ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
27 մարտի 2025 թվականի N 24-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի ԹԻՎ 208-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
Որոշում է
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի «Ազգային ժողովի, համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին անվճար դահլիճներ և այլ շինություններ տրամադրելու, դրանց վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու կարգը և ցանկի ձևը սահմանելու մասին» թիվ 208-Ն որոշման (այսուհետ` Որոշում) N 1 հավելվածով սահմանված կարգի`
1) 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ`
«Ազգային ժողովի հերթական ընտրությունների քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 70 օր առաջ, իսկ արտահերթ ընտրությունների դեպքում` ոչ ուշ, քան 25 օր առաջ, համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրությունների քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 40 օր առաջ մարզպետը, Երևանում` Երևանի քաղաքապետը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում ընտրություններին մասնակցող կուսակցություններին անվճար հիմունքներով տրամադրվող դահլիճների և այլ շինությունների ցանկը (այսուհետ` ցանկ):».
2) 3-րդ կետի առաջին նախադասության «տվյալ համայնքում» բառերը փոխարինել «տվյալ բնակավայրում» բառերով:
2. Որոշման N 2 հավելվածում «Համայնքի» բառը փոխարինել «Բնակավայրի» բառով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի ապրիլի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ Վ. Հովակիմյան
Պաշտոնական հրապարակման օրը` 31 մարտի 2025 թվական: