ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
4 մարտի 2025 թվականի N 29-Ն
ՄԱԶԱԲՈՒՆՈՑԱՅԻՆ (ՊԻԼՈՆԻԴԱԼ) ԲՈՒՇՏՈՎ (ԿԻՍՏԱ) ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել մազաբունոցային (պիլոնիդալ) բուշտով (կիստա) պացիենտի վարման գործելակարգը` համաձայն Հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
04.03.2025 Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2025 թվականի մարտի 4-ի
N 29-Ն հրամանի
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ ՄԱԶԱԲՈՒՆՈՑԱՅԻՆ (ՊԻԼՈՆԻԴԱԼ) ԲՈՒՇՏՈՎ (ԿԻՍՏԱ) ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի.
._____________________________________________________________________.
|Հ/Հ|Կոդը | Անվանում |
|___|_______|_________________________________________________________|
| |L05 |Մազաբունոցային (պիլոնիդալ) բուշտ (կիստա) |
| | |Ներառյալ` |
| | |խուղակը (ֆիստուլա) |
| | |պոչուկային կամ մազաբունոցային խոռոչը (սինուս) |
|___|_______|_________________________________________________________|
|1) |L05.0 |Մազաբունոցային բուշտ` աբսցեսով (թարախակույտով) |
|___|_______|_________________________________________________________|
|2) |L05.09 |Մազաբունոցային բուշտ` առանց աբսցեսի |
| | |Մազաբունոցային բուշտ` ԱՀՃ |
._____________________________________________________________________.
2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է` ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի.
Ձև 1
._____________________________________________________________________.
|1) |Պացիենտի տարիքային խումբ |Դեռահաս, մեծահասակ |
| |(նորածին, երեխա, դեռահաս, | |
| |մեծահասակ) | |
|___|______________________________|__________________________________|
|2) |Պացիենտի սեռ (արական, իգական) |Արական, իգական |
|___|______________________________|__________________________________|
|3) |Բարդություններ (առանց |(ԱԲ), (Բ) |
| |բարդությունների (ԱԲ), | |
| |բարդություններով (Բ) | |
|___|______________________________|__________________________________|
|4) |Հիվանդության փուլը (նկարագրել)|1. Չբարդացած (առանց կլինիկական |
| | |դրսևորումների): |
| | |2. Սուր բորբոքված պոչուկի |
| | |էպիթելային ուղիներ (այսուհետ` |
| | |ՊԷՈՒ). |
| | |1) ինֆիլտրացվող փուլ. |
| | |2) թարախակույտով: |
| | |3. Քրոնիկ բորբոքված ՊԷՈՒ. |
| | |1) չբարդացած (կլինիկական կամ առանց|
| | |կլինիկական դրսևորումների). |
| | |2) բարդացած (խուղակներով): |
|___|______________________________|__________________________________|
|5) |Բժշկական օգնության և |Արտահիվանդանոցային պայմաններում, |
| |սպասարկման պայմանները |ցերեկային ստացիոնարի պայմաններում,|
| |(բժշկական կազմակերպությունից |հիվանդանոցային պայմաններում |
| |դուրս, արտահիվանդանոցային | |
| |պայմաններում, ցերեկային | |
| |ստացիոնարի պայմաններում, | |
| |հիվանդանոցային պայմաններում) | |
|___|______________________________|__________________________________|
|6) |Բժշկական օգնության և |Պլանային, շտապ |
| |սպասարկման ծառայությունների | |
| |մատուցման ձևը (շտապ, | |
| |անհետաձգելի, պլանային) | |
|___|______________________________|__________________________________|
|7) |Կիրառման շրջանակը (նշել |Կոլոռեկտալ վիրաբույժ (պրոկտոլոգ) |
| |մասնագետների շրջանակը) | |
|___|______________________________|__________________________________|
|8) |Գանգատներ |Սուր փուլ` ցավ, ջերմության |
| | |բարձրացում, այտուցվածություն, |
| | |ընդհանուր թուլություն: |
| | |Քրոնիկ փուլ` թարախային |
| | |արտադրություն: |
|___|______________________________|__________________________________|
|9) |Անամնեզ |Պարզաբանվում են հիվանդության |
| | |ծագումնաբանական գործոնները, |
| | |հիվանդության տևողությունը և |
| | |գանգատների բնույթը, |
| | |պոչուկասրբանային շրջանի |
| | |վնասվածքների առկայության |
| | |պատմությունը և կոնքի օրգանների |
| | |այլ խնդիրներ, օրինակ` մենինգոցելե`|
| | |տարբերակիչ ախտորոշման նպատակով: |
|___|______________________________|__________________________________|
|10)|Զննման արդյունք/Ցուցում |1. Պացիենտի զննում` |
| | |1) պառկած փորի վրա. |
| | |2) կողքի վրա` ոտքերը առավելագույն |
| | |ծալած դեպի որովայնը. |
| | |3) գինեկոլոգիական աթոռի վրա` մեջքի|
| | |վրա պառկած և ոտքերը առավելագույն |
| | |ծալած դեպի որովայնը: |
| | |2. Առաջնային և երկրորդային |
| | |բացվածքների առկայության, քանակի, |
| | |տեղակայման և մաշկի գնահատում: |
| | |Հետանցքի և միջնստատեղային շրջանի |
| | |դիտարկումը թույլ է տալիս |
| | |բացահայտել այդ շրջանին բնորոշ |
| | |ախտաբանությունները` թութք, |
| | |հետանցքի ճաք, խուղակներ կամ ուղիղ |
| | |աղիքի արտանկում: |
| | |3. Շոշափում` պալպացիայի օգնությամբ|
| | |որոշվում է սպիական |
| | |փոփոխությունների և բորբոքային |
| | |գործընթացի առկայությունը |
| | |պոչուկասրբանային շրջանում: |
| | |4. Ուղիղ աղիքի մատնային զննում` |
| | |ցուցված է բոլոր պացիենտներին` |
| | |անկախ հաստատված ՊԷՈՒ ախտորոշումից:|
| | |Գնահատվում է Մորգանյան կատարները, |
| | |ինչպես նաև պոչուկային և |
| | |սրբանային ողերի վիճակը: |
|___|______________________________|__________________________________|
|11)|Հոսպիտալացման ցուցում` |Սուր բորբոքումով ՊԷՈՒ կամ |
| | |հոսպիտալացում պլանային |
| | |վիրահատության համար` հիվանդության |
| | |ցանկացած փուլում: |
._____________________________________________________________________.
3. Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).
Ձև 2
._____________________________________________________________________.
|Հ/հ|Պացիենտին տրամադրվող խորհրդատվության տեսակը |Տրամադրման քանակը|
| | |_________________|
| | | ԱԲ | Բ |
|___|_______________________________________________|________|________|
|1) |Կոլոռեկտալ վիրաբույժ (պրոկտոլոգ) | 1 | - |
|___|_______________________________________________|________|________|
|2) |Աղեստամոքսաբան, սրտաբան, ուրոլոգ, | 1 | - |
| |մանկաբարձ-գինեկոլոգ և այլ մասնագետներ` ելնելով| | |
| |գանգատների բնույթից և տեղակայումից | | |
._____________________________________________________________________.
4. Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ` նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը:
5. Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են` ըստ Ձև 3-ի.
Ձև 3
._____________________________________________________________________.
| Լաբորատոր հետազոտություններ |
|_____________________________________________________________________|
|Հ/Հ|Կոդը |Անվանումը |Տրամադրման| Արդյունք |
| | | |քանակը | |
| | | |__________| |
| | | | ԱԲ | Բ | |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|1) |Առկա չէ|Արյան ընդհանուր |1 |1 |Ախտաբանական շեղումների |
| | |հետազոտություն | | |հայտնաբերում |
|_____________________________________________________________________|
| Գործիքային հետազոտություններ |
|_____________________________________________________________________|
|2) |Առկա չէ|Ռեկտոռոմանոսկոպիա |1 |1 |Կատարվում է միայն |
| | | | | |տարբերակիչ ախտորոշման |
| | | | | |նպատակով այն |
| | | | | |պացիենտների շրջանում, |
| | | | | |ովքեր ունեն աղիքային |
| | | | | |գանգատներ և կլինիկական|
| | | | | |ախտանիշներ: |
| | | | | |Ստուգվում է ուղիղ աղիքի|
| | | | | |և սիգմայաձև աղու |
| | | | | |դիստալ հատվածի |
| | | | | |լորձաթաղանթը: |
| | | | | |Գնահատվում է անոթային |
| | | | | |պատկերը և բորբոքային |
| | | | | |փոփոխությունների |
| | | | | |առկայությունը: |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|3) |Առկա չէ|Ֆիստուլոգրաֆիա |1 |1 |Կատարվում է միայն բարդ |
| | | | | |դեպքերում` տարբերակիչ |
| | | | | |ախտորոշման նպատակով: |
|___|_______|______________________|____|_____| |
|4) |Առկա չէ|Միջուկամագնիսային - |1 |1 | |
| | |ռեզոնանսային | | | |
| | |տոմոգրաֆիա | | | |
|___|_______|______________________|____|_____| |
|5) |Առկա չէ|Ռենտգենաբանական |1 |1 | |
| | |հետազոտություն | | | |
|___|_______|______________________|____|_____| |
|6) |Առկա չէ|Ուլտրաձայնային |1 |1 | |
| | |հետազոտություն | | | |
|___|_______|______________________|____|_____| |
|7) |Առկա չէ|Էնդոսկոպիկ |1 |1 | |
| | |հետազոտություն | | | |
._____________________________________________________________________.
6. Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված
1) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը.
2) Ըստ բժշկական ցուցումների, բժիշկը իրավասու է նշանակել նախավիրահատական այլ հետազոտություններ:
7. Օգտագործվող դեղերը` հակաբակտերիալ դեղեր, որոնց նշանակումը և ընտրությունը անհատական է, կախված վիրահատության ժամանակ ստացված թարախային արտադրության մանրէաբանական քննության և դեղորայքային զգայունության, ինչպես նաև վիրահատական արդյունքից:
8. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 4-ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).
Ձև 4
.____________________________________________________________________.
|Հ/հ|Բժշկական ծառայության տեսակը |Տրամադրման|
| | |քանակը |
| | |__________|
| | | ԱԲ | Բ |
|___|_____________________________________________________|_____|____|
|1) |ՊԷՈՒ-ի երկփուլանի վիրահատական բուժում. |1 |1 |
| |Առաջին փուլում` թարախակույտի բացազատում, | | |
| |դրենավորում, | | |
| |Երկրորդ փուլում` ՊԷՈՒ-ի արմատական հեռացում. | | |
|___|_____________________________________________________|_____|____|
|2) |ՊԷՈՒ-ի հեռացում վերքերի փակումով. |1 |1 |
|___|_____________________________________________________|_____|____|
|3) |ՊԷՈՒ-ի հատում վերքի եզրերը հատակին կարումով` |1 |1 |
| |մարսուպիալիզացիա. | | |
|___|_____________________________________________________|_____|____|
|4) |ՊԷՈՒ-ի հատում վերքի պլաստիկայով` մաշկային լաթերի |1 |1 |
| |տեղափոխմամբ. | | |
|___|_____________________________________________________|_____|____|
|5) |ՊԷՈՒ-ի հեռացում առանց կարերի` բաց թողնելով վերքերը. |1 |1 |
|___|_____________________________________________________|_____|____|
|6) |ՊԷՈՒ-ի լազերային վապորիզացիա: |1 |1 |
.____________________________________________________________________.
9. Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը:
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. Վորոբյով Գ.Ի. «Կոլոպրոկտոլոգիայի հիմունքները»: Մ. Բժշկական տեղեկատվական գործակալություն, 2006թ., էջ 430/Վոռոբյով Գ. Ի. Օսնօվի կօլօպռօկտօլօգիի. Մ.: Մեդիցինսկօյե ինֆօռմացիօննօյե ագենստվօ, 2006.430 ս.
2. Կայզեր Անդրեաս Մ. «Կոլոռեկտալ վիրաբուժություն», Մ. ԲԻՆՕՄ հրատարակչություն, 20112., էջ 737/Կայզեռ Անդռեաս Մ. «Կոլոռեկտալնայա խիռուռգիյա Մ.: Իզդատելստվօ ԲԻՆՕՄ, 2011. 737 ս.
3. Ֆյոդորով Վ. Դ., Դուլցև Յ. Վ. «Պրոկտոլոգիա», Մ. Բժշկություն, 1984թ., էջ 384/Ֆյոդոռով Վ.Դ., Դուլցև ՅՈւ. Վ. Պռօկտօլօգիյա. Մ.: Մեդիցինա, 1984. 384 ս.
4. Շելըգին Յ. Ա., Բլագոդարնիյ Լ.Ա., «Կոլոպրոկտոլոգիայի ձեռնարկ» Մ., Լիտերրա, 2012թ. էջ 596/Շելըգին Յ.Ա., Բլագոդառնիյ Լ.Ա., Սպռավօչնիկ պօ կոլոպռոկտոլոգիի. Մ.: Լիտտեռռա, 2012. 596 ս.
5. Ակինչի Օ., Ջոսկուն Ա., Ուզունկյոյ Ա., «Պոչուկային բշտի պարզ և արդյունավետ վիրահատական բուժում, ասիմետրիկ բացահատում և առաջնային փակում` օգտագործելով արտածծիչ դրենաժ և ենթակուտիկուլային մաշկային կար», ուղիղ աղու և հաստ աղու հիվանդություններ, 2000թ., 43: էջ 701-707/Akinci O, Coskun A, Uzunkoy A. Simple and Effective Surgical Treatment of pilonidal sinus, asymmetric excision and primary closure using suction drain and subcuticular skin closure. Dis Colon Rectum 2000; 43: 701-707.
6. Ակինչի Օ. Ֆ., Բոզեր Մ., Ուզունկյոյ Ա., և այլոք, «Թուրք զինվորների շրջանում պոչուկային բշտի հանդիպման տարածվածությունն ու պատճառագիտական գործոնները», Վիրաբուժության Եւրոպական ամսագիր, 1999թ.; 165: էջ 339-342/Akinci, O.F., Bozer, M., Uzunkooy, A. et al. Incidence and aetiological factors in pilonidal sinus among Turkish soldiers. Eur J Surg. 1999; 165: 339-342.
7. Ալդեան Ի., Շանկեր Պ., Մաթեու Ջ., և այլոք, «Պոչուկային բշտի պարզ բացահատում և առաջնային փակում» պայմանական տեխնիկայի պարզ մոդիֆիկացիա` գերազանց արդյունքներով», Կոլոռեկտալ հիվանդություններ, 2005թ.; 7: էջ 81-85/Aldean I, Shankar P, Mathew J, et al. Simple excision and primary closure of pilonidal sinus: a simple modification of conventional technique with excellent results. Colorectal Dis 2005; 7: 81-85.
8. Ալլեն-Մերշ, Տ.Գ., «Պոչուկային բուշտ. գտնելով բուժման ճիշտ մոտեցումը», Վիրաբուժության բրիտանական ամսագիր, 1990թ.; 77: էջ 123-132/Allen-Mersh, T.G. Pilonidal sinus: finding the right track for treatment. Br J Surg. 1990; 77: 123-132.
9. Արումուգամ Պ., Չանդրասեկարան Տ., Մորգան Ա., և այլոք, «Ռոմբոյիդ կափույր պիլոնիդալ հիվանդության համար», Կոլոռեկտալ հիվանդություններ, 2003թ.; 5: էջ 218-221/Arumugam P, Chandrasekaran T, Morgan A, et al. The rhomboid flap for pilonidal disease. Colorectal Dis 2003; 5: 218-221.
10. Բաններջի. Դ., «Պոչուկային բշտի վերքեր. կլինիկական մոտեցում», Համայնքային քույրական գործի ամսագիր, 1999թ.; 13: էջ 22-26 Bannerjee, D. Pilonidal sinus wounds: the clinical approach. J Community Nurs. 1999; 13: 22-26.
11. Բասկոմ Ջ., «Պոչուկային բուշտ. կոլոռեկտալ վիրաբուժության ներկայիս թերապիան», 1990թ.: էջ 1-8/Bascom J. Pilonidal Sinus. Curr Ther Colon Rectal Surg 1990: 1-8.
12. Բասկոմ Ջ., «Պոչուկային բուշտ. բշտի հեռացման երկարաժամկետ արդյունքները», ՈՒղիղ աղու և հաստ աղու հիվանդություններ, 1983թ.; 26: էջ 800-807/Bascom, J. Pilonidal disease: long term results of follicle removal. Dis. Colon Rectum. 1983; 26: 800-807.
13. Բասկոմ Ջ., «Պոչուկային բուշտ», Ին. Ֆացիո, Վ.Վ., Չըրչ, Ջ.Մ., Դելանի, Ս.Փ., «Հաստ և ուղիղ աղիքների ներկայիս վիրահատական բուժումը», Բիսի Դեքեր, 1980թ./Bascom, J. Pilonidal sinus. In: Fazio, V.W., Church, J.M., Delaney, C.P. (eds). Current Therapy in Colon and Rectal Surgery. BC Decker, 1990.
14. Բերքեմ Հ., Թոփալօղլու ս., Օզել Հ., և այլոք, «Բարդացած պոչուկային բշտի V-Y-աձև փակումները», Կոլոռեկտալ հիվանդությունների միջազգային ամսագիր, 2005թ.; 20: էջ 343- 348/Berkem H, Topaloglu S, Ozel H, et al. V-Y advancement flap closures for complicated pilonidal sinus disease. Int J Colorectal Dis 2005; 20: 343-348.
15. Բերրի, Դ.Փ., «Պոչուկային բուշտ», Վերքի խնամքի ամսագիր, 1992թ.; 1: էջ 29-32/Berry, D.P. Pilonidal sinus disease. J. Wound Care. 1992; 1: 29-32.
16. Բերրի Դ.Փ. Բեյլ Ս., Հարդինգ Կ.Գ., «Խոռոչային վերքերի բուժման համար նախատեսված վիրակապեր», Վերքերի խնամքի ամսագիր, 1996թ.; 5: էջ 1-13/Berry, D.P., Bale, S., Harding, K.G. Dressings for treating cavity wounds. J Wound Care. 1996; 5: 1-13.
17. Բիսեթ, Ի.Փ., Իսբիստեր, Վ.Հ., «Պոչուկային բշտով պացիենտների կառավարում. համեմատական ուսումնասիրություն», Ավստրալիայի և Նոր Զելանդիայի վիրաբուժության ամսագիր, 1987թ.; 57: էջ 939-942/Bissett, I.P., Isbister, W.H. The management of patients with pilonidal disease-a comparative study. Aust N Z J Surg. 1987; 57: 939-942.
18. Բոզկուրտ, Մ.Կ., Թեզել, Ե. «Լիմբերգյան կափույրով պոչուկի կիստայի կառավարում», Կոլոռեկտալ հիվանդություններ, 1998թ.; 41: էջ 775-777/Bozkurt, M.K., Tezel, E. Management of pilonidal sinus with the Limberg Flap. Dis Colon Rectum. 1998; 41: 775-777.
19. Բրանագան Գ., Թոմփսոն Մ., Սենապատի Ա., «Չապաքինված պոչուկի կիստայի բուժում ճեղքային փակումով», Կոլոռեկտալ հիվանդություններ, 2006թ.; 8: էջ 314-317/Branagan G, Thompson M, Senapati A. Cleft closure for the treatment of unhealed perineal sinus. Colorectal Dis 2006; 8: 314-317.
20. Բուի, Լ.Ա., Կուրտիս Ռ.Կ., «Պոչուկի կիստա», Հյուսիսային Ամերիկայի վիրաբուժական կլինիկա, 1952թ.; 32: էջ 1247-1259/Buie, L.A., Curtiss, R.K. Pilonidal Disease. Surg Clin North Am. 1952; 32: 1247-1259.
21. Չեմբըրլեյն, Ջ.Վ., Ֆավտեր, Գ.Ֆ., «Պոչուկային բշտի բնական ծագումը», Մանկական վիրաբուժության ամսագիր, 1974թ.; 9: էջ 441-444/Chamberlain, J.W., Vawter, G.F. The congenital origin of pilonidal sinus. J Pediatr Surg. 1974; 9: 441-444.
22. Չինտապատլա Ս., Սաֆարանի Ն., Կումար Ս., «Կոնքոսկրի պոչուկային բուշտ. պատմական ակնարկ, ախտաբանական պատկերացում, վիրաբուժական տարբերակները», Հնարքներ կոլոպրոկտոլոգիայում, 2003թ.; 7: էջ 3-8/Chintapatla S, Safarani N, Kumar S. Sacrococcygeal pilonidal sinus: historical review, pathological insight and surgical options. Tech Coloproctol 2003; 7: 3-8.
23. Ջիհան Ա., Ուջան Բ., Ջոմերթ Մ., և այլոք, «Պոչուկային բշտի վիրահատական բուժման համար ասիմետրիկ մոդիֆիկացված լիմբերգյան կափույրի գերակայությունը», ՈՒղիղ և հաստ աղու հիվանդություններ, 2006թ.; 49: էջ 244-249/Cihan A, Ucan B, Comert M, et al. Superiority of asymmetric modified limberg flap for surgical treatment of pilonidal disease. Dis Colon Rectum 2006; 49: 244-249.
24. Քլոթիեր, Փ.Ր., Հայվուդ Ի.Ռ., «Պոչուկային բշտի բնական պատմությունը», Անգլիայի վիրաբույժների թագավորական քոլեջի տարեգրություն, 1984թ.; 66: էջ 201-203/Clothier, P.R., Haywood, I.R. The natural history of the post anal (pilonidal) sinus. Ann R Coll Surg Engl. 1984; 66: 201-203.
25. Քրիփս Ն., Էվանս Ջ., Նորդոն Ի., և այլոք, «Կոնքոսկրային պոչուկային բուշտ», Կոլոռեկտալ հիվանդություններ, 2009թ.; 11: էջ 105-106/Cripps N, Evans J, Nordon I, et al. Sacrococcygeal pilonidal sinus disease. Colorectal Dis. 2009; 11: 105-106.
26. Ջուբուկչու Ա., Ջարկման Ս., Գյոնյուլյու Ն.Ն., և այլոք, «Ապացույցների պակասն այն հարցի շուրջ, որ գիրությունը պոչուկային բշտի զարգացման պատճառ է», Վիրաբուժների եվրոպական ամսագիր, 2001թ.; 167: էջ 297-298/Cubukju, A., Carkman, S., Gonullu, N.N. et al. Lack of evidence that obesity is a cause of pilonidal sinus disease. Eur J Surg. 2001; 167: 297-298.
27. Դա Սիլվա Ջ., «Պոչուկի կիստա. պատճառներն ու բուժումը», ՈՒղիղ և հաստ աղիքի հիվանդություններ, 2000թ.; 43: էջ 1146-1156/Da Silva J. Pilonidal cyst: cause and treatment. Dis Colon Rectum 2000; 43: 1146-1156.
28. Դաֆան Ջ., Թեքելիօղլու Հ., Սայլիյան Ջ., «Պոչուկի կիստայի համար լիմբերգյան կափույրի վերանորոգում», Կոլոռեկտալ հիվանդություններ, 2004թ.; 47: էջ 233-237/Daphan C, Tekelioglu H, Sayilgan C. Limberg Flap Repair for Pilonidal Sinus Disease. Dis Colon Rectum 2004; 47: 233-237.
29. Դիլեկ Օ.Ն., Բեքերեցիօդլու Մ., «Պարզ V-Y-աձև կափույրի դերը բարդացած պոչուկի կիստայի բուժման հարցում», Վիրաբուժության եվրոպական ամսագիր, 1998թ.; 164: էջ 961-964/Dylek, O.N., Bekereciodlu, M. Role of simple V-Y advancement flap in the treatment of complicated pilonidal sinus. Eur J Surg. 1998; 164: 961-964.
30. Էդվարդս Մ., «Պոչուկի կիստա. Միլլար-Լորդ բուժման հնգամյա գնահատանք», Վիրաբուժության բրիտանական ամսագիր, 1977թ.; 64: էջ 867-868/Edwards M. Pilonidal sinus. A 5 year appraisal of the Millar-Lord treatment. Br J Surg 1977; 64: 867-868.
31. Էրսոյ Օ.Ֆ., Կարաջա Ս., Կայաօղլու Հ., «Պոչուկի կիստայի բուժման վիրահատական տարբեր եղանակների համեմատություն» 175 պացիենտի հետահայաց ուսումնասիրություն», Կաոհսիունգի բժշկական գիտությունների ամսագիր, 2007թ.; 23 (2): էջ 67-70/Ersoy O.F., Karaca S., Kayaoglu H. A. Comparison of different surgical options in the treatment of pilonidal desease: retrospective analysis of 175 patients. Kaohsiung J Med Sci 2007; 23 (2): 67-70.
32. Ֆաբրիցիուս Ռ., Վիուֆ Լ., Բերտելսեն Ս., «Դանիայում պոչուկի կիստայի բուժումն օպտիմալ չէ», Դանիական բժշկական տեղեկագիր, Bul 2010; 57 (12): A 4200/Fabricius R., Wiuff L., Bertelsen C. A. Treatment of pilonidal sinuses in Denmark is not optimal. Dan Med. Bul 2010; 57 (12): A 4200.
33. Ֆազելի Մ., Ադել Մ., Լեբաշի Ա., «Fazeli M, Adel M, Lebaschi A. Comparison of 39 outcomes in Z-plasty and delayed healing by secondary intention of the wound after excision of the sacral pilonidal sinus: results of a randomized, clinical trial. Dis Colon Rectum 2006; 49: 1831-1836.
34. Գալալա Կ., Սալամ Ի., Սիմ Ա., և այլոք, «Պոչուկի կիստայի բուժումը. համեմատելով փոխադրված ռոմբաձև կամփույրով առաջնային փակումը խորադիր վիրաբուժական կարի հետ: Առաջահայաց պատահական կլինիկական փորձ», Վիրաբուժության եվրոպական ամսագիր, 1999թ.; 165: էջ 468-472/Galala K, Salam I, Sim A, et al. Treatment of pilonidal sinus by primary closure with a transposed rhomboid flap compared with deep suturing: a prospective randomized clinical trial. Eur J Surg 1999; 165: 468-472.
35. Գիլքրիստ Բ., «Վերքի վարակում: Մանրէաբանական ֆլորայի նմուշառում. գրականության ուսումնասիրում», Վերքի խնամքի ամսագիր, 1996թ.; 5: էջ 386-388/Gilchrist, B. Wound infection. Sampling bacterial flora: a review of the literature. J Wound Care. 1996; 5: 386-388.
36. Գոլայեր Ջ.Ս., «Պոչուկի կիստա», Ին. Քեյլի, Մ.Ռ.Բ., Ուիլլիամս, Ն.Ս., «Հետանցքի, ուղիղ աղիքի և հաստ աղիքի վիրահատություն» (չորրորդ ձեռնարկ) Սունդերս, 1980թ./Goligher J.C. Pilonidal sinus. In: Keighley, M.R.B., Williams, N.S. (eds). Surgery of the Anus, Rectum and Colon (4th edn) Saunders, 1980.
37. Գոլադեյ Ե., «Ամբուլատոր դեռահասների վիրաբուժական խնդիրները», Դեռահասների բժշկական կլինիկա, 2004թ.; 15: էջ 503-520/Golladay E. Outpatient adolescent surgical problems. Adolesc Med Clin 2004; 15: 503-520.
38. Գուպտա Պ., «Ռադիոհաճախային կտրվածք և պոչուկի կիստայի բաց տեխնիկա: Փոփոխված տեպնիկայի վերաբերյալ կլինիկական մոտեցումները», Քոբ բժշկական գիտությունների ամսագիր, 2003թ.; 49: էջ 75-82/Gupta P. Radiofrequency Incision and Lay Open Technique of Pilonidal Sinus Clinical Practice Paper on Modified Technique Kobe J Med Sci 2003; 49: 75-82.
39. Գույուրոն Բ. Դիններ Մ., Դոուդեն Ռ., «Հատումն ու պատվաստումը կրկնվող պոչուկի կիստայի բուժման մեջ», Գինեկոլոգիայի և մանկաբարձության վիրաբուժություն, 1983թ.; 156: էջ 201-204/ Guyuron B, Dinner M, Dowden R. Excision and grafting in treatment of recurrent pilonidal sinus disease. Surg Gynecol Obstet 1983; 156: 201-204.
40. Հարթ Ջ., «Բորբոքում 2. իր դերը քրոնիկական վերքերի ապաքինման գործում», Վերքի խնամքի ամսագիր, 2002թ.; 11: էջ 245-249/Hart J. Inflammation 2: its role in the healing of chronic wounds. J Wound Care. 2002; 11: 245-249.
41. Հոջես Ռ.Մ., «Պոչուկի կիստա», Բոստոնի բժշկական վիրաբուժական ամսագիր, 1980թ.; 103: էջ 485-486/Hodges R.M. Pilonidal Sinus. Boston Med Surg J. 1980; 103: 485-486.
42. Ջեֆրի Մ., Բիլլինգհամ Ն., Բիլլինգհամ Ռ., «Պոչուկի կիստա և սուպուրատիվ հիդրադենիտ», Ին. Ուոլֆ Բ., Ֆլեշման Ջ., Բեք Դ., և այլ խմբագիրներ, Ուղիղ և հաստ աղիքի վիրաբության ԷՅԷՍՍԻԱՐԷՍ ձեռնարկ, առաջին հրատարակություն, Նյու Յորք, Սպրինգեր, 2007թ., էջ 228-239/Jeffery M, Billingham N, Billingham R. Pilonidal Disease and Hidradenitis Suppurativa. In: Wolff B, Fleshman J, Beck D, et al editors. The ASCRS Textbook of Colon and Rectal Surgery. 1st ed. New York: Springer 2007. p. 228-239.
43. Ջոնս Դ.Ջ., «Պոչուկի կիստա», Կոլոռեկտալ հիվանդությունների ԷՅԲԻՍԻ, Բրիտանական բժշկական ամսագիր, 1992թ.; 305: էջ 410-412/Jones D.J. Pilonidal sinus. ABC of colorectal diseases. BMJ. 1992; 305: 410-412.
44. Կապան Մ., Կապան Ս., Պեկմեցի Ս., և այլոք, «Կոնքոսկրային պոչուկի կիստա լիմբերգյան կափույրի վերանորոգմամբ», 2002թ.; 6: էջ 27-32/Kapan M, Kapan S, Pekmezci S, et al. Sacrococcygeal pilonidal sinus disease with Limberg flap repair. Tech Coloproctol 2002; 6: 27-32.
45. Կարիդակիս Գ.Է., «Պոչուկի կիստայի հեշտ և հաջողված բուժում` վերջինիս պատճառագիտական գործընթացները բացատրելուց հետո», Ավստրալիայի և Նոր Զելանդիայի վիրաբուժական ամսագիր, 1992թ.; 62: էջ 385-389/Karydakis, G.E. Easy and successful treatment of pilonidal sinus after explanation of its causative process. Aust N Z J Surg. 1992; 62: 385-389.
46. Կայմակջիօղլի Ն., Յայջի Գ., Սիմսեկ Ա., և այլոք, «Պոչուկային բշտի բուժումը ֆենոլով և գործոններ, որոնք ազդում են ռեցիդիվի վրա», Կոլոպրոկտոլոգիայի տեխնիկաներ, 2005թ.; 9: էջ 21-24/Kaymakcioglu N, Yagci G, Simsek A, et al. Treatment of pilonidal sinus by phenol application and factors affecting the recurrence. Tech Coloproctol 2005; 9: 21-24.
47. Խաթրի Վ., Էսպինոզա Մ., Ամին Ա., «Կրկնված պոչուկային բշտի կառավարումը V-Y-աձև փակեղամաշկային կափույրով», Ուղիղ և հաստ աղիքի հիվանդություններ, 1994թ.; 37: էջ 1232-1235/Khatri V, Espinosa M, Amin A. Management of recurrent pilonidal sinus by simple V-Y fasciocutaneous flap. Dis Colon Rectum 1994; 37: 1232-1235.
48. Կրոնբորգ Գ. Քրիստենզեն Կ., Ցիմերման-Նիլսեն Ս., «Քրոնիկ պոչուկային բուշտ. ռանդոմիզացված փորձ` եռամյա հետագա արդյունքների հետազոտություններով», Վիրաբուժության բրիտանական ամսագիր, 1985թ.; 72: էջ 303-304/Kronborg G., Christensen K., Zimmermann-Nielsen C. Chronic pilonidal disease: a randomized trial with a complete 3-year follow-up. Br J Surg. 1985; 72: 303-304.
49. Լունդհուս Ե., Գոթրուպ Ֆ., «Շուրջհետանցքային և պոչուկային թարախակույտերի առաջնային փակման երեքից հինգ տարվա արդյունքները», Վիրաբուժության եվրոպական ամսագիր, 1993թ.; 159: էջ 555-558/Lundhus E., Gottrup F. Outcome at three to five years of primary closure of perianal and pilonidal abscess. Eur J Surg. 1993; 159: 555-558.
50. Մահդի Տ. «Պոչուկային բշտի վիրահատական բուժում. բացահատումից հետո առաջնային փակում կամ կափույրի վերակառուցում», Ուղիղ և հաստ աղիքի հիվանդություններ, 2008թ.; 51: էջ 1816-1822/Mahdy T. Surgical treatment of the pilonidal disease: primary closure or flap reconstruction after excision. Dis Colon Rectum. 2008; 51: 1816-1822.
51. Մանտերոլա Ս., Բարրոսո Մ., Արայա Ջ., և այլոք, «Պոչուկային բուշտ. 25 դեպքեր` բուժված Դուֆուրմենտալի տեխնիկայով», Կոլոռեկտալ հիվանդություններ, 1991թ.; 34: էջ 649-652/Manterola C, Barroso M, Araya J, et al. Pilonidal disease: 25 cases treated by the Dufourmentel technique. Dis Colon Rectum 1991; 34: 649-652.
52. Մարկս Ջ., Հարդինգ Կ.Գ., Հուգես Լ.Է., Ռիբեիրո Ս.Դ., «Պոչուկային բշտի բացահատում. բաց գրանուլյացիայով վերականգնում», Վիրաբուժության բրիտանական ամսագիր, 1985թ.; 72: էջ 637-640/Marks J., Harding K.G., Hughes L.E., Ribeiro C.D. Pilonidal sinus excision-healing by open granulation. Br J Surg 1985; 72: 637-640.
53. Մաուրիս Բ.Ա., Գրինվուդ Ռ.Կ., «Պոչուկային բշտի պահպանողական բուժում», Վիրաբուժության բրիտանական ամսագիր, 1964թ.; 51: էջ 510-512/Maurice B.A., Greenwood R.K. A conservative treatment of pilonidal sinus. Br J Surg. 1964; 51: 510-512.
54. Նոտարաս Մ.Ջ., «Պոչուկային բշտի բուժման երեք հայտնի մեթոդների վերլուծություն», Վիրաբուժության բրիտանական ամսագիր, 1970թ.; 57: 12, էջ 886-890/Notaras M.J. A review of three popular methods of treatment of postanal (pilonidal) sinus disease. Br J Surg. 1970; 57: 12, 886-890.
55. Օնջել Մ., Կուրտ Ն., Կեմենտ Մ., «Բացահայտումն և մարսուպիլիացիա` ընդդեմ բշտի բացահատման` սահմանափակ քրոնիկ պոչուկային բշտի բուժման համար. առաջահայաց ռանդոմիզացված փորձ, Կոլոպրոկտոլոգիայի տեխնիկաներ, 2002թ.; 6: էջ 165-69/Oncel M, Kurt N, Kement M. Excision and marsupialization versus sinus excision for the treatment of limited chronic pilonidal disease: a prospective, randomized trial. Tech Coloproctol 2002; 6: 165-69.
56. Ապացուցողական աշխատանքային խմբի «Ապացուցողական բժշկության կենտրոնի մակարդակները». Օքսֆորդ 2011թ., Օքսֆորդի ապացուցողական բժշկության կենտրոն/OCEBM Levels of Evidence Working Group. «The Oxford 2011 Levels of Evidence». Oxford Centre for Evidence-Based Medicine.
57. Փեյջ Բ.Հ., «Մազի հայտնվելը պոչուկային բշտում», Վիրաբուժության բրիտանական ամսագիր, 1969թ.; 56: էջ 32/Page B.H. The entry of hair into a pilonidal sinus. Br J Surg. 1969; 56: 32.
58. Պատել Հ., Լի Մ., Բլում Ի., և այլոք, «Պոչուկային բշտի վիրահատական բուժումից հետո ապաքինման ժամկետների երկարաձգումը խուսափելի է», Կոլոռեկտալ հիվանդություններ, 1999թ.; 1: էջ 107-110/Patel H, Lee M, Bloom I et al. Prolonged delay in healing after surgical treatment of pilonidal sinus is avoidable. Colorectal Dis 1999; 1: 107-110.
59. Պատեյ Դ.Հ., Սկարֆ Ռ.Վ., «Հետին հետանցքային բշտի ախտաբանություն. բուժման հանդեպ վերջինիս վարքագիծը», Լանցետ, 1946թ.; 251: էջ 484-486/Patey D.H., Scarff R.W. Pathology of postanal pilonidal sinus disease: its bearing on treatment. Lancet. 1946; 251: 484-486.
60. Փեթըրսըն Ս., Քոխ Ռ., Շտելցներ Ս., և այլոք, «Քրոնիկ պոչուկային բշտի առաջնային փակման տեխնիկաներ», Կոլոռեկտալ հիվանդություններ, 2002թ.; 45: էջ 1458-1467/Petersen S, Koch R, Stelzner S et al. Primary closure techniques in chronic pilonidal sinus. A survey of the results of different surgical approaches. Dis Colon Rectum 2002; 45: 1458-1467.
61. Փրայս Փ.Է., Բաթթըրվորթ Ռ.Ջ., Բեյլ Ս., Հարդինգ Կ.Գ., «Գրանուլացիոն վերքերով պացիենտների կյանքի որակի գնահատում», Վերքի խնամքի ամսագիր, 1994թ.; 3: էջ 49-50/Price P.E., Butterworth R.J., Bale S. Harding K.G. Measuring quality of life in patients with granulating wounds. J Wound Care 1994; 3: 49-50.
62. Փրայս Փ.Է., Հարդինգ Կ.Գ., «Սուր և քրոնիկ վերքեր. առողջության հետ կապված կյանքի որակի մասին ինքնազեկուցվող տեղեկությունների տարբերությունները», Վերքի խնամքի ամսագիր, 2000թ.; 9: էջ 93-95/Price P.E., Harding K.G. Acute and chronic wounds: differences in self-reported health-related quality of life. J Wound Care. 2000; 9: 93-95.
63. Սակր Մ., Էլսերաֆի Մ., Համեդ Հ., «Քրոնիկ պոչուկային բշտով 634 հաջորդական պացիենտների կառավարումը. մեկ ինստիտուտի կողմից կատարված իննամյա հետազոտություն», Վիրաբուժական գիտություններ, 2012թ.; 3: էջ 145-154/Sakr M., Elserafy M., Hamed H. Management of 634 Consecutive patients with chronic pilonidal sinus: a nine-year experience of a single institute. / Surgical Science 2012; 3: 145-154.
64. Սենապատի Ա., Քրիփս Ն.Փ.Ջ., Թոմփսոն Մ.Ռ., «Բասկոմի վիրահատությունը ախտանշանային պոչուկային բշտի ցերեկային վիրաբուժական կառավարման մեջ», Վիրաբուժության բրիտանական ամսագիր, 2000թ.; 87: էջ 1067-1070/Senapati A., Cripps N.P.J., Thompson M.R. Bascom's operation in the day-surgical management of symptomatic pilonidal sinus. Br J Surg. 2000; 87: 1067-1070.
65. Սոլ Ս., Դինդո Դ., Շտայնման Դ., «Առաջնային պոչուկային բշտի սինուսէկտոմիա», Վիրաբուժություն 2011թ.; 150 (5): էջ 996-1001/Soll C., Dindo D., Steinmann D. Sinusectomy for primary pilonidal sinus: less no more. Surgery 2011; 150 (5): 996-1001.
66. Սոլլա Ջ.Ա., Ռոտենբերգեր Դ.Ա., «Քրոնիկ պոչուկային բուշտ. 150 դեպքի գնահատում», Կոլոռեկտալ հիվանդություններ, 1990թ.; 33: էջ 758-761/Solla J.A., Rothenberger D.A. Chronic pilonidal disease: An assessment of 150 cases. Dis Colon Rectum. 1990; 33: 758-761.
67. Սոնդենաա Կ., Անդերսոն Է., Նեսվիկ Ի., Սորեիդա Ջ.Ա., «Քրոնիկ պոչուկային բշտով պացիենտների առանձնահատկություններն ու ախտանիշները», Կոլոռեկտալ հիվանդությունների միջազգային ամսագիր, 1995թ.; 10: էջ 39-42/Sondenaa K., Anderson E., Nesvik I., Soreide J.A. Patient characteristics and symptoms in chronic pilonidal sinus disease. Int J Colorect Dis. 1995; 10: 39-42.
68. Սպիվակ Հ., Բրուկս Վ.Լ., Բուսսբաում Մ., Ֆրիդման Ի., «Քրոնիկ պոչուկային բշտի բուժում», Կոլոռեկտալ հիվանդություններ, 1996թ.; 39: էջ 1136-1139/Spivak H., Brooks V.L., Nussbaum M., Friedman I. Treatment of Chronic Pilonidal Disease. Dis Colon Rectum. 1996; 39: 1136-1139.
69. Սուրրելլ Ջ. Ա., «Պոչուկային բուշտ», Հյուսիսային Ամերիկայի վիրաբուժական կլինիկա, 1994թ.; 74: էջ 1309-1315/Surrell J.A. Pilonidal disease. Surg Clin North Am. 1994; 74: 1309-1315.
70. Տեստինի Մ., Պիչինի Գ., Մինիելո Ս., և այլոք, «Քրոնիկ պոչուկային բշտի բուժումը տեղային անզգայացմամբ. ռանդոմիզացված փորձ` համեմատելով բաց և փակ տեխնիկաները», Կոլոռեկտալ հիվանդություններ, 2001թ.; 3: էջ 427-430/Testini M, Piccinni G, Miniello S, et al. Treatment of chronic pilonidal sinus with local anaesthesia: a randomized trial of closed compared with open technique. Colorectal Dis 2001; 3: 427-430.
71. Թոփգուլ Կ., Օզդեմիր Ե., Կիլիջ Կ., և այլոք, «Պոչուկային բշտի բուժման համար լիմբերգյան կափույրի երկարաժամկետ արդյունքները. 200 դեպքի զեկույց», Կոլոռեկտալ հիվանդություններ, 2003թ.; 46: էջ 1545-1548/Topgul K, Ozdemir E, Kilic K, et al. Long-Term Results of Limberg Flap Procedure for Treatment of Pilonidal Sinus. A Report of 200 Cases. Dis Colon Rectum 2003; 46: 1545-1548.
72. Վիչիանո Վ., Կաստերա Ջ.Է., Մեդրանո Ջ., և այլոք, «Երկրորդային մոտեցումով հիդրոկոլոիդ վիրակապերի ազդեցությունը բուժման վրա` պոչուկային բշտի բացահատումից հետո», Վիրաբուժության եվրոպական ամսագիր, 2000թ.; 166: էջ 229-232/Viciano V., Castera J.E., Medrano J. et al. Effect of hydrocolloid dressings on healing by second intention after excision of pilonidal sinus. Eur J Surg. 2000; 166: 229-232.
73. Հակոբյան Ա.Ս. Կոլոպրոկտոլոգիա, 2007թ., էջ 69-82:
Պաշտոնական հրապարակման օրը` 10 մարտի 2025 թվական: