ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-23-Ո-44
2025 թ.
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ՍԵՐԺ ՌՈՒՇԱՆՅԱՆԻՆ, ԳԵՎՈՐԳ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ, ԱՐԹՈՒՐ ԱԴԱՄՅԱՆԻՆ ԵՎ ՀՐԱՉՅԱ ՄԵԽԱԿՅԱՆԻՆ ԲԱՇԽՎԵԼԻՔ ԳՈՐԾԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏՈԿՈՍԱՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քննարկելով Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի գրությունը, նույն դատարանի դատավորներ Սերժ Ռուշանյանի, Գևորգ Մանուկյանի, Արթուր Ադամյանի և Հրաչյա Մեխակյանի աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ դիմումները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Սերժ Ռուշանյանին, Գևորգ Մանուկյանին, Արթուր Ադամյանին և Հրաչյա Մեխակյանին բաշխվելիք գործերի համար` 2025 թվականի ապրիլի 7-ից ապրիլի 11-ը ներառյալ` սահմանել 10% առանձին տոկոսաչափեր:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
2025թ. ապրիլի 4
ք. Երևան
Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (https://court.am/hy/decisions-single /2397)` 4 ապրիլի 2025 թվական: