ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 ապրիլի 2025 թվականի N 398-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 710-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 712-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում, պետական պահպանության ծառայությունում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների և քրեակատարողական ծառայության ծառայողների լրավճարների դեպքերը, չափերը և վճարման կարգը սահմանելու մասին» N 710-Ն որոշման N 1 հավելվածում ուժը կորցրած ճանաչել 53-րդ, 54-րդ, 55-րդ, 56-րդ և 62-րդ կետերը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Զինված ուժերում, ազգային անվտանգության մարմիններում, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունում ոստիկանության ծառայության, ոստիկանությունում ծառայության, պետական պահպանության, արտաքին հետախուզության, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» N 712-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 12.1-ին ծածկագրով տողի երրորդ սյունակում «0,7 բայց ոչ պակաս 68000 դրամ» բառերը փոխարինել «ամսական` 100000 դրամ, և յուրաքանչյուր 1 մոտոժամի համար` ևս 3000 դրամ» բառերով.
2) 14.3-րդ ծածկագրով տողի`
ա. երկրորդ սյունակը «պայմանագրային» բառից հետո լրացնել «կամ պարտադիր (կուրսանտ)» բառերով,
բ. երրորդ սյունակը «292 973 դրամ» բառերից հետո լրացնել «կամ 200 000 դրամ» բառերով,
գ. չորրորդ սյունակի 1-ին և 2-րդ ենթակետերում «գործուղվածներին» բառերը փոխարինել «գործուղված պայմանագրային զինծառայողներին» բառերով,
դ. չորրորդ սյունակի 2-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ ենթակետով`
«3) 200 000 դրամը հաշվարկվում է օտարերկրյա պետության (բացառությամբ` ՌԴ) ռազմաուսումնական հաստատության կողմից առանց կրթաթոշակ վճարելու ուսման գործուղված պարտադիր զինծառայողներին (կուրսանտներին):».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 17-րդ, 18-րդ, 19-րդ և 20-րդ ծածկագրերով տողերով`
._____________________________________________________________________.
|17 |Ծառայություն կանանց |125.000 |Սույն պայմանից օգտվում |
| |գումարտակում |դրամ |են կանանց գումարտակում |
| | | |զինվորական պաշտոնի |
| | | |նշանակված սպայական, |
| | | |ենթասպայական և |
| | | |շարքային կազմերի |
| | | |պայմանագրային կին |
| | | |զինծառայողները: |
| | | |Հավելումը հաշվարկվում է|
| | | |ամսվա կտրվածքով` |
| | | |անձնակազմի ցուցակներում|
| | | |գրանցվելու օրվանից |
| | | |մինչև անձնակազմի |
| | | |ցուցակներից հանվելու |
| | | |օրը ներառյալ: |
| | | |Հավելումը չի |
| | | |հաշվարկվում` անհարգելի |
| | | |բացակայության, բուժման |
| | | |մեջ գտնվելու, |
| | | |արձակուրդի կամ մեկ |
| | | |ամսից ավելի ժամկետով |
| | | |ուսումնառության |
| | | |գործուղվելու |
| | | |ժամանակահատվածի |
| | | |ընթացքում: |
|__________|_______________________|__________|_______________________|
|18 |Ծառայություն |100.000 |Սույն պայմանից օգտվում |
| |ուսումնական |դրամ |է ռազմաուսումնական |
| |ծանրաբեռնվածության | |հաստատությունների, |
| |զորամասերում | |ուսումնական կենտրոնների|
| |(ստորաբաժանումներում) | |(դպրոցների) և |
| | | |բանակային կորպուսների |
| | | |ուսումնական հրաձգային |
| | | |գումարտակների և |
| | | |ուսումնական այլ |
| | | |ստորաբաժանումների` |
| | | |անմիջականորեն |
| | | |ուսումնական |
| | | |պարապմունքներ (տեսական |
| | | |և գործնական) անցկացնող|
| | | |անձնակազմը: |
| | | |Հավելումը հաշվարկվում է|
| | | |ամսվա կտրվածքով` |
| | | |համապատասխան պաշտոնում |
| | | |նշանակվելու հիման վրա |
| | | |անձնակազմի ցուցակներում|
| | | |գրանցվելու օրվանից |
| | | |մինչև պաշտոնից |
| | | |ազատվելու հիման վրա |
| | | |անձնակազմի ցուցակներից |
| | | |հանվելու օրը ներառյալ: |
| | | |Հավելումը չի |
| | | |հաշվարկվում` անհարգելի |
| | | |բացակայության, բուժման |
| | | |մեջ գտնվելու, |
| | | |արձակուրդի կամ մեկ |
| | | |ամսից ավելի ժամկետով |
| | | |ուսումնառության |
| | | |գործուղվելու |
| | | |ժամանակահատվածի |
| | | |ընթացքում: |
| | | |Պայմանի շահառու |
| | | |հանդիսացող զորամասերի |
| | | |(ստորաբաժանումների) և |
| | | |անմիջականորեն |
| | | |ուսումնական |
| | | |պարապմունքներ (տեսական |
| | | |և գործնական) |
| | | |անցկացնելու |
| | | |գործառույթներ ունեցող |
| | | |պաշտոնների ցանկը |
| | | |հաստատվում է պետական |
| | | |լիազոր մարմնի ղեկավարի |
| | | |հրամանով: |
|__________|_______________________|__________|_______________________|
|19 |Սերժանտական դասընթացներ|Մինչև |Սույն պայմանից օգտվում |
| |ավարտած և համապատասխան|300.000 |են համապատասխան |
| |որակավորում ունեցողներ |դրամ |որակավորմամբ |
| | | |սերժանտական դասընթացներ|
| | | |ավարտած, որակավորված և |
| | | |որակավորմանը |
| | | |համապատասխանող պաշտոնի |
| | | |նշանակված պայմանագրային|
| | | |զինծառայողները: |
| | | |Հավելումը հաշվարկվում է|
| | | |ամսվա կտրվածքով` |
| | | |համապատասխան պաշտոնում |
| | | |նշանակվելու հիման վրա |
| | | |անձնակազմի ցուցակներում|
| | | |գրանցվելու օրվանից |
| | | |մինչև պաշտոնից |
| | | |ազատվելու հիման վրա |
| | | |անձնակազմի ցուցակներից |
| | | |հանվելու օրը ներառյալ: |
| | | |Հավելումը չի |
| | | |հաշվարկվում անհարգելի |
| | | |բացակայության կամ |
| | | |կադրերի տրամադրության |
| | | |տակ գտնվելու` |
| | | |բացառությամբ |
| | | |ուսումնառության |
| | | |գործուղվելու |
| | | |կապակցությամբ կադրերի |
| | | |տրամադրության տակ |
| | | |թողնվելու, |
| | | |ժամանակահատվածի |
| | | |ընթացքում: |
| | | |Հավելումը հաշվարկվում է|
| | | |նաև սերժանտական |
| | | |դասընթաց ավարտած և |
| | | |համապատասխան |
| | | |որակավորում ունեցող, |
| | | |հետագայում պահեստազոր |
| | | |արձակված և արձակման |
| | | |օրվանից 3 տարվա |
| | | |ընթացքում կրկին |
| | | |պայմանագրային |
| | | |զինվորական ծառայության |
| | | |ընդունված և |
| | | |համապատասխան |
| | | |սերժանտական պաշտոնի |
| | | |նշանակված զինծառայողին`|
| | | |սույն պայմանների |
| | | |համաձայն: |
| | | |Համապատասխան |
| | | |սերժանտական |
| | | |որակավորմամբ պաշտոնների|
| | | |և դրանց համար |
| | | |հավելումների չափերը |
| | | |հաստատվում են պետական |
| | | |լիազոր մարմնի ղեկավարի |
| | | |հրամանով: |
|__________|__________________________________________________________|
|20 |Հրահանգչի դասընթացներ ավարտած և համապատասխան կարգի |
| |հրահանգչի որակավորում ունեցողներ |
|__________|__________________________________________________________|
|20.1 |1-ին կարգի հրահանգիչ |90.000 |Սույն պայմանից օգտվում |
| | |դրամ |են համապատասխան |
|__________|_______________________|__________|որակավորմամբ հրահանգչի |
|20.2 |2-րդ կարգի հրահանգիչ |70.000 |դասընթացներ ավարտած և |
| | |դրամ |համապատասխան կարգի |
|__________|_______________________|__________|հրահանգչի որակավորում |
|20.3 |3-րդ կարգի հրահանգիչ |50.000 |ունեցող պայմանագրային |
| | |դրամ |զինծառայողները, որոնք |
| | | |զբաղեցնում են հրահանգչի|
| | | |(արտահաստիքային |
| | | |հրահանգչի) հաստիք և |
| | | |իրականացնում են |
| | | |համապատասխան |
| | | |մասնագիտությամբ |
| | | |հրահանգչական |
| | | |գործունեություն` ինչպես|
| | | |հաստիքային |
| | | |ստորաբաժանումում, |
| | | |այնպես էլ հրամանատարի |
| | | |(պետի) հրամանով այլ |
| | | |ստորաբաժանման հետ: |
| | | |Հավելումը հաշվարկվում է|
| | | |ամսվա կտրվածքով` |
| | | |համապատասխան պաշտոնում |
| | | |նշանակվելու հիման վրա |
| | | |անձնակազմի ցուցակներում|
| | | |գրանցվելու օրվանից |
| | | |մինչև պաշտոնից |
| | | |ազատվելու հիման վրա |
| | | |անձնակազմի ցուցակներից |
| | | |հանվելու օրը ներառյալ: |
| | | |Հավելումը չի |
| | | |հաշվարկվում անհարգելի |
| | | |բացակայության կամ |
| | | |կադրերի տրամադրության |
| | | |տակ գտնվելու` |
| | | |բացառությամբ |
| | | |ուսումնառության |
| | | |գործուղվելու |
| | | |կապակցությամբ կադրերի |
| | | |տրամադրության տակ |
| | | |թողնվելու, |
| | | |ժամանակահատվածի |
| | | |ընթացքում: |
| | | |Հավելումը հաշվարկվում է|
| | | |նաև հրահանգչի դասընթաց|
| | | |ավարտած և համապատասխան|
| | | |կարգի հրահանգչի |
| | | |որակավորում ունեցող, |
| | | |հետագայում պահեստազոր |
| | | |արձակված և արձակման |
| | | |օրվանից 3 տարվա |
| | | |ընթացքում կրկին |
| | | |պայմանագրային |
| | | |զինվորական ծառայության |
| | | |ընդունված և |
| | | |համապատասխան |
| | | |հրահանգչական |
| | | |գործունեությամբ |
| | | |զինվորական պաշտոնի |
| | | |նշանակված զինծառայողին`|
| | | |սույն պայմանների |
| | | |համաձայն: |
._____________________________________________________________________.
«:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի մայիսի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2025 թ. ապրիլի 10
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 10 ապրիլի 2025 թվական: