Սեղմել Esc փակելու համար:
ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ

 
ԻՐՏԵԿ օրենքն ուժը կորցրել է 01.01.18 թվականից, բացառությամբ օրենքի 10-րդ հոդվածի 1.1-ին մասով «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հավաստագրված հարկային գործակալներին վերաբերող դրույթների, որոնք գործում են հավաստագրի տրամադրման օրվանից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը, ինչպես նաև բացառությամբ սույն օրենքի 8.2-րդ հոդվածով նախատեսված դրույթների, որոնք շարունակում են գործել 2014 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում ստացված հիփոթեքային վարկերի մասով` 04.10.16 ՀՕ-165-Ն օրենք 

01.01.2022 -

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին

  

i

ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 2
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ ԵՎ ՀԱՐԿՎՈՂ ՕԲՅԵԿՏԸ

 

i
Հոդված 8.2.  Վճարված եկամտային հարկի գումարներից բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատողի, անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի կողմից ստացված հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների վերադարձը

 

1. Սույն օրենքով սահմանված կարգով վճարված (այդ թվում` հարկային գործակալի միջոցով վճարված) եկամտային հարկը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից, ինչպես նաև պետության և (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից բնակարան ձեռք բերելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատողի, անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի կողմից Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից 2014 թվականի նոյեմբերի 1-ից հետո ստացված և փաստացի բնակարանի ձեռք բերմանը կամ անհատական բնակելի տան կառուցմանն ուղղված հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով, բայց ոչ ավելի, քան`

1) համապատասխան եռամսյակի ընթացքում տվյալ վարձու աշխատողին վճարվող աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից հաշվարկված եկամտային հարկի գումարը.

2) համապատասխան հաշվետու տարվա ընթացքում անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի կողմից հաշվարկված եկամտային հարկի գումարը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գումարները`

1) վարձու աշխատողներին ենթակա են վերադարձման եռամսյակային, իսկ անհատ ձեռնարկատերերին և նոտարներին` տարեկան պարբերականությամբ.

2) հարկային գործակալի միջոցով հարկային պարտավորությունները կատարող վարձու աշխատողներին ենթակա են վերադարձման, եթե հարկային գործակալը ամբողջությամբ կատարել է տվյալ եռամսյակի բոլոր ամիսների համար հարկային մարմին ներկայացված` եկամտային հարկի ամփոփ հաշվարկով աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հայտարարագրված հարկային պարտավորությունը.

3) հարկային գործակալ չունեցող վարձու աշխատողներին ենթակա են վերադարձման, եթե վարձու աշխատողն ամբողջությամբ կատարել է տվյալ եռամսյակի բոլոր ամիսների համար հարկային մարմին ներկայացված` եկամտային հարկի պարզեցված հաշվարկով աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հայտարարագրված հարկային պարտավորությունը.

4) անհատ ձեռնարկատերերին և նոտարներին ենթակա են վերադարձման, եթե նրանք ամբողջությամբ կատարել են տվյալ հաշվետու տարվա համար հարկային մարմին ներկայացված` տարեկան եկամուտների մասին (պարզեցված) հաշվարկով հայտարարագրված հարկային պարտավորությունը:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գումարներից վարձու աշխատողներին վերադարձման ենթակա գումարների առավելագույն չափերը որոշելիս հաշվետու տարվա եռամսյակները դիտարկվում են առանձին-առանձին:

4. Սույն հոդվածով սահմանված գումարները վերադարձնելուց հետո համապատասխան եռամսյակի ամիսների համար հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի ճշտված (պարզեցված) հաշվարկով կամ ստուգման արդյունքում կամ դատարանի որոշման կամ բողոքարկման(գանգատարկման) հանձնաժողովի որոշման հիման վրա վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի մասով նախկինում հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի հաշվարկներով հայտարարագրած եկամտային հարկի պարտավորության փոփոխության դեպքում կատարվում է տվյալ ֆիզիկական անձին (անհատ ձեռնարկատիրոջը կամ նոտարին), սույն հոդվածի համաձայն, եկամտային հարկի վերադարձվող (վերադարձված) գումարի վերահաշվարկ` Կառավարության սահմանած կարգով:

5. Սույն հոդվածով նախատեսված` վարձու աշխատողին, անհատ ձեռնարկատիրոջը և նոտարին եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Սույն հոդվածի կիրառության նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը վարում է կառուցված և կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի ռեեստրը և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տեղեկություններ է տրամադրում հարկային մարմնին:

7. Սույն հոդվածով սահմանված կարգավորումները կիրառվում են նաև բազմաբնակարան բնակելի շենքի կառուցապատողի հետ 2014 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում կնքված և մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը պետական գրանցում ստացած` բնակարանի կառուցապատման իրավունքի ձեռքբերման պայմանագրի հիման վրա բնակարան ձեռք բերելու նպատակով վարձու աշխատողի, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի կողմից Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից 2014 թվականի նոյեմբերի 1-ից հետո ստացված հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների նկատմամբ:

8. Բազմաբնակարան բնակելի շենքի կառուցապատողի հետ բնակարանի կառուցապատման իրավունքի ձեռքբերման պայմանագրի կողմ հանդիսացող ֆիզիկական անձից բնակարան ձեռք բերելու նպատակով ստացված հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարները սույն հոդվածով սահմանված կարգով վերադարձման ենթակա չեն:

(8.2-րդ հոդվածը լրաց. 19.11.14 ՀՕ-187-Ն, 17.11.21 ՀՕ-361-Ն  (օրենքն ունի անցումային դրույթ) օրենքներ)

 

ԻՐՏԵԿ

8.2 հոդվածի գործողությունը տարածվում է 2014 թվականի նոյեմբերի 1-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների վրա 

8.2-րդ հոդվածով նախատեսված դրույթները շարունակում են գործել 2014 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում ստացված հիպոտեկային վարկերի մասով

 

ԳԼՈՒԽ 3
ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

Հոդված 10. Եկամտային հարկի դրույքաչափերը

 

i

1.1) «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հավաստագրված հարկային գործակալը հավաստագրի գործողության ժամկետում աշխատողներին վճարվող աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից եկամտային հարկը հաշվարկում է 10 տոկոս դրույքաչափով:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2010 թ. դեկտեմբերի 30
Երևան
ՀՕ-246-Ն

 

 

pin
ՀՀ 22.12.2010
N ՀՕ-246-Ն օրենք