ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
6 մարտի 2025 թվականի N 20-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 125-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2024 թվականի սեպտեմբերի 23-ի «Կենսաթոշակային խնայողությունների տեղափոխման հետ կապված ընթացակարգերը սահմանելու մասին» N 125-Ն հրամանի հավելվածը 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11-րդ կետով.
«11. Սույն ընթացակարգով սահմանված գործընթացի ապահովման նպատակով կարող են բացվել տեխնիկական հաշիվներ:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Ն. ՄԿՐՏՉՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը` 14 մարտի 2025 թվական: