Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 1284-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 մարտի 2025 թվականի N 312-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 1284-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 1284-Լ որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) որոշման հավելվածի 8-րդ կետի 10-րդ ենթակետում «ծրագիրը պետք է իրականացվի» բառերը փոխարինել «ծրագրի շրջանակում շահառուն ջերմատան կառուցման և մոնտաժման աշխատանքները պետք է իրականացնի» բառերով, իսկ «(ներառյալ անհրաժեշտ միջոցների ձեռքբերումը և աշխատանքների իրականացումը)» բառերը փոխարինել «(բացառությամբ կառուցման և մոնտաժման համար անհրաժեշտ միջոցների ձեռքբերման դեպքի, որը կարող է իրականացվել ինչպես շահառուի, այնպես էլ կապալառուի կողմից)» բառերով.

2) որոշման հավելվածի 11-րդ կետի 4-րդ ենթակետը «հաշվեհամարին:» բառից հետո լրացնել «Ընդ որում, յուրաքանչյուր հաջորդ ամիս ներկայացվող սուբսիդավորման հայտի մեջ ներառվում են բացառապես նախորդ ամսվա համար հաշվարկված (բացառությամբ` ծրագրի 9-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերով սահմանված արտոնյալ ժամկետին և դադարի շրջանին հաջորդող ամիսների համար հաշվարկման դեպքի) և նախորդ ամսվանից սկսած նոր շահառուների (կամ բացառապես նախորդ ամսվա մեջ նոր ձեռք բերված սուբսիդավորման իրավունքից օգտվող շահառուների) սուբսիդավորման ենթակա տոկոսադրույքների գումարները:» նախադասությամբ:

2. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի դրույթը տարածվում է նաև 2024 թվականի հուլիսի 26-ից հետո ծագած հարաբերությունների վրա (արդեն իսկ կնքված վարկային պայմանագրերի դրույթներում համապատասխան փոփոխություն կատարելու պայմաններում):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2025 թ. մարտի

Երևան

 

_______________

ԻՐՏԵԿ - Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am) պաշտոնական հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.03.2025
N 312-Լ
Որոշում