Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ

 

7 ապրիլի 2025 թվականի N 420-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 299-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը`

 

Հրամայում եմ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2016 թվականի դեկտեմբերի 30-ի «Շրջանառության հարկի հաշվարկի ձևը և դրա լրացման կարգը հաստատելու մասին» N 299-Ն հրամանի N 1 հավելվածով հաստատված`

1) Շրջանառության հարկի հաշվարկի ձևի 5.4.2, 6.4.2, 7.4.2 և 9.4.2 կետերում «Իրացման» բառից հետո լրացնել «և վարչական» բառերը.

2) Շրջանառության հարկի հաշվարկի ձևի լրացման կարգի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Հաշվարկի 5.1-ին կետում լրացվում է հաշվետու եռամսյակում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտների գումարը:».

3) Շրջանառության հարկի հաշվարկի ձևի լրացման կարգի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Օրենսգրքի 258-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան` հաշվարկի 5.4.1-ին կետում լրացվում է հաշվետու եռամսյակում ձեռքբերված` առևտրական (առք ու վաճառքի) գործունեության առարկա հանդիսացող ապրանքների սկզբնական արժեքը, իսկ հաշվարկի 5.4.2-րդ կետում լրացվում են հաշվետու եռամսյակում կատարված` Օրենսգրքի 121-րդ հոդվածի 7-րդ մասի երրորդ պարբերության 2-րդ կետով սահմանված վարչական ծախսերը և Օրենսգրքի 121-րդ հոդվածի 7-րդ մասի երրորդ պարբերության 3-րդ կետով սահմանված իրացման ծախսերը: Սույն կետերում չեն լրացվում հիմնական միջոցներ և ոչ նյութական ակտիվներ ձեռք բերելու կամ կառուցելու կամ ստեղծելու կամ մշակելու ծախսերը, հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների վրա կատարվող կապիտալ և ընթացիկ ծախսերը, հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումները, հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների լուծարման ծախսերը, անհատույց ստացված ակտիվների, աշխատանքների և ծառայությունների գծով ծախսերը, գործուղման ծախսերը, ներկայացուցչական ծախսերը:».

4) Շրջանառության հարկի հաշվարկի ձևի լրացման կարգի 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«19. Հաշվարկի 6.1-ին կետում լրացվում է հաշվետու եռամսյակում արտադրական գործունեությունից ստացվող եկամուտների գումարը:».

5) Շրջանառության հարկի հաշվարկի ձևի լրացման կարգի 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«22. Օրենսգրքի 258-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան` հաշվարկի 6.4.1-ին կետում լրացվում են հաշվետու եռամսյակում կատարված` ապրանքների արտադրության հետ անմիջականորեն կապված ծախսերը, իսկ հաշվարկի 6.4.2-րդ կետում լրացվում են հաշվետու եռամսյակում կատարված` Օրենսգրքի 121-րդ հոդվածի 7-րդ մասի երրորդ պարբերության 2-րդ կետով սահմանված վարչական ծախսերը և Օրենսգրքի 121-րդ հոդվածի 7-րդ մասի երրորդ պարբերության 3-րդ կետով սահմանված իրացման ծախսերը: Սույն կետերում չեն լրացվում հիմնական միջոցներ և ոչ նյութական ակտիվներ ձեռք բերելու կամ կառուցելու կամ ստեղծելու կամ մշակելու ծախսերը, հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների վրա կատարվող կապիտալ և ընթացիկ ծախսերը, հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումները, հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների լուծարման ծախսերը, անհատույց ստացված ակտիվների, աշխատանքների և ծառայությունների գծով ծախսերը, գործուղման ծախսերը, ներկայացուցչական ծախսերը:».

6) Շրջանառության հարկի հաշվարկի ձևի լրացման կարգի 31-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«31. Հաշվարկի 7.1-ին կետում լրացվում է հաշվետու եռամսյակում հանրային սննդի գործունեությունից ստացվող եկամուտների գումարը:».

7) Շրջանառության հարկի հաշվարկի ձևի լրացման կարգի 34-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«34. Օրենսգրքի 258-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան` հաշվարկի 7.4.1-ին կետում լրացվում են հաշվետու եռամսյակում կատարված` հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության հետ անմիջականորեն կապված ծախսերը, իսկ հաշվարկի 7.4.2-րդ կետում լրացվում են հաշվետու եռամսյակում կատարված` Օրենսգրքի 121-րդ հոդվածի 7-րդ մասի երրորդ պարբերության 2-րդ կետով սահմանված վարչական ծախսերը և Օրենսգրքի 121-րդ հոդվածի 7-րդ մասի երրորդ պարբերության 3-րդ կետով սահմանված իրացման ծախսերը: Սույն կետերում չեն լրացվում հիմնական միջոցներ և ոչ նյութական ակտիվներ ձեռք բերելու կամ կառուցելու կամ ստեղծելու կամ մշակելու ծախսերը, հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների վրա կատարվող կապիտալ և ընթացիկ ծախսերը, հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումները, հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների լուծարման ծախսերը, անհատույց ստացված ակտիվների, աշխատանքների և ծառայությունների գծով ծախսերը, գործուղման ծախսերը, ներկայացուցչական ծախսերը, ինչպես նաև խոհարարական արտադրանք չհանդիսացող այլ ակտիվների օտարման դեպքում` դրանց սկզբնական արժեքը:».

8) Շրջանառության հարկի հաշվարկի ձևի լրացման կարգի 43-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«43. Հաշվարկի 8.1-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակում հանրային սննդի գործունեությունից ստացվող եկամուտների գումարը, իսկ 8.4-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակում հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության հետ կապված ծախսերի հանրագումարը:».

9) Շրջանառության հարկի հաշվարկի ձևի լրացման կարգի 50-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«50. Հաշվարկի 9.1-ին կետում լրացվում է հաշվետու եռամսյակում այլ գործունեությունից ստացվող եկամուտների գումարը:»

10) Շրջանառության հարկի հաշվարկի ձևի լրացման կարգի 53-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«53. Օրենսգրքի 258-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան` հաշվարկի 9.4.1-ին կետում լրացվում են հաշվետու եռամսյակում կատարված` այլ գործունեության հետ անմիջականորեն կապված ծախսերը, իսկ հաշվարկի 9.4.2-րդ կետում լրացվում են հաշվետու եռամսյակում կատարված` Օրենսգրքի 121-րդ հոդվածի 7-րդ մասի երրորդ պարբերության 2-րդ կետով սահմանված վարչական ծախսերը և Օրենսգրքի 121-րդ հոդվածի 7-րդ մասի երրորդ պարբերության 3-րդ կետով սահմանված իրացման ծախսերը: Սույն կետերում չեն լրացվում հիմնական միջոցներ և ոչ նյութական ակտիվներ ձեռք բերելու կամ կառուցելու կամ ստեղծելու կամ մշակելու ծախսերը, հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների վրա կատարվող կապիտալ և ընթացիկ ծախսերը, հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումները, հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների լուծարման ծախսերը, անհատույց ստացված ակտիվների, աշխատանքների և ծառայությունների գծով ծախսերը, գործուղման ծախսերը, ներկայացուցչական ծախսերը:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից և տարածվում է 2025 հունվարի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացվող շրջանառության հարկի հաշվարկների մասով:

 

    4/7/2025                               Է. Հակոբյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 9 ապրիլի 2025 թվական:

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
07.04.2025
N 420-Ն
Հրաման