Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2017 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի ԹԻՎ 67-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 ապրիլի 2025 թվականի թիվ 53-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի ԹԻՎ 67-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով Հայաստանի օրենսդրությամբ կարգավորվող` Սվոփերի և ածանցյալների միջազգային ասոցիացիայի (ISDA) կողմից մշակված Սվոփերի և ածանցյալների գլխավոր համաձայնագիրը (ISDA MA)` որպես տեղական մասնակիցների միջև ֆինանսական գործարքների համար լայնորեն կիրառվող տիպային պայմանագիր, և Արժեթղթերի փոխառության միջազգային ասոցիացիայի (ISLA) կողմից մշակված գլոբալ գլխավոր համաձայնագիրը (GMSLA)` որպես միջազգային շուկաներում արժեթղթերի փոխառության գործարքների համար լայնորեն կիրառվող տիպային պայմանագիր, ներառել այն պայմանագրերի ցանկում, որոնց հիման վրա կնքված գործարքները Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի իմաստով համարվում են «ֆինանսական գործարքներ», և այդ գործարքների նկատմամբ կիրառելի դարձնել զուտացման հնարավորությունը,

հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 252.1-ին հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետը, «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 3.1-ին հոդվածի 3-րդ մասը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017 թվականի մարտի 17-ի «Միջազգային շուկաներում լայնորեն կիրառվող ածանցյալ ֆինանսական գործիքների, ֆինանսական գործարքների տիպային պայմանագրերը սահմանելու, ինչպես նաև գլխավոր համաձայնագրերի նկատմամբ պահանջներ սահմանելու մասին» թիվ 67-Ն որոշման`

1) 1-ին կետում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3-րդ և 4-րդ ենթակետեր.

«3) Արժեթղթերի փոխառության միջազգային ասոցիացիայի (International Securities Lending Association (ISLA)) Գլոբալ գլխավոր արժեթղթերի փոխառության համաձայնագրերը (ISLA Global Master Securities Lending Agreements),

4) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) կամ Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ այլ անձի կողմից հրապարակված` Հայաստանի օրենսդրությամբ կարգավորվող «Ածանցյալ ֆինանսական գործարքների կնքման գլխավոր համաձայնագիրը», ինչպես նաև դրա հետ կապված կամ դրա մաս կազմող ապահովության համաձայնագրերը կամ այլ փաստաթղթերը:»,

2) 3-րդ կետում «1-ին կետով» բառերը փոխարինել «1-ին կետի 1-3-րդ ենթակետերով» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    կենտրոնական բանկի նախագահ              Մ. Գալստյան

 

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 16 ապրիլի 2025 թվական:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
08.04.2025
N 53-Ն
Որոշում