ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
13 մարտի 2025 թվականի թիվ 36-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի ԹԻՎ 16-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի ԹԻՎ 15-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով ղեկավարների և նշանակալից մասնակիցների նկատմամբ պահանջները համապատասխանեցնել միջազգային ստանդարտներին և բարձրացնել գործող ընթացակարգերի արդյունավետությունը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի ««Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ներդրումային ընկերությունների կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, բանկի կողմից ներդրումային ծառայությունների մատուցման մասին տեղեկացումը» կանոնակարգ 4/01-ը հաստատելու մասին» թիվ 16-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ներդրումային ընկերությունների կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, բանկի կողմից ներդրումային ծառայությունների մատուցման մասին տեղեկացումը» կանոնակարգ 4/01-ում (այսուհետ` Կանոնակարգ 4/01) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) Կանոնակարգ 4/01-ի վերնագրում «ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԲԱՌԵՐԸ» փոխարինել «ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ» բառերով:
2) Կանոնակարգ 4/01-ի 26-րդ կետի 1-ին ենթակետի «գ1» պարբերությունում, 35-րդ կետի 1-ին ենթակետի «դ1» պարբերությունում, 92-րդ կետի 1.1-ին ենթակետում, 97-րդ կետի 1.1-ին ենթակետում «չհանված» բառը փոխարինել «չվերացված» բառով, իսկ Հավելված 8-ի 5.2-րդ ենթակետում, Հավելված 15-ի 8.3-րդ ենթակետում «հանված կամ մարված» բառերը փոխարինել «մարված կամ վերացված» բառերով:
3) Կանոնակարգ 4/01-ի 88-րդ կետի 1-ին ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1.1-ին ենթակետ.
«1.1) ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի ռեզիդենտության երկրի համապատասխան մարմինների կողմից տրված հավաստում առ այն, որ տվյալ անձը դիտավորությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չվերացված դատվածություն, ճանաչված չէ սնանկ,»:
4) Կանոնակարգ 4/01-ի 94-րդ կետի 1-ին ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1.1-ին ենթակետ.
«1.1) ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի ռեզիդենտության երկրի համապատասխան մարմինների կողմից տրված հավաստում առ այն, որ տվյալ անձը դիտավորությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չվերացված դատվածություն, ճանաչված չէ սնանկ,»:
5) Կանոնակարգ 4/01-ի 101-րդ կետում «դիմումը:» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.
«Ուղղակի նշանակալից մասնակցությունը համարվում է մերժված, եթե նրա միջոցով ձեռքբերվող անուղղակի նշանակալից մասնակցության դիմումը մերժվել է:»:
6) Կանոնակարգ 4/01-ի Հավելված 8-ի.
ա. 5.2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5.2.1-ին կետ.
._____________________________________________________________________.
|5.2.1 Արդյո՞ք Դուք ներառված եք Միավորված ազգերի անվտանգության խորհրդի|
|բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ |
|զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում: |
|. Ոչ, |
|. Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական |
|հիմքեր) |
._____________________________________________________________________.
«,
բ. 5.13-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.14-ին կետ.
._____________________________________________________________________.
|5.14 Արդյո՞ք պահպանված են համապատասխան օրենքներով և նորմատիվ |
|իրավական ակտերով սահմանված պահանջները: |
|. Ոչ, ներկայացնել մանրամասներ |
|. Այո |
._____________________________________________________________________.
«,
գ. 13-րդ կետի «գ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:
7) Կանոնակարգ 4/01-ի Հավելված 14-ի.
ա. 9.1-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1.1-ին կետ.
._____________________________________________________________________.
|9.1.1 Արդյո՞ք Դուք ներառված եք Միավորված ազգերի Այո| | Ոչ | |
|կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերով կամ .__. .__|
|կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ |
|զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց |
|ցանկերում: |
| |
|«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասները: |
._____________________________________________________________________.
«:
բ. 10-րդ կետում «բ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:
8) Կանոնակարգ 4/01-ի Հավելված 15-ի.
ա. 8.3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.3.1-ին կետ.
._____________________________________________________________________.
|8.3.1 Արդյո՞ք Դուք ներառված եք Միավորված ազգերի կազմակերպության |
|անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված |
|ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված |
|անձանց ցանկերում: |
|. Ոչ, |
|. Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական |
|հիմքեր) |
._____________________________________________________________________.
«:
բ. 8.13-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.13.1-ին կետ.
._____________________________________________________________________.
|8.13.1 Արդյո՞ք բացակայում են «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի |
|55-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև դրա հիման վրա ընդունված նորմատիվ|
|իրավական ակտերով սահմանված հիմքերը. |
|. Այո |
|. Ոչ (ներկայացնել մանրամասները) |
._____________________________________________________________________.
«:
գ. 9-րդ կետի «Հավաստիացնում եմ, որ» բաժնի «բ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:
9) Կանոնակարգ 4/01-ի Հավելված 29-ի 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-ին և 10.2-րդ կետեր.
._____________________________________________________________________.
|10.1 Արդյո՞ք իրական շահառուն ներառված է Միավորված ազգերի |
|կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն |
|հրապարակված ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման |
|հետ կապված անձանց ցանկերում: |
|. Ոչ |
|. Այո (ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական |
|հիմքեր) |
|_____________________________________________________________________|
|10.2 Արդյո՞ք իրական շահառուն ունեցել է դատվածություն դիտավորությամբ |
|կատարված հանցագործության համար: |
|. Ոչ |
|. Այո (ներկայացնել մանրամասներ, այդ թվում` դատվածությունը օրենքով |
|սահմանված կարգով մարված կամ վերացված լինելու վերաբերյալ) |
._____________________________________________________________________.
«:
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի ««Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորման կարգը, ղեկավարների մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու գրանցման կարգը» կանոնակարգ 4/05-ը հաստատելու մասին» թիվ 15-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորման կարգը, ղեկավարների մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու գրանցման կարգը» կանոնակարգ 4/05-ում (այսուհետ` Կանոնակարգ 4/05) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) Կանոնակարգ 4/05-ի 16-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «առողջ դատելու և» բառերը:
2) Կանոնակարգ 4/05-ի 17-րդ կետի 3-րդ ենթակետում «չհանված» բառը փոխարինել «չվերացված» բառով, իսկ Հավելված 2-ի 5.2-րդ կետում «հանված կամ մարված» բառերը փոխարինել «մարված կամ վերացված» բառերով:
3) Կանոնակարգ 4/05-ի Հավելված 2-ի.
ա. 5.2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5.2.1-ին կետ.
._____________________________________________________________________.
|5.2.1 Արդյո՞ք Դուք ներառված եք Միավորված ազգերի անվտանգության խորհրդի|
|բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ |
|զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում: |
|. Ոչ, |
|. Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական |
|հիմքեր) |
._____________________________________________________________________.
«,
բ. 5.13-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.14-ին կետ.
._____________________________________________________________________.
|5.14 Արդյո՞ք պահպանված են համապատասխան օրենքներով և նորմատիվ |
|իրավական ակտերով սահմանված պահանջները: |
|. Ոչ, ներկայացնել մանրամասներ |
|. Այո |
._____________________________________________________________________.
«,
գ. 13-րդ կետի «գ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ Մ. ԳԱԼՍՏՅԱՆ
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 13 մարտի 2025 թվական: