Սեղմել Esc փակելու համար:
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ (ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ) ԸՆՏՐԱԿԱՆ Ց ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 մարտի 2025 թվականի N 25-Ն

 

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ (ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ) ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԻՑ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 83-րդ հոդվածի 12-րդ մասով, 84-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ պարբերությամբ, 86-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերությամբ, 87-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությամբ, 88-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերությամբ, 90-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ պարբերությամբ, 100-րդ հոդվածի 7-րդ մասով, 129-րդ հոդվածի 6-րդ մասով, 130-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ պարբերությամբ, 132-րդ հոդվածի 5-րդ մասով, 133-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությամբ, 135-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությամբ, 137-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությամբ, 141-րդ հոդվածի 9-րդ մասի 2-րդ պարբերությամբ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

 

Որոշում է

 

1. Սահմանել ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակից թեկնածուի տվյալները հանելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025թ ապրիլի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

    հանձնաժողովի նախագահ                   Վ. Հովակիմյան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի

2025 թվականի մարտի 27-ի

N 25-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ (ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ) ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԻՑ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՀԱՆԵԼՈՒ

 

1. Ազգային ժողովի և համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրություններին մասնակցող (այսուհետ նաև` ընտրություններին մասնակցող) կուսակցությունների դաշինքից որևէ կուսակցության դուրս գալու մասին կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի որոշումը համապատասխան ընտրական հանձնաժողով ներկայացվելու դեպքում կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից հանվում են այդ կուսակցության ներկայացրած համապատասխանաբար` պատգամավորի և ավագանու անդամի թեկնածուները` թեկնածուների տվյալները պարունակող համապատասխան տողերի վրա հորիզոնական գիծ քաշելու և կուսակցության դաշինքից դուրս գալու մասին իրավական հիմքը նշելու միջոցով:

2. Ընտրություններին մասնակցող կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը մերժելու, անվավեր կամ ուժը կորցրած ճանաչվելու դեպքում, այդ թեկնածուի անունը հանվում է ընտրական ցուցակից` թեկնածուի տվյալներ պարունակող համապատասխան տողի վրա հորիզոնական գիծ քաշելու և իրավական հիմքը նշելու միջոցով:

3. Ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի կողմից ինքնաբացարկի մասին դիմում ներկայացվելու (մանդատից հրաժարվելու) դեպքում, թեկնածուն հանվում է կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակից` թեկնածուի տվյալներ պարունակող համապատասխան տողի վրա հորիզոնական գիծ քաշելու և իրավական հիմքը նշելու միջոցով:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 31 մարտի 2025 թվական:

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
27.03.2025
N 25-Ն
Որոշում