Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի ԹԻՎ 116-Ն ԵՎ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 մարտի 2025 թվականի թիվ 39-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի ԹԻՎ 116-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի ԹԻՎ 115-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով ղեկավարների և նշանակալից մասնակիցների նկատմամբ պահանջները համապատասխանեցնել միջազգային ստանդարտներին և բարձրացնել գործող ընթացակարգերի արդյունավետությունը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի ««Ներդրումային ֆոնդի կառավարիչների և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի, ինչպես նաև ներդրումային ֆոնդի կառավարչի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների վերագրանցումը և վերալիցենզավորումը` որպես ներդրումային ֆոնդի կառավարիչ, ներդրումային ֆոնդի կառավարչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելը, ներդրումային ֆոնդի կառավարիչների, դրանց մասնաճյուղերի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի կողմից գործարար ծրագրի, դրա փոփոխությունների և դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 10/01-ը հաստատելու մասին» թիվ 116-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի կառավարիչների և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի, ինչպես նաև ներդրումային ֆոնդի կառավարչի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների վերագրանցումը և վերալիցենզավորումը` որպես ներդրումային ֆոնդի կառավարիչ, ներդրումային ֆոնդի կառավարչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելը, ներդրումային ֆոնդի կառավարիչների, դրանց մասնաճյուղերի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի կողմից գործարար ծրագրի, դրա փոփոխությունների և դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 10/01-ում (այսուհետ` Կանոնակարգ 10/01) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) Կանոնակարգ 10/01-ի 26-րդ կետի 1-ին ենթակետի «զ1» պարբերությունում, 42-րդ կետի 3.1-ին ենթակետում, «չհանված» բառը փոխարինել «չվերացված» բառով, իսկ Հավելված 6-ի 5.2-րդ ենթակետում «հանված կամ մարված» բառերը փոխարինել «մարված կամ վերացված» բառերով:

2) Կանոնակարգ 10/01-ի Հավելված 6-ի.

ա. 5.2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.2.1-ին կետ.

 

._____________________________________________________________________.

«|5.2.1 Արդյո՞ք Դուք ներառված եք Միավորված ազգերի անվտանգության խորհրդի|

|բանաձևերով  կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ         |

|զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում:    |

|. Ոչ,                                                                |

|. Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական     |

|հիմքեր)                                                              |

._____________________________________________________________________.

«,

 

բ. 5.13-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.14-ին կետ.

 

._____________________________________________________________________.

«|5.14 Արդյո՞ք պահպանված են համապատասխան օրենքներով և  նորմատիվ        |

|իրավական ակտերով սահմանված պահանջները:                               |

|. Ոչ, ներկայացնել մանրամասներ                                        |

|. Այո                                                                |

._____________________________________________________________________.

«,

 

գ. 13-րդ կետի «գ» պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի «Ներդրումային ֆոնդի կառավարիչների ղեկավարների և ներդրումային ֆոնդի կառավարչի անունից կամ կազմում գործունեություն իրականացնող ֆիզիկական անձանց որակավորման կարգը, ղեկավարների մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու գրանցման կարգը» կանոնակարգ 10/05-ը հաստատելու մասին» թիվ 115-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի կառավարիչների ղեկավարների և ներդրումային ֆոնդի կառավարչի անունից կամ կազմում գործունեություն իրականացնող ֆիզիկական անձանց որակավորման կարգը, ղեկավարների մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու գրանցման կարգը» կանոնակարգ 10/05-ը հաստատելու մասին» կանոնակարգ 10/05-ում (այսուհետ` Կանոնակարգ 10/05) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) Կանոնակարգ 10/05-ի 16-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «առողջ դատելու և» բառերը:

2) Կանոնակարգ 10/05-ի 18-րդ կետի 3-րդ ենթակետում «չհանված» բառը փոխարինել «չվերացված» բառով, իսկ Հավելված 2-ի 5.2-րդ կետում «հանված կամ մարված» բառերը փոխարինել «մարված կամ վերացված» բառերով:

3) Կանոնակարգ 10/05-ի Հավելված 2-ի.

ա. 5.2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5.2.1-ին կետ.

 

._____________________________________________________________________.

«|5.2.1 Արդյո՞ք Դուք ներառված եք Միավորված ազգերի անվտանգության խորհրդի|

|բանաձևերով  կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ         |

|զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում:    |

|. Ոչ,                                                                |

|. Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական     |

|հիմքեր)                                                              |

._____________________________________________________________________.

«,

 

բ. 5.13-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.14-ին կետ.

 

._____________________________________________________________________.

«|5.14 Արդյո՞ք պահպանված են համապատասխան օրենքներով և  նորմատիվ        |

|իրավական ակտերով սահմանված պահանջները:                               |

|. Ոչ, ներկայացնել մանրամասներ                                        |

|. Այո                                                                |

._____________________________________________________________________.

«,

 

գ. 13-րդ կետի «գ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ              Մ. ԳԱԼՍՏՅԱՆ

 

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 13 մարտի 2025 թվական:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
13.03.2025
N 39-Ն
Որոշում