ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 մարտի 2025 թվականի N 294-Ա
ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1863-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 1-ին մասը, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և 4-րդ մասը, 25-րդ հոդվածի 2-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N 2037-Ն որոշման N 2 հավելվածով հաստատված կարգի 8-րդ կետի 2-րդ ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ` կոմիտե) ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, Սյունիքի մարզ, համայնք Մեղրի, գյուղ Շվանիձոր, 1-ին փողոց, 18/3 ամբուլատորիա հասցեում գտնվող 163.8 քառ. մետր մակերեսով ամբուլատորիայի շենքը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող 0.0125 և 0.0092 հա մակերեսներով հողամասերը, սեփականատիրոջ բաժինը 0.0125 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի բաժնային սեփականությունում կազմում է 1638/14277 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական` N 25042024-09-0043, շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեք` 3 969 374.55 դրամ) (այսուհետ` գույք) նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքին` որպես նախադպրոցական ուսումնական հաստատություն շահագործելու նպատակով:
2. Կոմիտեի նախագահին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Մեղրի համայնքի ղեկավարի հետ կնքել գույքի նվիրաբերության պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` դրանում սահմանելով, որ`
ա. սույն որոշման 1-ին կետից բխող նվիրաբերության հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման Մեղրի համայնքի միջոցների հաշվին,
բ. նվիրաբերության պայմանի խախտման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության պահանջով նվիրաբերությունը կհամարվի վերացված և նվիրաբերություն ստացողը պարտավոր է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել նվիրաբերված գույքը` դրա վրա կատարված անբաժանելի բարելավումների հետ միասին, որոնք փոխհատուցման ենթակա չեն.
2) պայմանագրի կնքումից հետո մեկամսյա ժամկետում Մեղրի համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնելու, գույք ամրացնելու և նվիրաբերելու մասին» N 1863-Ա որոշման (այսուհետ` որոշում)`
1) վերնագրում «, ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» բառերը փոխարինել «ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» բառերով.
2) նախաբանից հանել «Քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը,» բառերը.
3) 5-րդ կետից հանել «` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրու համայնքին` որպես նախադպրոցական ուսումնական հաստատություններ օգտագործելու նպատակով նվիրաբերելու համար» բառերը:
4. Ուժը կորցրած ճանաչել որոշման 6-րդ կետը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2025 թ. մարտի
Երևան