Սեղմել Esc փակելու համար:
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԿՐԿՆԱԿԻ ՓՈՐՁԱՔՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԿՐԿՆԱԿԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 ապրիլի 2025 թվականի N 416-Ն

 

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԿՐԿՆԱԿԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 6.5-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել մշակութային արժեքների կրկնակի փորձաքննության կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2025 թ. ապրիլի 11

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2025 թվականի ապրիլի 10-ի

N 416-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԿՐԿՆԱԿԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է մշակութային արժեքների կրկնակի փորձաքննության (այսուհետ` կրկնակի փորձաքննություն) կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (այսուհետ` լիազորված պետական մարմին) արտահանման նպատակով հայտագրված մշակութային արժեքը կամ առարկան ենթակա է կրկնակի փորձաքննության, եթե առկա է մշակութային արժեքի կամ առարկայի կեղծ և լիազորված պետական մարմին ներկայացված սկզբնական փորձաքննության (այսուհետ` սկզբնական փորձաքննություն) խեղաթյուրված լինելու վերաբերյալ հիմնավոր կասկած:

3. Կրկնակի փորձաքննությունն իրականացնում են լիազորված պետական մարմնի կողմից հավատարմագրված մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետները (այսուհետ` փորձագետ) և մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունները (այսուհետ` կազմակերպություն):

4. Կրկնակի փորձաքննությունն իրականացվում է համալիր (ֆիզիկաքիմիական) փորձաքննության եղանակով` տեխնիկական միջոցների կիրառմամբ (նյութակազմը վերլուծող սարքավորում, շարժական ֆլուորեսցենտ-ռենտգենային սարք, ինֆրակարմիր ռենտգենային օպտիկական սարք, բինոկուլյար միկրոսկոպ, բևեռացնող միկրոսկոպ):

5. Լիազորված պետական մարմինն արժեքի սեփականատիրոջը կամ նրա կողմից լիազորված անձին գրավոր տեղեկացնում է արժեքի կրկնակի փորձաքննության նշանակման մասին:

6. Լիազորված պետական մարմինը կազմակերպում է կրկնակի փորձաքննություն անցկացնելու գործընթացն իր միջոցների հաշվին:

7. Կրկնակի փորձաքննության առավելագույն ժամկետ է սահմանվում 15 աշխատանքային օրը` կրկնակի փորձաքննություն նշանակելու հաջորդող աշխատանքային օրվանից սկսած:

8. Կրկնակի փորձագիտական եզրակացությունը ներառում է`

1) հերթական համարը (հնգանիշ).

2) կազմակերպության անվանումը.

3) արժեքի անվանումը.

4) արժեքի գիտական նկարագրությունը.

5) արժեքի ստեղծման տարեթիվը (թվագրումը), հրատարակման տարեթիվը.

6) արժեքի ստեղծման վայրը` երկիրը, հրատարակության վայրը, հրատարակչությունը.

7) արժեքի նյութը.

8) արժեքի ֆիզիկական չափսերը (երկարություն, լայնություն, բարձրություն, տրամագիծ), քաշը, հարգը, էջերի թիվը, տպաքանակը և այլն.

9) արժեքի պահպանվածությունը (ամբողջական, մասնակի, վերականգնված` մանրամասն նկարագրությամբ).

10) արժեքի պատրաստման տեխնիկան, տեխնիկական-տեխնոլոգիական բնութագիրը (ֆիզիկաքիմիական փորձաքննության արդյունքները).

11) հեղինակը (ստեղծողը).

12) արձանագրության, ստորագրության, դրոշմի, կնիքի վերծանությունը, հատուկ նշաններ.

13) ժողովուրդը, էթնիկական խումբը, դպրոցը.

14) արժեքի` իր տեսակի կամ տիպի մեջ առանձնահատուկ լինելը.

15) արժեքի` պատմական, հնագիտական, ազգագրական, գեղարվեստական, կրոնական, մշակութաբանական, արվեստաբանական կամ գիտական հատուկ հետաքրքրություն ներկայացնելը.

16) արժեքի` պատմամշակութային զարգացման վկայագիր-վավերագրի նշանակություն ունենալը.

17) արժեքի` ազգային պատմամշակութային ժառանգության համար կարևոր նշանակություն ունենալը.

18) համաշխարհային մշակութային ժառանգության համար հետաքրքրություն ներկայացնելը.

19) գինը (Հայաստանի Հանրապետության արժույթով).

20) կազմակերպության կնիքը և ստորագրությունները (կազմակերպության տնօրեն, փորձագետ).

21) տալու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը:

9. Կրկնակի փորձաքննություն չի կարող իրականացնել մշակութային արժեքի կամ առարկայի սկզբնական փորձաքննությունը կատարած կազմակերպությունն ու փորձագետը:

10. Լիազորված պետական մարմինն արժեքի սեփականատիրոջը կամ նրա կողմից լիազորված անձին գրավոր տեղեկացնում է արժեքի կրկնակի փորձաքննության արդյունքների մասին:

11. Կրկնակի փորձաքննության արդյունքները կարող են բողոքարկվել դատական կարգով:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 11 ապրիլի 2025 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.04.2025
N 416-Ն
Որոշում