ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
11 մարտի 2025 թվականի թիվ 29-Ն
2024-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ՋԵՐԱՐԴ Լ. ԳԱՖԷՍՃԵԱՆ-100» ՈՍԿԵ ՀՈՒՇԱԴՐԱՄԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «է» կետերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է
1. 2025 թվականի ապրիլի 21-ից շրջանառության մեջ դնել «Ջերարդ Լ. Գաֆէսճեան-100» ոսկե հուշադրամը` համաձայն սույն որոշման Հավելված 1-ով սահմանված նկարագրության և էսքիզների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ Մ. ԳԱԼՍՏՅԱՆ
Երևան
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2025 թվականի մարտի 11-ի
թիվ 29-Ն որոշման
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԷՍՔԻԶՆԵՐ «ՋԵՐԱՐԴ Լ. ԳԱՖԷՍՃԵԱՆ-100»
ոսկե հուշադրամի
1. Հուշադրամի դիմերեսին պատկերված է հայ բարերարի հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթողը («Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիր, հեղինակ` Ֆ. Առաքելյան):
Մակագրություններն են` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», «REPUBLIC OF ARMENIA»,»ԵՐԱԽՏԱՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ», «GRATITUDE», «10000 ԴՐԱՄ» և «2025»:
2. Հուշադրամի դարձերեսին պատկերված է Ջերարդ Լ. Գաֆէսճեանի դիմապատկերը և «Կրկեսային շքերթ Պարկ սիթիում» ոսկերչական իրի պատկերը (հեղինակ` Մ. Ռիկեր):
Մակագրություններն են` «ՋԵՐԱՐԴ Լ. ԳԱՖԷՍՃԵԱՆ», «GERARD L. CAFESJIAN» և «1925-2013»:
3. Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը 10 000 դրամ
Մետաղը/հարգը ոսկի 900 o
Քաշը 8,6 գ
Տրամագիծը 22,0 մմ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը ատամնավոր
Քանակը 300 հատ
4. Էսքիզների հեղինակներն են` Հարություն Սամուելյանը (դիմերես), Վարդան Վարդանյանը (դարձերես):
5. Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
«ՋԵՐԱՐԴ Լ. ԳԱՖԷՍՃԵԱՆ-100»
ոսկե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
(նկար)
Պաշտոնական հրապարակման օրը` 17 մարտի 2025 թվական: