Սեղմել Esc փակելու համար:
ԱՅԼ ԱՆՁԻ ՓՈԽԱՐԵՆ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՅԼ ԱՆՁԻ ՓՈԽԱՐԵՆ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ, ԱՅԼ ԱՆՁԻ ՓՈԽԱՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 մարտի 2025 թվականի N 22-Ն

 

ԱՅԼ ԱՆՁԻ ՓՈԽԱՐԵՆ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ, ԱՅԼ ԱՆՁԻ ՓՈԽԱՐԵՆ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՍՈՒՏ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ԱՅԼ ԱՆՁԻ ՓՈԽԱՐԵՆ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻՆ ԿԻՑ ԿԵՂԾ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՁԵՎԱԹՂԹԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 48-րդ հոդվածի 16-18-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Հաստատել այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումի, հայտարարության ձևերը, ինչպես նաև այլ անձի փոխարեն քվեարկելու մասին սուտ հայտարարություն տալու և այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումին կից կեղծ ստորագրությամբ հայտարարություն ներկայացնելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին տեղեկացված լինելու ձևաթղթերը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված ձևաթղթերը ներբեռնվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025թ. ապրիլի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

    հանձնաժողովի նախագահ                   Վ. Հովակիմյան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի

2025թ. մարտի 27-ի

N 22-Ն որոշման

 

ԱՅԼ ԱՆՁԻ ՓՈԽԱՐԵՆ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԱԹՂԹԵՐԸ

 

Ձև 1

 

(դիմումի ձևաթուղթ` քվեարկությանը չմասնակցած այն ընտրողի/հանրաքվեի

մասնակցի, որի տվյալների դիմաց ընտրողների/հանրաքվեի մասնակիցների

ցուցակում առկա է ստորագրություն` քվեարկությանը

մասնակցելու վերաբերյալ)

 

ԹԻՎ ____ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ

(նշվում է համապատասխան ընտրատարածքային

ընտրական հանձնաժողովի համարը)

 

ԴԻՄՈՂ______________________________________

(դիմողի անունը, հայրանունը, ազգանունը)

Հաշվառման վայրի հասցե` ________________________

Բնակության վայրի հասցե` _______________________

(լրացվում է, եթե տարբերվում է հաշվառման

վայրի հասցեից)

_______________________________________

                                     (հեռախոսահամար կամ էլեկտրոնային փոստի

                                                                    հասցե)

 

ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԻՄ ՓՈԽԱՐԵՆ ԱՅԼ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հանդիսանում եմ թիվ ______ ընտրական տեղամասի ընտրողների/հանրաքվեի մասնակիցների (նշվում է տեղամասի համարը)

____________________________ ցուցակի թիվ__________________________

(նշվում է ընտրողների/հանրաքվեի մասնակիցների ցուցակը, որում ընդգրկված է ընտրողը/հանրաքվեի մասնակիցը) (նշվում է ցուցակում ընտրողի/հանրաքվեի մասնակցի համարը)

համարի տակ ընդգրկված ընտրող/հանրաքվեի մասնակից: __________________ քվեարկությանը չեմ մասնակցել, սակայն իմ տվյալների դիմաց, (նշվում է ընտրության/հանրաքվեի անվանումը)

ընտրողների/հանրաքվեի մասնակիցների ցուցակում առկա է ստորագրություն` քվեարկությանը մասնակցելու վերաբերյալ:

Քվեարկության օրը` 20____ թվականի

__________________________________________ «______»-ին, ես`

(նշվում քվեարկության տարեթիվը, ամիսը, օրը)

(V ձևի նշան դրվում է այն տողի վանդակում, որում նշված կարգավիճակով հանդես է գալիս դիմումատուն)

[] բացակայել եմ Հայաստանի Հանրապետությունից.

[] գտնվել եմ Հայաստանի Հանրապետությունում.

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 48-րդ հոդվածի 16-18-րդ մասերին համապատասխան` խնդրում եմ սույն դիմումն ընդունել որպես իմ հայտարարություն և սույն դիմումի տակ առկա ստորագրությամբ հավաստում եմ, որ`

Ես տեղյակ եմ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածով նախատեսված կեղծ տվյալ հայտնելու կամ կեղծ փաստաթուղթ ներկայացնելու կամ այլ ապօրինի եղանակով մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, դրա էությունն ու հետևանքներն ինձ համար պարզ են:

ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի համաձայն.

«1. Կեղծ տվյալ հայտնելու կամ կեղծ փաստաթուղթ ներկայացնելու կամ այլ ապօրինի եղանակով մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը`

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով:»:

 

ԴԻՄՈՂ`_______________________________________ _______________________

(դիմողի անունը, հայրանունը, ազգանունը) (դիմողի ստորագրությունը)

 

«__ «______________ 20 թ.

 

Դիմումը պետք է ներկայացնել համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով քվեարկության հաջորդ օրը ժամը 12.00-ից մինչև քվեարկության օրվանից հետո երրորդ օրը` ժամը 11.00-ն:

Դիմումը ներկայացվում է բնօրինակով` ստորագրված բացառապես դիմումատուի կողմից:

 

Ձև 2

 

ԹԻՎ ____ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ

(նշվում է համապատասխան ընտրատարածքային ընտրական

հանձնաժողովի համարը)

ԴԻՄՈՂ______________________________________

(դիմողի անունը, հայրանունը, ազգանունը)

Հաշվառման վայրի հասցե` ________________________

Բնակության վայրի հասցե` _______________________

(լրացվում է, եթե տարբերվում է

հաշվառման վայրի հասցեից)

_______________________________________

                                           (հեռախոսահամար կամ էլեկտրոնային

                                                              փոստի հասցե)

 

ԴԻՄՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԱՑԱԿԱՅՈՂ ԵՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՉՄԱՍՆԱԿՑԱԾ ԱՆՁԻ ՓՈԽԱՐԵՆ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

    20___ թվականի _______»____»-ին    տեղի է ունեցել_______________________

    (նշվում է քվեարկության տարեթիվը,          նշվում է ընտրության/հանրաքվեի

              ամիսը, օրը)                               անվանումը)

ընտրությունների/հանրաքվեի քվեարկությունը:

Հանդիսանում եմ`

(V ձևի նշան դրվում է այն տողի վանդակում, որում նշված կարգավիճակով հանդես է գալիս դիմումատուն և լրացվում են տվյալ տողի անհրաժեշտ տվյալները)

[] ընտրություններին մասնակցող_________________կուսակցության

(նշվում է կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը) (կուսակցությունների դաշինքի) լիազոր ներկայացուցիչ.

[] ____________________համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածու,

(նշվում է համայնքի անվանումը)

[] _________________________________________________ վստահված անձ,

(նշվում է կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը կամ համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածուի անունը, ազգանունը)

[] թիվ ___________ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ,

(նշվում է տեղամասային ընտրական հանձնաժողովի համարը)

[] քվեարկությանը չմասնակցած ընտրող/հանրաքվեի մասնակից, որի տվյալների դիմաց ընտրողների ցուցակում առկա է ստորագրություն` քվեարկությանը մասնակցելու վերաբերյալ,

[] հանրաքվեին մասնակցող _____________________________________

(նշվում է քարոզչության կողմի անվանումը) քարոզչության կողմի լիազոր ներկայացուցիչ:

 

Կից հայտարարություններում նշված` քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունից բացակայող ընդհանուր թվով _______ անձի (անձանց) փոխարեն տեղի է ունեցել քվեարկություն:

Նշված անձինք են`

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ|Քվեարկությանը    |Ընտրական|Ընտրողների/հանրաքվեի|Ընտրողի/հանրաքվեի|

|   |չմասնակցած       |տեղամասի|մասնակիցների        |մասնակցի համարը  |

|   |ընտրողի/հանրաքվեի|համարը  |ցուցակը, որում      |համապատասխան     |

|   |մասնակցի անունը, |        |ընդգրկված է         |ցուցակում        |

|   |հայրանունը,      |        |ընտրողը/հանրաքվեի   |                 |

|   |ազգանունը        |        |մասնակիցը           |                 |

|___|_________________|________|____________________|_________________|

|1. |                 |        |                    |                 |

|___|_________________|________|____________________|_________________|

|2. |                 |        |                    |                 |

._____________________________________________________________________.

 

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 48-րդ հոդվածի 16-18-րդ մասերի համաձայն պահանջում եմ քննել սույն դիմումը:

Սույն դիմումի տակ առկա ստորագրությամբ հավաստում եմ, որ`

Ես տեղյակ եմ կեղծ տվյալ հայտնելու կամ կեղծ փաստաթուղթ ներկայացնելու կամ այլ ապօրինի եղանակով մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին, դրա էությունն ու հետևանքներն ինձ համար պարզ են:

ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի համաձայն.»1. Կեղծ տվյալ հայտնելու կամ կեղծ փաստաթուղթ ներկայացնելու կամ այլ ապօրինի եղանակով մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը`

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով:»:

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 48-րդ հոդվածի 18-րդ մասի համաձայն`

«Հայտարարությունը համարվում է կեղծ ստորագրությամբ հայտարարություն, եթե այն ստորագրվել է ոչ այն անձի կողմից, որի անունից տրվում է հայտարարությունը, կամ ստորագրվել է մտացածին անձի անունից»:

Դիմումին կից ներկայացնում եմ`

1. Հայաստանի Հանրապետությունից բացակայող անձանց փոխարեն քվեարկելու վերաբերյալ հայտարարությունը(ները) (թվով ___ հայտարարություն).

2. դիմումատուի կարգավիճակը հավաստող փաստաթղթի պատճենը:

 

ԴԻՄՈՂ` _______________________________________ _____________________

(դիմողի անունը, հայրանունը, ազգանունը) (դիմողի ստորագրությունը)

 

«____ «________________ 20 թ.

 

Դիմումը պետք է ներկայացնել համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով քվեարկության հաջորդ օրը ժամը 12.00-ից մինչև քվեարկության օրվանից հետո երրորդ օրը` ժամը 11.00-ն:

Դիմումը ներկայացվում է բնօրինակով` ստորագրված բացառապես դիմումատուի կողմից:

Դիմումին կից հայտարարությունները ներկայացվում են բնօրինակով` ստորագրված բացառապես հայտարարություն տված անձանց կողմից:

 

Ձև 2-1

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՏՎՈՂ`__________________________________

(հայտարարություն տվողի անունը,

հայրանունը, ազգանունը)

Անձը հաստատող փաստաթուղթ ____________________________________

(փաստաթղթի համարը, անձնագրի դեպքում

սերիան և համարը)

Հաշվառման վայրի հասցե` ________________________

Բնակության վայրի հասցե` _______________________

(լրացվում է, եթե տարբերվում է

հաշվառման վայրի հասցեից)

_______________________________________

                                           (հեռախոսահամար կամ էլեկտրոնային

                                                              փոստի հասցե)

                 Հայտարարությունը տրվել է ________________________________

                                           (նշվում է օրը, ամիսը, տարեթիվը)

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԱՑԱԿԱՅՈՂ ԵՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՉՄԱՍՆԱԿՑԱԾ ԱՆՁԻ ՓՈԽԱՐԵՆ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

    20____ թվականի ___________»____»-ին    տեղի է ունեցել _______________

  (նշվում է քվեարկության տարեթիվը,         (նշվում է ընտրության/հանրաքվեի

            ամիսը, օրը)                              անվանումը)

 

ընտրությունների/հանրաքվեի քվեարկությունը:

Սույնով աներկբա հայտարարում եմ, որ ներքոհիշյալ անձը քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունից բացակայել է, սակայն նրա փոխարեն տեղի է ունեցել քվեարկություն:

Քվեարկությանը չի մասնակցել`

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ|Քվեարկությանը    |Ընտրական|Ընտրողների/հանրաքվեի|Ընտրողի/հանրաքվեի|

|   |չմասնակցած       |տեղամասի|մասնակիցների        |մասնակցի համարը  |

|   |ընտրողի/հանրաքվեի|համարը  |ցուցակը, որում      |համապատասխան     |

|   |մասնակցի անունը, |        |ընդգրկված է         |ցուցակում        |

|   |հայրանունը,      |        |ընտրողը/հանրաքվեի   |                 |

|   |ազգանունը        |        |մասնակիցը           |                 |

|___|_________________|________|____________________|_________________|

._____________________________________________________________________.

 

Սույն հայտարարության տակ առկա ստորագրությամբ հավաստում եմ, որ`

Ես տեղյակ եմ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածով նախատեսված կեղծ տվյալ հայտնելու կամ կեղծ փաստաթուղթ ներկայացնելու կամ այլ ապօրինի եղանակով մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, դրա էությունն ու հետևանքներն ինձ համար պարզ են:

ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի համաձայն`»1. Կեղծ տվյալ հայտնելու կամ կեղծ փաստաթուղթ ներկայացնելու կամ այլ ապօրինի եղանակով մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը`

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով:»:

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՏՎՈՂ`______________________ _______________________

                          (անունը, հայրանունը,     (հայտարարություն տվող

                               ազգանունը)           անձի ստորագրությունը)

 

Հայտարարությունը ներկայացվում է բնօրինակով` ստորագրված բացառապես հայտարարություն տվող անձի կողմից:

 

Ձև 3

 

ԹԻՎ ____ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ

(նշվում է համապատասխան ընտրատարածքային

ընտրական հանձնաժողովի համարը)

ԴԻՄՈՂ______________________________________

(դիմողի անունը, հայրանունը, ազգանունը)

Հաշվառման վայրի հասցե` ________________________

Բնակության վայրի հասցե` _______________________

(լրացվում է, եթե տարբերվում է

հաշվառման վայրի հասցեից)

_______________________________________

                              (հեռախոսահամար կամ էլեկտրոնային փոստի հասցե)

 

ԴԻՄՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՉՄԱՍՆԱԿՑԱԾ ԱՆՁԻ ՓՈԽԱՐԵՆ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

    20____ թվականի ___________»____»-ին    տեղի է ունեցել ____________

    (նշվում է քվեարկության տարեթիվը,       (նշվում է ընտրության/հանրաքվեի

            ամիսը, օրը)                              անվանումը)

ընտրությունների/հանրաքվեի քվեարկությունը:

 

Հանդիսանում եմ`

(V ձևի նշան դրվում է այն տողի վանդակում, որում նշված կարգավիճակով հանդես է գալիս դիմումատուն և լրացվում են տվյալ տողի անհրաժեշտ տվյալները)

[] ընտրություններին մասնակցող ________________________________________կուսակցության,

(նշվում է կուսակցության կուսակցությունների դաշինքի անվանումը)

կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչ.

[] ____________________համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածու,

(նշվում է համայնքի անվանումը)

[] ______________________________________________________ վստահված անձ,

(նշվում է կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը կամ համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածուի անունը, ազգանունը)

[] թիվ ______________________ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ,

(նշվում է տեղամասային ընտրական հանձնաժողովի համարը)

[] քվեարկությանը չմասնակցած ընտրող/հանրաքվեի մասնակից, որի տվյալների դիմաց ընտրողների ցուցակում առկա է ստորագրություն քվեարկությանը մասնակցելու վերաբերյալ,

[] հանրաքվեին մասնակցող ______________________________________

(նշվում է քարոզչության կողմի անվանումը) քարոզչության կողմի լիազոր ներկայացուցիչ:

 

Կից հայտարարություններում նշված քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվող, սակայն քվեարկությանը չմասնակցած ընդհանուր թվով _______ անձի (անձանց) փոխարեն տեղի է ունեցել քվեարկություն:

Նշված անձինք են`

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ|Քվեարկությանը    |Ընտրական|Ընտրողների/հանրաքվեի|Ընտրողի/հանրաքվեի|

|   |չմասնակցած       |տեղամասի|մասնակիցների        |մասնակցի համարը  |

|   |ընտրողի/հանրաքվեի|համարը  |ցուցակը, որում      |համապատասխան     |

|   |մասնակցի անունը, |        |ընդգրկված է         |ցուցակում        |

|   |հայրանունը,      |        |ընտրողը/հանրաքվեի   |                 |

|   |ազգանունը        |        |մասնակիցը           |                 |

|___|_________________|________|____________________|_________________|

|1. |                 |        |                    |                 |

|___|_________________|________|____________________|_________________|

|2. |                 |        |                    |                 |

._____________________________________________________________________.

 

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 48-րդ հոդվածի 16-18-րդ մասերի համաձայն պահանջում եմ քննել սույն դիմումը:

Սույն դիմումի տակ առկա ստորագրությամբ հավաստում եմ, որ`

Ես տեղյակ եմ այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ դիմումին կից կեղծ ստորագրությամբ հայտարարություն ներկայացնելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին, դրա էությունն ու հետևանքներն ինձ համար պարզ են:

ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի համաձայն.

«1. Կեղծ տվյալ հայտնելու կամ կեղծ փաստաթուղթ ներկայացնելու կամ այլ ապօրինի եղանակով մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը`

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով:»:

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 48-րդ հոդվածի 18-րդ մասի համաձայն`

«Հայտարարությունը համարվում է կեղծ ստորագրությամբ հայտարարություն, եթե այն ստորագրվել է ոչ այն անձի կողմից, որի անունից տրվում է հայտարարությունը, կամ ստորագրվել է մտացածին անձի անունից»:

Դիմումին կից ներկայացնում եմ`

1. Հայաստանի Հանրապետությունում գտնվող, սակայն քվեարկությանը չմասնակցած անձանց փոխարեն քվեարկելու վերաբերյալ հայտարարությունը(ները) (թվով _____ հայտարարություն).

2. դիմումատուի կարգավիճակը հավաստող փաստաթղթի պատճենը:

 

ԴԻՄՈՂ` _____________________________ ________________________

            (դիմողի անունը, հայրանունը,    (դիմողի ստորագրությունը)

                    ազգանունը)

 

«____ «________________ 20 թ.

 

Դիմումը պետք է ներկայացնել համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով քվեարկության հաջորդ օրը ժամը 12.00-ից մինչև քվեարկության օրվանից հետո երրորդ օրը` ժամը 11.00-ն:

Դիմումը ներկայացվում է բնօրինակով` ստորագրված բացառապես դիմումատուի կողմից:

Դիմումին կից հայտարարությունները ներկայացվում են բնօրինակով` ստորագրված բացառապես հայտարարություն տված անձանց կողմից:

 

Ձև 3-1

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՏՎՈՂ`_________________________________

(հայտարարություն տվողի անունը,

հայրանունը, ազգանունը)

Անձը հաստատող փաստաթուղթ _____________________________________

(փաստաթղթի համարը, անձնագրի դեպքում

սերիան և համարը)

Հաշվառման վայրի հասցե` ________________________

Բնակության վայրի հասցե` _______________________

(լրացվում է, եթե տարբերվում է հաշվառման

վայրի հասցեից)

_______________________________________

                                           (հեռախոսահամար կամ էլեկտրոնային

                                                              փոստի հասցե)

                 Հայտարարությունը տրվել է ________________________________

                                           (նշվում է օրը, ամիսը, տարեթիվը)

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՉՄԱՍՆԱԿՑԱԾ ԱՆՁԻ ՓՈԽԱՐԵՆ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

    20____ թվականի ___________»____»-ին    տեղի է ունեցել ________________

       (նշվում է քվեարկության տարեթիվը,     (նշվում է ընտրության/հանրաքվեի

                 ամիսը, օրը)                          անվանումը)

 

ընտրությունների/հանրաքվեի քվեարկությունը:

Սույնով աներկբա հայտարարում եմ, որ ներքոհիշյալ անձը քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունից բացակայել է, սակայն նրա փոխարեն տեղի է ունեցել քվեարկություն:

Քվեարկությանը չի մասնակցել`

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ|Քվեարկությանը    |Ընտրական|Ընտրողների/հանրաքվեի|Ընտրողի/հանրաքվեի|

|   |չմասնակցած       |տեղամասի|մասնակիցների        |մասնակցի համարը  |

|   |ընտրողի/հանրաքվեի|համարը  |ցուցակը, որում      |համապատասխան     |

|   |մասնակցի անունը, |        |ընդգրկված է         |ցուցակում        |

|   |հայրանունը,      |        |ընտրողը/հանրաքվեի   |                 |

|   |ազգանունը        |        |մասնակիցը           |                 |

|___|_________________|________|____________________|_________________|

._____________________________________________________________________.

 

Սույն հայտարարության տակ առկա ստորագրությամբ հավաստում եմ, որ`

Ես տեղյակ եմ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածով նախատեսված կեղծ տվյալ հայտնելու կամ կեղծ փաստաթուղթ ներկայացնելու կամ այլ ապօրինի եղանակով մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, դրա էությունն ու հետևանքներն ինձ համար պարզ են:

ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի համաձայն`

«1. Կեղծ տվյալ հայտնելու կամ կեղծ փաստաթուղթ ներկայացնելու կամ այլ ապօրինի եղանակով մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը`

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով:»:

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՏՎՈՂ` _______________________ _____________________

                           (անունը, հայրանունը,    (հայտարարություն տվող

                            ազգանունը)              անձի ստորագրությունը)

 

Հայտարարությունը ներկայացվում է բնօրինակով` ստորագրված բացառապես հայտարարություն տվող անձի կողմից:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 31 մարտի 2025 թվական:

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
27.03.2025
N 22-Ն
Որոշում