Սեղմել Esc փակելու համար:
ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ ՏՊԱԳՐՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՔՎԵԱԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ ՏՊԱԳՐՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՄԱՐԵԼՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 մարտի 2025 թվականի N 26-Ն

 

ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ ՏՊԱԳՐՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՄԱՐԵԼՈՒ, ԹԵԿՆԱԾՈՒԻ ԱՆՈՒՆԸ ՔՎԵԱԹԵՐԹԻԿԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 59-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

 

Որոշում է

 

1. Սահմանել քվեաթերթիկները տպագրվելուց հետո քվեաթերթիկները քվեարկությունից հանելու և մարելու, թեկնածուի անունը քվեաթերթիկից հանելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025թ ապրիլի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

    հանձնաժողովի նախագահ                   Վ. Հովակիմյան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի

2025 թվականի մարտի 27-ի

N 26-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ ՏՊԱԳՐՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՄԱՐԵԼՈՒ, ԹԵԿՆԱԾՈՒԻ ԱՆՈՒՆԸ ՔՎԵԱԹԵՐԹԻԿԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Ազգային ժողովի, համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու, համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրությունների ժամանակ քվեաթերթիկները տպագրվելուց հետո ընտրություններին մասնակցող կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի, թեկնածուի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչվելու դեպքում` այդ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) քվեաթերթիկները քվեարկությունից հանելու և մարելու, այդ թեկնածուի անունը քվեաթերթիկից հանելու հետ կապված հարաբերությունները:

2. Ազգային ժողովի, համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրությունների ժամանակ քվեաթերթիկները տպագրվելուց հետո ընտրություններին մասնակցող կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչվելու դեպքում քվեարկության նախորդ օրն իրավասու ընտրական հանձնաժողովն այդ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) քվեաթերթիկները չի տրամադրում տեղամասային ընտրական հանձնաժողովներին, իսկ քվեաթերթիկները տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրամադրված լինելու դեպքում` քվեարկության օրն այդ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) քվեաթերթիկները չեն հատկացվում ընտրողներին և մարվում են` երկու մասի կտրելու միջոցով: Եթե կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչվելու հետևանքով քվեարկությանը մասնակցում է միայն մեկ կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք, ապա համապատասխան ընտրական հանձնաժողովի որոշմամբ տպագրվում է նաև դեմ քվեարկությամբ առանձին քվեաթերթիկ:

3. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրությունների ժամանակ թեկնածուի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչվելու դեպքում` այդ թեկնածուի անունը քվեաթերթիկներից հանվում է, մինչև այն ընտրողին հանձնելը` հորիզոնական գիծ քաշելով տվյալ թեկնածուի տվյալները պարունակող համապատասխան տողի վրա:

4. Սույն կարգի 3-րդ կետում նշված դեպքում` քվեաթերթիկներում կատարված համապատասխան նշումը չի կարող քվեաթերթիկն անվավեր ճանաչելու հիմք հանդիսանալ:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 31 մարտի 2025 թվական:

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
27.03.2025
N 26-Ն
Որոշում