ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
27 մարտի 2025 թվականի N 28-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի ԹԻՎ 7-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
Որոշում է
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2017 թվականի հունվարի 11-ի «Տեղամասային ընտրական հանձնաժողովում վիճակահանություններ անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 7-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի 1-ին, 2-րդ, 4-րդ ենթակետերում և 5-րդ կետում «1200» թիվը փոխարինել «1100» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի ապրիլի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ Վ. Հովակիմյան
Պաշտոնական հրապարակման օրը` 31 մարտի 2025 թվական: