ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ
28 փետրվարի 2025 թվականի N 06-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 06-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի փետրվարի 1-ի «ՀՀՇՆ 31-04.01-2024 «Արտադրական և հասարակական նշանակության շենքերի ու շինությունների սանիտարապաշտպանական գոտիներ և սանիտարական դասակարգում» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի N 11-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» N 06-Ն հրամանի հավելվածի.
1) 6-րդ կետի 8-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» բառերը փոխարինել «Հանրային առողջապահության մասին» բառերով,
2) 42-րդ կետում «առողջապահության ոլորտի լիազորված պետական մարմնի» բառերը փոխարինել «հանրային առողջության բնագավառում գործունեություն իրականացնող պետական կազմակերպության դրական» բառերով,
3) 55-րդ կետում «առողջապահության ոլորտի պետական լիազորված մարմնի գրավոր եզրակացության» բառերը փոխարինել «հանրային առողջապահական փորձաքննության եզրակացության» բառերով,
4) 83-րդ կետը «նախագծային լուծումները պետք է» բառերից հետո լրացնել «շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության, հանրային առողջապահական փորձաքննության շրջանակներում» բառերով,
5) 91-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«91. Գոյություն ունեցող քաղաքաշինական (կառուցապատված) միջավայրում (սանիտարապաշտպանական գոտու չափերի ապահովման անհնարինության դեպքում) V վտանգավորության դասին պատկանող փոքր և միջին (10-250 աշխատատեղով) կազմակերպությունների օբյեկտներ տեղադրելիս անհրաժեշտ է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության, հանրային առողջապահական փորձաքննության եզրակացությունների շրջանակներում սպասվող մթնոլորտային օդի աղտոտվածության (այդ թվում գարշահոտության բացառման) ու օդի վրա ֆիզիկական ներգործության (աղմուկ, թրթռում, էլեկտրամագնիսական ճառագայթում) հաշվարկներով հիմնավորել նմանատիպ օբյեկտների տեղադրումը: Բնակելի կառուցապատման սահմանին կատարված հաշվարկների և մթնոլորտային օդի աղտոտիչների համար սահմանված հիգիենիկ նորմատիվների ու բնակավայրերի մթնոլորտային օդի վրա ֆիզիկական ներգործության մակարդակների համապատասխանության հաստատման դեպքում սանիտարապաշտպանական գոտու հիմնավորման նախագիծ չի մշակվում, դաշտային ուսումնասիրություններ և մթնոլորտային օդի չափումներ չեն իրականացվում:»,
6) 96-րդ կետի 2-րդ ենթակետում «առողջապահության ոլորտի պետական լիազորված մարմնի եզրակացությունը (համաձայնությունը)» բառերը փոխարինել «հանրային առողջապահական փորձաքննության եզրակացությունը» բառերով,
7) 97-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) սանիտարապաշտպանական գոտու նախագծի վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության, հանրային առողջապահական փորձաքննության եզրակացությունները:»,
8) 98-րդ կետում «շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և առողջապահության ոլորտի պետական լիազորված մարմնի եզրակացության (կամ կարծիքի)» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության պետական փորձաքննական, հանրային առողջապահական փորձաքննության եզրակացությունների» բառերով,
9) 99-րդ կետում «առավելագույնը մինչև 10%» բառերը հանել,
10) 99-րդ կետի 6-րդ ենթակետում «քաղաքաշինության, առողջապահության ու շրջակա միջավայրի ոլորտների պետական լիազորված մարմինների համաձայնեցումների առկայությամբ» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության պետական փորձաքննական, հանրային առողջապահական փորձաքննության դրական եզրակացությունների առկայությամբ» բառերով,
11) 100-րդ կետում «շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման` փորձաքննական եզրակացության և դրանում ներառվող առողջապահության ոլորտի պետական լիազորված մարմնի եզրակացության կամ կարծիքի» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության պետական փորձաքննական, հանրային առողջապահական փորձաքննության դրական եզրակացությունների» բառերով,
12) 124-րդ կետի 5-րդ ենթակետի «ժը» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ժը. հացի գործարաններ (բացառությամբ` շենքերում ներկառուցված, ներկառուցված-կցակառուցված, կցակառուցված տարածքներում հացի և հրուշակեղենի արտադրություն ու վաճառք իրականացնող կազմակերպությունների,)»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
28.02.2025 Ե. ՎԱՐԴԱՆՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը` 10 մարտի 2025 թվական: