Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 Թ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի ԹԻՎ ԲԴԽ-25-Ո-58 ՈՐՈՇՄԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-21-Ո-38

2025 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի ԹԻՎ ԲԴԽ-25-Ո-58 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը, 94-րդ հոդվածի 1-ին մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 12-ի «Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ` Դատական դեպարտամենտի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-25-Ո-58 որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

i

1) Որոշման 1-ին հավելվածի 56-րդ կետի 16-րդ ենթակետի «դ1» պարբերության առաջին նախադասության «Գարեգին Նժդեհի 23 և Գարեգին Նժդեհի 23/1 հասցեները» բառերը փոխարինել «Արա Սարգսյան 5/1 հասցեն» բառերով,

i

2) Որոշման 1-ին հավելվածի 56-րդ կետի 16-րդ ենթակետի «զ» պարբերության առաջին նախադասության «, Մասիսի նստավայրինը` Հայաստանի Հանրապետություն, Արարատի մարզ, ք. Մասիս, Հերացու փողոց 26/31 հասցեն, Ստեփանավանի նստավայրինը` Հայաստանի Հանրապետություն, ք. Ստեփանավան, Սուրբ Վարդան փողոց 53 հասցեն, Վայքի նստավայրինը` Հայաստանի Հանրապետություն, ք. Վայք, Ջերմուկի խճուղի 8 հասցեն» բառերը հանել,

3) Որոշման 1-ին հավելվածի 56-րդ կետի 16-րդ ենթակետի «ը» պարբերության առաջին նախադասության «Երիտասարդական փողոց, թիվ 2/1» բառերը փոխարինել «Երիտասարդության փողոց, թիվ 2» բառերով,

4) Որոշման 1-ին հավելվածի 56-րդ կետի 16-րդ ենթակետի «ժա» պարբերության առաջին նախադասության «Էջմիածնի խճուղի 65» բառերը փոխարինել «Տիգրան Մեծի 65» բառերով,

5) Որոշման 1-ին հավելվածի 56-րդ կետի 16-րդ ենթակետի «ժե» պարբերության առաջին նախադասության «Գարեգին Նժդեհի 149» բառերը փոխարինել «Գարեգին Նժդեհի փողոց, 99/1 շենք» բառերով, «Լեոնիդ Ազգալդյանի 2» բառերը փոխարինել «Լեոնիդ Ազգալդյան փողոց, 1-ին նրբ., շենք 3» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

    ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                        Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

 

2025թ. մարտի 17

ք. Երևան

 

Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (https://court.am/hy/decisions-single/2388)` 17 մարտի 2025 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
17.03.2025
N ԲԴԽ-21-Ո-38
Որոշում