Սեղմել Esc փակելու համար:
ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՓՈՐՁԱՆՄՈՒՇՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՓՈՐՁԱՆՄՈՒՇՆԵՐԻ, ԼՐԱՄԱՍԵՐԻ ԵՎ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 մարտի 2025 թվականի N 293-Ն

 

ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՓՈՐՁԱՆՄՈՒՇՆԵՐԻ, ԼՐԱՄԱՍԵՐԻ ԵՎ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ժե» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ռազմական կարիքների համար փորձանմուշների, լրամասերի և բաղադրիչների ֆինանսավորման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2025 թ. մարտի 13

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2025 թվականի մարտի 13-ի

N 293-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՓՈՐՁԱՆՄՈՒՇՆԵՐԻ, ԼՐԱՄԱՍԵՐԻ ԵՎ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում է ոչ պետական միջոցներով ստեղծված ռազմական կամ երկակի նշանակության ապրանքի փորձանմուշների, լրամասերի և բաղադրիչների պետական փորձարկումների իրականացման համար անհրաժեշտ քանակության ապահովման նպատակով փորձանմուշների պատրաստման աշխատանքների (այսուհետ` ՓՊԱ) ֆինանսավորմանն առնչվող հարաբերությունները:

2. ՓՊԱ ձևավորման հիմք են հանդիսանում ռազմական կամ երկակի նշանակության ապրանքների մշակմամբ զբաղվող սուբյեկտների (այսուհետ` կատարող) կողմից ներկայացված ՓՊԱ հայտերը:

3. Կատարողները ՓՊԱ հայտերը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեին (այսուհետ` կոմիտե) են ներկայացնում համաձայն N 1 ձևի: Այն դեպքում, երբ հայտի մասով դեռևս ներկայացման փուլում արդեն առկա է պետական կառավարման համակարգի որևէ մարմնի կողմից որպես փորձանմուշի մասով հավանական պատվիրատու հանդիսանալու վերաբերյալ դիրքորոշում, ապա ներկայացվում է նաև այդ դիրքորոշումը:

4. Հայտի հետ միաժամանակ կատարողը կոմիտեի ուսումնասիրմանն է ներկայացնում ՓՊԱ իրականացման համար մեկ նմուշի (կամ լրակազմի) մասով գնառաջարկ (լրացվում է համաձայն Կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 22-ի N 1355-Ն որոշմամբ (այսուհետ` որոշում) սահմանված նախնական գնահաշվարկին առաջադրվող ձևի, այն բացառությամբ, որ գնառաջարկը, իսկ հետագայում նաև ՓՊԱ իրականացման նախնական և փաստացի գնահաշվարկները շահույթ չպետք է նախատեսեն):

5. Կոմիտեն 15 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է հայտը և գնառաջարկը, ըստ անհրաժեշտության ներկայացնում առաջարկություններ, դիտողություններ, ձևաչափին չհամապատասխանող հայտերը կամ գնառաջարկը համապատասխան հիմնավորմամբ հետ են վերադարձվում կատարողին` շտկելու և կրկին ներկայացնելու համար, իսկ ձևաչափին համապատասխանելու դեպքում փաստաթղթերն ուղարկում է`

1) շահագրգիռ պետական կառավարման համակարգի մարմիններին` ռազմական նշանակության ապրանքի (բաղկացուցիչ մասի) կամ դրա փորձնական նմուշի (փորձանմուշի) վերաբերյալ կարծիք հայտնելու համար: Այն դեպքում, երբ որևէ պետական կառավարման համակարգի մարմնի կողմից որպես փորձանմուշի մասով հավանական պատվիրատու հանդիսանալու վերաբերյալ առկա է դիրքորոշում (որի տրամադրումից չի անցել 6 ամիս), հայտը պետական կառավարման համակարգի մարմիններին կարծիքի չի ուղարկվում.

2) Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն` որպես գործընթաց սկսելու վերաբերյալ տեղեկացում.

3) Ազգային անվտանգության ծառայություն` կատարողի և նրա աշխատակիցների վերաբերյալ դիրքորոշում ստանալու նպատակով:

6. Շահագրգիռ պետական կառավարման համակարգի մարմինները հայտի արդիականության, փորձանմուշների անհրաժեշտ քանակի վերաբերյալ կարծիքը կոմիտեին ուղարկում են հայտը ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում` համաձայն N 2 ձևի:

7. Ազգային անվտանգության ծառայությունը հայտի մասով կարծիքը (դիրքորոշումն) ուղարկում է այն ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում, որը կարող է երկարաձգվել 10 աշխատանքային օրով` լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտության դեպքում: Ազգային անվտանգության ծառայության կողմից կատարողի վերաբերյալ բացասական դիրքորոշում ներկայացնելու դեպքում` հայտը մերժվում է, իսկ դիրքորոշումը կատարողին չի տրամադրվում:

8. Շահագրգիռ պետական կառավարման համակարգի մարմինների (կամ դրանցից որևէ մեկի) կողմից դրական գնահատված և Ազգային անվտանգության ծառայության կողմից կատարողի վերաբերյալ դրական դիրքորոշում ստանալուց հետո, կոմիտեն, 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է կատարողին` Կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 8-ի N 920-Ն որոշման համաձայն ռազմարդյունաբերական համալիրի գործունեության սուբյեկտների ամփոփ ցուցակում (այսուհետ` ռեեստր) գրանցվելու անհրաժեշտության մասին, եթե կատարողը ռեեստրում գրանցված չէ:

9. Եթե կատարողը գրանցված է ռեեստրում, կամ կատարողի` ռեեստրում գրանցվելուց հետո, հայտերը քննարկելու և ընդհանրացնելու նպատակով, կոմիտեի նախաձեռնությամբ 10 աշխատանքային օրվա ընթացքում Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հրամանով կազմվում է հանձնաժողով, որտեղ ըստ անհրաժեշտության, համաձայնեցմամբ ներգրավվում են պետական կառավարման համակարգի մարմինների ներկայացուցիչներ և ըստ անհրաժեշտության այլ մասնագետներ:

10. Հանձնաժողովը 10 աշխատանքային օրվա ընթացքում հրավիրում է նիստ, քննարկում ներկայացված հայտը և բաց քվեարկությամբ, ընդհանուր ձայների պարզ մեծամասնությամբ հավանություն տալիս դրան կամ մերժում այն, եթե`

1) փորձարկման ենթակա գույքը տվյալ պահին արդիական չէ.

2) տնտեսական իմաստով գույքի ստեղծման ծախսերը ողջամտորեն արդարացված չեն դրա կիրառելիության նպատակին և լուծելիք խնդիրների կարևորությանը.

3) կատարողի անձնակազմն ակնհայտորեն չունի համապատասխան որակավորում և կամ մասնագիտացում.

4) այլ հիմնավորված ողջամիտ պատճառով:

11. Հանձնաժողովը, իր եզրակացությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է (ներկայացնում) կոմիտեին և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը:

12. Դրական եզրակացությունը ստանալուց հետո, իսկ ռեեստրում դեռևս չգրանցված կատարողների դեպքում` ռեեստրում գրանցվելուց հետո կատարողը 10 աշխատանքային օրվա ընթացքում կոմիտեի համաձայնեցմանն է ներկայացնում որոշմամբ սահմանված նախնական գնահաշվարկ:

13. Կոմիտեն 10 աշխատանքային օրվա ընթացքում համաձայնեցնում է գնահաշվարկը, որից հետո պատրաստում Կառավարության որոշման համապատասխան նախագիծ և ներկայացնում Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը:

14. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի համապատասխան սահմանված ժամկետներում «ՓՊԱ պետական պատվերը հաստատելու մասին» որոշման նախագիծը ներկայացնում է Կառավարության հաստատմանը:

15. Կառավարության որոշումը ստանալու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում կոմիտեն գնման հայտը գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն` գնման գործընթացը կազմակերպելու նպատակով:

16. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 10 աշխատանքային օրվա ընթացքում կատարողին ներկայացնում է ՓՊԱ գնման պայմանագիր կնքելու առաջարկ: Պայմանագրով մտավոր սեփականության նկատմամբ իրավունքները չեն փոխանցվում պայմանագրի մյուս կողմին:

17. ՓՊԱ պայմանագրով սահմանված աշխատանքներն ավարտելու և փորձարկման պատրաստ լինելու վերաբերյալ կատարողը կոմիտեին ներկայացնում է ծանուցագիր:

18. Փորձանմուշի փորձարկումներն իրականացվում են «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

19. Փորձարկումների ավարտի վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը հանձնաժողովից ստանալուց հետո կոմիտեն 2 աշխատանքային օրվա ընթացքում դրանք ուղարկում է կատարողին:

20. Կատարողը, 10 աշխատանքային օրվա ընթացքում, որոշմամբ սահմանված կարգով կոմիտեին ներկայացնում է իրականացված ՓՊԱ մասով փաստացի գնահաշվարկ:

21. Կոմիտեն որոշմամբ սահմանված ժամկետում ուսումնասիրում և համաձայնեցնում է փաստացի գնահաշվարկը կամ հետ է ուղարկում ուղղման:

22. ՓՊԱ պայմանագրի ավարտից հետո, անհրաժեշտության դեպքում, կոմիտեի նախագահի հրամանով ձևավորվում է աշխատանքային խումբ, որն ուսումնասիրում է ավարտված պայմանագրի կատարման ընթացքում պետական միջոցների հաշվին ձեռք բերված այլ ապրանքների, գույքերի փաստացի առկայությունը և աշխատանքներն ավարտելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում դրանց մասով ներկայացնում առաջարկություն Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն` գույքի հետագա տնօրինման ուղղությունների մասով:

 

Ձև N 1

 

1. ՀԱՅՏ ՓՈՐՁԱՆՄՈՒՇՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

 

Կատարողի ընդհանուր տվյալները

 

.____________________________________________________________.

|Անվանումը                             |                     |

|______________________________________|_____________________|

|Իրավաբանական գրանցման հասցեն          |                     |

|______________________________________|_____________________|

|Գործունեության հասցեն                 |                     |

|______________________________________|_____________________|

|ՀՎՀՀ/ՀԾՀ (ֆիզ. անձի դեպքում)          |                     |

|______________________________________|_____________________|

|Պետական ռեգիստրի գրանցման համարը/     |                     |

|անձնագիրը (ֆիզ. անձի դեպքում)         |                     |

|______________________________________|_____________________|

|Հեռախոսահամարը                        |                     |

|______________________________________|_____________________|

|Էլեկտրոնային փոստի հասցեն             |                     |

|______________________________________|_____________________|

|Ղեկավարի Ա. Ա. Հ.                     |                     |

.____________________________________________________________.

 

.____________________________________________________________.

|ՓՊԱ անվանումը                         |                     |

|______________________________________|_____________________|

|Կատարման ժամկետը (ամիսներով)          |                     |

|______________________________________|_____________________|

|Փորձանմուշների առկա քանակը            |                     |

|______________________________________|_____________________|

|Փորձանմուշների կանխատեսվող քանակը     |                     |

|______________________________________|_____________________|

|1 միավորի (լրակազմի) առաջարկվող գինը  |                     |

|______________________________________|_____________________|

|Ֆինանսավորման կանխատեսվող գումարը     |                     |

.____________________________________________________________.

 

Կատարողի աշխատակիցների վերաբերյալ տվյալները

 

.____________________________________________________________.

|Ազգանուն, անուն, հայրանուն            |                     |

|______________________________________|_____________________|

|ՀԾՀ                                   |                     |

|______________________________________|_____________________|

|Ծննդյան ամսաթիվը և  ծննդավայրը        |                     |

|______________________________________|_____________________|

|Կրթությունը (ԲՈՒՀ, մասնագիտություն)   |                     |

|______________________________________|_____________________|

|Պաշտոնը                               |                     |

|______________________________________|_____________________|

|Հեռախոսահամարը                        |                     |

|______________________________________|_____________________|

|Էլեկտրոնային փոստի հասցեն             |                     |

.____________________________________________________________.

 

Նախագծի ֆինանսական գծով պատասխանատուի տվյալները

 

.____________________________________________________________.

|Ազգանուն, անուն, հայրանուն            |                     |

|______________________________________|_____________________|

|ՀԾՀ                                   |                     |

|______________________________________|_____________________|

|Պաշտոնը                               |                     |

|______________________________________|_____________________|

|Հեռախոսահամարը                        |                     |

|______________________________________|_____________________|

|Էլեկտրոնային փոստի հասցեն             |                     |

.____________________________________________________________.

 

2. ՆԱԽԱԳԾԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

2.1. Նախագծի`

1. Նկարագրությունը

2. Ակնկալվող արդյունքները

3. Կիրառության բնագավառները և նպատակները

4. Առկա և անհրաժեշտ նյութական ռեսուրսները

2.2. Տեխնիկական բնութագիրը

2.3 Սերիական արտադրության դեպքում միավոր ապրանքի կողմնորոշիչ գնային միջակայք` կախված արտադրության ծավալներից:

2.4. Պետական փորձարկումների ծրագիր և մեթոդիկա (առկայության դեպքում)

 

3. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ (ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ) ՄԱՍԻՆ*

 

._____________________________________________________________________.

|NN |Հաստիքի (պաշտոնի, գործառույթի)|Քանակը|Նախագծի շրջանակներում      |

|ը/կ|անվանումը                     |      |կատարողի կողմից իրականացվող|

|   |                              |      |աշխատանքների բնույթը       |

|___|______________________________|______|___________________________|

|   |                              |      |                           |

|___|______________________________|______|___________________________|

|   |                              |      |                           |

|___|______________________________|______|___________________________|

|   |                              |      |                           |

|___|______________________________|______|___________________________|

|   |                              |      |                           |

|___|______________________________|______|___________________________|

|   |                              |      |                           |

|___|______________________________|______|___________________________|

|   |                              |      |                           |

|___|______________________________|______|___________________________|

|   |                              |      |                           |

._____________________________________________________________________.

 

*Անհրաժեշտ է ներկայացնել նախագծի բոլոր մասնակիցների (կատարողների) ինքնակենսագրականները (CV): Եթե հետագայում ներգրավելու են այլ աշխատակիցներ, ապա նշել թափուր հաստիքները համալրելու կանխատեսումով:

 

Ձև N 2

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՓՊԱ ՀԱՅՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Շահագրգիռ պետական կառավարման համակարգի մարմինները ՓՊԱ հայտի մասով եզրակացություն ներկայացնելիս անդրադառնում են հետևյալ հարցերին`

1. ՓՊԱ արդիականության վերաբերյալ`

1) արդյո՞ք ներկայացվող փորձանմուշն արդիական է ներկայացման դրությամբ.

2) արդյո՞ք փորձանմուշը կշարունակի արդիական մնալ նախատեսված ժամանակահատվածներում արտադրվելուց հետո:

 

2. ՓՊԱ փորձարկման իրատեսության վերաբերյալ`

1) ի՞նչ քանակությամբ փորձանմուշ է անհրաժեշտ պետական փորձարկման համար.

2) արդյո՞ք ներկայացված փորձանմուշի փորձարկման համար անհրաժեշտ և վերաբերելի պահանջվող միջոցները կարող են տրամադրվել, թե` ոչ:

 

3. ՓՊԱ մասով պատվիրատու հանդիսանալու վերաբերյալ`

1) արդյո՞ք փորձանմուշի պետական փորձարկման դրական արդյունքի դեպքում պետական կառավարման համակարգի մարմինը կհանդիսանա սերիական արտադրության հավանական պատվիրատու:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 13 մարտի 2025 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.03.2025
N 293-Ն
Որոշում