Սեղմել Esc փակելու համար:
ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ Ա...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ Ա ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ

 

5 մարտի 2025 թվականի N 07-Ն

 

ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 37-րդ կետը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել շինարարական հրապարակում շինարարական աշխատանքների կազմակերպման և անվտանգության ապահովման ուղեցույցը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

    05.03.2025                             Ե. ՎԱՐԴԱՆՅԱՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

քաղաքաշինության

կոմիտեի նախագահի

2025 թվականի մարտի 5-ի

N 07-Ն հրամանի

 

ՈՒՂԵՑՈՒՅՑ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ

 

1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Սույն ուղեցույցը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող նոր շինարարության, գոյություն ունեցող շենքերի և շինությունների հիմնանորոգման (վերակառուցման, վերականգնման, ուժեղացման), ընդլայնման, արդիականացման (հետագայում` Շինարարության) ընթացքում շինարարական արտադրության կազմակերպման աշխատանքներին ներկայացվող ընդհանուր պահանջները, որոնք պետք է կիրառվեն քաղաքաշինական գործունեության սուբյեկտների կողմից:

2. Սույն ուղեցույցով սահմանված կարգավորումները մշակվել են «Քաղաքաշինության մասին» օրենքի, Աշխատանքային օրենսգրքի, ՀՀՇՆ 13-02-2022 «Անվտանգության տեխնիկա շինարարությունում», ՀՀՇՆ I-3.01.01-2008 «Շինարարական արտադրության կազմակերպման աշխատանքների կատարում» շինարարական նորմերի պահանջների, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի փետրվարի 9-ի N 09-Ա մեթոդական խորհրդատվության հիմնական դրույթների շրջանակներում և այլն:

 

2. ԳՈՐԾԱՏՈՒԻ/ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ/ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂԻ/ԿԱՊԱԼԱՌՈՒԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Քաղաքաշինական գործունեության մասնակիցները (պատվիրատու/կառուցապատող/կապալառու (այսուհետ` Գործատու)) պարտավոր է.

1) ապահովել շինարտադրության կազմակերպման գործընթացում (շինհրապարակում) աշխատողների (բանվորական անձնակազմի) ներգրավումը պայմանագրային հիմունքներով` վերջիններիս 18 տարին լրացած և բժշկական զննություն անցած լինելու պայմանով,

2) ապահովել շինարարական հրապարակի անհրաժեշտ ցանկապատումը (պահպանական, պաշտպանական, ազդանշանային), տեսանկարահանման սարքով համալրումը, երկրաբաշխական նշահարման հիմքի ստեղծումը, մոտեցման ճանապարհների կառուցումը, պահեստային տնտեսության ստեղծումը և շինարտադրության կազմակերպման, աշխատողների կենսապահովման համար անհրաժեշտ ժամանակավոր շենքերի ու շինությունների նախապատրաստումը, տարածքում հողային մակերեսների քողարկումը, առավել տեսանելի և մատչելի տեղամասում ընթեռնելի տառաշարով (հայերեն, անգլերեն, ռուսերեն) և բովանդակությամբ հատուկ վահանակի տեղադրումը` Գործատու կազմակերպությունների տվյալների (անվանումով, էլեկտրոնային հասցեով, հեռախոսահամարով), ծրագրի անվանման ու նպատակային նշանակության, շինարարական աշխատանքների մեկնարկի և ավարտի ժամկետների, կառուցապատման թույլտվությունների (նախագծման և շինարարության) վերաբերյալ տեղեկատվությամբ,

3) ապահովել աշխատողների բանավոր իրազեկումը (ըստ անհրաժեշտության նաև անգլերեն, ռուսերեն կամ այլ օտար լեզվով) աշխատանքների մեկնարկի և վտանգավոր գոտիների, առկա ռիսկերի, անվտանգության պահանջների մասին, հրահանգավորել` համակարգելով և հսկելով ամբողջ գործընթացը: Իրազեկումն ու հրահանգավորումն ապահովել կապալառուի հավաստագրված մասնագետի (ինժեներատեխնիկական անձնակազմի` այդ թվում տեխնիկական հսկողի) կողմից և իրազեկման արդյունքները գրանցել վարման մատյանում,

4) ապահովել աշխատողների համար աշխատանքի անվտանգության տեխնիկայի դասընթացի իրականացումն աշխատավայրում` առկա մասնագիտական ռեսուրսով և որակավորված մասնագետների և մասնագիտացված կազմակերպությունների ներգրավմամբ,

5) ապահովել աշխատողների շարունակական ուսուցումը, գիտելիքների ստուգումը և վերապատրաստումը աշխատանքի անվտանգության տեխնիկայի վերաբերյալ (ուսուցումը կազմակերպել ըստ անհրաժեշտության նաև անգլերեն, ռուսերեն կամ այլ օտար լեզվով),

6) անվտանգության տեխնիկայի վերաբերյալ հրահանգավորումներ և գիտելիքների ստուգում չանցած աշխատողներին չթույլատրել ինքնուրույն աշխատանքի,

7) աշխատողներին տրամադրել տեխնոլոգիական գործընթացի իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական և անհատական պաշտպանության միջոցներ, այդ թվում արտահագուստ,

8) մինչև հողային աշխատանքների մեկնարկը` նախազգուշացնող նշաններով և գծանշումներով ճշտել տարածքում ինժեներական հաղորդակցուղիների տեղակայումը, վտանգավոր գոտիները, ստորգետնյա կառույցների ու հաղորդակցուղիների առանցքները, ինչպես նաև տրանսպորտի ու հետիոտնի տեղաշարժման սխեմաները` ապահովելով մուտքերի ու մոտեցումների անվտանգությունը, սահմանափակելով կողմնակի անձանց մուտքը` նախազգուշացնող նշաններով,

9) ապահովել շինհրապարակի տարածքը համալիր պաշտպանության միջոցառումներով (ցանկապատում, լուսավորում, օդափոխում, պաշտպանիչ և արգելակիչ սարքեր, սանիտարակենցաղային շինություններ և սարքավորումներ` հանդերձարաններ, հագուստի և կոշիկների չորանոցներ, սանհանգույցներ, ցնցուղարաններ, սննդի կազմակերպման, հանգստի սենքեր և բուժկետեր),

10) ապահովել վերակառուցման աշխատանքների դեպքում` կոնստրուկցիաների, տրանսպորտային միջոցների և հաղորդակցուղիների, սարքավորումների տեխնիկական վիճակի հետազննության տվյալների, ապամոնտաժման և շինմոնտաժային աշխատանքների կատարման պայմանների մշտադիտարկում (գազից և փոշուց աղտոտվածությունը, ինչպես նաև պայթյունավտանգության ու հրդեհավտանգության հնարավորությունը, բարձր աղմուկը բացառելու և կանխարգելիչ միջոցներ կիրառելու անհրաժեշտությամբ),

11) շինարարական հրապարակում ենթակապալառուների ներգրավմամբ աշխատանքային տեղամասերում շինարարություն իրականացնողի (ենթակապալառուների) հետ համատեղ մշակել շինարարությանը մասնակցող բոլոր կազմակերպությունների և անձանց համար պարտադիր հանդիսացող աշխատանքի անվտանգության ապահովման միջոցառումների պլան,

12) ապահովել շինհրապարակում գտնվող բոլոր անձանց կողմից կզակային ժապավենով ամրացված սաղավարտի կրումը, աշխատողներին չթույլատրել աշխատանքների կատարմանն առանց սաղավարտների կամ անհատական պաշտպանության այլ անհրաժեշտ միջոցների,

13) ամբարձիչ կռունկների սպասարկման համար հրամանով նշանակել կռունկավարներ, նշանակել դրանց օգնականներ, առասանավորներ և փականագործներ, իսկ էլեկտրական շարժաբերով ամբարձիչ կռունկի սպասարկման համար` նաև էլեկտրիկներ, նշված մասնագետների աշխատանքային հրամանները պետք է ձևակերպվեն վեջիններիս ուսուցումը և գիտելիքների ստուգումը կազմակերպելուց, մասնագիտական որակավորում ստանալուց հետո,

14) ապահովել ամբարձիչ կռունկների, հանովի բեռնաբռնիչ սարքերի սարքին վիճակը և անվտանգ շահագործումը` պարբերական տեխնիկական զննման, նորոգման և սպասարկման ծառայությունների կազմակերպմամբ` կազմակերպությունում տեխնիկական պատասխանատու անձի և ներքին կանոնակարգի միջոցով,

15) ապահովել տեխնիկական պատասխանատու անձանց և սպասարկող անձնակազմին ամբարձիչ կռունկների անվտանգ շահագործմանը վերաբերող հրահանգներով, մեթոդական ձեռնարկներով և այլ նորմատիվային փաստաթղթերով,

16) արգելել ամբարձիչ կռունկի շահագործումը, եթե`

ա. ամբարձիչ կռունկն օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված չէ արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում, սահմանված ժամկետում այն չի ենթարկվել տեխնիկական անվտանգության փորձաքննության, զննման, փորձարկման, դիագնոստիկայի, տեխնիկական սպասարկման,

բ. այն սպասարկվում է չուսուցանված և մասնագիտական որակավորում չունեցող կռունկավարի կողմից,

գ. բեռի տեղափոխման ժամանակ նշանակված չեն անձինք, որոնք պատասխանատու են ամբարձիչ կռունկի աշխատանքի անվտանգ կատարման համար,

դ. ամբարձիչ կռունկի վրա հայտնաբերվել են մի շարք թերություններ, որոնք կարող են վտանգ սպառնալ դրա անվտանգ շահագործմանը:

 

3. ԱՇԽԱՏՈՂԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

4. Աշխատողը պարտավոր է.

1) հետևել Գործատուի ցուցումներին և հրահանգներին, ապահովել սեփական անվտանգությունը, ինչպես նաև աշխատանքի հետ անմիջականորեն առնչվող գործընկերների (ինչպես նաև կողմնակի անձանց և անցորդների) անվտանգությունն ու առողջությունը: Կատարել աշխատանքն այն տարածքում, որն ուղղակիորեն նախատեսված է աշխատանքի համար: Պահպանել և հետևել անվտանգության տեխնիկայի կանոններին, իրազեկված լինել անվտանգության պայմանական նշանների զգուշացնող բովանդակության և սահմանափակումների վերաբերյալ,

2) կրել հատուկ արտահագուստ և անհատական պաշտպանության այլ միջոցներ: Աշխատել բավարար լուսավորվածության պայմաններում: Աշխատելիս ապահովել հեռավորությունը մարդկանցից և նրանց կողմից օգտագործվող գործիքներից ու հարմարանքներից, ժամանակավոր ցանկապատերից, մեխանիզմներից, բեռնամբարձ մեքենաներից, առասաններից, բեռնակալիչ հարմարանքներից և բեռներից,

3) Գործատուին անհապաղ տեղեկացնել շինհրապարակում հնարավոր վտանգի մասին, որը կարող է սպառնալ մարդկանց առողջությանը կամ կյանքին, դադարեցնել շինարարական աշխատանքները, եթե առկա է վթարի վտանգ, տեխնիկական անսարքություն, եղանակային պայմանների կտրուկ փոփոխությամբ պայմանավորված աշխատանքների կատարման անհնարինություն կամ բարձր ռիսկ, ինչպես նաև առողջական անհաղթահարելի խնդիրներ,

4) բացառել աշխատանքային ժամերին ալկոհոլային խմիչքների, հոգեմետ դեղերի և թմրամիջոցների օգտագործումը,

5) աշխատանքի անվտանգության միջոցառումները` այդ թվում հատուկ պայմաններում (բարձրության կամ խորության վրա, ձմեռային և հերթափոխային ժամանակահատվածում) ապահովել Գործատուին (տեխնիկական հսկողի, պատասխանատուի) հրահանգներին և նախագծային լուծումներին համապատասխան` ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի օգոստոսի 26-ի N 21-Ն հրամանով հաստատված «Անվտանգության տեխնիկա շինարարությունում» շինարարական նորմերով սահմանված հատուկ կարգավորումներով:

 

4. ԿԱՊԱԼԱՌՈՒԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

5. Կապալառուի և տեխնիկական հսկողություն իրականացնողի նկատմամբ կարող են կիրառվել պատասխանատվության միջոցներ.

1) Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով,

2) «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» օրենքով,

3) Քաղաքացիական օրենսգրքով,

4) Կապալի պայմանագրերով` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի փետրվարի 9-ի N 09-Ա հրամանով հաստատված մեթոդական խորհրդատվության դրույթներին համապատասխան:

 

6. Անվտանգության պայմանական նշանների տեսակներն են.

 

նկար

 

7. Արգելող պայմանական նշաններն են.

 

նկար

 

8. Նախազգուշացնող պայմանական նշաններն են.

 

նկար

 

9. Ցուցիչ նշանների օրինակներն են.

 

նկար

 

10. Թելադրող պայմանական նշաններն են.

 

նկար

 

11. Տարհանման, բժշկական և սանիտարական պայմանական նշաններն են.

 

նկար

 

12. Հրդեհային անվտանգության պայմանական նշաններն են.

 

նկար

 

13. Էլեկտրաանվտանգության պայմանական նշաններն ու ցուցանակներն են.

 

նկար

 

14. Համակցված անվտանգության նշանների ներդրման օրինակ

 

նկար

 

Պաշտոնական հրապարակման օրը` 18 մարտի 2025 թվական:

 

 

pin
Քաղաքաշինության կոմիտե /նախկին նախ
05.03.2025
N 07-Ն
Հրաման