Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 ապրիլի 2025 թվականի N 134-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 516-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 9-ի N 344-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 516-Ն որոշման հավելվածում (այսուհետ` ԷՄՇ կանոններ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) ԷՄՇ կանոնների 54-րդ կետի 3-րդ ենթակետում «54.1-ին կետով» թվերը և բառերը փոխարինել «54.1-ին և 54.2-րդ կետերով» թվերով և բառերով, իսկ «ՊՄԳ-ով» բառից հետո լրացնել «և ԷՄՇ կանոններով» բառերը,

2) ԷՄՇ կանոնների 54.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«54.1. ԿԷԱ կայաններին տրվում է ՀՊԿԼ կարգավիճակ` ներառելով ՀԾՄ հաշվեկշռման խմբում` հետևյալ ժամկետներում և պայմաններով.

1) ոռոգելի ջրային ռեսուրսի կիրառմամբ գործող ԿԷԱ կայանի դեպքում` ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար,

2) ատոմային ԿԷԱ կայանի դեպքում` Համակարգի օպերատորի հետ համաձայնեցված` էլեկտրակայանի ամբողջական կանգառի ռեժիմում պլանային նորոգման առաջին օրվանից մինչև պլանային նորոգման վերջին օրն ընկած ժամանակահատվածի համար:»,

3) ԷՄՇ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 54.2-րդ և 54.3-րդ կետերով.

«54.2. ԿԷԱ կայանները ՀՊԿԼ կարգավիճակի ժամանակահատվածում`

1) չեն կարող էլեկտրական էներգիա վաճառել ՕԱՇ-ում,

2) ԷՄՇ-ում կնքված գործարքների նկատմամբ բացասական անհաշվեկշռույթի (ներառյալ` սեփական կարիքի համար էլեկտրական էներգիայի սպառման արդյունքում առաջացած անհաշվեկշռույթի) դեպքում ՀԾՄ-ին վճարում են այդ անհաշվեկշռույթի արդյունքում ԷՄՇ-ում վաճառված լրացուցիչ էլեկտրական էներգիայի քանակության և տվյալ ԿԷԱ կայանի էլեկտրական էներգիայի սակագնի արտադրյալի չափով, իսկ դրական անհաշվեկշռույթի դեպքում տվյալ ԿԷԱ կայանն է վճարվում ՀԾՄ-ի կողմից` այդ անհաշվեկշռույթի արդյունքում վերջինիս վաճառված լրացուցիչ էլեկտրական էներգիայի քանակության և տվյալ ԿԷԱ կայանի էլեկտրական էներգիայի սակագնի արտադրյալի չափով: Սույն ենթակետով սահմանված վճարումներն իրականացվում են ԷՄՇ կանոնների 38-րդ գլխով սահմանված կարգով:

54.3. Այն դեպքում, երբ ԷՀՑ կանոնների 151-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերության համաձայն ԿԷԱ կայանը և ՊԷԱ կայանը Համակարգի օպերատորի կողմից ներառվել են կարգավարման գործընթացում, ապա`

1) ԿԷԱ կայանի դեպքում`

ա. հզորությունը նվազեցնելու վերաբերյալ կարգավարական կարգադրության տրման դեպքում, վերջինիս բացասական անհաշվեկշռույթները զրոյացվում են Շուկայի օպերատորի կողմից` կարգավարական կարգադրության շրջանակում տրված չափաքանակով,

բ. հզորությունն ավելացնելու վերաբերյալ կարգավարական կարգադրության տրման դեպքում, վերջինիս կարգավարական կարգադրության շրջանակում տրված չափաքանակով վճարվում է ՀԾՄ-ի կողմից տվյալ ԿԷԱ կայանի համար Հանձնաժողովի սահմանած էլեկտրական էներգիայի սակագնով:»,

2) ՊԷԱ կայանի դեպքում կողմերը ղեկավարվում են ԷՄՇ կանոնների 54-րդ կետի 3-րդ ենթակետով և 21-րդ գլխով սահմանված կարգավորումներով:»,

4) ԷՄՇ կանոնների 125-րդ կետում «54.1-ին կետով» թվերը և բառերը փոխարինել «54.2-րդ կետով» թվերով և բառերով,

5) ԷՄՇ կանոնների 128-րդ կետում «ՊՄԳ-ով» բառից հետո լրացնել «և ԷՄՇ կանոններով» բառերը,

6) ԷՄՇ կանոնների 179-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«179. Էլեկտրական էներգիայի արտահանումն իրականացվում է ՄԱԻ-ների, ՄԷԱ կայանների և ՀԾՄ-ի կողմից` համաձայն ԷՄՇ կանոնների:»,

7) ԷՄՇ կանոնների 201-րդ կետի 1-ին ենթակետում «ԿԷԱ կայաններից ամենաբարձր սակագին ունեցող կայանի սակագնի արտադրյալի չափով» բառերը փոխարինել «ԿԷԱ կայաններից նվազագույն սակագին ունեցող կայանի սակագնի արտադրյալի 80 տոկոսի չափով» բառերով,

8) ԷՄՇ կանոնների 202-րդ կետի 1-ին ենթակետում «չափով» բառից հետո լրացնել «, իսկ այդ արժեքը, ԷՄՇ կանոնների 201-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն նվազեցված բանկային երաշխիքի գումարը գերազանցելու դեպքում` նվազեցված երաշխիքային գումարի չափով» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

    հանձնաժողովի նախագահ`                  Մ. Մեսրոպյան

 

9 ապրիլի 2025 թ.

ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 10 ապրիլի 2025 թվական:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
09.04.2025
N 134-Ն
Որոշում