Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1395-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 մարտի 2025 թվականի N 273-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1395-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 26-ի «ԴՆԹ-ի որոշման (ներառյալ` նմուշառման) կարգը և ժամկետները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 9-ի N 351-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 1395-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) վերնագրից հանել «ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 351-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ» բառերը.

2) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3) հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«2. Փոխնակ մայրը, փոխնակ մորից ծնված երեխան և փոխնակ մոր միջոցով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձինք ենթակա են ԴՆԹ-ի (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) թեստավորման` օրենքով սահմանված դեպքերում:».

4) հավելվածը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով`

«2.1. ԴՆԹ-ի թեստավորում կարող է կատարվել նաև վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող` կենսաբանական ծնող հանդիսացող անձի ցանկությամբ` կենսաբանական ծնող լինելու փաստը հաստատելու նպատակով: Բուժման արդյունքով հղիությունն արձանագրելուց անմիջապես հետո վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բժշկական օգնություն և սպասարկում տրամադրող բժշկական կազմակերպությունը գրավոր տեղեկատվություն (իրազեկման թերթիկ) է տրամադրում վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող` կենսաբանական ծնող հանդիսացող անձի ԴՆԹ-ի որոշման (թեստավորման) հնարավորության վերաբերյալ, որի մասին նշում է կատարվում վերջինիս պատմագրում: Իրազեկման թերթիկը պարունակում է հետևյալ տեղեկատվությունը`

1) վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բժշկական օգնություն և սպասարկում տրամադրող բժշկական կազմակերպության անվանումը.

2) նշում այն մասին, որ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման տրամադրման արդյունքում արձանագրվել է հղիություն.

3) պտղի կենսաբանական ծնող հանդիսացող անձի կամ անձանց անունը, ազգանունը, հայրանունը.

4) նշում համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպությունում ԴՆԹ-ի որոշման (թեստավորման) հնարավորության մասին.

5) բժշկական կազմակերպության տնօրենի անունը, ազգանունը և ստորագրությունը:».

5) հավելվածի 11-րդ կետում «2006 թվականի մարտի 9-ի N 351-Ն» բառերը փոխարինել «2019 թվականի ապրիլի 4-ի N 397-Ն» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2025 թ. մարտի 13

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 13 մարտի 2025 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.03.2025
N 273-Ն
Որոշում