Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 285-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 մարտի 2025 թվականի թիվ 42-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 285-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով վճարահաշվարկային կազմակերպությունների ղեկավարների նկատմամբ պահանջները համապատասխանեցնել միջազգային ստանդարտներին և բարձրացնել գործող ընթացակարգերի արդյունավետությունը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորման, մասնաճյուղերի հաշվառման, ղեկավարների որակավորման, մասնագիտական համապատասխանության ստուգման և գրանցման կարգը» կանոնակարգ 17/01 հաստատելու, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մայիսի 24-ի թիվ 240-Ն և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մայիսի 24-ի թիվ 241-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 285-Ն որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորման, մասնաճյուղերի հաշվառման, ղեկավարների որակավորման, մասնագիտական համապատասխանության ստուգման և գրանցման կարգը» կանոնակարգ 17/01-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կանոնակարգի 18-րդ կետի 4-րդ ենթակետում «Հավելվածով» բառը փոխարինել «Համապատասխան հավելվածներով» բառերով:

2) Կանոնակարգի 18-րդ կետում 4-րդ ենթակետից հանել «ֆիզիկական անձ» բառերը:

3) Կանոնակարգի 18-րդ կետը 4.1-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.2-րդ, 4.3-րդ և 4.4-րդ ենթակետերով.

«4.2) Վճարահաշվարկային կազմակերպությունում 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի դեպքում նաև` իր ռեզիդենտության երկրի համապատասխան մարմնի կողմից տրված հավաստում առ այն, որ տվյալ անձը դիտավորությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չվերացված դատվածություն,

4.3) վճարահաշվարկային կազմակերպության իրական շահառուների մասին տեղեկանք` համաձայն Հավելված 3.2-ի,

4.4) Վճարահաշվարկային կազմակերպության ոչ ռեզիդենտ իրական շահառուների դեպքում նաև` իր ռեզիդենտության երկրի համապատասխան մարմնի կողմից տրված հավաստում առ այն, որ տվյալ անձը դիտավորությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չվերացված դատվածություն,»:

4) Կանոնակարգը 79.3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 79.4-րդ կետով.

«79.4. Վճարահաշվարկային կազմակերպությունը լիցենզիա ստանալուց հետո վճարահաշվարկային կազմակերպության իրական շահառու հանդիսացող անձանց վերաբերյալ Կենտրոնական բանկ ներկայացված տեղեկությունների փոփոխությունների դեպքում` տվյալ փոփոխությունները ներառող տեղեկանքը Կենտրոնական բանկ է ներկայացնում փոփոխությունները տեղի ունենալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 3.2-ի:»:

5) Կանոնակարգի 118-րդ կետում 2-րդ ենթակետից հանել «, առողջ դատելու» բառերը:

6) Կանոնակարգի Հավելված 2-ը 4.6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.6.1-ին, 4.6.2-րդ և 4.6.3-րդ կետերով.

 

.____________________________________________________________________.

«|4.6.1. Արդյո՞ք վճարահաշվարկային                 Այո []       Ոչ []  |

|կազմակերպությունում 10 և  ավելի տոկոս ձայնի իրավունք տվող           |

|մասնակցություն ունեցող իրավաբանական անձ մասնակիցն ունի դատվածություն|

|դիտավորությամբ կատարված հանցագործության համար:                      |

|                                                                    |

|«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասներ, այդ թվում`         |

|դատվածությունը օրենքով սահմանված կարգով մարված կամ վերացված լինելու |

|վերաբերյալ                                                          |

|____________________________________________________________________|

|4.6.2 Արդյո՞ք վճարահաշվարկային                  Այո []       Ոչ []  |

|կազմակերպությունում 10 և  ավելի տոկոս ձայնի իրավունք տվող           |

|մասնակցություն ունեցող իրավաբանական անձ մասնակիցը ներառված է        |

|Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերով   |

|կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ զանգվածային        |

|ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում:               |

|                                                                    |

|«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ            |

|(օր/ամիս/տարի), իրավական հիմքեր)                                    |

|____________________________________________________________________|

|4.6.3 Արդյո՞ք անձի մոտ բացակայում են            Այո []       Ոչ []  |

|Վճարահաշվարկային համակարգերի և                                      |

|վճարահաշվարկային կազմակերպությունների մասին օրենքի 20.1-ին հոդվածի  |

|1-ին մասով և  Կենտրոնական բանկի խորհրդի կողմից ընդունված նորմատիվ   |

|իրավական ակտերով սահմանված հիմքերը:                                 |

|                                                                    |

|«Ոչ» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասները:                    |

.____________________________________________________________________.

«:

 

7) Կանոնակարգի Հավելված 2-1-ը 5.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1.1-ին կետով.

 

.____________________________________________________________________.

«|5.1.1 Արդյո՞ք անձի մոտ բացակայում են            Այո []       Ոչ []  |

|Վճարահաշվարկային համակարգերի և                                      |

|վճարահաշվարկային կազմակերպությունների մասին օրենքի 20.1-ին հոդվածի  |

|1-ին մասով և  Կենտրոնական բանկի խորհրդի կողմից ընդունված նորմատիվ   |

|իրավական ակտերով սահմանված հիմքերը:                                 |

|                                                                    |

|«Ոչ» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասները:                    |

.____________________________________________________________________.

«:

 

8) Կանոնակարգի Հավելված 2-2-ը 3.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1.1-ին կետով.

 

.____________________________________________________________________.

«|3.1.1 Արդյո՞ք անձի մոտ բացակայում են            Այո []       Ոչ []  |

|Վճարահաշվարկային համակարգերի և  վճարահաշվարկային                    |

|կազմակերպությունների մասին օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասով և      |

|Կենտրոնական բանկի խորհրդի կողմից ընդունված նորմատիվ իրավական        |

|ակտերով սահմանված հիմքերը:                                          |

|                                                                    |

|«Ոչ» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասները:                    |

.____________________________________________________________________.

«:

 

9) Կանոնակարգի Հավելված 3-ը 4.4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.4.1-ին և 4.4.2-րդ կետերով.

 

.____________________________________________________________________.

«|4.4.1. Արդյո՞ք վճարահաշվարկային                 Այո []       Ոչ []  |

|կազմակերպությունում 10 և  ավելի տոկոս ձայնի իրավունք տվող           |

|մասնակցություն ունեցող ֆիզիկական անձ մասնակիցը ներառված է Միավորված |

|ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերով  կամ դրանց  |

|համաձայն հրապարակված ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի  |

|տարածման հետ կապված անձանց ցանկերում:                               |

|                                                                    |

|«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ            |

|(օր/ամիս/տարի), իրավական հիմքեր)                                    |

|____________________________________________________________________|

|4.4.2 Արդյո՞ք անձի մոտ բացակայում են            Այո []       Ոչ []  |

|Վճարահաշվարկային համակարգերի և  վճարահաշվարկային                    |

|կազմակերպություններ մասին օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասով և       |

|Կենտրոնական բանկի խորհրդի կողմից ընդունված նորմատիվ իրավական        |

|ակտերով սահմանված հիմքերը:                                          |

|                                                                    |

|«Ոչ» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասները:                    |

.____________________________________________________________________.

«:

 

10) Կանոնակարգը լրացնել Հավելված 3.2-ով` համաձայն սույն որոշման Հավելված 1-ի:

11) Կանոնակարգի Հավելված 5-ի Ձև 2-ի 5.2-րդ կետում «հանված կամ մարված» բառերը փոխարինել «մարված կամ վերացված» բառերով:

12) Կանոնակարգի Հավելված 5-ի Ձև 2-ը 5.2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.2.1-ին կետով.

 

._____________________________________________________________________.

«|5.2.1 Արդյո՞ք Դուք ներառված եք Միավորված ազգերի կազմակերպության      |

|անվտանգության խորհրդի բանաձևերով  կամ դրանց համաձայն հրապարակված     |

|ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված    |

|անձանց ցանկերում:                                                    |

|. Ոչ,                                                                |

|. Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական     |

|հիմքեր)                                                              |

._____________________________________________________________________.

«:

 

13) Կանոնակարգի Հավելված 5-ի Ձև 2-ը 5.13-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.14-րդ կետով.

 

._____________________________________________________________________.

«|5.14 Արդյո՞ք պահպանված են համապատասխան օրենքներով և  նորմատիվ        |

|իրավական ակտերով սահմանված պահանջները:                               |

|. Ոչ, ներկայացնել մանրամասներ                                        |

|. Այո                                                                |

._____________________________________________________________________.

«:

 

14) Կանոնակարգի Հավելված 5-ի Ձև 2-ի 13-րդ կետի «գ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ              Մ. ԳԱԼՍՏՅԱՆ

 

Երևան

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2025 թվականի մարտի 13-ի

թիվ 42-Ն որոշման

 

«Հավելված 3.2

«Վճարահաշվարկային

կազմակերպությունների

լիցենզավորման, մասնաճյուղերի

հաշվառման, ղեկավարների

որակավորման, մասնագիտական

համապատասխանության ստուգման և

գրանցման կարգը»

կանոնակարգ 17/01-ի

 

ՏԵՂԵԿԱՆՔ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

_____________________________________________________________________

              (վճարահաշվարկային կազմակերպության անվանումը)

 

._____________________________________________________________________.

|1. Անուն, ազգանուն, հայրանուն                                        |

|_____________________________________________________________________|

|2. Քաղաքացիություն                                                   |

|_____________________________________________________________________|

|3. Ծննդյան ամսաթիվ (օր/ամիս/տարի)                                    |

|_____________________________________________________________________|

|4. Անձը հաստատող փաստաթղթի տվյալները                                 |

|                                                                     |

|. Անձնագրի տվյալները                                                 |

|. Գործող այլ անձնագրի տվյալները (առկայության դեպքում)                |

|_____________________________________________________________________|

|5. Նշեք                                                              |

|                                                                     |

|. Հանրային ծառայությունների համարանիշ/Հանրային ծառայության           |

|համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը                      |

|. Կիրառելի չէ                                                        |

|_____________________________________________________________________|

|6. Նշեք                                                              |

|                                                                     |

|. Հաշվառման վայր                                                     |

|. Փաստացի բնակության վայր                                            |

|_____________________________________________________________________|

|7. Կապի միջոցները                                                    |

|                                                                     |

|. Նշեք հեռախոսահամար                                                 |

|- բջջային                                                            |

|- այլ                                                                |

|. Էլեկտրոնային փոստի հասցե                                           |

|_____________________________________________________________________|

|8. Իրական շահառու դառնալու ամսաթիվը (օր/ամիս/տարի)                   |

|_____________________________________________________________________|

|9. Իրական շահառու հանդիսանալու հիմքերը` համաձայն «Փողերի լվացման և   |

|ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի (ներկայացնել|

|մանրամասներ, սույն կետի 1-ից 4-րդ ենթակետերի լրացման դեպքում նշել    |

|նաև  մասնակցության չափը): Մեկից ավելի հիմքերով իրական շահառու        |

|հանդիսանալու դեպքում նշում է կատարվում բոլոր հիմքերի մասով`          |

|համապատասխան կետերում.                                               |

|                                                                     |

|. 1. ուղղակի տիրապետում է տվյալ վճարահաշվարկային կազմակերպության`    |

|ձայնի իրավունք տվող բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայերի) 20 և  ավելի   |

|տոկոսին, կամ                                                         |

|. 2. անուղղակի տիրապետում է տվյալ վճարահաշվարկային կազմակերպության`  |

|ձայնի իրավունք տվող բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայերի) 20 և  ավելի   |

|տոկոսին, կամ                                                         |

|. 3. ուղղակի կերպով ունի 20 և  ավելի տոկոս մասնակցություն            |

|վճարահաշվարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում, կամ        |

|. 4. անուղղակի կերպով ունի 20 և  ավելի տոկոս մասնակցություն          |

|վճարահաշվարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում, կամ        |

|. 5. տվյալ վճարահաշվարկային կազմակերպության նկատմամբ իրականացնում է  |

|իրական (փաստացի) վերահսկողություն այլ միջոցներով,                    |

|. 6. հանդիսանում է տվյալ վճարահաշվարկային կազմակերպության            |

|գործունեության ընդհանուր կամ ընթացիկ ղեկավարումն իրականացնող         |

|պաշտոնատար անձ այն դեպքում, երբ առկա չէ սույն կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, |

|4-րդ, 5-րդ ենթակետերի պահանջներին համապատասխանող ֆիզիկական անձ.      |

|_____________________________________________________________________|

|10. Միջանկյալ իրավաբանական անձանց վերաբերյալ տվյալներ (միջանկյալ     |

|իրավաբանական անձը վճարահաշվարկային կազմակերպության և  իրական շահառու |

|շղթայում գործող ցանկացած այլ իրավաբանական անձ է)`                    |

|                                                                     |

|. իրավաբանական անձի պետական գրանցման տվյալները                       |

|. իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի անունը, ազգանունը       |

|_____________________________________________________________________|

|11. Արդյո՞ք իրական շահառուն ներառված է Միավորված ազգերի              |

|կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերով  կամ դրանց համաձայն |

|հրապարակված ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման   |

|հետ կապված անձանց ցանկերում:                                         |

|. Ոչ                                                                 |

|. Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական     |

|հիմքեր)                                                              |

|_____________________________________________________________________|

|12. Արդյո՞ք իրական շահառուն ունի դատվածություն դիտավորությամբ        |

|կատարված հանցագործության համար:                                      |

|. Ոչ                                                                 |

|. Այո, ներկայացնել մանրամասներ, այդ թվում` դատվածությունը օրենքով    |

|սահմանված կարգով մարված կամ վերացված լինելու վերաբերյալ              |

|_____________________________________________________________________|

|13. Այլ` Ձեր կարծիքով կարևոր  տեղեկատվություն                        |

|_____________________________________________________________________|

|14. Սույնով հավաստիացնում ենք, որ տեղեկացված ենք և  միաժամանակ       |

|տեղեկացրել ենք սույն հավելվածով իրական շահառու հանդիսացող անձին առ   |

|այն, որ                                                              |

|                                                                     |

|. սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունն արժանահավատ է և     |

|ամբողջական,                                                          |

|. տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված    |

|քրեական և  վարչական պատասխանատվության,                               |

|. տեղեկանքով ներկայացված տվյալները` այդ թվում անձնական, Կենտրոնական  |

|բանկի կողմից կարող են փոխանցվել կամ բացահայտվել իրավաբանական անձանց  |

|պետական գրանցում իրականացնող մարմնին,                                |

|. ներկայացված տեղեկատվության որևիցե  փոփոխության դեպքում             |

|վճարահաշվարկային կազմակերպությունը կտեղեկացնի Կենտրոնական բանկին:    |

|                                                                     |

|Կառավարման իրավասու մարմին`   _______________________________        |

|___________________________                                          |

|Ամսաթիվ (օր/ ամիս/տարի)       _______________________________        |

|Ստորագրություն                ______________________________         |

|                                                                     |

._____________________________________________________________________.

«:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 13 մարտի 2025 թվական:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
13.03.2025
N 42-Ն
Որոշում