Սեղմել Esc փակելու համար:
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ

 

 

ԻՐՏԵԿ օրենքն ուժը կորցրել է 01.01.18 թվականից, բացառությամբ օրենքի 6-րդ հոդվածի վերջին պարբերության և 26-րդ հոդվածի 4-րդ կետի, որոնք գործում են մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ` 04.10.16 ՀՕ-165-Ն օրենք    

01.01.2018 - 31.12.2019 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
14 մայիսի 1997 թ.

 

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ

 

 

ԲԱԺԻՆ II
ՀԱՐԿՎՈՂ ՕԲՅԵԿՏԸ ԵՎ ՀԱՐԿՎՈՂ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ

 

i

Հոդված 6.

 

Սույն օրենքի դրույթների կիրառման առումով գործարք է դիտվում որոշակի մեկ տեսակի ապրանքի օտարումը կամ մեկ տեսակի ծառայության մատուցումը` այն քանակով կամ ծավալով, որն իրականացվում է մեկ առաքմամբ կամ գնորդին մեկանգամյա հանձնումով (գնորդի կողմից ընդունմամբ): Ընդ որում` որպես մեկ առաքմամբ մատակարարված ապրանքի քանակ կամ մեկ հանձնումով ծառայության մատուցման ծավալ ընդունվում է հաշվարկային փաստաթղթում, իսկ դրա բացակայության դեպքում` վճարային փաստաթղթում, ընդունման-հանձնման կամ կատարողական ակտում կամ այլ փաստաթղթում արձանագրված քանակությունը (ծավալը):

(6-րդ հոդվածը փոփ. 08.09.97 ՀՕ-141, 26.12.97 ՀՕ-177, 26.12.00 ՀՕ-126, 25.12.03 ՀՕ-54-Ն, 27.11.06 ՀՕ-189-Ն, 21.08.08 ՀՕ-146-Ն, 19.12.12 ՀՕ-240-Ն, 17.12.14 ՀՕ-243-Ն, 26.02.15 ՀՕ-7-Ն, 17.03.16 ՀՕ-31-Ն օրենքներ)

 

ԻՐՏԵԿ օրենքի 6-րդ հոդվածի վերջին պարբերությունը գործելու է մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ` 04.10.16 ՀՕ-165-Ն օրենք 

 

ԲԱԺԻՆ VI
 ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

ԵՆԹԱԲԱԺԻՆ I.
Հաշվարկային փաստաթղթերի լրացման կարգը  

 

ԵՆԹԱԲԱԺԻՆ II.
ԱԱՀ-ի հաշվարկման կարգը   

 

i

Հոդված 26. Սույն օրենքի 23 հոդվածում նշված դեպքերում մատակարարների հարկային հաշիվներում (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրերում, իսկ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների գծով` ներմուծման հարկային հայտարարագրերում, հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններում, կրճատ հաշիվ ապրանքագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները (այդ թվում նաև` սույն օրենքի 6.1-րդ հոդվածով սահմանված` ներմուծման պահին վճարման ժամկետը հետաձգված ԱԱՀ-ի գումարները) հաշվանցման (պակասեցման) ենթակա չեն`

  

4) ԱԱՀ-ով հարկվող գործարքների հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարների և այդ գործարքների մասով ձեռքբերումների (ձեռք բերված (կամ ներմուծված) ապրանքների ու ստացված ծառայությունների) գծով մատակարարների հարկային հաշիվներում (մաքսային հայտարարագրերում, իսկ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների գծով` ներմուծման հարկային հայտարարագրերում, հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններում, կրճատ հաշիվ ապրանքագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարների միջև առաջացող բացասական տարբերությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ բացասական տարբերությունն առաջանում է օրենսդրությամբ սահմանված կարգով պետական կարգավորող մարմնի կողմից հաստատված սակագների կիրառման արդյունքում:

ԻՐՏԵԿ օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ կետը գործելու է մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ` 04.10.16 ՀՕ-165-Ն օրենք

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
16 հունիսի 1997 թ.
ՀՕ-118

 

 

 

pin
ՀՀ 14.05.1997
N ՀՕ-118 օրենք