ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-25-Ո-48
2025 թ.
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ԱՆՆԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ, ՆՈՆԱ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ, ԱՆԱՀԻՏ ԱՆՏՈՆՅԱՆԻՆ ԵՎ ՄԵԽԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԲԱՇԽՎԵԼԻՔ ԳՈՐԾԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏՈԿՈՍԱՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քննարկելով Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի գրությունը և նույն դատարանի դատավորներ Աննա Արզումանյանի, Նոնա Գալստյանի, Անահիտ Անտոնյանի, Մեխակ Գևորգյանի աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ դիմումները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Աննա Արզումանյանին, Նոնա Գալստյանին, Անահիտ Անտոնյանին, Մեխակ Գևորգյանին բաշխվելիք գործերի համար հավասարաչափ բաշխման չափանիշներից սահմանել 20%-ի չափով նվազեցման տոկոսաչափ` 2025 թվականի ապրիլի 22-ից ապրիլի 23-ը ներառյալ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Բարձրագույն դատական
խորհրդի նախագահ Ա. Աթաբեկյան
2025թ. ապրիլի 14
ք. Երևան
Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 14 ապրիլի 2025 թվական: