Սեղմել Esc փակելու համար:
ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԻՃԱԿ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 մարտի 2025 թվականի N 27-Ն

 

ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 50-րդ հոդվածի 1.1-րդ մասով, 7-րդ մասով և 51-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

 

Որոշում է

 

1. Սահմանել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում վերահաշվարկ իրականացնելու նպատակով վիճակահանություններ անցկացնելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի ապրիլի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

    հանձնաժողովի նախագահ                   Վ. Հովակիմյան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի

2025 թվականի մարտի 27-ի

N 27-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով (այսուհետ` Ընտրական օրենսգիրք) սահմանված դեպքերում վերահաշվարկ իրականացնելու նպատակով ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից վիճակահանություններ անցկացնելու կարգը:

2. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը վերահաշվարկի վիճակահանություններն իրականացնում է հետևյալ հերթականությամբ`

1) առաջին հերթին վերահաշվարկում է բոլոր այն ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները, որոնց վերաբերյալ ներկայացվել է վերահաշվարկի դիմում,

2) երկրորդ հերթին վերահաշվարկում է բոլոր այն ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները, որոնց վերաբերյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կարծիքով ներկայացված են քվեարկության արդյունքների սխալ ամփոփման հիմնավոր ապացույցներ, ինչպես նաև վերահաշվարկում է բոլոր այն ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները, որոնց արձանագրությունների ուսումնասիրմամբ (այդ թվում` անճշտությունների ուսումնասիրմամբ) ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ծագել են արդյունքների սխալ ամփոփման վերաբերյալ կասկածներ, կամ այդ տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում առկա է գրառում քվեարկության ավարտից հետո տեխնիկական սարքավորման տեղեկանքը տպելու անհնարինության մասին.

3) երրորդ հերթին վերահաշվարկում է վիճակահանությամբ ընտրված ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները:

3. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ուսումնասիրում է վերահաշվարկի մասին ներկայացված դիմումները և գրառում հանձնաժողովի գրանցամատյանում` նշելով ստացման ժամանակը:

4. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ուսումնասիրում է վերահաշվարկի մասին Ընտրական օրենսգրքի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումները և հանձնաժողովի գրանցամատյանում արձանագրում այն ընտրական տեղամասերի համարները, որոնցում պահանջվում է կատարել վերահաշվարկ:

5. Ընտրական օրենսգրքի պահանջների խախտմամբ ներկայացված դիմումները մերժվում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշմամբ: Այդ դեպքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն իրավունք ունի սեփական նախաձեռնությամբ իրականացնելու այն ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկ, որոնց վերաբերյալ ներկայացվել են սույն կետում նշված դիմումները:

6. Ընտրական օրենսգրքի 50-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներին համապատասխան սեփական նախաձեռնությամբ վերահաշվարկ իրականացնելու մասին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ընդունում է որոշում:

7. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացված դիմումներով պահանջվող, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախաձեռնությամբ իրականացվող ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները վերահաշվարկելու հերթականությունը որոշելու համար ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում անցկացվում է վիճակահանություն:

Յուրաքանչյուր հերթի համար պատրաստվում են վերահաշվարկվող տեղամասերի թվին հավասար թվով, իրարից չտարբերվող թերթիկներ, որոնց վրա նշվում են վերահաշվարկվող ընտրական տեղամասերի համարները:

8. Հանձնաժողովի անդամներն ազգանունների, իսկ ազգանունները համընկնելու դեպքում` անունների (հայրանունների) այբբենական հերթականությամբ վիճակահանության արկղից հանում են մեկական թերթիկ, և հանձնաժողովի գրանցամատյանում արձանագրվում են դիմումներով պահանջվող, հանձնաժողովի նախաձեռնությամբ ընտրական տեղամասերի համարները` որոշելով առաջին և երկրորդ հերթերում վերահաշվարկվող ընտրական տեղամասերի հերթականությունը:

9. Քվեարկությունից հետո երկրորդ օրը` վերահաշվարկի դիմում ներկայացնելու համար սահմանված վերջնաժամկետի ավարտից հետո` մինչև վերահաշվարկի աշխատանքներն սկսելու ժամկետը, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն իր նիստում սույն կարգի համաձայն իրականացրած վիճակահանությամբ, պատահականության սկզբունքով` ընտրում է իր սպասարկման տարածքում գտնվող երեք, իսկ 10-ից պակաս ընտրական տեղամասերի առկայության դեպքում` մեկ ընտրական տեղամաս, որոնց քվեարկության արդյունքները պետք է վերահաշվարկվեն երրորդ հերթին:

10. Համապատասխան թվով ընտրական տեղամաս ընտրելու նպատակով ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը վիճակահանությամբ ընտրում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամներին, ովքեր պետք է վիճակահանությամբ ընտրեն համապատասխան թվով ընտրական տեղամասերը: Այդ նպատակով ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը պատրաստում է վիճակահանությանը մասնակցող հանձնաժողովի անդամների թվին հավասար թվով իրարից չտարբերվող թերթիկներ, որոնցից`

1) երեք ընտրական տեղամաս ընտրելու դեպքում մեկ թերթիկի վրա նշում է «1», մեկ թերթիկի վրա` «2», մեկ թերթիկի վրա` «3» թվերը,

2) մեկ ընտրական տեղամաս ընտրելու դեպքում` մեկ թերթիկի վրա նշում է «1» թիվը,

3) մնացած թերթիկների վրա նշում չի կատարվում:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը բոլոր թերթիկները (նաև նշում չպարունակող) ծալում է այնպես, որ միմյանցից չտարբերվեն, և տեղավորում է վիճակահանության արկղի մեջ: Հանձնաժողովի անդամներն ազգանունների, իսկ ազգանունները համընկնելու դեպքում` անունների (հայրանունների) այբբենական հերթականությամբ վիճակահանության արկղից հանում են մեկական թերթիկ:

11. Ընտրական տեղամասերն ընտրելու համար ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում պատրաստվում են տվյալ ընտրության անցկացման նպատակով կազմավորված ընտրական տեղամասերի թվին հավասար թվով, իրարից չտարբերվող թերթիկներ, որոնց վրա նշվում են բոլոր ընտրական տեղամասերի համարները: Բոլոր թերթիկները ծալվում են այնպես, որ միմյանցից չտարբերվեն, և տեղադրվում վիճակահանության արկղի մեջ:

12. Վիճակահանության արդյունքներով ընտրված հանձնաժողովի անդամները թերթիկների վրա նշված թվերի հերթականությամբ վիճակահանության արկղից հանում են մեկական թերթիկ: Մեկ ընտրական տեղամաս ընտրելու դեպքում հանվում է մեկ թերթիկ:

Երրորդ հերթում ընտրական տեղամասերը վերահաշվարկվում են վիճակահանության արդյունքներով ընտրված հանձնաժողովի անդամներին բաժին ընկած համարների հերթականությամբ:

13. Վերահաշվարկի դիմումներով, սեփական նախաձեռնությամբ վերահաշվարկվող և վիճակահանության արդյունքով ընտրված ընտրական տեղամասերի համընկնման դեպքում լրացուցիչ վիճակահանություն չի իրականացվում:

14. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ ներկայացված պահանջով` ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկն իրականացվում է անմիջապես, իսկ եթե ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից իրականացվում է որևէ ընտրական տեղամասի վերահաշվարկ, ապա այդ վերահաշվարկի աշխատանքներն ավարտելուց անմիջապես հետո:

15. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում անցկացվող բոլոր վիճակահանությունների արդյունքները գրառվում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 31 մարտի 2025 թվական:

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
27.03.2025
N 27-Ն
Որոշում