Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 650-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 մարտի 2025 թվականի N 329-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 650-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 650-Ն որոշման մեջ (այսուհետ` որոշում) կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությանն ամրացված` Երևան քաղաքի Արցախի փողոցի 8/16 հասցեում գտնվող` 899.7 քառ. մետր մակերեսով վարչական շենքը, 53.1 քառ. մետր մակերեսով ենթակայանը, 25 քառ. մետր մակերեսով ծածկը, 0.16383 հեկտար մակերեսով հողամասը, ինչպես նաև ինքնակամ կառուցված 67.6 քառ. մետր մակերեսով վարչական շենքը և 27.0 քառ. մետր մակերեսով պարիսպը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 10012025-01-0082 վկայական, գրանցված` 2012 թվականի մարտի 29-ին) հետ վերցնել և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել կազմակերպությանը:».

2) որոշման 8-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել որոշման 6-րդ կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր)` դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի միջոցների հաշվին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2025 թ. մարտի 20

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 20 մարտի 2025 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.03.2025
N 329-Ն
Որոշում