Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի ԹԻՎ 25-Ն ՈՐՈՇՄԱՆ Մ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 մարտի 2025 թվականի N 23-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի ԹԻՎ 25-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

 

Որոշում է

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի մայիսի 11-ի «Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը սահմանելու մասին» թիվ 25-Ն որոշման`

1) նախաբանում «83-րդ հոդվածով» թիվն ու բառը փոխարինել «83-րդ և 84-րդ հոդվածներով» թվերով և բառերով.

2) 2-րդ կետի 1-ին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ`

«Ընտրություններին մասնակցելու դիմում ներկայացնելու համար կուսակցության (կուսակցությունների դաշինքի) էլեկտրոնային եղանակով ընտրական ցուցակի ձևավորման նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) տրամադրում է օգտահաշիվ: Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների (այդ թվում` դաշինքում ընդգրկված կուսակցությունների) ընտրական ցուցակների էլեկտրոնային տարբերակը ձևավորվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքի «Ընտրական ցուցակների առցանց մուտքագրման համակարգ»-ի միջոցով` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով, որից հետո ներբեռնվում է Մայքրոսոֆթ Էքզել (Microsoft Excel) ձևաչափով և թղթային եղանակով ևս ներկայացվում գրանցումն իրականացնող ընտրական հանձնաժողով:».

3) 1-ին կետում «N 1 հավելվածի» բառը և թիվը փոխարինել «հավելվածի» բառով.

4) հավելվածում «Հավելված» բառից հետո հանել «1» թիվը.

5) հավելվածի 1-ի ձև 1-1-ով սահմանված դիմումի 1-ին կետի 5-րդ ենթակետը «յուրաքանչյուրի ներկայացրած» բառերից հետո լրացնել «ընտրական» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի ապրիլի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

    հանձնաժողովի նախագահ                   Վ. Հովակիմյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 31 մարտի 2025 թվական:

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
27.03.2025
N 23-Ն
Որոշում