Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԾՆՈՂՆԵՐԻՑ ՀՀ Տ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԾՆՈՂՆԵՐԻՑ ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԾՆՎԱԾ ԵՐԵԽԱՅԻ ԾՆՆԴԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

9 ապրիլի 2025 թվականի N 198-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԾՆՈՂՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԾՆՎԱԾ ԵՐԵԽԱՅԻ ԾՆՆԴԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՄԱՀՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով.

 

Հրամայում եմ

 

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ծնողներից Հայաստանի Հանրապետության տարածքում ծնված երեխայի ծննդի պետական գրանցման դիմումն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու և ընդունելու կարգը` համաձայն N 1 Հավելվածի:

2. Սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքում մահացած քաղաքացու մահվան պետական գրանցման դիմումն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու և ընդունելու կարգը` համաձայն N 2 Հավելվածի:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    Պարտականությունները կատարող`           Տ. Դադունց

 

4/9/2025

 

Հավելված N 1

Արդարադատության նախարարի

2025 թվականի ապրիլի 9-ի

N 198-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԾՆՈՂՆԵՐԻՑ (ԾՆՈՂԻՑ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԾՆՎԱԾ ԵՐԵԽԱՅԻ ԾՆՆԴԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԴԻՄՈՒՄՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ծնողներից Հայաստանի Հանրապետության տարածքում ծնված երեխայի ծննդի պետական գրանցման (այսուհետ` ծննդի պետական գրանցում) համար էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնելու և ընդունելու հետ կապված հարաբերությունները:

 

2. ԴԻՄՈՒՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

1. Ծննդի պետական գրանցման համար Էլեկտրոնային դիմումը (այսուհետ` Դիմում) լրացվում է համաձայն Ձև 1-ի և Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն (այսուհետ` Գործակալություն) է ներկայացվում արդարադատության ոլորտի թվային ծառայությունների միասնական հարթակում գործող քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային կառավարման համակարգի (այսուհետ` ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգ) միջոցով:

2. ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով դիմողի կողմից լրացվում է Դիմումը` պարտադիր նշելով դիմողի էլեկտրոնային փոստի հասցեն և ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգի «դիմումին կից ներկայացվող փաստաթղթեր» բաժնում վերբեռնվում են պահանջվող փաստաթղթերը: Այլ անհրաժեշտ տվյալները ներբեռնվում են ինքնաշխատ` դիմողի կողմից ՀԾՀ դաշտը լրացնելու և երեխայի ծննդի փաստի մասին բժշկական վկայականի հսկիչ համարը մուտքագրելու արդյունքում: Դիմումը լրացնելիս տվյալները ներբեռնվում են բնակչության պետական ռեգիստրի և ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգի գրանցամատյաններից, իսկ երեխայի ծննդի փաստի վերաբերյալ տվյալները ներբեռնվում են բժշկական վկայական տրամադրող էլեկտրոնային համակարգից:

3. Ներբեռնում պահանջող տվյալները դիմողի կողմից լրացման կամ խմբագրման ենթակա չեն:

Ոչ ամբողջական տվյալներ լրացնելու և վերբեռնելու դեպքում դիմումատուն ստանում է ծանուցում` առաջացած խնդիրները կարգավորելու վերաբերյալ: Ներբեռնվող տեղեկությունների հետ համաձայն չլինելու դեպքում Դիմումի հանձնումը կարող է ընդհատվել դիմումատուի կողմից: Եթե դիմողը չի ընդհատել դիմումի հանձնումը կամ որևէ ծանուցում չի ստացել առկա խնդիրների վերաբերյալ, ապա էլեկտրոնային եղանակով ստորագրում է պատրաստված Դիմումը:

Դիմումը դիմումատուի կողմից ստորագրվում է «Ես Եմ» ազգային նույնականացման հարթակում առկա էլեկտրոնային ստորագրության կիրառմամբ:

4. Դիմումը դիմողի կողմից էլեկտրոնային եղանակով ստորագրելուց և հանձնելուց հետո վերջինս ուղղման, փոփոխման և չեղարկման ենթակա չէ: Նշված գործողությունների կատարումից հետո Դիմումի ներկայացումը համարվում է կատարված և ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով դիմողին ծանուցում ուղարկելու պահից Դիմումն ընդունված է համարվում:

5. Դիմումն ընդունված չի համարվում դիմողի մուտքագրած տեղեկությունները սույն կարգի 2-րդ կետում նշված համակարգերի միջոցով չհայտնաբերվելու և չներբեռնվելու դեպքում: Դիմողի կողմից Դիմումը ստորագրելն ու կատարման հանձնելը գնահատվում է` որպես սույն կարգի 2-րդ կետով նշված համակարգերից ներբեռնված տվյալների հետ համաձայնություն:

6. Դիմումատուի կողմից լրացված Դիմումի տվյալների հիման վրա ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգում ինքնաշխատ իրականացվում է ծննդի ակտային պետական գրանցում: ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգում գրանցված ծննդի ակտային գրանցումից ձևավորվում է ծննդի գրանցման պետական վկայական, որն ուղարկվում է դիմողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեին և հասանելի է դառնում Արդարադատության ոլորտի թվային ծառայությունների միասնական հարթակում` դիմումատուի «դիմումներ» բաժնում:

7. Դիմումը լրացնելիս թույլ տրված վրիպակների համար պատասխանատու է դիմումատուն: Գրանցված վկայականները ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով ինքնաշխատ փոփոխության չեն ենթարկվում:

8. Ծննդի գրանցման պետական վկայականում առկա վրիպակների ուղղումը քննարկվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մեջ ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելու վերաբերյալ ներկայացված դիմումի շրջանակում` օրենքով սահմանված կարգով, որի համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով և չափով:

9. Սույն կարգով սահմանված կարգավորումները չեն տարածվում ծննդի ակտային գրանցման վերականգնման նկատմամբ:

10. Պետական մարմինների տեղեկատվական համակարգերում անհատի խիստ նույնականացման գործիքները սահմանվում են Կառավարության` 2017 թվականի մայիսի 25-ի թիվ 572-Ն որոշմամբ:

 

Ձև 1

 

ԾՆՆԴԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԴԻՄՈՒՄ

 

Խնդրում եմ (ենք) գրանցել երեխայի ծնունդը և տրամադրել ծննդյան վկայական:

Ներկայացվում են հետևյալ տեղեկությունները`

 

._____________________________________________________________________.

|                 Երեխայի մասին տեղեկություններ                       |

|_____________________________________________________________________|

|1. Անուն                          |2. Հայրանուն                      |

|__________________________________|__________________________________|

|3. Ազգանուն                       |4. Սեռ (արական, իգական, չորոշված) |

|__________________________________|__________________________________|

|5. Ազգություն (դիմողի ցանկությամբ/|6. Ծննդյան օր, ամիս, տարեթիվ      |

|տարբեր ազգությունների դեպքում     |                                  |

|երկու ծնողների համաձայնությամբ)   |                                  |

|__________________________________|__________________________________|

|7. Ծննդյան վայր                   |8. Բնակության վայր                |

|(երկիր, մարզ, համայնք)            |(երկիր, մարզ, համայնք, հասցե)     |

|__________________________________|__________________________________|

|9. Ծնված երեխաների քանակ          |10. Մոր որերորդ երեխան է          |

|(մեկ, երկու և  ավելի)             |(հաշված ծնված մահացածներին և      |

|                                  |չհաշված մեռելածիններին)           |

|__________________________________|__________________________________|

|11. Կենդանածին կամ մեռելածին      |12. Երեխայի ծննդի փաստը հաստատող  |

|                                  |բժշկական փաստաթղթի տվյալներ       |

|__________________________________|__________________________________|

|13. Ծնողի հեռախոսահամար           |14. Ծնողի Էլեկտրոնային փոստի      |

|____________________________      |հասցե ____________@               |

|_____________________________________________________________________|

|            Երեխայի ծնողների մասին տեղեկություններ                   |

|_____________________________________________________________________|

|Մայր                              |Հայր                              |

|__________________________________|__________________________________|

|15. Անուն                         |                                  |

|__________________________________|__________________________________|

|16. Հայրանուն                     |                                  |

|__________________________________|__________________________________|

|17. Ազգանուն                      |                                  |

|__________________________________|__________________________________|

|18. Ծննդյան օր, ամիս, տարեթիվ     |                                  |

|__________________________________|__________________________________|

|19. Ծննդյան վայր _______________  |                                  |

|          (երկիր, մարզ, համայնք)  |                                  |

|__________________________________|__________________________________|

|20. Ազգություն (դիմողի            |                                  |

|ցանկությամբ)                      |                                  |

|__________________________________|__________________________________|

|21. Քաղաքացիություն               |                                  |

|__________________________________|__________________________________|

|22. Մշտական բնակության վայր       |                                  |

|(հասցե)                           |                                  |

|__________________________________|__________________________________|

|23. Կրթություն (դիմողի            |                                  |

|ցանկությամբ)                      |                                  |

|__________________________________|__________________________________|

|24. Աշխատանք (դիմողի ցանկությամբ) |                                  |

|_____________________________________________________________________|

|            Հոր մասին տեղեկությունների լրացման հիմք                  |

|_____________________________________________________________________|

|ա. Ամուսնություն _______________________________________________     |

|                   (ակտի գրանցման համար, օր, ամիս, տարեթիվ)          |

|բ. Հայրության ճանաչում______________________________________________ |

|                        (ակտի գրանցման համար, օր, ամիս, տարեթիվ)     |

|                                                                     |

|գ. Մոր հայտարարությունը ____________________________________________ |

|                                  (օր, ամիս, տարեթիվ)                |

|_____________________________________________________________________|

|                 Դիմողի մասին տեղեկություններ                        |

|_____________________________________________________________________|

|25. Անուն, հայրանուն, ազգանուն                                       |

|_____________________________________________________________________|

|26. Բնակության վայր_____________________________________________     |

|                           (երկիր, մարզ, համայնք, հասցե)             |

|_____________________________________________________________________|

|27. Անձը հաստատող փաստաթղթի վերաբերյալ տեղեկություններ               |

|Սերիա__________N________________                                     |

|Տրման ժամանակ__________________________թ.                            |

|Ում կողմից է տրվել__________________________թ.                       |

|_____________________________________________________________________|

|28. Տրված վկայական` սերիա____, համար_____օր, ամիս, տարեթիվ ____      |

|_______ __________թ., ում կողմից` ________________,                  |

|_____________________________________________________________________|

|29. Դիմումին կից ներկայացվող փաստաթղթեր                              |

|  . ծննդի մասին բժշկական փաստաթղթի Էլեկտրոնային տարբերակը.           |

|  . ծնողների ամուսնության պետական գրանցումը հավաստող ակտային         |

|գրանցման տվյալները (երեխայի ծնողների` ամուսնության մեջ լինելու       |

|դեպքում).                                                            |

|  . մահվան պետական գրանցումը հավաստող փաստաթուղթը կամ մահվան         |

|ակտային գրանցման տվյալները (երեխայի ծնողի մահվան դեպքում).           |

|  . ամուսնալուծությունը հավաստող փաստաթուղթը կամ ամուսնալուծության   |

|ակտային գրանցման տվյալները (երեխայի ծնողների ամուսնալուծության       |

|դեպքում).                                                            |

|  . երեխայի ծնողների անձը հաստատող փաստաթղթերը:                      |

|_____________________________________________________________________|

|Սուտ տեղեկություններ հայտնելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 246-րդ     |

|հոդվածով նախատեսված պատասխանատվության մասին նախազգուշացված եմ:       |

|                                                                     |

|ԴԻՄՈՂ (ԴԻՄՈՂՆԵՐ)                                                     |

|_________________ ________________ ________________________          |

| Անուն, ազգանուն,  ստորագրություն,    օր, ամիս, տարեթիվ              |

|_________________ ________________ ________________________          |

| Անուն, ազգանուն,  ստորագրություն,    օր, ամիս, տարեթիվ              |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 2

Արդարադատության նախարարի

2025 թվականի ապրիլի 9-ի

N 198-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՄԱՀՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածքում մահացած քաղաքացու մահվան պետական գրանցման (այսուհետ` մահվան պետական գրանցում) դիմումն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու և ընդունելու հետ կապված հարաբերությունները:

 

2. ԴԻՄՈՒՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

1. Մահվան պետական գրանցման Էլեկտրոնային դիմումը (այսուհետ` Դիմում) լրացվում է` համաձայն Ձև 2-ի և Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն (այսուհետ` Գործակալություն) է ներկայացվում արդարադատության ոլորտի թվային ծառայությունների միասնական հարթակում գործող քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային կառավարման համակարգի (այսուհետ` ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգ) միջոցով:

2. ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով դիմողի կողմից լրացվում է Դիմումը` պարտադիր նշելով դիմողի էլեկտրոնային փոստի հասցեն և ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգի «դիմումին կից ներկայացվող փաստաթղթեր» բաժնում վերբեռնվում են պահանջվող փաստաթղթերը: Այլ անհրաժեշտ տվյալները ներբեռնվում են ինքնաշխատ` դիմողի կողմից ՀԾՀ դաշտը լրացնելու և մահացած քաղաքացու մահվան փաստի մասին բժշկական վկայականի հսկիչ համարը մուտքագրելու արդյունքում: Դիմումը լրացնելիս տվյալները ներբեռնվում են բնակչության պետական ռեգիստրի և ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգի գրանցամատյաններից, իսկ մահացած քաղաքացու մահվան փաստի վերաբերյալ տվյալները ներբեռնվում են մահվան փաստի մասին բժշկական վկայական տրամադրող էլեկտրոնային համակարգից:

3. Ներբեռնում պահանջող տվյալները դիմողի կողմից լրացման կամ խմբագրման ենթակա չեն:

Ոչ ամբողջական տվյալներ լրացնելու և վերբեռնելու դեպքում դիմումատուն ստանում է ծանուցում` առաջացած խնդիրները կարգավորելու վերաբերյալ: Ներբեռնվող տեղեկությունների հետ համաձայն չլինելու դեպքում Դիմումի հանձնումը կարող է ընդհատվել դիմումատուի կողմից: Եթե դիմողը չի ընդհատել դիմումի հանձնումը կամ որևէ ծանուցում չի ստացել առկա խնդիրների վերաբերյալ, ապա էլեկտրոնային եղանակով ստորագրում է պատրաստված Դիմումը:

Դիմումը դիմումատուի կողմից ստորագրվում է «Ես Եմ» ազգային նույնականացման հարթակում առկա էլեկտրոնային ստորագրության կիրառմամբ:

4. Դիմումը դիմողի կողմից էլեկտրոնային եղանակով ստորագրելուց և հանձնելուց հետո վերջինս ուղղման, փոփոխման և չեղարկման ենթակա չէ: Նշված գործողությունների կատարումից հետո Դիմումի ներկայացումը համարվում է կատարված և ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով դիմողին ծանուցում ուղարկելու պահից Դիմումն ընդունված է համարվում:

5. Դիմումն ընդունված չի համարվում դիմողի մուտքագրած տեղեկությունները սույն կարգի 2-րդ կետում նշված համակարգերի միջոցով չհայտնաբերվելու և չներբեռնվելու դեպքում: Դիմողի կողմից Դիմումը ստորագրելն ու կատարման հանձնելը գնահատվում է` որպես սույն կարգի 2-րդ կետով նշված համակարգերից ներբեռնված տվյալների հետ համաձայնություն:

6. Դիմումատուի կողմից լրացված Դիմումի տվյալների հիման վրա ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգում ինքնաշխատ իրականացվում է մահվան ակտային պետական գրանցում: ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգում գրանցված մահվան ակտային գրանցումից ձևավորվում է մահվան գրանցման պետական վկայական, որն ուղարկվում է դիմողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեին և հասանելի է դառնում Արդարադատության ոլորտի թվային ծառայությունների միասնական հարթակում` դիմումատուի «դիմումներ» բաժնում:

7. Դիմումը լրացնելիս թույլ տրված վրիպակների համար պատասխանատու է դիմումատուն: Գրանցված վկայականները ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով ինքնաշխատ փոփոխության չեն ենթարկվում:

8. Մահվան գրանցման պետական վկայականում առկա վրիպակների ուղղումը քննարկվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մեջ ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելու վերաբերյալ ներկայացված դիմումի շրջանակում` օրենքով սահմանված կարգով, որի համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով և չափով:

9. Սույն կարգով սահմանված կարգավորումները չեն տարածվում մահվան ակտային գրանցման վերականգնման նկատմամբ:

10. Պետական մարմինների տեղեկատվական համակարգերում անհատի խիստ նույնականացման գործիքները սահմանվում են Կառավարության` 2017 թվականի մայիսի 25-ի թիվ 572-Ն որոշմամբ:

 

Ձև 2

 

ՄԱՀՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԴԻՄՈՒՄ

 

Խնդրում եմ կատարել քաղ. ____________________________________________

(մահացածի անուն, հայրանուն, ազգանուն)

մահվան գրանցում և տրամադրել մահվան վկայական:

Մահվան վայրը և օրը, ամիսը, տարեթիվը ________________________________

__________________________________ ______________________թ.:

 

Մահացածի վերաբերյալ հայտնում եմ հետևյալ տեղեկությունները`

 

._____________________________________________________________________.

|              Մահացած անձի մասին տեղեկություններ                     |

|_____________________________________________________________________|

|1. Անուն                          |2. Հայրանուն                      |

|__________________________________|__________________________________|

|3. Ազգանուն                       |4. Սեռ                            |

|__________________________________|__________________________________|

|5. Ծննդյան ժամանակ                |6. Ծննդյան վայր                   |

| ___ ______ ________թ.            |______________________________    |

|                                  |    (երկիր, մարզ, համայնք)        |

|__________________________________|__________________________________|

|7. Քաղաքացիություն                |8. Ազգություն                     |

|                                  |(անձը հաստատող փաստաթղթերում դրանց|

|                                  |առկայության դեպքում)              |

|__________________________________|__________________________________|

|9. Վերջին բնակության վայր         |10. Ընտանեկան դրություն           |

|______________________________    |ամուսնացած չի եղել                |

|(երկիր, մարզ, համայնք, հասցե)     |ամուսնալուծված                    |

|                                  |այրի                              |

|__________________________________|__________________________________|

|11. Մահվան վայր                   |12. Մահվան ժամանակ _______________|

|______________________________    |              (օր, ամիս, տարեթիվ) |

|(երկիր, մարզ, համայնք, հասցե)     |                                  |

|_____________________________________________________________________|

|13. Անձը հաստատող փաստաթղթի վերաբերյալ տեղեկություններ               |

|Սերիա__________N________________                                     |

|Տրման ժամանակ __________________________թ.                           |

|Ում կողմից է տրվել__________________________թ.                       |

|_____________________________________________________________________|

|14. Մահվան փաստը հաստատող փաստաթղթերի տվյալները.                     |

|__________________________                                           |

|_____________________________________________________________________|

|                 Դիմողի մասին տեղեկություններ                        |

|_____________________________________________________________________|

|15. Անուն                         |16. Հայրանուն                     |

|__________________________________|__________________________________|

|17. Ազգանուն                      |18. Հեռախոսահամար                 |

|_____________________________________________________________________|

|19. Էլեկտրոնային փոստի հասցե _____________@                          |

|_____________________________________________________________________|

|20. Անձը հաստատող փաստաթղթի վերաբերյալ տեղեկություններ               |

|Սերիա__________N________________                                     |

|Տրման ժամանակը __________________________թ.                          |

|Ում կողմից է տրվել__________________________թ.                       |

|_____________________________________________________________________|

|              Դիմումին կից ներկայացվող փաստաթղթեր                    |

|_____________________________________________________________________|

|  . Բժշկական կազմակերպության կամ բժշկի տված` մահը հաստատող           |

|սահմանված ձևի  փաստաթուղթը                                           |

|  . Դիմողի անձը հաստատող փաստաթուղթը                                 |

|  . Մահացած անձի անձը հաստատող փաստաթուղթը կամ դրա տվյալները         |

|_____________________________________________________________________|

|                     Դիմողի ստորագրություն                           |

|_____________________________________________________________________|

|Սուտ տեղեկություններ հայտնելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 246-րդ     |

|հոդվածով նախատեսված պատասխանատվության մասին նախազգուշացված եմ:       |

|                                                                     |

|ԴԻՄՈՂ (ԴԻՄՈՂՆԵՐ)                                                     |

|_________________ ________________ ________________________          |

| Անուն, ազգանուն,  ստորագրություն,    օր, ամիս, տարեթիվ              |

._____________________________________________________________________.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 10 ապրիլի 2025 թվական:

 

 

pin
Արդարադատության նախարարություն
09.04.2025
N 198-Ն
Հրաման