հանձնաժողովը համագործակցելու է ձևավորված ինքնակարգավորվող կազմակերպությունների հետ և հնարավոր միջոցներով նպաստելու է դրանց կարգավորիչ դերի ու նշանակության բարձրացմանը:

 

2. Քաղաքականությունն ու միջոցառումները

 

Առաջնորդվելով քաղաքականության իրականացման վերոհիշյալ սկզբունքներով և հիմնադրույթներով, Հանձնաժողովը 2001 թվականի ընթացքում նախատեսում է իրականացնել մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն շուկայի զարգացման և օրենսդրության լիարժեք կիրառման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծմանը: 2001 թվականը բնորոշվելու է.

(1) շուկայի ենթակառույցների (առևտրային ու հաշվարկային համակարգի և ինքնակարգավորվող կազմակերպությունների) ստեղծման և ձևավորման միջոցառումներով.

(2) հաշվետու թողարկողների և մասնագիտացված անձանց գործունեությունն օրենքին աստիճանաբար համապատասխանեցնելու միջոցառումներով:

Նախատեսվող միջոցառումները բխելու են օրենքով ամրագրված երեք հիմնական նպատակներից`

(1) ներդրողների պաշտպանությունը

(2) արդար և թափանցիկ գնագոյացման առևտրի համակարգի ստեղծումը

(3) համակարգային ռիսկերի նվազեցումը:

Հաշվի առնելով, որ առանձին ոլորտներում նախատեսվող միջոցառումները ծառայելու են բոլոր երեք նպատակների իրագործման նախադրյալների ստեղծմանը, դրանք ստորև շարադրվում են ըստ ոլորտների:

Հանձնաժողովի կողմից 2001 թվականին նախատեսված միջոցառումները կենտրոնանալու են հետևյալ հիմնական ոլորտներում`

(1) արժեթղթերի շուկայի կարգավորման համակարգ,

(2) արժեթղթեր թողարկողներ,

(3) մասնագիտացված գործունեություն,

(4) առևտրային և հաշվարկային համակարգ,

(5) կոլեկտիվ ներդրումների կառավարման համակարգ,

(6) վերահսկողություն,

(7) ուսուցողական ծրագրեր և հրապարակային բացատրական աշխատանք:

Նախատեսված միջոցառումներն իրականացնելու և 2001 թվականի գործառույթները պատշաճ կատարելու համար համապատասխան միջոցներ և նյութատեխնիկական հնարավորություններ ապահովելու նկատառումներից ելնելով, Հանձնաժողովը հաստատել է նաև իր 2001 թվականի ծախսերի նախահաշիվը, որը սահմանում է սույն ծրագիրն իրագործելու համար պետական բյուջեից ֆինանսավորման ենթակա ծախսերը և դրանց ուղղությունները:

 

2.1. Արժեթղթերի շուկայի կարգավորման համակարգը

 

Արժեթղթերի շուկայի կարգավորման համակարգի ձևավորման որակապես նոր փուլ սկսվեց «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ: Այն, նախ և առաջ, բնորոշվում է պետական կարգավորման անկախ մարմնի ստեղծմամբ, որն օժտված է շուկայի կարգավորման համար անհրաժեշտ լայն իրավասություններով: Կարևորագույն բնորոշիչ հատկանիշներից է նաև ինքնակարգավորման համակարգի ամրագրումն օրենքով: Ինքնակարգավորման ինստիտուտները շուկայի կարգավորման համակարգի բաղկացուցիչ մաս են ճանաչվել: Ուստի, 2001 թվականին իրականացվող միջոցառումները նպատակաուղղվելու են ինչպես պետական կարգավորման, այնպես էլ ինքնակարգավորման արդյունավետ և ճկուն համակարգերի ձևավորմանը:

 

(Ա) Պետական կարգավորման համակարգի ձևավորում

 

Նպատակը

Պետական կարգավորման համակարգի ձևավորման միջոցառումները նպատակ ունեն ստեղծել փոքր, արդյունավետ և բարձր մասնագիտական մակարդակ ունեցող կադրերով համալրված կարգավորման մարմին` ի սկզբանե ապահովելով դրա գործունեության և որոշումների ընդունման թափանցիկությունը:

 

Միջոցառումները

(1) Մասնագետների ընտրության և վերապատրաստման աշխատանքների իրականացումը

Հանձնաժողովը շարունակելու է որակյալ մասնագետներ ներգրավելու գործընթացը, որն սկսվել է արդեն այս տարի: 2000 թվականին, ստեղծման պահից ի վեր, Հանձնաժողովը ձեռնամուխ է եղել իր աշխատակազմի արդյունավետ կազմակերպական կառուցվածքի սահմանմանը: Կառուցվածքային ստորաբաժանումների ստեղծման տրամաբանությունը բխում է Հանձնաժողովի կարգավորիչ իրավասության բնագավառներից` թողարկողների մասին տեղեկությունների բացահայտում, շուկայի կարգավորում և վերահսկողություն:

Գալիք տարում վճռական դեր է խաղալու կադրերի ուշադիր ընտրությունն ու դրանց շարունակական վերապատրաստումը: Այն թույլ կտա մինչև տարվա վերջ ստորաբաժանումները համալրել բանիմաց և ունակ կադրերով, որոնք հնարավոր կդարձնեն Հանձնաժողովի գործառույթների լիարժեք իրականացումը:

Հաշվի առնելով, որ հայրենական բուհերը չեն պատրաստում Հանձնաժողովի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ որակավորում ունեցող մասնագետների, Հանձնաժողովը հիմնական շեշտը դնելու է մասնագետների վերապատրաստման վրա: Հանձնաժողովը առաջնայնություն է տալու տնտեսագիտական և իրավաբանական կրթություն ունեցող այն մասնագետներին, որոնք տիրապետում են օտար լեզուների և որոշակի միջին կամ երկարաժամկետ վերապատրաստում են անցել արևմտյան երկրների բուհերում: Որոշակի նախապատվություն կունենան արժեթղթերի շուկայի կարգավորման բնագավառում աշխատանքի երկարաժամկետ փորձ ունեցող այն մասնագետները, որոնք Հանձնաժողովի կարծիքով ապահովում են պահանջվող գիտելիքի մակարդակը: Հատուկ ուշադրություն է դարձվելու տնտեսագիտական կրթություն ունեցող մասնագետների վերլուծական ունակություններին, արժեթղթերի շուկայի և դրա մասնակիցների ֆինանսական ցուցանիշները վերլուծության մեթոդների իմացությանը:

Հանձնաժողովը 2001 թվականի ընթացքում մտադիր է ընտրել, վերապատրաստման մասնակից դարձնել և ներգրավել շուրջ 40 մասնագետ: Նրանք հիմնականում մասնագիտանալու են հաշվապահական հաշվառման, ֆինանսական շուկայի վերլուծության, մասնագիտացված գործունեության և իրավունքի բնագավառներում:

Մասնագետների վերապատրաստումը նախատեսվում է իրականացնել դոնոր կազմակերպությունների, մասնավորապես` ԱՄՆ-ի Միջազգային Զարգացման Գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ, որը ցուցաբերվելու է Կապիտալի շուկայի զարգացման ծրագրի շրջանակներում:

(2) Կարգավորման քաղաքականության ամրագրման աղբյուրների ու ընթացակարգի

սահմանման աշխատանքների իրականացումը

Հանձնաժողովը սահմանելու է կարգավորման քաղաքականության սահմանման գործիքները, այսինքն այն աղբյուրները (ակտեր և այլն), որոնք ամրագրելու, մեկնաբանելու և պարզաբանելու են կարգավորման նպատակով սահմանվող պահանջները:

Բացի նորմատիվ իրավական ակտերից, Հանձնաժողովը մտադիր է սահմանել և հրապարակել նաև այլ ակտեր, որոնք մանրամասնում կամ բացատրում են Հանձնաժողովի նորմատիվ իրավական ակտերի պահանջները, ինչպես նաև արտահայտում են Հանձնաժողովի մոտեցումները` օրենսդրությամբ ամրագրված պահանջների կիրառման նկատմամբ: Դրա համար օգտագործվելու են այնպիսի գործիքներ, ինչպիսիք են քաղաքականության հայտարարությունները, պաշտոնական և ոչ պաշտոնական մեկնաբանությունները, հրահանգները, պարզաբանումները, կոնկրետ գործերով տրվող կարծիքներն ու հրահանգչական գրությունները և այլն: Այս բոլոր գործիքների կիրառումն իրականացվելու է հրապարակայնորեն` Հանձնաժողովի քաղաքականության թափանցիկությունն ու կանխատեսելիությունը երաշխավորելու համար:

Մինչև տվյալ գործիքների ընդունումը, Հանձնաժողովը կազմակերպելու է դրանց նախագծերի հրապարակային քննարկում, ինչպես պետական մարմինների հետ համաձայնեցնելու, այնպես էլ արժեթղթերի շուկայի մասնակիցների և հասարակության այլ շահագրգռված շերտերի ընդգրկմամբ: Քաղաքականության սահմանման գործիքներն ու դրանց քննարկման ու ընդունման կարգը սահմանվելու է Հանձնաժողովի կանոնադրությամբ:

Հանձնաժողովը նախատեսում է համակարգել վերոհիշյալ փաստաթղթերը և դրանք հասարակայնությանը մատչելի դարձնել` ստեղծելով իր գտնվելու վայրում գրադարան և օգտագործելով ինտերնետային ցանցի հնարավորությունները:

(3) Վերահսկողական արդյունավետ և թափանցիկ համակարգի ձևավորման աշխատանքների իրականացումը

Հանձնաժողովը մշակելու և ընդունելու է վերահսկողության հստակ կանոնակարգեր, որոնք կսահմանեն վերահսկողական գործողությունների իրականացման ընթացակարգերը: Ընդհանուր փաստաթղթային վերահսկողությանը զուգընթաց, Հանձնաժողովը մտադիր է ներդնել վարչական քննությունների այնպիսի համակարգ, որը թույլ կտա արագ և արդյունավետ արձագանքել գործող օրենսդրական պահանջների խախտմանը: Այս հարցում Հանձնաժողովը նաև համագործակցելու է իրավապահ մարմինների հետ` օրենսդրության առավել կոպիտ խախտումներին համարժեքորեն արձագանքելու նպատակով:

Այնուամենայնիվ Հանձնաժողովի վերահսկողական քաղաքականությունն իրականացվելու է կարգավորման սուբյեկտներին «օգնելու», այլ ոչ թե «պատժելու» տրամաբանությամբ: Վարչական պատժամիջոցների կիրառումը սահմանափակվելու է միայն այն դեպքերով, երբ Հանձնաժողովը կառնչվի օրենսդրության պահանջների պահպանման ուղղությամբ «չհամագործակցող» անձանց հետ: Հակառակ բոլոր դեպքերում, Հանձնաժողովը փորձելու է սուբյեկտներին օրենսդրական դաշտի պահանջների ընկալման և դրանց պահպանման ուղղությամբ մեթոդական աջակցություն ցուցաբերել` նախքան վարչական ներգործության ավելի խիստ միջոցներին դիմելը:

Հանձնաժողովը մտադիր է պարբերաբար տեղեկություններ հրապարակել իր կողմից հարուցված վարչական վարույթների, ինչպես նաև դրանց արդյունքներով իրականացված լսումների և կիրառված սանկցիաների մասին:

(4) Հանձնաժողովի գործունեության լուսաբանման աշխատանքների իրականացումը

Հանձնաժողովը զանգվածային լրատվության միջոցներով պարբերաբար լուսաբանելու է իր գործունեությունն ու իրականացվող քաղաքականությունը: Այս նպատակով, Հանձնաժողովը ձևավորել է Հասարակայնության հետ կապերի ծառայություն:

Հանձնաժողովը մասնավորապես լուսաբանելու է օրենսդրության պահանջների կատարումն ապահովելու և իրավախախտումները հետապնդելու ուղղությամբ իր կողմից կիրառվող միջոցառումները, զանգվածային լրատվության միջոցներին մասնակից է դարձնելու իրականացվող լսումներին:

Հանձնաժողովը հրապարակելու է կատարված աշխատանքների ամսական, եռամսյակային հաշվետվությունները, որոնք զուտ տեղեկատվական բնույթ կկրեն` լուսաբանելով այն միջոցառումներն ու աշխատանքները, որոնք իրականացվել են Հանձնաժողովում կամ դրա մասնակցությամբ:

Հանձնաժողովը նաև օրենքով սահմանված կարգով պատրաստելու և հրապարակելու է 2000 թվականի գործունեության հաշվետվությունը, որի նախագիծը կհրապարակվի մինչև Հանձնաժողովի կողմից դրա հաստատումը:

Այս հարցում Հանձնաժողովը նույնպես դիմելու է դոնոր կազմակերպությունների աջակցությանը, մասնավորապես` Կապիտալի շուկայի զարգացման ծրագրի շրջանակներում:

(5) Պետական մարմինների հետ համագործակցության քաղաքականության իրականացումը

Հանձնաժողովը սերտորեն համագործակցելու է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի հետ` իր գործունեության և կարգավորման քաղաքականության քննարկման հարցերում: Որպես նորաստեղծ մարմին, Հանձնաժողովի կարևորագույն խնդիրներից է լինելու Օրենսդրի հետ հարաբերություններում պահպանել լիարժեք թափանցիկությունն ու հաշվետվությունը` վերջինիս կողմից օրենքով սահմանված պահանջների կիրառման և կարգավորման համակարգի արդյունավետության հարցերում վստահություն առաջացնելու նպատակով:

Հանձնաժողովը համագործակցելու է Հայաստանի Հանրապետության կառավարության հետ` արժեթղթերի շուկայի կարգավորման քաղաքականությունը վերջինիս կողմից իրականացվող տնտեսական քաղաքականությանը համահունչ դարձնելու ուղղությամբ:

Հանձնաժողովը համագործակցելու է ՀՀ պետական գույքի նախարարության հետ` մասնավորեցման գործընթացն արժեթղթերի շուկայի ենթակառույցների օգտագործմամբ առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ: Հանձնաժողովի կարծիքով, բրոքերային ընկերությունների մասնակցությունը մասնավորեցվող ընկերությունների արժեթղթերի տեղաբաշխմանը, ինչպես նաև դրանց հետագա առևտրի կազմակերպումը ֆոնդային բորսայի առևտրային համակարգի միջոցով կարող են բարձրացնել սեփականաշնորհման արդյունավետությունը:

Հանձնաժողովը համագործակցելու է ՀՀ առևտրի և արդյունաբերության նախարարության հետ` զգալի հաջողությունների հասած մի շարք ընկերությունների ընտրության ուղղությամբ նրանց կողմից օրինակելի թողարկումներ կազմակերպելու և իրականացնելու նպատակով: Նման թողարկումների փորձ նախատեսվում է ձեռնարկել 2001 թվականի երրորդ եռամսյակում` առևտրային համակարգի վերջնական ներդրումից և փորձարկումից հետո:

Հանձնաժողովը համագործակցելու է ՀՀ արդարադատության նախարարության հետ` Հանձնաժողովի կողմից սահմանվող նորմատիվ իրավական ակտերի ներդաշնակությունն ընդհանուր իրավական դաշտի հետ ապահովելու, ինչպես նաև մի շարք օրենքներում անհրաժեշտ փոփոխություններ և լրացումներ մշակելու ուղղությամբ:

Հանձնաժողովը համագործակցելու է գործադիր իշխանության այլ մարմինների հետ` արժեթղթերի շուկայի զարգացմանն ուղղված միջոցառումները համակարգելու անհրաժեշտությունից ելնելով:

Հանձնաժողովը համագործակցելու է Դատավորների խորհրդի հետ` արժեթղթերի շուկայի կարգավորման նոր օրենսդրության խորացված իմացությունն ապահովելու նպատակով` դատավորների վերապատրաստման ծրագրերի նախապատրաստման և իրականացման ուղղությամբ:

(6) Դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության քաղաքականության իրականացումը

2001 թվականի ընթացքում Հանձնաժողովը շարունակելու է համագործակցել երկկողմ և բազմակողմ դոնոր կազմակերպությունների հետ` արժեթղթերի շուկայի բնագավառում իրականացվող ծրագրերի իրականացման հարցերում:

Հանձնաժողովը համագործակցելու է ԱՄՆ ՄԶԳ հետ` Կապիտալի շուկայի զարգացման ծրագրի շրջանակներում: Վերջինս արժեթղթերի շուկայի բնագավառում իրականացվող հիմնական և ամենաբազմակողմանի աջակցության ծրագիրն է, որն այլ միջոցառումների թվում նախատեսում է առևտրային և հաշվարկային համակարգերի ստեղծումը, տեխնիկական ամենալայն աջակցությունը շուկայի մասնակիցների և ինքնակարգավորվող կազմակերպությունների, ինչպես նաև պետական կարգավորման համակարգի ձևավորման հարցերում:

Հանձնաժողովը համագործակցելու է Համաշխարհային բանկի հետ` շուկայի ենթակառույցներին և մասնավորապես Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիային աջակցության ցուցաբերման ուղղությամբ:

Հանձնաժողովը շարունակելու է համագործակցել Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) հետ` կորպորատիվ կառավարման սկզբունքների ուսուցանման և կատարելագործման ուղղությամբ:

Հանձնաժողովը փորձելու է համագործակցել արտաքին աջակցությունը համակարգող պետական մարմինների հետ` արժեթղթերի շուկայի բնագավառում իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

Հանձնաժողովն, իր որդեգրած քաղաքականությունը երկրում տարվող տնտեսական և իրավական բարեփոխումների քաղաքականության ընդհանուր սկզբունքների հետ համահունչ դարձնելու նպատակով, համագործակցելու է նաև այլ դոնոր կազմակերպությունների հետ, որոնք Հայաստանում իրականացնելու են տնտեսական և իրավական բարեփոխումների տեխնիկական աջակցության ծրագրեր:

(7) Ինտեգրացված տեղեկատվական համակարգի ներդրման աշխատանքների իրականացումը

Հանձնաժողովը մտադիր է ստեղծել իր տեղեկատվական համակարգը, որը կինտեգրացվի արժեթղթերի շուկայի ընդհանուր տեղեկատվական համակարգին: Այն նախատեսվում է ստեղծել` օգտագործելով ինտերնետային ցանցի հնարավորությունները:

i

Հանձնաժողովն արդեն իսկ բացել է իր ինտերնետային էջը (www.seccom.am), ուր առայժմ տեղադրված են միայն Հանձնաժողովի նորմատիվ իրավական ակտերի նախագծերը` օրենքի համաձայն (հոդված 122, կետ 5-րդ) դրանց հրապարակային քննարկումն ապահովելու նպատակով: Ինտերնետային էջում տեղադրվելու են բազմաթիվ տեղեկություններ Հանձնաժողովի գործունեության, հրապարակումների, ակտերի, քննարկվող հարցերի, նախատեսվող լսումների և այլնի վերաբերյալ: Էջում նաև կտեղադրվեն հաշվետու թողարկողների հայտարարագրերն ու հաշվետվությունները, մասնագիտացված անձանց և ինքնակարգավորվող կազմակերպություններին առնչվող այն տեղեկությունները, որոնց հրապարակումը պահանջվում է օրենքով:

Նախատեսվում է տեղեկատվական համակարգը ավարտուն տեսքի հասցնել 2001 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում:

Տեղեկատվական համակարգի ստեղծումը նախատեսվում է իրականացնել դոնոր կազմակերպությունների և մասնավորապես ԱՄՆ-ի Միջազգային Զարգացման Գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ, որը ցուցաբերվելու է Կապիտալի շուկայի զարգացման ծրագրի շրջանակներում: Բյուջեից կատարվող ծախսերը նախատեսվում է սահմանափակել հիմնականում տեղեկատվական համակարգի սպասարկման բնագավառում ընդգրկված մասնագետների վարձատրությամբ: Այս նպատակով 2001 թվականին նախատեսվում է ունենալ մեկ մասնագետ:

 

(Բ) Ինքնակարգավորման համակարգի ձևավորում

 

Նպատակը

 

Հաշվի առնելով Հայաստանի արժեթղթերի շուկայի ինքնակարգավորման ավանդույթների բացակայությունը` Հանձնաժողովի նպատակն է լինելու դրա ներդրումն ու գործունեության անհրաժեշտ հիմքերի սահմանումը: Միաժամանակ Հանձնաժողովը մտադիր է մի շարք միջոցառումներ իրականացնել ինքնակարգավորման ինստիտուտի դերի բարձրացման ուղղությամբ:

Հանձնաժողովը խրախուսելու է մասնագիտացված անձանց համախմբումն ինքնակարգավորվող կազմակերպությունների շարքերում: Հանձնաժողովի քաղաքականությունը հնարավորության սահմաններում ուղղված է լինելու բրոքերային և դիլերային բոլոր ընկերությունները մեկ ինքնակարգավորվող կազմակերպության կազմում միավորելուն: Նման քաղաքականությունը պայմանավորված է նաև այժմ արժեթղթերի շուկայում առկա միտումով, այն է` բոլոր բրոքերային (դիլերային) ընկերությունների միավորումը մեկ ինքնակարգավորվող կազմակերպության մեջ: Հանձնաժողովը, ողջունելով այդ միտումը, գործադրելու է իր լիազորությունները ԻԿԿ-ի կառավարման ժողովրդավարության, թափանցիկության սկզբունքների պահպանման և անդամների միջև խտրականության բացառման համար:

Հիմնվելով շուկայի օբյեկտիվ պատկերի վրա` Հանձնաժողովն ակնկալում է (սակայն չի կանխորոշում), որ 2001 թվականին կառաջանա 2 ԻԿԿ` ֆոնդային բորսա և Կենտրոնական դեպոզիտարիա: Երկուսի անհրաժեշտությունը, թերևս, պայմանավորված է այս երկու ինստիտուտների անդամության բազայի տարբերությամբ: Եթե ֆոնդային բորսայի անդամ կարող են լինել միայն բրոքերային կամ դիլերային գործունեության լիցենզիա ունեցող անձինք, ապա Կենտրոնական դեպոզիտարիայի անդամ կարող են դառնալ նաև հավատարմագրային կառավարիչները, պահառուները, ինչպես նաև բանկերը:

Այսպիսով, 2001 թվականի ընթացքում Հանձնաժողովը սահմանված նպատակի իրագործման ուղղությամբ ձեռնարկելու է ստորև սահմանված միջոցառումները:

 

Միջոցառումները

 

(8) Ինքնակարգավորվող կազմակերպությունների կանոնների մշակման և ընդունման աշխատանքների իրականացումը

Հանձնաժողովը նախատեսում է սահմանել ԻԿԿ-ների ներքին կանոններին ներկայացվող պահանջները, ինչպես նաև աջակցել ԻԿԿ-ներին իրենց կանոնները սահմանելու հարցում: 2001 թվականի ընթացքում Հանձնաժողովը նախատեսում է գրանցել ԻԿԿ-րի հիմնական կանոնները:

2001 թվականի ընթացքում Հանձնաժողովը նախատեսում է գրանցել ֆոնդային բորսայի և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի գործունեության հիմնական կանոնները: Մասնավորապես` նախատեսվում է գրանցել Ֆոնդային բորսայի ներքին վերահսկողության, արժեթղթերի ցուցակման և առևտրի իրականացման կանոնները, իսկ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի ներկայացմամբ` գրանցվելու են անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրների վարման, արժեթղթային հաշիվներ բացման ու վարման, արժեթղթերով իրականացվող գործարքների փոխադարձ պարտավորությունների հաշվառման ու հաշվանցման («քլիրինգ») և վերջնահաշվարկի կանոնները: Հանձնաժողովը սերտորեն համագործակցելու է ԻԿԿ-ների հետ վերոհիշյալ կանոնների մշակման հարցում:

(9) Մասնագիտացված անձանց համար ինքնակարգավորվող կազմակերպություններին անդամակցելու պարտադիր պահանջի սահմանումը

Հանձնաժողովը մտադիր է 2001 թվականին ինքնակարգավորման կազմակերպությունում պարտադիր անդամության պահանջ սահմանել բրոքերային (դիլերային) ընկերությունների համար: Նման պահանջ է սահմանվելու նաև արժեթղթերի պահառուների համար: Սակայն, հաշվի առնելով, որ պահառուների ինստիտուտը դեռ չի կայացել և 2001 թվականի ընթացքում պահառության գործունեությունը փաստացի իրականացնելու է միայն Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից, նման պահանջի սահմանումը ծրագրային տարում քիչ հավանական է:

Բրոքերային (դիլերային) ընկերությունների պարտադիր անդամությունը առավել վերահսկելի և ներդաշնակ կդարձնի նրանց գործունեությունը` հաճախորդների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության տեսանկյունից: Ավելին, այն թույլ կտա բարձրացնել ԻԿԿ-րի դերն ու նշանակությունը և նրանց պատվիրակել կարգավորման որոշակի իրավասություններ (օրենքի շրջանակներում), ինչպիսին մասնագիտական որակավորման քննության կազմակերպման և անցկացման իրավասությունն է:

Տվյալ պահանջը նախատեսվում է սահմանել 2001 թվականի առաջին եռամսյակի ընթացքում:

(10) Ինքնակարգավորվող կազմակերպությունների ներքին վերահսկողական համակարգի ձևավորման աշխատանքների իրականացումը

Հանձնաժողովը լուրջ ուշադրություն է դարձնելու ԻԿԿ-ների կողմից ներքին վերահսկողության համակարգի ձևավորմանը: Այն ներառելու է ԻԿԿ-ների վերահսկողության ծառայության ստեղծումը, վերահսկողության կանոնակարգերի ընդունումը և մասնագիտական պատշաճ մակարդակ ունեցող կադրերի ներգրավումը:

Վերահսկողության համակարգի հետ աշխատանքները կառուցվելու են գործընկերության սկզբունքներով: Հանձնաժողովի և ԻԿԿ-ի վերահսկողական ծառայությունները համագործակցելու են միասնական մոտեցումների և ընթացակարգերի սահմանման ու իրագործման ուղղությամբ: Նախատեսվում է համատեղ վերահսկողական գործողություններ իրականացնել: ԻԿԿ-ի վերահսկողության ծառայությունները պետք է ստեղծվեն ժամանակի ընթացքում պետական վերահսկողությանը փոխարինելու և դրա խնդիրները լիարժեք իրագործելու հեռանկարով: Այնուամենայնիվ 2001 թվականին պետական վերահսկողությունը գործելու է ԻԿԿ-ի վերահսկողական համակարգին զուգընթաց:

(11) Ինքնակարգավորվող կազմակերպություններին որակավորման քննության անցկացման իրավասության պատվիրակման աշխատանքների իրականացումը

Որակավորման քննությունները կազմակերպելու, անցկացնելու և որակավորման հավաստագրեր շնորհելու իրավասության պատվիրակումը ԻԿԿ-ին ոչ միայն թույլ կտա բարձրացնել նրանց դերը, այլև պետության կողմից նրանց նկատմամբ առանձնահատուկ վստահության դրսևորում կհանդիսանա: Հանձնաժողովը համոզված է, որ նման դրսևորման պարտավորեցնող բնույթը կարագացնի ինքնակարգավորման ինստիտուտների ձևավորումը և մասնագիտացված անձանց միավորումը դրա շրջանակներում:

Հանձնաժողովը մտադիր է տվյալ իրավասության պատվիրակումն իրականացնել 2001 թվականի 3-րդ եռամսյակի ընթացքում: Սակայն, սկզբնական շրջանում Հանձնաժողովը քննությունների անցկացման ընթացքում որոշակի վերահսկողական ներկայություն կապահովի` հնարավոր չարաշահումները բացառելու նպատակով:

 

2.2. Արժեթղթեր թողարկողներ

 

(Ա) Տեղեկությունների բացահայտում

 

Նպատակը

 

Տեղեկատվության բացահայտման համակարգի ձևավորումը նպատակ ունի տնտեսավարող սուբյեկտների գործունեության, կառավարման և դրա իրավունքի վերաբաշխման ու գնային չարաշահումների բացահայտման միջոցով ապահովել ներդրողների պաշտպանությունը:

 

Միջոցառումներ

 

(12) Ազդագրի պահանջի հետևողական կիրառման աշխատանքների իրականացումը

i

Հանձնաժողովը խստագույնս հետևելու է «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն ազդագիր համարվող ցանկացած գրավոր կամ բանավոր հաղորդակցության (արժեթուղթ վաճառելու կամ գնելու հրավեր պարունակող ցանկացած հայտարարություն, ծանուցում, հրապարակում, գրություն, գովազդ կամ հաղորդում) կիրարկման ցանկացած երևույթին: Նման մոտեցումը թույլ կտա ապահովել ազդագրում ներառված տեղեկությունների ամբողջականությունը և դրա տրամադրման ընթացակարգի պահպանումը, ինչպես նաև հստակեցնել արժեթղթեր վաճառող (արժեթղթերի վաճառքին մասնակցող) անձանց պատասխանատվության դաշտը, որն առավելագույնս կնպաստի ներդրողների պաշտպանությանը:

Հանձնաժողովը պարբերաբար իրականացնելու է ազդագիրը ներառող արժեթղթերի գրանցման հայտարարագրերի գրանցումներ: Չնայած Հանձնաժողովի որդեգրած իրավական դաշտի կիրարկման միասնականության գաղափարին, նման գործառույթներ իրականացնելիս Հանձնաժողովը նկատի է ունենալու ազդագիր օգտագործողների առանձին խմբերի (թողարկողներ, մասնավորեցվող օբյեկտներ, բանկեր, վերակազմակերպվող ընկերություններ, տեղաբաշխողներ) առանձնահատկությունները:

Գալիք տարում Հանձնաժողովը նախատեսում է գրանցել շուրջ 350 արժեթղթերի գրանցման հայտարարագրեր, որոնց գերակշիռ մասը` մոտավորապես 300-ը, կհանդիսանան մասնավորեցվող ընկերությունների ազդագրերը:

Գրանցումներին զուգահեռ, Հանձնաժողովը սերտորեն համագործակցելու է իր կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերն օգտագործող անձանց հետ` այդ ակտերը կատարելագործելու նպատակով:

(13) Հաշվետու թողարկողների գրանցման հայտարարագրերի գրանցման աշխատանքների իրականացումը

Հանձնաժողովն իրականացնելու է արժեթղթերի 50 և ավելի գրանցված սեփականատեր և Հանձնաժողովի կողմից սահմանված զուտ ակտիվների չափից ավելի ակտիվներ ունեցող թողարկողների արժեթղթերի գրանցում, դրանով ապահովելով թողարկողի մասին համապարփակ տեղեկատվության շարունակական բացահայտում: Գրանցվելու են ինչպես նոր թողարկվող, այնպես էլ նախկինում թողարկված արժեթղթերը:

Հաշվի առնելով թողարկողների առկա իրավիճակը և Հանձնաժողովի հնարավորությունները` Հանձնաժողովը կիրառելու է հաշվետու թողարկողի կարգավիճակի աստիճանական դասակարգման համակարգ: Այն թույլ կտա սկզբնական շրջանում կարգավորման դաշտ բերել սահմանափակ թվով թողարկողների և կիրառել Հանձնաժողովի որդեգրած կարգավորման աստիճանականության քաղաքականությունը:

Գալիք տարում Հանձնաժողովը նախատեսում է գրանցել շուրջ 400 հաշվետու թողարկողների արժեթղթեր:

Հաշվի առնելով բորսայական համակարգի ձևավորման ժամանակացույցը և թողարկողների արժեթղթերը բորսայում գրանցելուն սատարելու Հանձնաժողովի քաղաքականությունը, Հանձնաժողովը կմշակի Հանձնաժողովի և բորսայի գրանցումների ինտեգրացման համակարգ, որը հնարավորին չափով կմեղմացնի թողարկողների մուտքը կանոնակարգված շուկա:

(14) Ընթացիկ ու պարբերական հաշվետվությունների ձևերի սահմանման և հավաքագրման աշխատանքների իրականացումը

Հանձնաժողովը նախատեսում է 2001 թվականի առաջին եռամսյակում սահմանել հաշվետու թողարկողների կողմից շուկային անընդհատ ու ամբողջական տեղեկատվության տրամադրման հաշվետվական համակարգ: Հաշվետվությունները տարբերակվելու են ֆինանսականի և ոչ ֆինանսականի: Նման տարբերակումը հնարավորություն կընձեռի հավաքագրել և շուկային ներկայացնել ոչ միայն հաշվետու թողարկողների ֆինանսական հաշվետվությունների հայտնի ձևերն, այլև այն տեղեկություններն ու բացատրությունները, որոնք ներդրողների համար կապահովեն թողարկողի կառավարման, գործունեության և դրա ռիսկերի ու հեռանկարների մասին առավել լիարժեք պատկերը:

Հանձնաժողովը հաշվետու թողարկողների կողմից ֆինանսական հաշվետվությունների ներկայացման պահանջներ սահմանելիս ուղղակիորեն հիմնվելու է հենց այս ստանդարտների վրա (Տես` (15) Միջոցառումը):

Առանձնակի կարևորություն են ներկայացնում հաշվետու թողարկողների կողմից տեղեկությունների ներկայացման ժամկետները, և այս առումով հաշվետվությունները կդասակարգվեն ընթացիկ և պարբերական հաշվետվությունների:

Պարբերական հաշվետվությունները ներկայացվելու են եռամսյակը մեկ` դասակարգվելով եռամսյակային և տարեկան հաշվետվությունների: Թողարկողի ֆինանսական հաշվետվությունները հիմնականում պարբերական բնույթ են կրելու:

Ընթացիկ հաշվետվությունները ներկայացվելու են` հաշվետու ժամանակահատվածի ընթացքում բացահայտման ենթակա կարևոր տեղեկությունների փոփոխման դեպքում: Հաշվետու թողարկողի գործունեության հետ կապված էական փոփոխությունների ի հայտ գալու դեպքում, սեղմ ժամկետներում այդ տեղեկությունների բացահայտումը, կխթանի արժեթղթերի առավել թափանցիկ գնագոյացումն ու կապահովի ներդրողներին կողմնորոշելու համար անհրաժեշտ տեղեկությունների շուտափույթ տրամադրումը:

Այդ հաշվետվությունների կազմման և ներկայացման գործընթացի կանոնակարգման նպատակով, Հանձնաժողովը ձեռնամուխ է լինելու համապատասխան ենթաօրենսդրական ակտերի նախագծերի մշակմանը և պարբերաբար հստակեցնելու, ճշգրտելու և զարգացնելու է այդ ակտերի պահանջները: Այս ակտերով սահմանվելու են ձևեր, որոնցով ներկայացվող տեղեկությունները ուղղված են հաշվետու թողարկողների վերաբերյալ տեղեկատվության արդիականության պահպանմանը:

Հաշվետու թողարկողների կողմից ներկայացվող ֆինանսական և ոչ ֆինանսական հաշվետվությունների հավաքագրման նպատակով, Հանձնաժողովը մտադիր է ընդունել հաշվետվությունների ներկայացման տարբեր մեթոդներ. առձեռն, փոստով և էլեկտրոնային համակարգի միջոցով, որը նպատակաուղղված է հաշվետու թողարկողների կողմից հաշվետվությունների ներկայացման գործընթացի դյուրինացմանն ու պարզեցմանը: Նշված համակարգի միջոցով նախատեսվում է ոչ միայն իրականացնել հաշվետվությունների ընդունումն ու համակարգումը, այլև ապահովել դրանց մատչելիությունն ու ամբողջական տեղեկատվության ստացման հնարավորությունը:

(15) Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների կիրառման աշխատանքների իրականացումը

Հայաստանը, ի թիվս այլ երկրների, ևս անցում է կատարում հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներին, որոնցով արդեն իսկ սահմանվում են կազմակերպությունների կողմից իրականացվող գործունեության ֆինանսական տեղեկությունների բացահայտման կանոնները: Հայաստանն արդեն իսկ որդեգրել է հիշյալ ստանդարտներն ու դրանք բաց բաժնետիրական ընկերությունների համար գործողության մեջ դրել 2001 թվականից: Դաշտի պարզությունը պահպանելու նպատակով Հանձնաժողովը հաշվետու թողարկողների կողմից ֆինանսական հաշվետվությունների ներկայացման պահանջներ սահմանելիս ուղղակիորեն հիմնվելու է հենց այս ստանդարտների վրա` սկզբնական շրջանում ձեռնպահ մնալով լրացուցիչ պահանջներ սահմանելուց:

Հանձնաժողովը նախատեսում է համագործակցել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և Հաշվապահների ու աուդիտորների միության հետ ՀՀ հաշվապահական հաշվառման ստանդարտների պահանջների լիարժեք կիրառմանն ուղղված միջոցառումների իրականացմանը: Դրանք կներառեն ինչպես բացատրական և ուսումնական ծրագրերի իրականացումը, այնպես էլ միջանկյալ (եռամսյակային) և տարեկան ֆինանսական հաշվետվությունների ձևերի հնարավոր պարզեցմանն ուղղված աշխատանքները:

(16) Արժեթղթեր թողարկողների ղեկավարների և նշանակալից ու խոշոր բաժնետերերի արժեթղթերի հայտարարագրման համակարգի ներդրման աշխատանքների իրականացումը

Հանձնաժողովը 2001 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում սահմանելու է արժեթղթերի նշանակալից ու խոշոր սեփականատերերի, հաշվետու թողարկողների կառավարմանը մասնակցող անձանց արժեթղթերի հայտարարագրման համակարգը:

Նշված անձանց արժեթղթերի քանակի և նրանց նպատակների մասին տեղեկությունների բացահայտումը «փոքր» ներդրողների համար կապահովի հաշվետու թողարկողի կառավարման թափանցիկությանը և կանխատեսելիությանը:

Ներդրողների համար հիշյալ պահանջի իրականացումը դյուրին դարձնելու նպատակով Հանձնաժողովը հայտարարագրման պարզեցված ձևեր է սահմանելու: Դրանց լրացման և ներկայացման կարգը, ինչպես նաև հայտարարագրման նպատակները լայնորեն կազդարարվեն և կբացատրվեն:

(17) Հաշվետու թողարկողների ֆինանսական հաշվետվությունների աուդիտի անցկացման ստանդարտների մշակման աշխատանքների իրականացումը

Հաշվետու թողարկողների գործունեության թափանցիկության սկզբունքի կիրառման ընթացքում խնդիր է առաջանալու ապահովել նրանց կողմից բացահայտվող ֆինանսական բնույթի տեղեկությունների արժանահավատությունը, որի լուծման նպատակով «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքով արդեն իսկ սահմանվել է հաշվետու թողարկողի տարեկան ֆինանսական հաշվետվությունները անկախ աուդիտորի եզրակացությամբ հրապարակելու պահանջը: Աուդիտորական եզրակացությունը` հաստատելով ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունն ու նշված հաշվետվություններում արտացոլված տեղեկությունների ճշգրտությունը, պաշտպանում է ներդրողներին` նրանց տրամադրվող ֆինանսական տեղեկությունների հավաստիության ևս մեկ երաշխիք ստեղծելով:

Այս առումով, խիստ կարևորվում է հաշվետու թողարկողների ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ եզրակացություն տվող աուդիտորների գործունեության կարգավորումը, որի իրավասությունն օրենքով բաշխված է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, ՀՀ կենտրոնական բանկի և Հանձնաժողովի միջև: Այդ խնդրի լուծման նպատակով Հանձնաժողովը նախատեսում է, համագործակցելով հիշյալ կողմերի և Հաշվապահների ու աուդիտորների միության հետ, սահմանել հաշվետու թողարկողների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտի իրականացմանը ներկայացվող պահանջները` հիմք ընդունելով հայտնի միջազգային ստանդարտները: Հանձնաժողովը կարևորում է վերջիններիս շուտափույթ ներդրումը Հայաստանում և մտադիր է ուղղակիորեն մասնակցել դրանց մշակմանը: 2001 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում, հստակեցնելով համագործակցության եզրերը նախատեսվում է, սկսել ստանդարտների մշակման աշխատանքները:

 

(Բ) Կորպորատիվ կառավարում

 

Նպատակը

 

Կորպորատիվ կառավարման համակարգի արդյունավետ կիրարկմանն ու կատարելագործմանն ուղղված միջոցառումների նպատակը հաշվետու թողարկողների գործունեության թափանցիկության և կանխատեսելիության ապահովումն է, ինչպես նաև դրանց կառավարմանն անմիջապես մասնակցող անձանց շահերի և ներդրողների շահերի հակասության լուծումն է` ներդրողների պաշտպանության տեսանկյունից: Ընկերությունների կառավարումը, նախ և առաջ պետք է իրականացվի ելնելով ներդրողների շահերից:

 

Միջոցառումները

 

(18) Կորպորատիվ կառավարման սկզբունքների լուսաբանման աշխատանքների իրականացումը

Հանձնաժողովը պարբերաբար հանդես է գալու կորպորատիվ կառավարման սկզբունքները լուսաբանող հրապարակումներով, պարզաբանումներով և հաղորդումներով, իսկ հնարավորության դեպքում` նաև կկազմակերպի սեմինարներ` ընկերությունների կառավարմանը մասնակցող անձանց համար:

Հանձնաժողովը հետևողական աշխատանքներ կտանի այս բնագավառում ծառացած խնդիրների բացահայտման և լուծման ուղղությամբ` անհրաժեշտության դեպքում մշակելով և առաջարկելով օրենսդրական դաշտի բարեփոխումներ:

(19) Վերակազմակերպումների գործընթացի կարգավորման մոտեցումների մշակման աշխատանքների իրականացումը

Հանձնաժողովի համոզմամբ կորպորատիվ կառավարման ստանդարտները համատարած կերպով խախտվում են բաց բաժնետիրական ընկերությունների այժմ տարածված վերակազմավորման պրակտիկայում: Դրա արդյունքում կոպտորեն ոտնահարվում են մասնավորապես «փոքր» և «միջին» բաժնետերերի շահերը: Հանձնաժողովը մտադիր է 2001 թվականի երկրորդ կիսամյակում մշակել վերակազմակերպման գործընթացի կարգավորման մոտեցումները, որոնք մասնավորապես կապահովեն իրավաբանական անձի «միասնականության» սկզբունքը, սահմանափակելով բուն բաժանման կամ առանձնացման գործընթացի արդյունքում բաժնետերերի կազմի փոփոխումը, ինչպես նաև «դժգոհ» բաժնետերերի օրինական շահերի պաշտպանությունը:

Այդ նպատակով Հանձնաժողովը ոչ միայն օգտվելու է իր իրավասության շրջանակներում նորմաստեղծ գործունեության հնարավորությամբ, այլև ՀՀ կառավարությանն առաջարկելու է գործող օրենքներում անհրաժեշտ լրացումների և փոփոխությունների նախագծերը:

(20) Ընկերությունների տնօրենների խորհրդի պատասխանատվության բարձրացման նպատակով համապատասխան նախագծերի մշակման աշխատանքների իրականացումը

Ընկերությունների տնօրենների խորհուրդները ստեղծվում են ոչ միայն գործունեության հիմնական ուղղությունները որոշելու և վերահսկելու նպատակով, այլև բաժնետերերի շահերը ընկերությունում ներկայացնելու նպատակով: Այս առումով գործող օրենսդրությունը լրջորեն սահմանափակելով խորհրդի իրավասությունները, իրականում նաև էականորեն կրճատել է խորհրդի և դրա անդամների պատասխանատվությունը ընկերության որոշումների համար: Ավելին խորհրդի նախագահի լիազորությունների ոչ հստակ սահմանմամբ օրենսդրությունը խորհրդի գործունեությունը ուղղակի կախման մեջ է դրել դրա նախագահից:

i

Հանձնաժողովը մտադիր է մշակել մոտեցումներ և դրանց իրագործումն ապահովող նախագծեր, որոնք կընդլայնեն խորհրդի իրավասություններն ու լիազորությունները և հստակ պատասխանատվություն կսահմանեն խորհրդի անդամների որոշումների համար: Այդ ուղղությամբ առաջին քայլը արդեն իսկ կատարված է «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքով (հոդվածներ 40 և 143):

Նախագծերը նախատեսվում է քննարկման առարկա դարձնել արդեն 2001 թվականի երկրորդ եռամսյակում, եթե դրանց քննարկումը անհրաժեշտ չլինի տեղափոխել բաժնետիրական ընկերությունների մասին նոր օրենքի նախագծի քննարկման դաշտը:

(21) Քվեաթերթիկների պահանջների մշակման և ընդունման աշխատանքների իրականացումը

Հանձնաժողովը մշակելու և ընդունելու է հրապարակայնորեն վաճառվող բաժնային արժեթղթերի սեփականատերերի կողմից օգտագործվող քվեաթերթիկների ձևին ու օգտագործմանը ներկայացվող պահանջներ սահմանող կանոնակարգեր: Դրանք ավելի թափանցիկ կդարձնեն ընկերությունների կառավարումը և փոքր մասնաբաժիններ ունեցող անձանց հնարավորություն կընձեռեն արդյունավետ մասնակցել կառավարմանը: Մասնավորապես, պահանջվելու է օրակարգն ու քվեաթերթիկները բաժնետերերին տրամադրելու հետ մեկտեղ բացահայտել տեղեկությունների այն ծավալը, որը հնարավորություն կտա բաժնետիրոջը իրատեսականորեն գնահատելու որոշման նշանակությունն ու հետևանքները: Այս պահանջները նախատեսվում է սահմանել 2001 թվականի երկրորդ եռամսյակում: Սակայն, հաշվի առնելով հաշվետու թողարկողների պատրաստվածության աստիճանը, Հանձնաժողովը քննարկելու է տվյալ պահանջի կիրառումը մինչև երրորդ կամ չորրորդ եռամսյակ հետաձգելու հարցը:

(22) Բաժնետիրական ընկերությունների մասին նոր օրենքի մշակման աշխատանքների իրականացման աջակցումը

Վերը շարադրված և մի շարք այլ հարցերի կարգավորման հստակությունը մեծ ազդեցություն է ունենալու ներդրողների պաշտպանության հարցերում: Այդ իսկ պատճառով, Հանձնաժողովը մտադիր է ակտիվ մասնակցություն ցուցաբերել հիշյալ օրենքի նախագծի քննարկման հարցում: Հանձնաժողովը ներդրողների պաշտպանության տեսանկյունից իր եզրակացությունն է ներկայացնելու Ազգային ժողովի պատգամավորներին նախագծում ամրագրված մոտեցումների և մտահոգությունների վերաբերյալ:

Հանձնաժողովը առաջարկելու է կորպորատիվ կառավարման պահանջները տարածել ոչ միայն բաժնետիրական ընկերությունների, այլ նաև կազմակերպչական այլ տեսակի իրավաբանական անձանց կառավարման համակարգի վրա: Յուրաքանչյուր իրավաբանական անձ, որը որոշակի թվից (50-ից) ավելի մասնակից ունի պարտավոր է պահպանել կառավարման այնպիսի ստանդարտներ, որոնք կապահովեն մասնակիցների շահերի պաշտպանությունը:

 

(Գ) Արժեթղթեր թողարկողներին աջակցություն

 

Նպատակը

 

Որոշակի, թեկուզ խիստ սահմանափակ թվով թողարկողներին աջակցությունը նպատակ է ունենալու այլ թողարկողի համար հետևելու արժանի օրինակ ստեղծել, ինչպես նաև օգնել հասկանալու թե´ օրենսդրության պահանջների էությունը, և թե´ շուկայի գործունեության մեխանիզմների տրամաբանությունը:

Նշված նպատակի իրականացմամբ պայմանավորված` Հանձնաժողովը մտադիր է որոշակի թողարկողներին կոնկրետ աջակցություն ցուցաբերել` վերջիններիս որպես «օրինակելի թողարկող» պատրաստելու և նրանց կողմից արժեթղթերի «օրինակելի թողարկում» իրականացնելու նկատառումով: Այս տեսանկյունից, անհրաժեշտություն է առաջանալու իրականացնել բազմաթիվ լուրջ և համակարգված աշխատանքներ, որոնք հիմնականում իրականացվելու են թողարկողի և մասնագիտացված անձանց կողմից համատեղ: Մինչդեռ, Հանձնաժողովի աջակցությունը զուտ համակարգող և ընդհանուր խորհրդատվական բնույթ է կրելու:

Ակնկալվում է նաև դոնոր կազմակերպությունների ակտիվ աջակցությունը հիշյալ գործընթացին: Տվյալ միջոցառումների իրականացումը հատկապես կարևորում է ՄՆԱ ՄԶԳ նախաձեռնած Կապիտալի շուկայի զարգացման ծրագրի շրջանակներում:

 

Միջոցառումները1

 

(23) Արժեթղթեր թողարկողների ընտրման աշխատանքների իրականացումը

Այս միջոցառումն իրականացնելիս` Հանձնաժողովը սերտորեն համագործակցելու է պետական այլ մարմինների հետ, այդ թվում ՀՀ պետական գույքի կառավարման և ՀՀ առևտրի և արդյունաբերության նախարարությունների հետ, ու մտադիր է համատեղ մշակել որոշակի չափանիշներ կամ ցուցանիշների համակարգ, որոնց հիման վրա հնարավոր կլինի իրականացնել ընկերությունների ընտրություն: Այս տարբերակը կթույլատրի առկա ընկերությունների բոլոր հնարավոր տարբերակներից ընտրելու այն ընկերություններին, որոնք առավել շատ հնարավորություններ ունեն դառնալու «օրինակելի թողարկող»:

Նման չափանիշներ ընտրելիս` Հանձնաժողովը մեծապես կարևորելու է ոչ միայն տվյալ ընկերության գործունեության որոշակի «պատմության», նրա ֆինանսական արդյունքների, շուկայում գրաված դիրքի և հետագա ծավալման հետ կապված հնարավորությունների վերաբերյալ տվյալները, այլև հավաքագրվելիք միջոցների նախատեսվող օգտագործման ուղղությունները, ինչպես նաև գործունեության առավելագույն թափանցիկության ապահովման և կառավարման պատշաճ ստանդարտների պահպանման պատրաստակամությունը: Հանձնաժողովը նախատեսում է այս մեթոդով կատարել 2-3 ընկերությունների ընտրություն: Միաժամանակ նախատեսվում է, որ ընտրության գործընթացի ընթացքում կտարվեն բանակցություններ այդ ընկերությունների հետ` նրանց համաձայնությունը ստանալու ուղղությամբ: Նման ընտրություն նախատեսվում է կատարել 2001 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում:

(24) Ընտրված ընկերությունների որպես «օրինակելի թողարկողներ» պատրաստելու աշխատանքների իրականացումը

Հանձնաժողովը նպատակադրված է իրականացնել ընտրված ընկերությունների հետ համատեղ աշխատանքներ` վերջիններիս որպես «օրինակելի թողարկող» նախապատրաստելու նպատակով: Այս գործընթացը կազմակերպվելու է մասնագիտացված անձանց ակտիվ մասնակցությամբ, որը ենթադրելու է ծավալուն խորհրդատվություն, աուդիտ, գործունեության ծրագրի, մի շարք ներքին կանոնակարգերի և այլ փաստաթղթերի նախապատրաստում:

_____________

1 Հանձնաժողովը կամ պետական որևէ այլ մարմին, դոնոր կազմակերպություն, որը կմասնակցի տվյալ միջոցառումների իրականացմանը որևէ պատասխանատվություն չի ստանձնում միջոցառումների հաջող ընթացքի կամ դրա հետ կապված ռիսկերի համար: Հանձնաժողովն իրավունք է վերապահում ցանկացած փուլում դադարեցնել իր աջակցությունը հիշյալ միջոցառումների իրականացմանը ցանկացած հիմնավորմամբ կամ առանց դրա:

 

Հանձնաժողովի աջակցությունը զուտ համակարգող և ընդհանուր խորհրդատվական բնույթ է կրելու: Այդ աջակցությունը կդրսևորվի մի շարք հանդիպումների ու աջակցական ծրագրերի շրջանակներում կատարվելիք աշխատանքներով, որոնց արդյունքում այդ ընկերությունների մոտ.

● կձևավորվի համապատասխան ինֆորմացիոն-տեղեկատվական համակարգ, այդ թվում նաև կորպորատիվ որոշումների և տվյալների «գրադարան».

● կիրականացվի գույքի հաշվառումն ու վերագնահատումը` ձևավորելով ընկերության ընդհանուր ակտիվների կառուցվածքի և դրանց արդյունավետության հստակ պատկեր.

● կձևավորվեն ֆինանսական կառավարման կառուցակարգերը` հիմք ընդունելով կորպորատիվ կառավարման ընդհանուր սկզբունքները.

● կներդրվեն հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտները.

● կմշակվեն գործունեության ծրագրից բխող ֆինանսական կանխատեսումները, ինչպես նաև ազդագրում ներառման ենթակա այլ տեղեկությունները.

● կձևավորվի մի քանի բրոքերային ընկերություններից բաղկացած «տեղաբաշխողների սինդիկատ», որն իր վրա կվերցնի արժեթղթերի պահանջարկի նախնական ծավալը գնահատելու և թողարկումը նախապատրաստելու այլ աշխատանքներ:

(25) Ընտրված թողարկողների կողմից արժեթղթերի «օրինակելի թողարկումների» նախապատրաստման և իրականացման աջակցումը

Որպես թողարկողներին աջակցության երրորդ կարևորագույն փուլ` Հանձնաժողովը դիտում է նրանց կողմից օրինակելի թողարկումների նախապատրաստումն ու իրականացումը, որը թողարկողի և «տեղաբաշխողների սինդիկատի» լայնամասշտաբ աշխատանքների ու սերտ համագործակցության կարիք ունի և ընդգրկելու է հիմնականում հետևյալ ենթամիջոցառումները:

Միջոցների ներգրավման հնարավորություններն ու դրանց ծախսման նպատակահարմարությունը: Այս փուլում տեղաբաշխողները տվյալ ընկերության հետ մեկտեղ ուսումնասիրվելու է արժեթղթերի շուկայի առկա հնարավորությունները` համապատասխան ներդրումային միջոցներ ներգրավելու տեսանկյունից:

Թողարկողների կողմից թողարկումային որոշման կայացում: Այս փուլում, Հանձնաժողովի համոզմամբ, անհրաժեշտ կլինի հիմնվելով վերը նշված վերլուծականի վրա որոշել, թե շուկայից միջոցների ներգրավման ինչպիսի եղանակ պետք է ընտրվի, այսինքն ինչպիսի պարտք պետք է վերցվի կամ ինչպիսի արժեթուղթ պետք է թողարկվի. բաժնետոմս թե պարտատոմս և այլն: Այնուհետև, անհրաժեշտություն կառաջանա կազմակերպել թողարկումային որոշման կայացման գործընթացը:

Թողարկման գրանցում: Հաջորդ քայլը, որին Հանձնաժողովը նույնպես անհրաժեշտ է գտնում ցուցաբերել նախնական օժանդակություն, արժեթղթերի թողարկման գրանցումն է, այսինքն ազդագրի և գրանցման հայտարարագրի պատրաստումն ու ներկայացումն է Հանձնաժողովի գրանցմանը:

Տեղեկատվական-գովազդային արշավ և մարքեթինգ: Տեղաբաշխողների և թողարկողի առաջնային խնդիրն է լինելու հնարավոր գրեթե բոլոր միջոցներով կազմակերպել և իրականացնել ընկերության կողմից արժեթղթերի թողարկման գործընթացի վերաբերյալ ինֆորմացիոն-տեղեկատվական-գովազդային լայնածավալ արշավ2: Հատկապես կարևոր է լինելու ինտենսիվ կերպով գովազդել տվյալ ընկերության արտադրանքը կամ ծառայությունները, զարգացման հեռանկարները, կառավարման համակարգն ու դրանում ներգրավված անձանց: Տեղաբաշխողներն այս նպատակով կօգտագործեն «նախնական» ազդագրերը` տվյալ թողարկողի արժեթղթերի նկատմամբ ներդրողների հետաքրքրությունը «չափելու» և կոնկրետ պատվերներ ընդունելու նպատակով:

Արժեթղթերի տեղաբաշխում: Արժեթղթերի տեղաբաշխման փուլը կսկսվի միայն, եթե տեղաբաշխողները արժեթղթերի նկատմամբ որոշակի հետաքրքրություն կարողանան ստեղծել նախորդ փուլերում, և նվազագույն անհրաժեշտ ծավալի պատվերներ արձանագրվեն: «Տեղաբաշխողների սինդիկատի» յուրաքանչյուր անդամ կստանձնի որոշակի ծավալի արժեթղթեր իրացնելու (տեղաբաշխելու) գործը: Բուն տեղաբաշխումը կիրականացվի միայն գրանցման հայտարարագրերն ուժի մեջ դնելուց (Հանձնաժողովի կողմից գրանցելուց) հետո: Տեղաբաշխողներն այս ժամկետը նախապես կհամաձայնեցնեն Հանձնաժողովի հետ: Միաժամանակ հիշյալ արժեթղթերը կգրանցվեն ֆոնդային բորսայում շրջանառության համար և բրոքերները պատրաստ կլինեն կատարելու իրենց հաճախորդների հանձնարարականները թողարկված արժեթղթերի առուծախի մասին:

Հետթողարկումային աջակցություն և մոնիտորինգ: Հանձնաժողովը մտադիր է աջակցել և վերահսկել այս թողարկողներին նաև հետթողարկումային փուլում, որը կդրսևորվի թե´ տվյալ թողարկողի հնարավոր առավել թափանցիկ լինելու, թե´ կորպորատիվ կառավարման սկզբունքների պահպանման առումով:

_____________

2 Կարևոր է նշել, որ այս հարցում ակտիվ աջակցություն ցուցաբերելով, Հանձնաժողովը ներդրողներին որևէ կերպ չի խրախուսելու կամ հրավիրելու ներդրումներ կատարել, որևէ պաշտոնական, գովազդային հայտարարությամբ հանդես չի գալու: Պետությունը տվյալ թողարկման կամ դրա հաջողության համար որևէ պատասխանատվություն ուղղակիորեն կամ անուղղակիորեն չի ստանձնելու:

 

2.4. Մասնագիտացված գործունեություն

 

Նպատակը

 

Հանձնաժողովի կողմից մասնագիտացված անձանց գործունեության արդյունավետ կարգավորման նպատակը (1) հաճախորդների հանձնարարությունների ճիշտ կատարումն ու նրանց արժեթղթերի փաթեթի պատշաճ կառավարումն ապահովելն է, (2) հաճախորդների հետ շահերի բախումները կանխելը, (3) գնային չարաշահումները բացառելն ու (4) մասնագիտացված անձանց վճարունակության հետ կապված համակարգային ռիսկերը զսպելն է: Իրականացվող միջոցառումների նպատակն է նաև (5) մասնագիտացված անձանց աշխատակիցների (մասնավորապես բրոքերների և դիլերների) պատշաճ մասնագիտական գիտելիքներն ու օրենսդրության պահանջների իմացությունն ապահովելը: Հիշյալ բոլոր նպատակները բխում են շուկայի կարգավորման հիմնական երեք նպատակներից:

Հանձնաժողովի կողմից ընդունվող, մասնագիտացված անձանց գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերը կկանոնակարգեն մասնագիտացված անձանց կողմից իրականացվող գործարքները, մասնագիտացված անձանց և հաճախորդների արժեթղթերի ու դրամական միջոցների հստակ, լիարժեք ներքին հաշվառումը, մասնագիտացված անձի կողմից իրականացված գործարքների վերաբերյալ ընթացիկ և պարբերական հաշվետվությունների ներկայացումը հաճախորդներին, մասնագիտացված անձանց գործունեության հրապարակայնությունը, այդ թվում` մասնագիտացված անձանց կողմից առաջարկվող ծառայությունների, դրանց շրջանակների և առանձնահատկությունների վերաբերյալ տեղեկատվության մասով: Բացի այդ իրավական ակտերը կոչված են նպաստելու մասնագիտացված անձանց կողմից իրականացվող գործարքների շրջանակների ընդլայնմանը, դրանց հուսալիության ու անվտանգության, ինչպես նաև մասնագիտացված անձանց հաշվետվական վերահսկողության արդյունավետության բարձրացմանը:

 

Միջոցառումները

 

(26) Մասնագիտացված անձանց վերալիցենզավորման և իրավաբանական անձանց որպես մասնագիտացված անձինք լիցենզավորման աշխատանքների իրականացումը

Հանձնաժողովի կողմից նախատեսվում է, որ 2001 թվականի ընթացքում կվերալիցենզավորվեն մոտ 20 և կլիցենզավորվեն շուրջ 10 մասնագիտացված անձ: Հանձնաժողովը լուրջ ուշադրություն է դարձնելու մասնագիտացված անձանց լիցենզավորմանը` մասնագիտացված անձանց գործունեության նոր իրավական ակտերի պահանջներին համապատասխան: Այնուհանդերձ այն կրելու է ընթացակարգային հնարավորինս պարզեցված բնույթ` լիցենզավորման գործընթացում ավելորդ «բյուրոկրատական քաշքշուկներից» խուսափելու համար:

Կարգավարման նոր կանոններ են սահմանվելու մասնագիտացված անձանց գործունեության և նրանց կողմից իրականացվող առանձին գործարքների վերաբերյալ: Այս առումով Հանձնաժողովի կողմից առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու մասնագիտացված անձանց կողմից արժեթղթերի շուկայում իրականացվող գործարքներին և դրանց ներքին հաշվառումը կարգավորող կանոնների նպատակային կիրարկմանը, ինչպես նաև նրանց գործունեությունը վերահսկող ներքին վերահսկող ծառայությունների կողմից իրենց գործառույթների պատշաճ իրականացմանը:

(27) Ներքին հաշվառման պահանջների մշակման և ընդունման աշխատանքների իրականացումը

Հանձնաժողովի կողմից սահմանվելու են մասնագիտացված անձանց ներքին հաշվառման պահանջները, որոնք նպատակաուղղված են լինելու մասնագիտացված անձանց կողմից իրականացվող գործարքների, մասնագիտացված անձանց և նրանց հաճախորդների արժեթղթերով ու դրամական միջոցներով հաշիվների ճշգրիտ և հստակ գրանցման ու հաշվառման կանոնակարգմանը: Պահանջները սահմանող կանոնները կհրապարակվեն արդեն 2001 թվականի առաջին եռամսյակում: Դրանք նախատեսվում է ուժի մեջ դնել նույն թվականի երկրորդ եռամսյակում:

Այս ոլորտում նախատեսվում է նաև Հանձնաժողովի աջակցությունը մասնագիտացված անձանց` ներքին հաշվառման նկատմամբ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան, ներքին հաշվառման էլեկտրոնային համակարգի ներդրման գործում:

Նշված պահանջները թույլ կտան ձևավորել արժեթղթերի շուկայում իրականացվող գործարքների և դրանց արդյունքների բացահայտման ճկուն ու օպերատիվ տեղեկատվական համակարգ` ապահովելով մասնագիտացված անձանց նկատմամբ ինքնակարգավորվող կազմակերպության և Հանձնաժողովի կողմից արդյունավետ վերահսկողություն: Դրանք նաև կապահովեն մասնագիտացված անձանց և նրանց հաճախորդների միջոցների առանձնացվածությունը, ինչն անվճարունակության դեպքերում թույլ կտա կանխել հաճախորդների միջոցների կորուստը կամ էականորեն նվազեցնել դրա հնարավորությունը:

(28) Մասնագիտական որակավորման համակարգի ներդրման աշխատանքների իրականացումը

Հանձնաժողովի կողմից որակապես նոր մոտեցումներ են կիրարկվելու մասնագիտացված անձանց կազմում գործող և մասնագիտացված գործունեություն իրականացնող ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման գործում: Արդեն 2001 թվականի առաջին եռամսյակում ծրագրվում է ներդնել մասնագիտացված անձանց կազմում գործող և մասնագիտացված գործունեության իրականացնող ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման նոր ծրագրային համակարգը: Հիշյալ ծրագրային համակարգը թույլ կտա ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորումն իրականացնել ըստ մասնագիտացված գործունեության առանձին տեսակների և զբաղեցրած պաշտոնների, ինչն էապես կնպաստի մասնագիտացված անձանց կազմում ընդգրկված աշխատակիցների, մասնավորապես, բրոքերների մասնագիտական որակավորման մակարդակի բարձրացմանը:

(29) Մասնագիտացված անձանց գործունեության թափանցիկությանն ու հաշվետվություններին ներկայացվող պահանջների մշակման և ընդունման աշխատանքների իրականացումը

Հանձնաժողովը նախատեսում է 2001 թվականի արդեն առաջին եռամսյակում սահմանել և ներդնել մասնագիտացված անձանց կողմից հաշվետվությունների, այդ թվում` ֆինանսական հաշվետվությունների ներկայացման նոր կարգը: Հաշվետվությունների ներկայացման նոր ձևերի և կարգի ներդրման հետ մեկտեղ` համապատասխան փոփոխություններ են կատարվելու նաև մասնագիտացված անձանց հաշվետվական վերահսկողության ծրագրային ապահովման մեջ, ինչն էապես կհեշտացնի Հանձնաժողովի կողմից մասնագիտացված անձանց գործունեության մոնիտորինգը:

Հանձնաժողովի կողմից ընդունվող իրավական ակտերով կկանոնակարգվի մասնագիտացված անձանց կողմից իրենց գործունեության վերաբերյալ ֆինանսական և ընթացիկ ու պարբերական հաշվետվությունների ներկայացումը հաճախորդներին, ինչը թույլ կտա բացահայտել մասնագիտացված անձանց ֆինանսական վիճակը: Ներդրվելու է նաև մասնագիտացված անձանց, մասնավորապես, բրոքերային ընկերությունների կողմից զանգվածային լրատվության միջոցներով կամ բորսայում տեղեկատվության տարածման համակարգի միջոցով ընկերության կողմից առաջարկվող ծառայությունների, դրանց շրջանակների և առանձնահատկությունների վերաբերյալ տեղեկատվության հրապարակման ու հանրությանը մատչելի դարձնելու համակարգը:

(30) Մասնագիտացված անձանց գործունեության տնտեսական նորմատիվների մշակման և ընդունման աշխատանքների իրականացումը

Մասնագիտացված անձանց գործունեության կարգավորման շրջանակներում 2001 թվականի առաջին եռամսյակում կսահմանվեն մասնագիտացված գործունեության տնտեսական նորմատիվները: Մասնավորապես, պահանջներ կսահմանվեն մասնագիտացված անձանց սեփական կապիտալի, մասնագիտացված անձանց հաճախորդներին տրամադրվող փոխառությունների և սեփական կապիտալի մեծությունների միջև հարաբերակցության, ինչպես նաև գործարքների առանձին տեսակների իրականացման համար պահանջվող սեփական կապիտալի և գործարքների ընդհանուր ծավալների չափի նկատմամբ:

Նշված քայլերը ոչ միայն սահմանելու են մասնագիտացված գործունեության շուկա մուտք գործելու համար անհրաժեշտ նվազագույն չափանիշները, այլև տվյալ շուկայում գործող սուբյեկտների կողմից ռիսկեր ստանձնելու համար նվազագույն «անվտանգության» պահանջները: Նորմատիվները թույլ կտան բարձրացնել արժեթղթերով իրականացվող գործարքների հուսալիությունը` «միջնորդ» անձանց վճարունակության որոշակի չափանիշներ պարտադրելով:

Ելնելով արժեթղթերի շուկայում մասնագիտացված անձանց գործունեության ռիսկայնության նվազեցման հրամայականից, Հանձնաժողովն իրականացնելու է տնտեսական նորմատիվների աստիճանական ներդրման քաղաքականությունը: Հանձնաժողովի կողմից սկզբնապես սահմանվող մասնագիտացված անձանց գործունեության տնտեսական նորմատիվների մեծությունները պարբերաբար կվերանայվեն և կձեռնարկվեն համապատասխան քայլեր` մասնագիտացված անձանց գործարքների ակտիվության և, միաժամանակ, դրանց հուսալիության ապահովման ուղղությամբ:

(31) Հաշվետվական վերահսկողության ծրագրային ապահովման համակարգի վերամշակման աշխատանքների իրականացումը

Ելնելով մասնագիտացված անձանց գործունեության հաշվետվական վերահսկողության նոր համակարգի և մոտեցումների որդեգրման քաղաքականությունից` փոփոխություններ են կատարվելու հաշվետվական վերահսկողության ծրագրային ապահովման համակարգում: Տվյալ փոփոխությունների առաջին փուլը կիրականացվի արդեն 2001 թվականի երկրորդ եռամսյակում: Փոփոխությունները կատարվելու են պարբերաբար` նոր պահանջների սահմանմանը զուգընթաց:

Հիշյալ համակարգը պետք է ապահովի մասնագիտացված անձանց գործունեության ցուցանիշների վերլուծությունը հաշվետվական տվյալների հիման վրա: Նման վերլուծությունը թույլ կտա Հանձնաժողովին հետևել նրանց գործունեության և շուկայի զարգացման տենդենցներին ու անհրաժեշտ միջամտություն ցուցաբերել: Նշված համակարգի արդյունավետ գործունեությունը խիստ կարևորվում է Հանձնաժողովի կողմից մասնագիտացված անձանց գործունեության նկատմամբ հաշվետվական պատշաճ վերահսկողության ապահովման գործում, ինչը կբացառի մասնագիտացված անձանց կողմից հնարավոր խախտումների անպատժելիությունը:

(32) Մասնագիտացված անձանց կողմից առանձին գործարքների իրականացման նկատմամբ պահանջների մշակման և ընդունման աշխատանքների իրականացումը

Շուկայում արդար գնագոյացման համակարգի ապահովման հիմնախնդրի լուծման հրամայականից ելնելով` Հանձնաժողովը նախատեսում է որոշակի սահմանափակումներ դնել մասնագիտացված անձանց կողմից առանձին գործարքների իրականացման նկատմամբ:

Մասնավորապես, կսահմանափակվեն մասնագիտացված անձանց որոշակի գործարքները իր հաճախորդների և իր հետ փոխկապակցված անձանց հետ, որոնց դեպքում անխուսափելի է մասնագիտացված անձի և նրա հաճախորդների միջև շահերի բախումը, կամ որոնք որևէ կերպ կարող են բերել գնային չարաշահումների, արժեթղթերի շուկայի վերաբերյալ կեղծ կամ ապակողմնորոշիչ պատկերի ձևավորմանը: Մասնագիտացված անձանց արգելված գործողությունները թույլ կտան բացահայտել գործարքների իրական գները` ելնելով առաջարկի և պահանջարկի համամասնություններից` ապահովելով գնագոյացման միասնական արդյունավետ համակարգի գործունեությունը:

Հիշյալ սահմանափակումները նախատեսվում է մշակել և ընդունել 2001 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում:

(33) Մասնագիտացված անձանց կողմից իրենց գործունեությունը կարգավորող ներքին կանոնների մշակման և ներդրման աշխատանքների իրականացման աջակցումը

Հանձնաժողովը նախատեսում է գործուն աջակցություն ցուցաբերել մասնագիտացված անձանց կողմից իրենց գործունեությունը կարգավորող կանոնների մշակման և դրանց ներդրման գործում: Աջակցությունը հիմնականում ցուցաբերվելու է ինքնակարգավորող կազմակերպություններին` նրանց անդամների գործունեության կարգավորման հարցերում: Դրանց ներդրումը տևողական բնույթ կրելով, շարունակվելու է 2001 թվականի ողջ ընթացքում:

Մասնագիտացված անձանց և ինքնակարգավորվող կազմակերպությունների կողմից նշված կանոնների մշակումը և ներդրումը հույժ կարևոր է արժեթղթերի շուկայում իրականացվող գործարքների արդյունավետության և հուսալիության բարձրացման գործում: Կանոնները կնպաստեն արժեթղթերի շուկայում ներդրումային դաշտի գնահատմանը, ներդրումների ռիսկայնության մակարդակի բացահայտմանը, տեխնիկական և ֆունդամենտալ վերլուծությունների կատարմանը, որն ուղղակիորեն բխում է արժեթղթերի շուկայում հնարավոր չարաշահումների բացառման, արժեթղթերով իրականացվող գործարքների դաշտի ընդլայնման, դրանց նկատմամբ հուսալիության բարձրացման հիմնախնդիրների լուծման անհրաժեշտությունից:

(34) Մասնագիտացված անձանց ներքին վերահսկողության համակարգի ներդրման աշխատանքների իրականացումը

Հանձնաժողովի կողմից ընդունվող նոր իրավական ակտերի պահանջներին համապատասխան մասնագիտացված անձանց գործունեության կարգավորման և վերահսկման գործում կարևորվելու է մասնագիտացված անձանց ներքին վերահսկողության համակարգի ներդրումը և վերահսկող ծառայության արդյունավետ գործունեությունը, որը հնարավորություն կտա բացառել մասնագիտացված անձի և նրա կազմում մասնագիտացված գործունեություն իրականացնող աշխատակիցների հնարավոր չարաշահումները և անձնական շահերի գերակայության դրսևորումները: Այս առումով, ելնելով մասնագիտացված անձանց ֆինանսական հնարավորություններից և գործունեության ծավալներից, Հանձնաժողովի կողմից որդեգրվելու է վերահսկող ծառայության համակարգի աստիճանական ներդրման սկզբունքը, մասնավորապես, համեմատաբար ցածր ֆինանսական հնարավորություններ և գործարար ակտիվություն ունեցող մասնագիտացված անձանց վերահսկող ծառայության գործառույթները սկզբնապես կկատարվի ինքնակարգավորվող կազմակերպության (որի անդամ է մասնագիտացված անձը) համապատասխան ծառայության միջոցով, հետագայում աստիճանաբար մասնագիտացված անձի սեփական վերահսկող ծառայության համակարգի ներդրման ակնկալիքով:

Ներքին վերահսկողության պահանջները սահմանող կանոններն արդեն իսկ ընդունված և հրապարակված են: Դրանք նախատեսվում է մի շարք լրացումներից հետո ուժի մեջ դնել 2001 թվականի ապրիլի 1-ից: Ընթացքում լրացումների անհրաժեշտությունը պայմանավորված է ինքնակարգավորվող կազմակերպության կայացման գործընթացի հաջողությամբ: Եթե ստեղծված ԻԿԿ-ները ի վիճակի կլինեն ստանձնել և համարժեքորեն իրականացնել վերահսկողության գործառույթը, ապա հիշյալ պահանջներն էականորեն կմեղմացվեն:

 

2.5. Առևտրային և հաշվարկային համակարգ

 

Նպատակը

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արժեթղթերի շուկայում առևտրային և հաշվարկային գործուն համակարգերի առկայությունը արժեթղթերի արդար և թափանցիկ գնագոյացման կարևորագույն նախապայմաններից մեկն է, Հանձնաժողովի նպատակը լինելու է Հանրապետությունում արժեթղթերի առևտրային և հաշվարկային ավտոմատացված համակարգերի ներդրումը, որը հնարավորություն կտա շուկայում առկա առաջարկ/պահանջարկի առավելագույն կենտրոնացման միջոցով իրականացնել արժեթղթերի իրական գնանշումներ և էապես բարձրացնել հաշվարկաքլիրինգային գործառույթների հուսալիությունն ու արդյունավետությունը:

 

(Ա) Առևտրային համակարգ

 

Միջոցառումները

 

(35) Ֆոնդային բորսաների կողմից առևտրային համակարգի գործունեությունը կարգավորող կանոնների մշակման, ներդրման և կատարելագործման աշխատանքների իրականացման աջակցումը

Հանձնաժողովը իր գործուն աջակցությունը կցուցաբերի ֆոնդային բորսային առևտրային համակարգի արդյունավետ գործունեության ապահովման համար, Հանձնաժողովի կողմից ընդունված կանոնների պահանջներին համապատասխան, ֆոնդային բորսայի կողմից ընդունվող առևտրի կանոնների մշակման և ներդրման գործում: Մշակված կանոնների կիրարկումը թույլ կտա ապահովել առևտրային համակարգի թափանցիկությունը, ձևավորել ու պահպանել արդար և արժանահավատ գնագոյացման համակարգ: Այս կանոնների մշակումը նախատեսվում է ավարտել արդեն 2001 թվականի երկրորդ կիսամյակում:

(36) Ֆոնդային բորսաներում հաշվետու թողարկողների կողմից թողարկված արժեթղթերի պարտադիր ցուցակման պահանջների մշակման և ընդունման աշխատանքների իրականացումը

Հանձնաժողովի կողմից սահմանվելու են պահանջներ ֆոնդային բորսայում այն թողարկողների արժեթղթերի պարտադիր ցուցակման վերաբերյալ, որոնք կբավարարեն Հանձնաժողովի կողմից հաշվետու թողարկողների ընդհանուր ակտիվների չափի և արժեթղթերի սեփականատերերի թվաքանակի նկատմամբ սահմանված որոշակի չափանիշները:

Հանձնաժողովի կողմից թողարկողների արժեթղթերի ֆոնդային բորսայում պարտադիր ցուցակման վերաբերյալ պահանջների սահմանումով կստեղծվեն լուրջ նախադրյալներ թողարկողներին արժեթղթերի կանոնակարգված շուկա ներգրավելու, առավել հուսալի և ֆինանսապես կայուն թողարկողների արժեթղթերի գնանշումների իրականացման, շուկայում գնային չարաշահումների կանխարգելման ուղղությամբ:

(37) Առևտրային համակարգի ներդրման աշխատանքների իրականացումը

Հանձնաժողովի կարևորագույն խնդիրն է հանդիսանալու առևտրային համակարգի ներդրումը, որը նախատեսվում է իրականացնել 2001 թվականի երկրորդ եռամսյակում (մայիս ամսվա ընթացքում) ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ` Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման ծրագրի շրջանակներում: Առևտրային համակարգը շահագործող ֆոնդային բորսայի մրցույթի ընտրության արդյունքները նախատեսվում է ամփոփել 2000 թվականի դեկտեմբեր ամսին: Հայաստանում առևտրային համակարգը նախատեսվում է ներդնել «Ռուսաստանյան առևտրային համակարգի» («PTC») բազայի հիման վրա, որը համարժեք, ավարտուն և փորձարկված համակարգչային ծրագրի փաթեթ է:

Առևտրային համակարգի ներդրումով բրոքերների և դիլերների համար հնարավորություն կստեղծվի ֆոնդային շուկայում առևտուրն իրականացնել «իրական ժամանակի ռեժիմում» («օնլայն»), մուտքագրել հաճախորդների հայտերը միասնական էլեկտրոնային համակարգում, ստանալ ընթացիկ տեղեկատվություն բորսայական առևտրի ընթացքի վերաբերյալ:

(38) Առևտրային համակարգի փորձարկման աշխատանքների իրականացումը և շահագործման հանձնումը

Առևտրային համակարգի ներդրումից հետո նախատեսվում է իրականացնել համակարգի փորձարկումը, ճշգրտել առևտրային համակարգի տեխնիկական հնարավորությունները, աշխատանքի հուսալիությունն ու համապատասխանությունը տեղական առանձնահատկություններին:

Առևտրային համակարգի փորձարկման փուլում նախատեսվում է նաև բորսայի աշխատակիցներին և բորսայական առևտրի մասնակից բրոքերներին ու դիլերներին համակարգից օգտվելու սկզբունքների հետ ծանոթացման գործընթացի և փորձնական առևտրային նստաշրջանների անցկացում, որից հետո առևտրային համակարգը կհանձնվի շահագործման: Այս աշխատանքները նախատեսվում է ավարտել 2001 թվականի երրորդ եռամսյակում:

 

(Բ) Հաշվարկային համակարգ

 

Միջոցառումները

 

(39) «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ՓԲԸ-ի պետական բաժնեմասի մասնավորեցման աշխատանքների իրականացումը

i

Հանձնաժողովը նախատեսում է մինչև 2001 թվականի փետրվարի 1-ը «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն (հոդված 157) սահմանել «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ՓԲԸ-ն «Կենտրոնական դեպոզիտարիա» ինքնակարգավորող կազմակերպություն վերակազմակերպելու մրցույթի պայմանները:

Մրցույթի պատշաճ կազմակերպման և մրցույթում առավել ճշգրիտ ընտրություն կատարելու նպատակով, Հանձնաժողովը կիրականացնի մրցույթի անցկացման կարգի և ինքնակարգավորվող կազմակերպության ընտրության պայմանների մշակման աշխատանքներ:

Մրցույթի միջոցով Կենտրոնական դեպոզիտարիա ինքնակարգավորվող կազմակերպության ընտրության հարցում Հանձնաժողովը առաջնորդվելու է մրցույթին մասնակցող անձանց կողմից առաջարկված ծրագրերի արդյունավետության չափանիշներով, որոնք լավագույնս կապահովեն Կենտրոնական դեպոզիտարիայի գործառույթների վերաբերյալ օրենքով սահմանված պահանջների լիարժեք իրականացումը:

Մրցույթի հաղթողին կամ նոր ստեղծվող ինքնակարգավորվող կազմակերպությանը կփոխանցվի «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերը և «կենտրոնական դեպոզիտարիա» բառակապակցությունն իր անվանման մեջ օգտագործելու բացառիկ արտոնությունը:

(40) Արժեթղթերի ապանյութականացման գործընթացը կարգավորող կանոնների մշակման և ընդունման աշխատանքների իրականացումը

Հանձնաժողովը նախատեսում է մշակել և ընդունել Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից իրականացվող ապանյութականացման գործընթացը կարգավորող կանոններ, որոնց կիրառումը հնարավորություն կտա ապահովել ապանյութականացման գործընթացի հստակ կանոնակարգումը և ապահովել ներդրողների շահերի պաշտպանությունը:

Պահանջներ են սահմանվելու նաև Կենտրոնական դեպոզիտարիայի նկատմամբ` ապանյութականացման գործընթացի հնարավոր թափանցիկության և տեղեկատվության մատչելիության ապահովման համար: Այս ոլորտում նախատեսվում է Հանձնաժողովի աջակցությունը Կենտրոնական դեպոզիտարիային` ապանյութականացման գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ ներքին կանոնների մշակման և ներդրման գործում:

(41) «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԻԿԿ-ի կողմից հաշվարկային համակարգի

գործունեությունը կարգավորող կանոնների մշակման և ներդրման աշխատանքների իրականացման

աջակցումը Հաշվարկային համակարգի արդյունավետ գործունեության ապահովման նկատառումներից

ելնելով

Հանձնաժողովը իր աջակցությունը կցուցաբերի` Հանձնաժողովի կողմից ընդունված կանոնների պահանջներին համապատասխան «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԻԿԿ-ի կանոնների մշակման և դրանց ներդրման գործում: Կանոնները թույլ կտան ապահովել հաշվարկային համակարգի հուսալիությունն ու ճկուն գործունեությունը, ձևավորել ու պահպանել արժեթղթերով գործարքների արդյունավետ և երաշխավորված վճարահաշվարկային համակարգ:

(42) Հաշվարկային համակարգի ներդրման աշխատանքների իրականացումը

Հաշվարկային համակարգի ներդրումը հանդիսանալու է 2001 թվականին Հանձնաժողովի կողմից նախատեսվող կարևորագույն աշխատանքներից մեկը, որն իրականացվելու է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ` Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման ծրագրի շրջանակներում:

Հաշվարկային համակարգի ներդրումը նախատեսվում է իրականացնել 2001 թվականի երկրորդ և երրորդ եռամսյակների ընթացքում: Հաշվարկային կենտրոնացված էլեկտրոնային համակարգի ձևավորումը կապահովի առևտրային համակարգի միջոցով կատարված գործարքների վերջնահաշվարկների հուսալիությունն ու արագությունը` վճարման դիմաց արժեթղթերի նկատմամբ սեփականության իրավունքի անմիջական փոխանցմամբ («DVP»):

(43) Հաշվարկային համակարգի փորձարկման աշխատանքների իրականացումը և շահագործման

հանձնումը

Հաշվարկային համակարգի տեխնիկական հնարավորությունները, աշխատանքի հուսալիությունն ու համապատասխանությունը տեղական առանձնահատկություններին բացահայտելու նպատակով հաշվարկային համակարգի ներդրումից հետո նախատեսվում է իրականացնել դրա փորձարկումը:

Հաշվարկային համակարգի փորձարկման փուլում նախատեսվում է նաև Կենտրոնական դեպոզիտարիայի աշխատակիցներին և համակարգի ծառայություններից օգտվողներին (մասնավորապես` բրոքերներին ու դիլերներին) համակարգից օգտվելու սկզբունքների հետ ծանոթացման գործընթացի անցկացում և առևտրային նստաշրջաններում հաշվարկային համակարգի փորձնական օգտագործում, որից հետո միայն կսկսվի հաշվարկային համակարգի շահագործումը:

 

2.6. Կոլեկտիվ ներդրումների կառավարման համակարգ

 

Նպատակը

 

Հանձնաժողովի նպատակն է լինելու ուսումնասիրել կոլեկտիվ ներդրումների կառավարման նախկինում ներդրված համակարգի (ինվեստիցիոն հիմնադրամներ) չկայացման օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները, ինչպես նաև դրանց բացահայտման, վերհանման ու մանրամասն վերլուծության հիման վրա նոր գործուն համակարգի ներդրման ու գործունեության անհրաժեշտ հիմքերի նախապատրաստումը: Միաժամանակ Հանձնաժողովը մտադիր է մի շարք միջոցառումներ իրականացնել կոլեկտիվ ներդրումների կառավարման համակարգի առավելությունների լուսաբանման ուղղությամբ:

 

Միջոցառումները

 

 (44) Հայաստանում ներդրված կոլեկտիվ ներդրումների կառավարման համակարգի ուսումնասիրման

աշխատանքների իրականացումը

Հանձնաժողովը կարևորում է նախկինում ներդրված համակարգի չկայացման օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառների ուսումնասիրությանն ուղղված հիմնարար աշխատանքների իրականացումը: Նման աշխատանքների արդյունքում հնարավոր կլինի բացահայտել այն բոլոր գործոնները, որոնց ուղղակի կամ անուղղակի ազդեցության արդյունքում չհաջողվեց Հայաստանում ձևավորել կոլեկտիվ ներդրումների կառավարման համակարգը, ինչպես նաև պարզել, թե կարգավորման ինչպիսի մոտեցումներ կարող են կիրառվել Հայաստանում:

(45) Կոլեկտիվ ներդրումների կառավարման համակարգերի կարգավորման միջազգային փորձի

 ուսումնասիրման աշխատանքների իրականացումը

Այս իմաստով կկատարվի բնագավառին վերաբերող օտարերկրյա օրենսդրական դաշտի և դրա կիրառման փորձի ուսումնասիրություն: Բովանդակալից ու մանրամասն ուսումնասիրության աշխատանքները բավականին կարևորվում են Հանձնաժողովի կողմից, քանի որ դրանից հետո միայն հնարավոր կլինի ստանալ այս կամ այն զարգացած կամ զարգացող երկրի կոլեկտիվ ներդրումների կառավարման համակարգի առկա լիարժեք պատկերը: Արդյունքում կվերհանվեն գոյություն ունեցող տարբեր ներդրումային ֆոնդերի ստեղծման և գործունեության առանձնահատկությունները:

(46) Հայաստանում կոլեկտիվ ներդրումների կառավարման համակարգի ներդրման և զարգացման

հայեցակարգի մշակման աշխատանքների իրականացումը

Կոլեկտիվ ներդրումների կառավարման կազմակերպությունների օտարերկրյա կարգավորման փորձի և Հայաստանում դրանց կարգավորման անհրաժեշտության ուսումնասիրության ուղղությամբ կատարված աշխատանքների հիման վրա կընտրվի ներդրումային ֆոնդի` Հայաստանին առավել հարիր մոդելը:

Մոդելի ընտրությունից հետո կիրականացվի «Կոլեկտիվ ներդրումների կառավարման համակարգի ներդրման և զարգացման հայեցակարգի» մշակումը: Հայեցակարգը պատասխանելու է «ի՞նչը կարգավորել», «ի՞նչ նպատակով կարգավորել» և «ինչպե՞ս կարգավորել» հարցերին, ինչը թույլ կտա հետագայում նախաձեռնել համապատասխան իրավական ակտերի (այդ թվում նաև օրենքի նախագծի) մշակման աշխատանքները` պետական այլ մարմինների հետ համագործակցելով:

(47) Կոլեկտիվ ներդրումների կառավարման համակարգի գործունեությունը կարգավորող

 համապատասխան օրենքի նախագծի մշակման նախապատրաստումը

Հանձնաժողովը նախատեսում է «Կոլեկտիվ ներդրումային համակարգի ներդրման ու զարգացման հայեցակարգի» մշակումից հետո այն դարձնել լայն քննարկումների առարկա: Քննարկումների արդյունքում կձևավորվի հայեցակարգի վերջնական տարբերակը, ինչպես նաև կընտրվի այն կարգավորման քաղաքականությունը և օրենքի մոդելը, որն առավել արդյունավետ կգործի Հայաստանի Հանրապետությունում:

 

2.7. Վերահսկողություն

 

Նպատակը

 

Հանձնաժողովը, իր վերահսկողության իրավասության շրջանակներում նպատակ ունի ապահովել «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի և արժեթղթերի շուկան կարգավորող այլ օրենքների և նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարումը:

Հանձնաժողովը նպատակ ունի նպաստել թողարկողների կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կորպորատիվ կառավարման սկզբունքների լիարժեք կիրառմանը և մասնագիտացված անձանց կողմից արժեթղթերի շուկայում ծառայությունների մատուցման բարելավմանը, նրանց գործունեության նկատմամբ ներդրողների վստահության բարձրացմանը, ինչպես նաև արդյունավետ գործող արժեթղթերի շուկայի ենթակառուցվածքների ձևավորմանը:

Միաժամանակ` Հանձնաժողովը նպատակ ունի նաև նպաստել արժեթղթերի շուկայի մասնակիցների կողմից «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքով սահմանվող իրենց պարտականությունների և իրավունքների պատշաճ իմացությանը և կանոնակարգված գործունեությանը:

Խախտումներ հայտնաբերելիս Հանձնաժողովը մտադիր է ձեռնպահ մնալ օրենքով սահմանված պատժամիջոցների կիրառումից այն բոլոր դեպքերում, երբ կարգավորման սուբյեկտն ու իր ղեկավարությունը բացահայտված խախտումները շտկելու և ապագայում դրանք բացառելու ուղղությամբ Հանձնաժողովի հետ համագործակցելու կամք և պատրաստակամություն կդրսևորեն: Նման կամքն ու պատրաստակամությունը պետք է դրսևորվի ոչ միայն «խոստումներով», այլև հստակ քայլեր ձեռնարկելով` Հանձնաժողովի հետ համաձայնեցված միջոցառումների ծրագրի շրջանակներում: Հիշյալ ծրագրերը հիմնականում հրապարակային բնույթ են կրելու` բոլոր թողարկողների նկատմամբ միասնական (հավասար) մոտեցումը երաշխավորելու նպատակով:

 

Միջոցառումները

 

(48) Անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրների համախմբման աշխատանքների

իրականացումը

2001թ. Հանձնաժողովը մտադիր է թվով 200 հաշվետու թողարկողների մոտ իրականացնել անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրների համախմբման աշխատանքներ, որոնց ընթացքում կատարվելու են թողարկողների անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրների վարման օրինականության ուսումնասիրություններ, ռեեստրների նախապատրաստումը համախմբմանը, թողարկողների արժեթղթերի գրանցման հայտարարագրի կազմումը և ներկայացումը Հանձնաժողովին (եթե գրանցման հայտարարագիր մինչ այդ չի ներկայացվել), ռեեստրների վերաձևակերպումը և ռեեստրների փոխանցումը Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիային:

Համախմբման գործընթացի տեխնիկական ապահովման հարցում (սարքավորումների, ծրագրային ապահովում և այլն) ակնկալվում է ԱՄՆ-ի Միջազգային Զարգացման Գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ աջակցությունը` Կապիտալի շուկայի զարգացման ծրագրի շրջանակներում:

(49) Հաշվետու թողարկողների մոտ ստուգումների իրականացումը

Հանձնաժողովը մտադիր է Հանձնաժողովի կողմից հաստատված ստուգումների ծրագրին համապատասխան` իրականացնել ծրագրավորված ստուգումներ թվով 40 հաշվետու թողարկողների մոտ: Նախատեսվում է 2001թ. սկսած յուրաքանչյուր եռամսյակում թվով 10 հաշվետու թողարկողների մոտ իրականացնել ստուգումներ:

Դրանց ընթացքում կստուգվեն հաշվետու թողարկողների կողմից Հանձնաժողովին ներկայացրած գրանցման հայտարարագրերում և ֆինանսական հաշվետվություններում ներառող տեղեկությունների արժանահավատությունը, դրանց ներկայացման պարբերականությունը, միջոցների հաշվառման պահանջների պահպանումը, ինչպես նաև կորպորատիվ կառավարման ստանդարտների պահպանումը: Ստուգումների ընթացքում թողարկողներին աջակցություն կցուցաբերվի` օրենքով սահմանված կարգով բաժնետերերի ընդհանուր ժողովների նախապատրաստման և անցկացման ընթացակարգերի իրականացման, համապատասխան փաստաթղթերի ձևակերպումների և ղեկավար անձանց պարտականությունների պատշաճ կատարման ուղղությամբ, ինչպես նաև աջակցել թողարկողներին` ֆինանսատնտեսական հաշվետվությունների բաժնետերերի ընդհանուր ժողովներում օրենքով սահմանված կարգով հաստատման, վերստուգող հանձնաժողովների և անկախ աուդիտորների կողմից հաստատման և դրանց հրապարակման ուղղությամբ:

(50) Հանձնաժողովին ուղղված դիմում-բողոքների ուսումնասիրման աշխատանքների իրականացումը

2001 թվականի ընթացքում Հանձնաժողովը նախատեսում է իրականացնել իրեն ուղղված արժեթղթերի շուկայի և բաժնետիրական ընկերություններում կորպորատիվ կառավարման հետ կապված թվով 100 դիմում-բողոքների ուսումնասիրություններ, որոնց արդյունքում Հանձնաժողովը կձեռնարկի անհրաժեշտ միջոցառումներ դրանցում բարձրացվող հարցերին սպառիչ պատասխանելու ուղղությամբ: Բացի այդ, Հանձնաժողովը անհրաժեշտության դեպքում կիրականացնի ուսումնասիրություններ նաև համապատասխան կազմակերպություններում: Կազմակերպությունների հիմնադիրների, փայատերերի և բաժնետերերի կողմից համապատասխան պահանջի դեպքում կիրականացնի արտահերթ ստուգումներ:

(51) Արժեթղթերի շուկան կարգավորող ՀՀ գործող օրենսդրության խախտումներին չծրագրավորված

 արձագանքումը

Հանձնաժողովը վերահսկողական տարբեր մեխանիզմներով արձագանքելու է արժեթղթերի շուկայի կարգավորման օրենսդրության ամենատարբեր խախտումներին: Հիմնականում կիրառվելու են օրենսդրության խախտմամբ կատարվող գործողությունները դադարեցնելու և դրանց հետևանքները վերացնելու կարգադրությունները: Կարգադրությունները նաև բացատրական բնույթ են կրելու` խախտումը թույլ տված անձանց օրենսդրության պահանջների բնույթն ու էությունը պարզաբանելու, ինչպես նաև խախտումները վերացնելու ուղիները ցույց տալով:

(52) Մասնագիտացված անձանց գործունեության ստուգման աշխատանքների իրականացումը

Հանձնաժողովը մտադիր է ստուգումների ծրագրին համապատասխան` Հանձնաժողովի կողմից լիցենզավորված կամ վերալիցենզավորված մասնագիտացված գործունեություն իրականացնող բոլոր անձանց մոտ իրականացնել ծրագրավորված ստուգումներ: Դրանց ընթացքում պետք է ստուգվեն մասնագիտացված անձանց կողմից Հանձնաժողովին ներկայացրած հաշվետվություններում ներառող տեղեկությունների արժանահավատությունը: Ստուգումների ընթացքում աջակցություն կցուցաբերվի մասնագիտացված անձանց` տեխնիկական հագեցվածության, որակավորման բարձրացման, հաշվետվությունների կազմման և ներկայացման, հաշվառման գրքերի, գրանցումների և հաշվապահական հաշվառման փաստաթղթերի կազմման և լրացման, վերահսկիչ ծառայության արդյունավետ գործունեության և Հանձնաժողովի կողմից հաստատված նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ պահանջների կատարման ուղղությամբ:

Նախատեսվում է ստուգումների ընթացքում իրականացնել միջոցառումներ` մասնագիտացված գործունեության նորմատիվների, այդ թվում արժեթղթերով կատարվող գործարքների ներքին հաշվառման կազմակերպման և վարման ստանդարտների` օրենքի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով:

(53) Ֆոնդային բորսաների գործունեության ստուգման աշխատանքների իրականացումը

Ստուգումների ծրագրին համապատասխան` Հանձնաժողովի կողմից գրանցված բոլոր ֆոնդային բորսաներում, Հանձնաժողովը իրականացնելու է ստուգումներ, որոնց ընթացքում կստուգվեն ֆոնդային բորսաների կողմից Հանձնաժողովին ներկայացվող հաշվետվություններում ներառվող տեղեկությունների արժանահավատությունը:

Ստուգումների ընթացքում նախատեսվում է աջակցություն ցուցաբերել ֆոնդային բորսաներին` վերջիններիս մոտ ներքին կանոնակարգերի ստեղծման և ներդրման, դրանց համապատասխան գործելու, ինչպես նաև ինքնակարգավորման և ներքին վերահսկման սկզբունքների ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան ձևավորելու և կիրառելու ուղղությամբ:

(54) Կենտրոնական դեպոզիտարիայի գործունեության ստուգման աշխատանքների իրականացումը

Հանձնաժողովը մտադիր է իրականացնել ստուգում Կենտրոնական դեպոզիտարիայում, որի ընթացքում կստուգվեն դեպոզիտարիայի կողմից հանձնաժողովին ներկայացվող հաշվետվություններում ներառվող տեղեկությունների արժանահավատությունը: Ստուգման ընթացքում նախատեսվում է տեղում աջակցություն ցուցաբերել կենտրոնական դեպոզիտարիային վերջինիս մոտ ներքին կանոնակարգերի ստեղծման և ներդրման, դրանց համապատասխան գործելու, ինքնակարգավորման սկզբունքների կիրառման ուղղությամբ, ինչպես նաև ռեեստրավարման, հաշվարկաքլիրինգային և պահառության համակարգի կատարելագործման ուղղությամբ:

Ստուգումների ընթացքում Հանձնաժողովը նախատեսում է գործել առավելապես որպես խորհրդատու, աջակցել արժեթղթերի շուկայի մասնակիցներին և հնարավորին չափ ձեռնպահ մնալ վերջիններիս նկատմամբ վարչական պատժամիջոցներ կիրառելուց:

 

2.8. Ուսուցողական ծրագրեր և հրապարակային բացատրական աշխատանքներ

 

Նպատակը

 

Արժեթղթերի շուկայի կարգավորման ու վերահսկման գործառույթների շրջանակներում` Հանձնաժողովը մեծապես կարևորում է կրթական, ուսուցողական և տեղեկատվական ծրագրերի դերը, որոնց նպատակը հասարակության, արժեթղթեր թողարկողների, արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնող անձանց, ինքնակարգավորվող կազմակերպությունների և կոնկրետ պոտենցիալ ներդրողների շրջանակներում արժեթղթերի շուկայի, նրա գործունեության սկզբունքների, ինչպես նաև այն կարգավորող օրենսդրական դաշտի ծանոթացումն ու արմատավորումն է:

Հանձնաժողովը 2001 թվականի ընթացքում պարբերաբար կազմակերպելու է մի շարք ուսուցողական ծրագրեր, որոնք իրականացվելու են ինչպես սեմինարների կազմակերպման, այնպես էլ Հանձնաժողովի կողմից հատուկ մեթոդական ցուցումների հրապարակման, բացատրական աշխատանքների իրականացման և պարզաբանումների տրման և այլնի միջոցով: Ծրագրերի կազմակերպման և արդյունավետ իրականացման նպատակով, Հանձնաժողովը համագործակցելու է տեղական ուսումնական հաստատությունների, օտարերկրյա արժեթղթերի շուկաները կարգավորող համապատասխան մարմինների, միջազգային դոնոր կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների հետ:

 

Միջոցառումները

 

(55) Հայաստանում կորպորոտիվ կառավարման սկզբունքների արմատավորման աշխատանքների

իրականացումը

Հանձնաժողովը նպատակադրվել է ծրագրել և իրականացնել փոխկապակցված և համակարգված աշխատանքների մի շարք` արժեթղթերի շուկայում կորպորատիվ կառավարման սկզբունքների ծանոթացման և մեր շուկայում դրանց հիմնովին արմատավորման ուղղությամբ:

Այդ տեսանկյունից, Հանձնաժողովը համագործակցելու է ոչ միայն թողարկողների, այլև հենց ներդրողների ու արժեթղթերի սեփականատերերի հետ: Կատարվելիք աշխատանքները կրելու են ոչ միայն սեմինար-դասընթացների բնույթ, որոնք որոշակի մասնագիտացված ուղղվածություն կունենան և կկազմակերպվեն հիմնականում թողարկողների ու նրանց համապատասխան աշխատակիցների շրջանակներում, այլև ընդհանուր ծանոթացման-կրթական բնույթ` զանգվածային լրատվության և առանձին հրապարակումների միջոցով ու տեսքով:

Կորպորատիվ կառավարման հիմունքների մատուցման շրջանակներում ընդգրկվելու են այնպիսի հարցեր, որոնք առնչվում են բաժնետերերի տարեկան և արտահերթ ընդհանուր ժողովների հրավիրման ու անցկացման ընթացակարգին, տնօրենների խորհրդի նիստերի հրավիրման ու անցկացման ընթացակարգերին, թողարկող ընկերության գործադիր մարմինների իրավունքների ու պարտականությունների, վերստուգիչ, հաշվիչ և այլ հանձնաժողովների աշխատանքային ընթացակարգերին, թողարկողի և իր արժեթղթերի սեփականատերերի հետ փոխհարաբերություններին և այդ ոլորտում իրավունքների ու պարտականությունների հստակ տարանջատման ու դրանց պահպանման խնդիրներին` առավելագույնս պահպանելով ոչ միայն ներդրողների, այլև հենց թողարկողների շահերը:

Հանձնաժողովը շահագրգռված և նպատակադրված է այս գործընթացի ամբողջական և լիովին լուսաբանման ու արմատավորման առումով աշխատանքներ տանել դոնոր կազմակերպությունների հետ` կազմակերպելու հատուկ եթերաժամ հեռուստատեսությամբ և ռադիոյով, ինչպես նաև հնարավորության շրջանակներում ունենալու մասնագիտացված մամուլ այս ասպարեզում:

(56) Արժեթղթերի թողարկման ընթացակարգի լուսաբանման աշխատանքների իրականացումը

Հանձնաժողովը, կարևորելով արժեթղթեր թողարկողների կողմից թողարկումների կազմակերպման ու իրականացման գործընթացի ակտիվացումը Հայաստանի արժեթղթերի շուկայում, ծրագրավորում է նախապատրաստել ու իրականացնել ուսուցողական ու նախապատրաստական աշխատանքային ծրագիր:

Այս ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն և կանցկացվեն սեմինար-հանդիպումներ, ընդգրկելով բազմաթիվ թողարկողների` լուսաբանելով արժեթղթերի թողարկման ողջ ընթացակարգի էությունն ու այն կարգավորող կառուցակարգերը: Վերջիններս ներառելու են արժեթղթերի շուկայից միջոցներ ներգրավելու հնարավորությունների ու հավանականությունների գնահատման, այդ ներգրավման ձևի ու մեթոդների, թողարկման նախապատրաստման ողջ գործընթացի, դրա արդյունքում արժեթղթերի թողարկման գրանցման հայտարարագրի գրանցման, արժեթղթերի տեղաբաշխման ձևի և մեթոդի ընտրության, տեղաբաշխման ավարտման և հետթողարկումային փուլում ընկերության գործունեության և մասնավորապես ներդրողների հետ տարվող աշխատանքներին առնչվող հարցերն ու խնդիրները` բացահայտելով այդ գործընթացների ողջ ընթացքում տեղեկատվության բացահայտման և թափանցիկության ապահովման սկզբունքը:

Այս աշխատանքների ընթացքում թողարկողներին կտրամադրվեն արժեթղթերի թողարկման գրանցման հայտարարագրի (օրինակելի) տարբերակներ և այլ անհրաժեշտ փաստաթղթերի օրինակներ ու պատճեններ: Հանձնաժողովը նախատեսում է նաև, որ այս թեմային առնչվող տեղեկատվություն կտարածվի ու կլուսաբանվի հեռուստատեսությամբ, ռադիոյով, զանգվածային լրատվության այլ միջոցներով և առանձին հրապարակումների միջոցով, որոնք կիրականացվեն Հանձնաժողովի և նրա աշխատակիցների կողմից ու միջոցով:

(57) Մասնագիտացված անձանց հետ տարվող աշխատանքների իրականացումը

Հանձնաժողովը համոզված է, որ շուկայում առկա արհեստավարժ սուբյեկտների որակավորման աստիճանի ու ծառայությունների մատուցման որակի բարձրացումը ուղղակիորեն կազդեն շուկայի ակտիվացման և բնականոն գործունեության ապահովման վրա: Այդ իսկ պատճառով կարևորվում է մասնագիտացված անձանց ուսուցողական ծրագրերի և հրապարակային բացատրական աշխատանքների իրականացումը:

Նշված ծրագրերի աշխատանքների շրջանակներում կլուսաբանվեն ու կբացահայտվեն այնպիսի հարցեր ու խնդիրներ, որոնք առնչվում են արժեթղթերով առևտրի կազմակերպման ու այդ համակարգի աշխատանքային առանձնահատկություններին, փոխադարձ պարտավորությունների հաշվառման և վերջնահաշվարկի գործառույթներին, ինքնակարգավորման սկզբունքներին ու դրա տարրերին, ինչպես նաև մասնագիտացված անձանց հաճախորդների փոխհարաբերությունների համակարգին ու դրանց փոխշահավետ ու արդար համագործակցության միջոցառումներին: Այս աշխատանքներին զուգընթաց, Հանձնաժողովը շեշտը դնելու է այդ գործընթացները կարգավորող մեթոդական ցուցումների, առանձին հոդվածների, ինչպես նաև արժեթղթերի շուկայում գործունեության իրականացման վերաբերյալ բազմաբնույթ այլ նյութերի ու փաստաթղթերի պատրաստման ու հրապարակման վրա: Այս ուղղությամբ նախատեսվում է համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում նաև` դոնոր կազմակերպությունների հետ:

(58) Հասարակությանն արժեթղթերի շուկան կարգավորող օրենսդրաիրավական համակարգի լուսաբանման աշխատանքների իրականացումը

Հանձնաժողովը մեծապես կարևորում է օրենսդրաիրավական պահանջների մասին հասարակայնության լայն շրջանակների իրազեկությունը: Հանձնաժողովը նախատեսում է բոլոր հնարավոր միջոցներով և ուղղություններով իրականացնել արժեթղթերի շուկան կարգավորող գործող օրենսդրության, նրա գաղափարախոսության և յուրաքանչյուր դրույթի ու պահանջի լուսաբանումն ու մատուցումը հասարակության ամենալայն շրջանակներին:

Նախատեսվող լայնածավալ ծրագրի շրջանակներում, Հանձնաժողովը հնարավոր բոլոր տարբերակներով կաջակցի յուրաքանչյուր փորձի, որն ուղղված կլինի նշված նպատակի իրագործմանը և կփորձի ձեռնարկել լայնածավալ տեղեկատվական-բացատրական աշխատանքներ` հեռուստառադիոհաղորդումների, զանգվածային լրատվության մյուս միջոցների, լրատվական-տեղեկատվական հրապարակումների, շրջաբերականների և առանձին տեղեկատվական-կրթական համակարգերի միջոցով: Վերջիններիս նախապատրաստման ու իրականացման գործընթացում նախատեսվում է օգտագործել նաև ինտերնետ և լոկալ ցանցերի ընձեռած հնարավորությունները:

Այսպիսով, Հանձնաժողովը նախատեսում է վերոհիշյալ և համանման միջոցառումներ կազմակերպել և իրականացնել 2001 թվականի ողջ ընթացքում, իսկ սեմինարները` սկսած երկրորդ եռամսյակից:

Նախատեսվում է նաև տեղեկատվական, բացատրական և պարզաբանումների ուղղությամբ կատարվելիք աշխատանքների պարբերականություն սահմանել ամսական երկու անգամ, իսկ սեմինարները կկազմակերպվեն և կանցկացվեն տարեկան հինգ անգամ (խիստ անհրաժեշտության և հնարավորության դեպքում` ավելի հաճախ):

Հիշյալ աշխատանքները կնպաստեն ոչ միայն հասարակության իրավագիտակցության մակարդակի բարձրացմանը, այլև ի սկզբանե օրենսդրական պահանջների բազմաթիվ խախտումներ կանխարգելու համար բարենպաստ մթնոլորտ կստեղծեն: Օրենսդրության պահանջների լուսաբանումը նաև հնարավորություն կընձեռի էականորեն նվազեցնել դրանց «չիմացության» պատճառով թույլ տրվող խախտումները:

 

Բաժին III. Միջոցառումները և դրանց իրականացման ժամանակացույցը

 

 N

 Միջոցառման անվանումը

  Միջոցառման կատարման եռամսյակը

 I

 II

 III

 IV

 3

 4

 6

1. Կարգավորման համակարգի ձևավորում  

 (Ա) Պետական կարգավորման համակարգի ձևավորում

 1.

Մասնագետների ընտրության և վերապատրաստման աշխատանքների իրականացումը

 

 

 

 

 2.

Կարգավորման քաղաքականության ամրագրման աղբյուրների և ընթացակարգի սահմանման աշխատանքների իրականացումը

 

 

 

 

 3.

Վերահսկողական արդյունավետ և թափանցիկ համակարգի ձևավորման աշխատանքների իրականացումը

 

 

 

 

 4.

Հանձնաժողովի գործունեության լուսաբանման աշխատանքների իրականացումը

 

 

 

 

 5.

Պետական մարմինների հետ համագործակցության քաղաքականության իրականացումը

 

 

 

 

 6.

Դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության քաղաքականության իրականացումը

 

 

 

 

 7.

Ինտեգրացված տեղեկատվական համակարգի ներդրման աշխատանքների իրականացումը

 

 

 

 

(Բ) Ինքնակարգավորման համակարգի ձևավորում

8.

Ինքնակարգավորվող կազմակերպությունների կանոնների մշակման և ընդունման աշխատանքների իրականացումը

 

 

 

 

9.

Մասնագիտացված անձանց համար ինքնակարգավորվող կազմակերպություններին անդամակցելու պարտադիր պահանջի սահմանումը

 

 

 

 

10.

Ինքնակարգավորվող կազմակերպությունների ներքին վերահսկողական համակարգի ձևավորման աշխատանքների իրականացումը

 

 

 

 

11.

Ինքնակարգավորվող կազմակերպություններին որակավորման քննության անցկացման իրավասության պատվիրակման աշխատանքների իրականացումը

 

 

 

 

2. Արժեթղթեր թողարկողներ

(Ա) Տեղեկությունների բացահայտում

12.

Ազդագրի պահանջի հետևողական կիրառման աշխատանքների իրականացումը

 

 

 

 

13.

Հաշվետու թողարկողների գրանցման հայտարարագրերի գրանցման աշխատանքների իրականացումը

 

 

 

 

14.

Ընթացիկ ու պարբերական հաշվետվությունների ձևերի մշակման և հավաքագրման աշխատանքների իրականացումը

 

 

 

 

15.

Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների կիրառման աշխատանքների իրականացումը

 

 

 

 

16.

Արժեթղթեր թողարկողների ղեկավարների և նշանակալից ու խոշոր բաժնետերերի արժեթղթերի հայտարարագրման համակարգի ներդրման աշխատանքների իրականացումը

 

 

 

 

17.

Հաշվետու թողարկողների ֆինանսական հաշվետվությունների աուդիտի անցկացման ստանդարտների մշակման աշխատանքների իրականացումը

 

 

 

 

(Բ) Կորպորատիվ կառավարում

18.

Կորպորատիվ կառավարման սկզբունքների լուսաբանման աշխատանքների իրականացումը

 

 

 

 

19.

Վերակազմակերպումների գործընթացի կարգավորման մոտեցումների մշակման աշխատանքների իրականացումը

 

 

 

 

20.

Ընկերությունների տնօրենների խորհրդի պատասխանատվության բարձրացման նպատակով համապատասխան նախագծերի մշակման աշխատանքների իրականացումը

 

 

 

 

21.

Քվեաթերթիկների պահանջների մշակման և ընդունման աշխատանքների իրականացումը

 

 

 

 

22.

Բաժնետիրական ընկերությունների մասին նոր օրենքի մշակման աշխատանքների իրականացման աջակցումը

 

 

 

 

(Գ) Արժեթղթերի թողարկողներին աջակցություն

23.

Արժեթղթեր թողարկողների ընտրման աշխատանքների իրականացումը

 

 

 

 

24.

Ընտրված ընկերություններին որպես «օրինակելի թողարկողներ» պատրաստելու աշխատանքների իրականացումը

 

 

 

 

25.

Ընտրված թողարկողների կողմից արժեթղթերի «օրինակելի թողարկումների» նախապատրաստման և իրականացման աջակցումը

 

 

 

 

3. Մասնագիտացված գործունեություն

26.

Մասնագիտացված անձանց վերալիցենզավորման և իրավաբանական անձանց որպես մասնագիտացված անձինք լիցենզավորման աշխատանքների իրականացումը

 

 

 

 

27.

Ներքին հաշվառման պահանջների մշակման և ընդունման աշխատանքների իրականացումը

 

 

 

 

28.

Մասնագիտական որակավորման համակարգի ներդրման աշխատանքների իրականացումը

 

 

 

 

29.

Մասնագիտացված անձանց գործունեության թափանցիկությանն ու հաշվետվություններին ներկայացվող պահանջների մշակման և ընդունման աշխատանքների իրականացումը

 

 

 

 

30.

Մասնագիտացված անձանց գործունեության տնտեսական նորմատիվների մշակման և ընդունման աշխատանքների իրականացումը

 

 

 

 

31.

Հաշվետվական վերահսկողության ծրագրային ապահովման համակարգի վերամշակման աշխատանքների իրականացումը

 

 

 

 

32.

Մասնագիտացված անձանց կողմից առանձին գործարքների իրականացման նկատմամբ պահանջների մշակման և ընդունման աշխատանքների իրականացումը

 

 

 

 

33.

Մասնագիտացված անձանց կողմից իրենց գործունեությունը կարգավորող ներքին կանոնների մշակման և ներդրման աշխատանքների իրականացման աջակցումը

 

 

 

 

34.

Մասնագիտացված անձանց ներքին վերահսկողության համակարգի ներդրման աշխատանքների իրականացումը

 

 

 

 

4. Առևտրային և հաշվարկային համակարգ

(Ա) Առևտրային համակարգ

35.

Ֆոնդային բորսաների կողմից առևտրային համակարգի գործունեությունը կարգավորող կանոնների մշակման, ներդրման և կատարելագործման աշխատանքների իրականացման աջակցումը

 

 

 

 

36.

Ֆոնդային բորսաներում հաշվետու թողարկողների կողմից թողարկված արժեթղթերի պարտադիր ցուցակման պահանջների մշակման և ընդունման աշխատանքների իրականացումը

 

 

 

 

37.

Առևտրային համակարգի ներդրման աշխատանքների իրականացումը

 

 

 

 

38.

Առևտրային համակարգի փորձարկման աշխատանքների իրականացումը և շահագործման հանձնումը

 

 

 

 

(Բ) Հաշվարկային համակարգ

39.

«Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ՓԲԸ-ի պետական բաժնեմասի մասնավորեցման աշխատանքների իրականացումը

 

 

 

40.

Արժեթղթերի ապանյութականացման գործընթացը կարգավորող կանոնների մշակման և ընդունման աշխատանքների իրականացումը

 

 

 

 

41.

«Հայաստանի կենտրոնական դեպոզիտար» ԻԿԿ-ի կողմից հաշվարկային համակարգի գործունեությունը կարգավորող կանոնների մշակման, ներդրման և կատարելագործման աշխատանքների իրականացման աջակցումը

 

 

 

 

42.

Հաշվարկային համակարգի ներդրման աշխատանքների իրականացումը

 

 

 

 

43.

Հաշվարկային համակարգի փորձարկման աշխատանքների իրականացումը և շահագործման հանձնումը

 

 

 

 

5. Կոլեկտիվ ներդրումների կառավարման համակարգ

44.

Հայաստանում ներդրված կոլեկտիվ ներդրումների կառավարման համակարգի ուսումնասիրման աշխատանքների իրականացումը

 

 

 

 

45.

Կոլեկտիվ ներդրումների կառավարման համակարգի կարգավորման միջազգային փորձի ուսումնասիրման աշխատանքների իրականացումը

 

 

 

 

46.

Հայաստանում կոլեկտիվ ներդրումների կառավարման համակարգի ներդրման և զարգացման հայեցակարգի մշակման աշխատանքների իրականացումը

 

 

 

 

47.

Կոլեկտիվ ներդրումների կառավարման համակարգի գործունեությունը կարգավորող համապատասխան օրենքի նախագծի մշակման նախապատրաստումը

 

 

 

 

6. Վերահսկողություն

48.

Անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրների համախմբման աշխատանքների իրականացումը

 

 

 

 

49.

Հաշվետու թողարկողների մոտ ստուգումների իրականացումը

 

 

 

 

50.

Հանձնաժողովին ուղղված դիմում-բողոքների ուսումնասիրման աշխատանքների իրականացումը

 

 

 

 

51.

Արժեթղթերի շուկան կարգավորող ՀՀ գործող օրենսդրության խախտումներին չծրագրավորված արձագանքումը

 

 

 

 

52.

Մասնագիտացված անձանց գործունեության ստուգման աշխատանքների իրականացումը

 

 

 

 

53.

Ֆոնդային բորսաների գործունեության ստուգման աշխատանքների իրականացումը

 

 

 

 

54.

Կենտրոնական դեպոզիտարիայում ստուգման աշխատանքների իրականացումը

 

 

 

 

7. Ուսուցողական ծրագրեր և հրապարակային բացատրական աշխատանքներ

55.

Հայաստանում կորպորատիվ կառավարման սկզբունքների արմատավորման աշխատանքների իրականացումը

 

 

 

 

56.

Արժեթղթերի թողարկման ընթացակարգի լուսաբանման աշխատանքների իրականացումը

 

 

 

 

57.

Մասնագիտացված անձանց հետ տարվող աշխատանքների իրականացումը

 

 

 

 

58.

Հասարակությանն արժեթղթերի շուկան կարգավորող օրենսդրաիրավական համակարգի լուսաբանման աշխատանքների իրականացումը

 

pin
ՀՀ 14.05.2001
N ՀՕ-189 օրենք