Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

 

(Օրենսգիրքն ուժը կորցրել է  17.12.14 ՀՕ-241-Ն օրենքով, բացառությամբ նույն օրենքի 259-րդ հոդվածով սահմանված դրույթների)

 

ԻՐՏԵԿ

  17.12.14 ՀՕ-241-Ն օրենքի 259 հոդվածի համաձայն`

1.  օրենսգրքի 7-10-րդ գլուխները գործում են մինչև 2016 թվականի հուլիսի 1-ը

2. օրենսգրքի 13-րդ բաժինը շարունակում է գործել մինչև մաքսային կանոնների խախտումների համար պատասխանատվության և մաքսային կանոնների խախտման համար գործերի վարույթի վերաբերյալ դրույթները սահմանող` Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքներն ուժի մեջ մտնելը

3. օրենսգրքի 105-րդ հոդվածի 6.1-ին մասը շարունակում է գործել` օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետները եւ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայությանը կից գործող ռազմական, առեւտրական եւ այլ կցորդներին վերաբերող մասով մինչեւ ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 8704 21 եւ 8704 31 ապրանքային դիրքերում դասակարգվող մարդատար ավտոմեքենաների եւ շարժիչով այլ տրանսպորտային միջոցների համար Միության միասնական մաքսային սակագնով սահմանված դրույքաչափերի` Պայմանագրի համաձայն` Հայաստանի Հանրապետության կողմից կիրառությունը սկսվելու ժամկետը

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

 

(Ընդունված է 2000 թվականի հուլիսի 6-ին)

 

 

ԲԱԺԻՆ 5.  
ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 16.  ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
    i
Հոդված 105. Ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների այլ արտոնությունները

 

ԻՐՏԵԿ  105 հոդվածը ուժը կորցրել է, բացառությամբ  6.1-ին մասի, որը շարունակում է գործել` օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետները և Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայությանը կից գործող ռազմական, առևտրական և այլ կցորդներին վերաբերող մասով մինչև ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 8704 21 և 8704 31 ապրանքային դիրքերում դասակարգվող մարդատար ավտոմեքենաների և շարժիչով այլ տրանսպորտային միջոցների համար Միության միասնական մաքսային սակագնով սահմանված դրույքաչափերի` Պայմանագրի համաձայն` Հայաստանի Հանրապետության կողմից կիրառությունը սկսվելու ժամկետը` 17.12.2014թ. ՀՕ-241-Ն օրենք, հոդ. 259      

 

i

6.1. Օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետները և Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայությանը կից գործող ռազմական, առևտրական և այլ կցորդները, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու այլ երկրների թեմերում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից հոգևոր ծառայության նշանակված քաղաքացիները ծառայության ավարտից հետո առանց մաքսատուրքի վճարման կարող են ներմուծել իրենց անձնական օգտագործման գույքը:

Սույն կետով սահմանված գույքի բնաիրային չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(105-րդ հոդվածը լրաց. 26.12.00 ՀՕ-127, փոփ. 11.12.02 ՀՕ-481-Ն, 24.12.04 ՀՕ-66-Ն, 22.03.06 ՀՕ-43-Ն, 29.11.06 ՀՕ-214-Ն, 26.02.07 ՀՕ-125-Ն, 21.08.08 ՀՕ-155-Ն, 08.06.09 ՀՕ-139-Ն, 22.12.10 ՀՕ-25-Ն, 20.05.14 ՀՕ-46-Ն, 21.06.14 ՀՕ-94-Ն օրենքներ)

 

ԲԱԺԻՆ 13.
ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ: ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

(13-րդ բաժինն ուժը կորցրել է 17.10.2022 թվականից` 14.09.22 ՀՕ-353-Ն օրենք)

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
9 օգոստոսի 2000 թ.
ՀՕ-83

 

 

pin
ՀՀ 06.07.2000
N ՀՕ-83 օրենսգիրք