ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄ
18 մարտի 2025 թվականի N 318-Ն
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 95-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի մարտի 12-ի «Երևան համայնքում 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում երթուղիների սպասարկման փոխադրավարձը սահմանելու մասին» N 95-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները.
1) Որոշման 1-ին կետի 3.5-րդ ենթակետի «ֆունկցիոնալության խորը և ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձանց, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց,» բառերից հետո լրացնել «կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակում, 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց` զինվորական ծառայության հետ պատճառական կապով,» բառերը.
2) Որոշման 1-ին կետի 4.5-րդ ենթակետի «ֆունկցիոնալության խորը և ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձանց, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց,» բառերից հետո լրացնել «կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակում, 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց` զինվորական ծառայության հետ պատճառական կապով,» բառերը.
3) Որոշման 1-ին կետի 5.5-րդ ենթակետի «ֆունկցիոնալության խորը և ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձանց, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց,» բառերից հետո լրացնել «կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակում, 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց` զինվորական ծառայության հետ պատճառական կապով,» բառերը.
4) Որոշման 1-ին կետի 6.5-րդ ենթակետի «ֆունկցիոնալության խորը և ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձանց, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց,» բառերից հետո լրացնել «կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակում, 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց` զինվորական ծառայության հետ պատճառական կապով,» բառերը:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2025 թվականի ապրիլի 10-ից:
Երևանի քաղաքապետի առաջին
տեղակալ, Երևանի քաղաքապետի
պարտականությունները կատարող` Ա. Փամբուխչյան
2025 թ. մարտի 25
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 26 մարտի 2025 թվական: