ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 մարտի 2025 թվականի N 317-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշման N 1 հավելվածի 173-րդ կետը «շինարարական-մոնտաժային» բառերից հետո լրացնել «ու Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով հաստատված ցանկում ներառված ներքին հարդարման» բառերով.
2) որոշման N 5 հավելվածում`
ա. N 1-2 ձևը լրացնել հետևյալ բովանդակությամբ 20.1-ին կետով`
«20.1. Ներքին հարդարման աշխատանքների
վերաբերյալ պահանջներ _______________________________________________
(բազմաբնակարան շենքերի դեպքում նշվում են
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի
հրամանով հաստատված ցանկում ներառված
ներքին հարդարման աշխատանքների
նախատեսման վերաբերյալ պահանջներ)»,
բ. N 3-2 ձևը «համարվում է ավարտված» բառերից հետո լրացնել «(այդ թվում` ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով հաստատված ցանկում ներառված ներքին հարդարման աշխատանքները)» բառերով,
գ. N 3-2-2 ձևի վերնագիրը «շինարարական աշխատանքների ավարտն» բառերից հետո լրացնել «(այդ թվում` ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով հաստատված ցանկում ներառված ներքին հարդարման աշխատանքներն)» բառերով և տեքստը «շինարարական աշխատանքներն ավարտված» բառերից հետո լրացնել «(այդ թվում` ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով հաստատված ցանկում ներառված ներքին հարդարման աշխատանքներն ավարտված)» բառերով:
2. Որոշման ամբողջ տեքստում «հաշմանդամ» բառն իր բոլոր հոլովաձևերով փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ» բառերով` համապատասխան հոլովաձևերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ճարտարապետահատակագծային առաջադրանք (նախագծման թույլտվություն) ստացած ծրագրերի վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2025 թ. մարտի 20
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 20 մարտի 2025 թվական: