ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 ապրիլի 2025 թվականի N 379-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 727-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի «Ազատ տնտեսական գոտու կազմակերպչի ընտրության, հաշվետվություն ներկայացնելու, շահագործողի սկզբնական և հերթական հայտարարագրերի ներկայացման, ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու, վկայականի տրամադրման գործողության ժամկետի երկարաձգման և դադարեցման, հանձնաժողովի ձևավորման և գործունեության, ազատ տնտեսական գոտում պարզեցված (մեկ պատուհանի) սկզբունքով պետության կողմից ծառայությունների մատուցման կարգերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 13-ի N 1521-Ն և 2012 թվականի մարտի 15-ի N 292-Ն որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին» N 727-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին ենթակետով`
i
«2.1. Սույն կարգի կիրառության իմաստով`
1) գործառնական ծախս է համարվում գործառնական գործունեության ծախսերի խումբը, որն իր մեջ ներառում է իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեքի, իրացման, վարչական ծախսերի և գործառնական այլ ծախսերի հանրագումարը.
2) որակավորված, լրիվ դրույքով աշխատող է համարվում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետը, որն ունի տվյալ ոլորտում մասնագիտական կրթությունը հավաստող ավարտական փաստաթուղթ (հավաստագիր, վկայական) և աշխատում է աշխատաժամանակի նորմալ տևողությամբ:».
i
2) N 3 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1.-ին և 14.2.-րդ կետերով`
«14.1. Լիազոր մարմինը հերթական հայտարարագիրը ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է այն և դրանում տեխնիկական թերությունների առկայության դեպքում 2 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է շահագործողին 2 աշխատանքային օրվա ընթացքում ճշգրտված հայտարարագիր ներկայացնելու վերաբերյալ: Շահագործողի կողմից սույն կետում նշված ժամկետում ճշգրտված հայտարարագիր չներկայացվելու դեպքում հիմք է ընդունվում հերթական հայտարարագրի ներկայացված տարբերակը:
14.2. Լիազոր մարմինը հայտարարագրերն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ստացված հայտարարագրերը, իսկ ճշգրտման ենթակա հայտարարագրերի դեպքում ճշգրտված հայտարարագրերը ստանալուց 10 աշխատանքային օրվա ընթացքում դրանք ներկայացնում է ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին` ի գիտություն:».
i
3) N 3 հավելվածի 34-րդ կետի 4-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.
4) N 3 հավելվածի 34-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով`
«5) օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-10-րդ կետերով նախատեսված գործունեության տեսակներ իրականացնող շահագործողների դեպքում համապատասխանությունն օրենքի 7-րդ հոդվածի 3.1-ին մասում նշված անհրաժեշտ հիմնական պայմաններին` բաշխված ըստ տարիների:».
5) N 3 հավելվածի N 2 ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«Ձև N 2
._____________________________________________________________________.
|Հայտատուի անվանումը |Իրականացվելիք |Վարձակալության |ԱՏԳ տարածքում |
| |գործունեության|տարածքի մակերեսը|գործունեության|
| |տեսակները` ըստ| |ժամկետը |
| |տնտեսական | | |
| |գործունեության| | |
| |տեսակների | | |
| |դասակարգչի | | |
|______________________|______________|________________|______________|
._____________________________________________________________________.
ՍԿԶԲՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ
Հայտատուի տվյալները
Ընկերության անվանումը _________
Ա.Ա.Հ._________________________
Գտնվելու վայրը_________________
Հեռախոսահամարը_________________
Էլեկտրոնային փոստի հասցեն______
Գրանցման համարը________________
ՀՎՀՀ __________________________
Շահագործման ընթացքում հայտարարվող ներդրումների ծավալները` բաշխված ըստ տարիների
դրամ
._________________________________________________________________.
|20.. |20.. |20.. |20.. |20.. |20.. |
|__________|__________|__________|__________|__________|__________|
._________________________________________________________________.
Շահագործման ընթացքում հայտարարվող աշխատատեղերի քանակը` բաշխված ըստ տարիների աճողական կարգով
._________________________________________________________________.
|20.. |20.. |20.. |20.. |20.. |20.. |
|__________|__________|__________|__________|__________|__________|
._________________________________________________________________.
Շահագործման ընթացքում հայտարարվող արտադրության ծավալները` բաշխված ըստ տարիների
դրամ
._________________________________________________________________.
|20.. |20.. |20.. |20.. |20.. |20.. |
|__________|__________|__________|__________|__________|__________|
._________________________________________________________________.
Շահագործման ընթացքում իրականացվող գործառնական ծախսերը, որից` ինքնարժեքի, իրացման, վարչական, այլ ծախսեր` բաշխված ըստ տարիների(1)
դրամ
._________________________________________________________________.
|20.. |20.. |20.. |20.. |20.. |20.. |
|__________|__________|__________|__________|__________|__________|
._________________________________________________________________.
Շահագործման ընթացքում որակավորված լրիվ դրույքով աշխատողների թիվը` բաշխված ըստ տարիների աճողական կարգով(1)
դրամ
._________________________________________________________________.
|20.. |20.. |20.. |20.. |20.. |20.. |
|__________|__________|__________|__________|__________|__________|
._________________________________________________________________.
___________________
1) - Նշված դաշտերը լրացվում են «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-10-րդ կետերով նախատեսված գործունեության տեսակներ իրականացնող շահագործողների կողմից:
Ա.Ա.Հ. __________________
Ստորագրությունը _________
Ամսաթիվը________________».
6) N 3 հավելվածի N 3 ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«Ձև N 3
ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ
Հայտատուի տվյալները
Ընկերության անվանումը _________
Ա.Ա.Հ._________________________
Գտնվելու վայրը_________________
Հեռախոսահամարը_________________
Էլեկտրոնային փոստի հասցեն______
Գրանցման համարը________________
ՀՎՀՀ __________________________
._____________________________________________________________________.
|Հայտատուի անվանումը |Իրականացվելիք գործունեության|Վարձակալության |
| |տեսակները` ըստ տնտեսական |տարածքի մակերեսը|
| |գործունեության տեսակների | |
| |դասակարգչի | |
|_______________________|____________________________|________________|
._____________________________________________________________________.
._________________________________________________________________________.
|20 թ.-ին |20 թ.-ին |20 թ. |20 թ. |20 թ. իրակա- |20 թ. որակա- |
|ներդրումների|նոր աշխատա-|փաստացի|արտադ- |նացված(1) |վորված |
|ծավալները |տեղերի |առկա |րության |գործառնական |դրույքով աշխա-|
|(դրամ) |քանակը |աշխատա-|ծավալները |ծախսեր, որից`|տողների թիվը |
| | |տեղերի |(դրամ) |ինքնարժեքի | |
|____________|___________|քանակը |___________|_____________|______________|
|նախա- |փաս- |նախա- |փաս-| |նախա- |փաս-|նախա- |փաս- |նախա- |փաս- |
|տեսված|տացի |տեսված|տացի| |տեսված|տացի|տեսված|տացի |տեսված |տացի |
|____________|___________|_______|___________|_____________|______________|
._________________________________________________________________________.
______________________
1)- Նշված դաշտերը լրացվում են «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-10-րդ կետերով նախատեսված գործունեության տեսակներ իրականացնող շահագործողների կողմից:
Ծրագրի իրականացման ընթացքում առաջացած շեղումների վերաբերյալ տեղեկատվություն
________________________________________________________________
Ա.Ա.Հ. __________________
Ստորագրությունը _________
Ամսաթիվը_______________»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2025 թ. ապրիլի 3
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 3 ապրիլի 2025 թվական: