Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 5-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 մարտի 2025 թվականի N 14-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 5-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

 

Որոշում է

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2017 թվականի հունիսի 11-ի «Տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետների ընտրության, դիմումների ներկայացման, ուսուցման և մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների ստուգման կարգը սահմանելու մասին» N 5-Ն որոշման (այսուհետ` Որոշում) «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 60-րդ հոդվածի 3-րդ մասով» բառերը փոխարինել «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 3-րդ մասով» բառերով:

2. Որոշման 1-ին կետով սահմանված հավելվածի.

1) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետի անհամատեղելիության պայմանները կարող սահմանվել բացառապես «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով (այսուհետ` Ընտրական օրենսգիրք): Տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետի կարգավիճակը չի հանդիսանում այլ օրենքներով և իրավական ակտերով նախատեսված անհամատեղելիության պահանջների խախտում:»:,

2) 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մասնագետների թեկնածուներին ընտրելու համար հանձնաժողովի համացանցային կայքում հայտարարություն է տեղադրում դիմումների ներկայացման ժամկետների և մասնագետին ներկայացվող պահանջների մասին:»:

3) 8-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«8. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է կազմակերպել և անցկացնել լրացուցիչ ուսուցում:

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության (այդ թվում առանձնացված ստորաբաժանումների) ծառայողների հետ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է կազմակերպել և անցկացնել լրացուցիչ ուսուցում և սույն կարգով սահմանված կարգի համաձայն շնորհել մասնագետի որակավորում: Փրկարար ծառայության` մասնագետի որակավորում ստացած, ծառայողները քվեարկության նախորդ օրը և (կամ) քվեարկության օրը մասնագետին փոխարինելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում կապահովեն տեխնիկական սարքավորման աշխատանքը համապատասխան ընտրական տեղամասում:»,

4) 13-րդ կետում «անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի» բառերը փոխարինել «անձը հաստատող փաստաթղթի» բառերով,

5) 15-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«15. Ստուգարքը գնահատվում է առավելագույնը 15 միավոր:

Տեխնիկական սարքավորումների միացումները և քվեարկության նախորդ օրվա գործառույթները ճիշտ իրականացնելու համար տրվում է առավելագույնը 2 միավոր, քվեարկության օրը մինչև 8:00-ն գործառույթները ճիշտ իրականացնելու և գրանցված ընտրողների բացակայության մասին տեղեկանքի տպագրման առաջադրանքը կատարելու համար` առավելագույնը 2 միավոր, թեստային առաջադրանքների համար` առավելագույնը 10 միավոր, քվեարկությանը մասնակցած անձանց վերաբերյալ տեղեկանքի տպագրման առաջադրանքը կատարելու համար` 1 միավոր:

Գնահատման համար հաշվի է առնվում նաև ստուգարքի ժամանակ իրականացվող առաջադրանքների կատարման արագությունը:»,

6) 17-րդ կետում «Մասնագետի» բառը փոխարինել «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի «Մասնագետների ռեեստրի վարման համակարգ»-ից ստացած` մասնագետի» բառերով, իսկ «տարածքային» բառը` «ընտրատարածքային» բառով,

7) 18-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«18. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը յուրաքանչյուր ընտրության ժամանակ ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 20 օր առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի «Մասնագետների ռեեստրի վարման համակարգ»-ով ընտրում է մասնագետներին, որոնք սպասարկելու են տեխնիկական սարքավորումներն այն համայնքի ընտրական տեղամասում, որ համայնքը նշվել է տվյալ անձի կողմից դիմումն առցանց լրացնելիս: Ընտրված անձի համաձայնությամբ տվյալ անձը կարող է նշանակվել այլ համայնքում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի «Մասնագետների ռեեստրի վարման համակարգ»-ի միջոցով ընտրված և համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովում որպես տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետ ընտրվելու դեպքում` քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ, բացառությամբ սույն կարգի 19-րդ կետով սահմանված դեպքի, ընտրված անձի հետ կնքվում է պայմանագիր և նրան տրվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանած նմուշի վկայական:»,

8) 19-րդ և 20-րդ կետերում «տարածքային» բառը փոխարինել «ընտրատարածքային» բառով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի ապրիլի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

    հանձնաժողովի նախագահ                   Վ. Հովակիմյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 31 մարտի 2025 թվական:

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
27.03.2025
N 14-Ն
Որոշում