ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-24-Ո-46
2025 թ.
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ԱՐՓԻՆԵ ՇՏՈՅԱՆԻՆ, ՀԱՅԿ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻՆ, ԱՐՍԵՆ ԳԵՂԱՄՅԱՆԻՆ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՏՅՈՄ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ԲԱՇԽՎԵԼԻՔ ԳՈՐԾԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏՈԿՈՍԱՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քննարկելով Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի գրությունը և նույն դատարանի դատավորներ Արփինե Շտոյանի, Հայկ Իսրայելյանի, Արսեն Գեղամյանի, Հովհաննես Սաֆարյանի և Արտյոմ Ավետիսյանի աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ դիմումները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Արփինե Շտոյանին, Հայկ Իսրայելյանին, Արսեն Գեղամյանին և Հովհաննես Սաֆարյանին բաշխվելիք գործերի համար հավասարաչափ բաշխման չափանիշներից սահմանել 70%-ի չափով նվազեցման տոկոսաչափ, իսկ դատավոր Արտյոմ Ավետիսյանին բաշխվելիք գործերի համար հավասարաչափ բաշխման չափանիշներից սահմանել 80%-ի չափով նվազեցման տոկոսաչափ` 2025 թվականի ապրիլի 8-ից հուլիսի 7-ը ներառյալ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
2025թ. ապրիլի 7
ք. Երևան
Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (https://court.am/hy/decisions-single/ 2399)` 7 ապրիլի 2025 թվական: